ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության հյուպատոսը ՀՀ ոստիկանությունում

հյուպատոսՄայիսի 15-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Շոռենա Ծիկլաուրիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը տրամադրելու, ինչպես և համագործակցության զարգացման ու արդյունավետության բարձրացման հետ կապված այլ հարցեր:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կրկին պարտվեց Լեհաստանի թիմին

ֆուտբոլ2Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում կայացած Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումում Հայաստանի թիմը պարտվեց 1:4 հաշվով:

Ընդ որում, մերոնք  երկրորդ անգամ զիջեցին մրցակցին: Ի դեպ, առաջին անհաջողությունից հետո խոստում էր տրվել, որ երկրորդ խաղում տանտերերն ավելի լավ հանդես կգան:

Լեհաստանի հավաքականի կազմում երկուական անգամ աչքի ընկան Մատեուս Գրժիբեկը և Գժեգոժ Տոմաշևսկին, իսկ հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը 11 մ-ոց տուգանային հարվածով խփեց Կարեն Եսայանը:

Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանում. Թևան Պողոսյան

թևան«Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանում: Պետք է այնպիսի օրիգինալ լուծում մշակել, որ մարդիկ, ստանալով թոշակը, չծիծաղեն: Փոփոխությունները պետք է անել տարբեր մեխանիզմներով և սցենարներով», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով  Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի լրամշակված նախագծին:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններին խմբակցության հավանություն չտալը նա բացատրեց նրանով, որ տրամաբանական կլիներ ծախսել ավելի քիչ ռեսուրսներ պարտադիր հիմնադրամներ ընտրելուց հրաժարվողների դիմումների գրման և ընդունման վրա: «Մարդիկ հոգնում են համակարգից հրաժարվելու հայտարարություններ գրելով, բանը կհասնի նրան, որ կառավարությունը կհայտարարի, թե բնակչությունն ուզում է մասնակցել դրան: Եթե մենք ուզում ենք խնդրի լուծում գտնել, չի կարելի ղեկավարվել ժամանակի կեղծ շահումով»,- ասաց նա, հավելելով. «Մենք պետք է հասկանանք, որ հարկեր ենք տալիս պետությանը` նրանից ակնկալելով համապատասխան ծառայություններ»:

Ըստ պատգամավորի` գլխավորն այն է, որ մարդիկ հասկանան այդ անհրաժեշտությունը: Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ «պարտադիրը» ձևավորում է վարքը. մարդիկ չեն սիրում դրան հետևելով կուտակել: Կուտակում են այն մարդիկ, ովքեր չգիտեն ինչ անել ավելորդ գումարի հետ:

Թևան Պողոսյանը նշեց, որ հին օրենքը ուներ բազում խնդիրներ. այն լուծում չէր տալիս հղի կանանց խնդրին, ովքեր ամեն ամիս գումար չեն ստանում. «Հարց է առաջանում` ինչպես պետք է նրանք կուտակեն: Կամ վտանգավոր աշխատանք կատարող մարդիկ, ովքեր ավելի վաղ են թոշակի անցնում: Այսպիսի խնդիրներ են, որ պետք է քննարկվեն և պետք չէ միայն մեկ սցենար մտածել. Դրանք կարող են լինել տարբեր, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը և կյանքի իր ճանապարհը», -ասաց Պողոսյանը:

Անկախ

Զավեն Բադոյանի թիմը` «Գոմելը», մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց

զբ250px-Zaven_Badoyan_2012Բելառուսի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանի թիմը` «Գոմելը», մրցակցի հարկի տակ ոչ-ոքի` 1:1  հաշվով ավարտեց խաղը «Նեմանի» հետ:

Բադոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Կայացած 8 տուրից հետո «Գոմելը»   վաստակած 8 միավորով  7-րդ տեղում է:

Բաքվում ընդդիմադիրներին արգելել են հանրահավաք անցկացնել

2 (1)Բաքվի գործադիր իշխանությունն  արգելել է ընդդիմադիր հանրահավաք անցկացնել քաղաքում, որը  նախատեսված էր մայիսի 18-ին, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

Պատասխան նամակում նշվում է, որ հայտնի չէ՝ հայտի հեղինակները որ կազմակերպությունը կամ միությունն են ներկայացնում: Դա կարող է հասարակական կարգուկանոնի պահպանության առումով խնդիրներ ստեղծել:

Նշենք, որ “Մուսավաթ”, “Ադրբեջանի ազգային ճակատ”, “Քաղաքացիական համերաշխություն” կուսակցությունների, “NIDA” քաղաքացիական շարժման, “Azad Gənclik” (Ազատ երիտասարդություն) կազմակերպության և REAL շարժման անդամները  խնդրել էին քաղաքի Յասամալի շրջանում գտնվող “Մեխսուլ” մարզադաշտում հանրահավաք անցկացնելու թույլատվություն տալ:

Գերմանիայի ֆուտբոլի գավաթակիր թիմի ամեն խաղացող կհարստանա 100 հազար եվրոյով

բբDownloadedFileՄայիսի 17-ին Գերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն չեմպիոն Մյունխենի «Բավարիան» և Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»:

Հաղթողը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից որպես պարգև կստանա 6,2 մլն եվրո:

Ի դեպ, 2012-ին , Գերմանիայի գավաթը նվաճելուց հետո, «Բորուսիայի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ ստացել էր 75 հազար եվրո պարգևավճար: Այս անգամ գավաթակիր թիմի ամեն խաղացող կհարստանա 100 հազար եվրոյով:

 

Վերջին տվյալները Թուրքիայից՝ 284 զոհ, 363 փրկված

soma Թուրքիայի Սոմա շրջանում տեղի ունեցած ածխահանքի պայթյունից 4 օր անց ի վերջո հրապարակվել է պաշտոնական վիճակագրությունը: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և «Սոմա Հոլդինգը» միևնույն ժամանակ լրագրողներին ներկայացրել են զոհվածների և վիրավորների մասին վերջին տվյալները: Այսպես, պայթյունի պահին հանքում 787 հոգի էր գտնվում: Նրանցից 284-ը մահացել է, 363-ին հաջողվել է դուրս բերել, որոնցից 122-ը բուժում է ստանում  հիվանդանոցում: Առավելագույնը ևս 18 հանքափորներ  դեռևս գտնվում են հանքում, փրկարարները փորձում են օգտագործել վերջին ճանապարհները նրանց դուրս բերելու համար:

“Միջազգային բակալավրիատը”` ազգային համակարգի բաղադրիչ

arm-6730-IMG_0041ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի զարգացման և ճանաչման պատասխանատու Ակե Սորմանին, ով Հայաստանում է`  մասնակցելու Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքի հետ հարցեր, մասնավորապես, ՀՀ-ում “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայականի ճանաչման, հանրակրթական ուսումնական հաստատություններում միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ներդրման, ինչպես նաև հայաստանյան կրթական ծրագրերի հետ համադրման հարցեր:  “Միջազգային բակալավրիատի բրենդն ինքնին ենթադրում է կրթության բարձր որակ: Մեզ համար կարևոր է ներդնել այդ հաջողված փորձը մեր կրթական համակարգում, և որ այն դառնա մեր ազգային համակարգի բաղադրիչը”,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ընդհանուր առմամբ` կրթության որակի և ծրագրային խնդիրներ չկան: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարրական կրթության միջազգային բակալավրիատի ծրագրի` հայերենով ուսուցման հնարավորությանը, որը ըստ նախարարի, կարող է հանդիսանալ լավ մեկնարկ` ծրագրի համար: Խոսվել է նաև վերոնշյալ ծրագրերում մանկավարժական բուհերի  ներառման հնարավորության մասին: Նշենք, որ “Միջազգային բակալավրիատ” կազմակերպությունը կօժանդակի ՀՀ “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: ԿԳ նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը` “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագրին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

Թայիփ Էրդողանը Սոմայում ապտակել է քաղաքացիներից մեկին (տեսանյութ)

Turkey's PM Erdogan greets people as he visits the coal mine accident site in SomaԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն աղետի առաջին օրն այցելել էր Սոմա, որտեղ նրան դիմավորել էին բողոքի ցույցերով և հրաժարականի պահանջներով: Վարչապետի անվտանգության աշխատակիցները, ահագնացող լարվածության պատճառով, ստիպված էին եղել Էրդողանին պատսպարել մոտակա խանութում: Ահա համացանցում հայտնվել են մի քանի տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էրդողանը խանութ մտնելիս ապտակում մի երիտասարդի: Թաներ Քուրուջա անունով երիտասարդը այնուհետև դաժան ծեծի է ենթարկվել վարչապետի անվտանգության աշխատակիցների  կողմից:

Թուրքական «Զամանի» հաղորդմամբ՝ տեսանյութերը դարձել են սուր քննարկումների առարկա: Չնայած դրան, թուրքական մամուլում շատ քիչ հրապարակումներ են տեղ գտել այս միջադեպի մասին: Անդրադարձներ կարելի է տեսնել միայն «Զամանի», «Ռադիկալի», «Հյուրիյեթի», «Սյոզջուի» և «Տարաֆի» առաջին էջերին:

Գյումրու նախկին գործարանային հանրակացարանում ամեն պահ համաճարակ կարող է բռնկվել (Ֆոտոռեպորտաժ)

1505994_776747632335754_2220023849830337086_n«Շիրակ կենտրոնը» ամիսներ առաջ անդրադարձել էր Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում տիրող հագահիգենիկ վիճակին, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:
Այդ մասին հնչեցրած ահազանգը http://shirakcentre.org/hy/news/20593-shirak-centre-org մեծ արձագանք գտավ հանրապետությունում: «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի հետքերով հանրակացարան այցելեցին և տիրող իրավիճակը լուսաբանեցին բազմաթիվ ԶԼՄ-ներ: Բարձրացված աղմուկից հետո այն հայտնվեց ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում: Նշենք, որ Գյումրու կենտրոնական մասում գտնվող, կիսափլված ու կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ այդ հանրակացարանում, ամռան գալուն պես, առավել պայթունավտանգ է դառնում համաճարակների բռնկման վտանգը: Այսօր մեր հերթական այցելության ժամանակ տեղեկացանք, որ կրկին մաշկային հիվանդությամբ, իր երկու մանկահասակ երեխաների հետ միասին, հիվանդանոց էին տեղափոխվել բազմազավակ ընտանիքներից մեկի մայրը: Ստորև ներկայացնում ենք լուսանկարային ռեպորտաժ Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանից:

Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տանում ընդդիմությունը

12-390x290Հնդկաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով ընդդիմադիր «Բհարաթիյա Ջանաթա Փարթին» առջևում է:

Հնդկաստանի կառավարող կուսակցությունը` «Հնդկաստանի ազգային կոնգրեսը» տեսնելով ընդդիմության գերազանցությունը` ընդունել է իր պարտությունը»Մենք ընդունում ենք  մեր պարտությունը: Մենք պատրաստ ենք ընդդիմություն դառնալ»,-հայտարարել է  «Կոնգրեսի» ներկայացուցիչը:

Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ: Քվեարկությունն անց է կացվել 9 փուլով` ապրիլի 7-ից մայիսի 12-ը:

Անկախ

Օբաման էլ է հիփոթեքային վարկ վճարում

114-390x290Բարաք ու Միշել Օբամաները Չիկագոյում ձեռք բերած անշարժ գույքի դիմաց 30-ամյա վարկ են վճարում, որի համար վերցրել են 500 հազար դոլարից մի քիչ պակաս:

Սպիտակ տան կայքում հրապարակված քաղաքական գործիչների 2013-ի հայտարարագրված ակտիվների մասին վկայությունների համաձայն, նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար: Նրա ծախսերի հիմնական մասը կազմում են պարտքերի վճարումը:

Ամուսինների եկամտի 12,3%-ը նվիրաբերվել է բարեգործական 32 կազմակերպությունների, 100-250 հազար դոլարն էլ ներդրել են պետական արժեթղթերի մեջ:

Բացի այդ, Բարաք ու Միշել Օբամաների թոշակային կուտակումները անցած տարի կազմել են 100-250 հազար դոլար, իսկ  վճարված հարկերը` 98 հազար դոլար:

Անկախ

Մալոյանը «Շիննիկին» փրկեց պարտությունից

Ամալոյան1263792119_artur-maloian-1369Ռուսաստանի  ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնության վերջին` 38-րդ տուրում Արթուր Մալոյանի թիմը` Յարոսլավլի «Շիննիկը», 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը  «Բալթիկայի» հետ:

Ուշագրավ է, որ Մալոյանը «Շիննիկին»  փրկեց պարտությունից: Նրա թիմը 57 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների նոր անհաջողությունը` խայտառակ պարտությունից հետո

ըմբշամարտ1Իրանում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին: B խմբում ընդգրկված մեր երկրի ընտրանին 3:5 հաշվով զիջեց Ֆինլանդիայի ներկայացուցիչներին: Մինչև այդ Հայաստանի հավաքականը խայտառակ` 0:8 հաշվով պարտվել էր Ադրբեջանի թիմին:

Առաջին մրցամարտում Հայաստանի թիմը 5:3 հաշվով առավելության էր հասել  Հարավային Կորեայի ընտրանիի նկատմամբ:

Վերջին հանդիպումը մերոնք կանցկացնեն Իրանի հավաքականի հետ:

Կաննի կինոփառատոնի բացման լավագույն զգեստները

Կաննում մայիսի 12-ին մեկնարկեց աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը՝ Կաննի կինոփառատոնը: Ամեն տարի մայիսին ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնանում է հենց այստեղ: Հետաքրքիր նորույթ-ֆիլմեր, աղմկահարույց պրեմիերաներ և համարձակ նորեկներ. այս ամենն առատորեն  ներկայացվում է կինոփառատոնի ընթացքում: Այս է պատճառը, որ շատ աստղեր ձգտում են տպավորություն գործել հենց բացման օրը՝ ներկայանալով լավագույն հագուստներով ու կերպարներով: Ներկայացնենք Կաննի 67-րդ կինոփառատոնի ներկաների ամենաշքեղ զգեստները:

Blake-Lively-Grace-Monaco-Cannes-Premiere

 

 

 

 

 

 

 

 

 

Բլեյք Լայվլի

“Gossip girl” սերիալի աստղ Բլեյք Լայվլին զարմացրել է իր ներկայությամբ բոլորին, քանի որ հազվադեպ է ներկայանում նման միջոցառումներին:

400x600_0x59f91261_21128065991400088283

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Քիդման

Կինոփատատոնին նա ներկայացնում է “Մոնակոյի արքայադուստրը” ֆիլմը. հագուստի ընտրությունը ևս համապատասխանացվել է ֆիլմում իր կերտած կերպարին:

400x600_0x59f91261_8083214131400086590

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ջան Ցզի

Չինուհու հագուստը բավականին հետաքրքիր է, բայց նաև մասնագետների կողմից վիճելի. հագուստի վերևի ֆուտուրիստական հատվածը, որն արված է “Կին-կատու” կոստյումների ոճով,  համադրված է շղարշե կիսաշրջազգեստով:

37841538

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վիկտորյա Բոնյա

 

Ռուս դերասանուհուն հաճախ նմանեցնում են դերասանուհի Անջելինա Ջոլիին: Դերասանուհին ապրում է Մոնակոյում, իսկ Կաննի կինոփառատոնում նրա կերպարը բավականին հետաքրքիր է:

37841543

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ջեյն Ֆոնդա

 

L’Оreal ընկերությունը ներկայացնող հայտնի դերասանուհին, չփոխելով իր կերպարը, ներկայացել է կիսաթափանցիկ, կանացի  զգեստով:

KMO_088197_180353_1_t222_145143

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օդրի Տոտտու

 

Կինոփառատոնի մշտական հյուրերից է այս ֆրանսուհին: Չփոխելով իր կերպարը, որը համահունչ է իր կերտած Ամելիի կերպարին, դերասանուհին հայտնվել է նուրբ և ռոմանտիկ հագուստով:

37841549

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լենա Լենինա

 

Ռուս հայտնի դերասանուհին հանդես է եկել թագուհու կերպարով:

37841540

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նադյա Աուերման

 

Գերմանացի դերասանուհու՝  ռետրո ոճի զգեստը լրացված է ոսկեգույն փայլուն կոշիկներով:

 

 

 

 

 

 

Շահումյան գյուղում մեքենաներ են բախվել

ավտովթարՄայիսի 15-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտռեկ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղի հատվածում բախվել է կայանված «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Միցուբիշի Աիրտռեկ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 10.00-ին, դեմքի և քթի շրջանի քերծվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի ժամանակ:
Կատարվում է քննություն:

 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վերագտնում է իր լավ մարզավիճակը

լհ18060Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Չեխիայի «Պրիբրամի»  պաշտպան Լևոն Հայրապետյանը աստիճանաբար վերագտնում է իր լավ մարզավիճակը և վերջին շրջանում արդյունավետ է խաղում:

Նա իր թիմի կազմում մասնակցել է Չեխիայի երիտասարդական առաջնության «Դուկլայի» հետ  հանդիպմանը։ «Պրիբրամը» հաղթել է 5։0 հաշվով, իսկ 25-ամյա Հայրապետյանը դարձել է գոլի, նաև գոլային փոխանցման հեղինակ։

50-րդ րոպեին նա գոլային փոխանցում է կատարել, իսկ 53-ին` երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը:

Հավելենք, որ Հայրապետյանը Չեխիայի երիտասարդական առաջնության նախորդ խաղում գրավել էր «Բաննիկի» դարպասը։

Վրաերթ կատարած վարորդները տուժողներին տեղափոխել են հիվանդանոց

վրաերթՄայիսի 15-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 78-ամյա մի կին:
Պարզվել է, որ «Կիա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ժամը 08.45-ին Ավանի Խուդյակովի փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նրան և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 22.05-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Արարատյան և Կամոյի փողոցների հատման վայրում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի և շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Բակային տարածքների ասֆալտապատման մեկնարկած աշխատանքներն ավելի մեծ ծավալներ կընդգրկեն մայիսի 25-ից

ասֆալտապատումԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ին մայրաքաղաքի վարչական շրջաններում կմեկնարկի բակային տարածքների ասֆալտապատման 2014 թվականի ծրագիրը: Սակայն, հաշվի առնելով  աշխատանքի ծավալները, որոշ վարչական շրջաններում այս գործընթացն արդեն մեկնարկել է, թեև տեղումների օրերին ճանապարհաշինարարները ստիպված են լինում անհրաժեշտ որակն ապահովելու նպատակով ժամանակավոր դադար տալ: Ասֆալտապատման ենթակա բակերի ընտրության հարցում հաշվի են առնվել համապատասխան մասնագետների նախնական ուսումնասիրության արդյունքները, վարչական շրջանների կողմից ըստ առաջնահերթության ներկայացված նորոգման ենթակա փողոցների ցանկը, ինչպես նաև երևանցիների դիմում-խնդրանքները: Մինչև աշուն կասֆալտապատվեն  1000-ից ավելի բակեր ու միջբակային ճանապարհներ`385 հազար քմ  մակերեսով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն