Վանաձորում Արտյոմը դանակով հարվածել է Դավիթին

Դանակով զինված Նոյեմբեի 17-ին ոստիկանության Բազումի բաժնում  ահազանգ է ստացվել, որ նախորդ երեկոյան,  ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում, վիճաբանության ժամանակ, 1993  թ. ծնված Արտյոմ Ու.-ն դանակով հարվածել է 1995 թ. ծնված Դավիթ Հ.-ի կոնքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Կնոջ գրպանից գումար է հանել և հարբեցողությամբ զբաղվել

խմիչքՆոյեմբերի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ մի քաղաքացուհու տնից գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հայտարարել է, որ գիշերը ամուսինն առանց իր գիտության իր գրպանից հանել է 16.000 ռուբլի և ծախսել` զբաղվելով հարբեցողությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Հնդկաստանում կազմակերպվել է աշխարհի ամենագեղեցիկ ուղտ մրցույթը (լուսանկարներ)

world's prettiest camel - Puskhar Fair, IndiaՀրապարակվել են ամենագեղեցիկ ուղտ մրացույթին մասնակցող զարդարված ուղտերի լուսանկարները:
Մրցույթին մասնակցող ուղտերը ամբողջովին պատված էին վառ գույներով պոմպոմներից պատրաստված զարդարանքներով: Կենդանիները նույնիսկ նուրբ զարդերով և ուլունքներով վզնոցներ և գլխի զարդարանքներ էին կրում:
world's prettiest camel - Puskhar Fair, India2Մրցույթը կազմակերպվել էր այս շաբաթ Հնդկաստանի Թար անապատի Պուշկար տոնավաճառում:
Այս հավաքույթը, որի ընթացքում մոտ 20,000 ուղտ է վաճառվում, հազարավոր զբոսաշրջիկներ է գրավում ամբողջ աշխարհից:
Ուղտերի գեղեցկության մրցույթը կազմակերպվում է տասնամյակներ շարունակ և շատ լուրջ է ընկալվում: Մրցույթի մասնակիցներից մեկը նույնիսկ զայրացել էր, որ իր ուրախությունն ու հպարտությունը գլխավոր մրցանակին չի արժանացել:
world's prettiest camel - Puskhar Fair, India4Պուշկար տոնավաճառը ամենամյա միջոցառում է: Այն ուղտերի և ընտանի կենդանիների հինգ օր տևող տոնավաճառ է, և համարվում է աշխարհի ամենամեծ տոնավաճառներից մեկը:
Ամենագեղեցիկ ուղտ մրցանակաբաշխությունը այս տոնավաճառի միակ մրցույթը չէ՝ մասնակիցները կարող են մրցել նաև ամենաերկար բեղ կամ ամենագեղեցիկ հարսնացու տիտղոսների համար:
Թար անապատը, որը անվանվում է նաև Մեծ Հնդկական անապատ, գտնվում է Հնդկաստանի հյուսիսարևմտյան հատվածում և բնական արգելապատնեշ է ստեղծում Հնդկաստանի և Պակիստանի սահմանի երկայնքով:

 

Վահագնը եղևնի է կտրել

եղևնիՆոյեմբերի 16-ին, ժամը 03.15-ին,   ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բակից եղևնի են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.15-ի սահմաններում նշված բակում եղևնին կտրել է  1975 թ. ծնված Վահագն Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 06.40-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Հրաչյան երկրորդ բանալիով բացել է ծանոթուհու բնակարանի դուռը և գողություն կատարել

ձերբակալությունՆոյեմբերի 18-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել  1988 թ. ծնված Հրաչյա Ս.-ին:
Պարզվել է, որ նախկինում նրա ծանոթուհին իր բնակարանի մուտքի դռան մի բանալին վստահել էր նրան: Եվ ահա հուլիսի 29-ին, ժամը 21.30-ին, Հրաչյա Ս.-ն դուռը բացելով մտել էր բնակարան և օգտվելով ծանոթուհու բացակայությունից` հյուրասենյակի սեղանի վրայից գողացել էր բջջային հեռախոս` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը:

 

Նադյայի ուղեբեռում փամփուշտներ են հայտնաբերվել

փամփուշտՆոյեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, Ուկրաինայի քաղաքացի, 1986 թ. ծնված  Նադյա Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 3 փամփուշտ:
Նադյա Չ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Հայտնաբերված փամփուշտներն  ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Պատվոգրեր և շնորհակալագրեր Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Երևանի քաղաքապետարան,Ուսանողության միջազգային օրԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ուսանողության  միջազգային օրը ևս մեկ առիթ է ընդգծելու երիտասարդության ներուժն առավել նպատակային ու արդյունավետ օգտագործելու կարևորությունը.  «Մեր անկախության առաջին տարիներին բուհերում ձևավորված ուսանողական ինքնակառավարման մարմիններն այսօր հանդես են գալիս որպես ինքնուրույն, կազմակերպված կառույցներ՝ իրենց գործուն մասնակցությունը բերելով արդեն ոչ միայն ուսումնական հաստատությունների կառավարման և գիտակրթական գործընթացներին, այլև հասարակական կյանքի բոլոր դրսևորումներին: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին ու, հատկապես ուսանողներին է վերապահված մեր հայրենիքի և մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման, ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը:

Ու ես վստահ եմ, որ աշխատասիրությամբ, նախանշած նպատակին հասնելու անկոտրում   կամքով և անմնացորդ նվիրումով դուք կարող եք հաղթահարել ցանկացած դժվարություն

և մեկտեղելով ազգանվեր ու հայրենասեր բոլոր ջանքերը՝ ապահովել մեր երկրի հզոր և բարեկեցիկ ապագան»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը  երիտասարդության կողքին է ու մշտապես պատրաստ լսել և քննարկել Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորել են նաև միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Այնուհետ, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Երևան քաղաքի ծրագրերում ակտիվ մասնակցություն ունենալու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ մայրաքաղաքի բուհերի ուսխորհուրդներն ու երիտասարդական ՀԿ-ները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Ուսանողության միջազգային օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանի և Կարեն Ավագյանի հետ միասին, ջերմ մթնոլորտում շփվել է երիտասարդների հետ և մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթել նրանց քաջառողջություն,  երջանկություն ու բարօրություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարորդը և 7 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ավտոպատահարՆոյեմբերի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «DAF-XF-430» մակնիշի բեռնատար ավտոմեքենա Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին` Դիլիջանի ոլորաններում, կողաշրջվել և ընկել է հակառակ ուղղությամբ ընթացող «Մերսեդես-Վիտո-11G/LI»  մակնիշի ավտոմեքենայի վրա:
Պատահարի  հետևանքով «Մերսեդես-Վիտո-11G/LI»-ի վարորդը և 7 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 29-ը, խարդախության` 11, խուլիգանության` 2, յուրացման կամ վատնման և ավազակային հարձակման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 17 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1, մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 14 և խարդախության 2 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

archive2.ankakh.com

Հնդկաստանում փայլուն է խաղում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը

ս տ ս tersahakyan01Հնդկաստանի Չեննայ քաղաքում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Անանադ-Կառլսեն մրցամարտին զուգահեռ ընթացող տղամարդկանց միջազգային մրցաշարում փայլուն է խաղում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նա 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Պայքարի ոլորտ է ներգրավվել 118 խաղացող: 3-ական միավոր են վաստակել Լևոն Բաբուջյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Նրանք համապատասպանաբար 20-րդ և 24-րդ հորիզոնականներում են:՝ 24-րդ:

Եղանակը Հայաստանում

աշուն երևանումՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 20-23-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ:

Քամին արևելյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-20-ին գիշերը կբարձրանա 3-4, ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-9 աստիճանով:

Երևանում`
 Նոյեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ին սպասվում է ամպամածություն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է թույլ անձրև և մառախուղ:

Կայացել է 3,25 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՆոյեմբերի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:

NASDAQ OMX Armenia

Նիստի խափանումն ու արտախորհրդարանական միջավայրերը

Շահան ԳանտահարյանԴրական միտում կարող էր նկատվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում կենսաթոշակային համակարգի մասին բարեփոխումներ ներառելու նախաձեռնությունները:  Ի վերջո, սկզբունքորեն դրանք պետք է միտված լինեին աղքատության հաղթահարման փորձերով ժողովրդագրական վիճակագրությունների եզրակացրած տխուր տվյալները բարելավելու: Սակայն այդպես չեղավ:

Ազգային Ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  նոյեմբերին 15-ին հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու համար: Նիստը չէր կայացել ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների) խափանման (բոյկոտ) պատճառով: Այս մեկն այն դեպքում, երբ մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանն ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին:

Սա  է ընդհանուր բնութագիրն այն հարցի, որի համար ընդդիմության առաջարկած խորհրդարանական նիստը տապալվեց ԱԺ գործող մեծամասնության կողմից:

Թղթածրարի հավելյալ ծալքերին անդրադառնալուց  ավելի, պետք է կենտրոնանալ մի երեւույթի վրա, որը խորքում հարված էր քաղաքական մշակույթի կայացման գործընթացին:

Երկար ժամանակ միավորման փորձերի ձախողությունից կամ ընդհանրապես բացակայությունից հետո, խորհրդարանական ընդդիմութանը հաջողվել էր միավորվել եւ պահանջել արտահերթ նիստ:

Օրինական ընթացակարգը հարգվել  էր. ապահովվել  էր պատգամավորների անհրաժեշտ թիվը արտահերթ նիստ գումարելու համար:

Խորհրդարանական մեծամասնությունը ուժերի գերլարումով առանձին կարող էր ընդունել կամ չընդունել առաջարկված բարեփոխումները: ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ եւ ԲՀԿ պատգամավորների միացյալ դիմումը` օրինագծի շուրջ խորհրդարանական քննարկումներ ծավալելու, փաստորեն նիստից բացակայելով խափանվեց:

Վեճն այս դեպքում, թե խորհրդարանական նիստը  բացակայությամբ խափանելը սահմանադրակա՞ն է, թե՞ սահմանադրական չէ, այնքան առաջնային չէ, որքան երեւույթը: Ի վերջո կարելի է օրենքի այս կամ այն տառի վրա հենվելով դիմել քայլերի եւ դրանք բացատրել սահմանադրականությամբ կամ օրինականությամբ:

Էականը այս դեպքում ոչ թե ընդդիմության նախաձեռնությունը խափանելն էր, այլ` ԱԺ սահմանադրականորեն հաստատված իրավունքն անտեսելը:

Ընդառաջման դեպքում, տեղի պիտի ունենար քննարկում: Խորհրդարանում պիտի քննարկվեին, ներկայացվեին այն տեսակետները, որոնք այսօր գրվում են մամուլում, շրջագայվում են համացանցի տարածքների վրա, տեղ  են գրավում լրատվամիջոցերում: Այսինքն, հարցերը արծարծվում են ամեն տեղ, բացի խորհրդարանից, որ սկզբունքով ճիշտ վայրն է այս հարցերի արծարծման:

Ի վերջո քաղաքական մեծամասնությունը, այս դեպքում` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, միասնաբար կարող էին քվեարկությամբ, հետ քննարկման, տապալելու բարեփոխումների որոշումը:

Քննարկումից խուսափումը ԱԺ բաղադրիչ ուժերի, այսինքն նաեւ նրանց ընտրած ժողովրդային զանգվածի տեսակետի անտեսումն է: Իսկ անտեսումը ընդհանրապես ընկալվում է իբրեւ բացասական դիրքորոշում, մանավանդ երբ օրենքով սահմանված կետի հիման վրա քաղաքական միավորման կողմից առնված կարեւոր քայլի է վերաբերվում։

Քաղաքական մշակույթ ձեւավորվում է եւ կայանում հարցերի համատեղ քննարկումներով, առարկությունների դիմաց հակաառակություններ ներկայացնելով, քվեարկելով, ընդունելով կամ չընդունելով:

Խորհրդարանական մեծամասնության այս պահվածքն է, որ ստիպում է հարցի քննարկումը շարունակել արտախորհրդարանական միջավայրերում, քաղաքացիական շարժումներով, ցույցերով, բողոքի դրսեւորումներով: Մինչդեռ, ԱԺ համապատասխան նիստը ճիշտ վայրն էր կենսաթոշակային բարեփոխումների մասին բոլոր տեսակետները լսելու եւ դրանք քննարկման ենթարկելու: Որից հետո միայն քվեարկությամբ որոշելու: Քաղաքական մեծամասնության արձանագրած բացակայությունը մղում է հարցերի արծարծման արտախորհրդարանական եղանակների որդեգրմանը: Ընդդիմություն կազմող խորհրդարանական ուժերը փաստորեն հայտարարու մ էին. «Շարունակելու ենք պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով (օգտագործելով ՀՀ ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու, սահմանադրական կարգով բողոքարկումներ իրականացնելու, ցուցական միջոցառումներ կազմակերպելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները համախմբելու և աջակցելու, Հայաստանի կառավարության նկատմամբ հանրային ճնշումները ուժեղացնելու և այլ միջոցներով):)»:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Նոր դատախազը Գյումրու կրիմինալի մասին

Րաֆֆի ԱսլանյանԱյսօր իր առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրել Շիրակի մարզի նոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ի թիվս այլ հարցերի, բավական երիտասարդ դատախազը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև մարզ կլանային կրիմինալ վիճակին ու այս պարագայում՝ իր աշխատանքին:

«Կրիմինալի առկայությունը դատախազին երբևէ չպետք է խանգարի: Կրիմինալը ցանկացած տեղ կա՝ Գյումրիում, Երևանում, մյուս մարզերում: Իմ կարծիքով, յուրաքանչյուր բարեխիղճ դատախազ, բարեխիղճ աշխատող, կրիմինալի առկայությունից չպետք է կաշկանդվի. հակառակը, իր գործողություններով պետք է ամեն ինչ անի, որպեսզի կրիմինալը եթե ոչ վերացվի, ապա գոնե նվազեցվի»:
Հարցին, թե սովորաբար, Գյումրիում, մարզում նոր նշանակումներից անմիջապես հետո ՚կրիմինալ՚ հատվածը փորձում է ծանոթանալ, մտերմություն հաստատել, իր հետ հասցրե՞լ են կապվել, Րաֆֆի Ասլանյանը նշեց, թե դեռ նման փորձ չի եղել. «Իմ կարծիքով, իմ մասին հետաքրքրվելով, առնվազն այդպիսի ցանկություն չեն էլ հայտնելու, և ես դրա համար միայն ուրախ եմ: Ես կրիմինալի հետ որևէ ընդհանրություն երբեք իմ կյանքում չեմ ունեցել: Ինքս ունեմ իրավաբանական կրթություն, շատ լավ եմ հասկացել այդ մասնագիտությունն ընտրելով ինչ եմ դառնալու և ում դեմ եմ պայքարելու: Հետևաբար, կրիմինալի հետ առնչություն ես չեմ ունեցել և չեմ էլ կարող ունենալ»: