Միկի Մաուսի համազգեստով 75 –ամյա չինացի կինն օգնում է իր 40-ամյա որդուն ընկերուհի գտնել

Mickey Mouse175-ամյա չինացի կինը Միկի Մաուսի համազգեստ է հագել, որպեսզի գումար հավաքի ընկերուհի գտնելու հարցում իր որդուն օգնելու համար:

Չինաստանի Հենան նահանգի 40-ամյա բնակիչ Յան Գուանը կարծել է, թե իր մայրը կատակում է՝ հայտնելով, որ գումար վաստակելու համար զբոսաշրջիկների հետ կլուսանկարվի Դիսնեյի կերպարի համազգեստով:

Մայրը վատ է զգացել, որ իր որդին չի կարողացել ընկերուհի գտնել, իսկ գումար վաստակելով ինքը կարող է  օգնել որդուն իր ապագա կնոջը պահելու համար:

Տեղի երեխաներն  արդեն սկսել են կոնջը «Միկի Մաուս տատիկ» կոչել, իսկ լուսանկարվելու համար նրան վճարում են 10 յուան: Որոշ մարդիկ ավելի շատ են վճարում՝ իմանալով, որ նա ծեր կին է:

Դիսնեյի կերպարի համազգեստը գնել էր կնոջ որդին, որպեսզի դրանով գումար վաստակի, սակայն նրա մայրն է սկսել հագնել այն:

Վարչապետի կատուն կերել է սիրամարգին, իսկ ոստիկաններին ազատել են աշխատանքից

b_773402Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի քաղաքից դուրս գտնվող առանձնաըունը հսկող 3 ոստիկանները զրկվել են աշխատանքից: Նրանք չեն հետևել կենդանիներին, ինչի արդյունքում վարչապետի կատուն հարձակվել է այգում ճեմող սիրամարգի վրա ու կերել խեղճին, իսկ թռչնի մնացորդներն այգեպանն է գտել:

Pakistan Today- գրել է, որ կատարվածից հետո ղեկավարությունը պատասխանատվության է կանչել առանձնատունը հսկող բոլոր ոստիկաններին` 21 մարդու: Նրանք, ճիշտ է, արդարացել են,թե չեն պատկերացրել, որ կատուն իրենից խոշոր թռչնի հախից կգա, բայց թե ինչու չեն միջամտել` այդպես էլ անհասկանալի է մնում:

3 ոստիկանները, որոնք հսկում են մարագետինների մոտ, որտեղ ազատ զբոսնում են սիրամարգերը` հեռացվել են աշխատանքից:

Անկախ

Այս շաբաթ բորսայում 22,05 մլն դոլարի առք և վաճառք է կատարվել

դոլարՄարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,080,001 ԱՄՆ դոլար 414.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 110,247,767 ԱՄՆ դոլար 415.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,747,488 EUR 573.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,173,780 EUR 577.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 630,210,658 ՌԴ ռուբլի 11.30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 125,824,913 ՌԴ ռուբլի 11.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

ԳՆ-ն կոչ է անում պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները

հրդեհ խոտածածկ տարածքումՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին անտառային տարածքներում բռնկված հրդեհների պատճառ են հանդիսանում քաղաքացիների կողմից խոտհարքների, արոտավայրերի և ցանքատարածքների չոր խոտածածկույթի նպատակային հրկիզումները:

Հրդեհների մարման ուղղությամբ անտառպահախմբի և փրկարար ծառայությունների աշխատակիցների ներդրած ջանքերով շատ դեպքերում անհնար է լինում կանխել հրդեհների տարածումը դեպի անտառային տարածքներ և արդյունքում անտառը կրում է մեծ վնասներ:

Անհրաժեշտ ենք համարում նաև տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությունը խիստ պատասխանատվություն է սահմանել նման բնապահպանական օրինախախտումների համար, իսկ անտառին հասցված վնասի փոխհատուցման ուղղությամբ օրենքով նախատեսված են բարձր տուգանքներ:

Ելնելով ստեղծված իրավիճակից, դիմում ենք անտառամերձ համայնքների բնակչությանը՝ խստագույնս պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները և զերծ մնալ չոր խոտածածկույթների հրկիզման հակաօրինական գործողություններից:

Անտառային հրդեհների յուրաքանչյուր դեպքի մեղավորների բացահայտմանը հետամուտ են լինելու պատկան մարմինները և բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքի ողջ խստությամբ:

Գյումրիի աղբանոցում տեղի ունեցած պայթյունից քաղաքացի է տուժել

շտապ-օգնությունՄարտի 20-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ալբերտ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրիի քաղաքային աղբանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (այնտեղ էր գնացել ապակյա տարաներ հավաքելու):
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Ուկրաինան և ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժանքներ են սկսել Բուլղարիայում

Bulgaria's Defence MinistryՈւկրաինան կմասնակցի երկու շաբաթ տևողությամբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր այլ 12 երկրների հետ համատեղ բազմազգ զորավարժանքներին:

Մարզումները սկսվել են ուրբաթ օրը Բուլղարիայի արևելյան հատվածում, որին մասնակցում են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելգիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների 700 զինվորներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ:

Զորավարժանքները ծրագրվել էին նախքան Ղրիմի խնդրի առաջանալը և նպատակ ունեն բարձրացնել տարածաշրջանային ճկունությունը, պահպանել և ընդլայնել ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը, ինչպես նաև խթանել բազմազգ վարժանքները:

 Անկախ

Նշանակում դատական դեպարտամենտում

Ռուստամ ՄախմուդյանՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեպարտամենի կայքէջից:

Ռուստամ Մախմուդյանը ծնվել է 1982թ. Օգոստոսի 20-ին

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2002-2003թթ. ԵՊՀ իրավաբանական կլինիկա` ավագ իրավախորհրդատու
2003-2004թթ. ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժին (ստաժոր)
2004-2005թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի մասնագետ
2005-2009թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ
2009-2009թթ. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական
2009-2012թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական
2005-2012թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս (ասիստենտ)
2006թ.-մինչ օրս Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս` դասավանդում է ՀՀ վարչական իրավունք, վարչական վարույթ և հարկային վարչարարություն առարկաները
2008-2013թթ. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման բաժնի դասախոս
2009-2012թթ. Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2010-2012թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ
2012թ.-մինչ օրս ՀՀ փաստաբանական դպրոցում որպես դասախոս
2013-2014թթ. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական, շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան

ԿՐԹՈւԹՅՈւՆԸ
1988-1999թթ. Ալագյազի Ստ. Շահումյանի անվ. միջն.դպրոց (արծաթե մեդալ)
1999-2003թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (բակալավրիատ)
2003–2005թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
2005–2008թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2008թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Հեղինակ է 2 մենագրության և տասնյակ հրապարակված գիտական հոդվածների:

ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ:
2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ:

Նախորդ օրվա ընթացքում 6 ՃՏՊ է գրանցվել, 1 մարդ զոհվել է

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության` 5, մաքսանենգության 1 և խուլիգանության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակ1ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ մարտի 22-26-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

եղանակ2Երևանում մարտի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է Արագածոտնի բնակիչներին հայտնել ՀԷԿ-ի շինաշխատանքների դադարեցման մասին

mhm86308-copyՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Կարբի և Օհանավան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Արագածոտնի մարզում Արզնի-Շամիրամ արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինաշխատանքները կկասեցվեն: Արագածոտնի մարզպետը գյուղացիներին տեղեկացրել է, որ Կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները»,- ասել է Արագածոտնի մարզպետը:

Հիշեցնենք,որ «Գահա էներջի» ընկերությունը Արագածոտնի մարզի Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա նախատեսում է կառուցել «Շամիրամ-1» փոքր ՀԷԿ-ը: Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ վստահ են, որ ոչ թե ջրանցքն է վերակառուցվում, այլ ՓՀԷԿ է կառուցվում, ինչի արդյունքում իրենք ջուր չեն ունենա հողագործությամբ զբաղվելու համար: Մարտի 19-ին Արագածոտնի 7 համայնքների գյուղացիները փակել էին Ապարան-Երևան ավտոճանապարհը` պահանջելով դադարեցնել շինարարությունը: Բնակիչների հետ բանակցելու էր եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Նույն աղբյուրի համաձայն` հանդիպման արդյունքները ներկայացվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչից հետո նախագահի հանձնարարել է բնակիչներին հայտնել շինաշխատանքների դադարեցման մասին:

Միաժամանակ ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար:

Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար կստեղծվի հանձնաժողով:

 Անկախ

Սորոսն առաջարկել է Ռուսաստանին պատժել նավթի գներն իջեցնելով

532c16da-fcff-4520-fcff-452f8970dffb.photo.0Միլիարդատեր Ջորջ Սորոսը գտել է Ռուսաստանին` Ղրիմի համար պատժելու ավելի արդյունավետ միջոց, հայտնում է Bloomberg գործակալությունը: Նման միջոց կարող է դառնալ նավթի համաշխարհային գների իջեցումը:

Նրա կարծիքով, ԱՄՆ-ի ձեռքում է ամենահզոր պատժամիջոցի բանալին. Նրանք կարող են բացել իրենց նավթի ռազմավարական պաշարն ու հեղեղեն շուկան այդ վառելիքով, ինչը կտրուկ կնվազեցնի դրա համաշխարհային գինը: Նա հիշեցրել է, որ դրա համար հարկավոր է բյուջեն հավասարակշռել, Ռուսաստանի համար պետք է  նավթի գինը 1 բարելի դիմաց 100$ լինի:

ԱՄՆ-ի նավթի  ռազմավարական պաշարը  մոտ 700 մլն բարել է, որը գտնվում է Լուիզիանայի 4 պահեստարաններում: Ամերիկյան էներգետիկայի նախարարության գնահատմամբ, այդ պաշարը  ներկրման դադարեցման դեպքում կբավականացնի 75 օր:

Անկախ

Թուրքիայում «Թվիթեր»-ի արգելափակման համար դատարանի որոշում չի եղել

twitter  Թուրքական մամուլում շարունակվում են լուրեր հրապարակվել երկրում «Թվիթեր» սոցիալական կայքի փակման վերաբերյալ: «Թվիթեր»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, թե ցանցի փակման մասին դատական որոշում չկա և այն տեղեկությունը, որ կայքը արգելափակվել է համաձայն դատարանի վճռի, չի համապատասխանում իրականությանը: Դատախազության խոսնակը «Ռադիկալ»-ին հայտնել է. «Մենք նման որոշում չենք ընդունել: Դա վարչական որոշում է»:

 Անկախ

Բարելավվում են սոցիալական ոլորտի օրենսդրական կարգավորումները

կառավարությունՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության անդամները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է սոցիալական հարցերի ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Առաջարկվել է հանել մասնագիտական ստաժի հաշվառման պարտադիր լինելը, քանի որ այն առաջացնում է քաղաքացիների՝ իրենց իրավունքներից օգտվելու անհավասար պայմաններ: Արդյունքում՝ բոլոր քաղաքացիներն անկախ իրենց ստաժը հաշվառած լինելու հանգամանքից՝ կարող են օգտվել նշված արտոնությունից:
Առաջարկվել է նաև աշխատանքային ստաժը հաստատող վճարման կամ այլ փաստաթղթերի բացակայության դեպքում պահանջվող տեղեկատվության ստացման պարտականությունը դնել լիազոր մարմնի վրա: Սահմանվել են կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի իրավունքը, վճարումը վերակագնելու և կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձևերը, ինչպես նաև կրճատվել մի շարք բիզնես գործընթացների քայլեր և ժամկետներ:
Առաջարկվել է երեխաների հերթական թիվը որոշել ըստ երեխայի մոր ծննդաբերած երեխաների թվի՝ ընտանեկան զույգի խնամքի տակ գտնվող երեխաների թվի փոխարեն: Ներկայացված առաջարկներն ընդունվել են խորհրդի կողմից և համաձայն ընթացակարգի կներկայացվեն ՀՀ կառավարություն և Ազգային ժողով:
Առաջարկություններն անելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի, Հորդանանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի փորձը: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից ներկայացված առաջարկություններն ընդունելու արդյունքում ձեռնարկատիրության ոլորտում բիզնես գործընթացների ծախսերը կնվազեն 61.8 տոկոսով՝ 1.2մլրդ դրամով:
Անկախ

Ամենաանհեթեթ վերնագրով գիրքը

532b9885-ecf4-76fe-ecf4-76f1cb55a8c3.photo.0Հեղինակավոր բրիտնական The Bookseller  ամսագիրը հրապարակել է Diagram մրցանակի հաղթողներին: Մրցանակը սովորաբար տրվում է ամենաանհեթեթ վերնագրերով գրքերին: Այս տարի  առաջին մրցանակին է աևժանացել “Ինչպես կարելի է կարիքը հոգալ  ժամադրության ժամանակ” գիրքը` ձայների 30%-ով:

Երկրորդ հորիզոնականում զուգարանային թեմատիկայով “Արտաթորանքի ծագումը”  գիրքն է` 23%-ով:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել “Կատուների աշխատավոր դասակարգը. կատուները Նյու Յորքի մառաններից” գիրքը` 14%-ով, 4-րդ տեղում  է “Կարկանդակ-գրություն: Որտեղ կարկանդակը հանդիպում է կենսագրությանը” գիրքն է` 6%-ով: Առաջին  թոփ հնգյակն ամփոփում  է  “Ինչպես աղոթես, եթե նեղացած ես Աստծուց” գիրքը` ձայների 4%-ով:

Առաջին անգամ ամենաանհեթեթ անվանումով գրքի համար մրցանակ է հանձնվել 1978-ին, Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում: Այն ժամանակ առաջին տեղը  զբաղեցրեց “ Տկլոր մկներին նվիրված երկրորդ միջազգային կոնֆերանսի նյութեր” գիրքը: 2000-ից մրցանակաբաշխության հաղթողին  ընտրում են ընթերցողները: Անցած տարի ամենաանհեթեթ  գիրք է ճանաչվել “Առնանդամի կյանքն ու ժամանակները” :

 Անկախ

Հարձակում Քեսաբի վրա

Քեսաբ բնակավայր

Այսօր, մարտի քսանմեկի  առավոտյան, զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել    Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից: Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել  է Քեսաբին մաս կազմող Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են: Սիրիական բանակը  փորձում է ետ մղել գրոհայիններին: Բախումները ներկա պահին շարունակվում են: Այս ընթացքում բնակչությունը Սեւ աղբյուրից եւ վտանգի ենթակա այլ տարածքներից հեռացել է ավելի ապահով վայրեր: Կան տուժածներ:

Անկախ

Ընթացքի մեջ են ծառերի էտման աշխատանքները

ծառերի էտ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքները:

Էտման աշխատանքներ  են իրականացվում ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում:

Կախված ծառի տեսակից, կատարվում է ագրոպահանջներին համապատասխան էտ՝ ապահովելով ծառերի  բնականոն աճը: Էտի շրջանակում որոշ ծառեր նաև գեղարվեստական ձևավորում են ստանում:

Էտին զուգահեռ կազմակերպվում է նաև ճյուղերի  տեսակավորում և  տեղափոխում: Մարտից մեկնարկած աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը:

Անկախ

ՙՙԺառանգության՚՚ առաջնորդը չի կարծում, որ ժողովուրդը դադարել է վստահել իրեն

Րաֆֆի ՀովհաննիսյանՙՙԺառանգություն՚՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկնաբանելով չորս խորհրդարանական ուժերի համագործակցությունը, նշեց, որ խորհրդարանական չորս ուժերը շարունակում են կառուցողական համագործակցությունը, նրանց կողմից առաջ քաշվող օրինագծերը քննարկվում են որոշակի զսպվածության ու արդյունավետության մթնոլորտում:

ՙՙՄինչեւ հիմա առաջնորդների հանդիպում տեղի չի ունեցել: Այդ հանդիպումը հարկավոր է, որպեսզի հաղթահարվեն որոշ տարաձայնություններ և, վերջապես, ասվի, որ համագործակցության ձևաչափը դուրս է եկել խորհրդարանի սահմաններից՚՚՚,,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով` այն քաղաքական ուժերը, որոնք 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծ են համարում, պետք է խոստովանեն երկրում իշխանափոխության անխուսափելիությունը: Այս պահին նման պայմանավորվածության առայժմ չեն եկել: ՙՙԺառանգությունը՚՚ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը դեմ չէ, սակայն իշխանափոխություն է պահանջում՝ սկսած Սերժ Սարգսյանից:

Անդրադառնալով ժողովրդի` իր հանդեպ ունեցած անվստահությանը` «Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ չի կարծում, թե Հայաստանի ժողովուրդը հիասթափված է իրենից, պարզապես ոմանք նախընտրում են չարախոսել՝ հիշելով 2013-ի ապրիլի 9-ի դեպքերը:

«Չեմ կարծում, որ ժողովուրդը դադարել է վստահել ինձ: Ինձ համար այս կամ այն քաղաքագետի ասածը ցուցանիշ չէ: Ես 20 տարի է քաղաքականության մեջ եմ, ես քաղաքական գործիչ եմ, որին մարդիկ չեն դադարում վստահել»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անկախ

«Վաղը «Մայդան» չենք ունենալու, բոլոր նրանք, ովքեր «Մայդան» են սպասում, կհիասթափվեն». «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնություն

դեմ եմ«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին, որ վաղվա հավաք-երքի ժամանակ ելույթ կունենան նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Հավաք-երթին կմասնակցեն նաև ոչ իշխանական չորս խմբակցությունները, որոնցից մեկական անդամ հանդես կգա ելույթով։

«Մարտի 22-ին հնարավորինս մեծ կոնսոլիդացիա է տեղի ունենալու, քանի որ նույն հարթակի վրա են հավաքվելու հանրության լայն շերտերը։ Հանրային դեմք էլ է ելույթ ունենալու, հավանաբար, դերասան Աշոտ Ադամյանը»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։

Նրա խոսքով` եթե Սահմանադրական դատարանը «կուտակայինի» մասին օրենքը սահմանադրական ճանաչի, կնշանակի` սպառվել են ինստիտուցիոնալ հարթակով հարցը լուծելու ճանապարհները։

«Մեզ մնալու է փողոցային պայքարի ճանապարհը։ Ինչ էլ անենք, անելու ենք օրենքի շրջանակներում։ Հնարավոր է, որ բոլորս մեր գումարները կանխիկացնենք բանկերից»,-ասաց Դավիթ Մանուկյանը։

Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ անդրադառնալով վարչապետի արած համագործակցության առաջարկին` նշեց, որ իրենք չեն պատրաստվում այս ընթացքում զիջումների գնալ: «Եթե անգամ դա փայլուն օրենք է, բայց հանրության կողմից չի ընդունվում, հաջողությամբ չի պսակվի։ Այնպես որ, քննարկումների գնալ չենք պատրաստվում»,- ասաց նա։

Հարցին` ինչո՞ւ են հենց Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը հրավիրված հավաքին, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ժիրայր Սեֆիլյանը մարմնավորում է պայքարի մարտիկին, բացի այդ, նա այս շարժման ընթացքում մեզ ամեն ինչով աջակցել է։ Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ հռետոր է, և օրենքի վերաբերյալ ևս ասելիք ունի»։
Այն դիտարկմանը, թե հավաքին քաղաքական դեմքերի մասնակցությունը շարժման քաղաքականացման մասին չի խոսում, նախաձեռնության ներկայացուցիչները այսպես արձագանքեցին. «Մեզ ընդհանրապես չի մտահոգում, թե ինչ են խոսում, քաղաքականացվա՞ծ է շարժումը, թե՝ ոչ, մեզ համար կարևորն այն է, որ հարթակից հնչեն տարբեր մարդկանց կարծիքներ նույն մտահոգիչ հարցի շուրջ։ Վաղը «Մայդան» չենք ունենալու, բոլոր նրանք, ովքեր «Մայդան» են սպասում, կհիասթափվեն»,-ասաց Դավիթ Մանուկյանը՝ ընդգծելով, որ «Մայդան» ունենալ չեն ցանկանում, քանի որ իրենք պայքարում են կոնկրետ օրենքի դեմ, և իրենց քայլերով արդեն ցույց են տվել, որ «Մայդանի« ճանապարհով չեն էլ ուզում գնալ:

Անկախ

Սթիվ Ջոբսի պատկերով փոստային նամականիշ

thumb_w800 (1)Ամերիկացիները Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին են ընտրել որպես մարդ, որի պատկերը պետք է  լինի նամականիշին:

Սթիվ Ջոբսն իր կյանքի օրոք ամեն ինչ արեց, որ էլեկտրոնային փոստը հաղթի դասականին: Դրանով իսկ շատ անակնկալ էր այն որոշումը, որի համաձայն Ջոբսի պատկերով նամականիշներ պետք է թողարկվեն:

1957-ից ԱՄՆ-ում գործում է մի ավանդույթ, որի համաձայն, քաղաքացիներն ամեն տարի ականավոր մարդկանց թեկնածություններ են առաջադրում, որոնց լուսանկարները կարող են լինել նամականիշի վրա: Դրանով զբաղվում է հատուկ խորհրդատվական կոմիտեն:

Այդ նամականիշը շրջանառության մեջ կմտնի 2015-ից:buro247.ru

Անկախ

 

Հրուշակեղենի ֆաբրիկա, որտեղ միայն երեխաները մուտք ունեն

21014852.052610.6094Ճապոնիայի Հեգո պրեֆեկտուրայի Սանդա քաղաքում հրուշակողոնի ֆաբրիկա է բացվել, որտեղ մեծերի մուտքն արգելված է: Սակայն այնտեղ կարող են այցելել մինչև 6-րդ դասարանցիներ` ծնողներին թողնելով սպասասրահներում:

Այստեղ երեխաներին շատ հետաքրքիր  ու համեղ բաներ են սպասում. նրանց ցույց են տալիս քաղցրավենիքի պատրաստման ողջ ընթացքը և  հյուրասիրում: Ինտերիերը հատուկ երեխաների համար է նախատեսված. մուտքը հիշեցնում է բուն, հոսքագծերը ցածր են տեղադրված, իսկ տարածքում ռոբոտներ ու մուլտհերոսներ են շրջում:

Երկու ժամանոց էքսկուրսիայից հետո, երեխաները շատ բան են ունենում ծնողներին պատմելու: Շեֆ խոհարար Սումու Կոյաման խոստովանել է, որ էքսկուսրիայի նպատակը հենց դա է.երեխաներն ու ծնողները սկսում են շփվել հավասարների պես, երեխաները պատմելու բան ունեն, իսկ ծնողները նրանց ուշադիր լսում են:

Անկախ