<<էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության միջոցառումների ժամանակացույց

phpThumb10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով

10.30 Երևան ԱՐՏ  (Սարյան պուրակ)

11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

11.00 Քաղաքային տնտեսության էքսպո – ցուցահանդես <<Ավելի լավ Երևան>> (Մաշտոցի պուրակ)

11.30
 <<Հին Երևանը. Հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրություն (Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Հարապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ)

12.00 Մանկական ծրագրերի հարթակ (Կիրովի անվան մանկական զբոսայգի – տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)

13.00 <<iԵրևան>> ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի)

13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)

14.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հարակից տարածք, Աբովյան 13)

14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)

14.30 Մարաթոնյան վազք 2795 մետր (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոցներ, Հանրապետության հրապարակ)

14.30 Վարպետաց քաղաք – խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)

14.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Կարաոկե – Երևանյան սիրված երգեր (Հյուսիսային պողոտա)

15.00 Թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Ողջույն աշխարհի ազգերիից – (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ – Ստ. Շահումյանի հրապարակ)

15.00 Երևանի մասին տեսահոլովակի նկարահանում (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)

15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ)

15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)

16.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

16.30 Թարգմանչաց տոն (Մատենադարանի հարակից տարածք)

16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Սայաթ-Նովայի պողոտա – Մաշտոցի պողոտա – Իսակովի պողոտա մինչև հեծանվահրապարակ)

17.00 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շառլ Ազնավուրի հրապարակ)

17.00 Էստրադային համերգ և դիսկոտեկ (Ազատության հրապարակ)

18.00 Ռոք համերգ (Շառլ Ազնավուրի անվան հրապարակ)

18.00 Ջազմենները Երևանին (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)

18.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)

18.30 Բարդ երաժիշտների երեկո – Բարդ (Սիրահարների այգի)

19.30 <<Իմ սրտի ուղեկից>> գալա-համերգ (Հանրապետության հրապարակ)

22.00 <<Իմ սրտի ուղեկից>> երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)

Ադրբեջանը վրդովված է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի զեկույցից

2Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ու ԵԱՀԿ Ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՄԻԳ)`հոկտեմբերի 9-ին նախագահական ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցի առնչությամբ հաղորդագրություն է տարածել: ԿԸՀ-ն այն Ադրբեջանի քաղաքացիների կամքի արտահայտմանն ուղղված վիրավորանք է համարել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի` Ադրբեջանում կայացած ընտրություններին տված գնահատականը զգալիորեն տարբերվում է 20 այլ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումից: “ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի զեկույցը կողմնակալ է և ոչ օբյեկտիվ, ու այդ կառույցը աչք է փակում հարևան երկրներում ընտրությունների ընթացքում տեղ գտած օրենքի խախտումների վրա: ԿԸՀ-ն ստիպված է դիմել Ադրբեջանի կառավարությանը կառույցի հետ հետագա համագործակցության հարցը վերանայելու խնդրանքով”,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ կառույցը մի շարք խախտումներ է գրանցել կայացած նախագահական ընտրությունների օրը, որի նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը:

Նախագահն ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին

4209_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին:

Նախագահը ողջունել է Ռիգայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ վերջին երեք տարիներին Երևանի և Ռիգայի իշխանությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, իսկ ընթացիկ տարում ստորագրված Երևանի և Ռիգայի եղբայրացման մասին համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծել երկու երկրների մայրաքաղաքների համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու համար:

Հանրապետության Նախագահը ողջունել է նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին Ռիգայի քաղաքապետի մասնակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն ստանձնած Հայաստանի համար շատ կարևոր է նաև տեղական ինքնակառավարման մարմինների կայացումն ու զարգացումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը:

Նախագահը հաջողություններ է մաղթել քաղաքապետ Ուշակովին՝ իր ամենօրյա գործունեության մեջ և նաև Երևանի ու Ռիգայի միջև բարեկամական կապերի սերտացման գործում:

 

Դավութօղլուն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը,եթե…

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկօրյա աշխատանքային այցով գտնվելով Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, հանդիպել է իր գործընկերոջ` Դիդե Բուրխալտերի հետ: Հանդիպումից հետո Դավութօղլուն հարցազրույց է տվել լրագրողներին՝ նշելով, որ Շվեյցարիայի հետ երկկող ռազմավարական համագործակցության երկամյա պլան է կազմվել: Հայտնի է դարձել, որ գլխավորապես ֆինանսական և մշակույթային, ինչպես նաև մի շարք այլ բնագավառներում երկկողմ համագործակցության մանրամասները կներկայացվեն շվեյցարացի արտգործնախարարի առաջիկա ամիսներին Թուրքիա կատարվելիք այցի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Հաբեր 3» կայքը՝ Դավութօղլուն հայտնել է նաև, որ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկվել են սիրիական հարցի մի շարք մանրամասներ: Մասնավորապես Շվեյցարիան իր պատրաստակամությունն է հայտնել Թուրքիային օգնելու սիրիացիներին հումանիտար աջակցության տրամադրման հարցում:

Դավութօղլուն, ուշադրություն հրավիրելով չորս տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի շարունակության վրա, ցանկություն է հայտնել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն: Դավութօղլուն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը «դադարեցնի Լեռնային Ղարաբաղի օկուպացիան»:

Արտգործնախարարն անդրադարձել է նաև 2015 թվականին Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցմանը՝ նշելով, որ հարցը բավական նուրբ երանգ ունի Թուրքիայի համար:

«Գեզի» այգու իրադարձությունները չեն ազդել Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվի վրա. Ալի Բաբաջան

downloadԹուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ այս տարվա մայիս ամսից սկսած Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները, որոնք վերածվեցին հակակառավարական զանգվածային ցույցերի, չեն ազդել Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվի վրա: Փոխվարչապետի խոսքերով՝ Ստամբուլ այցելող զբոսաշրջիկների թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ոչ միայն չի նվազել, այլ ընդհակառակը՝ աճել է: «Այս տարվա հունիս ամսին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը անցած տարվա համեմատությամն աճել է մեկ տոկոսով, իսկ օգոստոս ամսին` 10 տոկոսով»,-նշել է Բաբաջանը:

Այս տարվա մայիս ամսվա վերջից սկսած և երեք շաբաթ տևած հակաիշխանական բողոքի ակցիաները, համակելով ողջ Թուրքիան, իրենց վրա հրավիրեցին համաշխարհային հանրության ուշադրությունը: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները թուրքական ոստիկանությանը մեղադրեցին բիրտ ուժի կիրառման և մարդու իրավունքների խախտման մեջ:

«Ավելի մաքուր Երևան». քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում

06_9582«էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում  կազմակերպվել է «Ավելի մաքուր Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես:

Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցյները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել են մայրաքաղաքի արտաքին ձևավորման և գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և մի շարք այլ  ոլորտներում կատարված նորարարական աշխատանքները: Մասնավորապես, նեկայացվել են էլեկտրոնային չվացուցակի  համակարգի սարքավորումները, գովազդային նոր՝ քաղաքային չափերին համապատասխանող վահանակները, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրոլեյբուսը և այլ հետաքրքիր ցուցանմուշներ:

Կազմակերպիչները փաստել են, որ էքսպոն լավ հնարավորություն է հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնելու ընթացիկ տարվա ձեռքբերումները:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթանալու էին շտապել դպրոցականներ, երիտասարդներ, նաև՝ օտարերկրացի հյուրեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Փրկենք մեր Ժենյային. Ճանաչված լրագրողն օգնության կարիք ունի

175643Ճանաչված լրագրող եւ հրաշալի մարդ՝ Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համար՝ պարզապես Ժենյա) իր ընկերների օգնության կարիքն ունի: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել է անվանի լրագրողի առողջությունը: Լրագրողական գործունեության ողջ ընթացքում իր անաչառ վերլուծություններով ու երկրի քաղաքական, հասակակական, սոցիալական խնդիրների հանդեպ սրտացավ վերաբերմունքով, մարդկանց օգնելու պատրաստակամությամբ մեր սիրելի Ժենյան այժմ ձեր օգնության կարիքն ունի: Նրա կյանքի միակ փրկությունը Գերմանիայի Քյոլնի հիվանդանոցում շտապ վիրահատության եւ բուժման կուրսն անցնելն է, ինչի համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ` 60 հազար եվրո գումար: Ժենյայի առողջության համար նվիրաբերված ցանկացած գումարային օգնությամբ կարող եք փրկել նրա կյանքը: Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց»,  «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից ՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետեւ՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

Գումարը կարող եք փոխանցել Գենոֆիա Մարտիրոսյանի անվամբ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հետեւյալ հաշվեհամարներին`

For USD transfers only Intermediary Bank:      DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS NEW YORK, USA                 SWIFT CODE: BKTRUS33         Fed Wire: 021001033        Beneficiary’s  Bank:              CJSC INECOBANK                                               TUMANYAN STR. 17 YEREVAN, ARMENIA SWIFT CODE:  INJSAM22   Beneficiary’s account:        20500 71639131020 Beneficiary’s Name:            GENOFIYA MARTIROSYAN                     For EURO transfers only   Intermediary Bank:                DEUTSCHE BANK AG                                                 FRANKFURT, GERMANY SWIFT CODE:  DEUTDEFF       Beneficiary’s Bank:                CJSC INECOBANK YEREVAN, ARMENIA SWIFT CODE:  INJSAM22   Beneficiary’s account: IBAN:  20500 71639131040 Beneficiary’s Name:                  GENOFIYA MARTIROSYAN   RUB   Банк посредник:          OAO “ПРОМСВЯЗЬБАНК”,                                      МОСКВА, РОССИЯ                                        БИК 044525555                                       К/СЧ 30101810400000000555 Получатель:                /30111810700000689901                                       АОЗТ “ИНЕКОБАНК”,                                         ЕРЕВАН, АРМЕНИЯ   Для зачисления на счет:  GENOFIYAMARTIROSYAN Р/СЧЕТ N                            20500 71639131041                              AMD Beneficiary’s Name:    GENOFIYA MARTIROSYAN Beneficiary’s account:    2050071639131001

Երիտասարդ կամավորները լվացել են մայրաքաղաքի արձանները

008«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության բազմազան միջոցառումների մեկնարկից առաջ մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններից կամավոր հավաքագրված պատանիներն ու երիտասարդները լվացել են մայրաքաղաքի արձանները՝ երևանյան-տոնական տրամադրությամբ, Երևանի մասին երգեր երգելով։

Կամավորներից կազմված երեք խմբերը ժամը 11։00-ից լվացել են Երևանի կենտրոնական զբոսայգիներում ու փողոցներում տեղադրված արձանները՝ հրշեջների աջակցությամբ։

Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Թամանյանի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Բաղրամյանի, Անդրեյ Սախարովի և այլ  մեծերի հուշարձանները, ինչպես նաև Մանկական երկաթուղու մուտքի Հովազի քանդակը լվանալուց հետո բոլոր երեք խմբերը հավաքվել են Մյասնիկյանի արձանի մոտ և միավորված ուժերով, Երևան քաղաքի ջրային կատույցների աջակցությամբ լվացել նաև Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Գայի և Հայկ Նահապետի բարձրադիր արձանները։

Կամավորների խոսքով՝ տոնական զարդարված մայրաքաղաքը լիարժեքորեն պատրաստ է տոնին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

<<Հին Երևանը. հայացք ապագայից>> լուսանկարների մրցույթ մետրոլոլիտենի կայարաններում

003 (1)Էրեբունի-Երևան 2795 տոնակատարոթյան շրջանակում երևանցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ և Գարեգին Նժդեհ կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել <<Հին Երևանը. Հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրությունը: Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչև դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական դիմագծի լուռ վավերագրերն են: Ցուցահանդեսը Երևանի անցյալն ու ներկան տեսնելու և համեմատելու յուրօրինակ պատմական ակնարկ է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ադրբեջանցին կրակել է իր վարձակալին` բակում ներքնազգեստով շրջելու համար

1Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Գյոյթեփե քաղաքում տանտերը կրակել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության լեյտենանտի վրա, որը վարձով ապրում էր իր տանը:

Ինչպես տեղեկացնում է “Հագին” կայքը, տանտիրոջ`Ֆահրադդին Սարդարովի և նրա բնակչի`23-ամյա լեյտենանտ Ասիմ Ազիզովի միջև վեճ է ծագել, որի արդյունքում Սարդարովի որդին` 31-ամյա Աբբասը, հրացանից կրակ է բացել և վիրավորել Ազիզովին: Միջադեպի հետևանքով Ազիզովին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Կայքը հաղորդում է, որ համաձայն տեղի բնակիչների` վեճի պատճառը այն էր, որ Ազիզովը բակում հաճախ զբոսնում էր ներքնազգեստով, ինչն առաջացրել է տանտերերի և հարևանների դժգոհությունը:

Օպերատիվ իրավիճակն` ամփոփ

ոստիկանությունՀոկտեմբերի 11-ին, ժամը13.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ազատության պողոտայի 6 շենքի մի բնակարանից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1970 թ. ծնված Դավիթ Գ.-ին, որը 2006 թ. հոկտեմբերի 28-ից Ուկրաինայի Հանրապետության Կիևի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի հետ ապօրինի առնչվելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 11-ին, ժամը19.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ Քասախ գետի կամրջի մոտ, իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.45-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Արա Պ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է Հասրաթյան փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.30-ի սաահմաններում, Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ Արա Պ.-ի և նրա ընկեր Արթուր Հ.-ի հետ վիճաբանել են 1995 թ. ծնված Կառլեն Մ.-ն և նրա ընկերները: Վիճաբանության ընթացքում էլ Կառլեն Մ.-ն դանակով հարվածել է Արա Պ.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.30-ին, Կառլեն Մ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Արտյոմ Վ.-ն՝ հայտարարելով, վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները կարճ ժամկետում պարզեցին իրողություն. Արտյոմ Վ.-ն ոչ թե վայր էր ընկել, այլ իր կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով գիշերը Կապանի Սպանդարյան փողոցում հարվածել էր բետոնյա պատնեշին:
Կատարվում է նախաքննություն:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո սահմանապահ գոտուց բերման են ենթարկել 1948 թ. ծնված Լիպարիտ Գ.-ին, որը հոկտեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

 

Տարոն Մարգարյանն ընդունել է Երևանի առաջին քույր քաղաքի պատվիրակությանը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի–Երևան 2795» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իտալիայի Կարրարա քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբբանիին և Կարրարա քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Լուկա Ռագոնիին:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի առաջին քույր քաղաքի հետ հանդիպումն առավել քան պարտավորեցնող ու առանձնահատուկ է. «Մենք ուրախ ենք մայրաքաղաքում հյուրընկալելու Երևանի առաջին քույր քաղաքի պատվիրակությանը: Երևանի և Կարրարայի բարեկամության առաջին հիմնաքարը դրվել է դեռևս 1962թ.-ին։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով, մենք պարտավոր ենք երկու քաղաքների միջև էլ ավելի սերտացնել ու զարգացնել հարաբերություններն ու գործնական ընթացք տալ փոխգործակցությանը: Մենք բաց և պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության համար և համոզված եմ, որ առաջիկայում երկուստեք մեր հարաբերությունները կդրվեն նոր հիմքի վրա»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Կարրարայի  քաղաքապետ Անջելո Զուբբանին իր հերթին,  շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երևանը ևս վստահելի գործընկեր է Կարրարայի համար և համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև հարաբերություններն իսկապես էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. «Շատ ուրախ եմ գտնվել դարավոր հարուստ պատմություն ունեցող մայրաքաղաքում, որն արդեն 2795 տարեկան է: Իսկապես կա գործակցության խթանման մեծ ներուժ և մենք, հաշվի առնելով նաև հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պետք է նոր թափ հաղորդենք մեր հարաբերություններին:»,- նշել է Անջելո Զուբբանին, ավելացնելով, որ տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով ու ընդգծել է, որ պատրաստվում է ներկա գտնվել տոնական բոլոր միջոցառումներին, ընդ որում, ոչ թե որպես հյուր, այլ լիարժեք մասնակից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և երկուստեք բարեկամությունը խորացնելու պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է հյուրերին լիարժեք վայելել 2795-ամյա Երևանի ջերմությունն ու հյուրընկալությունը:  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Միջերկրական ծովը վերածվում է գերեզմանոցի.Մալթայի իշխանություններ

131012065940_malta_rescue_lampedusa_304x171_apՄալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է, որ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում Միջերկրական ծովը վերածվում է գերեզմանոցի: Վերջին  շաբաթների ընթացքում արդեն երկրորդն նավն է  խորտակվում իտալական Լամպեդուզա կղզիների մոտ: Հայտնաբերվել է 27 դի, այդ թվում` 3 երեխաների: 203 մարդու փրկել են:

Մուսկատը հայտարարել է նաև, որ Մալթան ԵՄ  մյուս անդամների կողմից “լքված “ է  զգում ու պնդում է, որ եվրոպացիները պետք է  գործի անցնեն: Նավաբեկության տեղում այժմ Իտալիայի ու Մալթայի փրկարարներն են աշխատում: Մալթայի վարչապետն առաջարկել է  փոխել գործող միգրացիոն կանոնները: “Ես չգիտեմ, թե էլի քանիսը պետք է զոհվեն ծովում, որ վերջապես ինչ-որ բան արվի: Կանոնները պետք է փոխվեն: Կարող են դրանք խիստ կամ էլ մեղմ լինել, սակայն ներկայիս համակարգը չի աշխատում ու այն պետք է ուղղել”:

Տոնական միջոցառումները մեկնարկել են ջրցան մեքենաների շքերթով

003Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի հոբելյանական` 2795-րդ տարեդարձին նվիրված հիմնական տոնական միջոցառումների մեկնարկից առաջ  վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցները, տոնական օրով պայմանավորված, սովորականից ավելի ջանադրաբար են մաքրվել ու լվացվել  ջրցան մեքենաներով։  Աշխատանքներում ներգրավվել է ընդհանուր թվով շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկա։

Այնուհետև մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տոնականորեն զարդարված ջրցան մեքենաների   յուրօրինակ շքերթով, ըստ էության, տրվել է մայրաքաղաքի ծննդյան տոնի <<Իմ սրտի ուղեկից>> կարգախոսով ընթացող տոնակատարությունների   մեկնարկը։

 

 

 

Նյու Յորքում նորից կարելի է ծխել

o_631401Նյու Յորք նահանգի բնակիչներին կրկին թույլատրել են ծխել հասարակական այգիներում ու լողափերին: Տվյալ արգելքը, որ իշխանություններն ընդունել էին  2013-ի փետրվարին`  ուրբաթ օրը վերացրել է Գերագույն դատարանը: Արգելքը վերաբերում էր 179 այգիների ու լողափերի և մարզահրապարակների, պիկնիկների ու քեմփինգների համար նախատեսված ու այլ տեսարժան վայրերի: Նյույորքյան հասարակական` “Քաղաքացիները ծխողների իրավունքների խախտման դեմ” կազմակերպությունը այդ կանոնները խտրականության դրսևորում  են համարում ու հասան դրանք վերացնելուն: Արդյունքում, դատարանը որոշեց, որ նահանգների իշխանությունները նման արգելք մտցնելու իրավասություն չունեին: Սակայն, առաջվա պես հենց Նյու Յորքի այգիներում ու լողափերին ծխելը կարգելվի: համապատասխան օրենքն ընդունվել է 2011-ին: Ծխախոտ կպցնել հասարակական վայրերում`սրճարան, ռեստորան, բար, գրասենյակ, խոշորագույն քաղաքում չի թույլատրվում արդեն 10 տարի: Ծխելու արգելքին ու առողջ ապրելակերպին վերաբերող այլ ձեռնարկների հեղինակը Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է: Շատերը կարծում են, որ այդ ձեռնարկները խախտում են իրենց իրավունքները ու նույնիսկ քաղաքապետին “դայակ Բլումբերգ” են կոչում: Սակայն, մեծամասնությունը նրա առաջարկները պաշտպանում է, իսկ վիճակագրությունն էլ փաստում է դրանց օգուտի մասին:

Վաճառքի է հանվելու ամենամեծ նարնջագույն ադամանդը

o_835266Ժնևում աճուրդի է հանվելու աշխարհի ամենամեծ ադամանդը: Քարը կշռում է 15 կարատ: Փորձագետներն այն գնահատում են մոտավորապես 20 մլն դոլար:

Նարնջագույն ադամանդները բացառիկ են համարվում, դրա համար էլ դրանց արժեքը մի քանի անգամ գերազանցում է սովորական անգույն քարերի շուկայական գինը: Աճուրդը տեղի կունենա նոյեմբերի  սկզբին, Christie’s աճուրդի տանը:

Ավտովթար Շիրակի մարզում. 27-ամյա ուղևորուհին տեղում մահացել է

շտապ-օգնությունԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Տիգրանյանը վարելով Volkswagen մակնիշի 30 ՍՏ 712 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 21-ամյա Եվա Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին՝ վարորդի համագյուղացի, 27-ամյա Ֆլորա Տիգրանյանը, տեղում մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացած Ֆ. Տիգրանյանը վարորդ Ս. Տիգրանյանի քույրն է:

Հնդկաստանում հզոր թայֆունը ստիպել է 400 հազար մարդու տարհանել

o_697620Հնդկաստանի ափերին մոտեցող հզոր ցիկլոնն իշխանություններին ստիպել է տարհանել  ավելի քան 400 հազար մարդու: Տարերքն արդեն հարվածել է  երկրի արևելյան նահանգներին` Օրիսսին ու Անդհրա-Պրադեշին:

Չնայած բոլոր նախազգուշական միջոցառումներին, “Ֆայլին”թայֆունի պատճառով արդեն մեկ մարդ է զոհվել: Նա մահացել է  քամու տապալած ծառի պատճառով: 14 տարի առաջ, երկրում նման փոթորիկ է եղել. զոհվել է 10: Այս անգամ փրկարարներն անում են ամեն հնարավորը` նման դեպքերից խուսափելու համար:

Ֆիլիպիններում հզոր թայֆունի պատճառով 2,5 հազար մարդ է տարհանվել ու նույնիսկ հետաձգվել է Ջոն Քերիի այցելությունը:

Տուժել է զուգարանակոնքի պայթյունից

Նյու Յորքում, Միշել Պիերայի բնակարանում, ջուրը բաց թողնելու պահին պայթել է զուգարանակոնքը, ինչի հետևանքով տանտերը բազմաթիվ վնասվածքներ է ստացել:

i58-ամյա տղամարդու բնակարանում հոկտեմբերի 2-ին իրականացված աշխատանքներից հետո վերականգնվել է ջրամատակարարումը: Վերանորոգման աշխատանքների արդյունքը ստուգելու համար, տղամարդը ջուրը քաշում է` տեսնելու, թե ինչպես է այն լցվում զուգարանակոնքի ջրամանի մեջ: Դրա հետևանքը եղավ այն, որ տղամարդը բազմաբեկոր հախճապակուց բազմաթիվ կտրվածքներ ստացավ: Հիվանդանոցում նրա մարմնի վրա ավելի քան 30 կար դրեցին:

“Երբ միացրին ջուրը` ճնշումն օդաբուշտ էր ստեղծել, որը բարձրացել էր խողովակով (ու պայթյունի պատճառ դարձել): Դա այնքան անսպասելի էր: Մենք ստուգում ենք` հնարավոր էր արդյոք դրանից խուսափել ու նման դեպքեր էլի եղել են, թե ոչ”,-ասել է տունը սպասարկող ընկերության ներկայացուցիչը:

Իսկ Պիեռն այժմ զբաղված է դատարան հայց ներկայացնելու նախապատրաստությամբ, որ բարոյական ու ֆիզիկական վնասի փոխհատուցում ստանա: Նա ասել է, որ այժմ վախենում է զուգարանակոնքից օգտվել կամ էլ ջուրը քաշել ու դա անում է   զուգարանի դռան ետևում պատսպարված` ջրի բռնակից կապած պարանի օգնությամբ:

Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարի առաջատար

լևոնimagesԻսպանիայի Բիլբաո քաղաքում շարունակվող շախմատի  «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, առավելության հասավ անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ: Մրցակիցները կատարեցին 43 քայլ: Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը ոչ-ոքի խաղացին:

Արոնյանը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6 միավոր ունի Ադամսը: Ապա հաջորդում են` 5 և4 միավոր վաստակած Վաշիե-Լագրավը և Մամեդյարովը: