ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

աբրահամյան Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում  Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման  կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ  Ժան Կլոդ  Մինյոնի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:

 

 

Դիակ` հանրակացարանի սենյակում

դիակՀունիսի 23-ին, ժամը 12.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ա.Արմենակյան փողոցի թիվ 121/7 հասցեի («Նաիրի» հյուրանոց) հարևանությամբ գտնվող հանրակացարանի թիվ 704 սենյակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 12.53-ին փրկարարները բացել են դուռը և սենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 1953 թ. ծնված Ն. Կագռամանովի դին:

Բավրայում արկ է հայտնաբերվել

արկՀունիսի 23-ին, ժամը 11.10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բավրա գյուղի թիվ 49 տան մոտակայքում հայտնաբերվել է հրետանային արկի նմանվող առարկա:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 85 մմ տրամաչափի շարքից դուրս եկած արկ, որն իրենից վտանգ չի ներկայացնում:

Գտածոն փոխանցվել է ոստիկանության Աշոցքի բաժին:

Լույս է տեսել Վաչե Եփրեմյանի «Բնագիր և մեկնություն» գիրքը

բնագիրԼույս է տեսել Վաչե Եփրեմյանի «Բնագիր և մեկնություն» գիրքը. այս մասին տեղեկացնում են «Անտարես» հրատարակչությունից:
Հայոց գրաբանական ներքին ժամանակ/իրականության տևողությունը բացահայտելու, հեղինակային ու անհեղինակ բնագրերը միասնական համակարգի մեջ ներառելու նպատակով աշխատության մեջ շրջանառված սկզբունքների, ըմբռնումների, վերծանման-ընթերցման եղանակների ու կարգերի շնորհիվ ոչ միայն վերարժևորվում են առանձին բնագրերը՝ որպես գրամշակութաբանական ինքնատիպ համակարգեր, այլև գրականության մի որոշակի ընթացք ինքն է ներկայանում ամբողջական էակարգի ձևաբանությամբ և հեռանալով կաղապարային գնահատումների իներցիայից՝ հայտնվում ենթաբնագրային-ենթիմաստային վերակառուցումների ու «վերագրառումների» առանձնահատուկ միջավայրում, որտեղ անակնկալ լուսավորվում են նախկինում ուշադրությունից վրիպած անկյուններ:

Գիրքը հնարավոր է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցից:

Նոր ինտելեկտուալ օլիմպիադա` «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից

Dasaran.am (8)«Dasaran.am» կրթական ծրագիրը, որի առաքելությունն է զարգացնել Հայաստանի կրթական ոլորտն ու նպաստել գիտելիքահեն պետության կայացմանը,  2012/2013 ուսումնական տարեսկզբին գործարկել է աշակերտների առաջադիմության խրախուսման նոր համակարգ, որի նպատակն է խթանել աշակերտների սերն  ուսման հանդեպ և տարեվերջին հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու «DUEL Plus» նոր ինտելեկտուալ օլիմպիադային` մարտահրավեր նետելով իրենց հասակակիցներին և մրցելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:

Այդպիսով «Dasaran.am» կրթական ծրագիրը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և ՀՀ մարզերի այլ քաղաքներում ու գյուղերում սովորող աշակերտներին`  կարևորելով ազատ և արդար մրցակցությունը:

«DUEL Plus» ինտելեկտուալ օլիմպիադան անցկացվում է երկու փուլով և նախատեսված է 4 տարիքային խմբերի համար (2-3-րդ, 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարաններ): Մրցույթի ընթացքում մասնակիցները պատասխանում են ընդհանուր զարգացվածության և դպրոցական դասագրքերի հիման վրա ստեղծված հարցաշարերին, իսկ լավագույնները մրցույթի ավարտին կպարգևատրվեն բազմաթիվ մրցանակներով և խրախուսական նվերներով:

Հիշեցնենք, որ Dasaran.am-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 757-ը` այս պահին ունենալով ավելի քան 274 939 գրանցված աշակերտ և 274 939 ծնող, 757 տնօրեն և 28.631 ուսուցիչ: Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով:

Ճապոնացի գիտնականները ծեփասպեղանու տեսքով գրիպի դեմ պատվաստանյութ են ստեղծել

RIA-494217-Preview.jpg.1000x297x1Ճապոնիայում առողջապահության նախարարությունից բժիշկների խումբը հայտարարել է,  որ ծեփասպեղանու  տեսքով գրիպի դեմ պատվաստանյութ է մշակել:

Այն մեկ սմ տրամագծով շրջանաձև ծեփուկ է, որն  ունի 250 միկրոասեղ: Դրանցից յուրաքանչյուրը գիալուրոնային ու գրիպի դեմ պատվաստանյութի բաղադրիչ է պարունակում: Գիտնականների խոսքով, պատվաստման տվյալ միջոցը բացարձակ անցավ է ներարկման համեմատությամբ, քանի որ միկրոսաեղների երկարությունը չի գերազանցում 0,8 մմ:

Ներկայում արդեն կատարվել են նորույթի կլինիկական փորձարկումները,որոնց մասնակցել է 20 մարդ: Բժիշկների վստահեցմամբ, ազդեցությունը համեմատելի է ողջ աշխարհում կիրառվող պատվաստանյութի ազդեցությանը: Հիվանդների կեսի մոտ ծեփասպեղանու  փակցնելու  տեղում մաշկի կարմրություն ու թեթևակի այտուց է նկատվել, սակայն լուրջ կողմնակի երևույթներ չկան: Բժիշկները հույս ունեն, որ նորույթի կիրառումը կսկսվի առաջիկա 5-10 տարում` լրացուցիչ կլինիկական փորձարկումներից հետո:

 

 

Հրդեհ Ջերմուկում

հրդեհՀունիսի 23-ին, ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող գտնվող վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.49-ին, մարվել` 00.03:

Այրվել է Կ.Եղիազարյանին պատկանող վագոն-տնակի փայտե կառուցատարրերը և կենցաղային աղբ (10ք.մ):

Հրդեհ Գանձակ գյուղում

Հրդեհ ԱրտաշատումՀունիսի 24-ին, ժամը 05.10-ին  ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվում  է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.35-ին, մարվել` 06.05-ին: Ամբողջությամբ այրվել են Ռ.Պողոսյանին պատկանող վագոն-տնակի ներսի փայտյա երեսպատումը (8 քմ) և տնտեսական իրեր:

ՃՏՊ Իսակովի պողոտայում. մեքենայում արգելափակված վարորդին օգնության են հասել փրկարարները

Փրկարարները   օգնել  ենՀունիսի 24-ին, ժամը 06.07-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողատայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21011» մակնիշի 27LU435 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988թ. ծնված Ա. Դավթյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:

Համերգ` նվիրված ԱԻՆ փողային նվագախմբի 3-ամյա հոբլյանին

համերգՀունիսի 24-ին, ժամը 18.30-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում  տեղի կունենա  ՀՀ ԱԻՆ փողային նվագախմբի 3-ամյա հոբլյանին նվիրված տոնական համերգ։

Համերգային ծրագրում նվագախմբի կատարմամբ կհնչեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների (Ա. Խաչատրյան, Ա. Այվազյան, Գ. Հախինյան, Վ. Աճեմյան, Ա. Սմբատյան, Ա. Մարտիրոսյան և այլն) հանրահայտ ու սիրված ստեղծագործություններ։

ԱԻՆ նվագախմբին իրենց կատարումներով կշնորհավորեն նաև տարբեր երգիչներ և պարային համույթներ։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառման մուտքն ազատ է։

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

Սերժ-ՍարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի և Լեհաստանի նախագահները Վարշավայում կմասնակցեն նաև հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ջրի խնդիրը մեր դռանն էլ է չոքելու

ջուրԸստ հոռետեսական կանխատեսումների` հաջորդ դարում Երկիր մոլորակի վրա ամենաթանկ ապրանքը կհամարվի ջուրը: Իսկ իրականում մեր մոլորակն այսօր իրոք կանգնած է ջրային ռեսուրսների սպառման խնդրի առջև. չկրկնենք օվկիանոսների անպիտան ու քաղցրահամ` պիտանի ջրերի հարաբերակցության մասին  հազար անգամ հնչած թվերը:

 Հայաստանի Հանրապետության տարածքը բնորոշվում է զարգացած, բայց  ոչ միատարր հիդրոաշխարհագրական ցանցով, որը հատուկ է լեռնային տարածքներին: 9480 փոքր և միջին գետեր կան, որոնք ունեն 2300 մետր երկարություն: Հայաստանի Հանրապետություն տարեկան միջին հոսքը կազմում է 7190 մլն խորանարդ մետր, ներառած անդրսահմանային վտակները` Արաքսը և Ախուրյանը: ՀՀ–ում այս գետերից տարեկան սպառվում է 940 մլն խմ ջուր: Բացի Սևան և Արփի լճերից, մեր երկրում կան նաև ավելի քան 100 փոքր լճեր, որոնց մի մասը չորանում է տարվա  շոգ եղանակներին: Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս ունենք 79 ջրամբար, որոնք միասին ամբարում են տարեկան մոտ 1 մլրդ խորանարդ մետր ջուր: Բայց այս ամենով հանդերձ, փորձագիտական գնահատականներով, առաջիկայում մեզ ջրային անվտանգության լուրջ խնդիրներ են սպառնալու: 

Եթե ջրային պրոբլեմը չենք լուծում, չենք լուծում պարենային, վառելիքաէներգետիկ և բնապահպանական պրոբլեմները:

Այսօր մեր ունեցած ջրային ռեսուրսներից` միջին տարեկան մակերեսային հոսքի 7.3 մլրդ խմ-ից տարեկան օգտագործում ենք 2.5 մլրդը, կամ մեր ջրային մակերեսային պաշարների 31-32 տոկոսը: Մնացած ջրերը հոսում են Հայաստանից դուրս:  Մեր 79 արհեստական ջրամբարներում  ընդամենը 1 մլրդ խմ ջուր  կա, որից 265 մլն-ը թուրքերի բաժինն է Ախուրյանի ջրամբարից: Փաստորեն, ունենք ամբարված ընդամենը 750-760 մլն խմ ջուր: Դրան գումարած Սևանը, որտեղ ունենք 35 մլրդ խմ ջրային պաշարներ, և  ուզում ենք  դրանք հասցնել 42 մլրդ խմ-ի: Բայց ապագայում, ինչպես նշում է նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի  հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանը, մենք ունենալու ենք երկու խոշորագույն պրոբլեմ: Առաջինը գլոբալ տաքացումն է, որը կհանգեցնի ջերմաստիճանի բարձրացման, տեղումների որոշակի նվազման և գոլորշիացման  ավելացման, և այն 7.3 միլիարդը, կդառնա 5.4 միլիարդ խմ: Մյուս կողմից էլ մեր երկու հարևանները համատեղ ջրաշինարարական աշխատանքներ են կատարում, որոնք կհանգեցնեն Արաքսի պաշարների կրճատման:

«2030 թ. Սևանի մակարդակը հասցվելու է 1900 մ, 50 սմ-ի և չի բարձրացվելու: Ամեն տարի 300 մլն-ով Սևանի ջրերը թարմացվելու են, միաժամանակ 300 մլն խմ-ով բաց է թողնվելու: Հիմա եթե այդ բաց թողնված ջուրը «չբռնվի», գումարվելու է Արաքս լցվող ջրերին, այն Արաքսի, որտեղ այսօր ունենք 2.5 մլրդ ջրային պաշարներ, իսկ վաղը` Թուրքիայի ջրաշինարարական ծրագրերն իրականացնելուց հետո, կդառնա 1.1 մլրդ խմ: Այսինքն` առաջանում է ջրային պաշարների հետ կապված լուրջ խնդիր: Ջրի կռիվը նոր է սկսվում, բերեք այս գլխից չպարտվենք, որովհետև գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ջրային ռեսուրսների խիստ կարիք կարող է առաջանալ. մեկը կամբարի ու կվաճառի, մյուսը` չի ունենա»,- Հանրային խորհրդում Եղվարդի կիսակառույց ջրամբարի կառուցման հարցի քննարկման ժամանակ նշել է Վլադիմիր Մովսիսյանը:

Իսկ ո՞վ պետք է լուծի մեր ջրային անվտանգության հարցերը: Պարզվում է`  Հայաստանում գոյություն ունի «Ջրի ազգային ծրագիր»: Ավելին` կա նաև «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենք, որի նպատակն է օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով բնակչության և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ռազմավարական ջրային պաշարի կազմավորման և օգտագործման, ազգային ջրային պաշարի պահպանության, ՀՀ ջրային օրենսգրքի և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների սահմանումը:

2002 թ. հոկտեմբերի 17-ից, կառավարության որոշմամբ, ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Այս կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2008-2012 թթ. առաջնահերթ միջոցառումներից և ոչ մեկը չի վերաբերում ջրամբարաշինությանը: Կոմիտեի կայքէջում հրապարակված տեղեկությունների համաձայն` իրականացվել կամ դեռևս ընթացքի մեջ են 24 վարկային ծրագրեր, որոնցից միայն երկուսն են ուղղված պատվարների անվտանգության բարձրացմանը, և մեկը Կապսի ջրամբարի վերանորոգման ծրագիր է: Մնացածը համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր են: Կառավարության այս տարվա ծրագրում  նույնպես որևէ դրույթ չկա, որը հիշեցնի Հայաստանում ջրային ռեսուրսների վերոհիշյալ խնդիրների մասին և դրանց ուղղությամբ իրականացվելիք որևէ ծրագիր նախանշի:

Թերևս միակ ծրագիրն այս հարցերի ուղղությամբ կարելի է համարել Սևանի մակարդակի բարձրացումը: Սևանից այժմ տարեկան մոտ 150 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվում: Միջինը: Ըստ «Սևանի մասին» օրենքի` թույլատրվում է բաց թողնել մինչև 170 մլն խմ ջուր: Բայց Սևանի մակարդակը մինչև 3.5 մ բարձրանալու դեպքում, ինչպես նշեցինք,  տարեկան հնարավոր կլինի մինչև 300 մլն բաց թողնել: «Այս տեսանկյունից փոխանակ ջուրը տանենք լցնենք Արաքս և ուղարկենք թուրքերին… Էլեկտրաէներգիա, իհարկե, կարտադրենք, բայց ավելի լավ է Էներգիա արտադրելուց հետո կուտակել այդ ջուրը, միշտ ունենալ կուտակած, որպեսզի հետագայում օգտագործվի  հազարավոր հեկտարների ջրապահովվածության մակարդակը բարձրացնելու համար», – ՀԽ քննարկումներից մեկի ժամանակ նշել է Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը:

Իհարկե, ունենք նաև ստորգետնյա ջրերի պաշարներ` մոտ 3.3 մլրդ խմ: Բայց վերջին տարիներին այդ ստորգետնյա ջրերն այն աստիճանի են օգտագործվել, որ մինչև վերջին 1,5 տասնամյակն Արարատյան հարթավայրում մարդիկ տուն կառուցելիս նկուղային հարկ չէին նախատեսում ջուր հավաքվելու պատճառով: Այսօր նկուղներով տներ կառուցում են` առանց վախենալու ջրերից: Հետևություն անելը դժվար չէ:

Հայաստանում, իհարկե, կան մի քանի նոր ջրամբարներ կառուցելու ծրագրեր: Այդ մասին նույնիսկ իր նախընտրական ելույթների ժամանակ նշել է նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց թե երբ այդ ծրագրերը կյանքի կկոչվեն, հայտնի չէ, քանի որ մինչ օրս այս ուղղությամբ ընդամենը մեկ իրական ծրագիր է ներկայացվել` Եղվարդի կիսակառույց ջրամբարի կառուցումը, որն այդպես էլ մնացել է որպես ծրագիր: Հաջորդիվ կանդրադառնանք այդ հարցին ևս:

 

 

Ջասթին Բիբերը ութ ժամ սպասեցրել է մասնավոր ինքնաթիռի օդաչուին, քանի որ փնտրում էր իր կապիկին

bieber1Ինչպես երևում է 19-ամյա Ջասթին Բիբերը այնքան էլ չի կարողանում կազմակերպել իր ժամանակը:

bieber2TMZ-ի տեղեկություններով՝ երգիչը ուրբաթ օրը ութ ժամ սպասեցրել է մասնավոր ինքնաթիռի օդաչուին, քանի որ ինքը փնտրում էր իր կապիկին:

Դեռահաս երգիչը ինքանթիռ էր վարձել Մայամիից Բերբանկ թռչելու համար և մի կերպ հասցրել է թռչել, երբ օդաչուն արդեն որոշել էր թռչել առանց նրա:

Կայքը հայտնում է, որ երգիչը ծրագրել էր թռչել առավոտյան 11-ին, սակայն նա զանգահարել էր և հայտել, որ ինքը կուշանա, այնուհետև հայտնվել էր ժամը 3-ին և տեղեկացրել, որ դեռևս պատրաստ չէ, քանի որ փնտրում է իր կապիկին:

Ըստ երևույթին օդաչուն արդեն որոշել էր մեկնել առանց Բիբերի, քանի որ նրա աշխատանքային ժամը արդեն ավարտվում էր, սակայն ժամը 5-ին երգիչը հասցրել է մտնել ինքնաթիռ, բայց հայտնի չէ կապիկը նրա հետ է եղել, թե ոչ:

Հայտնի չէ նաև այդ կապիկը նույն կապի՞կն է, որին Բիբերը վերցրել էր Գերմանիայում, այնուհետև վերահանձնել գազանանոց, թե նրան հաջողվել է մեկ այլ կապիկ ձեռք բերել:

 

Հնդկաստանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը կարող է հասնել 1,000-ի

india foods4Հնդկաստանի իշխանությունները անում են ամեն բան ջրհեղեղի և սողանքների հետևանքով ծուղակում հայտնված հազարավոր մարդկանց փրկելու համար:
Ուտարակխանդա նահանգի կառավարիչը հայտնում է, որ զոհվածների ստույգ թիվը պարզ չի լինի, մինչև ցեխաջրերը չմաքրվեն:
Նա շաբաթ օրը տեղեկացրել է, որ զոհվածների թիվը շատ ավելին է, քան 550-ը և կարող է հասնել մինչև 1000-ի:
Փրկարարական աշխատանքները իրականացվում են զինվորականների կողմից՝ տրանսպորտի բոլոր տեսակներով՝ ներառյալ գնացքները, որոնք անվճար տեղափոխում են մարդկանց:
Այս ամիս երկրում սկսված ջրհեղեղներից հետո շուրջ 70,000 մարդ է էվակուացվել:

Վրաստանի խորհրդարանը Սահակաշվիլուն անվստահություն կհայտարարի

51c75b56-f41b-97bf-f41b-97b032e3fa41.photo.0Հաջորդ շաբաթվա ընթացքում Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը պլանավորում է  երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նկատմամբ  սկսել իմպիչմենտի գործընթացը. դրա մասին ”Ինտերֆաքսին” հայտնել է պատգամավոր Գիա Ժորժոլիանին:”Կարծում եմ`  ավելի քան  բավարար հիմքեր կան, որ խորհրդարանում Սահակաշվիլուն իմպիչմենտ հայտարարվի”: Նրա խոսքով հունիսի 26-ին խորհրդարանական նիստի ընթացքում կձեռնարկվեն համապատասխան պրոցեդուրայի առաջին պաշտոնական քայլերը: Նա համոզված է, որ իր ձեռնարկը կպաշտպանի խորհրդարանական մեծամասնությունը: “Դա չի արվում, որ Սահակաշվիլին նախագահ չլինի: Առանց դրա էլ դա տեղի կունենա հոկտեմբերին, այլ արվում է նրա համար, որ մեր հասարակությունը գիտակցի երկրի համար կործանարար վարչակարգի գործունեությունը ու հեռացնի այն մարդուն, ով այդ վարչակարգի ճարտարապետն է”,- պարզաբանել է Ժորժոլիանին:

 

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 6500 մարդ է տուժել

130621180313_india_floods_304x171_afpՀնդկաստանի հյուսիսում ուժեղ ջրհեղեղներից 6 ու կես հազար մարդ է տուժել, հունիսի 23-ին հայտնել է “Ալ Ջազիրան”:

Ջրհեղեղները հորդառատ անձրևների հետևանք են, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են սողանքների: Հեղեղված տարածքներից տարհանվել է 34 հազար մարդ , 50 հազարն առաջվա պես մնում է տուժած շրջանում: Իշխանությունները վախենում են, որ նրանց թիվը կավելանա:

Reuters նշել է, որ երկրի կառավարությունն արդեն հայտարարել է զոհերի ու տուժածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին` զոհերի ընտանիքները կստանան 200  հազար ռուփի (3400 դոլար), իսկ տուժածներինը` 50 հազար ռուփի (840 դոլար):

Սաուդյան Արաբիայում հանգստյան օրերը տեղափոխվել են ուրբաթ-շաբաթ

highres_00000402935051.jpg.1000x297x1Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել հանգստյան օրերը ուրբաթ-շաբաթ տեղափոխելու վերաբերյալ: Մինչ այժմ թագավորությունում աշխատանքային շաբաթը սկսվում էր շաբաթ ու շարունակվում մինչև չորեքշաբթի:

Համապատասխան հրամանում թագավոր Աբդալլան հայտարարել է, որ փոփոխությունը պայմանավորված է տնտեսության պահանջմունքով:

Սաուդյան Արաբիայի գործարարները ողջունել են իշխանությունների որոշումը.նրանց կարծիքով, հանգստյան օրերի տեղափոխումը բարերար ազդեցություն կունենա երկրի տնտեսական  կյանքի վրա:

Սաուդյան Արաբիան Պարսից ծոցում վերջին երկիրն էր, որտեղ աշխատանաքային շաբաթը սկսվում էր շաբաթ օրվանից:

Սակայն, պահպանողականները քննադատել են թագավորի որոշումը, համարելով, որ դա ևս մի քայլ է   դեպի երկրի արևմտականացում: