Տարվա արտիստ՝ Գալուստ Սահակյան, տարվա տեսահոլովակ՝ Վարչապետ-Տիգրան Ուրիխանյան

1464819_399341360199634_911150700_nԹատերագետ Լևոն Մութաֆյանը “Դար 21” երաժշտական հեռուստալիքի ամենամյա մրցանակաբաշխությունից րոպեներ անց իր ֆեյսբուքյան էջում սեփական քաղաքական մրցանակաբաշխության արդյունքներն է ներկայացրել.

“Տարվա համագործակցություն՝ Պուտին և Դավութօղլու

Տարվա կատարում՝ Արմեն Մովսիսյան՝ Գազի 300 մլն դոլար
Տարվա խումբ՝ ԲՀԿ ջահելներ

Տարվա արտիստ՝ Գալուստ Սահակյան

Տարվա հիթ՝ Մաքսային միություն

Տարվա երգիչ՝ Տիգրան Սարգսյան

Տարվա երգչուհի՝ Զարուհի Փոստանջյան

Տարվա տեսահոլովակ՝ Վարչապետ-Տիգրան Ուրիխանյան:

Գուգարք գյուղում պայթյունից տուժածների վիճակը միջին ծանրության է

պայթյունԴեկտեմբերի 13-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում գազից տեղի է ունեցել պայթյուն՝առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 10-րդ փողոցի թիվ 28 տանը տեղի է ունեցել գազից պայթյուն, ինչից 1994 թ. ծնված Ն. Ս.-ն, 1993 թ. ծնված Տ. Ա.-ն և 1992 թ. ծնված Ա. Խ.-ն տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Անկախ

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջը կգործի 2014թ.-ից

Ադրբեջան,Վրաստան,Թուրքիա, էներգետիկ կամուրջԱդրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի շրջանակներում էլեկտրաէներգիայի արտահանումը նախատեսվում է 2014 թվականից: Այս մասին հայտնել է “Ազերէներժի”-ի նախագահ Էթիբար Փիրվերդիևը, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի տարածքում համանապատասխան աշխատանքներն արդեն ավարտվել են: Նախօրեին տեղի էր ունեցել էներգափոխանցող ենթակառուցվածքի վրացական մասի բացման արարողությունը: Միայն որոշ աշխատանքներ են մնացել Թուրքիայի տարածքում, որոնց ավարտը նախատեսվում է մոտակա ամիսներին:

 

Նա նաև նշել է, որ ընթանում են էլեկտրաէներգիայի մատակարարման կոմերցիոն բանակցություններ, որոնք կավարտվեն Թուրքիայի տարածքում աշխատանքներն ավարտելուց հետո:

 Անկախ

 

 

«Հունդայի»-ն բախվել է «ԶԻԼ»-ի

ավտոպատահարԴեկտեմբերի 13-ին, ժամը 07.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է «ԶԻԼ» ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԶԻԼ»-ի թափքում գտնվող տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Բուքմեյքերները ավելի մեծ են համարում Հենրիխ Մխիթարյանի թիմի հաղթանակի հնարավորությունները

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nԱյսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի «Հոֆենհայմի» հետ։

Գրավախաղերի կազմակերպիչները ավելի մեծ են համարում «Բորուսիայի» հաղթանակի հնարավորությունները: Մխիթարյանի թիմի հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 1,7 գործակիցը, մինչդեռ տանտերերի թիմի հաղթանակն ունի 4,5 գործակիցը։ Ոչ-ոքիի համար սահմանված է 4 գործակիցը։

 

Միլիոնի վնաս հրդեհից

հրդեհ խոտածածկ տարածքումԴեկտեմբերի 12-ին, ժամը 11.05-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ին, հրդեհ էր բռնկվել 1963 թ. ծնված Հակոբ Թ.-ի տան տանիքում:
Հրդեհը մարվել էր դեկտեմբերի 8-ին, ժամը 04.35-ին, մարտական 3 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է Հակոբ Թ.-ի տան տանիքում պահեստավորված 1.000 կապ խոտը, որի արդյունքում վերջինիս պատճառվել է 1.000.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառը պարզվում է:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:

 Անկախ

Սիցիլիայում ձերբակալվել է մաֆիայի բոլոր “բոսերի բոսի” ընտանիքը

pic_f1d215b9303297bb49d1715b98c78b57Իտալիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է սիցիլական մաֆիայի փաստացի” բոսերի բոսի“` Մատթեո Մեսին Դենարոյի ընտանիքին: Հետաքննությունը տեղեկություններ ունի, որ նրա քույրը,  զարմիկներն ու քրոջ որդին տեղյակ են եղել նրա գտնվելու վայրի մասին, կապ ունեցել նրա հետ և օգնել ղեկավարելու “Կոզա Նոստրան”:

Մաֆիոզ առաջնորդի բարեկամներին ձերբակալել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, որն անց էր կացվում Սիցիլիայի արևմուտքում գտնվող Տրապանի քաղաքում: Ընդհանուր առմամբ հսկողության տակ են վերցրել 30 մարդու: Ընդ որում, առգրավվել է շուրջ 5 մլն եվրո գումար, ինչը ենթադրվում է` պատկանում է Դենարոյին ու նրա ընտանիքին:

Ձերբակալվածների դեմ գործ է հարուցվել:Մատթեո Մեսին Դենարոյին, որի մականունը իտալական կոմիքսի հերոսի անունով “Դիաբոլիկ” է, հետախուզման մեջ է 1993-ից: Հիմա նա 50 տարեկան է: Ենթադրվում է, որ “Կոզա Նոստրայի” հիերարխիայի բարձրագույն աստիճանին նա բարձրացել է 2006-ին, նախկին “կնքահոր”` Բերնարդո Պրովենցիանոյի ձերբակալությունից հետո: 2002-ին Դենարոյին հեռակա ցմահ բանտարկության են դատապարտել`1993-ին դատախազի ու Իտալիայի իշխանության ուրիշ անդամներ դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար:

Խարդախ Կարենի մասին նոր դրվագներ են ի հայտ գալիս

ձերբակալությունԴեկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, 1987 թ. ծնված Սամվել Մ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից ճանաչել է մի շարք խարդախություններ կատարած Կարեն Ն.-ին, որը սեպտեմբերի 1-ին իրեն օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ, այնուհետև, առանց իր գիտության, Երևանի Թումանյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութից իր անձնագրով` ապառիկ եղանակով, վերցրել է «Սամսունգ Գալաքսի» բջջային հեռախոս և «Էփլ» դյուրակիր համակարգիչ` իրեն պատճառելով ընդհանուր 600.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:

Անկախ

Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա առաջատար

լևոնimagesՉինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով կայծակնային շախմատի մրցաշարում կայացած 5 տուրից հետո աղյուսակը գլխավորում է Լևոն Արոնյանը:

Նախ, հայ գրոսմայստերը, հանդես գալով սև խաղաքարերով, խաղաղ դաշն կնքեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմորյովի հետ, ապա հաղթեց չինացիներ Վան Յուին,  Վան Հաոյին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկին,  հունգարացի Պետեր Լեկոյին:

Անկախ

Պատահար Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց տանող խաչմերուկում

ավտովթարԴեկտեմբերի 13-ին, ժամը 08.40-ին, Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց տանող խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», «ԳԱԶ-32213» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Գիշերային կողոպտիչը հայտնաբերվեց

ձերբակալությունԴեկտեմբերի 13-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, Վերին Անտառային փողոցի թիվ 122/11 հասցեից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Հ.-ին:
Պարզվել է, որ նա գիշերը, ժամը 02.30-ին, Լեոյի փողոցում 1983 թ. ծնված Տիգրան Թ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է 20.000 դրամ և հեռացել:
Հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

 

Ֆրանսիայում վրացիների ավազակախումբ է վնասազերծվել

o_726457Ֆրանսիայում մասշտաբային օպերացիա է իրականացվել,, ինչի շնորհիվ վնասազերծվել է  վրաստանցիների հանցավոր խմբավորում: Օպերացիան իրականացվել է Ինտերպոլի ու ֆրանսիական ոստիկանության համատեղ ջանքերով: Ֆրանսիական կողմից ավելի քան 100 ժանդարմ ու հատուկ ստրոբաժանման աշխատակիցներ են ներգրավված եղել օպերացիային:

Հանցավոր խմբավորման անդամները Ֆրանսիայի տարածքում ավելի քան 2000 գողություն են կատարե`է գողոնն իրացնելով արտասահմանում: Այս գործի հետաքննությունը 2 տարի է տևել: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ձերբակալվել է ավելի քան 20 մարդ: Խմբավորման 2 անդամներին Ինտերպոլի օգնությամբ, ձերբակալել են Դանիայում:

Աշակերտը փորձել է սպանել ուսուցչին

i (2)Ամերիկյան Սենտեննիալ քաղաքում աշակերտը տեղի դպրոցի շենքում ատրճանակից կրակ է բացել, վիրավորել 2 աշակերտի, ապա ինքնասպան է եղել:

Քաղաքի ոստիկանի տեղեկացմամբ, աշակերտը ցանկացել է կոնկրետ ուսուցչի սպանել, սակայն նրան չի գտել, քանի որ դասատուն հասցրել էր շենքից դուրս գալ: Երկուսին վիրավորելուց հետո` աշակերտն ինքնասպան է եղել: Ներկա պահին վիրավոր աշակերտներից մեկի վիճակը կրիտիկական է գնահատվում:

Անցած տարի, հունիսին Սենտեննիալ քաղաքի կինոթատրոններից մեկում 24-ամյա Ջեյմս Հոլմսը կրակ բացոց Բեթմենի մասին ֆիլմի ժամանակ, որի հետևանքով 12 մարդ զոհվեց, 58-ը վնասվածքներ ստացան:

Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ, 2012-ի դեկտեմբերի 14-ին Ադամ Լանզան, որը հոգեկան խանգարում ունեցող համարվեց, Նյութաուն քաղաքի Sandy Hook դպրոցում 20 երեխայի ու 6 հասուն մարդու սպանեց, ապա ինքնասպան եղավ:

Չինաստանում բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների

i (1)Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգում բեռնատարը վրաերթի է ենթարկել  մի խումբ տարրական դասարանցիների:

Դեպքը կատարվել է Բիցզե քաղաքում: Բեռնատարը կորցրել է կառավարումն ու տեղի դպրոցի աշակերտներին վրաերթի ենթարկել, որի հետևանքով 5 երեխա զոհվել է, 2-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

Ներկայում քննիչները փորձում են պարզել ողբերգության պատճառները: Բացառվում միտումնավոր վրաերթի տարբերակը:

Իտալիայում ռադիոակտիվ վարազներ են հայտնվել

iԻտալիայի հյուսիսում վայրի վարազների օրգանիզմում ռադիոակտիվ նյութերի բարձր պարունակություն է հայտնաբերվել:

Կենդանիները Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա տարածաշրջանում են հայտնվել: Վայրի կենդանիների օրգանիզմում պարունակվող ռադիոակտիվ նյութերի պարունակությունը կրիտիկական մակարդակի է հասնում` մեկ կգ-ում` 600 բեքքերել, նման ցուցանիշի դեպքում միսը չի կարելի վաճառել:

Սակայն, Իտալիայի առողջապահության նախարարությունում հավատացնում են, որ մարդուն կարող է վնաս հասցնել առնվազն 10-15 կգ նման միս օգտագործելու հետևանքով միայն: Կենդանիների վարակվածության այդ մակարդակը նախարարությունում բացատրում են 1986-ի Չեռնոբիլյան աղետի հետևանքներով:

Համակարգի՞չն է ուսումնասիրում մարդու էրիթրոցիտի թաղանթը

էրիթրոցիտէրիթրոցիտԱյսօր կենսաթաղանթների համակարգչային հետազոտությունը լայն տարածում է գտել: Մաթեմատիկոս, քիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանն իր գործընկերների հետ հետազոտում է էրիթրոցիտի (արյան կարմիր գնդիկներ) բջջաթաղանթի դերը և փորձում բացահայտել մոլեկուլների, ատոմների ու այլ մասնիկների վարքը:

Վերջին 10-20 տարվա ընթացքում իրական և վիրտուալ փորձեր են իրականացվել կենսաբանական թաղանթների վրա: Մինչ այժմ ուսումնասիրվել են էրիթրոցիտների մոլեկուլյար կազմի դինամիկ փոփոխություններն ու սպիտակուցային մոլեկուլի առանձին մասերի փոխգործակցությունը: Եվ այդ բոլորը համակարգչի՝ հաշվողական մեծ ցանցի օգնությամբ:

Գիտնականները կատարել են մոտ 500 նսմ (նանոսանտիմետր) մարդու էրիթրոցիտների ասիմետրիկ (անհամաչափ) թաղանթի մոլեկուլյար դինամիկայի մոդելավորում: Թաղանթների  հետազոտության համար կան տարբեր մոդելավորման մեթոդներ, որոնցից մեկն էլ մոլեկուլյար դինամիկան է (ՄԴ), որի օգնությամբ հասկանալի է դառնում ներ- և միջմոլեկուլյար կենսաբանական համակարգերի կառուցվածքը:

Այդ համակարգը բաղկացած է գլխավոր ֆոսֆոլիպիդային մոլեկուլներից (լիպիդներ՝ ճարպեր, որոնք բոլոր բջիջների թաղանթների գլխավոր բաղադրիչն են): Թաղանթե մոդելի կառուցվածքն իրականացվել է Hyperchem software համակարգչային ծրագրի միջոցով (իսկ մոդելավորման համար՝ NAMD ծրագրային փաթեթի), որը ստեղծում է էրիթրոցիտի թաղանթի ճշգրիտ մոդել՝ նմանակելով իրական կենսաբանական թաղանթը, ինչն էլ օգնում է ավելի լավ հասկանալու թաղանթի վարքագիծը:

Այս իրողության շուրջն է մեր զրույցը գիտնականի հետ:

– Ո՞ր երկրներն են զբաղվում այդ մեթոդով:

–  Շատ երկրներ՝ ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, նաև Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրները: Փորձը կատարվում է գերհամակարգիչների օգնությամբ, համացանցի միջոցով: Մեզ՝ հայ գիտնականներիս տրամադրվում է աշխատանքային ժամանակ, երբ համացանցի միջոցով մեր խնդիրները տեղադրում ենք այդ հաշվողական գերհամակարգիչներում՝ մեր ծրագրային փաթեթներն ուղարկելով այնտեղ, այնուհետև այլ գիտնականներ սկսում են աշխատել մեր ուղարկած տվյալների հիման վրա:

– Մեր պետությունը ֆինանսավորո՞ւմ է՝ փորձերն իրականացնելու հարցում:

– Աջակցում է որոշ չափով: Ունենք նաև դրամաշնորհ Բելառուսից, բայց դրանցով չենք կարող հսկա սարքեր գնել:

–       Ինչո՞ւ եք որպես ուսումնասիրման օբյեկտ ընտրել եք մարդու էրիթրոցիտների թաղանթը:

–        Որովհետև այն օգտակար է մարդկության համար: Բացի այդ, չենք կարող միաժամանակ հետազոտել ամեն ինչ: Դրա համար աշխատում ենք միայն մեկ մասնիկի՝ էրիթրոցիտի բջջի թաղանթի վրա (որն արդեն ինքնին բարդ է, քանի որ մեկ բջջում կան միլիարդավոր մոլեկուլներ):

–        Ի՞նչ եք ուսումնասիրում և ուշադրությունը կոնկրետ ինչի՞ վրա եք սևեռում:

–        Ուսումնասիրվում են նյութի կառուցվածքի այնպիսի մանրամասներ, որոնք այլ մեթոդներով հնարավոր չէ ուսումնասիրել, կամ իրականացնելու դեպքում մեծ և թանկ սարքեր են անհրաժեշտ: Այս մեթոդի կիրառումը նաև խնայողական է: Դեռևս չեն ստեղծվել այլ հզոր սարքեր, որոնք կարողանան նյութն ուսումնասիրել մոլեկուլի մակարդակով: Ուսումնասիրում ենք նաև սպիտակուցային մոլեկուլների (GpA) միջթաղանթային մասերի փոփոխությունների դինամիկան:

–   Ո՞րն է այդ մեթոդի նպատակը:

–  Մոդելավորման գլխավոր նպատակը բջիջների, սպիտակուցային մոլեկուլների թաղանթում դինամիկայի, վարքագծի, շարժման, տեղանքի և փոխազդեցության բացահայտումն է: Թեպետ ֆիզիկական մեթոդներով հնարավոր է միջին արդյունքներ ստանալ, սակայն դրանք չեն կարող ցույց տալ բջջի մեջ փոքր մասնիկների շարժումը: Փորձի վերջում այս մեթոդով ստացած արդյունքներն անպայման համեմատում ենք ֆիզիկական մեթոդի արդյունքների հետ, հակառակ դեպքում կստացվի, որ վիրտուալ աշխատանք ենք կատարել:

–    Բացահայտումներն ի՞նչ կտան մարդկությանը:

–  Ստացված արդյունքները կարող են կիրառվել դեղորայքի պատրաստման, զանազան հիվանդութունների (արյան, ուռուցքային, քաղցկեղային) կանխման և բուժման համար:

– Մինչ այժմ ի՞նչ եք բացահայտել:

–        Գտել ենք, որ խոլեստերոլը պատասխանատու է այսպես կոչված` թաղանթի խիտ փաթեթավորման համար, բացահայտել ենք նաև, որ թաղանթի ազատ էներգիան մոտ 89.7 ՞ 35.4 կկալ/մոլ է: Այդ տվյալները համեմատելով համակարգչի ստացած տվյալների հետ (43 ՞ 0.5 կկալ /մոլ)՝ կարելի է ասել, որ 12-14 նմ մոդելավորումից հետո ստացանք էրիթրոցիտի թաղանթի մոդելի թերմոդինամիկական հավասարակշռության վիճակ, որը համապատասխանում է փորձարարական տվյալներին: Դրանից զատ, ստացել ենք էրիթրոցիտի ասիմետրիկ թաղանթի  հավասարակշռված մոդել, նաև բացահայտել ֆոսֆոլիպիդների և խոլեստերոլի շրջապատող սպիտակուցից անջատման հետևանքները:

– Կպատմե՞ք՝ ինչպես եք իրականացնում հետազոտությունը:

– Օրինակ՝ սպիտակուցը վիրտուալ կերպով տեղադրվում է 10 Ա շառավղով գլանի մեջ և հետազոտվում ֆոսֆոլիպիդների և խոլեստերոլի վիրտուալ 20 Ա շառավղով գլանի մեջ: Այդ տվյալները համեմատվում են համապատասխան խտությամբ ամբողջ թաղանթի հետ: Քանի որ թաղանթը ասիմետրիկ է ֆոսֆոլիպիդների բովանդակության պատճառով, վերևի և ներքևի թաղանթի շերտերի տվյալները տարբերվում են: Հիմնական կառուցվածքային պարամետրերից մեկը բնորոշում է սպիտակուցը և թաղանթում սպիտակուցային մոլեկուլների առանձին մասերի փոխադարձ ուղղվածությունը:

– Իսկ ի՞նչ չեք կարողացել հայտնաբերել:

– Շատ անպատասխան հարցեր կան: Օրինակ՝  դեռ քննարկվում է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ բջիջների հարևան լիպիդներն ու խոլեստերոլը սպիտակուցի կառուցվածքային հատկությունների վրա և այլն:

 

Անկախ