Հիվանդությունն անզոր է սիրո ուժի առջև

posterՇուրջ մեկ տարի է վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ: Նախորդ տարի մայիսին փոքրիկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Հայաստանում վիրահատության ենթարկվելուց հետո երեխային ծնողները տեղափոխել են Մոսկվա, ուր ստացել է քիմաթերապիայի և ճառագայթման կուրս: Բուժման արդյունքները բավականին հուսադրող են: Բուժման արդյունքում վերացել են մետաստազները:

«Այժմ Լիզան պետք է ստանա ևս 4-6 քիմիաթերապիայի կուրս գլխուղեղի ուռուցքի վերացման համար: Բժիշկները նշում են, որ գուցե հարկ լինի, որպեսզի երեխան ևս մեկ ճառագայթման փուլ անցնի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնի բուժման այս ընթացքը»-ասում է Դավիթ Պողոսյանը` Լիզայի հայրը:

Մինչ օրս փոքրիկի բուժումը հնարավոր է եղել բազմաթիվ բարի մարդկանց, «Նվիրիր կյանք» և Կոնստանտին Խաբենսկու անվան հիմնադրամների աջակցությամբ: Բուժման այս երկար ճանապարհի վերջում փոքրիկին անհրաժեշտ է մեր բոլորիս միասնական աջակցությունը:

Լիզայի բուժման դրամահավաքին աջակցելու նպատակով երաժիշտներ Մանան Գարուկյանը և Սաթենիկ Վարդանյանը մայիսի 11-ին ժամը 19.00-ին բոլորին հրավիրում են «Սիրո ուժը» համերգին, որը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգը կազմակերպվում է Արամ Խաչատրյանի տուն թանգարանի աջակցությամբ:

Ջութակահար Մանան Գարուկյանը և դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանը «Սիրո ուժը» համերգին կկատարեն Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Պիացցոլլայի, Շտրաուսի, Բախի և այլ հանրաճանաչ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները:

Մանան Գարուկյանը հիմնադրել է «Նոր կվինտետ» խումբը, որը համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում:  Նա մասնակցել է բազմաթիվ համերգների որպես մենակատար և որպես կամերային անսամբլի արտիստ: Դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և  մասնակցել  տարբեր փառատոնների ու համերգների:

Համերգի մուտքն ազատ է: Բոլոր ցանկացողները կկարողանան տեղում  նվիրաբերություն կատարել և իրենց լուման ունենալ փոքրիկի բուժման գործում: Հավաքված ողջ գումարը կուղղվի Լիզա Պողոսյանի բուժմանը:

Եթե ցանկանում եք բանկային փոխանցում կատարել, ստորև բերված են բանկային տվյալները` Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով:

ՎՏԲ – Հայաստան Բանկ

AMD 16004052756801

USD 16004052756802

EUR 16004052756803

RUR 16004052756804

Aրտերկրից փոխանցումների համար

«VTB BANK» (ARMENIA) CJSC

Yerevan, Armenia

SWIFT: ARMJAM22

ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091512806:

Թուրքիայի մշակույթի նախարարությունը կհրատարակի Սայաթ Նովայի ստեղծագործությունների երկլեզու ժողովածու

սայաթ-նովա   Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ին հայ ժողովրդին ուղղված «ցավակցական» ուղերձից հետո թուրքական իշխանությունները փորձում են օգտագործել նաև հայերին սիրաշահելու մշակութային ճանապարհներ: Թուրքիայի մշակույթի նախարարությունը պետական հովանավորությամբ պատրաստվում է տպագրել հայ նշանավոր բանաստեղծ-աշուղ Սայաթ Նովայի ստեղծագործությունների երկլեզու ժողովածուն: Հայտնի է, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ թարգմանիչների հետ աշուղի բանաստեղծությունները թուրքերեն թարգմանելու համար: Նախատեսվում է գիրքը տպագրել հունիս ամսին, ինչից հետո այն կհայտնվի ընթերցողների սեղանին: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ այս գիրքը պատմական նշանակություն ունի, քանզի այն հանդիսանալու է պետության կողմից տպագրված առաջին հայալեզու աշխատությունը:

Նշենք, որ թուրքական կառավարությունը նմանօրինակ քայլ իրականացրել էր նաև Քրդական հարցի լուծման գործընթացի շրջանում: Այն ժամանակ մշակույթի նախարարության կողմից հրատարակվել էր քրդերի նշանավոր սիրային էպոսը՝ Մեմը և Զինը:

 

Անկախ

Հայաստանում աճել է ամուսնալուծությունների թիվը

Կարինե Կույումջյանը2014 թվականի առաջին եռամսկյակում մշտական բնակչության  թիվը կազմել է 3,12900 մարդը: 2013 թվականին այդ թիվը կազմել էր 3,28000: Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ծնվել է 9789 երեխա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2,2 տոկոսով: Մահացածների թիվը աճել է 7,7 տոկոսով և բացարձակ ցուցանիշը կազմել է  8890: Սովորաբար առաջին եռամսյակում ձմեռային եղանակի պատճառով մահացության թիվը մեծանում է: Այդ թիվը հատկապես մեծ է Լոռու, Շիրակի , Տավուշի և Վայոց Ձորի մարզերում:

Արդյունքում բնական հավելաճը կազմել է 1690 մարդ և նվազել է 18 տոկոսով: Բնական հավելաճի ցուցանիշը կազմվում է ծնելության և մահացության թվի տարբերությամբ:

 

Հայաստանում առաջին եռամսյակին աճել են ամուսնությունների թիվը: Առաջին եռամսյակում գրանցել է 4744 ամուսնություն: Յուրաքանչյու հազար բնակչից կազմվում է վեցից ավելի ամուսնական զույգ: Սակայն աճել է նաև ամուսնալուծությունների թիվը. Դրանք դարձել են 1210:

Անկախ

ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրեց 2013 թ. իրականացված«Հարկային ընկալումներ» հետազոտության արդյունքները

9b8cbcec21ce34b2afc706a0298fd8fc Մայիսի 7-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հարկային բարեփոխումների ծրագիրը ներկայացրեց 2013 թվականին իրականացված «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտության արդյունքները:  Հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) հայաստանյան կենտրոնը 2013-ի սեպտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում՝ ընդգրկելով Հայաստանի 1,448 տնային տնտեսություն, 400 հարկ վճարող կազմակերպություն և անհատ ձեռներեց: Նախաձեռնության նպատակն էր իրականացնել ելակետային գնահատում Հայաստանում հարկային համակարգի ընկալման, հարկային օրինապահության, հարկային մարմինների և հարկ վճարողների միջև հաղորդակցության, հարկային քաղաքականության արդյունավետության ու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ:

Միջոցառմանը, որի նպատակն էր բարելավել Հայաստանում հարկային համակարգի վերաբերյալ ընկալումները և խթանել արդյունավետ քննարկում, ներկա էին ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու միջազգային գործակալությունների ներկայացուցիչներ, անկախ հետազոտողներ:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը իր ելույթի խոսքում նշեց, որ իրականացված հենանշային հետազոտությունը կարևոր դեր կխաղա պետական–մասնավոր հատվածի միջև երկխոսության խթանման, հարկային համակարգի նկատմամբ փոխվստահությունը և հանրության կողմից վստահությունը ամրապնդելու, ինչպես նաև կամավոր օրինապահության մշակույթը խրախուսելու գործում՝ ի նպաստ  Հայաստանի տնտեսական աճի: «ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աջակցել Հայաստանի հարկային համակարգի թափանցիկության և արդյունավետության բարելավման աշխատանքներին: Հուսով ենք, որ հետազոտությունը կկատարվի ամեն տարի՝ արձանագրելու ՀՀ հարկային համակարգի առաջընթացը, և որ այն կօժանդակի պետական մարմիններին հետագայում բարեփոխումներ իրականացնել հարկային քաղաքականության և հարկային վարչարարության ոլոտներում», – ասել է տիկին Հիլիարդը:

ՀՌԿԿ-ի ծրագրերի համակարգող Լուսինե Զաքարյանը ներկայացրեց հետազոտության հիմնական արդյունքները, որից մասնակիցներն հնարավորություն ունեցան քննարկել ոլորտին առնչվող խնդիրները կառավարության ներկայացուցիչների հետ:

Անկախ

Հայաստանի թենիսիստները կմրցեն տանտերերի`Հունգարիայի հավաքականի հետ

թենիս138976707230Այսօր Հունգարիայի Սեգեդ քաղաքում կմեկնարկի թենիսի Դևիսի գավաթի խաղակության եվրաաֆրիկյան 3-րդ խմբի մրցաշարը:

Վիճակահանությամբ մասնակից 12 երկրների հավաքականներ տեղաբաշխվել են տարբեր ենթախմբերում:

Մերոնք A ենթախմբում են և մրցելու են Հունգարիայի,  Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

B ենթախմբում ընդգրկված են՝ Մալթայի, Մակեդոնիայի և Ալբանիայի, C ենթախմբում ՝ Վրաստանի, Չեռնոգորիայի և Իսլանդիայի, իսկ D ենթխամբում ՝ Էստոնաիայի, Թուրքիայի և Սան Մարինոյի ընտրանիները:

4 ենթախմբերի հաղթողները եզրափակիչ փուլում վիճարկելու են 2-րդ խմբի 2 ուղեգերերը:

Առաջին օրը ենթախմբերում կկայանան հետևյալ հանդիպումները.

A ենթախումբ՝ Հայաստան -Հունգաիա, B ենթախումբ՝ Մալթա-Մակեդոնիա,

C ենթախումբ՝ Չեռնոգորիա-Վրաստան, D ենթախումբ՝ Էստոնիա-Թուրքիա:

Հայաստանի հավաքականի մարզիչն է` Վահե Ավետիսյանը, իսկ թիմի պատիվն են պաշտպանում` Միքայել Ավետիսյանը, Սեդրակ Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը, Խաչատուր Խաչատրյանը:

 

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի այցը Ադրբեջան հետաձգվել է

2Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի այցը Ադրբեջան, որը նախատեսված էր կազմակերպել մայիսի 8-ին, կրկին հետաձգվել է: Այս մասին տեղեկացրել են ԵԽ մամլո ծառայությունից, հաղորդում է “Հագին” կայքը:

Մամլո ծառայությունից նշել են, որ Յագլանդի այցը Ադրբեջան տեղափոխվել է մայիսի 19-20-ին:

Այցի շրջանակներում քննարկվելու են Եվրոպայի խարհրդի և Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև՝ ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության վերաբերյալ հարցեր:

Ադրբեջանը մայիսի 14-ին կստանձնի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը, որը նոյեմբերին կփոխանցվի Բելգիային:

Անկախ

Հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է

խոջոյանՄարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված, ապա` ապրիլի 10-ին հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է: Նա Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտից դուրս կգրվի մայիսի 13-ին: Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչն անցել է ֆիզիոթերապևտիկ զննություն: Արսենի բժշկուհին` Թամարա Մարգարյանը, Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Արսենի առողջական վիճակը լավ է, տղան գանգատներ չունի: “Արսենն ասում է, որ ինչպես նախկինում է եղել, հիմա իրեն այդպես է զգում: Բնական է, որ երիտասարդը սթրես է տարել, շեղումներ պետք է լինեին, բայց հիմա նրա նյարդային վիճակը հանգիստ է”: Բժշկուհի Թամարա Մարգարյանը անհրաժեշտ և պարտադիր է համարել տղայի հոգեբուժական քննությունը` նշելով, որ Արսենն այժմ ստանում է վերականգնողական բուժում` ջրաբուժություն, մերսում: ” Արսենի արյան, մեզի, բիոքիմիական անալիզները մաքուր են եղել, այնպես որ վիճակ լավ է”,-ասել է Թամարա Մարգարյանը: Բժշկուհու կարծիքով, Արսենը հետագայում հոգեական, նյարդային խնդիրների սրացումներ չի ունենա:

Անկախ

Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին Վանի զբոսաշրջության զարգացման գրավականն է

ahtamarԱխթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերաբացումից հետո Վան այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելացել է: Եկեղեցու վերականգնման ու շրջապատի բարեկարգման շնորհիվ ամեն տարի Վան այցելող զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է: Մշակույթի և զբոսաշրջության նահանգային տնօրինության տվյալների համաձայն մինչև 2006 թվականը, այսինքն մինչ Սուրբ Խաչի վերականգնումը, եկեղեցու արտասահմանցի այցելուների թիվը չէր հասնում հազարի, իսկ 2009 թվականին նրանց թիվը կազմել է 34 հազար, 2013-ին՝ 71 հազար:

Վանի մշակույթի և զբոսաշրջության նահանգային տնօրեն Մուզաֆեր Աքդաղը «Ակօս»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ 2013 թվականին ընդհանուր առմամբ 610 հազար զբոսաշրջիկ է այցելել Վան՝ 65 հազար օտարերկրյա և 545 հազար տեղացի: «Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին պաշտանմունքի համար բացելուց հետո արտասահմանցի զբոսաշրջիկների թվի մեծ աճ գրանցվեց: Անկասկած, քրդական հարցի լուծման գործընթացը ևս դրականորեն անդրադարձավ այս աճի վրա: Ախթամար կղզու շրջակայքի բարեկարգումն ավարտված է և կղզին շատ գեղեցիկ է դարձել: Բոլորին խորհուրդ եմ տալիս այն տեսնել»,-ասել է Աքդաղը:

 Անկախ

Հայաստանից մրցագորգ դուրս կգա 5 ըմբիշ

սամ1399315234_samokov-bannerԲուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր վիճարկվելու են Չինաստանում կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր` 46, 54, 63, 76 և 100 կգ քաշային կարգերում:

Հայաստանից մրցագորգ դուրս կգա 5 ըմբիշ:

Կարողությունները կփորձեն` 46 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 54 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը , 63 կգ քաշային Գևորգ Մխեյանը , 76 կգ Սարգիս Հովսեփյանը,100 կգ քաշային Ալեքսան Մեքինյանը:

Սպիտակ տունը ժամանակավորապես փակվել է

white-house-lockdownԵրեքշաբթի օրը Սպիտակ տունը ժամանակավորապես փակվել է, երբ ավտոշարասյան հետևից մի տղամարդ է մտել խիստ վերահսկվող տարածք:

Վարորդը նախագահ Բարաք Օբամայի դուստրերին դպրոց տեղափոխող ավտոշարասյան հետևից մտել է արգելված տարածք:

Այդ պահին Օբաման Սպիտակ տան ներսում է եղել:

Ըստ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության խոսնակի՝ վարորդին կանգնեցրել են և տարել հարցաքննության: Ավելի ուշ գաղտնի ծառայությունը 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացրել արգելված տարածք անօրինական մուտք գործելու համար:

Դեպքից մեկ ժամ հետո լրագրողներին հայտնել են, որ Սպիտակ տունը կրկին բաց է:

Նախագահի տանը առկա խիստ անվտանգության համակարգի հետևանքով նույնիսկ ամենաչնչին խախտումը կարող է Սպիտակ տան փակման պատճառ դառնալ:

 

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիրն իրավունք կստանա խաղալԵվրալիգայի մրցաշարում

գավաթ31290Այսօր կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը: Երևանի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցանակը կվիճարկեն Երևանի «Փյունիկը» և Կապանի «Գանձասարը»:

«Փյունիկը» Հայաստանի 6-ակի գավաթակիր է, իսկ «Գանձասարը» առաջին անգամ է հանդես գալու եզրափակչում:

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիրն իրավունք կստանա խաղալԵվրալիգայի մրցաշարում:

Դպրոցներում կներդրվի բարոյական նորմերի նախագիծ.Ռուզաննա Մուրադյան

de0d012e8798b0d18de7500815079f8dԽորհրդային Միության կազմից դուրս գալուց հետո Հայաստանը չուներ կրթական համակարգ: Կրթական համակարգի բարեփոխումները նպատակ ունեն այդ բացը լրացնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը` հավելելով. «1998 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սկսել է կրթական բարեփոխումներ, 2003-ից սկսվեց դրա երկրորդ փուլը, որը դեռ շարունակվում է: Բարեփոխումները իրականացնելուց ի վեր  փոխվել է դպրոցի ֆինանսական և կառավարման ձևը. դպրոցը սկսվեց կառավարվել խորհուրդների կողմից, որոնց կազմում կան ուսուցիչներ, ավագանու անդամներ և այլն: Հենց խորհուրդն է ընտրում տնօրենին» նշեց Ռուզաննա Մուրադյանը:

Այսօր արդեն Հայաստանում գործում են ավագ դպրոցները: Սրա շնորհիվ, ըստ նախարարության, աշակերտները այլևս կարիք չունեն օգտվելու կրկնուսույցների ծառայություններից: 2004 թվականից երկրում գործում են հիսուներկու դպրոց- կենտրոններ: Այս կառույցները կազմակերպում են տարբեր մարզերի դպրոցների մանկավարժների հանդիպումներ և սեմինարներ, որոնց ժամանակ ուսուցիչների միջև տեղի է ունենում փորձի փոխանակում:

Կարևոր է, որ ծնողները և ուսուցիչները իմանան իրենց դերերը և մոտեցումը, մասնակցության ձևերը կրթական համակրգում: «Դպրոց-կենտրոնների նախաձեռնությամբ հրավիրված մասնագետների օգնությամբ ստեղծվել են էթիկայի նորմեր, որոնք միտված են բարելավելու ուսոցիչ-աշակերտ, ուսուցիչ –ուսուցիչ, ուսուցիչ – ծնող փոխհարաբերությունները: Այդ նորմերը արդեն տպագրվել են գրքի տեսքով և սկսվել են ներդրվել դպրոցներում»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Ռուզաննա Մուրադյանը շեշտեց նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստության անհրաժեշտությունը: «Բոլոր դպրոցներում նոր տեխնոլոգիաներ են ներդրվում, ինչը անհրաժեշտ է դարձնում տնօրենների և ուսուցիչների վերապատրաստությունը»,-ասաց նա:

Անկախ

Հետախուզվողին հայտնաբերեցին գերեզմանատան հարակից տարածքում

ՀՀ-ոստիկանություն2Մայիսի 6-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևանի Բլբուլյան փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմենակ Հ.-ին, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ և 268 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով:

Անկախ

Կոտայքի մարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել.Առավոտ

կովալենկոԿոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց արդեն նախկին մարզպետը: Հիշեցնենք` խոսակցություններ են շրջանառվում, որ Կոտայքի մարզպետ պաշտոնը զբաղեցնելու է բնապահպանության նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական, այժմ ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը, որը առավել հայտնի է «Բուլկի» մականունով: Տարիներ շարունակ լրատվամիջոցները գրում էին Կովալենկո Շահգալդյանի հրաժարականի մասին, այսօր, երբ դա արդեն փաստ է` Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչպե՞ս է նախկին մարզպետն ընդունել այն: «Նախ, ասեմ, որ ես դեռևս նախկին մարզպետ չեմ, նախկին կլինեմ Կառավարության համապատասխան որոշումից հետո, իսկ թե ինչպես եմ այդ փաստն ընդունում, ասեմ, որ այս տարիների ընթացքում լրատվամիջոցներն ինձ բավական նախապատրաստել էին այս օրվան: Իմ պաշտոնավարման առաջին երեք տարիներից հետո, անընդհատ, բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով, ցանկացած քաղաքական գործընթացներում անպայման շահարկում էին իմ պաշտոնանկության հարցը: Այնպես որ, ես արդեն պատրաստ էի դրան: Դրա համար շնորհակալ եմ լրատվամիջոցներից, բայց խորհուրդ եմ տալիս կանխատեսումներն այսուհետ անեն գիտական հիմնավորումներով, այլապես 10 տարի կանխատեսում էին, Կոտայքի մարզպետին պաշտոնանկ էին անում եւ սխալվում էին»,- հումորով ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ողբերգություն չի ապրում այդ աշխատանքը թողնելու հետեւանքով. «13 եւ ավելի տարիներ պաշտոնավարել եմ: Շատ լավ կոլեկտիվ եմ ունեցել, լավ աշխատել ենք: 13 տարիների ընթացքում ես ինչ-որ բաների եմ հասել, ինչ-որ բաներ էլ ոմանք ինձնից են ստացել»: Aravot.am-ի հարցին` ո՞վ եւ ինչպե՞ս  իրեն հորդորեց հրաժարականի դիմում գրել, Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Որեւէ մեկն ինձ կոնկրետ չի ասել: Ես համարել եմ, որ այդ հարցն արդեն հասունացած է: Ի վերջո, բավական երկար եմ պաշտոնավարել: Դա իմ ցանկությունն էր, եւ ես աշխատանքից ազատման իմ դիմումով իմ կամքն եմ արտահայտել: Բայց այնպես չէ, որ հեռանում եմ ընդմիշտ…»: Մեր հարցին` պատրաստվում եք այլ աշխատանքի անցնե՞լ պարոն Շահգալդյանն ասաց՝ այո: Ճշտող հարցին` արդեն հստակ պայմանավորվածություններ ունի՞ եւ հատկապես ո՞ ր ոլորտում է շարունակելու իր գործունեությունը, մեր զրուցակիցն ասաց, որ որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չունի, բայց. «Մի աշխատանք կգտնեմ, էլի»: Վերջին տարիներին խոսվում էր նաեւ, որ մարզպետի պաշտոնն, իբրեւ իրեն արժանի հետնորդի, Կովալենկո Շահգալդյանը փորձում է որդուն թողնել, որն արդեն երկար ժամանակ է Չարենցավանի քաղաքապետն է:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 6-ից 7-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, գողության 18 դեպքից` 12-ը, խարդախության 8 դեպքից` 6-ը, ապօրինի ծառահատման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 5, խարդախության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Վրարեթից հետո փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

ոստիկանությունՄայիսի 6-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Ռաշիդ Մ.-ն և հայտնել է, որ վնասվածքններն ստացել է վրաերթի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նրան և դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ պարզվել է վրաերթը կատարած անձի ինքնությունը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 7-ին, ժամը 03.10-ին, «ՎԱԶ 21104» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության քննչական բաժին և խոստովանել կատարածը:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Թուրքիայում կես տոննա հերոյին է առգրավվել

թմրանյութ     Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բինգյոլի շրջանում առգրավվել է կես տոննա հերոյին: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ թմրանյութի հայտնաբերումը կատարվել է տեղական ոստիկանության իրականացրած հատուկ օպերացիայի շրջանակներում, որի ժամանակ երեք մարդ է ձերբակալվել: Հարուցվել է քրեական գործ:

 Անկախ

Թուրքիայում նախագահի թեկնածուների գրանցումը մեկնարկում է հունիսի 29-ին

ընտրություն«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայում ընտրություններին մասնակցել ցանկացող նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունիսի 29-ին և կավարտվի հուլիսի 3-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ նախընտրական քարոզարշավները կմեկնարկեն հուլիսի 11-ին: Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա օգոստոսի 10-ին: Իշխող ԱԶ կուսակցության թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի վարչապետ Թայիփ Էրդողանը, իսկ ահա ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն առայժմ հայտնի չէ: Սկզբում քննարկվում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչի թեկնածությունը, որը սակայն հրաժարվեց առաջադրվել: Այժմ հավանական է թվում Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշի առաջադրումը:

Անկախ

Գողության և ծեծի մեղադրանքներով հետախուզվողները բերման են ենթարկվել

բերման է ենթարկվելՈստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի Շենգավիթի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 52/2 շենքի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Հրանտ Ք.-ն, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գողություն/ մեղադրանքով:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մայիսի 6-ին, ժամը 19.45-ին, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի անասնագոմերին հարակից տնակից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Խաչատուր Ե.-ն, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի / ծեծ/ մեղադրանքով:

Անկախ

Անասնակեր է գողացել և վաճառել

կալանքՄայիսի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. Սամվել Գ.-ին: Նա խոստովանել է, որ մարտին «Պարզ լիճ» կոչվող տարածքում գտնվող խոզաբուծական ֆերմայից 2 անգամ գողացել է 560 կգ ընդհանուր կշռով 14 պարկ խտացված անասնակեր և մորաքրոջ որդու` 1986 թ. ծնված Արամ Ղ.-ի հետ նրա «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տուն ու վաճառել:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ