Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենաների վրա

imagesՀուլիսի 12-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների  խաչմերուկում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց ծառը կոտրվել և ընկել է երթևեկող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 31 ՕՏ 207 պ/հ (վարորդ Մ. Գալստյան) և «Շևրոլե Նիվա» մակնիշի 011 ԼԼ0 1 պ/հ (վարորդ Ս. Հարությունյան) ավտոմեքենաների վրա:  Տուժածներ չկան:

Փրկարարների և «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցների համատեղ ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է:

Թունավորվել են դողորայքից

arm136203688577Հուլիսի 12-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, դեղորայքայի չարաշահումից թունավորման նախանշաններով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի Սավոյան փողոցի թիվ 226/045 տնակի բնակի, 1974 թ. ծնված Վարսիկ Խաչատրյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում, դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ծխախոտագործների 34 տան բնակիչ, 2009 թ. ծնված Վահան Հակոբյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Օձերը շարունակում են անհանգստացնել

«Գյուրզա» տեսակի օձՀուլիսի 12-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների նկատած օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` օձեր են նկատվել Երևանի Ներքին Չարբախի  9-րդ փողոցի վերջնամասում՝ թիվ 735 հողոտարածքում, Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 3բ շենքի խորդանոցում:

Ահազանգերի վայրեր է մեկնել փրկարարական ջոկատը:

Ուսումնասիրության արդյունքում` նշված հասցեում օձ չի հայտնաբերվել:

Նույն օրը ստացված ահազանգով փրկարարներն օձ են հայտնաբերել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի թիվ 22 տան ավտոտնակում: Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում օձը խայթել է Երևանի  Գ. Մահարի 30 տան բնակչուհի, 1978 թ. ծնված Նինա Ուսուբովայի ոտքը: Տուժածին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Տարածքի հետախուզման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի արտաքին մաքրման և բարեկարգման աշխատանքները

001Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային մասերի մաքրման, արտաքին պատերի և պատշգամբների թափված ծեփերի վերականգնման, առանձին շենքերում նաև ներկման աշխատանքները: Թվով 12 շենքերում գործընթացն արդեն ավարտվել է, մյուսներում աշխատանքները շարունակվում են և կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում ` մինչև օգոստոսի 1-ը: Գործառույթը ներառում է պատերի մաքրող հեղուկով լվացում, սվաղ, իսկ ոչ քարաշեն շենքերում՝ նաև  նախկինում եղած գույնին համապատասխան ներկում: Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվում նաև պատուհաններն ու վերականգնվում պոկված կամ քանդված քարերը: Մայրաքաղաքում շենքերի մաքրման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են 2009 թվականից:

 

Ջոն Քենեդու դուստրը Ճապոնիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել

400-12Զոհված նախագահի  55-ամյա դուստրն ԱՄՆ- ի դեսպան է նշանակվել Ճապոնիայում:

Քերոլայն Քենեդու թեկնածությունը տվյալ պաշտոնում հաստատվելու մասին են հայտնել նաև ճապոնական ԶԼՄ-ները`հղում անելով Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգային: Նա նշել է նաև, որ երկրի կառավարությունը լավատեսորեն է ընդունել այդ լուրը:1963-ին սպանված ԱՄՆ 35-րդ նախագահի միակ դուստրն ընդամենը 5 տարեկան էր, երբ սպանվեց նրա հայրը:

Ջերմային հարված. ախտանշանները

ջերմայինՄարդու մարմնում ներքին հսկայական ջերմություն է ստեղծվում:  Սովորաբար մարմինը հովանում է քրտնարտադրության շնորհիվ: Բարձր ջերմաստիճանի դեպքում, ֆիզիկական ինտենսիվ վարժությունների ժամանակ, բարձր խոնավության պայմաններում օրգանիզմի «հովացման» բնական համակարգը թուլանում է ու ներքին ջերմությունը բարձրանում է, երբեմն հասնում  վտանգավոր մակարդակի: Դրա հետևանքով հնարավոր է` օրգանիզմի գերտաքացում առաջանա, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ջերմային ցնցումների, ջերմահյուծման կամ էլ ջերմային հարվածի:

Ջերմային ցնցումներ

Կարող են առաջանալ ինտենսիվ մարզումների ժամանակ կամ հետո` էքստրեմալ բարձր ջերմության պայմաններում: Քրտնարտադրությունը ստիպում է օրգանիզմին աղ ու հեղուկ  դուրս հանել, ինչը հանգեցնում է մկանների կծկման:

Երեխաները, եթե բավարար քանակությամբ հեղուկ չեն խմում, ապա հնարավոր է` ջերմային ցնցումներ ունենան: Չնայած վիճակի ծանրությանը` ջերմային ցնցումները վտանգավոր չեն:

Ի՞նչ պետք է անել. ջերմային ցնցումների ժամանակ հիմնականում հատուկ բուժում չի պահանջվում: Պետք է պարզապես տեղափոխվել զով վայր ու ծարավը հագեցնել: Մկանների մերսումը նույնպես կարող է օգնել:

Ջերմահյուծում

Առաջանում է տապի ժամանակ, հեղուկի անբավարարության հետևանքով: Ախտանշաններից են` ջրազրկումը, հոգնածությունը, թուլությունը, կպչուն մաշկը, գլխացավը, սրտխառնուքը կամ փսխումը, հիպերվենտիլյացիան (արագացած շնչառությունը), գրգռվածությունը:

Ի՞նչ կարելի է անել: Եթե տուժածը երեխա է,ապա տեղափոխեք նրան զով վայր, հանեք հագուստը կամ քանդեք կոճակները, ուտելիք ու խմելու բան տվեք նրան: Երեխային գոլ ջրով լողացրեք (ոչ սառը): Եթե երեխան դեռևս թույլ է և հաց ուտել ու խմել չի կարողանում, ապա դիմեք բժշկի: Եթե վերը թվարկված միջոցները չձեռնարկվեն, ապա ջերմային հյուծումը կարող է վերածվել ջերմային հարվածի, որը, ցավոք, կարող է ճակատագրական լինել:

Այս շաբաթ տեղեկություն ստացվեց, որ Ճապոնիայում բաց երկնքի տակ սպորտային  մրցույթի մասնակցած 30 երեխա է հոսպիտալացվել ջերմային հարվածով: Նրանց մի մասը գտնվում է վերակենդանացման բաժնում: Ուստի աշխատենք չհասցնել այդ վիճակին:

Ջերմային հարված

Սա օրգանիզմի գերտաքացման ամենաբարդ ձևն է, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել կյանքի համար: Օրգանիզմը կորցնում է ջերմափոխանակության ունակությունը: Մարմնի ջերմությունը կարող է հասնել անգամ 41,10 և ավելի,  ինչը հանգեցնում է ուղեղի վնասման ու նույնիսկ մահվան, եթե մարմնի ջերմությունը  չկարգավորվի:

Ջերմային հարվածի առաջացման գործոններից են ավելորդ տաք հագուստը, շոգ եղանակին ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հեղուկի անբավարար քանակությունը: Երեխան ջերմային հարված կարող է ստանալ շոգին փակ ավտոմեքենայի մեջ:

Անցած տարի նման ողբերգական դեպք կատարվեց Մոսկվայում. ծնողները  նորածին երեխային փակել էին ավտոմեքենայում ու իրենք առևտրի գնացել: Վերադառնալով երեխային ավտոմեքենայում մահացած էին գտել: Երբ դրսում ջերմությունը 330 է, ավտոմեքենայի մեջ այն կարող է հասնել մինչև 520-ի: Նման պայմաններում ընդամենը 20 րոպեում մարմնի ջերմությունը կարող է բարձրանալ կյանքի համար վտանգավոր աստիճանի:

Ի՞նչ կարելի է անել

– եթե ձեր երեխայի մաշկը կարմրած է ու չոր, քրտնքի հետք  էլ չկա,

– եթե նրա մարմնի ջերմաստիճանը 400 ու ավելի է,

– եթե ծանր, սրտխփոցի նմանվող գլխացավ կա,

– թուլություն, գլխապտույտ, գիտակցության  մթագնում,

– թուլություն ու հոգնածություն,

– զգայնության կորուստ կամ էլ նվազում,

– գիտակցության կորուստ,

ապա հարկավոր է անմիջապես դիմել մասնագիտական օգնության:

Օրգանիզմի գերտաքացման դեպքում  առաջին բուժօգնությունը

Երեխային կամ  մեծին տեղափոխեք զով վայր կամ ստվերոտ տեղ, հանեք հագուստը, մարմինը տրորեք խոնավ սառը սպունգով:

Կանխարգելումը

Սովորեցրեք երեխային  մինչ ինչ-որ բան անելը կամ  ընթացքում անընդհատ շատ հեղուկ ընդունել, եթե անգամ խմել չեն ուզում:

Ինքներդ հագեք ու երեխային էլ հագցրեք բաց գույնի ու ազատ հագուստ:

Երեխայի ակտիվությունը կեսօրից հետո սահմանափակեք: Խաղի համար հարմար ժամեր են մինչ կեսօրն ու երեկոն` 6-ից հետո: Փորձեք նաև երեխաներին բացատրել, որ պետք է տուն կամ շենք մտնեն, երբ զգան, որ շոգում են:

Ամառ. հանգստի ու աղիքային վարակի սեզոն

Տաք օրեր, հանգիստ բնության գրկում, քաղաքից դուրս, օտար երկրներում, թարմ միրգ ու բանջարեղեն և աղիքային վարակներ, ինչը կարող է պարզապես փչացնել հանգստի համն ու հոտը: Տաք եղանակը նպաստում է  աղիքային վարակների բազմացման պայմանների ստեղծմանը:

Ի՞նչ բողոք ունեք

Թուլութուն, ջերմություն, ախորժակի բացակայություն, գլխացավ, պայծառ լույսի նկատմամբ սուր ռեակցիա: Սրանք ախտանշաններ են, որոնք հատուկ են շատ ու շատ հիվանդությունների: Եթե դրանք ուղեկցվում են սրտխառնուքով, փսխումով, փորլուծով, փորացավով, ապա  դա ավելի շուտ աղիքային ինֆեկցիա է: Դրա տեսակից կախված` ախտանշանները կարող են տարբեր լինել: Սակայն բոլոր աղիքային վարակների դեպքում մի ընդհանրություն գոյություն ունի` ջրազրկում:

Առողջ մարդու օրգանիզմում աղիքային վարակի հարուցիչը հայտնվում է  սննդի, ջրի ու կեղտոտ ձեռքերի միջոցով: Բացի այդ, ամռանը սննդի մեջ մեծ քանակությամբ հում բանջարեղեն ու թարմ միրգ է օգտագործվում, որոնց անլվա մակերեսին հսկայական քանակությամբ մանրէներ են բնակվում: Ամռանը կաթնամթերքի, ձկան, արգանակի մեջ հայտնվելով` այդ մանրէները հսկայական արագությամբ բազմանում են ու հասնում այն քանակի, որ «հաջողությամբ » կարող են վնասել ստամոքս-աղիքային տրակտի պաշտպանական պատնեշները: Որոշ դեպքերում այդ մանրէներն այնքան վտանգավոր չեն, որքան դրանց կենսագործունեության արգասիքները` տոքսինները: Ի դեպ, աղիքային վարակների գրեթե բոլոր հարուցիչները չափազանց կենսունակ են: Ցավն այն է, որ դրանցով վարակված սննդամթերքը չի փոխում գույնը, համը, տեսքը:

Սովորաբար հիվանդությունը սուր ընթացք է ունենում, առաջանում է փորացավ ու փորլուծ, սրտխառնոց, փսխում, թուլություն ու ջերմության բարձրացում: Այդ վարակների հետևանքով է, որ հիվանդանում ենք սալմոնելոզով, վիրուսային հեպատիտ А -ով, դիզինտերիայով. գաստորոէնթերոկոլիտով:

Դիզենտերիան հանդիպում է  բոլոր կլիմայական գոտիներում ու բոլոր սոցիալական խմբերում, սակայն ամենից հաճախ այն հանդիպում է կլիմայական շոգ գոտիներում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ անձնական հիգիենան չպահպանելը, դրա համար է,որ այս հիվանդությունն այլ կերպ անվանում են  «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»:

Սալմոնելոզը մանր շարժուն մանրէներ են, որոնք կենսունակ են նաև արտաքին միջավայրում: Վարակի ուղիները  բազում են, ամենահաճախ հանդիպում է  սննդային սալմոնելոզը, երբ սննդի մեջ օգտագործվում են վարակված մթերք, հաճախ` կենդանիների ու թռչունների միս, ձու, որոնք անբավարար մշակում են անցնում: Վարակում կարող է կատարվել նաև կեղտոտ ջրից, խմելու կամ անգամ լողանալու դեպքում:

Աղիքային հիվանդություններով չվարակվելու համար հարկավոր է հետևյալ կանոններին հետևել.

– Որտեղ էլ լինեք` տանը թե դրսում, առողջարանում թե հանգստյան վայրում, միշտ լավ, հոսող ջրով լվացվեք ու լվացեք միրգն ու բանջարեղենը, իսկ եթե դրանք նախատեսված են շատ փոքրիկների համար, հնարավորության դեպքում լվացեք եռման ջրով:

– Միշտ հետևեք գնված մթերքի պահպանման ժամկետին:

– Անհարմար մի զգացեք հարցեր ուղղել վաճառողին կասկածելի մթերքի վերաբերյալ, իսկ եթե այն ձեզ ինչ-որ բանով դուր չի գալիս, ապա հաստատապես հրաժարվեք դրանից:

– Կաթը, կաթնաշոռը, հատկապես մասնավոր անձանցից ձեռք բերած մթերքը լավ ջերմամշակման ենթարկեք:

– Շուտ փչացող մթերքը պահեք սառնարանում:

– Լողալիս ջուր մի կուլ տվեք (հատկապես  սա վերաբերում է երեխաներին):

– Մի գնեք կիսած ձմերուկ, սեխ:

Ամեն ինչ էլ վերահսկելի է

Երբեմն աղիքային վարակները լինում են տնից հեռու, հանգստավայրում որտեղ բուժօգնությունն այնքան էլ հասանելի չէ: Հետևաբար կարելի է 1-2 օր լրիվ հրաժարվել սննդից, սակայն շատ հեղուկ ընդունել, որպեսզի օրգանիզմում դրա պակասը լրացվի: Քանի որ փորլուծի հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև օգտակար միկրոտարրեր, պետք է այդ պակասը ևս լրացվի:  Սակայն բացառեք թարմ հյութերն ու ցանկացած կաթնամթերքը:

Մանրէների դեմ պայքարելուն կօգնի, ասենք, երիցուկի եփուկը. դրա համար պետք է 1 թ/գդալ երիցուկի  հումքի վրա մեկ բաժակ  եռման ջուր լցնել ու խմել օրական 3-4 բաժակ:

– Բրձի թանձր եփուկ պատրաստեք ու այդ հեղուկը խմեք. այն հրաշալի պաշտպանում է ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթը գրգռիչներից:

– Թույների ու մանրէների դուրսբերման համար պետք է սորբենտներ օգտագործել, ինչպիսին ակտիվացված ածուխն է:

2-3 օրից  ամեն ինչ կկարգավորվի, իսկ եթե փորլուծը չդադարի, ապա անպայման դիմեք մասնագետի: Դա նշանակում է, որ աղիքային վարակը չափազանց լուրջ է ու ինքներդ չեք կարող այդ վիճակը կարգավորել:

Ամենակարևորը` մի հասցրեք ձեզ այդ վիճակին: Ամռանը հիգիենայի առումով ավելի լուրջ մոտեցում է պահանջվում:

Աղիքային վարակների հետևանքները կարող են ծայրահեղ լուրջ լինել: Ջրազրկումը, որ տեղի է ունենում վարակման հետևանքով, կարող է սրտի, երիկամների և ուղեղի գործունեության խանգարման հանգեցնել: Ամառը հանգստի շրջան է, ու աշխատեք, որ այդ հանգիստը չվերածվի վատ հիշողության:

 

“Հանգուցյալը” քաղաքապետ է ընտրվել

130712205411_dead_mayor_224x280_ap2010-ին մեռած հայտարարված Լենին Կարբադելոն հաղթանակ տարավ  մեքսիկական Սան-Ագուստին-Ամաթենգոյի քաղաքապետի ընտրություններում, որբ հրապարակվեցին նրա լուսանկարներն ու “Հանուն զարգացման միավորվածները”կարգախոսը: Նա կարող է նաև չզբացենել այդ պաշտոնը: Ավելին, հիմա նրանով հետաքրքրված է ոստիկանությունը:

Բանն այն է, որ 2010-ին նրա ընտանիքը մահվան վկայական էր ներկայացրել ոստիկանություն.այն ժամանակ նա հետախուզման մեջ էր` խմբակային բռնաբարության պատճառով: Հիմա դատախազությունը ուսումնասիրում է գործը:  Ընդ որում թեկնածուին կեղծիքի մեջ է մեղադրում նաև հենց իր կուսակցությունը` Դեմոկրատական հեղափոխության շարժումը: կուսակցությունում ասում են, որ նա չի կարող զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը,. “Երբ նա  գրանցվեց որպես թեկնածու, ներկայացրեց փաստաթղթերը` ծննդյան վկայականը և նամակ, որում ասվում է, որ նա դատվածություն չունի”,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Ռեյ Մորալեսը: Տեղի տպարանը հայտնում է, որ մահվան վկայականի համաձայն, Կարբալլիդոն մահացել է դիաբետիկ կոմայից:

Ընդ որում, փաստաթուղթը, որ ստորագրել է բժիշկը, տրվել է տեղի վարչությունում, որը նույնպես նրա մահը արձանագրել է պաշտոնական գրանցամատյանում: Հիմա նրան մեղադրում են քվեարկության օրենքը խախտելու մեջ: Բացի այդ, իշխանություններն ասում են, որ կրկին կբացեն նախկին`բռնաբարության գործը:

Պակիստանցի միլիարդատերը գնել է ֆուտբոլային “Ֆուլհեմ” ակումբը

pic_3c3522204efed0f9732478b9df68fcac (1)Պակիստանյան ծագմամբ միլիարդատեր Շահիդ Խանը գնել է լոնդոնյան “Ֆուլհեմ” ֆուտբոլային ակումբը:

Ակումբի արժեթղթերի 100%-ի գնումը Խանի վրա նստել է 200 մլն ֆունտ ստեռլինգ (303 մլն դոլար):

Խանը “Ֆուլհեմը” գնել է  84-ամյա եգիպտացի գործարար Մուհամեդ Ալ-Ֆայեդից, որը ակումբի տերն էր 16 տարի:

“Ֆուլհեմը” Լոնդոնի ամենահին ակումբներից է.այն հիմնվել է 1879-ին: Ակումբի մարզիչը Մարտին Յոլն է: ՈՒԵՖԱ-ի վարկանշային ցանկում այս ակումբը զբաղեցնում է 47-րդ տեղը:

Ռումինիայի տրանսպորտի նախարարին դատապարտել են 5 տարվա ազատազրկման

pic_34d5c89d2cad0fab158b876640d69477Ռումինիայի տրանսպորտի նախարար Ռելու Ռենեկյուին հուլիսի 12-ին դատապարտել են 5 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել մեքենայությունների մեջ: Հետաքննության տվյաներով, 2002-2005-ին նախարարն իր եղբայրներին պատկանող ընկերությունների միջոցով գնել ու պետական տենդեռով վերավաճառել է հին տրանսֆորմատորները նորերի անվան տակ: Պաշտոնյայի գործունեության հետևանքով պատճառված վնասը կազմում է  7 մլն լեյ (մոտ 2,5 մլն դոլար):

Այդ մեքենայությունների մեջ մեղավոր են ճանաչվել նաև նրա եղբայր Լուչիանն ու ևս 3  մարդ: Նրանք 5 մլն լեյ տուգանք պետք է վճարեն (մոտ 1,5 մլն դոլար): Չնայած դատավճիռը Ֆենեկյուին թույլ է տալիս բողոքարկել այն, այնուամենայնիվ,նախարարը հեռացվել է պաշտոնից: Նրա  պարտականությունները ժամանակավոր կկատարի երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան:

Ինչպես նշում է Romania-inseder, սա առաջին անգամն է, որ բանտային կալանքի է դատապարտվում գործող նախարարը:

Վերջին գտարիներին Ռւմինիայի իշխանություններն ակտիվորեն պայքարում են մեքենայությունների դեմ, փորձելով միավորվել Շենգենյան  համաձայնագրին: 2007-ին Ռումինիան ընդունվեց ԵՄ, սակայն կազմակերպված հանցագործության ու կաշառակերության մակարդակը փույլ չի տալիս, որ Ռումինիան մտնի Շենգենյան գոտի:

Փարիզի մոտ ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից

pic_fb35dd05873e2f459b0d8893f931a43bԼիմոժ մեկնող ուղևորատար գնացքը  Փարիզի մոտ գտնվող Բրետինյի-սյուր-Օրջի մոտ հուլիսի 12-ի երեկոյան դուրս է եկել ռելսերից:

Lе Monde-ի տվյալներով, արդեն 8 դիակ է հայտնաբերվել: Վիրավորները շատ են, ճշգրիտ թիվը հետո հայտնի կլինի ավելի ուշ:

Ոստիկանության ներկայացուցիչները  Le Figaro-ին պատմել են, որ վթարի պահին գնացքը երկու մասի է բաժանվել.մի մասը շարունակել է գլորվել, մյուս հատվածն ընկել է ռելսերի վրա:

Թե ինչն է վթարի պատճառը` դեռևս չի հաղորդվում: Դեպքի վայր են մեկնել բժիշկներ ու փրկարարական ծառայություններ: