Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը մայր է դարձել: Նազիկը և նրա ամուսինը՝ Էրիկը, որդուն կոչել են պապիկի անունով` Վաչե:
Daily Archives: November 28, 2013
Յուրա Մովսիսյանը վիրահատվել է և 2013-ին խաղադաշտ դուրս չի գա
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է Լոս Անջելեսում: Մասնագետները վկայում են, որ վիրահատությունը հաջող է անցել: «Սպարտակի» բժիշկ, մեր հայրենակից Միխայիլ Վարդապետովը նույպես այդ կարծիքին է:
26-ամյա հարձակվողն 2013-ին խաղադաշտ դուրս չի գա, թեև նրա թիմը Ռուսաստանի առաջնության շրջանակում մրցելու է «Ռոստովի» և «Վոլգայի» հետ:
Հավելենք, որ ընթացիկ առաջնության 16 խաղերում Յուրան մրցակիցների դարպասը գրավել է 12 անգամ և Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Հերթական ֆեյսբուքյան ակտիվիստն է ձերբակալվել Ադրբեջանում
Ադրբեջանում թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալվել է Facebook սոցիալական ցանցի ակտիվիստ Աբդուլ Աբիլովը: Նոյեմբերի 25-ին դատարանի որոշմամբ` ակտիվիստին կալանավորել են 3 ամսով, հաղորդում է “Կոնտակտ” կյաքը`հղում կատարելով “Թուրան” գործակալությանը:
Աբիլովը “Կանգնեցնե´նք խամաճիկներին” անունը կրող ֆեյսբուքյան էջի հեղինակն է: Ակտիվիստի ձերբակալությունից անմիջապես հետո էջը փակվել է:
Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունից հաղորդել են, որ ձերբակալվածը թմրամոլ է և ձերբակալվել է օպերատիվ տեղեկությունների հիման վրա: Նրա տանը հայտնաբերվել է հերոին, իսկ նա խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործում:
Ռումինիան Մոլդովայի հետ միավորման ուղու վրա
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, որ Մոլդովայի հետ միավորումը պետք է Բուխարեստի համար կարևորագույն նախագիծ դառնա ու դրա իրագործման հավանականության մասին վստահություն հայտնել:
“Ես համոզված եմ, որ եթե Մոլդովայում ունիոնիստական քամի փչի` Ռումինիան միշտ պատրաստ է: Ռումինիան հիմնարար նախագիծ ուներ ՆԱՏՕ մտնելու, ուներ մեկ ուրիշը` ԵՄ-ին անդամակցելու: Կարծում եմ, որ երրորդ հիմնարար նախագիծը կարող է դառնալ Մոլդովայի հետ միավորումը”; “Ես նույնիսկ քաղաքական գործիչներին, նրանց ցանկությունն ու կարծիքը չեմ հաշվում: Ժողովուրդը, որը ցանկանում է միասին լինել, չի մերժի: Մոլդովայի հետ իմ բոլոր գործողությունները կապված են եղել միավորվելու հնարավորության գաղափարի հետ: Գիտեմ, որ հիմա այդ պահը չի, սակայն դա կլինի`արյունը ջուր չի դառնա”:
Հուլիսին Քիշնև կատարած այցի ժամանակ Ռումինիայի նախագահն ասել էր, որ իր մանդատի ժամկետի լրանալուց հետո կխնդրի, որ իրեն Մոլդովայի քաղաքացիություն տան, որ Քիշնևում պայքարի Մոլդովայի ու Ռումինիայի միավորման համար:
Դյուրավառ քիմիկատներով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից
Օհայոյում, Ուիլարդ քաղաքում 500 մարդ է տարհանվել պայթյունվտանգ թունավոր նյութով բեռնված ցիստեռնի ռելսերից դուրս գալու պատճառով: Քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի տվյալներով, պատահարի հետևանքով 4 վագոններից սիտրոլային մոնոմերի արտահոսք է եղել: Ներկայում տուժածների մասին տեղեկություններ չկան:
Նյութը դյուրավառ է, իսկ օդի հետ միանալու դեպքում` նաև պայթյունավտանգ, կարող է աչքի բորբոքման, մաշկի վրա ցանի առաջացման, գլխացավի ու հեղձուկի պատճառ դառնալ:
Թաիլանդական զբոսաշրջության վերջը
Թաիլանդում չդադարող բողոքի ցույցերը “հարված են հասցրել” Թագավորության զբոսաշրջությանը: 300 հազար մարդ հրաժարվել է Թաիլանդ կատարելիք ուղևորությունից:
Զբոսաշրջության ու սպորտի նախարարության տվյալներով, դրա հետևանքով երկրին 16 մլն բաթ (կես մլն դոլար) վնաս է պատճառվել: Ու դա դեռևս սկիզբն է: Եթե քաղաքական անկայունությունը շարունակվի նաև դեկտեմբերին, ապա կուոստը զգալի ու տեսանելի կմեծանա, քանի որ ծննդյան ու ամանորյա տոները Թագավորության համար զբոսաշրջության իմաստով ամենաթեժ շրջանն է սովորաբար համարվում:
Արդեն 4-րդ օրն է, ինչ Թաիլանդում հակակառավարական ցույցեր են, չնայած Բանգկոկում արտակարգ իրադրություն է հայտարարված: Պատճառը կառավարող “Փխըա Տհաի” կուսակցության համաներման մասին օրենքի նախագիծը խորհրդարան մտցնելու փորձն էր, որն, ըստ դիտորդների կարծիքի, Թաքսին Չինավատին թույլ կտար վերադառնալ հայրենիք: Նախկին վարչապետ ու միլիարդատեր Չինավատն այժմ երկրից դուրս է գտնվում, նրան հեռացրին 2006-ի սեպտեմբերի 19-ին ռազմական հեզղաշրջման ժամանակ:
Չինավատին վերադարձնելու փորձը ծայրահեղ բացասական արձագանք ունեցավ ընդդիմության մեջ ու չնայած սենատը մերժեց օրենքի նախագիծը, հասարակայնության դժգոհությունը վերաճեց զանգվածային ցույցերի:
Թունիսի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են զանգվածային անկարգությունների
Թունիսում գործադուլները հանգեցրել են ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները հայտարարել են, որ իսլամիստները չեն կարողացել կենդանացնել տնտեսությունը, իսկ կառավարությունը գավառի կաիրքներն անտեսում է:
Երկրի հարավում, Հաֆսա քաղաքում ցուցարարները ներխուժել են նահանգապետի գրասենյակ, դրանից հետո գրոհել են կառավարող իսլամական կուսակցության շտաբ-բնակարանի վրա: Իսկ Սիլյանում այրել են անվադողեր ու քարկոծել ոստիկաններին: Դրանից հետո ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել;
Բողոքի ակցիաները համընկել են մեկ տարի առաջ կատարված հակակառավարական ցույցերի տարելիցին, որի ժամանակ 300 մարդ էր վիրավորվել:
Վենեսուելական Կատատումբոն Կայծակների համաշխարհային մայրաքաղաք է դարձել
Վենեսուելական Կատատումբոյի քաղաքապետարանն իր տարածքը Կայծակների համաշխարհային մայրաքաղաք է հռչակել: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Գինեսի ռեկորդների գիրքը հայտարարել է, որ Կատատումբոյի տարածաշրջանում գրանցվել է մթնոլորտային էլեկտրական լիցքերի աշխարհում ամենամեծ խտությունը` տարեկան յուրաքանչյուր քկմ-ի վրա` 250:
Նախորդ ռեկորդը Կոնգոյի հանրապետության Կիֆուկա տարածաշրջանին էր պատկանում.այնտեղ կայծակների թիվը տարեկան 1 քկմ-ի վրա հասնում էր 152-ի:
Գիտնականների գնահատմամբ ,Կատատումբո գետի հարթավայրում կայծակների թիվը նույնիսկ 1 մլն-ն է գերազանցում: Նախկինում նավաստիներն այդ բնական երևույթն անվանում էին “Կատատումբոյի փարոս”, քանի որ անդադար լիցքաթափումները տեսանելի էին անգամ 400 կմ հեռավորության վրա:
Գիտնականներն այդ անսովոր երևույթը գործոնների յուրօրինակ համադրությամբ են բացատրում: Անդերի մինչև 5 կմ բարձրությամբ լեռնագագաթները շրջափակում են քամին, ինչի շնորհիվ առատ գոլորշիացումները դեպի վեր ձգված հսկայական ամպեր են գոյացնում: Գրեթե անընդմեջ կայծակների լիցքաթափման համար Կատատումբոն անվանում են “օզոնի բնական ֆաբրիկա”, լիցքաթափման արդյունքում մթնոլորտ է արտանետվում Երկրի օզոնի խտության մինչև 10%-ը:
Դատավորի անձեռնմխելիության սկզբունքի էությունը
ՀՀ դատական օրենսգրքի 2-րդ գլուխը նվիրված է դատական իշխանության սկզբունքներին, որոնցից մեկն էլ դատավորի անձեռնմխելիությունն է: Համաձայն նույն օրենսգրքի 13 հոդվածի` դատավորն անձեռնմխելի է: Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել վճռաբեկ դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը, և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:
Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:
Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:
Դատավորին չի կարելի բերման ենթարկել: Առանց փաստաթղթերի բերման ենթարկված դատավորի ինքնությունը պարզելուց հետո իրավասու պետական մարմինը պետք է անմիջապես ազատ արձակի նրան:
Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ:
Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի իրազեկմամբ:
Դատավորը չի կարող ենթարկվել քաղաքացիաիրավական պատասխանատվության իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասի համար, բացառությամբ, երբ վնասը պատճառվել է դիտավորությամբ կատարված գործողության հետևանքով:
Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում դատավորի անձեռնմխելիության երաշխիքները:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ