Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ Մոզանբիկին պատկանող մարդատար ինքնաթիռ է անհետացել: Ինքնաթռի մեջ 34 հոգի է եղել, որոնցից 6-ը` անձնակազմի անդամ: Մոզանբիկի մայրաքաղաք Մապուտուից դեպի Անգոլայի մայրաքաղաք Լուանդա ընթացող ինքնաթռի հետ կապը ընթատվել է, և ոչ մի լուր չկա: Վերջին անգամ ինքնաթռի օաչուների հետ կապ է հաստատվել, երբ նրանք գտնվել են Նամբիայի հյուսիսում: Հայտնի չէ նաև, թե օդանավի ուղևորները որ երկրի քաղաքացիներ են:
Daily Archives: November 30, 2013
Բաքվում տեղի կունենա թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության նիստ
Դեկտեմբերի 18-20-ը Բաքվում տեղի կունենան թուրք-ադրբեջանական բարձր մակարդակով ռազմական երկխոսության հերթական նիստը, որը նախատեսվել է Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ համագործակցության շրջանակներում: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության վրա: Հայտնի է, որ նիստի ժամանակ քննարկվելու են ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Նշենք, որ ռազմական համագործակցության շուրջ բանակցությունները ընթանում են 2007 թվականից ի վեր: Ադրբեջանական պատվիրակությունը սովորաբար գլխավորում է երկրի պաշտպանության փոխնախարարը, իսկ թուրքական կողմին՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Արևելյան գործընկերության ծրագրի ձախողման թուրքական պատճառները
Վարագույրն իջաւ այնքան սպասված Վիլնյուսի վեհաժողովի վրա: Երևանը չնախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը: Թեև հայտնի էր արդեն, որ ստորագրությունների արարողակարգի ծրագրում, երբ չէր հայտնվել Հայաստանի անունը, պարզ էր, որ նախաստորագրությունը չէր նախատեսվել։
Մի պահ, Ուկրաինայի մերժումը` շարունակելու ասոցացման գործընթացը, երկրորդ պլան մղեց ՀՀ-ի ՄՄ-ի միացման որոշումով Եվրոպական Միության հետ ասոցացման նախաստորագրության չեղյալ համարումը: Վիլնյուսի ժողովն ամբողջ իր քննարկումներով, մեկնաբանություններով և քաղաքական հայտարարություններով առաւելաբար կենտրոնացել էր Ուկրաինայի կարգավիճակի ճշտորոշման հարցերի վրա: Մոլդուական տատանումները մի պահ նաև այն տպաւորությունը թողեցին, որ Վրաստանը առանձին էր մնալու Արևելյան գործընկերության պաշտոնապես ասոցացվող երկիրներում, մանաւանդ որ նույնիսկ Ադրբեջանը, հակառակ դրա, որ աղյուսակում չէր ներառվել, ինչ-որ առիթով հայտարարեց, որ այդ ուղղությամբ ընթանալու մտադրություն չունի:
ՀՀ – ԵՄ համատեղ հայտարարությունը անշուշտ որևէ իմաստով համազոր չէ այն փաստաթղթին, որի համար տարիներ ի վեր բանակցություններ էին վարվում: Այնտեղ ընդհանուր սկզբունքների շուրջ շեշտադրվող եզրեր են, որոնք հռչակագրային բնույթ ունեն, աւելի քան ընթացակարգային իրաւական նշանակություն ունեցող և հանգրվան ամրագրող համաձայնագիր:
Քաղաքական յուրահատուկ տեսաբանություն պետք չէ ձևակերպել` հաստատելու համար, որ ՀՀ-ի ՄՄ-ին միանալու որոշումը Մոսկվայից Երևան հասած ուղղահայաց թելադրանքների արդյունք է։
Բայց հիմա ունենք այն ինչ ունենք: Երևանը երկարատև բանակցություններից և պատրաստ լինելուց հետո չի ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Ուկրաինան նմանատիպ պատճառներով, ՀՀ-ը դուրս բերեց մեկուսացումից և իր վրա կենտրոնացրեց Վիլնյուսի ամբողջ ուշադրությունը:
Ճիշտ է, որ նման իրավիճակի գոյառման համար պատասխանատվության բաժին է հասնում արտաքին գերատեսչության վրա: Կա նաև հանգամանքների բացատրություն, թե որևէ իշխանություն նման ժամանակահատվածի և նման պայմաններում ի՞նչ այլ քայլ առնելու հնարաւորություն ուներ։
Պատճառահետևանքային կացությունների մասին կարելի է և դեռեվս պիտի խոսվի անպայման շատ: Մինչ ԵՄ-ի շրջանակների կողմից ինչպէս Կիևի, այնպէս նաև Երևանի համար կա հստակ մոտեցում իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը այս հարցում տարանջատելու` ընդգծելու համար, որ ժողովուրդները միանշանակ կողմ են դեպի Եվրոպա սուրալու, մինչ իշխանությունները ռուսական պարտադրանքների տակ արգելակում են այդ ընթացքը, դեմ դուրս գալով ժողովրդի կամքին:
Քաղաքացիական հասարակությունները, հայտնաբար պիտի շարունակեն աշխատանքային թիրախ մնալ ևրոպական կառույցների կողմից, իհարկե, պետականին առընթեր: Եվ եվրոպական նորմերի տարածումն ու որդեգրել տալու վարքագիծը թվում թե աշխույժ թափ է ստանալու Հայաստանում գործող եվրոպական զանազան ոլորտների վերաբերող կառույցների մոտ։
Ինչ վերաբերում է պատասխանատվությունների ճշտմանը, այստեղ պետք է բանի քաղաքական հետևյալ տրամաբանությունը ևս։ Մանաւանդ միջազգային և հատկապես եվրոպական հանրային կարծիքին հայկական կողմն ունի տվյալներ պատասխանատվությունը բեռցնելու ՀՀ-ը շրջափակած կողմի վրա: Եվրոպական քաղաքական և հասարակական շրջանակները պիտի իմանան, որ Հայաստանի դեպի Եվրոպա դուրս գալու և առևտուրը համապարփակ ու խոր տարողությամբ կայացնելու համար հիմնական ուղին Թուրքիայից է անցնում։ Այդ ուղին փակ է քաղաքական պատճառներով: Նույն Եվրոպան, որին այսօր չհաջողվեց իրականացնել Արևելյան գործընկերության ասոցացման համալիր ծրագիրը, Մոսկվային առընթեր պիտի փնտրի նաև դեպի Եվրոպա ընթանալ ցանկացողների դիմաց սահման փակող կողմի պատասխանատվությունը: Պատասխանատվություն, որ նաև իր (ԵՄ-ի) քաղաքականության ձախողման գլխաւոր պատճառներից է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Բաքվում ձերբակալված իրանցին ազատ է արձակվել
Ադրբեջանում ձերբակալված Իրանի քաղաքացի Հասան Ֆարաջին ազատ է արձակվել: Ֆարաջին ազատ է արձակվել ուրբաթ օրը, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի դեսպանատանը։
Նա փորձել է անցնել Իրանի տարածք, սակայն վիզայի հետ կապված խնդրի պատճառով նրան չի հաջողվել վերադառնալ հայրենիք։ Ֆարաջին ուղարկել են Լենքորան՝ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար։
Հասան Ֆարաջին ձերբակալվել էր հոկտեմբերի 31-ին Բաքվում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ։ Նա դատապարտվել էր 30 օրվա կալանքի: Իրանցին անվտանգության ծառայությունների ուշադրությունն էր գրավել, քանի որ հրաժարվել էր ներկայացնել փաստաթղթերն ու փորձել էր փախուստի դիմել։ Ներկայում հետաքննություն է իրականացվում` պարզելու, թե ինչու էր եկել դեսպանատան մոտ և այլ մանրամասներ:
Հայկական ոսկիների լեգենդը թուրքական անբուժելի հիվանդության պատճառ
Հայտնի է, որ հայերը Օսմանյան կայսրությունում բազմաթիվ արհեստներով են զբաղվել, եղել են լավագույն ոսկերիչները, դերձակներն ու կոշկակարները, ինչպես նաև մշակել են հող, ունեցել են մրգատու այգիներ և դաշտեր: Չնայած կայսրությունում կիրառվող ծանր հարկային համակարգին, հայերը իրենց աշխատասիրության շնորհիվ կարողացել են բարեկեցիկ կյանք ունենալ և նեղ օրվա համար էլ որոշակի ունեցվածք կուտակել: Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ բռնել գաղթի ուղին՝ թողնելով իր տունն ու ունեցած ամեն բան: Իրենց տներից հարկադրաբար հեռացող հայերը խորապես համուզված էին, որ շուտով հետ են վերադառնալու, այդ պատճառով էլ ունեցած ոսկիներն ու թանկարժեք իրերը պահել են այգիներում փորված նկուղներում, տան պատերի մեջ արված գաղտնի պահարաններում, տարբեր անցքերում, գետնի տակ, ինչպես նաև հայկական եկեղեցիներում:
Հայաթափված Արևմտյան Հայաստանում այլևս հետ չվերադարձած հայերի ունեցվածքը՝ տները, դաշտերն ու այգիները մնացին նրանց քուրդ հարևաններին: Վերջիններս էլ, լավ իմանալով հայերի ոսկիների գոյության մասին, սկսեցին ագահորեն փնտրել դրանք՝ անխնա ավերելով հայկական տներն ու եկեղեցիները: Այսպես Թուրքիայում առաջացավ մի նոր հիվանդություն, մի մոլուցք, որով տարված մարդկանց անվանում են գանձախույզներ (թուրքերեն՝ defineci): Տարիների ընթացքում հայերի թողած հարստությունը հայտնաբերվեց և յուրացվեց այդ տարածքներում բնակվող քրդերի կողմից: Սակայն սրանով հանդերձ Թուրքիայում ծնունդ առավ և տարածում գտավ հայկական ոսկիների մասին լեգենդը, որը արդեն հարյուրամյակ է, ինչ հանգիստ չի տալիս այս մոլուցքով տառապող մարդկանց:
Հայկական գանձերը գտնելու ցանկությունը այն աստիճանի է հասել, որ Թուրքիայում ստեղծվել է հատուկ կայք, որն ամբողջությամբ նվիրված է գանձերի որոնման «արվեստին»: Այստեղ ներկայացված է գանձախույզների համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ սկսած հայկական պահոցներին հատուկ տարբերանշանների բացատրություններից, մինչև հայերի տների պատերի մեջ արված փորվածքների հայտնաբերման մեթոդներ:
Այն, որ հայերի ոսկիների լեգենդները դեռ վառ են թուրքական իրականության մեջ, կարելի է հեշտությամբ հասկանալ՝ այցելելով Արևմտյան Հայաստան: Հայկական հողերի այսօրվա բնակիչները՝ քրդերը, նկատելով զբոսաշրջիկ հայերին, իրենց «օգնությունը» առաջարկելու առիթը բաց չեն թողնում: Նրանք լկտիաբար մոտենում են հայերին, հարցուփորձ անում ինչ-որ քարտեզների մասին և առաջարկում միասին փնտրել ոսկիները և ապա իրար մեջ կիսել գտածոն:
Հայտնի է, որ ցեղասպանությունից փրկված հայերը իրենց երեխաներին պատմել են հայրենի հողերում թողած ունեցվածքի մասին, և ավանդելով փնտրել դրանք, նրանց համար կազմել են ուղեցույց քարտեզներ՝ այսպիսով փորձելով հուշել պահոցների գտնվելու տեղերը: Իհարկե, տասնամյակների ընթացքում եղել են դեպքեր, երբ հայերը, նախնիների թողած քարտեզները ձեռքներին, փորձել են գտնել պապենական ոսկիները: Սակայն, եթե մեզ համար սա մի յուրատեսակ ուխտի, խոստման է նմանվում, ապա քրդերի պարագայում խոսքն իսկապես մոլուցքի հասած մի արկածախնդրության մասին է: Այս հորձանուտում հայտնված մարդկանց շարքերում կան նաև այնպիսիք, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրում են հայերի ոսկիները գտնելու և այդպիսով հարստանալու գործին: Այնուհանդերձ այս գանձախույզներին կարելի է հասկանալ, քանի որ նրանք իրենց աչքի առաջ իրական փաստեր ունեն: Ներկայումս Թուրքիայի ամենահարուստ երկու ընտանիքների՝ Քոչ և Սաբանջը տոհմերի հաջողությանը օգնել են հենց հայկական ոսկիները: Ասում են, թե նրանց պապերը իրենց բիզնեսները սկսելու համար հիմք են ծառայեցրել հայերից առգրավված ունեցվածքը՝ արդյունքում դառնալով միլիոնատեր գործարարներ: Այս պարագայում զարմանալի չէ, որ հայկական գանձերը գտնելու երազանքը շարունակ հետապնդում է գանձախույզներին՝ շատերի համար դառնալով կյանքի գերագույն նպատակ:
Հայերի թողած ոսկիների մասին լեգենդը ուրվականի նման շրջում է Թուրքիայով՝ փոխանցվելով սերնդե սերունդ: Չնայած Արևմտյան Հայաստանի տարածքում եղած ոսկիներն ու արժեքավոր իրերը վաղուց արդեն գտնվել և յուրացվել են և քիչ է հավանական, որ գանձեր որոնողները կարող են խոշոր գտածո հայտնաբերել, այնուհանդերձ այս երևույթը կա և շարունակում է ապրել մարդկանց գիտակցության մեջ: Արևմտյան Հայաստանի տարածքում ամեն օր հայկական քչաթիվ կառույցների ավերումը, հայերի գերեզմանների պղծումը սրա վառ ապացույցն է:
Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար է անցել, բայց կոտորածների մասին հուշերը չեն լքել այդ հողերը: Հայերի դահիճների սերունդները ամեն կերպ փորձում են ոչնչացնել հայկական ամեն ինչ, ջնջել հայկական շունչը և այդ տարածքներում հայերի երբեմնի գոյության ճշմարտությունը: Հայկական ջարդերից հարյուրամյակ անց նրանք չեն կորցրել իրենց ցեղասպան էությունը՝ շարունակելով հայերի ունեցվածքի որոնումներն ու թալանը: Հիվանդ հասարակությունը տառապում է ևս մեկ հիվանդությամբ՝ հայկական ոսկիները գտնելու մոլագարությամբ: Միգուցե սա հատուցում է գործած մեղքերի համար, գուցե պատիժ, որն այս հողերում թողեցին նենգաբար սպանված հարյուր հազարավոր հայերի անմեղ հոգիները:
Տաթևիկ Սարգսյան
Նախկին դատապարտյալին պաշտոն է վստահվել զինված ուժերում և նա կրկին հայտնվել է մեղադրյալի աթոռին
ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ճաշարանից այս տարվա հուլիսին անհետացել է 379 հազար 981 ՀՀ դրամի խոհանոցային սպասք` չժանգոտվող պողպատից 33 ափսե և 130 գդալ, պոլիպրոպիլենից 65 գավաթ և 8 սկուտեղ, 25 հատ տարբեր չափերի ալյումինե կաթսա և թեյնիկ, 3 հատ խոհարարի եռյակ դանակ, ինչպես նաև` խոհարարական հանդերձանք` 7 լրակազմ կոստյում բամբակյա կեպիով, 13 հատ անդրավարտիք, 36 թասակ, 10 գոգնոց և 15 խալաթ:Կարմրախայտի զանգվածային ոչնչացման ռեալ վտանգ Որոտանում. ձկնորսները գործի են դրել էլեկտրական սարքեր
Սյունիքի մարզի Գորայք գյուղի երկու բնակիչներ մեղադրվում են Որոտան գետի վտակից «կարմրախայտ» տեսակի ձկան ապօրինի գործադրման մեջ՝ էլեկտրական սարքի գործադրմամբ զանգվածային ոչնչացման եղանակով:Վրաերթ հետընթաց կատարելիս
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կոնքի ոսկրերի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1979 թ. ծնված Շուշանիկ Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 12.20-ի սահմաններում Ցողամարգ գյուղի դպրոցի մոտ 1991 թ. ծնված Կարլեն Ու.-ն «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Շուշանիկ Գ.-ին:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
«ՎԱԶ-21061»-ը Մեղրի-Երասխ-Երևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 07.00-ին, 1967 թ. ծնված Լյովա Մ.-ի վարած «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երասխ-Երևան ճանապարհի 200-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սիսիանի տարածքի Աղիտուի հոսպիտալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենայի սրահում են եղել նաև 3 ուղևորներ, որոնք ժամը 12-ի սահմաններում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նշված հոսպիտալ:
Կատարվում է քննություն:
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտաի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Հասմիկ Մարտիրոսյանին և դիմել փախուստի:
Կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ժամը 14.00-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել 1989 թ. ծնված Աշոտ Մ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
Սպանության փորձ կատարողը Վիեննայի օդանավակայանում ձերբակալվել է (Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքի մանրամասները)
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 28-ի երեկոյան Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել, ինչ արդյունքում` ժամը 21.47-ին, շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին:700 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Գողացած ծաղկակաղամբը տեղափոխել են «ԵրԱԶ»-ով
Նոյեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, Նորապատ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ համագյուղացի Սամվել Վ.-ն իր տնամերձ հողամասից գողացել և Ջիվան Գ.-ի «ԵրԱԶ» ավտոմեքենայով տեղափոխել է մոտ 2.000 կգ ծաղկակաղամբ` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրազեկման ակցիաների շարք է կազմակերպում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա կապակցությամբ
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որի շրջանակներում ՀԿԽԸ կամավորները, ուսանողական խորհրդի անդամների հետ, շրջելու են համալսարանի լսարաններով (Տիգրան Մեծի պող. 17 շենք) և տարածելու են տեղեկատվական նյութեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ` հորդորելով ուսանողներին ու դասախոսական անձնակազմին միանալ պայքարին և կրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ դարձած կարմիր ժապավենը: Միջոցառմանը կմասնակցեն նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները:
Նույն օրը, ժամը 11:00-12:00-ը իրազեկման ակցիա կանցկացվի նաև թիվ 1 Հենակետային բժշկական ուսումնարանում (Կորյունի փող. 10): ՀԿԽԸ կամավորները ուսանողներին կլուսաբանեն օրվա խորհուրդը, կբաժանեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը լուսաբանող տպագիր նյութեր և կպատասխանեն նրանց հարցերին:
Հայկական պետական մանկավարժական համալսարանում ակցիայի կոնտակտային անձ` Նազելի Կիրակոսյան, (հեռ. 055534302)
Թիվ 1 Հենակետային բժշկական ուսումնարանում ակցիայի կոնտակտային անձ` Զառա Խուդոյան, (հեռ. 095278443)
1988-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն 2011 թ. տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 34 մլն է, արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2.5 մլն նոր դեպք, որոնցից 330 000-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: 2011թ. ընթացքում գրանցվել է ՁԻԱՀ-ից 1.7 մլն մահացության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը առողջապահական լուրջ խնդիր է նաև Հայաստանում` հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3500 է:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ_ի կանխարգելման ոլորտում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող ծրագրերի մասին կարելի է տեղեկանալ ընկերության պաշտոնական www.redcross.am կայքից:
Շարադրությունների մրցույթում հաղթեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող հատուկ արհեստագործական ուսումնարանի սանը
Նոյեմբերի 29-ին ամփոփվեցին «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից հայտարարված «Ծխելն այլևս ժամանակակից չէ» խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։
Շարադրությունների մրցույթում հաղթանակը շնորհվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի սան Վիգեն Բուդոյանին։ Վիգենը նշում է, որ ծխելը թողել է քրեակատարողական հիմնարկում, արդեն 6 ամիս է՝ հրաժեշտ է տվել այդ արատավոր սովորությանը։ Նա նկատում է, որ ցանկացած վատ բանի վերջը կարելի է տալ, եթե կա դրա գիտակցումն ու կամքի ուժ։ «Ծխելն այլևս նորաձև չէ» վերնագրված իր շարադրության մեջ
Վիգենը գրում է. «Ծխել նշանակում է առնչվել այնպիսի հիվանդությունների, որոնք հանգեցնում են մահվան։ Նորաձևության հետ արդյո՞ք կապված է այս երևույթը, կամ որքանո՞վ կարող է նորաձև լինել գիտակցաբար սեփական առողջության քայքայումը։ Արդյո՞ք նորաձև է հիվանդ մարդը… Պատասխանը միանշանակ է. այն, ինչ ուղղված է մարդու առողջության և բարեկեցության դեմ, կործանարար է, նորաձև լինել չի կարող…»։
Վիգեն Բուդոյանը հակածխախոտային ծրագրի ամփոփիչ ցերեկույթում ներկաներին նվիրեց նաև իր դաշնամուրային կատարումները՝ այդպիսով կոչ անելով երիտասարդներին մշակույթով զբաղվել. այն ավելի օգտակար է, քան սեփական առողջությունը քայքայելը:
Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը նշում է, որ քրեակատարողական հիմնարկում շատ անչափահասներ կարոտից, հուզմունքից և այլ դրդապատճառներից ելնելով` ծխում են։ Եվ նման միջոցառումները ծխողներին արատավոր երևույթի մասին խորհելու, վերլուծելու առիթ են տալիս։ Նա նկատում է, որ իրենց ուսումնարանի սաները բացահայտ չեն ծխում. «Մեզանից թաքուն են ծխում։ Դա էլ ինչ-որ տեղ ոգևորող է։ Եթե թաքցնում են, նշանակում է՝ ներքին պատասխանատվություն, հարգանք կա, նաև՝ վատ բան անելու գիտակցում»։
«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Թովմասյանը տեղեկացրեց, որ «Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագրի շրջանակներում մարզերում գործող 6 միջին մասնագիտական և նախնական ուսումնական հաստատությունների 750 ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ՝ հայտնաբերելու վաղ ծխելուն միտված հանգամանքները և ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ դեռահասների տեղեկացվածության աստիճանը: Տեղեկատվական արշավների միջոցով ուսանողների մոտ փորձել են ձևավորել ճշգրիտ կարծիք ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով «Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
«Տարվա լավագույն մարզիչ» դափնեկրի կոչմանը հավակնում է ֆուտբոլի 10 մասնագետ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի դափնեկրի կոչման հավակնորդների ցանկը:
10 մարզիչներ են ներկայացվել լավագույնը ճանաչվելու համար: Ահա թե ովքեև են արժանավորները.
- Կառլո Անչելոտի
- Ռաֆայել Բենիտես
- Անտոնիո Կոնտե
- Վիսենթե դել Բոսկե
- Ալեքս Ֆերգյուսոն
- Յուպ Հայնկես
- Յուրգեն Կլոպ
- Ժոզե Մոուրինյո
- Լուիս Ֆելիպե Սկոլարի
- Արսեն Վենգեր
Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն. մասնակիցների դասավորությունը
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Ադրբեջանի ընտրանիի հետ: Փաստորեն, կմրցեն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները:
Հիշեցնենք, որ օրերս Լեհաստանում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում երկու երկրների ներկայցուցիչների մրցամարտն ավարտվել էր 2:2 հաշվով:
Մարզասերները տեղյակ են, որ 4-րդ տուրում մերոնք 1,5:2,5 հաշվով զիջել են Չինաստանի ներկայցուցիչներին: Մյուս մրցամարտերում գրանցվել էին այսպիսի արդյունքներ. Գերմանիա – Ուկրաինա 1։3, Ադրբեջան – Ռուսաստան՝ 1,5 ։ 2,5, Եգիպտոս – ԱՄՆ՝ 0,5 ։ 3,5, Թուրքիա – Հոլանդիա՝ 0,5 ։ 3,5
Մասնակիցների դասավորությունը
| 1. | ՈՒկրաինա | 8 | 10½ |
| 2. | Հայաստան | 5 | 9 |
| 3. | Ռուսաստան | 5 | 8 |
| 4. | ԱՄՆ | 4 | 9½ |
| 5. | Ադրբեջան | 4 | 8½ |
| 6. | Նիդերլանդներ | 4 | 8½ |
| 7. | Չինաստան | 4 | 8 |
| 8. | Գերմանիա | 4 | 8 |
| 9. | Թուրքիա | 2 | 5½ |
| 10. | Եգիպտոս | 0 | 4½ |
Սադիստ ծնողներից փախած տղան դիվանագետների հետ կապ է հաստատել
ԱՄՆ-ում հայտնաբերվել է ռուսաստանցի այն պատանին, որն իրեն որդեգրած ծնողների կողմից անընդհատ ծեծի ենթարկվելու պատճառով փախել էր տնից: Երիտասարդի նամակի շնորհիվ, ոստիկանությանը հաջողվեց նրա երկու քույրերին սադիստների ընտանիքից հանել ու փրկել բռնությունից: Սակայն , ինքը` տղան անհետ կորել էր: Ու մեկ էլ անսպասելի հայտնվել ռուսական հյուպատոսությունում:
Կես տարի թափառելուց հետո, Զաքարի Դեկկերտը (իսկական անունը` Ալեքսեյ Կլիմով) մոռացել է մայրենին: Ընկերներն օգնել են թաքնվել, սակայն նա նրանց անունները չի տալիս, որ խնդիրներ չծագեն:
Հյուսթոնի հյուպատոսություն նա զանգահարել է չափահաս դառնալու օրը, որ իրեն բռնի չվերադարձնեն ընտանիք: 10 տարի առաջ Դեկերտ ամոսինները նրան ու քույրերին Տեխաս են տարել Պերմից;
Դեկերտների բռնությունների մասին տեղեկություն էր ստացվել դեռևս 2008-ին, հոգեբան Դայան Բլեկի հաշվետվությունից, ով խնամակալության օրգանների հանձնարարությամբ այցելում էր այդ ընտանիքին, սակայն նրա խոսքն ուշադրության չէր արժանացել:
“Տղային փակել էին փոքրիկ սենյակում, կապել, իսկ զուգարանի փոխարեն` դույլ էին դրել: Նրան ամեն օր ծեծել են ու ատամները ջարդել”:
Ամենաշատ “ջանք” է գործադրել խորթ մայրը Պեննի Դեկերտը: Մի օր Զաքարիի համերությունը հատեց ու առավոտյան 10-11-ին դուրս սողաց լուսամուտից ու փախավ: Նրան որոնելու համար տեխասյան ռեյջերներն էին անգամ ոտքի հանվել: Սակայն տղային գտան հասարակ մարդիկ: Նրանք ուղիղ կապ հաստատեցին ռուսական իշխանությունների հետ: Իսկ նրա, այսպես կոչված, ծնողները, չէին էլ հիշում, որ նման որդի ունեն, մինչև նրանց դատարան չկանչեցին: Սադիստների գործը միջազգային մասշտաբի հասավ: Դատական լսումներին նրանք նույնիսկ չէին ներկայանում:
“Երբ ռուսները խառնվեցին, սադիստ ծնողները վախեցան: Նրանք հրաժարվեցին բոլոր իրավունքներից: Եթե Ռուսաստանը չխառնվեր, ապա աղջիկներն այդպես էլ կմնային այդ վիճակում”,-ասում է Դայանը: Նա վստահ է, որ որդեգրող ծնողներին պատասխանատվության ենթարկող ամերիկյան օրենքը պետք է խստացնել,, քանի որ Ալեքսեյն առաջ էլ էր փախել տնից, սակայն ոստիկանությունը նրան գտել ու վերադարձրել էր:
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի շարք նամակներ է ուղարկել իրավապահ մարմիններին, սոցիալական պաշտպանության ծառայություններին` երեխայից հնարավոր մեղադրանքները հանելու ու նրան նորմալ կյանք մտնելուն օգնելու խնդրանքով:
Գլազգոյում ոստիկանական ուղղաթիռն ընկել է գարեջրատան վրա
Շոտլանդիայի ոստիկանության Eurocopter EC135 T2 ուղղաթիռն ընկել է Գլազգոյի կենտրոնում, Քլայդ գետի ափին գտնվող The Clutha գարեջրատան վրա:
Ականատեսների խոսքով, այդ պահին շինության ներսում 120 մարդ կար: Իսկ ուղղաթիռում ` ոստիկանության 2 սպա և օդաչուն: Ներկայում տեղում աշխատում են փրկարարներ ու հրշեջ 40 բրիգադ, ոստիկաններ ու բժիշկներ:
“Շինության մի մասը փոշով լցվեց: Մենք չիմացանք թե ինչ եղավ: Մի պահ քարացանք, ապա խուճապ սկսվեց` մարդիկ դեպի ելքն էին վազում”,-պատմել է այցելուներից մեկը:
Վիլնյուսում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ընդունեց Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների համաժողովի մասնակիցներին
Այսօր` նոյեմբերի 29-ին, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ընդունեց Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների համաժողովի մասնակիցներին: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:
Ներկա էին նաև ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության համաժողովից: Հանդիպման ընթացքում գնահատական տրվեց Արևելյան գործընկերության գործընթացի առաջին փուլին՝ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որի արդյունքում ստեղծվել է մասնակից երկրների երեք խումբ. երկրներ, որոնք ստորագրել են, երկրներ, որոնք դեռ չեն ստորագրել, և երկրներ, որոնք չեն ստորագրել, բայց միացել են Մաքսային միությանը՝ Հայաստանը և Բելառուսը:
Քննարկվեցին Եվրոպական Միության հետ այս երեք խմբերում գտնվող յուրաքանչյուր երկրի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ հարցեր:
Վարդան Օսկանյանի գրասենյակ