Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետականծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`

Մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 17-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում՝
Մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևանի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.60C (1979թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.10C (1985թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 4.90C

Անկախ

Ավարտվել է «Զվարթնոց» մաքսատան պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ, 215-րդ և 308-րդ հոդվածներիի 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային ծառայողների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանը, մաքսային տեսուչներ Բաբկեն Լևոնյանը և Սարգիս Դանիելյանը 2013թ. նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթով ժամանած իրենց վաղեմի ծանոթներ` Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, ավելի ամրապնդելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների բանավոր հարցման, նրանց ուղեբեռերի, ապրանքների զննման ժամանակ հայտնաբերելով չհայտարարագրված` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ` չեն պահանջել դրանց հայտարարագրում, հագուստում պահված ապրանքների հայտնաբերման նպատակով չեն կատարել նրանց անձի քննում, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելով` չեն կազմել համապատասխան արձանագրություն, դրան հակառակ` եղբայրներին են հանձնել նրանց ուղեբեռը, մաքսային հսկողության սրահում ներկա կողմնակի անձանց մոտ ձևացրել են, թե գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ չեն հայտնաբերվել:
Արթուր Բաբայանի, Բաբկեն Լևոնյանի և Սարգիս Դանիելյանի գործողությունների հետևանքով Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրներին հաջողվել է առանց հայտարարագրման, ինչպես նաև հագուստների գրպաններում մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել խոշոր չափերով` ընդհանուր 17.660.000 ՀՀ դրամ արժեքով բջջային հեռախոսներ, պլանշետային և խաղային համակարգիչներ, տարբեր աքսեսուարներ և էլեկտրոնային այլ տեխնիկա:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում մաքսանենգության մեջ մեղադրվող Արմեն Ավետիսյանի, ինչպես նաև դրան օժանդակող ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Անկախ

Ուրախ լուր. փրկարարները ջրահեղձին կենդանի են հայտնաբերել

ԱԻՆՄարտի 14-ին, ժամը 08.35-ին Ռանչպար գյուղի Մեծամոր գետում վերսկսվել են քաղաքացի Ա. Խ.-ի որոնո­ղական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), փրկարարական ջոկատը (6 փրկարար, 1 ջրասուզակ), և հատուկ ջրափրկարարական ջոկատը (9 ջրափրկարար):

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ 36 աշխատակից, ՀՀ ոստիկանության Մասիս քաղաքի ՈԲ 2 աշխատակից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ժամը 15.35-ի դրությամբ գետից մետ 400 մ հեռավորության վրա հայտնաբերվել է Ա.Խ.-ն, ում ՃԿԿ օպերատիվ խմբի պարամեդիկները ցուցաբերում են համապատասխան բուժօգնություն:
***

Հիշեցնենք, որ մարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սև ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով:

Ժամը 20.20-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Անկախ

Դատախազության աշխատակազմի նորանշանակ ղեկավարը պաշտոնանկ է արվել.Փաստինֆո

դատախազությունՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները։
«Փաստինֆո»-ին հայտնի է  դարձել, որ պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են տեղի ունեցել դատախազության աշխատակազմում։ Մասնավորապես պաշտոնանկ է արվել աշխատակազմի ղեկավար Համլետ Գրիգորյանը, ով ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել էր մոտ 4 ամիս առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի վերջերին։
Հ.Գրիգորյանը ներկայումս նշանակվել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Աշոտ Եսայանի փոխարեն, իսկ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար նշանակվել է Համայակ Գալուստի Նավասարդյանը։
ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Եսայանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական։

Կառլեն Մկրտչյանի թիմը պարտվեց Եվրոպայի լիգայի առաջին խաղում

88bcae4a1eb8f13e49ca76c2b8e6df19Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մախաչկալայի «Անժին» , որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը,  մրցակցի հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»։  Մկրտչյանն իր թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

54-րդ րոպեին մրցավարը թիմի նստարանից հեռացրեց հոլանդական ակումբի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին և նա խաղի մնացած հատվածը դիտում էր տրիբունայից:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 20-ին:

 

Տեխնիկակակն արդյունքներ

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

 

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Անժի» (Ռուսաստան)՝ 1:0

Արոն Յոհանսոն, 29 (11 մ)

«Լիոն» (Ֆրանսիա) – «Վիկտորիա» (Պլզեն, Չեխիա)՝ 4։1

Հեյդան Ֆոֆանա, 12, 70, Ալեքսանդր Լակազետ, 53, Արնոլդ Մվուեմբա, 61 – Թոմաշ Խորավա, 3

«Տոտենհեմ» (Անգլիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1։3

Կրիստիան Էրիքսեն, 64 – Ռոդրիգո, 29, Լուիզաո, 52, 84

Յուվենթուս» (Իտալիա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 1։1

Արտուրո Վիդալ, 3, Մարիո Գոմես, 79

«Սևիլիա» (Իսպանա) – «Բետիս» (Իսպանիա)՝ 0։2

Լեո Բապտիստաո, 26, Սալվա Սևիլյա, 77

Անկախ

Աշակերտուհուց գողացված հեռախոսը հայտնաբերվեց

գողությունՄարտի 13-ին, ժամը 11.30-ին, Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի մոտ ծառայություն կատարելիս ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին է մոտեցել ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտուհի և հայտնել, որ իր բջջային հեռախոսը բացահայտ հափշտակել և դիմել են փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արայիկ Ա.-ն, որի մոտ, խուզարկությամբ, հայտնաբերվել է աշակերտուհուց գողացված հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար.news.am

Հարություն ՔուշկյանՀայաստանի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ նշանակումը եղել է այսօր եւ արդեն ԼՂՀ վարչապետը Հարություն Քուշկյանին ներկայացրել է առողջապահության նախարարության անձնակազմին:

 Անկախ

«Սաղ աշխարհն ուզում է մեզ միանալ». Գալուստ Սահակյան

Galust_Sahakyan_AJ

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն էլ կարող է միանալ ոչ իշխանական քառյակին. «Սաղ աշխարհն ուզում է մեզ միանալ, դուք էլ հիմա ասում եք… ժամ առաջ կցանկանային մեզ միանալ, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել:

Հարցին, թե վերոնշյալից կարելի՞ է հասկանալ, որ ոչ իշխանական չորս ուժերը պաշտոններ են ուզում, Սահակյանը պատասխանեց. «Սաղ աշխարհն էլ պաշտոն է ուզում, դուք գիտեք՝ ենթատեքստը դա՞ չէ: Գաղափար ու սկզբունք չկա, մարդիկ ասում են՝ մենք ուզում ենք գանք իշխանության, դուք հեռացեք: Դրանց խելքին մի ընկեք, մտածում են՝ տեղի կտանք: Եթե մեզնից է կախված, իրենք էլ ի՞նչի համար են, ի՞նչի են համախմբվում»:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե ինքը դահլիճում ելույթի ժամանակ աչքերով տեսնում է, որ ՀՀԿ-ականներից շատերը կկտրվեն իշխանությունից, նա այսպես արձագանեց. «Աչքերի մեջ նայելով պետություն չեն ստեղծում, հոգիները պիտի մաքրեն և իրենց արյան կանչը լսեն»: 

 

Անկախ

Պայքարը կշարունակեն Վանաձորի, ԼՂՀ-ի, Ալավերդիի հավաքականների հանդբոլիստները

IMG_0595Երևանի Շենգավիթի համայնքի համալիր մարզադպրոցի դահլիճում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության փնջային մրցաշարը:
Վերջին օրը վճռորոշ էր ԼՂՀ- Ալավերդի խաղը:
Բանն այն է, որ երկու թիմերն էլ հավակնում էին  աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու պատվին:
ԼՂՀ-ի ներկակացուցիչները մարտականորեն էին տրամադրված և առաջին խաղակեսի ավարտից հետո առջևում էին 19:6 հաշվով: Ի վերջո, նրանք առավելության հասան 35:11 հաշվով:
Վերելքով հանդես եկած Վանաձորի հավաքականը (մարզիչ` Արարատ Բարսեղյան) երրորդ հաղթանակը տարավ: Այս անգամ վանաձորցիները 28:16 (16:5) հաշվով առավելության հասան Կոտայքի ներկայացուցիչների նկատմամբ:
Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Վանաձոր (6 միավոր), 2. Արցախ (4), 3. Ալավերդի (2), 4. Կոտայք (0):

Առաջին երեք տեղերը զբաղեցրած հավաքականները կշարունակեն պայքարը:

Անկախ

Ա. Աշոտյան.«Կառավարության իրականացրած քայլերը նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին»

 Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական բուհերի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը: Ուսումնասիրությունն իրականացրել է “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` ՀՀ ԿԳՆ-ի պատվերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է նման ծավալով և որակով ուսումնասիրություն իրականացվում, որի արդյունքները վկայում են, որ ուսանողությունն իրավամբ սոցիալական խոցելիություն ունեցող այն ընդգծված խավն է, որի նկատմամբ պետության ուշադրությունն առավել մեծ ծավալներ պետք է կրի և առավել  նպատակային քաղաքականության հանգեցնի: Նախարարի խոսքով` ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են երեք հիմնական հետևության: “Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ուսանողական խավը սոցիալական լուրջ բեռի տակ է, երկրորդ` կառավարության իրականացրած քայլերն այդ ուղղությամբ նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին և երրորդ` կառավարությունը պետք է առավել մեծ ջանքեր ներդնի` հնարավորինս մեղմելու ուսանողների սոցիալական բեռը”,-նշել է նախարարը` ներկայացնելով այդ ուղղությամբ  կառավարության իրականացրած քայլերը: Մասնավորապես, ըստ նախարարի` կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ուսանողների ուման վարձի փոխհատուցման ծրագիր, որում ներառված է շուրջ 850  ուսանող. վերջիններս պետության կողմից ստանում են 50-100 տոկոս զեղչ: 2015 թվականին նախատեսվում է ընդլայնել այդ ցանկը` այն հասցնելով շուրջ 2500 ուսանողի: Բացի այդ, ըստ Ա. Աշոտյանի, ԱԺ-ում հաստատման են ներկայացվել “Կրթության մասին” և “Բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, համաձայն որոնց` օրենքով  ամրագրվելու են ուսանողների համար մի շարք  երաշխիքներ, մասնավորապես, բուհն իր բյուջեի վճարովի հատվածի 7 տոկոսը պարտավոր է ուղղել զեղչերին, օրենքով երաշխավորելու են սոցիալական որոշ խմբերի համար ֆիքսված զեղչեր և լրացուցիչ արտոնություններ: Բացի այդ, օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել որոշ ուսանողական խմբերի` իրենց վարձավճարը մուծել ավելի  ճկուն մեխանիզմներով: Հաջորդ կետը, ըստ Ա. Աշոտյանի,  ուսանողական հանրակացարանների արդիականացման և ընդլայնման ծրագիրն է, որը մեծ ներդրումներ է պահանջում:  Գործում են նաև ուսանողական արտոնյալ վարկեր, որոնց մասին, ըստ հետազոտության, տեղեկացված է ուսանողների գրեթե  կեսը և, դրա մասին տեղեկանալուց հետո ևս 7000 հոգի կարող է մտածել` այս գումարից օգտվելու մասին:
Շնորհանդեսի ընթացքում “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի փորձագետ Սամվել Մանուկյանը ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները:

Անկախ

Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Մոնղոլիայի Նախագահին

99.Ambassador Sargsyan presented his credentials to the president of Mongolia 14.03.2014Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մարտի 13-ին իր հավատարմագրերը հանձնեց Մոնղոլիայի Նախագահ Ցախիագին Էլբեգդորժին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Ցախիագին Էլբեգդորժը հաջողություն մաղթեց Մոնղոլիայում Հայաստանի առաջին դեսպանին և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Նախագահը նշեց, որ Մոնղոլիան նույնպես ծրագրում է մոտ ապագայում դեսպան հավատարմագրել Հայաստանում:

Մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման ուղիների շուրջ: Խոսելով մշակութային կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին` դեսպան Սարգսյանն ընդգծեց, որ այս ոլորտում իրենց յուրահատուկ ներդրումը կարող են ունենալ նախկինում Հայաստանի բուհերում, իրենց ուսումը ստացած Մոնղոլիայի քաղաքացիները:

«Երևան Ջուր»-ը հորդորում է համատիրություններին խողովակաները ջերմամեկուսացնել և նկուղների դուռ ու պատուհանները փոխել

ջուր«Երևան Ջուր» ՓԲԸ-ի Արևելք մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ցրտաշունչ ձմռան պատճառով Երևանի բազմաբնակարան մոտ 50-60 շենքեր, որտեղ մուտքերը փակված չեն եղել, ջրի խողովակները սառչել են և շենքերը ջրազրկվել: «Երևան ջուրն» էլ ամեն ինչ արել է` ավելի մեծ վթարներից խուսափելու համար: Ձմռան ամիսներին ընկերությունն ավելացրել է մատակարարվող ջրի քանակն այնքան, որ ջրի սպառումը օգոստոս ամսվա ծախսից ավելի մեծ է եղել, իսկ իրենք աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով:

«Հիմա մենք հորդորում ենք համատիրություններին միջոցներ ձեռք առնել խողովակաները ջերմամեկուսացնելու և նկուղների դուռ ու պատուհանները փոխելու համար, որպեսզի հաջորդ ձմռանը չունենանք այս խնդիրը»,- Կարապետ Օհանյանը: «Երևան ջրի» իրավաբանական և հաճոխորդների սպասարկման բաժնի տնօրեն Արտակ Մալխասյանի պնդմամբ` քաղաքապետարանը ևս ձեռնամուխ է եղել այս խնդրի լուծմանը, արդեն կատարվել են համապատասխան շենքերի գույքագրումներ: Նա հույս հայտնեց, որ համատիրությունների ակտիվ աշխատանքների արդյունքում հաջորդ ձմռանը նման խնդիր չի առաջանա:

Անդրադառնալով մասնավոր տնատիրությունների ջրագծերին` Կարապետ Օհանյանը նշեց, որ դրանք կառուցված են 10-15 մետր խորությամբ և, անգամ ամբողջ օրը ջուրը բաց թողնելու դեպքում, դրանք կսառչեին:

«Մեր բնակիչները պետք է կառուցեն նորմներին համապատասխան, այսինքն` մինչև 70 մետր խորությամբ: Հորդորում եմ մոտագա ամռան ամիսների ընթացքում հնարավորինս վերացնել այս թերությունները` նման խնդրի առաջ չկանգնելու համար»,-ասաց Կարապետ Օհանյանը:

Հարցին` բնակիչների կրած վնասները «Երևան ջուրն» է փոհատուցելո՞ւ, Արևմուտք մասնաճյուղի շահագործման տնօրեն Արամ Սահակյանն ասաց, որ, եթե բնակիչն իր ջրագիծը կառուցել է սխալ, որի պատճառով կրել է վնաս, էլ ինչ փոխհատուցման մասին կարող է խոսք լինել:

Կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների միջև հանդիպումը

3Թուրքիայում՝ Վան քաղաքում, մարտի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների եռակող հանդիպումը, հաղորդում է ադրբեջանակ “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպման ընթացքում ասել, որ երկրների միջև սահմանները պետք է լինեն ընկերության և եղբայրության սահմաններ: “Սահմանին և մեր սրտերում դռները միշտ բաց են լինելու”,- ընդգծել է արտգործնախարարը:

Այնուհետև արտգործնախարարները քննարկել են համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների առաջին հանդիպումն այս ձևաչափով կայացել էր Իրանի Ուրմիա քաղաքում, իսկ երկրորդը՝ Նախիջևանում։

Վազգեն Մանուկյանն իր և ՀԽ անունից ցավակցագիր է հղել Ռոլես Աղաջանյանի ընտանիքին

վազգենՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից ցավակցագիր է հղել արցախյան ազատամարտի առաջամարտիկ Ռոլես Աղաջանյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.
«Ռոլես Աղաջանյանի մահը մեծ կորուստ  ու ցավ է բոլորիս համար:
Նա Արցախյան շարժման ակունքներում կանգնած, Արցախի ազգային-ազատագրական պայքարին, ապա ազատ Արցախի պետականության կերտման գործին իր կյանքը նվիրած մի գործիչ էր, հայրենանվեր մի մարդ, որին երախտապարտ ենք բոլորս, և որով կարող է հպարտանալ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի:
Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ, սակայն վստահ եմ, որ նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռոլես Աղաջանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:

ՌԴ նախագահի կայքը հակերական հարձակման է ենթարկվել

913700689-390x290ՌԴ նախագահի կայքը DDoS-հարձակման է ենթարկվել ու աշխատում է խաթարումներով, հայտնել է  РБК-ն:

Մասնագետները միջոցներ են ձեռնարկում ռեսուրսի աշխատանքը վերականգնելու համար:

“Մասնագետներն աշխատում են. երբ ամեն ինչ կկարգավորվի` հայտնի չէ դեռևս: Հզոր հարձակում է կայքի վրա: Կապված այն փաստի հետ, որ հարձակումը շարունակվում է, հնարավոր են  աշխատանքում խափանումներ լինեն: Բոլոր միջոցները ձեռնարկվում են ռեսուրսի նորմալ աշխատանքը վերականգնելու  ու հասանելիությունն ապահովելու համար”, հայտնել են Կրեմլի մամլո-ծառայությունից:

Բացի այդ, այսօր հաքերական գրոհներ են իրականացվել մի շարք այլ ռեսուրսների վրա: մանսավորապես` ՌԴ ԿՖ-ի կայքը չի աշխատել Մոսկվայի ժամանակով 10:00-ից կսած` մեկ ժամ:

Անկախ

Անհետացած մալազիական ինքնաթիռը միտումնավոր փոխել է ուղղությունը

119Ռազմական ռադարներն արձանագրել են, որ Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռը միտումնավոր չվուղին փոխել է ու ուղղություն վերցրել Անդամանյան կղզիների կողմը:

Քննիչների կարծիքով, անհայտ ինքնաթիռը, որն անցել է Մալակկայի թերակղզու վրայով դեպի Անդամանյան կղզիներ, կարող է կորած 370 չվերթի ինքնաթիռը լինել: Նրանց տվյալներով, ինքնաթիռը թռել է անցելով չվուղու` ֆիզիկական տարածության  մեջ օգտագործվող նավիգացիայի  կետերը: Դրանք օդաչուներին օգնում են հետևել առաջադրված օդային միջանցքներին: Այդ փաստի առնչությամբ հետաքննության համար որպես հիմնական վարկած դիտարկվում է ինքնաթիռի առևանգումը կամ էլ  զինված հարձակումը:

Անկախ

Ո՞ր դեպքում ՀԱԿ-ը կդադարի պահանջել իշխանության հրաժարականը. եթե «լֆիկները» դառնան շարքային հարկատուներ, արաղը դառնա որակյալ…

arm139151305227ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար ակնհայտ է, որ իշխանության համար այսօր ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ. «Պրոբլեմներ կան և´ իշխանական բլոկում, և´ հանրապետական կուսակցության ներսում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:

Դա հաստատելու համար նա երկու օրինակ բերեց միայն վերջին քառօրյայից` Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու և գովազդի մասին օրենքում փոփոխություն անելու հարցերի քվեարկության ժամանակ. «Ելույթ էին ունենում Մարտի 1-ի հանցագործության, հանցագործների պատժելու օգտին, բայց դեմ քվեարկեցին. պարզ հակասություն ասածի և արածի միջև: Մեկ հրահանգով` էսպես հեզիկ-նազիկ երեխայի նման ենթարկվեցին: Բայց իրենք կոմպլեքս են ապրում, դժվարություններ են ապրում, խոսակցություններ են ունենում իրենց ներսում, և այդ ամենն իր ազդեցությունը թողնելու է»:

Արամ Մանուկյանը վստահ է, որ անգամ իր ելույթներն են որոշակի ազդեցություն թողնում հանրապետական պատգամավորների վրա. «Ես իմ ամեն ելույթի ժամանակ կարողանում եմ դահլիճի հետ աչքերով խոսել և զգում եմ մարդկանց արձագանքը: Մեծամասամբ դրական է արձագանքը, ուղղակի իրենք  գտնվում են շատ լուրջ ճնշման տակ և չեն կարող քվեարկել այնպես, ինչպես մտածում են»:

Պատգամավորը հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ հանրապետական շատ պատգամավորներ ուղղակի կհրաժարվեն հրահանգներ կատարելուց:

Խոսելով ՀԱԿ-ի կողմից կառավարության հրաժարականի պահանջի մասին` նա նշեց, որ իրենց ծրագրային դրույթն ու հիմնական քաղաքական նպատակը ամբողջական իշխանափոխությունն է, սակայն այս պահին չորս իշխանական ուժերի համար ընդհանուր է կառավարության հրաժարականի պահանջը: Միաժամանակ ՀԱԿ պատգամավորը գրեթե համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի գնա այդ պահանջի կատարմանը:

Իսկ ո՞ր դեպքում ՀԱԿ-ը կհրաժարվի իր թիվ մեկ նպատակից: Ըստ Արամ Մանուկյանի. «Եթե կարողանա մեր երկիրը գնալ համակարգային ռեֆորմների և մեկ հատ ընտրություն անցկացնի, որտեղ քաղաքացին կզգա, որ իր քվեով պատգամավոր կամ նախագահ է ընտրվել: Եթե «լֆիկները» դառնան շարքային հարկատուներ, արաղը դառնա որակյալ, արտագաղթը դառնա ներգաղթ, և եթե երկրի բոլոր խնդիրները լուծվեն, ինչն իհարկե հեքիաթի ժանրից է…»:

Ամփոփվեց ՀՀ պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքները

կգնՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով 2013-ի հոկտեմբեր- դեկտեմբեր ամիսներին «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիալական խոհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրություն:

Հետազոտության հիմնական նպատակն է՝ գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքները՝ ըստ բարեկեցության մակարդակի, ինչպես նաև դուրս բերել ուսանողներին սոցիալական աջակցության հնարավոր ուղղությունները:

Հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական բուհերի բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողները: Ընտրանքի ծավալը՝ 1202 ուսանող:

«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիալական խոհրդատվությունների ինստիտուտի մասնագետ Սամվել Մանուկյանն այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց ուսումնասիրության արդյունքները:

Ներկայումս պետական բուհերի առկա ուսուցմամբ սովորող 53 808 ուսանողներից վճարովի համակարգում սովորում է 34 686 ուսանող, նրանցից առնվազն 17 207-ն ունի նույնպիսի բարեկեցություն, ինչպիսին զեղչային համակարգում ընդգրկված առավել ոչ բարեկեցիկ ուսանողները:

Զեղչային համակարգի միջոցով 17 207 ուսանողներին սոցիալական աջակցության տրամադրումն իրատեսական չէ: Սակայն նպատակահարմար է զեղչային համակարգով աջակցությունն ուղղել սոցիալական նպաստառու ընտանիքներից զեղչային համակարգում ընդգրկված 3 078 ուսանողներին:

Ուսանողներին աջակցության արդյունավետ ուղղություն է հանրակացարանների տրամադրումը դրա կարիքն ունեցող 3 378 ուսանողների, որը համարժեք է տարեկան 2,8 մլն դոլարի աջակցության: Դրա համար անհրաժեշտ է հանրակացարանային ֆոնդի աուդիտ, վերանորոգում, պետական համալսարանների միջև հանրակացարանային ֆոնդի բաշխման կանոնակարգում, ինչպես նաև ուսանողներին հանրակացարանում բնակվելու համար անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման արդյունավետության աճ:

Ուսանողներին աջակցության արդյունավետության ուղղություն է քաղաքային տրանսպորտի (Երևանում նաև մետրոյի) ուսանողական աբոնեմենտների ներմուծումը, ինչպես նաև այլ բնակավայրերից համալսարան հասնելու և վերադառնալու համար ուսանողական տրանսպորտի հատկացումը:

Վճարովի համակարգում սովորող ուսանողների աջակցության տեսակ է ուսման վարձի վճարման ժամկետների բազմազանեցումը, մասնավորապես թույլատրել ուսման վարձի վճարումն ամսական կտրվածքով կամ ուսումնական կիսամյակի ընթացքում:

Պետական ծրագրի շրջանակներում բանկերի կողմից տրվող ուսանողական վարկերի վերաբերյալ տեղյակ է պետական բուհերի առկա ուսուցմամբ սովորող ուսանողների 46,5 տոկոսը: Անտեղյակության պատճառով 7000 ուսանող չի վերցրել ուսանողական վարկ պետական ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ հետազոտության արդյունքները օգտագործվելու են ԿԳՆ-ի կողմից սոցիալական աջակցության ծրագրերի և աշխատանքների թիրախավորման նպատակով:

Անկախ

Ռուսական ԶԼՄ-ների թույլ չեն տվել մասնակցել Օբամայի և Յացենյուկի ասուլիսին

o_911432Ռուսաստանի ԱԳՆ-ն խիստ քննադատել է մարտի 12-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի և Վերին Ռադայի նշանակած Ուկրաինայի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսենի Յացենյուկի համատեղ ասուլիսին ռուսական ԶԼՄ-ների մասնակցության   արգելքը:

“Գտնում ենք անընդունելի և խտրական ռուսական թղթակիցների մասնակցության արգելքը մարտի 12-ին կայացած ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի և Ուկրաինայի ներկայի “կառավարության” ղեկավար Ա. Յացենյուկի համատեղ ասուլիսին”,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանության մեջ`կապված ռուսական լրագրողների նկատմամբ Սպիտակ տան դրսևորոծ խտրական վերաբերմունքի հետ:

“Կարծես թե, Վաշինգտոնում, որտեղ շատ են սիրում քննարկել ազատ խոսքի և լրագրողների իրավունքների մասին, պատրաստ չեն հետևել այդ սկզբունքներին, գերադասելով գործ ունենալ միայն “հավատարիմ” ԶԼՄ-ների հետ, որոնք տարածում են “պետքական ” տեղեկատվություն: Սուր հարցերը չեն տեղավորվում նախապես գրված սցենարի մեջ, օրինակ “Աջ սեկտորի” նեոնացիստների հանցագործությունները, որոնք կանգնած են Ա.Յացենյուկի “կառավարության” ետևում: Այդ մասին Սպիտակ տանը չեն ցանկանում լսել”:-ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Մարտի 12 -ին  ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հանդիպել է  Վերին Ռադայի նշանակած Ուկրաինայի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսենի Յացենյուկի հետ: Ամերիկյան  ադմինիստրացիայի ղեկավարը  հավատացրել է իր հյուրին, որ Վաշինգտոնը պատրաստ է  Կիևին տրամադրել համակողմանի օգնություն  Ուկրաինայի անկախությունը և տարածքային ամբողջականությաւնը պահպանելու համար :

Անկախ

Թուրքիայում պետության նկատմամբ հարգանք չի մնացել. Էլիֆ Շաֆաք

elifԹուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը նշանավոր անգլիական «The Guardian» հանդեսում հրապարակված «Ով էլ որ հաղթի Թուրքիայում ընթացող ուժային պայքարում, ժողովրդավարությունը այժմվանից վիրավոր է» վերնագրով իր հոդվածում անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Մանկությունից ի վեր թուրքերը հարգում են իրենց պետությանը, նույնիսկ այն աստիճան, որ իրենց երեխաներին տալիս են «Դևլեթ» պետության անունը: Այսօր արդեն պետության նկատմամբ հարգանքը մինչ այժմ մեր տեսած ամենացածր մակարդակի վրա է գտնվում: Ուժի համար պայքարը գնալով թեժանում է, իսկ  թուրք ժողովուրդն  իրեն դավաճանված ու լքված է զգում: Երբ փղերը պատերազմում են, տուժում են խոտերը: Որ կողմն էլ հաղթի, ժողովրդավարությունը Թուրքիայում այժմ արդեն վինասված է»,-գրել է Շաֆաքը: