ՕԵԿ-ը պատրաստվում է ընտրություններին. Լարիսա Ալավերդյան

Լարիսա Ալավերդյան«ՕԵԿ-ը պատրաստվում է ընտրություններին, նախ` խորհրդարանական, ապա նաև նախագահական» , -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն, նախկին պատգամավոր  Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով ՕԵԿ դուրս գալը կոալիցիայի կազմից: Սակայն նա ընդգծեց, որ ՕԵԿ-ը, այնուամենայնիվ, իրեն որպես ընդդիմություն չի դրսևորում:

«Բարեփոխում» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Հակոբյանը նշեց, որ սկզբունքորեն դեմ է կոալիցիա գաղափարին. «Կոալիցիա ստեղծում են պատերազմական իրադրության ժամանակ  և, երբ կա փաստացի իրական, ազգային համախմբում: Հայաստանում այդ իրավիճակը գոյություն չունի»:

Անդրադառնալով նոր կառավարության ձևավորմանը`  Կարինե Հակոբյանը շեշտեց նոր նախարարների նշանակման կարևորությունը. «Հին անուններով փոփոխություն իրականացնել չի կարելի»:

Իսկ Լարիսա Ալավերդյանը խոսեց Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին` ասելով, որ ողջունում է այդ քայլը: «Ես ողջունում եմ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Նա այդպես էլ չդարձավ քաղաքական պաշտոնական անձ: Նա քաղաքական կամքի կրողը չէր: Հովիկ Աբրահամյանն ունի այնպիսի ունակություններ, որ կարող է լինել օլիգարխիկ խոշոր սեփականատերերին համախմբող»: 

ՀՅԴ-ն կոալիցիա չի մտնի և կշարունակի գործել ընդդիմադիր դաշտում

ՀՅԴԳիտակցելով իր ամբողջական պատասխանատվությունը կուսակցության վերջին շրջանի քաղաքականության համար` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կազմակերպության Գերագույն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը  ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ եւ արմատական բարեփոխումներ է պահանջում: Մեր համոզմամբ` առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:

ՀՅ Դաշնակցությունը ձեւակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում: Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը  երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից եւ մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի: Մենք հետեւողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին:

Այս հանգրվանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որդեգրում է հետեւյալ մոտեցումները.

1.- Մաս չկազմել նոր ձեւավորվող կառավարությանը:

 2.- Հետեւել իշխանության  եւ կառավարության գործողություններին,  նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձեւաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման  աստիճանով:

3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:

Մեր նպատակը եղել եւ մնում է Հայաստանի պետականության հզորացումը, մեր քաղաքացիների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս դիրքորոշումները հանձնում է հանրությանն ու մեկնարկելիք Գերագույն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին:

                                                                                     ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

ԱՄՆ-ի համար Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական առևտրի առարկա է. Ռուբեն Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյան«Ամերիկյան կողմի համար Հայոց ցեղասպանությունն  առավելապես քաղաքական առևտրի առարկա է: Սենատի հանձնաժողովի ընդունած որոշումը պարզապես մարտավարական քայլ էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին:

«Այս քայլերը միայն սառը քաղաքական հաշվարկների համատեքստում են տեղավորվում: Սրանք իրականում քայլեր չեն, այլ կիսաքայլեր»,-նշեց նա:

Պարոն Մելքոնյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  ընդառաջ թուրքական կողմից որոշ «ջղաձգումներ» է կատարվում. «Թուրքական կողմն իր հռչակած քաղաքականության գերին է և ամեն անգամ ստիպված է լինում որոշակի քայլեր անել հակադարձելու համար: 2015-ին ընդառաջ թուրքական հակադարձումների ֆորմատը լայնանում է , բացի ագրեսիվ ավանդական մեթոդներից, նրանք ունեն մեկ այլ ուղղվածություն. քողարկված արտաքուստ  հանդուրժողականությամբ քայլեր են ձեռնարկում, որոնց խորքում հակահայկականություն կա»:

Այդ քայլերից մեկը նա համարում է քեսաբահայ տարեցների տեղափոխությունը Թուրքիա: Ըստ թուրքագետի այդ մարդիկ գործիք են Թուրքիայի քարոզչամեքենայի համար:  «Հավանաբար նրանք ի վերջո կտեղափոխվեն Բեյրութ, որտեղ համեմատաբար ապահով է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը

 

Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի գործարարին

կառավարության նիստ- հովիկ աբրահամյանՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք:
Հաստատվել է նիստի օրակարգը, որտեղ ընդգրկված է եղել երեք տասնյակ հարց:
Նիստում քննարկվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման և դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքերի համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության մոտեցումները, ինչպես նաև շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը, ինչին դեմ է կառավարությունը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի համաձայն ներդրումային ծրագրերով ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014թ. հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով: Գործադրի որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել վերը նշված օրենքի կիրարկումն ապահովող կառավարության նախկին որոշման մեջ:
Որոշման նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցին. «Հարգելի գործընկերներ, մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ, – ասել է կառավարության ղեկավարը: – Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը կառավարության կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»: 
Կառավարությունը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա առաջարկել է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառել նաև մինչև 2003թ. օգոստոսի 1-ը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում աշխատած ժամանակահատվածները: Նախագծի մշակման նպատակը 2003 թվականից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին մասնակի կենսաթոշակի իրավունք տալն է: Կառավարության եզրակացության մեջ մատնանշված են օրինագծի ընդունումը խոչընդոտող ինչպես իրավական, այնպես էլ ֆինանսական պատճառները: Նախագծի հեղինակին առաջարկվում է ՀՀ կառավարության հետ լրացուցիչ քննարկել խնդիրը՝ երկուստեք ընդունելի լուծում գտնելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահովներին մատակարարված բնական գազի արժեքը
ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մոտ 116 մլն դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում: Այսպիսով, անապահով ընտանիքներից 75 խոր. մետր բնական գազի դիմաց 1000 խոր. մետրի համար հաստատված 132 հազար դրամի փոխարեն կգանձվի 100 հազար դրամ:
Կառավարության նիստում ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» որոշումը, քանի որ դրանով կարգավորվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորվել են ՀՀ մաքսային օրենսգրքով, ինչպես նաև կառավարության մեկ այլ որոշմամբ:
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագրի 15 մլն եվրո արժողությամբ նախագծին: Երեք փուլից բաղկացած ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է, երկրորդն իրականացվում է: Բարեփոխման շարունակությունն ապահովելու նպատակով KfW բանկի հետ հստակեցվել է նաև ծրագրի երրորդ փուլի ծավալը: Ավարտին է հասցվելու Վանաձոր և Գյումրի քաղաքների ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի լիարժեք վերականգնումը՝ ապահովելով շուրջօրյա որակյալ ջրամատակարարում: Անհրաժեշտություն է առաջացել համաճարակի առաջացման բարձր ռիսկային գոտում գտնվող Արմավիրի տարածաշրջանում կառուցել կեղտաջրի մաքրման կայան: Առաջին անգամ 10 մլն եվրո ֆինանսավորմամբ ներդրումային ծրագիր է նախատեսվում ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող 560 համայնքում: Ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրելու լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմի նախագահին:
Պետությունը զիջում է գյուղացիների լրացուցիչ ֆինանսական պարտավորությունները
2007-2014 թվականներին տավարաբուծության զարգացման ծրագրով Հայաստան է ներկրվել ավելի քան 1800 գլուխ տոհմային երինջ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի: Նրանց մի մասը ուշացումով է կատարել վճարումները, ինչի հետևանքով ձևավորվել են տույժեր և լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստեղծվել: Կայացված որոշմամբ ուշացման հետևանքով առաջացած տույժերի դիմաց վճարված գումարներն ամբողջությամբ կուղղվեն պայմանագրով նախատեսված մայր գումարի մարմանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգը, հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները, աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը և խնդրին առնչվող բազմաթիվ այլ կարգեր, ցանկեր ու չափանիշներ:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի պահանջով կառավարությունը սահմանել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության պայմանագրի նախագծին: Դեռ 2012 թվականին նախարարությունն այդ խնդրանքով դիմել էր Քուվեյթի դեսպանություն: Ի պատասխան դիմումի Քուվեյթի Պետության կառավարությունը որոշում է կայացրել 1 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար:
Գործադիրն ընդունել է գույք նվիրաբերելու և հանձնելու որոշում, որով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ավելի վաղ կնքված վարկային համաձայնագրով 6 մարզի 43 համայնքում ստեղծված կոոպերատիվների համար ձեռք բերված գույքը և 4 մարզի 12 համայնքի համար կառուցված ջրարբիացման համակարգերը նվիրաբերվել են կոոպերատիվներին և համայնքներին, իսկ ՓԲԸ-ի համար ձեռք բերված գույքը տրամադրվել է անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով, էականորեն բարելավվել է ծրագրի շահառու հանդիսացող 44 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրում, ընտրական վարչարարության բարձրացում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերազինում և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրապարակում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը, հավանություն տվել «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարությանը» և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին:
Առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և դրանով իսկ ապահովել Եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը: Օրենքի ընդունմամբ կբարձրանա ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության մակարդակը, քանի որ նրանց կտրամադրվի իրավական պաշտպանության նոր արդյունավետ գործիք:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փախստականների և ապաստանի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին: Ակնկալվում է, որ օրենքների ընդունման դեպքում կնվազի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը, կպարզեցվի և կավտոմատացվի անձի նույնականացման գործընթացը, կմեծանա «անցանկալի» անձանց հայտնաբերման հավանականությունը, փաստաթուղթ տալու համար գանձվող տուրքը չի գերազանցի ներպետական անձնագիր տալու համար գանձվող նվազագույն վճարը:
Գործադիրը հավանություն է տվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Դրա ընդունմամբ նախատեսվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման աջակցության և պաշտպանության ՀՀ-ում գործող ընթացակարգերը համապատասխանեցնել Եվրախորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների մասին 107-րդ կոնվենցիայի դրույթների պահանջներին:
Նիստում հավանություն է տրվել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է սահմանել արտոնագրված անձանց նոր գործառույթները, խթանիչ մեխանիզմներ ստեղծել որոշ ոլորտների համար:
Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ դատական օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է դատական համակարգ ներդնել դատավորների գնահատման ընթացակարգեր, ինչը հնարավորություն կտա մշակել դատավորների գործունեության, աշխատանքի արդյունավետության մասին դատելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ մշակելու հարուստ և հուսալի տեղեկատվական շտեմարան:
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Երկրաշարժ Իրանի հարավում

երկրաշարժԱյսօր 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող  Բուշեհր նահանգի Շանբեհ տեղանքում:

Թեհրանի գեոֆիզիկայի համալսարանի աշխատակիցները տեղեկացրել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել  ժամը 04:01-ին:  Երկրաշարժը գնահատվում է միջին ուժգնության, տուժածների մասին լուրեր չկան:

Անցած տարի ապրիլին նույն շրջանում 6.1 մագնիտուդ երկրաշարժի ժամանակ  տասնյակ մարդիկ էին զոհվել:

Իրանում օրական միջինը մեկ թեթև երկրաշարժ է գրացվում:

2003-ին Քերման նահանգի Բամ քաղաքում  տեղի ունեցած երկրաշարժից մահացավ 31,000  մարդ՝ այդ քաղաքի քառորդ բնակչությունը:

1990-ի հունիսին ողբերգական երկրաշարժ էր տեղի ունեցել Գիլանում և Զանջանում՝ 7.7 բալ ուժգնությամբ: 37000 մարդ զոհվել էր, իսկ ավելի քան 100 հազար մարդ վիրավորվել: Այն ավերել էր  27 քաղաք և 1870 գյուղ:

2012-ի օգոստոսին երկու երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի հյուսիսարևմտյան մասում: Այն խլել  էր 306 մարդու կյանք:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

“Դատավորը կա՛մ Քաղաքապետարանի, կա՛մ որևէ չինովնիկի ցանկությունն է կատարում”. փաստաբան

Ալբերտ ԿանդալյանԵրևանի Սայաթ-Նովա 10-12, Նալբանդյան 25, Աբովյան 22ա բնակելի շենքերի բակում «Լարկո գրուպը» ընկերության կողմից կառուցվող հյուրանոցն իսկական պատուհաս է դարձել տեղի բնակիչների համար: Բնակիչները բողոքում են, որ հյուրանոցի կառուցման հետևանքով իրենց բնակարանները կզրկվեն արևի լույսից, ինչպես նաև կքանդվեն իրենց ավտոտնակները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործով փաստաբան Ալբերտ Կանդալյանը նշեց, որ հույսը, որ խնդիրը կլուծվի, գնալով նվազում է: Փաստաբանը համոզված է, որ ինչ-որ մի չինովնիկ է աջակցում այդ շինարարությանը:

“Ներկայումս գործը գտնվում է Վարչական դատարանում: Մենք հայց ենք ներկայացրել շինթույլտվությունն անվավեր ճանաչելու: Մենք նաև միջնորդություն ենք ներկայացրել՝ Քաղաքապետարանից պահանջելով կասեցնել շինթույլտվությունը: Դատարանը մերժել է մեր բոլոր միջնորդությունները: Հիմա էլ մենք ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել”,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ դատավորը կա՛մ Քաղաքապետարանի, կա՛մ որևէ չինովնիկի ցանկություն է կատարում:

Ալբերտ Կանդալյանի խոսքով՝ Քաղաքապետարանի ներկայացուցիչները ոչ մի բացատրություն չեն տալիս օրենքի սահմաններում: Դիմում են Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին՝ նշելով, որ շինարարական նորմերից շեղվել է շինարարությունը, իսկ Քաղաքապետարանից պատասխանում են, որ աչքաչափով դիտարկելիս ոչ մի շեղում չեն արձանագրել:

“Քաղքաապետարանը վստահեցնում էր, որ չի շենքը չի խանգարի բակի բնակիչներին: Քաղաքապետարանը աչքաչափով որոշում է, որ բնակիչներից ոչ մի հող չի զավթվել: Մենք դիմել ենք և՛ Մարդու իրավունքների պաշտպանին, և՛ Դատախազություն, և՛ Ոստիկանություն: Այստեղ մեղավոր է Քաղաքապետարանն ու իր չինովնիկները”,- ասաց փաստաբանը:

Սայաթ-Նովա 10-ի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի խոսքով՝ մինչև դատարան գնալը ինքը հույս ուներ, որ այս հարցը արդար լուծում կստանա, բայց դատարան դիմելուց հետո հույսը կորցրեց, քանի որ դատարանը, ըստ նրա, երկարաձգում է դատական գործի ընթացքը, ահա թե ինչու, իրենք ուզում են փոխել գործով դատավորին:

“Ես բաց նամակ եմ գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն այսօր պետք է հանձնեմ: Նամակներ եմ ուղարկել նաև բոլոր ատյաններին՝ ներկայացնելով իրավիճակը: Նրանցից միայն մեկ-երկուսն են արձագանքել: Այս պահին մեր պայքարը օրենքի դեմ է”,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Անկախ

Հակոբ Ինջիղուլյանի համար լավագույն տարբերակը երրորդ երկիր տեղափոխվելն է. Լարիսա Ալավերդյան

լարիսա-ալավերդյան«Հակոբ Ինջիղուլյանի դեպքը վերին աստիճանի տարբերվում է Խոջոյաններից նրանով, որ զինվորական շորերով ու զինծառայության մեջ գտնվելու պահին է անձը հայտնվել Ադրբեջանում» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված հայաստանցի երեք  քաղաքացիներին: Նա խիստ քննադատեց հայ լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում բարձրացած այն ալիքը, որ սկսվեց  երբ Ադրբեջանը հայտարարեց, որ Ինջիղուլյանը ինքնակամ է անցել սահմանը և ցանկություն է հայտնել փոխադրվել երրորդ երկիր: «Ես  տեսել եմ այդ տեսանյութը ու այդպիսի բան չկա, նա նման բան չի ասել»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա`նա խոսել է երրորդ երկիր տեղափոխվելու մասին միայն  երբ Ադրբեջանը նրան ստահոդ տեղեկություններ է փոխանցել և Հայաստանում սոցիալական ցանցերում սկսված քննարկման պատճառով:
Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր րոպեներ առաջ փոխադրվելը Լարիսա Ալավերդյանը համարեց լավագույն տարբերակ ստեղծված իրավիճակում. «Ավելի քան քսան տարվա փորձը ցույց է տալիս, որ չի եղել նման բան, որ երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն արտահայտած մարդը վերադառնա »:

Տիկին Ալավերդյանը հայտարարեց, որ Ադրբեջանում գերեվարված, խոշտանգումների, կտտանքների ենթարկված Մամիկոն Խոջոյանի գործով պատրաստվում են դիմել Եվրադատարան. դատաբժշկական քննություն եղել է և փաստաբանը արդեն զբաղվում է այդ գործով:
Անկախ

ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը եւս ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է գրել.NEWS.am

Դավիթ Կարապետյան«Օրինաց երկիր» կուսակցության անդամ փոխնախարարները եւս կուսակցությունը լքելու դիմումներ են գրել: Այս մասին հայտնեցինNEWS.am-ի աղբյուրները: Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց  NEWS.am-ի տեղեկությունները, որ ինքը եւս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Հարցին, թե սա չի համարում հանուն պաշտոնի դավաճանել կուսակցությանը կամ արդյոք սա կապ ունի ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու, բայց այդպես էլ մանդատ չստանալու հետ, փոխնախարարը պատասխանեց. «ՕԵԿ-ից դուրս գալու պատճառը քաղխորհրդի կայացրած քաղաքական որոշումն է, որից հետո կուսակցական գործունեությունը գործադիր իշխանությունում աշխատելու հետ անհամատեղի է: 2012թ երբ անդամագրվեցի ՕԵԿ-ին, կուսակցությունը սատարում էր նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսին, այսօր քաղաքական իրավիճակ է փոխվել եւ նոր իրողությունները հաշվի առնելով՝ ես կայացրել եմ որոշում, որը բարեկամաբար է ընդունվել կուսակցության ղեկավարության կողմից»

Կմնա Դավիթ Կարապետյանը իր պաշտոնին, թե ոչ,  նա նշեց, որ դա հանրապետության ղեկավարության որոշելիքն է: Այս պահին նա որեւէ այլ կուսակցությանը անդամակցելու նպատակ չունի:

Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը, Նելսոն Զուլոյանը եւ արեւմտյան բուհերում սովորած մի շարք ուսանողներ ՕԵԿ էին մտել 2012թ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն նրանց այդպես էլ մանդատ չստացան: Դրանից որոշ ժամանակ հետո նրանք գործադիր մարմնում պաշտոններ ստացան: Երեկ ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ էր հրավիրել, որից հետո հայտարարեց կոալիցիայից դուրս գալու իր որոշման մասին: ՕԵԿ քվոտայով նախարար դարձած Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը եւ Սամվել Թադեւոսյանը դիմումներ են գրել կուսակցությունից դուրս գալու հետո:

Անկախ

 

«Իքս մարդիկ» ֆիլմի ռեժիսորը մեղադրվում է պատանու բռնաբարության մեջ

bryan-singer

Ինչպես հայտնում է The Hollywood Reporter -ը,  «Իքս մարդիկ» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Բրայան Սինգերը մեղադրվում է 17-ամյա դեռահասի բռնաբարության մեջ: Դեպքը կատարվել է 1999-ի Հավայան Կաիլուայում: Ռեժիսորն, իբր ֆիզիկական սեքսուալ բռնություն է գործադրել Նևադայի բնակիչ Մայքլ Ֆ.Իհան III-ի նկատմամբ ու ստիպել նրան կոկաին ընդունել: Գործում հիշատակվում է նաև Digital Entertainment Network –ի նախկին ղեկավար Մարկ Քոլինզ Ռեկտորի անունը, որը 2004-ին արդեն մեղադրվել է անչափահասների  նկատմամբ հանցագործություններում: Իհանի խոսքով, որն այժմ 31 տարեկան է, այն ժամանակ ինքը փորձում էր դերասան դառնալ, իսկ Սինգերն ու իր կոլեգաները սպառնացել են խանգարել նրան, եթե իրենց չգոհացնի: Ինքը` Սինգերը իր դեմ առաջ քաշված մեղադրանքն անհիմն է համարում:

Անկախ

».

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 16-ից 17-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 7-ը, մաքսանենգության 1 և խարդախության 4 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարԱպրիլի 16-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 30-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքներն ստացել է Երևանի «Նաիրի» կինոթատրոնի մոտ, ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» մակնիշի ավտոբուս, «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ավտոբուսի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 16.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արզումանյան փողոցում` թիվ 28 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 11.00-ին, Երևանի Արշակունյաց և Շահամիրյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Բուայդ» մակնիշի ավտոմեքենայի:
«Բուայդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 11.40-ին, 21-ամյա երիտասարդը Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ մակնիշի երթուղային միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ճանապարհին` Մասիս քաղաքի հատվածում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Դնեպր» մակնիշի մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վանաձոր-Գյումրի ճանապարհի 32-րդ կմ-ին «Ջիպ Գրանդ-Չերոկե Լարեդո» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 4 ողևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ամերիկացիներն Օբամային խաբեբա են համարում.հարցում

534f3dfc-0d66-d50c-0d66-d5030bcf6d12.photo.0

Ամերիկացիների 60%-ը համոզված է, որ Սպիտակ տան ղեկավարն իրենց խաբում է երկրի համար կարևորագույն հարցերում: Նման եզրակացություն է արվել Fox News հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքներով, գրում է vz.ru-ն: Այսպես.հարցվածների 37%-ը պատասխանել է, որ Օբաման ստում է «մեծ մասամբ», 24%-ը վստահ է, որ նա ճիշտ չի ասում «երբեմն», 20%-ը կարծում է, որ Օբաման «հազվադեպ» է ստում: Ընդ որում, Օբամային լրիվ վստահում է ԱՄՆ-ի բնակչության 15%-ը.նրանց կարծիքով, նախագահը միշտ ճիշտ է ասում:

Հանրապետական ընդդիմությունը, ինչպես նաև որոշ պահպանողական ԶԼՄ-ներ բազմիցս Օբամային մեղադրել են այն բանում, որ նրա հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:

Ապրիլի 13-15-ին անցկացված այս  հեռախոսային հարցմանը մասնակցել է հազար հասուն բնակիչ ԱՄՆ-ից:

Ի դեպ, մարտ ամսին նախագահի հեղինակությունը ռեկորդային ցածր նիշի վրա էր` 41%, ընդ որում, ամերիկացիների  54%-ը հավանություն չի տալիս նրա աշխատանքին:  Օբամայի արտաքին քաղաքականության գծով նույնպես շատ ցածր նիշ է գրանցվել:

Անկախ

 

«Հույսեր բացառապես կապում եմ հանրության պահանջատիրության հետ». «Դեմ եմ»-ի ակտիվիստ

1524971_10202928492474332_1040746373_n

Անկախ-ի զրուցակիցն է “Դեմ եմ ” շարժման անդամ Դավիթ Մանուկյանը:

– Դավիթ, Տիգրան Սարգսյանի հրաժարականը “Դեմ եմ” շարժման համար հաղթանա՞կ էր, թե ոչ:

 

-«Դեմ եմ» շարժման օրակարգում երբևէ չի եղել այս կամ այն պաշտոնյայի պաշտոնավարման, հրաժականի կամ պաշտոնանկության հարցեր, ուստի նրա կամ որևէ այլ պաշտոնյայի հրաժարականը մենք չենք դիտարկում հաղթանակ: Մեր հաղթանակը կլինի ՍԴ որոշման կյանքի կոչումը և այն, որ նոր մշակվող օրենքը բխի հանրության շահերից:

 

– Որպես ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս կհիշեք նախորդ վարչապետին:

-Որպես ՀՀ քաղաքացի՝ ես նրան կհիշեմ վարչապետ, որ գուցե փորձում էր նորարար լինել, ներդնել նորարարական գաղափարներ, բայց փաստ է, որ նա հակասահմանադրական հոդվածներով լի օրենքի ջատագով էր և հանրության կարծիքն անտեսող:

 

– Իսկ նոր վարչապետի մասին ի՞նչ կարծիք ունեք: Նրա նշանակման հետ հույսեր կապո՞ւմ եք: Կկարողանա՞ նա լուծել այն խնդիրները, որոնք բարձրացնում է “Դեմ եմ” շարժումը:

 

-Ես հույսեր բացառապես կապում եմ հանրության պահանջատիրության, սեփական իրավունքների պաշտպանության հետ և ոչ որևէ անձի՝ այն էլ այն պարագայում, երբ այդ անձը ներկայացնում է այն նույն ուժը, որն այս հակասահամանադրական օրենքի ջատագովն է ու որդեգրել է ամեն գնով, թեկուզ հակասահամանադրական նորմեր կիրառելով, զբաղվել գրպանահատությամբ:

 

-Ի՞նչ խորհուրդ կտաք նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

– Նոր վարչապետին խորհուրդ կտամ ոչ թե շարունակել նախորդի սխալները, այլ դասեր քաղել և փորձել մոտ լինել հանրությանը, լինել հանրության զարկերակին ու գործել ոչ թե նեղ խմբակային շահերով առաջնորդվելով, այլ ի շահ ՀՀ քաղաքացիների: Աստված թող լուսավորի նրա միտքը:

 

Անկախ

 

Խլորոֆիտում-Chlorophytum

խլորոֆիտումՊատկանում է շուշանազգիների(Liliaceae) ընտանիքին: Հայրենիքը Աֆրիկան է `Բարեհուսո հրվանդան: Ջերմատնային, կախվող խոտաբույս է, որի տերևափունջը, որ շատ նման է վիշապածառի տերևափնջին, սկիզբ է առնում անմիջապես արմատավզիկից: Մշակության մեջ լայն տարածում է գտել Ch.comosum Bak  տեսակը և իր  խայտաբղետ տերևավոր այլատեսակը: Այս բույսի տերևները իրենց ամբողջ երկարությամբ ծածկված են կանաչ դեղնավուն և սպիտակ, զուգահեռ շերտերով: Բույսը երբեմն անվանում են ֆալանգիում:Խլորոֆիտումները արձակում են երկար, կախվող ծաղկասլաքներ, որոնց վրա խլորոֆիտում1բացի անդուր, սպիտակ, մանր ծաղիկներից առաջանում են նաև նոր փոքրիկ բուսակներ, իրենց օդային արմատիկներով: Հենց այդ բուսակներն էլ օգտագործում են բազմացման համար, անջատելով ծաղկասլաքից և տնկելով թաղարների մեջ: Բազմացումը կատարվում է նաև թփիկների բաժանումով: Բոյսն ունի հաստ, մսոտ արմատներ, որոնք ուժեղ աճման հետևանքով երբեմն թաղարը ճղում են: Խլորոֆիտումը լուսասեր բույս է: Նորմալ աճն ու տերևների խայտաբղետությունը պահպանելու համար , բույսը պետք է տեղավորել պատուհանի մոտ: Բույսի մշակությունը շատ պարզ է, ամենաաննշան խնամքի դեպքում էլ աճում զարգանում է, Chlorophytum_comosum_05պահանջկոտ է խոնավության նկատմամբ : հատկապես լավ է աճում այգու հողում:

Անկախ

Գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը կվերանայվեն

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ՀՀ-ում գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը վերանայելու, նոր իրավական ակտեր մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:  Համաձայն հրամանի՝ խումբը կղեկավարի ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Հանձնարարվել է մինչև սույն թվականի  սեպտեմբերի 20-ը ՀՀ կրթության և գիտության նախարարին ներկայացնել գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող նոր իրավական ակտերի  նախագծեր:

Ուկրաինայի դեսպանն ԱՄՆ-ում միջազգային աջակցություն է խնդրել. WP

1253881676Ուկրաինան արժանի է միջազգային աջակցության, ասվում է  The Washington Post-ում ներկայացված ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Մոցիկի նյութում: Դիվանագետի խոսքով, Ուկրաինայի արևելյան տարածաշրջանում Մոսկվան գործում է այնպես, ինչպես  ավելի վաղ` Ղրիմում, գրում է gazeta.ru-ն:

«Աշխարհը պետք է տեսնի ճիշտը: Ապացույցներն ամենուր են»,-նշում է Մոցիկը` մեկնաբանելով Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունները: Նա հավատացնում է, թե արևելյան տարածաշրջանի բնակչությունը «վախենում է կանաչ արտահագուստով անծանոթներից, որոնք ամենուր ավերում են իրենց կյանքը»: Դիվանագետի կարծիքով,»այդ ուժերին կանգնեցնելն ու մեր ժողովրդին պաշտպանելն ուկրաինական կառավարության պարտականությունն է»: Տվյալ դեպքում` Կիևը միջազգային աջակցության վրա է հույսը դնում, հավելում է Մոցիկը:

Անկախ

Հասարակության հարցերին պատասխանում է Վլադիմիր Պուտինը, ուղիղ եթեր

պուտինԱյս րոպեներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես   է գալիս  ուղիղ եթերով և  պատասխանում է  հասարակությանը հուզող հարցերին: ՌԴ քաղաքացիների  հետ ամենամյա շփման ավանդական այս ձևաչափով նա հանդես է գալիս արդեն 12-րդ անգամ:

Անկախ

«Քոչարյանական «զրո» տասնամյակից գահավիժել ենք ոչինչների ու ոչնչությունների տասնամյակ». Տիգրան Խզմալյան

xzmalyan

Անկախ-ի զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

– Պարոն Խզմալյան, նշանակելով նոր վարչապետ, Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը, բացի գործադիրի ղեկավարի խնդիր լուծելուց, քաղաքակա՞ն  ինչ խնդիր լուծեցին:

 

– Միակ հարցը, որը լուծում է Սարգսյան Սերժը Հայաստանում` դա իր անձնական ունեցվածքի եւ այն երաշխավորող անձնական իշխանության հարցն է: Բոլոր այլ հարցերը նա փոխանցել է այլ պետություններին եւ դրանց հատուկ ծառայություններին: Նա չի էլ փորձում լուծել հայ ժողովրդի տնտեսական զարգացման, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական, պարենային, գաղափարական ոլորտների որեւե հիմնախնդիր: Անվտանգության ապահովումը նա պատկերացնում է որպես պետության այս հիմնական գործառույթի փոխանցում օտար պետությանը: Սա ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքակրթական քաղքենիություն, մեր դասականի խոսքով ասած` մեծապատիվ մուրացկանություն, որի պատանդը դարձանք մենք բոլորս:

 

– Տիգրան Սարգսյանի հրաժարականը համարո՞ւմ եք որոշակի հաղթանակ քաղաքական դաշտում:

 – Տիգրան Սարգսյանի ե՛ւ նշանակումը, ե՛ւ հրաժարականը համարում եմ մեր հասարակության քաղաքական պարտություն: Հիշենք` նա նշանակվեց 2008 թ. մարտի 1-ի սպանդից հետո եւ ազատվեց վեցամյա տնտեսական ու քաղաքական լճացման ու անկման պայմաններում: Ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը հանրության շահերի կամ հասարակական համաձայնության հետեւանքը չեն եղել, երկուսն էլ ստորգետնյա մեքենայությունների ու մանր գործարքների արդյունք են:

 

– Ի՞նչ փոխվեց Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ ընդդիմադիր դաշտում և իշխանական համակարգում:

 – Ոչինչ: Նրա հիմնական առաքելությունը հենց դա է` ոչինչ չփոխել, ոչինչ չանել, ոչինչ չասել, քանի որ նման ցանկացած փորձ կբերի էլ ավելի ծանր հետեւանքների: “Ոչինչը” պահպանելու համար ահնրաժեշտ է հենց այսպիսի գործիչ, կամ ավելի ճիշտ “չգործիչ”: Քոչարյանական “զրո” տասնամյակից մենք գահավիժել ենք “ոչինչների ու ոչնչությունների” տասնամյակ: Մինչդեռ աշխարհում հզոր ու ահեղ իրադարձություններ են ծավալվում, նոր ու մահացու մարտահրավերներ են խոյանում, որոնց պատասխանը Երեւանում “ոչինչ” է: Ահավասիկ` սիրիահայության վերաբերյալ վերջին պաշտոնական հայտարարությունները:

 

– Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի տարբերություններն ու նմանությունները, ըստ Ձեզ, որո՞նք են:

-Հին հունական ու հռոմեական թվաբանության համեմատ փյունիկացիները, իսկ հետո արաբները կիրառման մեջ մտցրեցին “զրո” գաղափարը, որը հեղափոխեց մաթեմատիկական հաշվարկների արդյունավետությունը: Արաբական “ալ-զըհըր” բառը դարձավ զրո, zero եւ անգամ գերմաներենից անցավ ռուսերեն որպես “цифра”: Ահա մոտավորապես էլ այսպիսին է տարբերությունը Ձեր նշված երեւույթներում` զրոյից դեպի “մինուս” մաթեմատիկական սանդղակով:

 

– Նոր վարչապետի պայմաններում ի՞նչ է սպասվում Հայաստանին, և հանրությունն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ:

-Սպասելու ժամանակ այլեւս չի մնացել: Հանրության միակ ակնկալիքը կամ ավելի ճիշտ անելիքը պետք է լինի երկրի ազատագրումը զավթիչ գաղութային լծից եւ նրա խոշոր ումանր սպասավոր-մատուցողներից:

 

Անկախ

ԵԱՀԿ-ն միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Ռանկո Կրիվոկապիչ

1 (1)“ԵԱՀԿ-ն միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը”, – Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Վերջինս նշել է, որ ԵԱՀԿ-ն միջազգային իրավական սկզբունքների և ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում հակամարտության լուծման կողմնակից է: “Բայց մենք պետք է գտնենք խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման նոր էտապ անցնելու միջոցներ: Դա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և, ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ-ի խնդիրն է”,- ընդգծել է Ռանկո Կրիվոկապիչը:

Ըստ Կրիվոկապիչի՝ հակամարտության լուծման գործընթացը կարելի է ավելի ակտիվ իրականացնել: “ԵԱՀԿ ԽՎ-ն Մինսկի խմբի հետ համատեղ ամեն անգամ փորձում է այս հարցն օրակարգ աբարձրացնել, ինչպես նաև գործընթացի վերսկսման համար լրացուցիչ նախաձեռնություններ առաջ քաշել, քանի որ գործընթացը, իսկապես, փոքր-ինչ սառեցված է,”- նշել է պաշտոնյան:

Գիտնականները նոր Լուսնի ծննդյան ականատեսն են

լուսին, պեգգիԳիտնականները պնդում են, որ  Սատուրնի օղակներից նոր Լուսին է առաջանում: Սատուրնի ուղեծիրում ձևավորվող 63-րդ լուսնի մասին գիտնականների կարծիքը հաստատվել է:

սատուրնԱյն պաշտոնապես անվանել են “Պեգգի”. այս պնդումները հիմնված են Սատուրնի վերջին օղակից արված  սև-սպիտակ լուսանկարի հիման վրա, իսկ լուսանկարն  արվել է “Կասսինի” տիեզերանավի կողմից:

Գիտնականները նկատել են Սատուրնի օղակի վրա որոշակի անհարթություն, ծռմռվածություն և հույս են հայտնում, որ դա վկայում է նոր օբյեկտի առաջացման մասնին:

Հաշվարկված է, որ “Պեգգին” կես մղոն տրամագիծ կարող է ունենալ և սառույցից է:

Սատուրնի եզրային այդ հատվածը 20%-ով ավելի պայծառ է, 1207 կմ. ավելի երկար և 9.7կմ. ավելի լայն, քան դրա շրջակայքը:

Նասայի ռեակտիվ շարժիչի լաբորատորիայից Լինդա Սպիլկերը նշում է.”Այս նեղ, փոքր լուսնի ծնունդը անսպասելի, հիանալի իրադարձություն է”:

 Անկախ