Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` երկրրդ մրցանակակիր

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 233 մասնակիցների պայքարում նվաճեց երկրորդ մրցանակը:

ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանի արդյունքն է` 5,5 միավոր:

7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա):

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն առաջատարների խմբում է

հմimagesԳրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սկսված շախմատի միջազգային մրցաշարում խաղացված երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

TH_Artsakh_PNՆախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ`կնքելով պայմանագիր 5 տարի ժամկետով:

Բրիտանիայում արքայազն Ջորջի նկարով փսխելու տոպրակներ են թողարկել

o_802572Քեմբրիջյան արքայազնը դեռ երկու շաբաթական չի դարձել, սակայն բրիտանական գանձարանը  հասցրել է հարստացնել  380 մլն դոլարով: Վերջին շաբաթ երկրում 95 մլն դոլարի խմիչք է գնվել: Գործարարները սկսել են հուշանվերներ ու ապագա միապետի պատկերով զանազան ապրանքներ թողարկել:

Դիզայներ Լիդիա Լեյթը հույս ունի, որ մարդիկ, որոնք արդեն հասցրել են ատել Քեմբրիջի արքայազնի պատկերով հուշանվերային արտադրանքը, կգնեն փսխելու տոպրակները: Դրանց ձևավորումը Լեյթի համար վաղուց է վերածվել բարի ավանույթի: Նա  փսխելու տոպրակների դիզայնի վրա աշխատել է արքայազն Ուիլյամի հարսանիքից առաջ, Եղիսաբեթ թագուհու հոբելյանից առաջ: Արքայազն Ջորջի պատկերով փսխման տոպրակները հարմար է բաժանել  Գլազգոյում գտնվող Domenico Crolla պիցերիայի հաճախորդներին, որի տնօրինությունը  երջանիկ թագավորական զույգի պատկերով հատուկ պիցա  է պատրաստում: Այդ արտադրատեսակը մեծ պահանջարկ ունի: նման  յուրաքանչյուր կարկանդակը պատրաստելու համար 90 րոպե է պահանջվում:

Վարչապետն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի գործարան

10586_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: ՀՀ կառավարության 2009 թ. որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանը տրվել էր ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն: Արդյունքում ընկերությունը Երևանի Նոր Նորք համայնքում կառուցել է մսամթերքի վերամշակման ժամանակակից գործարան, որի համար պահանջվող ներդրումը կազմել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար (շուրջ 10.5 մլրդ ՀՀ դրամ, որից ներմուծված ապրանքների արժեքը` շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ):

Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է գործարանի արտադրամասերով և երկու լաբորատորիաներով, ծանոթացել արտադրության ընթացքին, աշխատանքային պայմաններին, սանիտարահիգիենիկ համակարգին: Վարչապետին ներկայացվել է, որ գործարանը հագեցած է արտադրության և լաբորատոր ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով:
1998 թ. գործող մսամթերքի «Բիելլա» արտադրամասի հիման վրա հիմնադրված «Նատֆուդ» ՓԲԸ-ն 2008 թ. ձեռնամուխ էր եղել մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը, որը շահագործման է հանձնվել 2013 թ. հունվարին: Այսօր այն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում` օրական մինչև 40 տոննա արտադրական հզորությամբ: Նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները հնարավորություն են տալիս ընդլայնել արտադրանքի տեսականին և բարելավել արտադրանքի որակական հատկանիշները, ներդնել կառավարման ISO համակարգ: Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 120 մարդ: Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում աշխատատեղերի քանակը կկազմի շուրջ 180:

Քարակերտ-Արտենի ուղեմասի վրա բեռնատար գնացքը բախվել է խոշոր եղջերավոր կենդանիների

ЮКЖД призывает граждан соблюдать правила безопасности на железной дороге            2013 թ. հուլիսի 28-ին Քարակերտ-Արտենի ուղեմասի 2803-րդ կիլոմետրին բեռնատար գնացքը բախվել է խոշոր եղջերավոր կենդանիների:  22 վագոնից շարժակազմը՝ 1738 տոննա ընհանուր քաշով, վրաերթել է 6 կով: Բախման արդյունքում վնասվել է էլեկտաքարշը, որի վերանորոգման համար գնացքը մոտ 1 ժամ կանգնել է Քարակերտ կայարանում:

            Քարակերտ-Արտենի ուղեմասում պահատարի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերթական անգամ հիշեցնում է քաղաքացիներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ անում գծերը չօգտագործել անասուններին արածեցնելու կամ արոտավայր տանելու համար:

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում և գծերը հատելիս: Ընկերությունը պահանջում է խստիվ հետևել անվտանգության կանոններին և չանցնել գծերը դրա համար չհախատեսված տեղում:

Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է  երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում  անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ, վարորդներին բաժանվում են թռուցիկներ:

Երկաթուղային տրանսպորտը, ինչպես և ավտոմոբիլայինը, չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում ուղևորագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե’ք ուշադիր և հիշե’ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը:

 

3 հրատապ հաշվետվություն` ՔԿՀ-ների վերաբերյալ

 բանտ2013թ. հուլիսի 16-ին և 17-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 3 հրատապ հաշվետվություն:

Առաջին հաշվետվությունը վերաբերվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հ.Տ.-ի առողջական վիճակին, ինչի առնչությամբ Դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն էր ներկայացրել դեռևս 2013թ. հունիսի 13-ին, որին պատասխան չէր ստացվել:

Ինչպես 2013թ. հունիսի 13-ին, այնպես էլ հուլիսի 16-ին ներկայացված հրատապ հաշվետվություններով բարձրացվել էին դատապարտյալին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և վիրահատելու հարցերը, քանի որ դատապարտյալ Հ. Տ.-ն տառապում է մի շարք ծանր հիվանդություններով, նրան անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն, որը, սակայն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացնել հնարավոր չէ, և դատապարտյալը ստանում է միայն սիմպտոմատիկ բուժում:

Երկրորդ հաշվետվությունը վերաբերվում էր «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Գ.-ի առողջական վիճակին: Դատապարտյալը տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է պատժի կրման հետ:

Հրատապ հաշվետվությամբ բարձրացվել էր դատապարտյալ Ա.Գ.-ին անհապաղ պատժից ազատելու հարցը:

Հաջորդ հրատապ հաշվետվությունը վերաբերվում էր նրան, որ 2013թ. հուլիսի 17-ին «Վանաձոր» ՔԿՀ կատարված այցելության ժամանակ արգելվել էր դիտորդների մուտքը քրեակատարողական հիմնարկ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրենց ուղարկված հրամանին կից ցուցակում դիտորդների անուններն ընդգրված չեն եղել: Մինչդեռ նույն դիտորդները «Վանաձոր» ՔԿՀ-ում նախորդ այցելությունների ժամանակ որևէ խոչընդոտի չէին հանդիպել:

Հրատապ հաշվետվությամբ բարձրացվել էր Դիտորդների խմբի բնականոն գործունեությունը ապահովելու շուրջ միջոցներ ձեռնարկելու խնդիրը:

Ներկայացված բոլոր հրատապ հաշվետվությունների առնչությամբ դեռևս որևէ պատասխան չի ստացվել, մինչդեռ կարգի համաձայն հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները արդարադատության նախարարության կողմից պետք է տրվեն երեք օրվա ընթացքում:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող  հասարակական դիտորդների խումբը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ, քանի որ վերոգրյալ հաշվետվություններով բարձրացվել էին հրատապ արձագանքման և լուծման ենթակա խնդիրներ, և արդարադատության նախարարության՝ որպես իրավասու մարմնի  նման գործելաոճը գնահատվում է որպես անգործություն և անտարբերություն:

Նման գործելակերպի շարունակման դեպքում, Դիտորդների խումբն իր գործունեության նպատակների իրականացումը կապահովի օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

 

 

Նախարարին հրապարակայնորեն նվաստացրել են

ol3001375082333Եվրամիության անդամ պետություններից մեկի ներգաղթի հարցերով զբաղվող սևամորթ կին նախարարին նվաստացրել են` հրապարակային ելույի ժամանակ նրա վրա արքայախնձոր նետելով: Խոսքը տիկին Սեսիլ Կիենգեի մասին է, որը ծնվել է Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, սակայն հիմա Իտալիայի լիիրավ քաղաքացի է ու այդ երկրի  ներգաղթի հարցերով նախարար: Դեպքը, որ  կատարվել է Չերվիա քաղաքում,նրա ելույթի ժամանակ, տեղի ազգայնականների պատասխանն էր նախարարի` իտալական հողում ծնված յուրաքանչյուր երեխային քաղաքացիություն տալու առաջարկին:

Տիկին Կիենգեն բազմիցս է ռասիստական հումորների թիրախ  դարձել, իսկ Սենատի փոխնախագահ Ռոբերտո Կալդերոլին նրա մասին ասել է, թե այդ կնոջը նայելով կարելի է կարծել, թե նա օրանգուտան է:

Ուզբեկական թերթն Իսլամ Քարիմովին փադիշահ է հայտարարել

pic_8827a3dfffc7b4208b037d9f96931bfbՈւզբեկական “Թուրքիստան” թերթում մի մեծ հոդված է լույս տեսել նաագահ Իսլամ Քարիմովի գովաբանությամբ: Ընդ որում հանրապետության նախագահը հոդվածում փադիշահ է անվանվում:

“Հազար անգամ շնորհակալ ենք բարձրյալին, այն բանի համար, որ նա մեզ նման իմաստուն ու արդարամիտ փադիշահ է տվել: Ամենուրեք պատերազմներ են, աղքատություն է տիրում, տնտեսական ճգնաժամ է, իսկ մենք շարունակում ենք զարմացնել աշխարհը արարումների  մեր հաջողություններով: Միթե մեր անկախ երկրի վստահ քայլերն անցած 22 տարում մեր խելացի քաղաքական գործիչ իսլամ Քարիմովի իմաստուն վաստակը չեն”,-ասում է հոդվածագիրը:

Փադիշահը միապետական տիտղոս է, որ կրում էին կառավարիչները, մասնավորապես` Օսմանյան կայսրությունում ու Մեծ մողոլների կայսրությունում: Նման դիմելաձևերը, ինչպես նշում է “Ֆերգանան”, ընդունված է հարևան Տաջիկստանում. Այնտեղ հանրապետությունը ղեկավարող Էմոմալի Ռահմոնին դիմում են “Չանոբի օլի (“ձերդ գերազանցություն”): Տարածաշրջանի մեկ ուրիշ հանրապետությունում` Ղազախստանում, Նուրսուլթան Նազարբաևն ունի պաշտոնական “Ելբասի” տիտղոս (“Ազգի առաջնորդ”), իսկ Թուրքմենիայում հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բրդիմուհամեդովը գրեթե պաշտոնապես կրում է “Արխադաշ” (“հովանավոր”) տիտղոսը, իսկ նրա կառավարման ժամանակաշրջանը հայտարարվել է Հզորության ու Երջանկության դարաշրջան:

Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը փաստացի ղեկավարում է 1989-ից (երբ նա զբաղեցրեց Ուզբեկական ԽՍՀ-ի ԿԿ- առաջին քարտուղարի պաշտոնը: Նա նախագահ է ընտրվել 1991-ին:

Ոստիկանի կողմից վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

հքծ2013 թվականի հուլիսի 22-ին` ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Մելքոնյանն իր վարած «Մերսեդես-Բենց Ե-240» մակնիշի, 38 ՕՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 1942թ. ծնված, հետիոտն Արտաշ Գասպարյանին:
Տուժածին տեղափոխել են Երևան քաղաքի Մ. Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` նույն օրը մահացել է:
Դեպքի առթիվ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ երաժշտության զարգացման, հարստացման և հանրահռչակման գործում և հոբելյանի առթիվ մաղթել առողջություն ու ստեղծագործական եռանդ:

Փրկարարները բացել են դուռը և տանտիրոջը գտել ինսուլտի նախանշաններով հատակին ընկած

փրկարարՀուլիսի 29-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցի թիվ 38 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին ինսուլտի նախանշաններով հայտնաբերել 1931 թ. ծնված Հ. Հ-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ՃՏՊ Արմավիրի քաղաքապետարանի մոտակայքում. տուժածներ չկան

ապակիՀուլիսի 29-ին, ժամը 00.44-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Լեքսուս» մակնիշի 24 ԼԼ 528 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Կաննի ցուցահադրությունից 40 մլն եվրո արժողության զարդ է գողացվել

i (1)Կաննի ցուցահադրությունից 40 մլն եվրոյի ոսկերչական զարդ է դուրս բերվել:Leviev ընկերության ցուցահադրությունը, որը պատկանում է իսրայելցի միլիարդատեր Լև Լեվևին, անց էր կացվում  Կաննում գտնվող Intercontinental Carlton  հյուրանոցում:

Նշենք, որ սա Կաննում այս տարվա  առաջին  թալանը չէ: Ավելի վաղ ցուցադրությունից գողացվել էր  1,1 մլրդ  եվրո արժողության Chopard-ի զարդեր ,  De Grisogono ոսկերչական տան 1,9 մլրդ եվրոյանոց  մանյակ:

Սկսվել է ածխաթթու գազը բազալտի մեջ թաղելու փորձը

pic_9f515ae0a88a8f5447a31e3fe984dc53 (1)ԱՄՆ էներգետիկայի Հյուսիս-արևմտյան խաղաղօվկիանոսյան լաբորատորիայում մասնագետները սկսել են ածխաթթու գազը բազալտի մեջ թաղելու գործը: Առաջիկա 2 շաբաթում նրանք 1000 տ գազ են սրսկելու  մեկ կմ խորության վրա գտնվող բազալտի ծակոտկեն շերտի մեջ, ապա կուսումնասիրեն լեռնապարի կողմից դրա ներծծման գործընթացը: Ուսումնասիրության մանրամասները ներկայացված են  Nature news-ում: Ներկայացված նախագիծը ջերմոցային գազերը բազալտային լեռնապարներում թաղելու խնդրի լուծման 2 տարբերակնրից մեկն է: Նախնական փորձերն ու մաթեմատիկական մոդելավորումը ցույց են տվել, որ 10-15 տարվա ընթացքում բազալտը կարող է կլանել  ապարի մեջ սրսկված գազի 20-25 %-ը, սակայն այդ տվյալները գիտնականները մտադիր են ստուգել իրական հորատանցքերում փորձեր կատարելով:

Երկրաքիմիկոսները ենթադրում են, որ ածխաթթու գազը ռեակցիայի մեջ է մտնում բազալտի մեջ առկա նյութերի հետ ու դրա հաշվին վերածվում չլուծվող ձևի` ստեղծելով կրային նստվածքներ: Այդ մեթոդիկան վերջին տասը տարում մշակել են տարբեր հետազոտական խմբեր: Գիտնականները կարծում են, որ լեռնապարների կողմից  ածխաթթվի քիմիական կլանումը ավելի հուսալի է, քանի որ  թաղված գազը հաստատ չի կարող  այդտեղից դուրս գալ:

Սպանել են ֆերմեր Խաչատուր Ղազարյանի երեխաներին

5908670c4dce3e4503e9a67262cc8fce_180x180Հուլիսի 28-ին, վաղ առավոտյան, անհայտ անձը մտել է Խաչատուր Ղազարյանի տուն ու հաշվեհարդար տեսել  նրա 16- ամյա որդու և 11-ամյա դստեր հետ: Խաչատուր Ղազարյանը ՌԴ Ստավորոպոլի մարզի Լիսոգորսկում ֆերմերային տնտեսություն ունի.զբաղվում է խոշոր երջրավորների բազմացմամբ:

Հետաքննության վարկածի համաձայն, հենց Խաչատուր Ղազարյանն է եղել մարդասպանի թիրախը, սակայն ճակատագրի բերումով, այդ գիշեր երեխաները հեռուստացույց դիտելու խնդրանքով տեղափոխվել են այն սենյակ, ուր սովորաբար հայրն է քնում:  Խաչատուր Ղազարյանն արթնացել է առավոտյան, երբ վիրավոր  կինը` Թամարա Ղազարյանը,  ներս է վազել ու բղավել, որ Լիանան ու Արսենը սպանված են:

Դիմակավորված մարդասպանը սողոսկել է Ղազարյանների բնակարան ու դիպուկ հարվածով սպանել երեխաներին: 11-ամյա Լիանան տեղում մահացել է, իսկ Արսենին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա  նույնպես մահացել է: Ծանր վիրավորվել է նաև երեխաների մայրը.փամփուշտը մտել է ծնոտից  ատամի մեջ: Կնոջ վերքը մշակվել է, նա տուն է վերադարձել:

Հիմնական վարկածի համաձայն, հարձակման պատճառը Խաչատուր Ղազարյանի ծավալած գործունեությունն է. նա ոչ մեծ անասնաբուծական ֆերմա ունի:

Աճպարարն իր հնարքով սարսափահար է արել անցորդներին(տեսանյութ)

hqdefaultԱՄՆ-ում հայտնի աճպարար Էնդի Գրոսը սարսափազդու հնարք է արել փողոցում:

Մարդիկ, որ ոչինչ չկասկածելով հանգստանում են պուրակում, տեսնելով  մեկին,  ում վերևի ու նեքևի հատվածներն  իրարից անջատ են,  լեղապատառ են լինում:

Գրոսը ձեռքով բռնել է սեփական ոտքերը` ձևացնելով երկու մասի կիսած մարդու, սարսափազդու մռնչում է և բառ չի արտաբերում:

Հիմնականում բոլորը սարսափում են, սակայն հատուկենտ մարդիկ կան, որոնք ուրախ արձագանքում են Գրոսի հնարքին:

Էնդի Գրոսն ամենապահանջված աճպարարն է ԱՄՆ-ում: Ամեն տարի նա ավելի քան 150 շոու է տալիս թատրոններում, կազինոներում, զբոսանավերում ու քոլեջներում:

“Կիսած մարդը” Գրոսի ֆիրմային հնարքն է համարվում:

Իսպանիայում այսօր հոգեհանգստյան արարողություն է կատարվելու

130729044232_spain_train_makeshift_shrine_304x171_apԻսպանական Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքում հոգեհանգստյան արարողություն կմատուցվի երկաթուղային պատահարի զոհերի հիշատակին, որին կմասնակցեն երկրի վարչապետ Մարիանո Ռահոյն ու թագավորական ընտանիքի անդամներ:

Գնացքի մեքենավար Ամոյին դեռևս պաշտոնապես մեղադրանք չի ներկայացվել:

2 ժամ տևած հարցաքննությունից հետո, դատարանը 52-ամյա մեքենավարին բաց է թողել պայմանով, որ նա ամեն շաբաթ պետք է ներկայանա դատարան ու չլքի երկիրը: Նրա անձնագիրն առգրավել են, իսկ մեքենա վարելու իրավունքը` կասեցրել:

Գնացքի “սև արկղը” գտնվում է  ողբերգության հետաքննությամբ զբաղվող դատավորների ձեռքի տակ:

Իտալիայի հարավում ավտովթարի հետևանքով զոհվել է 36 մարդ

iԻտալիայի հարավում  ավտոբուսն ընկել է 25 մ բարձրությունից, ինչի հետևանքով զոհվել է 36 մարդ:

Դեպքը կատարվել է կիրակի երեկոյան:  Ուղևորատար ավտոբուսը  Բարի ու Նեապոլ քաղաքներն իրար կապող տարածաշրջանային ավտոճանապարհով  ընթանալիս, Ավելինոյի հատվածում ընկել է : Կենդանի է մնացել ավտոբուսի 11 ուղևոր: Բոլորը լուրջ վնասվածքներ են ստացել: Ճանապարհի այն հատվածը, որտեղ կատարվել է վթարը, դժվարին է համարվում, քանի որ բլուրների մեջ է ընկած ու ոլորաններ շատ կան: Նախնական վարկածի համաձայն, ՃՏՊ-ն կարող է  արգելակման համակարգում անսարքության հետևանք եղած լինի: