Առայժմ` մեկ բրոնզե փոքր մեդալ

ծանրամարտweightlifting-320x213Լիտվայի Կլայպեդա քաղաքի մարզապալատում մեկնարկեց մինչև 15 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնոթյունը:

50 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը երկամարտի 176 կգ արդյունքով 10 մասնակիցների մեջ զբաղեցրել է 6-րդ տեղը: Նա պոկում վարժությունում գրավել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:

Մինչև 15 տարեկան ծանրորդների մրցաշարերին Հայաստանից հանդես կգան նաև  Սոնա Պողոսյանը (63 կգ ), Հռիփիմե Պողոսյանը, Արփինե Դալալյանը (+63 կգ),  Կարեն Ավագյանը (69 կգ), Սարգիս Կիրակոսյանը (85 կգ):

Մինչև 17 տարեկան ծանրորդների մրցումներում կարողությունները կփորձեն  Հերմինե Եղիազարյանը (53 կգ), Ծովինար Կիրակոսյանը (58 կգ), Ռոզա Ավետիսյանը (63 կգ), Արևիկ Միրզախանյանը, Տաթև Հակոբյանը (69 կգ), Էդմոն Բաղդասարյանը, Հենրիկ Խաչատրյանը (62 կգ), Ժորժ Եղիկյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը, Մանուկ Մկրտչյանը (77 կգ), Հովհաննես Ավդալյանը (85 կգ), Արեն Մարտիրոսյանը, Արեն Հարությունյանը (+94 կգ):

 

«Մենք այլևս այն ազգը չենք, որ 88-ին կանգնած էինք հրապարակում` մոռանալով մեր հացի խնդիրը». Կարինե Դանիելյան

Փակ շուկա-4«Փակ շուկայի սեփականատիրոջ դեմ կարող են հայց ներկայացնել բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրության մեջ ամրագրված է պատմա-մշակութային արժեքների պահպանության հարցը»,- ասում է բնապահպան, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Կարինե Դանիելյանը:

Նրա համար ամենաանհեթեթն այս ամենի մեջ այն է, որ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը բազմիցս արգելել են շինարարությունը` այն համարելով ոչ օրինական, ապամոնտաժման որոշում են կայացրել և այլն, բայց շինարարությունը շարունակվում է: «Եթե լիազոր մարմինը համաձայն չէ, քաղաքապետարանը համաձայն չէ, ուրեմն պետք է որ նույն ոստիկանությունը գար և դադարեցներ շինարարությունը, հետո ապամոնտաժվեր, բայց հակառակն է տեղի ունենում»,- նկատում է նա:

8da92ebf-ded1-4463-af9a-d272413cafb6Կան լուսանկարներ, որոնք փաստում են, որ դա այլևս այն շուկան չէ, դա «սիթի» է. երկրորդ հարկ է ստեղծվել, կամարների մի մասը վերացել է, չկա ջրավազանը, որտեղ ոսկե ձկնիկներ էին լողում, մի խոսքով, ըստ Դանիելյանի, ստանդարտ սուպերմարկետ է դարձել. «Մենք կորցրեցինք մեր պատմա-մշակութային հուշարձանը, որը սովետական, նաև միջազգային  մրցանակներ էր ստացել»:

Կարինե Դանիելյանին ամենից շատ ցավ է պատճառում այն, որ իրար դիմաց գտնվող երկու պատմա-մշակութային հուշարձանները` Ծածկած շուկան և Կապույտ մզկիթը, պիտի ներկայցվեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու, և որքան ինքն է տեղյակ, մզկիթի գործընթացը շատ դրական ընթացքի մեջ է, իսկ Ծածկած շուկայինը` ոչ:

«Մենք մեր ձեռքով քանդեցինք մեր պատմությունը, սա ուղղակի խայտառակ երևույթ է»:

arm137821742012Բնապահպանին ցավ է պատճառել նաև Սամվել Ալեքսանյանի շահերը ներկայացնող մի խումբ կանանց պահվածքը և այն տեսարանը, երբ շուկայի մոտ հավաքված այդ կանայք սկսել են բղավել, որ իրենց պետք չեն այդ կամարները. «Կամարս ո՞րն ա, ի՞նչ պատմա-մշակութային արժեք, մեզ աշխատանք է պետք, ստեղ կռիսանոց էր, ինքը (Սամվել Ալեքսանյանը) մաքրեց…»:

«Ես հասկանում եմ, չեմ ուզում մեղադրել, մարդիկ այդ վիճակին չպիտի հասնեին, որ լրիվ մոռանային իրենց արժանապատվությունը, ազգի արժանապատվությունը»,- ասում է նա:

Իսկ երբ հաջորդ օրն այդտեղով անցել է, զարմացած է մնացել Սամվել Ալեքսանյանի կողմից ստեղծած այն հզոր բանակից, որը մի գիշերվա մեջ հասցրել էր հսկա պաստառներ պատրաստել և հայտնվել շուկայի մոտ. «Անգամ նոյեմբերի 7-ին` խորհրդային տարիներին, նման պաստառներ

arm137812630160մարդիկ չէին տանում,- ասում է նա,-պաստառներ, որոնց վրա գրված էր, թե ի՜նչ բարերարի հետ մենք գործ ունենք, ի՜նչ լավ գործ է նա արել, մարդկանց աշխատանքով է ապահովել և այլն և այլն: Ամո՛թ է, շա՛տ ամոթ, որ մենք իջել ենք այս մակարդակի: Մենք այլևս այն ազգը չենք, որ 88-ին մեր արժանապատվության համար կանգնած էինք հրապարակում`մոռանալով մեր հացի խնդիրը»:

Ինչ վերաբերում է «կռիսանոցը մաքրելու և տարածքը բարեկարգելու» հակադարձ հիմնավորումներին, ապա Կարինե Դանիելյանը նկատում է, որ դա մարտավարություն է, որը կիրառվում է նաև կանաչ տարածքները կառուցապատելու դեպքում. «Երբ որ աչք են դնում տվյալ կանաչ գոտու վրա, որ պիտի կառուցապատեն, առաջին փուլում ջուրն են կտրում, որ չորանա, հետո աղբը չեն հավաքում, բերում, նույնիսկ իրենք են աղբ լցնում, իբր աղբանոց է, հետո ասում են` էկոլոգներ, էս աղբանոցի, էս կռիսանոցի համա՞ր եք պայքարում: Հիմա նույն պատմությունն էստեղ է»:

Բնապահպանին շատ է զարմացրել վերջերս Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն էլ է տխրած: Մինչ այդ բուռն դեպքերը Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովը ճարտարապետական հանձնաժողովի ճարտարապետների հետ միասին հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ, որտեղ կրկին բարձրացվել է Ծածկած շուկայի հարցը: Կարինե Դանիելյանի խոսքով` քաղաքապետն ընդունել է, որ սխալ է տեղի ունեցել:

Այնուամենայնիվ, սխալն ընդունելով հանդերձ, որևէ բան չի փոխվել, ինչն էլ, ըստ Դանիելյանի, ամենագլխավոր խնդիրն է: «Եթե ամենաթողությունը մեր կյանքի հիմնական սկզբունքն է, ուրեմն մենք բոլոր ոլորտներում նույն վիճակին պիտի հանդիպենք, և գնալով վիճակն ավելի պիտի վատանա: Սա հանգույց է, որ պե՛տք է լուծվի»:

Karine-Daniyelyan

Իսկ լուծումը, ըստ նրա, քաղաքական կամքի խնդիր է: Սական դրանից էլ առանձնապես մեծ հույսեր չունենալով` Կարինե Դանիելյանն անիրական լավատեսությամբ հույս է հայտնում, որ միգուցե «մարդկանց կողմից ընտրված» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բարի կամք կդրսևորի և կասի. «Հա՛յ ժողովուրդ, ես վերադարձնում եմ քեզ քո պատմա-մշակութային արժեքը»:

 

 

Ուրցաձոր գյուղում երկու անասնագոմ ու 270 հակ անասնակեր է այրվել

հրդեհՍեպտեմբերի 5-ին, ժամը 02.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում այրվում է տուն և անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 17 և 19 տների բակերում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.58-ին, մարվել՝ 07.09-ին:
Այրվել են Ա. Ս.-ին պատկանող թիվ 17 տան բակում գտնվող անասնագոմի տանիքը (75 քմ), ներսում պահեստավորված 140 հակ անասնակեր և կից տան տանիքը` մասնակի (10 քմ) ու Գ.Ղ.-ին պատկանող թիվ 19 տան բակում գտնվող անասնագոմի տանիքը (70 քմ), ներսում պահեստավորված 130 հակ անասնակեր:

ՃՏՊ Հրազդան-Հանքավան ճանապարհին, 2 մարդ հիվանդանոցում է

ավտոպատահարՍեպտեմբերի 5-ին, ժամը 06.02-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 31 SL 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիներ` 1957 թ. ծնված Ժ. Բ.-ն և Վ. Մ.-ն, ովքեր տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` Ժ. Բ.-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Վ. Մ.-ինը` ծանր:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՍեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Գետափնյա փողոցի թիվ 2 հասցեում այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Հովտաշեն գյուղի Պարույր Սևակ փողոցի թիվ 17 տան բակում` 200 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Բարեկամության փողոցի թիվ 4 հասցեում՝ չգործող մանկապարտեզի մոտակայքում` 300 քմ խոտածածկ տարածք, ջերմա­հար­վել՝ 9 ծառ, Ֆանտան գյուղի «Ավազան» կոչվող հանդամասում` մոտ 1,5 հա, Մայակովսկի գյուղի գերեզմանատան մոտակայքում` 1500 քմ բուսածածկ տարածք, Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքումայրվել է 20 հա ցորենի հնձած արտ, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում` 3000 քմ խոտածածկ տարածք և 3 ծառի փչակ, ջերմահարվել 7 ծառ, Նորագյուղ թաղամասի «Հանրապետա­կան մանկական վերականգնողական կենտրոնի» մոտակայքում` 6000 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Ջեք Նիկոլսոնը թողնում է դերասանական կարիերան

Jack Nicholson1Հինգ տասնամյակ ձգվող կարիերայով նա դարի ամենասիրված դերասաններից մեկն է:

Այժմ լուրեր են պտտվում, որ 76-ամյա Ջեք Նիկոլսոնը թողնում է դերասանի կարիերան:

Star  և Radar Online ամսագրերը հայտնում են, որ օսկարակիր աստղը առանց որևէ պաշտոնական հայտարարության դուրս է եկել կինոբիզնեսից:

Աղբյուրի տեղեկություններով՝ տաղանդավոր դերասանը տառապում է  նաև հիշողության կորստից:

Ջեքը Հոլիվուդյան բեմում առաջին անգամ հանդես էր եկել 1950-ական թվականներին:

Ջեքը իր կարիերայի ընթացքում ստացել է երեք օսկար՝ երկուսը որպես լավագույն դերասան, իսկ մեկը երկրորդական դերի համար:

Mail Online-ը չորեքշաբթի փորձել է կապվել դերսանի ներկայացուցչի հետ՝ կինոյից նրա հեռանալու վերաբերյալ նորությունները հաստատելու համար, սակայն չի հաջողվել դա անել:

Բերեզովսկին մահից հետո 300 մլն ֆունտ պարտք է թողել

i (3)Նախկին օլիգարխ Բորիս Բերեզովսկին իր մահից հետո բազմամիլիոնանոց պարտք է թողել:

Ինչպես հայտնում է “Գրանտ Թորնթոն” կազմակերպությունը, որը զբաղվում էր նախկին օլիգարխի ֆինանսական հարցերով, Բերեզովսկին սնանկ էր, իսկ նրա պարտքերի մեկ երրորդ մասը` 100 մլն ֆունտը, այն հարկերն են, որոնք նախկին օլիգարխը չի վճարել բրիտանական կառավարությանը:

Ռումբ` մարդկային արտաթորանքով

pic_40f1262f1e21a5d4ecc49e94d2d5174eՖիլիպինցի մաոիստ ապստամբները սեպտեմբերի 4-ին պայթեցրել են բանակային պարեկակետը մարդկային արտաթորանքով ու օձի թույնով լցոնած ռումբով:

Ըստ տվյալների, վիրավորվել է առնվազն 7  զինծառայող: Բժիշկները նշում են, որ վիրավորների ապաքինումը խիստ կդժվարանա վերքից վարակման հետևանքով: Հարձակումը կատարել են ”Նոր ժողովրդական բանակ” արմատական կազմակերպության մարտիկները, որոնք զինված մարտեր են մղում կառավարության դեմ 1969-ից: 1980-ին նրանց թիվը հասավ 26 հազարի,  հիմա նրանք 4 հազար են հաշվվում, սակայն հրաժարվում են դադարեցնել պայքարը` կառավարությանը հաշտեցման  համար  անիրական պայմաններ առաջադրելով:

Կառավարության տվյալներով,  խմբավորման պայքարի հետևանքով ընդհանուր առմամբ երկրում 30 հազար մարդ է զոհվել:

Մեդվեդևն իր աշխատավարձը հատկացրել է ջրի տակ անցնող Հեռավոր Արևելքին

899Այսօր` սեպտեմբերի 5-ին, մի շարք պաշտոնյաներ  շուրջ 2 մլն ռուբլի դրամական հատկացումներ են արել Հեռավոր Արևելքում ջրհեղեղից տուժածներին: Վարչապետ Մեդվեդևն էլ իր մեկ ամսվա աշխատավարձն է  հատկացրել:

Միջտարածաշրջանային ասոցիացիան հատուկ հաշվեհամար է բացել: Այսօրվա դրությամբ արդեն 18,5 մլն ռուբլի է կուտակվել: Գումարներ են տրամադրել 296 քաղաքացի, 9 միացյալ ձեռնարկություն, բյուջետային հիմնարկ ու կոոպերատիվ, հասարակական 7 կազմակերպություն ու ֆոնդ, ինչպես նաև 50 ընկերություններ:

Պապի նվիրակը` մանկապիղծ

i (2)Վատիկանն  ազատել է պապի` Դոմինիկյան հանրապետության նվիրակին  նրա հասցեին հնչած մանկապղծության մեղադրանքից հետո:

65-ամյա Յոզեֆ Վեսոլովսկին,ինչպես դոմինիկյան ԶԼՄ-ներն են տեղեկացնում, սեքսուալ կապ է ունեցել անչափահաս տղաների հետ: Ըստ այդ տեղեկություների` Վեսոլովսկին նրանց հետ ծանոթացել է Սանտո-Դոմինգոյի կենտրոնում ու վճարել նրանց հետ սեքսի համար:

Ինչպես տեղեկացնում են արևմուտքի ԶԼՄ-ները, Դոմինիկյան հանրապետության գլխավոր դատախազություն պաշտոնական բողոք նվիրակի դեմ չի եղել: Դատախազի կարծիքով, բոլոր մեղադրանքները շշուկներ են: Վատիկանը հայտարարել է, որ նվիրակի մեղքի ապացույցներ դեռև չկան: Հետաքննություն է ընթանում:

Ինքը` նվիրակը, կատարվածը չի մեկնաբանել:

Հռոմի պապն այս տարվա հուլիսին վավերացրել է նոր օրենքը, որի համաձայն, մանկական մարմնավաճառության, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիական նյութեր ստեղծելն ու դրանք պահելը կպատժվի: Օրինազանցներին 12 տարվա ազատազրկում է սպառնում:

ԱՄՆ սենատի հանձնաժողովը հավանության է արժանացրել Դամասկոսին հարվածելու բանաձևը

i (1)Փաստաթղթի օգտին է քվեարկել 10 մարդ, 7-ը դեմ են  եղել: Բանաձևի հեղինակներն են հանձնաժողովի միջազգային հարաբերությունների գծով նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսն ու հանրապետական Բոբ Կորկորը:Հիմա բանաձևը կքննարկեն խորհրդարանի 2 պալատներում:

Պլանավորվում է, որ եթե  կոնգրեսում  Սիրիային հարված հասցնելը հավանության արժանանա,ապա ԱՄՆ նախագահը զանգվածային ռազմական օպերացիա սկսելու հրաման կարձակի, որը, բանաձևի համաձայն, կտևի 60 օր, սակայն կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով:

Լսումների ժամանակ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարեց, որ Ռուսաստանը քիմիական զենք է մատակարարել Սիրիային: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնեց  Վաշինգտոնին` Դամասկոսի դեմ ռազմական օպերացիայի ծախսերը վճարելու արաբական երկրների առաջարկի մասին: Ներկայում այդ առաջարկը քննարկվում է:

Ռուսաստանում “Մեծ քսանյակի” գագաթնաժողովն է սկսվել

iԱյսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է “Մեծ քսանյակի” գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն Սիրիայում ստեղծված իրավիճակը,գործազրկության դեմ պայքարի ու տնտեսական աճի արագացման պլանները: Գագաթնաժողովը կտևի 2 օր:

”Մեծ քսանյակի” մեջ են հետևյալ երկրները.Ավստրալիա, Արգենտինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ինդոնեզիա, Իտալիա, Հնդկաստան,Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա,Կանադա, Չինաստան, Մեքսիկա, Ռուսաստան, ՀԱՀ, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա , ինչպես նաև` ԵՄ:

Որևէ իրավական ակտով արդյո՞ք կարգավորված են ՀՀ և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու միջև հարաբերությունները

OLYMPUS DIGITAL CAMERA2007 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին», որով էլ իրավական բնույթ է հաղորդվել վերջիններիս միջև գոյություն ունեցող հարաբերություններին:

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով, իսկ առանձնահատուկ հարաբերությունները` որպես պետության և նրա կողմից ազգային ճանաչված Եկեղեցու հարաբերություններ, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով:

Օրենքի կարգավորման առարկա են դարձել այդ հարաբերությունների մի շարք առանձին տարրեր, մասնավորապես 2-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխ ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ:

Կարևորելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում` Օրենքն այս հարցը նույնպես իրավական կարգավորման է ենթարկել, մասնավորապես, այդ ոլորտում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`

1) հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում,

2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները,

3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները,

4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ստեղծած ուսումնական հաստատությունները պետք է ստանան այն աջակցությունը, որը պետությունը ցուցաբերում է մասնավոր հաստատություններին:Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա:Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցները հրապարակում են անփոփոխ:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում:

 

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ալյասկայի քաղաքներից մեկի Ստաբս անունով քաղաքապետ կատվին գզել է շունը

stubbs-the-cat-mayor-of-talkeetnaԱլյասկայի Տալկիտնա տեղանքի 16 տարվա քաղաքապետ կատվին գզել է մի շուն, իսկ տեղանքի բնակիչները ուղղակի ցնցված են:

Սովորական կատվից ավելի շատ պարտավորություններ ունեցող Ստաբս անունով քաղաքապետ կատվի վիճակը շատ ծանր է եղել՝ նրա թոքը ծակված է եղել, կրծքավանդակը ջարդված և մի կողքին 12սմ տրամագծով վերք է եղել:

Հանգստյան օրերին տեղի ունեցած հարձակումից հետո երեքշաբթի բժիշկները առաջին անգամ հեռացրել էին նրա շնչառական խողովակը:

Պիցցերիայի աշխատակից Աշլի Կերնսը նշում է, որ կատարվածը ամոթ է իրենց համար, քանի որ նա քաղաքապետ էր, և դա կատակ բան չէ:

Քաղաքապետ Ստաբսի պատմությունը սկսվել էր, երբ նրան մի քանի կատվի ձագերի հետ գտել էին արկղի մեջ:

Դեպքը տեղի էր ունեցել, երբ Ստաբսը շաբաթ օրը երեկոյան զբոսանքի էր դուրս եկել քաղաքում:

Ստաբսի բուժօգնությունը արժեցել է 2,000 դոլար: