“Ազատ դեմոկրատներն” իր մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի սպառազինություն մատակարարելու կապակցությամբ

AD LogoԱզատ դեմոկրատներ կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ եւ պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը:

Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու` բազմիցս հայտարարված պատրաստակամությունը եւ ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան` ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Ռուսաստանի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:

Բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախագահները կոչ են արել Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել սպառազինությունը եւ ջանքերն ուղղել բանակցային սեղանի շուրջ լուծում գտնելու ուղղությամբ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հենց ինքն է նաեւ նպաստում Ադրբեջանի ռազմականացմանը: Ի վերջո, այդ ծավալի սպառազինությունների մուտքը կոնֆլիկտային տարածաշրջան խորացնում է լարվածությունը եւ միաժամանակ խոչընդոտում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ելնելով նշվածից` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ՌԴ սույն քայլը դիտարկում է որպես նահանջ ռազմավարական գործընկերության հարաբերություններից եւ կոչ է անում ՀՀ  իշխանություններին համապատասխան դիրքորոշում ցուցաբերել եւ դիտարկել Ադրբեջանին ցամաքային հարձակողական զինատեսակների մատակարարման ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեղելիության հարցը:

Միաժամանակ միջազգային հանրության, եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա եւ ակնկալում պատշաճ արձագանք:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

26, հունիսի 2013թ.

ք. Երեւան

Սեղանի վրա պարելու ժամանակ նախարարը կոտրել է ոտքը

pic_c4a77d865e0c06a1f7abe140ba2a81fd (1)Ներգաղթի հարցերով նախարարը կոտրել է ոտքը բարում սեղանի վրա պարելու ժամանակ ընկնելու հետևանքով: Դեպքը կատարվել է Մեծ Բրիտանիայի նախարար Մարկ Հարպերի հետ: Ինքը`  պահպանողական կուսակցության անդամ քաղաքական գործիչը հաստատել է , որ իր հետ նման բան է կատարվել: Նա պատմել է, որ չի հիշում, թե ինչ երգ էր հնչում բարում, երբ ընկավ սեղանի վրայից: Ընդ որում, նա նշում է, որ պատահարի պահին կինը` Մարգարեթը կողքին էր.”Նա ինձանից լավ է պարում, դրա համար էլ նա չընկավ”,-հայտարարել է նախարարը:

Հարպերը պատմել է, որ գնացել է բժշկի մոտ, որն էլ հատուկ վիրակապ է դրել: Նախարարն ասում է, որ ոտքը շատ չի ցավում, դրա համար էլ նա կշարունակի աշխատել: The Daily Mail գրում է, որ նախարարն աշխատանքի է գնում անթացուպերով: Հարպերի գործընկերները խոստովանել են, որ կոտրվածքն ու դրա հանգամանքները բազմաթիվ հումորների  նյութ են դարձել:

Սպասվում էր, որ  երեքշաբթի նա պետք է մեկներ Ալժիր` գործերով, սակայն, ուղևորությունը հետաձգվել է:

Սնոուդենը ողջ աշխարհով մեկ տարածել է գաղտնի փաստաթղթերի պատճենները

iԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն իր հավաքած արխիվի գաղտնագրված պատճեններ  է ուղարկել մի քանի մարդու, այն դեպքի համար, եթե իր հետ մի բան պատահի:

Guardian-ի լրագրող Գրեն Գրինվալդը, որը Սնոուդենի հետ կապի մեջ էր, ամերիկյան հրատարակությանը պատմել է, որ Սնոուդենը “ նախազգուշական միջոցառումների է դիմել, որ աշխարհում տարբեր մարդիկ ստանան այդ արխիվները”:

Նրա խոսքով, ներկայում այդ մարդիկ չեն կարող արխիվները նայել, քանի որ դրանք պաշտպանված են բարդ գաղտնագրով ու դրա համար հարկավոր է իմանալ հատուկ գաղտնանունը: Գրինվալդն ասել է, որ Սնոուդենը հոգ է տարել այն մասին, որ”եթե իր հետ ինչ որ բան պատահի` այդ մարդիկ կարողանան մուտք գործել արխիվ”: Բացի այդ,  Guardian-ի թղթակիցն ասել է, որ Սնոուդենն իրեն է փոխանցել հազարավոր փաստաթղթեր, որոնք ինքն ուսումնասիրում է. “Սնոուդենը չէր կամենում ԱՄՆ կառավարությանը վնաս հասցնել, նա ցանկանում էր ընդամենը լույս սփռել կառավարության վրա”: Ընդ որում, լրագրողը հայտարարել է, որ չի հրապարակի  փաստաթղթերի մի մասը` ԱՄՆ քաղաքացիների անվտանգության նկատառումներով:

Օգնություն քաղաքացուն

ՓլուզումներՀունիսի 25-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36/1 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայկտնաբերել Փ. Զոհրանյանին (ծնվ.1938 թ.),  ով տեղափոխվել է “Էրեբունի ” ԲԿ:

Ավտոպատահար Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին

ավտոպատահարՀունիսի 25-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վաղարշապատ քաղաքի Ռ.Եսայան փողոցի թիվ 51 տան մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 45 PO 045 պետհամարանիշով (վարորդ` 1967թ ծնված  Ն. Թումանյան)  և «ԶԻԼ» մակնիշի 161 LV61 պետհամարանիշով  ավտոմեքենաները, ինչից Ն.Թումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ:

Փլուզումներ Հայաստանում

ՓլուզումներՓլուզվել է պատշգամբ

Հունիսի 25-ին, ժամը 21.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի 50 շենքի 6-րդ բնակարանի պատշգամբը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Փլուզվել է կամուրջ

Հունիսի 25-ին, ժամը 21.40-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան – Քաջարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում (Ձագեձոր գյուղի մոտակայքում) Ողջի գետի վարարումից փլուզվել է գյուղ տանող կամուրջ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը, Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, Սյունիքի փոխմարզպետը, Սյունիքի ԱԱԾ ՕՀ-ն և Սյունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետը:

Քարաթափում Սյունիքի մարզում

ՔարաթափումՀունիսի 25-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տարոնիք -Դաստակերտ գյուղերի մոտակայքում` սարալանջից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում, և ճանապարհահատվածը դարձել է մասամբ անանցանելի:
Ժամը 16.08-ին «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները հեռացրել են քարերը, և ճանապարհը դարձել է ամբողջովին երթևեկելի:

Ավտոպատահար ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհին

ավտոպատահարՀունիսի 25-ին, ժամը 09.13-ին տեղեկություն է ստացվել, որ ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ.

Դեռևս չբացահայտված պայմաններում «Օպել Զաֆիրա»  մակնիշի 35 ՍՏ 227 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 08 ՍՍ 517 պետհամարանիշով ավտոմեքենային:

Հրշեջ-փրկարարաները «Օպել» մակրնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` Արման Գուշունցին (ծնվ. 1986 թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Գազի արտահոսք մանկապարտեզում

գազՀունիսի 25-ին, ժամը 21.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի առաջին մանկապարտեզում գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դուրյան թաղամասի 50 հասցեում գտնվող թիվ 54 մանկապարտեզի բաց պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Զոհեր և տուժածներ չկան:

Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել գետը

Գետը վարարել էՀունիսի 26-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին` Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել գետը. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վարդենիսում և Կապան – Ճակատեն ավտոճանապարհի ավտոմեքենաներ են արգելափակվել

ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջՀունիսի 26-ին, ժամը 02.35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 02.38-ին «ԳԱԶել» մակնիշի 1735Տ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա.Զիրոյան) դուրս է բերվել երթևեկելի հատված:

 

 

Հունիսի 25-ին, ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ Կապան – Ճակատեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա դաշտում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 23.18-ին «ՎԱԶ 2106» մակնիշի 10 ՍՏ 780 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Դավիթ Ստեփանյան) դուրս է բերվել երթևեկելի հատված:

Հրդեհներ Հայաստանում

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներՀրդեհ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին

Հունիսի 25-ին, ժամը 10.28-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.39-ին, մարվել՝10.56-ին:

Պարզվել է, որ Ա.Գրիգորյանին պատկանող այգում այրվել է  1 ընկույզի ծառ, 4 հակ, 20 քմ խաղողի այգի, 30 քմ խոտածածկ տարածք:

 

Հրդեհ Տաշիր քաղաքում

Հունիսի 25-ին, ժամը 14.18-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 36 տանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 14.24-ին:

Պարզվել է, որ Վ.Սարգսյանին պատկանող տան մոտակայքում այրվել են տնտեսական իրեր:

 

Հրդեհ Լուսակունք գյուղում

Հունիսի 25-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լուսակունք գյուղի 1-ին փողոցի թիվ 107 տան տանիքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հ. Մկրտչյանին պատկանող տան տանիքում այրվել են էլ լարեր (1 գմ) :

Հրդեհ Լենինգրադյան փողոցում

Հունիսի 26-ին, ժամը 02.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.36-ին, մարվել` 03.02-ին: Այրվել է Մ.Միքայելյանին պատկանող «Վոլկսվագեն Բորա» մակնիշի 18 ММ 008 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

ավտոպատահարՀունիսի 25-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Սևան ավտոճանապարհի 32 կմ-ում «Ֆորդ» մակնիշի 32 ՍՕ 304 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ.Հարությունյան, ծնված 1949 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից վարորդը և ավտոմեքենայի ուղևոր Ա.Մանուկյանը (ծնված 1966թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև` «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ա. Մանուկյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ. Հարությունյանինը՝ ծանր:
Ժամը 23.41-ին հրշեջ – փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Երկրաշարժ Իրանի տարածքում

big_1372070998_1Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17.22-ին ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնի կոորդինատներն են` հուսիսային լայնության 38.59 0 և արևելյան լայնության 44.79 0:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Դեռևս զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ՀՀ հարավային շրջաններում երկրաշարժը չի զգացվել:

Մոնիկա Լևինսկու սպիտակեղենն աճուրդի են հանելու

Snimok_ekrana_2013-06-25_v_12.44.21Քաղաքական սկանդալի մասնակից Մոնիկա Լևինսկու անձնական իրերն ու սպիտակեղենն աճուրդի են հանվելու:

ԱՄՆ նախագահ Բիլլ Քինթոնի հետ սեքսուալ կապի արդյունքում հայտնի դարձած 39-ամյա Մոնիկա Լևինսկու իրերից հատուկ հավաքածու են ստեղծել, որը կվաճառվի մեկ լոտով` մեկնարկային գինը 2500 ԱՄՆ դոլար:

Nate D. Sanders աճուրդի տան ներկայացուցիչները նշել են, որ ներկայացված են պիջակներ, L և XL չափսի վերնաշապիկներ, ինչպես նաև ներքնազգեստ ու սև զգեստ: Ներկայացվելու են նաև Քլինթոնի ստորագրությամբ լուսանկարներ ու մի քանի բացիկ:

Բրիտանական մամուլի ներկայացուցիչներն ընդգծել են այն փաստը, որ մինչ Բիլլ Քլինթոնը, Մոնիկա Լևինսկին հարաբերություններ է ունեցել ամուսնացած դասատու Էնդի Բլեյլերի հետ:

Ինքը` Մոնիկան  խոստովանել է, որ ստիպված է եղել հաղթահարել հոգեբանական խնդիրներ` ԶԼՄ-ների կողմից ուշադրության ու ԱՄՆ նախագահի իմպիչմենտի կապակցությամբ: Նա ասել է, որ շատ է ապրումներ ունեցել երկրի առաջին դեմքի հետ հարաբերությունները ողջ աշխարհում քննարկման նյութ դառնալու պատճառով:

Նրա խոսքով, որոշ ինտիմ  մերձեցումներ տեղի են ունեցել Սպիտակ տան օվալաձև առանձնասենյակում` ԱՄՆ նախագահի գլխավոր գրասենյակում:

Մոնղոլիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

iԱյսօր Մոնղոլիայում նախագահ են ընտրում: Քվեարկությունը կտևի մինչև  տեղի ժամանակով երեկոյան 10-ը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու,հանրապետության գործող նախագահ Ցախիագիյն Էլբեկդորժը, Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Բաթ-Էրդենե Բադմաանյամբոոգիյնը և մոնղոլական ժողովրդական հեղափոխական կուսակցությունից` առողջապահության նախարար Նացագիյն Ուդվալը:

Հասարակական կարծիքի հարցման համաձայն, մեծ շանսեր ունի ներկայիս  նախագահը:

Նախկին լրագրողն ու խաղաղ հեղափոխության առաջնորդը, որը Մոնղոլիայում վերջ դրեց կոմունիստական վարչակարգին,  առաջին անգամ նախագահ դարձավ 2009-ին: Մինչ այդ նա վարչապետն էր:

Ճապոնիան գայլի մեզ է ներկրում և առյուծի մռնչյուն հնչեցնում եղջերուներին մայրուղիներից հեռու պահելու համար

wolfՃապոնիայի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները գայլի մեզ և առյուծի մռնչյուն են օգտագործում եղջերուների հետ տեղի ունեցող բախումների աճող խնդիրը լուծելու համար:

Ճապոնիայի Հոկայդո կղզում կենդանիների պատճառով տեղի ունեցող դժբախտ պատահարների թիվը անցած տաս տարվա ընթացքում կրկնապատկվել է:

deerԱյդ իսկ պատճառով տրանսպորտի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են ծայրահեղ քայլի գնալ՝ ճանապարհի և երկաթգծերի եզրերին գայլի մեզ լցնելով, ինչպես նաև նրանք առյուծի մռնչյուն կհնչեցնեն եղջերուներին հեռու պահելու համար:

Կղզու մայրուղիներում լցնելու համար անհրաժեշտ գայլի մեզը ներկրվում է ԱՄՆ-ից:

Հոկայդոյում 20-րդ դարի սկզբներին եղջերուները գրեթե վերացել էին չափից շատ որսվելու և խստաշունչ ձմեռների հետևանքով:

Սակայն իրականացված պահպանման միջոցառումների և վայրի գայլերի թվաքանակի կրճատման հետևանքով նրանց թիվը վերականգնվել է:

Ըստ տեղեկությունների՝ Հոկայդոյի գնացքների վրա առյուծի մռնչյուն արձակող հատուկ սարք է տեղադրվել եղջերուներին երկաթգծերից հեռացնելու համար:

 

350 կալանավորները վնասել են իրենք իրենց

pic_beb06cd2da36702fb836d8f1680bc502Իրկուտսկի  երրորդ ուղղիչ գաղութում կալանավորները, որոնք նախկին իրավապահներ են, այսօր առավոտյան ստուգման ժամանակ իրենք իրենց վնասել են, հայտնում է «Интерфакс»-ը: Իշխանությունների տվյալներով, 350 կալանավորները հավաքվել են  հրապարակում ու սադրանքի նպատակով  կտրվածքներ արել նախաբազկի շրջանում: Նրանք պահանջել են գաղութ կանչել լրագրողներին: Ներկայում տեղում մի քանի հեռուստաալիքներից թղթակիցներ են, մարդու իրավունքների գծով լիազորված անձ, դատախազ ու Իրկուտսկի մարզի ոստիկանության պետեր:

Դեպքը կատարվել է  հասարակական դիտորդական հանձնաժողովի  մարզային ղեկավար Օլեգ Սաֆրոնովի գաղութ կատարած այցից 2 օր անց: Նրա խոսքով, կալանավորները բողոքել են ցածր աշխատավարձից ու խանութի բարձր գներից:

Ավելի վաղ, հունիսի 24-ին ԶԼՄ-ներում տեղեկություն կար, որ նախօրեին կալանավորները բունտ են արել ու, զորքերը շրջապատել են տարածքը: Շուտով այդ տեղեկությունը Պատիժների իրականացման դաշնային ծառայության ներկայացուցիչները հերքեցին:  Գերատեսչությունում ճշտեցին, որ կալանավորները ստուգումից հետո դուրս են եկել հրապարակ, որ ադմինիստրացիային սննդի որակի, բուժսպասարկման ու պայմանական-վաղաժամկետ ազատման մեխանիզմների  կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնեն:

Հայտարարության մեջ ասվում է, որ  գաղութում գերազանցապես բարձրագույն կրթությամբ մարդիկ են, կարգապահ , որոնք ունակ են կառուցողական երկխոսության:

Ռուս գիտնականը ցանկանում է, որ «Սատանա» անունով սովետական հրթիռը օգտագործվի երկնաքարերի ոչնչացման համար

soviet era missileՌուս գիտնականը հայտնել է, որ «Սատանա» անունով սովետական բալիստիկ հրթիռը պետք է կրկին օգտագործվի Երկիրը երկնաքարերից պաշտպանելու համար:

Հրթիռների առաջատար մասնագետ Սաբիտ Սաիտգարաևը, անդրադառնալով այս տարվա սկզբին հազարավոր տներ վնասած, Ռուսաստանի Ուրալի լեռներում ընկած երկնաքարի մասին, նշել էր, որ 1960-ականների հրթիռը իդեալական է տիեզերքից մոլորակի համար վտանգ ներկայացնող ցանկացած երկնաքար վերացնելու համար:

News.com.au –ի տեղեկություններով՝ հետազոտողները հայտնում են, որ հեղուկ վառելիքով աշխատող հրթիռը շատ հարմար է տիեզերքից հանկարծակի հայտնված օբյեկտների վերացման համար:

Հրթիռը կարող է երկնաքարի դեմ ուղղվել 20 րոպե նախապատրսատական աշխատանքից հետո, մինչ ժամանակակից հրթիռները այդ նույն գործողության համար պահանջում են մի քանի օր նախապատրաստական աշխատանք:

Գիտնականների պնդմամբ Ուրալում ընկած երկնաքերը ավելի քան մեկ դարի ընթացքում երկրի վրա ընկած ամենամեծ երկնաքարն էր:

Սաիտգարաևի տեղեկություններով հրթիռը կարող է մինչև 91 մետր տրամագծով օբյեկտներ ոչնչացնել: Ժամանակակից տեխնիկայով հագեցման դեպքում` 1960-ականների հրթիռը կարող է Երկրից հինգից վեց ժամվա հեռավորություն ունեցող օբյեկտներ ոչնչացնել:

 

Կնոջ կրծքի իմպլանտը պայթել է չորս ժամ փորի վրա պառկած iPhone-ով խաղ խաղալուց հետո

breast implantՉինացի կնոջ կրծքի իմպլանտը պայթել է՝ ստամոքսի վրա չորս ժամ շարունակ պառկած հեռախոսով խաղ խաղալուց հետո:

Ըստ չինական լրատվամիջոցների տվյալներով՝ պեկինցի կինը մահճակալին պառկած խաղ խաղալիս իր կրծքավանդակում ցավ է զգացել:

SZNews-ի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են հիվանդանոց և բժիշկների հավաստիացմամբ նրա կրծքի իմպլանտը պայթել է, քանի որ դրա որակը լավը չի եղել, ինչին գումարվել է ուժեղ ճնշումը:

Հայտնի չէ արդյո՞ք կնոջ իմպլանտը փոխել են, թե ոչ, սակայն նա պլաստիկ վիրաբուժության էր դիմել ինքնավստահությունը բարձրացնելու նպատակով:

2011 թ-ին պեյնթբոլ խաղալիս գնդակով կրծքավանդակին հարված ստանալուց հետո պայթել էր լոնդոնցի կնոջ կրծքի իմպլանտը:

Անցած տարի Տեխասցի կինը դատարան էր դիմել՝ մեղադրելով ոստիկանին իր կրծքի իմպլանտը պայթեցնելու մեջ, որը նրան ձերբակալելիս մեծ ուժ էր գործադրել: