Վարչապետ Տիգրան Սարգսյանն Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հրավերով մարտի 31-ին մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը:
Ադոլֆո Սուարես Գոնզալեսը, ով ծնվել է 1932 թվականին, համարվում է ժողովորդավարական ճանապարհով ընտրված Իսպանիայի առաջին վարչապետը:
Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա ապրիլի 1-ին:
Daily Archives: March 31, 2014
Մեր ֆուտբոլիստները դրսում` առանց գոլերի
Վերջին տուրի պաշտոնական խաղերում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոչ մեկն աչքի չընկավ գոլերով կամ գոլային փոխանցումներով:Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Տոմ»-«Դինամո»՝ 1:3, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Սպարտակ» Սեմեյ՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Էկրանաս»-«Ժալգիրիս»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 58-րդ րոպեին:
Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Սլովացկո»՝ 3:2, չի խաղացել վնասվածքի պատճառով:
Արտակ Դաշյան, Բահրեյնի առաջնությունում հանդիպումներ տեղի չեն ունեցել
ԱրթուրԵդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Օրդաբասի»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 83-րդ րոպեին:
Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Ուրալ»-«Անժի»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Վոլին»՝1:3, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 55-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Շտուտգարտ» – «Բորուսիա» Դորտմունդ` 2:3, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 60-րդ րոպեին:
Արազ Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Լոկոմոտիվ»-«Սպարտակ»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Մարկոս Պիզելի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Սպարտակ» Սեմեյ՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 46-րդ րոպեին:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Լոկոմոտիվ»-«Սպարտակ»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 83-րդ րոպեին:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «ԲԿՄԱ»-«Վոլգա» հանդիպումը կկայանա այսօր:
«Հայաստանը չէր կարող անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքն այն դեպքում, երբ կա ԼՂ հիմնախնդիրը». Սերգեյ Մինասյան
Հայաստանը ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու այլընտրանք չուներ: Հայաստանը չէր կարող անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքն այն դեպքում, երբ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելով` արդյոք Հայաստանը չհայտնվե՞ց Հյուսիսային Կորեայի նման երկրների շարքում հարցին քաղաքագետը պատասխանեց. «Պետք չէ Հայաստանին այդ երկրների հետ նույն շարքին դասել: Իմ կարծիքով` Հայաստանն այս պարագայում Ֆինլանդիային է հիշեցնում սառը պատերազմի տարիներին, որը ցանկանում էր հավասարակշռված հարաբերություններ պահպանել թե՛ Արևմուտքի, թե՛ Խորհրդային Միության հետ: Նույն վիճակում հիմա Հայաստանն է, ձգտում է պահպանել Արևմուտքի հետ լավ հարաբերությունները, միևնույն ժամանակ չի կարող անտեսել իր և իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շահերը»:
Քաղաքագետը նկատեց, որ խորհրդարանական ընդդիմության մի մասը պաշտպանել է Հայաստանի իշխանությունների այս որոշումը, ինչը, ըստ նրա, խոսում է այն քաղաքական համաձայնության մասին, որ կա Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև Լեռնային Ղարաբաղի հարցում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Ուկրաինայի հարցով բանաձևին, որով ճանաչվում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Հայաստանը դեմ է քվեարկել նախագծին:
Ասադը վստահաբար կանի ամեն ինչ՝ կանխելու համար Թուրքիայի առաջընթացը. Արտակ Շաքարյան
Թուրքագետ Արտակ Շաքարյանը վստահ է, որ Քեսաբի դեպքերը պարզապես հակաասադական հերթական քայլերն էին և հայերի այնտեղ բնակվելը չէ բախումների պատճառը. ՛՛Պարզապես, ի դժբախտություն մեզ, այնտեղ ապրում էին հայեր, ովքեր ևս տուժեցին: Ակնհայտ է, որ թուրքերը օգնում են Սիրիայի գրոհայիններին, բայց նպատակ ունեն վերցնել Քեսաբը, ոչ թե սպանել հայերին: Քեսաբի գրավումը նպատակային էր, քանի որ այն գտնվում է Աթաքիա տանող ճանապարհին, իսկ այն ստրատեգիական կարևոր կետ է: Մեր ԶԼՄ-ների բարձրացրած այս աղմուկը այսօր թուրքական մամուլում քննարկվում է այնպես, թե ՛՛հայերը փորձում են օգտվել առիթից և բարձրաձայնել իրենց ցեղասպանության մասին՛՛ ՛՛, – ասում է Արտակ Շաքարյանը: Ըստ նրա՝ իրատեսական չեն նաև խոսակցությունները, թե պետք է հայկական ջոկատներ ուղարկվեն Քեսաբ. ՛՛Սիրիական մեծ բանակ կա, որը պաշտպանելու է Քեսաբը, չի պաշտպանելու հայերի սիրուն աչքերի համար, նա իր պատճառներն ունի: Ինչ վերաբերում է մեզ, եթե ունենք մարտունակ զանգված, ավելի լավ է Շամշադին ուղարկենք այն: Իհարկե, Քեսաբում էլ են հայեր ապրում, բայց նրանց պաշտպանող կա, բավական է նաև մեր հոգեբանական աջակցությունը: Ասադը վստահաբար կանի ամեն ինչ՝ կանխելու համար Թուրքիայի առաջընթացը՛՛:
Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականը հաղթեց բոլոր մրցակիցներին
Երևանում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը:
Վերջին` 5-րդ տուրում, Շենգավիթի հավաքականը (Մարզիչ` Աստղիկ Գյուրջինյան), շարունակելով հաղթարշավը, առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ 24:17 (12:7) հաշվով:
Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Քաջարան-Աջափնյակ` 7:15 (3:10), Արցախ- Կոտայք` 25:14 (12:6):
Ի վերջո, հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Շենգավիթ (10 միավոր), 2. Արցախ (8), 3. ԽՄՕՄՄ (6), 4. Աջափնյակ (4), 5. Կոտայք (2), 6. Քաջարան (0):
Առաջին չորս տեղերը զբաղեցրած հավաքականները պայքարը կշարունակեն եզրափակչում:
Հավասար պայքար` մինչև հանգստի գնալը
Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզապալատում «Չելենջ տրոֆի» մրցաշարի շրջանակում կայացած խաղում Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Մոլդովայի ներկայացուցիչների հետ հավասար պայքար մղել կարողացավ միայն առաջին կեսում:
Գրանցվեց 13:13 հաշիվը:
Հանգստից հետո մրցակիցն ավելի հաջողակ էր:
Ի վերջո, մերոնք պարտվեցին 20:27 հաշվով:
Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից արդյունավետն Անի Ասատրյանը և Կլարա Թերզյանն էին, որոնք դարձան 7-ական գոլի հեղինակ:
2-ական գնդակ մրցակցի դարպասը խփեցին Լիանա Գիգորյանը և Մարիամ Մուրադյանը, 1-ական` Մարիամ Առաքելյանը և Մարիամ Մովսիսյանը:
Անկախ
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում կրկին հաղթեց Թայիփ Էրդողանի կուսակցությունը
Թուրքիայում գրեթե ավարտվել է երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփումը: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ այս պահին արդեն բացվել է քվեատուփերի 97,67 տոկոսը: Նախնական արդյունքները, որոնք այլևս էական փոփոխություն չեն կրի, հետևյալն են՝
Իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն (AKP) – 45,56 %
Քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցություն (CHP) – 27,91%
Ազգայնամոլական Ազգայնական շարժում կուսակցություն (MHP) – 15,16%
Քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն (BDP) – 4,01%
Այլ –7,36%
Ինչ վերաբերում է խոշոր քաղաքներին, ապա այնտեղ ևս առաջատարը ԱԶԿ-ն է: Անկարայում այս պահին բացված 99,67 տոկոս քվեատուփերի արդյունքների համաձայն՝ 44,75 տոկոսով առջևում ԱԶԿ-ի թեկնածու Մելիհ Գյոքչեքն է, որից 43,8 տոկոս ձայներով հետ է մնում ԺՀԿ-ի թեկնածու Մանսուր Յավաշը: ԱԶԿ-ին հաջողվեց հաղթել ամենակարևոր մրցավազքում: 47,96 տոկոս ձայներով Ստամբուլի քաղաքապետ վերընտրվեց Քադիր Թոփբաշը՝ հետևում թողնելով իր ամենաուժեղ մրցակցին՝ ԺՀԿ թեկնածու Մուստաֆա Սարըգյուլին, որը հավաքեց 39,99 տոկոս ձայներ: ԺՀԿ-ին հաջողվեց հաղթել միայն Իզմիրում, որտեղ նրա թեկնածուն` Ազիզ Քոջաօղլուն, հավաքեց 49,51 տոկոս ձայներ: ԱԶԿ-ն հաղթեց նաև Անթալիայում, Բուրսայում, Դենիզլիում, Էրզրումում, Կայսերիում, Քոնիայում, Տրաբզոնում, Սամսունում, Սաքարիայում, Քոջաելիում, Մալաթիայում, Քահրամանմարաշում, Գազիանթեփում, Որդուում, Շանլըուրֆայում, Բալըքեսիրում, ԺՀԿ-ի թեկնածուները հաղթեցին Մուղլայում, Թեքիրդաղում, Այդընում, Էսքիշեհիրում, Հաթայում: Մերսինում, Ադանայում, Մանիսայում հաղթեց ԱԶՇ-ն: Քրդական ԽԺԿ-ն էլ կարողացավ հաղթել Վանում, Դիարբեքիրում, իսկ քուրդ թեկնածու Ահմեդ Թյուրքը դարձավ Մարդինի քաղաքապետ:
Թոմը Քրուզը ճանաչվել է Մեր ժամանակների լեգենդ
Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Թոմ Քրուզը «Ջեյմեսոն Էմփայր ֆիլմ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Մեր ժամանակների լեգենդ:
Հոլիվուդյան դերասանը Լոնդոնում կազմակերպված մրցանակաբաշխությանը ներկայացել է մուգ կապույտ կոստյումով, որը համադրել էր բաց կապույտ վերնաշապիկով և մուգ մոխրագույն փողկապով:
Մրցանակը Թոմին հանձնել է դերասանուհի Ռոզամունդ Փայկը, որն առիթն օգտագործել էր 51-ամյա աստղի նկատմամբ իր հարգանքը արտահայտելու համար:
Այս մրցանակաբաշխությունը 25-րդ տարին է, ինչ կազմակերպվում է, և ողջ քվեարկությունն իրականացնում է հանրությունը: Այս տարի որոշ հոլիվուդյան դերասաններ ևս մրցանակ են ստացել իրենց ջանքերի համար:
Հոլիվուդի լեգենդ Առնոլդ Շվարցենեգերը ճանաչվել է Մեր ժամանակների էքշն հերոս:
Մրցանակներ են ստացել նաև Մայքլ Ֆասբենդերը, Մարգո Ռոբին, Ալֆոնսո Կուարոն:
«Միջազգային հանրությունը Քեսաբի դեպքերի վերաբերյալ հայտարարություններով հանդես է եկել միայն հայկական Սփյուռքի ջանքերի շնորհիվ». քաղաքագետ
Քեսաբի ցավալի դեպքերին միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ: Նման դեպքերում միակ համարժեք պատասխանը պետք է լինի ռազմական միջամտությունը, ոչ թե հայտարարություններով հանդես գալը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ քաղաքագետի` այն, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, միջազգային որոշ կառույցներ հայտարարություններով են հանդես եկել Քեսաբի դեպքերի վերաբերյալ, հայկական Սփյուռքի ջանքերի շնորհիվ է:
«Իհարկե, պետք է բարձր գնահատենք այն աշխատանքը, որ տանում է Սփյուռքը աշխարհի տարբեր հատվածներում, սակայն ինձ համար ներկայումս առավել կարևոր է, թե սիրիական բանակը երբ կկարողանա կրկին վերականգնել վերահսկողությունը Քեսաբի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին վերադառնալ իրենց տները»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Նրա կարծիքով`այս դեպքում սիրիական բանակի համար շատ կարևոր է Ռուսաստանի ռազմական աջակցությունը՝ զինյալներին կարևոր նշանակության տարածքներից հետ մղելու համար: Կարևոր նշանակության տարածք է նաև Քեսաբը, որը հետ բերելու համար սիրիական բանակն ամեն ինչ անելու է, իսկ Ռուսաստանի ռազմական աջակցությունը շատ լուրջ օգնություն կարող է լինել:
Անդրադառնալով Քեսաբի դեպքերի վերաբերյալ Հայաստանի արձագանքին՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ Հայաստանն այդ դեպքերին անդրադարձել է թե՛ արտգործնախարարության, թե խորհրդարանական մակարդակով:
«Այս պահին քեսաբահայերը Սիրիան լքելու և այլ երկիր տեղափոխվելու ցանկություն չունեն, իսկ Հայաստանը սիրիական իշխանությունների և միջազգային կառույցների օգնությամբ փորձում է հասնել նրան, որ քեսաբահայերը իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանան, սակայն, եթե ռազմական գործողությունները ձգձգվեն, Հայաստանն արդեն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի` նրանց խնդիրներին լուծում տալու համար:
Հայտնի է դարձել Սիրիայում սպանված ևս երկու ադրբեջանցի զինյալների ինքնությունը
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պարզվել է Սիրիայում Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերում սպանված ևս երկու ադրբեջանցիների ինքնությունը:
Ըստ “ԱՊԱ” լրատվական գործակալության` “Աբդուլվահիդ” մականունով հայտնի Զահիդ Նասիրովը և “Րաբբանի” մականունով Թամերլան Մամեդովը Սումգայիթից են: Երկուսն էլ սպանվել են “դիպուկահարի գնդակից գլխին ստացած հրազենային վնասվածքից”։
Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի տասնյակ քաղաքացիներ ինքնակամ մեկնել են այնտեղ և սկսել են կռվել տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ավելի քան 100 ադրբեջանցի զոհվել է: Նրանցից շատերի լուսանկարները տարածվել են մոջահեդների կայքերում:
Լևոն Արոնյանի կորուստները
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում անհաջող հանդես եկած Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում շարունակում է 2-րդ տեղում ընթանալ: Այդուհանդերձ, նա վարկանիշային 18 միավոր է կորցրել:
Արոնյանից առաջ է նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը:
Իսկ ահա, աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը առաջադիմել 14,8 միավորով և հայտնվել է երրորդ տեղում։
Հայաստանի հավաքականի շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 63-րդն է (2684), Վլադիմիր Հակոբյանը՝ 72-րդը (2674), Սերգեյ Մովսիսյանը՝ 76-րդը (2670):
Առաջատարների տասնյակը
1. Մագնուս Կառլսեն` 2882,3 միավոր
2. Լևոն Արոնյան` 2812,0
3. Վիշվանաթհան Անանդ` 2784,8
4. Վլադիմիր Կրամնիկ` 2783,4
5. Ֆաբիանո Կարուանա` 2783,0
6. Ալեքսանդր Գրիշչուկ` 2777,0
7. Սերգեյ Կարյակին` 2772,2
8. Հիկարու Նակամուրա` 2772,0
9. Վեսելին Տոպալով` 2771,6
10. Շաքրիար Մամեդյարով` 2759,8
Բաքվում խեղդամահ են արել Արցախյան պատերազմի վետերան կնոջը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սարսափելի սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, Բաքվի բնակիչ Սևինջ Հուսեյնովան գնացել է իր ծանոթներից Յասամեն Սուլեյմանովայի բնակարան և խեղդել նրան նեյլոնե գուլպայի միջոցով:
Մարտի 30-ին Հուսեյնովան ներկայացել է ոստիկանություն և խոստովանել իր մեղքը:
Ըստ գործակալության` խեղդամահ արված Յասամեն Սուլեյմանովան Արցախյան պատերազմի վետերան էր, 3-րդ կարգի հաշմանդամ: Սուլեյմանովան աշխատում էր որպես վարորդ:
Սպանության պատճառը եղել է անձնական հարաբերությունների հողի վրա երկու կանանց միջև ծագած վեճը:
ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայում ավելի կարևոր է ոչ թե ընտրությունը, այլ հաշվարկը. Արտակ Շաքարյան
Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու հնարավոր զարգացումները՝ Քեսաբյան դեպքերի ու հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների կոնտեքստում: Ըստ նրա՝ Էրդողանի կուսակցության հաղթանակը ՏԻՄ ընտրություններում նրան հաղթական ոգի է պարգևել:
«Էրդողանը հաղթական ոգով սկսելու է պայքարը նախագահական ընտրություններին ընդառաջ: Իհարկե, երկու ընտրությունների մեջ սկսզբունքային տարբերություն կա: Եթե ՏԻՄ-ի դեպքում ընտրում էին ԱԶԿ կուսակցությունը, ապա հիմա ընտրելու են Էրդողանի անձը: Իհարկե, այս ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայում ավելի կարևոր է ոչ թե ընտրությունը, այլ հաշվարկը: Ընտրության արդյունքների հրապարակման ժամանակ եղան հոսանքի մի քանի անջատումներ և ամեն անջատումից հետո ակնհայտ տարբերություններ նկատվեցին թվերի մեջ», – ասաց Արտակ Շաքարյանը և հավելեց, որ միջազգային հանրությունը դեռ գնահատական չի տվել այս ընտրություններին:
«Չգիտեմ, թե ինչ արձագանք կտա արևմտյան աշխարհը, բայց հուսով եմ, որ այս ընտրությունները հետքայլ կորակվեն: Ակնհայտ է, որ այս ընտրություններով էլ ավելի բարդացավ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը, քանի որ եղան նաև սպանություններ ու ձերբակալություններ: Սակայն նկատեմ, որ սա Էրդողանին ամենաքիչն է հուզում հիմա: Նրա առջև դրված է միայն մեկ խոշոր նպատակ՝ կանի ամեն ինչ, որ պահպանի նախագահի աթոռը մինչև 2023 թվականը: Մնացյալը դեռևս երկրորդական է», – շեշտեց թուրքագետը:
Առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող տարեցների վիճակը
«Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առավել ծանր վիճակում են հայտնվել Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցները:
Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, քանի որ երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել, այլ նախկինում ապրել են գործարանային հանրակացարաններում: Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել են Հայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:
Ներկայացվող տեսանյութը խարխուլ, կոմունալ բոլոր պայմաններից զուրկ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին է:
Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերի միջև ստոորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր
Մարտի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Պեկինում հանդիպում ունեցավ Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Չոու Սյաոչուանի հետ: Քննարկվեցին երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Չինաստան կատարած այցի շրջանակներում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Լևոն Արոնյանը սոսկ 6-րդն է
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վերջին` 14-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
Մեր երկրի ներկայացուցիչը հանգրվանեց աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Իսկ հաղթող դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը:
Ահա թե ինպիսի ելքեր ունեցան մյուս պարտիաները
Անանդ – Սվիդլեր` ½ – ½
Մամեդյարով – Կրամնիկ` ½ – ½
Տոպալով – Անդրեյկին` ½ – ½
Աղյուսակ
|
1. |
Վիշվանաթհան Անանդ | 8,5 |
|
2. |
Սերգեյ Կարյակին | 7,5 |
|
3. |
Վլադիմիր Կրամնիկ | 7 |
|
4. |
Շաքրիար Մամեդյարով | 7 |
|
5. |
Դմիտրի Անդրեյկին | 7 |
|
6. |
Լևոն Արոնյան | 6,5 |
|
7. |
Պյոտր Սվիդլեր | 6,5 |
|
8. |
Վեսելին Տոպալով | 6 |
Ապրիլի 2-ին «օպերայի» շենքը կլուսավորվի կապույտ լույսով՝ ի նշան աուտիզմով հիվանդների աջակցության
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2008 թվականի ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Օրվա առաքելությունն է՝ բարելավել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը, օգնել վարել լիարժեք և բովանդակալից կյանք:
Ամեն տարի ապրիլի 2-ին աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպություններն իրենց պետությունների աջակցությամբ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ և քննարկումներ, որպեսզի առավել բարձրացնեն աուտիզմի մասին իրազեկումը հասարակության շրջանում:
Հայաստանում 2012-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամը»: 2014-ի ապրիլի 2-ին աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված՝ «Աուտիզմ ազգային հիմնադրամը» Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կկազմակերպի քայլարշավ՝ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Վազգեն Սարգսյանի փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:
Այնուհետև Ազատության հրապարակում կանցկացվի միջոցառումների շարք՝ աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, ԵԶՄԿ-ի սաների նկարների բացօթյա ցուցահանդես և այլն:
Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը «Llight It Up Blue» նախաձեռնության շրջանակներում տարբեր շենքեր և կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Կապույտ լույսի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ աշխարհում աուտիզմով տառապող տղաները չորս անգամ շատ են աղջիկներից, ինչը պայմանավորված է գենետիկայով:
«Կապույտ լույս վառենք» նախաձեռնության նպատակն է գրավել հասարակության ուշադրությունը աուտիզմի խնդրի վրա: Տարիների ընթացքում լուսավորվել են Նյու Յորքի Էմփայր Սթրեյթ շենքը, Սիդնեյի Օպերայի թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:
Այս տարի Հայաստանը նույնպես միացել է այդ նախաձեռնությանը, և ապրիլի 2-ի գիշերը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:
Միջոցառմանը կմասնակցեն «Աուտիզմի ազգային հիմնադրամը», Երևանի քաղաքապետարանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ԵԶՄԿ-ի մասնագետները, աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսոցիչներ, հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ, արտերկրից ժամանած հյուրեր և այլք:
Հեռացվում է կուտակված ձյունը
Տեղացած ձյան մաքրմանը զուգահեռ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացքում են կուտակված ձյան հեռացման աշխատանքները: Համապատասխան ծառայությունների հետ մեկտեղ ձնամաքրման գործընթացին մասնակցում են նաև համատիրությունների աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ տնտեսության վարչության և բաժինների աշխատակիցները, մաքրման աշխատանքներին զուգահեռ, ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական ծառայության աշխատակիցների հետ համատեղ, վաղ առավոտից ձեռնամուխ են եղել բազմաբնակարանների տանիքներից սառցալեզվակների հեռացման գործին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Օլանդն ընդունում է պարտությունը
Մարտի 31-ն Օլանդը ելույթ կունենա ազգային հեռուստատեսությամբ: Հիմնական առիթը Սոցիալիստական կուսակցության քաղաքապետարանի ընտրություններում կրած ծանր պարտությունն է:
Հնարավոր է, որ Օլանդն իր կաբինետում փոփոխությունների մասին հայտնի: Ինչպես մեկնաբաններն են ենթադրում նախագահը պաշտոնից կհեռացնի կառավարության ղեկավար Ժա-Մարկ Էրոյին, որը բնակչության շջանում ժողովրդականություն չի վայելում:
Ի դեպ, Փարիզի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Սոցիալիստական կուսակցությունից Անն Իդալգոն, սակայն մյուս 12 խոշորագույն քաղաքներում քաղաքապետներ են ընտրվել Ազգային ճակատ մրցակից կուսակցության ներկայացուցիչները:isra.com
Էլթոն Ջոնը օրինական ամուսնություն կկնքի
Էլթոն Ջոնը մտադիր է իր զուգընկեր Դևիդ ֆերնիշի հետ պաշտոնապես ամուսնանալ: Նրա խոսքով, իրենք մտադիր են 2014-ի մայիսին համեստ կերպով նշել իրենց միությունը: Առաջիկա հանդիսության շրջանակներում մտադիր են նշել Անգլիայում նույնասեռ ամուսնությունների օրիանականացումը.”Ես շատ հպարտ եմ Մեծ Բրիտանիայի ու նրա օրենքների համար, ինչի զարգացմանը հետևել ենք այն պահից, ինչ սկիզբ է առել մեր սիրավեպը”:
Քաղաքացիական զուգընկերության շրջանակներում Էլթոն Ջոնն ու Ֆերնիշը արդեն 2 երեխա ունեն` փոխնակ մորից ծնված Զաքարին ու Էլայջուն:

