Մկրտչյան – Արաբիձե` 1 : 0
Կուրսովա – Բուլմագա` ½ : ½
Գալոյան – Ջավախիշվիլի` ½ : ½
Հայրապետյան – Դիզդարևիչ` 1 : 0
Նիկոլովսկա – Բալայան` 0 : 1
Monthly Archives: July 2013
Գողացել է 2 տոննա ծիրան
Հուլիսի 16-ին, ժամը 17.30-ին, Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել է Թորգոմ Ս.-ի` ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումը, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող իր ծիրանի այգիներից առանց իրեն տեղյակ պահելու իր ծանոթ Արթուրը ս/թ հունիսին գողացել է շուրջ 2 տոննա ծիրան:Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են 5 ավտոմեքենաներ
Բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից
Ինչից են դժգոհ ադրբեջանցիները
Ադրբեջանցիները դժգոհում են և ցանկանում են բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ի հասցեով:
Բանն այն է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Պիաստա» – «Ղարաբաղ» պատասխան խաղում լեհ երկրպագուները խաղադաշտում ցուցադրել են Լեռնային Ղարաբաղի դրոշը:
Հավելենք, որ «Ղարաբաղը» երկու խաղի արդյունքով հաղթել է լեհական «Պիաստային» (2:1, 2:2) և երրորդ փուլում կմրցի շվեդական «Գելֆեի» հետ:
Հետախուզվողը հայտնաբերվեց Գայի արձանի մոտից
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախագահին գեյ են անվանել
Հեղինակավոր «Forbes» հրատարակչության խմբագրակազմը խայտառակվել է` “Ճանաչված համասեռական” անվանելով եվրոպական պետության նախագահին: Նման սխալ թույլ տված լրագրողները օրինակելի ընտանիքի հորից ու ամուսնուց ներողություն են խնդրել:
Հասցեատերը Իռլանդիայի նախագահ Մայքլ Դ. Հինգինսն է, որի 4 զավակներն ու կինը պարզապես ցնցված էին` կարդալով, որ իրենց ջերմագին սիրող հայրն ու ամուսինը սեքսուալ փոքրամասնության ներկայացուցիչ է:
Դևիդ Մոնագենի գրած այդ սկանդալային սխալը հայտնաբերելուց հետո նյութն իսկույն հեռացվել է «Forbes»-ի ինտերակտիվ տարբերակից: Հոդվածի հեղինակը խոստովանել է, որ իր մասնագիտական կյանքում սա թույլ տված ամենամեծ սխալն է ու դրա համար ներողություն է խնդրել:
Վիրավորված նախագահի երկայացուցիչը մեկնաբանություններ չի արել:
Հայաստանի արտգործնախարարը Չինաստանում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հուլիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Պեկին:
Նույն օրը կայացավ Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վան Յիի հանդիպումը:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը դիտարկում է բարեկամ Հայաստանը որպես կարևոր գործընկեր ինչպես Կովկասում, այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության տարածաշրջանում։ Նա նշեց, որ Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել քայլերը Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով իր չինացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս տարեցտարի առավել ընդգրկուն դարձող Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:
Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ 2010 թ. ՀՀ Նախագահի Չինաստան կատարած այցելությունից հետո երկկողմ փոխգործակցությունը որակական նոր փուլ է թևակոխել և երկու երկրների ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջին տարիներին տարբեր բնագավառներում հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ և արձանագրեցին, որ երկկողմ համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի։
Էդվարդ Նալբանդյանն ու Վան Յին անդրադարձան քաղաքական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակույթի և կրթության ոլորտներում կայուն զարգացում ապրող, արդյունավետ համագործակցությանը և նշեցին, որ առկա է երկուստեք ցանկություն առավել ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ՝ ընդգրկելով նորանոր բնագավառներ:
Երկուստեք ընդգծվեց, որ խորհրդարանական սերտ կապերը երկու երկրների միջև փոխգործակցության կարևոր օղակ են հանդիսանում։ Այս համատեքստում Չինաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ ԱԳ նախկին փոխնախարար Ֆու Ինը նշանակվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի չինական կողմի նախագահ։ Նախարարները կարևորեցին խորհրդարանական բարեկամության խմբերի փոխայցելությունների կազմակերպումը։
Ապակենտրոնացված համագործակցության խրախուսման առումով ընդգծվեց Երևանի և Պեկինի, Լոռու մարզի և Շանսի նահանգի միջև կապերի հաստատումն ու զարգացումը։
Կրթական փոխգործակցության ընդլայնման համատեքստում կարևորվեց Հայաստանի և Չինաստանի Նախագահների պայմանավորվածության համաձայն Երևանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Առանձնացվեց Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանը Չինաստանի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։
Նախարարներ Նալբանդյանն ու Յին քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, Հայաստանի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ակտիվացմանը վերաբերող հարցեր։ Այդ համատեքստում կարևորվեց ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրումը։
Անդրադառնալով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ նախարարները պայմանավորվեցին ինվենտարիզացիայի ենթարկել անցյալ երկու տասնամյակների ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը և մշակել նոր համաձայնագրեր։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ներկայումս նախապատրաստական փուլում են գտնվում 12 նոր փաստաթղթեր։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։
Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով նախարար Յին ներկայացրեց ասիական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինտեգրացիոն գործընթացները և դրանց վերաբերյալ Չինաստանի մոտեցումները։
Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Չինաստանի արտգործնախարարն իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:
Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների շուրջ:
Բանակցությունների ընթացքում Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանումը և այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարեցին հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանում չինական ներդրումների խրախուսմանը։
Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Չինաստանի ԲՈւՀ-երում չինացի և հայ ուսանողների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը:
Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։
Հանդիպումից հետո Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին արձանագրությունը։
Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման հաստատությունների միջև կապեր հաստատելու և երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի նախագահ Ժաո Ջինջունը ստորագրեցին երկու կրթօջախների համագործակցության վերաբերյալ հուշագիր։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Չինաստանի Պետական խորհրդի անդամ Յան Ձիեչիի հետ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Յան Ձիեչին ասաց, որ ջերմությամբ է հիշում 2011 թ. Երևան կատարած այցելությունը, Հայաստանում տեղի ունեցած հանդիպումները և ուրախ է, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Յան Ձիեչին և Էդվարդ Նալբանդյանը մանրամասն քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ձևավորված բարեկամական համագործակցության առնչությամբ։
Չինաստանի պետխորհրդի անդամն ու Հայաստանի արտգործնախարարը ընդգծեցին երկուստեք ցանկությունը նոր խթան հաղորդել միջգերատեսչական և ապակենտրոնացված համագործակցությանը։
Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում չինական ներդրումների խրախուսման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների վերաբերյալ։
Հուլիսի 25-ին երեկոյան Չինաստանի ԱԳ Նախարարը պաշտոնական ընթրիք տվեց իր հայաստանյան գործընկերոջ պատվին։
Հուլիսի 26-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չինաստանի ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտում (CIIS), որին ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, քաղաքագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը կես միավորով է ետ մնում առաջատրներից
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա) և Լարս Օսկար Հոգեից (Նորվեգիա):
Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաև Մարկ Բասենցյանն ունեն 3-ական միավոր:
Քաղաքացիները հավաքվել են քաղաքապետարանի մոտ
Զինված հակամարտությունը Սիրիայում 100 հազար մարդու կյանք է խլել
Սիրիայում զինված հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 100 հազարը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Գլխավոր քարտուղարը նշել է, որ մի քանի մլն մարդ փախստական է դարձել ու ստիպված լքել է երկրի տարածքը:
Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը դեռևս 2013-ի հունիսին է հայտնել այն մասին, որ 2011-ի մարտից սկիզբ առած հակամարտության հետևանքով 100 հազարից ավելի մարդ է զոհվել:
Խոակին Բոգոսյանը` արգենտինական թիմում
Ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Խոակին Բոգոսյանն այսուհետ կկրի Արգենտինայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Կիլմես Աթլետիկի» մարզազգեստը:
Ուրուգվայահայ հարձակվողը երկկողմանի համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագիրը «Զալցբուրգի» ղեկավարության հետ և համաձայնության է եկել իր նոր ակումբի ներկայացուցիչների հետ:
Բոգոսյանը 2010-ին անգենտինական «Նյուելս Օլդ Բոյզից» էր տեղափոխվել «Զալցբուրգ»: 2011-12-ի մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ Մոնտևիդեոյի «Նասիոնալում», իսկ նախորդ մրցաշրջանում վարձավճարով պաշտպանում էր բելգիական «Սերկլ» ակումբի պատիվը:
Հայաստան է ներկրվել բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը
Ի կատարումն Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից (ՓՄՁ ԶԱԿ) Հայաստան ներմուծվող «Բելառուս» մակնիշի տրակտորների առաջին խմբաքանակին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է տրակտորների պահեստով: Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է նոր ձեռք բերված տրակտորների տեխնիկական հնարավորություններով և անձամբ փորձարկել դրանցից մեկը: Այնուհետև վարչապետի ներկայությամբ ստորագրվել է տրակտորի ձեռքբերման առաջին պայմանագիրը` ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Վարազդատ Կարապետյանի և Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ Խոսրով Բաղդասարյանի միջև: Առաջին գնորդը նախապատվությունը տվել է վարչապետի վարած տրակտորին և շնորհակալություն հայտնել մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման համար:
2013 թ. արտադրության МТЗ-82.1 մակնիշի ժամանակակից տրակտորներն առանց միջնորդի գնվել են գործարանից և մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում շուկայականից մոտ 30 տոկոսից ցածր գնով` կանխիկ (6.700.000 դրամ) և լիզինգային տարբերակով: Լիզինգն իրականացնում է ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությունը հետևյալ պայմաններով` 20 տոկոս կանխավճար, տարեկան 9 տոկոս տոկոսադրույք, ներառյալ ռիսկի ապահովագրումը, ժամկետը` 6 տարի տրակտորների համար և 3 տարի` հարակից սարքավորումների համար:
Կուբան տոնում է հեղափոխության 60-ամյակը
Կուբայում այսօր նշվում է ազգային ապստամբության 60-ամյակը ( որը համարվում է երկրում հեղափոխության սկիզբը): Հիմնական հանդիսություններն անց են կացվելու Սանտյագո-դե-Կուբայում: Այս քաղաքում 1953-ին հայրենասերների բանակը Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մարտահրավեր նետեց բռնատիրությանն ու գրավեց Մոնկադայի զորանոցները:
Տոնի առթիվ երկրում հոբելյանական դրոշմանիշներ են թողարկվել: Իսկ Սանտյագոյում կրկին բացվել է “Ռեքս” հյուրանոցը, որտեղ 60 տարի առաջ հեղափոխականներն էին հանգրվանել: Հանդիսություններին մասնակցելու են Վենեսուելայի, Ուրուգվայի ու Բոլիվիայի նախագահները:
Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները
Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման, ինչպես նաև բնակիչների և հյուրերի համար Երևանն առավել հարմարավետ դարձնելու նպատակով արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մի շարք աշխատանքներ են իրականացվում:
2013 թվականի առաջին կիսայակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների կողմից էլեկտրասյուներին և շինությունների պատերին հայտարարություններ փակցնելը բացառելու ուղղությամբ:
Արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակները կահավորվել են փողոցների անվանումները հուշող 16 ուղղորդող ցուցանակով: Տեղանքի կողմնորոշման հարցում ցուցանակը Երևան այցելողներին հայերենից զատ հուշում է նաև անգլերենով:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են նաև ծառերի հիմքերը պաշտպանող ցանցեր: Ոչ միայն հետաքրիր, այլև կարևոր նորույթ են փողոցներում տեղադրված ժամացույցները: Ի դեպ, վերը նշված բոլոր կահավորանքները մշակվել են ընդհանուր՝ քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ ոճով:
Այս տարի, որպես քաղաքի արտաքին ձևավորման նոր մոտեցում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվեց շախմատային տախտակ:
Վարչական շրջանների կենտրոնական հատվածներից զատ, բակային տարածքներում ևս համապատասխան աշխատանքներ են կատարվել: 2013թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բակային տարածքներում տեղադրվել է 1150՝ փայտե, պոլիմերային և երկաթե նստարան: Տեղադրվել է նաև 200 աղբաման:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հայտնի ամերիկացի գիտնականը ցիանիդով թունավորել է կնոջը
Հինգշաբթի ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգում սեփական կնոջը թունավորելու մեղադրանքով ձերբակալվել է բժիշկ-գիտնական Ռոբերտ Ֆերանտեն, որը վերջին տարիներին աշխատում էր Պիտսբուրգի համալսարանում: Նա ԱՄՆ-ում համարվում է Շարկոյի հիվանդության (ամիոտրոֆիկ կողային սկլերոզ) առաջատար մասնագետ:
Ոստիկանության տվյալներով, 64-ամյա Ֆերանտեն 2013-ի ապրիլին իր 41-ամյա կնոջ` Օթհեմ Քլյայնի համար, որը նույն համալսարանում գլխավորում էր նյարդաբանության բաժանմունքը, պատրաստել է վիտամինային կոկտեյլ` մահացու չափաբաժնով ցիանիդ խառնելով դրա մեջ: Ընդ որում, նա կնոջն ասել է, որ այդ ըմպելիքը կօգնի նրան հղիանալ:
Կոկտեյլը խմելուց հետո կինն անմիջապես վատացել է ու հոսպիտալացվել, իսկ 3 օր անց` մահացել: Հերձման ժամանակ նրա արյան նմուշի մեջ ցիանիդ է հայտնաբերվել:
Պարզել են, որ թույնը գիտնականը վերցրել է համալսարանական լաբորատորիայից: Քննիչները կարծում են, որ հանցագործության պատճառը խանդն է. Ֆերանտեն իր կնոջը կասկածում էր բոստոնցի գործընկերոջ հետ դավաճանության մեջ:
“Մահմեդական եղբայրներին” 48-ժամյա վերջնագիր է ներկայացվել
Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը հուլիսի 25-ին 48-ժամյա վերջնագիր է ներկայացրել “Մահմեդական-եղբայրներին”:
Մինչև շաբաթ կեսօր արմատական իսլամական շարժումը, որը նախկինում իշխանության ղեկին էր կանգնած, հնարավորություն ունի միանալու քաղաքական հաշտեցման ու կարագավորման պլանին:
“Մենք առաջինը ոչինչ չենք ձեռնարկի, սակայն, անկասկած, խիստ կարձագանքենք “Մահմեդական եղբայրների” կամ նրանց համակիրների կողմից բռնության ցանկացած կոչին կամ էլ սև ահաբեկչության դրսևորման : Մենք պարտավորվում ենք պաշտպանել խաղաղ ցուցարարներին` անկախ նրանց նախասիրություններից”,-հայտնել են Եգիպտոսի զինվորականության ներկայացուցիչները:
Քաղաքապետարանից պահանջում են որպես փոխհատուցում 5 օր ուղեվարձը 50 դրամ սահմանել
«Վճարում ենք 100 դրամ» շարժումը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր, ժամը 12-ին Երևանի քաղաքապետարանի մոտ հավաք կլինի և կհրապարակվի շարժման հայտարարությունը կատարվածի և հետագա անելիքների մասին:
Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«* Քաղաքապետի հայտարարությունից ակնհայտ է, որ քաղաքապետը և նրա աշխատակազմը՝ դրսևորելով ներուժի, կարողության և գիտելիքի պակաս, առանց համապարփակ սոցիալ-տնտեսական վերլուծության և այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների, ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշում: Ընդ որում, այդ որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների և առանց շահագրգիռ կողմերի իրական մասնակցության: Հետևաբար քաղաքապետը և որոշման կայացմանը մասնակցած բոլոր մյուս պաշտոնյաները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
* Մարդու հիմնարար սոցիալական իրավունքները ոտնահարող այս որոշման հետևանքով մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների: Ուստի՝ պահանջում ենք հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ, որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վարորդներին պատճառված բարոյահոգեբանական վնասի պատասխանատվութունը ևս կրում է քաղաքապետարանը:
* Ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հայտարարության համաձայն (http://www.tert.am/am/news/2013/07/18/transport-fare-yerevan/) ուղեվարձի թանկացումը կապ չուներ գազի գնի բարձրացման հետ, իսկ այսօրվա հայտարարությամբ քաղաքապետը ուղեվարձի թանկացումը բացատրում է նաև գազի գնի թանկացմամբ: Այս հակասական հայտարարությունները հերթական անգամ փաստում են քաղաքապետարանի աշխատակազմի, մասնավորապես՝ Հենրիկ Նավասարդյանի և Տարոն Մարգարյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքային որակների կամ հանրությանը միտումնավոր խաբելու մասին: Ավելին, Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում Երևանում ուղևորափախադրում իրականացնող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն: Այստեղ կա օրինախախտում, քանի որ տվյալ պաշտոնյան իր լիազորությունների շրջանակում գտնվող ոլորտում ունի մասնավոր շահ: Բացի այդ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ են դրսևորել: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր փաստերը, պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանին և Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին:
* Պահանջում ենք, որպեսզի քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման և կասեցման իրավական և տնտեսական հիմքերը, բացի այդ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն:
* Պահանջում ենք հրապարակել վերջին հինգ տարիների համար հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ֆինանսական հոսքերը, ծախսերը, եկամուտները, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:
* Պահանջում ենք, որ այսուհետ քաղաքապետարանը հանրային համակեցություն համար կարևոր բոլոր հարցերում որոշումներ ընդունելիս ապահովի հանրության լայն շերտերի և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը:
Մենք առաջարկում ենք տրանսպորտի ոլորտի բարելավման համար ստեղծել պլատֆորմ, որը բացի վերոնշյալ պահանջներից, ներառում է նաև հետևյալ երկարաժամկետ նպատակները՝
* Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին:
* Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:
* Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:
* Վարորդների անկախ արհմիությունների ստեղծում և հզորացում:
Կոչ ենք անում այս շարժման մեջ ներգրաված բոլոր շահագրգիռ կողմերին, խմբերին, ուժերին աշխատել վերոնշյալ պահանջների և նպատակների իրականացման ուղղությամբ»:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը
Հուլիսի 25-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 50 հասցեում՝ “Նաիրի” կինոթատրոնի մոտակայքում, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են “Մերսեդես” մակնիշի 01 AV 700 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Հակոբյան) գազի արտահոսքը:



