Ուկրաինական փոքրիկ քաղաքը մտադիր է ինքնուրույն մտնել Եվրամիություն

i (2)Ուկրաինա-լեհական սահմանից 2 կմ հեռավորության վրա գտնվող Ռուսական-Ռավա քաղաքի իշխանությունները մտադիր են առանց Ուկրաինայի մտնել Եվրամիություն:

Քաղաքապետ Իրինա Վերեշչուկը ԵՄ է դիմել քաղաքի հետ,  որպես ադմինիստրատիվ-տարածքային միավորի,  ասոցացման պայմանագիր կնքելու խնդրանքով: ”Ոնց որ մեզ Աստված տված լինի, մենք գտնվում ենք ԵՄ-ի սահմանից 2 կմ հեռավորության վրա: Մենք պատմականորեն ու մշակույթով մեզ Եվրոպայի անդամ ենք զգում”,-ասել է Վերեշչուկը:

Քաղաքի բնակչությունը շուրջ 8000 մարդ է:

Հանգստյան օրերին Երևանում 4 վրաերթ և մեքենաների բախման 4 դեպք է գրանցվել

վրաերթՆոյեմբերի 24-ին, ժամը 13.30-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աբովյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 10.30-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 24-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Վ. Կոստանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 14.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2101», «Մերսեդես-Բենց» և «ՎԱԶ-210610» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, Երևանի Աթենքի փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Լադա Կալինա», «Ռենո Լոգան» և «Ֆոլկսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լադա Կալինա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 13.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 20 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլկսվագեն Վենտո», «Ֆոլկսվագեն Գոլֆ» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլկսվագեն Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, թիվ 259 համարի երթուղային ավտոբուսի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով սրահում գտնվող 25-ամյա ուղևորուհին վայր է ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Թաիլանդի բնակիչները պահանջում են ցրել կառավարությունն ու խորհրդարանը

i (1)Բանգկոկի կենտրոնում շուրջ 200  հազար մարդ բողոքի ակցիայի է ելել` պահանջելով ցրել կառավարությունն ու խորհրդարանը: Ցուցարարները բողոքում են ներկայիս կաբինետի` նախկին վարչապետ Թաքսին Չինավատի հետ կապի դեմ, որը, չնայած  արտաքսվել է,այնուամենայնիվ,  շարունակում է կառավարել երկիրը:

Ցուցարարները փակել են մի քանի փողոց, նրանք մտադիր են անջատել ջրամատակարարումն ու  հոսանքամատակարարումը:

Մի շարք երկրների դեսպանատներ խնդրանքով դիմել են իրենց քաղաքացիներին, որ նրանք շաբաթվա ընթացքում Թաիլանդ չժամանեն:

Salvador Fest. փառատոն, որտեղ միայն նոր գաղափարներ են

3Նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Salvador Fest 2013» մտքի փառատոնը։ Արդեն ամենամյա դարձած այս միջոցառմանը մասնակցում են բուհերի մարքեթինգային և հարակից ամբիոնների ուսանողներ, երիտասարդ մասնագետներ: Փառատոնի նպատակն է բացահայտել ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին, նրանց տալ իրենց մտքերն իրականություն դարձնելու հնարավորություն։

Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանը մասնակցելու հայտ ներկայացրած երիտասարդներին տեղեկացրեց մտքի փառատոնի կանոններին։ Ըստ նրա՝ մասնակիցները կարող են իրենց ուժերը փորձել և նոր մտքեր առաջարկել մարքեթինգի այլընտրանքային ուսուցման ծրագրերի ոլորտում: Պետք է ներկայացնել նոր ծրագիր, որը կնպաստի երիտասարդ մարքեթոլոգների մասնագիտական առաջընթացին, հնարավորություն կտա նրանց տեսանելի լինել գործատուների շրջանում: Ներկայացվելիք ծրագիրը կարող է լինել կոնֆերանսի, մասնագիտական խաղի, վարպետության դասերի շարքի կամ այլ՝ բոլորովին նոր ձևաչափով: Լավագույն ծրագիր ներկայացրած երիտասարդը կստանա 100000 դրամ գումարային պարգև, բացի այդ, կլինեն այլ անակնկալներ տարբեր ֆիրմաների կողմից:

Մասնակցության ցանկություն հայտնած երիտասարդներն ունեն ընդամենը երկու շաբաթ՝ իրենց ստեղծարար գաղափարներն իմի բերելու համար։ Դեկտեմբերի 7-ին տեղի կունենա «Salvador Fest»-ի երկրորդ փուլը, որի ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից կանցկացվեն վարպետության դասեր, և կքննարկվեն երիտասարդների ներկայացրած ծրագրերը։

«Salvador Fest»-ի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մարքեթինգի հայկական ակումբը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անազատ երկրի` Ադրբեջանի նախագահը դարձել է “մամուլի ընկեր”

1 (1)Ադրբեջանում Լրագրողների պաշտպանության “RUH” հանձնաժողովը նոյեմբերի 24-ին երկրի նախագահ Իլհամ Ալիևին հանձնել է “Լրագրողների ընկեր” մրցանակ: 93 ԶԼՄ-ների շրջանում իրականացված հարցման արդյունքում 89%-ը նախագահին իր ընկերն է անվանել`հաշվի առնելով նրա`լրագրողներին մատուցած ֆինանսական և նյութական աջակցությունը: Ալիևը առաջին անգամ այս կոչմանը արժանացել է 2010թ.-ին:

2007թ.-ին`Իլհամ Ալիևի ղեկավարման օրոք, ստեղծվել է ԶԼՄ-ների պետական աջակցության հիմնադրամ, որը տրամադրում է դրամաշնորհներ տպագիր մամուլին:

Ադրբեջանական “Կոնտակտ” կայքը նշում է, որ այս մրցանակը տրվել է մի մարդու, ում իշխանության օրոք լրագրողներին սպանել են, ֆիզիկական և հոգեբանական ճնշման ենթարկել, վերացրել են մամուլի տնտեսական ազատությունը, վերահսկողության տակ են վերցրել հեռուստատեսությունը: Համաձայն մեդիայի իրավունքների ինստիտուտի`2012թ.-ին լրագրողներն  ամենաքիչը 60 անգամ ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ճնշման, սպառնալիքների, անօրինական կալանքի, տեխնիկական խոչընդոտների, 10 լրագրող ձերբակալվել է, զրպարտության համար 35 դատական հայց է ներկայացվել:

Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցների`Իլհամ Ալիևի նախագահության ժամանակ Ադրբեջանը խոսքի ազատության ոլորտում զգալիորեն հետընթաց է ապրել. Ադրբեջանը ներառվել է անազատ երկրների ցանկում, Ալիևը բազմիցս ճանաչվել է “մամուլի գիշատիչ:”

Մեկ օրում Չինաստանում 2 նավ է խորտակվել

iՆավաբեկության հետևանքով անհետ կորել է 26 նավաստի: Մի նավը Չժեզյան նահանգի մոտ  է  շրջվել կիրակի երեկոյան.անհետ կորել են 12 նավաստիները, իսկ մյուսը վթարվել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Վեյհան քաղաքի մոտ.նավում 14 մարդ է եղել, նրանց ճակատագիրը նույնպես անհայտ է:

Տեղում որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում:

Թունավորում, դրանից կարելի է խուսափել

թունավորումԳիտական տեսանկյունից թունավորում է կոչվում ցանկացած հիվանդություն կամ խանգարում, որը կապված է թունավոր  նյութի (ագենտ) օրգանիզմ թափանցման հետ: Դա կարող է լինել ինչ ասես` սկսած կարիճի թույնից մինչև ախտածին մանրէները: Սննդային թունավորումները երկրորդ խմբից են:

Գոյություն չունեն թունավորման տեսանկյունից առավել կամ նվազ վտանգավոր մթերքներ: Հիմնականում բոլոր մթերքներն էլ ճիշտ մշակման ու պահպանման դեպքում վտանգ չեն ներկայացնում և միայն այդ պայմանների խախտման դեպքում է առաջանում վտանգը: Դրանցից պաշտպանվելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա նշված ժամկետին, ստուգել փաթեթավորման ամբողջականությունը, ընտրել առողջ պտուղ ու բանջարեղեն: Իսկ եթե արդեն մթերքը գույնը փոխել է կամ պարզապես ձեզ ինչ-որ պատճառով դուր չի գալիս, ուրեմն մի ափսոսեք, բերան տանելու փոխարեն այն աղբամանը նետեք:

Երբ պետք է օրգանիզմը մաքրել

Ժամանակակից արագ սնունդը աղտոտված օդի հետ օրգանիզմը խցանում է քաղցկեղածին նյութերով ու թույներով: Հետևանքը լինում է այն, որ ստամոքսն ու լյարդը ծանրաբեռնվում են, հաճախակի գլխացավեր են առաջանում, դեմքի գույնը խամրում է, ուժերի անկում ու ընդհանրապես, անկումային վիճակ է առաջանում:  Ահա թե որ ախտանշաններն են հուշում, որ օրգանիզմը խարամներից մաքրելու ժամանակն է.

– Բերանից տհաճ հոտ է գալիս նույնիսկ ատամները մաքրելուց, իսկ մարմնից վատ հոտ է գալիս անգամ լոգանքից հետո էլ:

– Շատ հաճախ փորի փքանք է առաջանում (մետեորիզմ):

– Չեք կարողանում քնել անգամ սովորական ժամին ու արթնանում եք գիշերվա կեսին`  առանց պատճառի:

– Հաճախակի գլխացավեր են առաջանում:

– Շուտ եք հոգնում ու նյարդայնանում հասարակ բաներից:

– Չափից ավելի քրտնարտադրություն է առաջացել, որն ուղեկցվում է թուլությամբ:

– Ամենօրյա զուգարան գնալը հաճախացել կամ հակառակը` նվազել է:

– Չեն դադարում բերանաբորբերը, քթըմպանաբորբերն ու բրոնխիտները:

– ՈւՁՀ-ի հետազոտությամբ քարեր են հայտնաբերվել լեղապարկում ու երիկամներում:

– Մաշկը չորացել է:

– Ալերգիկ ռեակցիաները հաճախացել են, մաշկի քոր է առաջացել:

– Ոտքերի այտուց է առաջանում հաճախակի:

Այս բոլոր ախտանշանները խոսում են օրգանիզմը մաքրելու անհրաժեշտության մասին: Ահա մի քանի հասարակ միջոց.

– Աղիները գոլ գազազրկած ջրով մաքրել խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փորկապություն ունեն (առավոտյան, քաղցած ստամոքսին, ատամները լվանալուց հետո):

– Կաղամբաթթվի ջուրը. մեկ բաժակ գոլ  թթվաջուր` կրկին քաղցած ստամոքսին, առավոտյան կամ ուտելուց մեկ ժամ  առաջ:

– Հրաշալի մաքրող միջոց է կարտոֆիլի հյութը: Պետք է կես բաժակ հյութը կումերով կամաց- կամաց խմել կես օրվա ընթացքում:

– 1 թ/գդալ վուշի սերմը (վաճառվում է դեղատանը) եփել 1 բաժակ եռման ջրով, թրմել 4-5 ժամ և ստացվածը խմել քնելուց առաջ: