Մեկ տարում Թուրքիայից 2,5 միլիոն մարդ է արտագաղթել

artagaxt«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալները, հայտնում է, որ վերջին մեկ տարում երկրից արտագաղթողների թիվը աճել է: Հետաքրքրական է, որ արտագաղթածների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե ծայրամասային, պակաս զարգացած քաղաքների,  այլ ամենախոշոր քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Անթալիայի բնակիչներ են:

2012-2013 թվականներին երկրի 81 շրջաններից 47-ից արտագաղթ է գրանցվել, 34-ում՝ ներգաղթ: Այսպես, նշված ժամանակահատվածում 437 հազար 922 մարդ հաստատվել է Ստամբուլում, իսկ 371 հազար 601մարդ՝ արտագաղթել: Ընդհանուր առմամբ 76,6 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայից վերջին մեկ տարում արտագաղթել է 2 մլն 534 հազար 279 քաղաքացի: Ամենաշատ արտագաղթ գրանցվել է Սև ծովի արևմտյան հատվածից, իսկ ներգաղթ՝ Արևմտյան Անատոլիայում:

 

 

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ

002 (2)Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Քաղաքապետը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամակետում նշված 35 տարածքները ևս կահավորել համապատասխան ճանապարհային նշաններով: Պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել և հնարավոր նոր կայանատեղերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել շուրջ 14 հազար կին: Հետազոտություններից հետո 1744 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 342-ն արդեն վիրահատվել են:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության շնորհիվ մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն, որից 28-ը՝ Կենտրոն վարչական շրջանում: Ընդ որում, արձանագրությունների զգալի մասը կազմվել է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից, ինչը քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է անթույլատրելի. «Ըստ էության, այս գործառույթի իրականացման հիմնական պատասխանատուն հենց վարչական շրջանի համապատասխան բաժինն է, որի պարտականությունը ամենօրյա հսկողության իրականացումը և բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը հայտնաբերելն ու համապատասխան քայլեր ձեռնարկելն է: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության սակավաթիվ աշխատակիցներն ավելի շատ դեպքեր են հայտնաբերում, քան վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցները: Նման վարքագիծն անթույլատրելի է, ինչը նաև խոսում է այն մասին, որ տվյալ բաժնի աշխատակիցներն ուղղակի մատների արանքով են նայում իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարում եմ  խիստ նկատողություն հայտարարել Կենտրոնի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետին՝ աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար», – նշել է քաղաքապետն ու հանձնարարել պատասխանատուներին շարունակել  գործընթացի նկատմամբ  խսիտ հսկողությունը, մասնավորապես, վարչական շրջանների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթևեկը բեռնաթափելու նպատակով ուսումնասիրվել և քայլեր են ձեռնարկվում Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Անտոն Քոչինյանի փողոցի, ինչպես նաև դեպի Բուզանդի փողոց ձգվող Անրի Վեռնոյի փողոցի հատվածները երթևեկելի դարձնելու ուղղությամբ:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի երթևեկի բեռնաթափման համատեքստում հանձնարարել է գույքագրել և ուսումնասիրել խորհրդային տարիներին նախաձեռնված անավարտ ճանապարհային հատվածներն ու քայլեր ձեռնարկել դրանց հնարավոր շահագործման ուղղությամբ:

Քաղաքապետը հանձնարարել է նաև Կոմիտասի անվան զբոսայգու ողջ տարածքը բարեկարգելու նպատակով  ներկայացնել նախագիծ-նախահաշիվ:

Սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու պատշաճ վիճակի բերման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 10 տարածք սեփականատերերի կողմից իրենց միջոցներով մաքրվել և բերվել է համապատասխան տեսքի: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման և բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև գնումների գործընթացում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ հսկողությունն իրականացնել դրանց մեկնարկից սկսած. «Պետք է որդեգրել աշխատանքային այս մոտեցումը, ինչն, անշուշտ, առավել արդյունավետ կդարձնի թե՛ վերահսկողության կազմակերպման ապահովումը, և թե՛ կազմակերպությունների կողմից աշխատանքների պատշաճ կատարումը», – ընդգծել է քաղաքապետը:

Հանձնարարվել է նաև ամենօրյա հսկողության տակ պահել քաղաքաքացիների կողմից ստացվող դիմումներին սահմանված ժամկետում պատասխանների տրամադրման գործընթացը:

Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 12-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ՝ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրվելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցներին:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների՝ մայիսին զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մոսկվայի «Սպարտակը» երկար ժամանակ առանց մարզչի չմնաց

28776Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», երկար ժամանակ առանց մարզչի չմնաց:

Վաղը կայանալիք ակումբի տնօրենների խորհորդի նիստում համապատասխան որոշում կընդունվի: «Սպարտակի» ղեկը կհանձնվի  Ստանիսլավ Չերչեսովին: Վերջինս  կվերադառնա Ավստրիայից  և Մոսկվայում կհանդիպի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի հետ։

Համատեղ կքննարկվեն աշխատանքային պայմանագրի նրբությունները։ Ակումբի հետ առաջին մարզումը 50-ամյա մասնագետը կանցկացնի մարտի 25-ին։

Չերչեսովը 2007-2008-ին աշխատել է «Սպարտակում», ներկայումս նա Պերմի «Ամկարի» մարզիչն է:

Անկախ

 

Վառարանից բռնկված հրդեհի հետևանքով 85-ամյա տանտիրուհին ծխախեղդ է եղել

25.01.10Մարտի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բերդավան գյուղում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում. 1929 թ. ծնված Ռոզա Մուրադյանի տան ննջասենյակում վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջինս ծխախեղդ է եղել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

 

Անկախ

Եգիպտոսում Մահմեդական եղբայրության 529 անդամներ մահվան են դատապարտվել

egypt-protestsԵրկուշաբթի օրը Եգիպտոսի դատարանը օգոստոսին Մինյա քաղաքում կատաղի ցույցերի և մեկ ոստիկանի սպանության համար մեղադրվող Մահմեդական եղբայրության 529 անդամների մահվան է դատապարտել:

Այդ ցույցերը տեղի էին ունեցել Կահիրեում երկու մեծ նստացույցերի ժամանակ անվտանգության ուժերի հետ մահվան ելքով բախումներից հետո, որտեղ ցուցարարները աջակցում էին պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիին:

EgyNews-ի տվյալներով՝ 529 մեղադրյալներից ոչ բոլորն են բանտարկված:

Դատարանը նաև արդարացրել է 16 այլ մեղադրյալների:

 

Անկախ

ԱԺ մի խումբ պատգամավորներ խստորեն դատապարտել են Քեսաբի դեպքերը

ՔեսաբԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Արման Սահակյանը, Թևան Պողոսյանը, Արթուր Գևորգյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարիտիրոսյանն այսօր հանդես են եկել հայտարարությամբ` կապված Սիրիայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

“Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց Ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը:

Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որն, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայկական սփյուռքի դեմ:

Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը”:


Անկախ

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 529 անդամ մահապատժի է դատապարտվել

egiptosԵգիպտոսում ռազմական հեղաշրջման հակառակորդներից 529 հոգի մահապատժի է ենթարկվել՝ մեղադրվելով Եգիպտոսում արգելված և ահաբեկչական ճանաչված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը անդամակցելու մեջ: Այս որոշումը կայացվրել է  Կահիրեի հարավում գտնվող Էլ-Մինիի քրեական դատարանի կողմից, դատական գործերը շուտով կփոխանցվեն մուֆթիություն: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ այս գործով մեղադրվող ևս 16 հոգի արդարացվել է: Նշենք, որ սա 2013 թվականի
հուլիսի 3–ի ռազմական հեղաշրջման հակառակորդների նկատմամբ կայացված առաջին դատական որոշումն է:

Համացանցային դաշտնի լրիվ արգելափակումն անհնար է. Աբդուլահ Գյուլ

abdullah_gul_twitter    Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայում գործող օրենսդրական համակարգը թույլ չի տա ամբողջովին արգելափակել համացանցային դաշտը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Նրա խոսքերով՝ կառավարությունը կարող է միայն արգելափակել վիրավորական և վարկաբեկիչ գրառումները: «Որպեսզի կանխենք նման դեպքերը, պետք է ամուր կապ հաստատել «Թվիթեր»-ի նման խոշոր ընկերությունների հետ»,-նշել է նախագահը: Վերջինս հույս է հայտնել, որ «Թվիթեր»-ի շուրջ առաջացած խնդիրները կլուծվեն մոտ ժամանակներում: «Թուրքիան տարածաշրջանի կարևոր երկիրն է, մենք բանակցություններ ենք վարում ԵՄ-ի հետ և նման իրավիճակը, իհարկե, անընդունելի է»,-հայտարարել է Գյուլը:

Ադրբեջանական բանակում զինվորը ինքնասպան է եղել

ադրբեջանցի զինծառայողԱդրբեջանական բանակի զինվորը իրեն ամրակցված զենքից կրակել է ինքն իրեն, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը։

Համաձայն տարածված տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել ճակատային զորամասերից մեկում։

20-ամյա շարքային Ազիզով Գեյբաթգուլու Մաքսուդ օղլուն ինքնասպան է եղել ծառայողական զենքով։

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Խորհրդարանի նախագահը դեռևս չի ստացել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը

Hovik-Abrahamyan12-e1351862383452Խորհրդարանի նախագահը ոչ իշխանական չորս քաղաքական ուժերից դեռևս չի ստացել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը: Այդ մասին Հովիկ Աբրահամյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: “Եթե չկա նախաձեռնությունը, հարցը օրակարգում չէ, ինչ գնահատականի մասին է խոսքը”,-ասաց նա:

Հովիկ Աբրահմյանի խոսքով, ՀՀԿ-ն է ձևավորել գործող կառավարությունը, հետևաբար վստահում են գործադիրին:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաև կենսաթոշակային օրենքի վերաբերյալ հարցին` նշելով, որ եթե լինի օրենսդրական փոփոխությունների կարիք, իրենք պատրաստ են դա անել, սակայն ոչ թե ճնշման, այլ քննարկումների արդյուքնում:

 

Անկախ

«Սա հարկ չէ, սա նալոգ է». Ռուբեն Հակոբյան

22744Խորհրդարանն արտահերթ քննարկում է ոչ իշխանական չորս ուժերի առաջարկը` տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղիների, միջքաղաքային տրոնսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Հիմնական զեկուցող Ռուբեն Հակոբյանի խոսքով, իրենց առաջարկին միացել են նաև Երևանի ավագանու ”Բարև Երևան” և ԲՀԿ խմբակցությունները: Պատգամավոր Հակոբյանի խոսքով, պետք է ուսումնասիրել` ինչ սկզբունքով են ընտրվել երևանյան այն փողոցները, որոնցում նշվել են վճարովի ավտոկանգառները և ինչ սկզբունքով է այն ղեկավարող մասնավոր ընկերությունը գանձում տուրքը: <<Սա հարկ չէ, հարկը քաղաքակիրթ է շատ, սա նալոգ է>>,-նշեց Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա` մասնավոր այդ ընկերությունը գանձում է գումարը, սակայն դրա դիմաց որևէ ծառայություն չի իրականացնում, պատասխանատվություն անգամ չի կրում կայանած մեքենայի անվտանգության համար: Ավելին, ըստ Հակոբյանի, անգամ չի մաքրում փողոցները, որպեսզի կարմիր գծանշումները լինեն տեսանելի: <<Բայց տեղադրել են տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսում են կայանած մեքենայի համարանիշը և գումար գանձում` Երևանը դարձնելով տնամերձ տարածք>>,-ասաց հիմնական զեկուցողը:

Առաջարկի հեղինակները խնդիր են տեսնում նաև արագաչափերի հետ կապված:

 

Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

ավտոպատահարՄարտի 23-ին, ժամը 03.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված տրակտորին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին, ժամը 03.20-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 41 տան դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին, ժամը 11.35-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 135 շենքի դիմաց «ԳԱԶել-32213» մակնիշի թիվ 75 երթուղու միկրոավտոբուսի վարորդն արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին վայր է ընկել ավտոմեքենայի սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են ստացվել, որ մարտի 22-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ոտքի և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1945 թ. ծնված Պերճուհի Գ.-ն, ով հիվանդանոցի ընդունարանում հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում:
Կատարված ստուգմամբ պարզվել է, որ մարտի 22-ին, ժամը 16.00-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, 1974 թ. ծնված Կարեն Ղ.-ն «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան հետընթաց վարելիս թափքով դիպել է Ամառանոցային 2-րդ տարածքի թիվ 6/Բ տան բակի դարպասին, ինչին էլ ընկել է Պերճուհի Գ.-ի վրա` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերն ուղարկվել են ՃՈ քննության բաժին:

***
Մարտի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջազատ գյուղի Մ. Մաշտոցի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև` մեքենայի սեփականատիրոջ տան դարպասին:
«Միցուբիշի»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Նոր Գյուղի ճանապարհի 4-րդ փողոցի մոտ միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ, հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 21-ից 24-ը)

imgԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 2 դեպք. երկուսն էլ բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության 19 դեպքից` 18-ը, խուլիգանության` 4, կողոպուտի և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 13 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ

Բառնաուլում արու կենգուրուն ձագ է ունեցել

pic_6f7840c8db96a0a50a92f58a90643b4cԲառնաուլի գազանանոցում բնակվող Չակ անունով կենգուրուն, որին արու էին կարծում` ձագ է ունեցել: Քանի որ գազանանոցի աշխատակիցները կարշել են, որ կենգուրուն արու է, դրա համար էլ չգիտեն, թե երբ է նրա պարկում հայտնվել ձագուկը: Շուտով Չակին նոր անունով կկնքեն, քանի որ աղջկան վայել չէ տղայի անուն ունենալը: Չակին մեկ ուրիշ գազանանոցից են Բառնաուլ բերել ու փաստաթղթերում նշված էր, որ նա արու է, ու հասկանալի է, որ կասկածից դուրս էր նրա սեռային պատկանելությունը:

Ըստ ամենայնի, Բառնաուլ «ժամանման» պահին Չակն արդեն հղի էր, իսկ թե ով է ձագուկի հայրը` անհայտ է:

Անկախ

Չաշխատող մայրերին նպաստ տալու հարցը մինչև 2015 թ. չի քննարկվի. ԲՀԿ նախագիծը մերժվեց

ԲՀԿ խմբակցությունԱյսօր խորհրդարանում քվեարկության դրվեց և 45 կողմ, 69 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը:

Մինչ այդ նախագծի համահեղինակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց կողմ քվեարկել նախագծին` հիշեցնելով, որ այն վերաբերում է նաև չաշխատող մայրերին ևս նպաստ տալուն, որոնք մինչև երկու տարեկան երեխաների խնամքով են զբաղված:

«Մեծ-մեծ խոսելով չի, որ մենք սոցիալական ողջ փաթեթը ողջ ծավալով ներկայացնում ենք»,-ասաց Զոհրաբյանը,-եթե աշխատող մայրերը ստանում են մինչև երկու տարեկան երեխաների համար նպաստը, ապա այն մայրերը, որ աշխատող չեն, առավել ևս կարիք ունեն այդ նպաստին»:

Նշենք, որ ԱԺ գլխադասային` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկեց հետաձգել օրենքի նախագծի քննարկումը` նշելով, որ արդեն երկու տարի է` ՕԵԿ խմբակցության կողմից ներկայացվել է համանման մի նախագիծ:

Բացի այդ, Հակոբյանը պարզաբանեց, որ այս նախագիծը չի նախատեսում չաշխատող մորը երեխայի նպաստ տալուն, այլ վերաբերում է «աշխատող մոր ծրագրի անվան տակ չաշխատող մորը փող տալուն»: «Մենք խնդիր ունենք` ո՞ր մորը փող տալ` աղքա՞տ ընտանիքի մորը, թե՞ հարուստ, աշխատո՞ղ, թե՞ չաշխատող»,-ասաց Հակոբյանը:

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի խոսքով` արդեն երկու տարուց ավելի է` իրենց կողմից համանման օրենքի նախագիծ է ներկայացվել, որը կառավարությունը չի մերժել, սակայն առաջարկել է քննարկել 2015 թվականին: «Այո, բոլոր մայրերը, անկախ նրանից, աշխատում են, թե ոչ, պետք է ստանան միանվագ նպաստ»,-հավելեց Մարգարյանը` առաջարկելով ԲՀԿ-ական գործընկերներին հետաձգել նախագծի քննարկունը, համադրել իրենց նախագծի հետ և միասին քննարկելուց հետո ներկայացնել:

Հովհաննես Մարգարյանի առաջարկը շատ դուր եկավ Հովիկ Աբրահամյանին. «Տիկին Զոհրաբյան, բայց ես չհասկացա, ինչի՞ չեք համաձայնում: Նորմալ առաջարկ է ներկայացնում պարոն Մարգարյանը»:

Քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե անգամ կար այլընտրանքային նախագիծ, պետք չէր մերժել ԲՀԿ-ի նախագիծը. «Ցանկացած նախագիծ, որպեսզի այլընտրանքային դիտվի, անհրաժեշտ է, որպեսզի ներառվի օրակարգում: Կարող էր երկուսն էլ քննարկվեր»,-ասաց նա:

 

Անկախ

Մոռացկոտության գեն

0.18055257828Սովորաբար, ցրվածությունը, անուշադրությունը, մոռացկոտությունը կապում են  տարիքի հետ: Սակայն, ուսումասիրությամբ հաջողվել է պարզել, որ միշտ չէ, որ թվարկված ախտանշանները նշանակում են, որ ծերանում ենք:

Գիտնականները կարծում են, որ պատճառը  DRD2 գենն է; Բացի այդ,  DRD2 գենն ազդում է տարբեր նյարդային ազդակների` ուղեղին փոխանցմանը:

DRD2 գեն ունեցող մարդը դառնում է ցրված, մոռացկոտ, երբեմն էլ վատ հիշողության պատճառով սխալներ է թույլ տալիս: Նման մարդիկ դժվարությամբ են մտապահում ցանկացած տեղեկություն: Նման կարճատև մոռացկոտությունը հաճախ կենցաղում ու աշխատավայրում դառնում է  խդիրների պատճառ:

Տվյալ գենը 2 տարբերակով է հանդես գալիս. 500 կամավորների մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությամբ պարզվեց, որ նրանց մեկ  քառորդի մոտ ազոտական հիմքով ցիտոզինը ունակ է վերածվելու թիմինի  (Т):

DRD2 –ն համադրությամբ ու կամավորների պատմություններով գիտնականները կարողացան հայտնաբերել, որ թիմինով տարբերակը կրողները ավելի ցրված են ու մոռացկոտ, քան ցիտոզինով տարբերակը կրողները:

 Անկախ

Հովիկ Աբրահամյանն ավելորդ համարեց խորհրդարանի կողմից Քեսաբի դեպքերին միջամտելը

Հովիկ ԱբրահամյանԱյսօր մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ  նստաշրջանի հերթական քառօրյա աշխատանքը, որին մասնակցում է 117 պատգամավոր:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը բարձրացրեց Թուրքիայի կողմից Սիրիայի հայաբնակ տարածքներում` Քեսաբում և հասրակից բնակավայրերում, տեղի ունեցած ռազմական գործողություններին և հայերի տեղահանմանը որևէ կերպ արձագանքելու հարցը. «Մեր այդտեղի բնակչությունը, փաստորեն, հարյուր տարին դեռ չբոլորած, երկրորդ անգամ է տեղահան լինում, և եթե 1915թ. Հայաստան պետություն չկար, որ միջամտեր, ապա հիմա կա»,-ասաց պատգամավորը` հարցնելով ԱԺ նախագահին, թե ինչ քայլեր է նա նախատեսում այդ առնչությամբ,-միգուցե արտաքին գործերի նախարարության հետ համատեղ քննարկում կազմակերպենք, հանդես գանք համատեղ հայտարարությամբ, ամեն դեպքում, պետք է այս քառօրյան օգտագործենք որևէ ձևով արձագանքելու այդ իրադարձություններին»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, բայց ինչ վերաբերում է Ազգային ժողովի կողմից որոշակի գործողություններ իրականացնելուն, ապա նա դրանք ավելորդ է համարում: Ամենաարդյունավետը, ըստ Աժ նախագահի, կլինի արտգործնախարարին կամ ԱԳՆ որևէ ներկայացուցչի խորհրդարան հրավիրելը, որն էլ կփորձի ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում Սիրիայում: «Մենք իրավասու չենք միջամտելու ուրիշ երկրի գործերին»,-ասաց Աբրահամյանը` միաժամանակ նշելով, որ կարելի է արտգործնախարարության հետ համատեղ լսումներ կազմակերպել:

 

Անկախ

Ամեն տարի աշխարհում միլիոն երեխա է հիվանդանում տուբերկուլյոզով

da3001395638422Ամեն տարի ամբողջ աշխարհում  մինչև 15 տարեկան մոտ մեկ մլն երեխա է հիվանդանում տուբերկուլյոզով:

Այսպիսի տվյալներ են ստացել մասնագետները` բրիտանական թերթերից մեկի պատվերով կատարած հետազոտության արդյունքերով, հայտնում է AFP գործակալությունը ու նշում, որ խոսքը ժամանակակից դեղամիջոցների  ազդեցության նկատմամբ կայուն տուբերկուլյոզի մասին է:

Ուսումնասիրության հաշվետվության տվյալներով, աշխարհում  տուբերկուլյոզով հիվանդացության ամենաբարձր մակարդակը Հարավ-Արևելյան Ասիայում է. Այնտեղ տարեկան 400 հազար նոր հիվանդ երեխա է գրանցվում:

Ինպես նշել է  հետազոտական խմբի ադամ Թեդ Կոենը,  2011-ին ԱՀԿ-ի հրապարակած   հիվանդ երեխաների թիվն այժմ կրկնակի է: Իրական թիվը եռակի ավելի է, քան ներկայացնում են ազգային առողջապահական   կազմակերպությունները:isra.com

Անկախ

ՀՅԴ Հայ դատի գրասենյակը միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Թուրքիայի հակահայ գործողությունները

kessabԿը դատապարտենք Քեսապի վրայ, Թուրքիոյ ճամբով, վերջին օրերուն կատարուած յարձակողական գործողութիւնները։

Ամիսներէ ի վեր, մենք կը զգուշացնէինք միջազգային համայնքը, թէ Սուրիոյ մէջ կռուող այս օտար ծայրայեղական կռուողներ կը ներկայացնեն մեծագոյն վտանգը Սուրիոյ մէջ քրիստոնեայ փոքրամասնութեան համար։ Հայաբնակ Քեսապ աւանի եւ շրջակայ գիւղերուն վրայ այս դաժան եւ չհրահրուած յարձակումներով նորագոյն օրինակն են այդ բռնութեան, որ գործօն կերպով կը քաջալերուի դրացի Թուրքիոյ կողմէ։

Կոչ կ՚ուղղենք բոլոր պետութիւններուն, որոնք ազդեցութիւն ունին Սուրիոյ հակամարտութեան մէջ, գործածելու իրենց տրամադրելի բոլոր միջոցները՝ Քեսապի խաղաղ բնակչութեան դէմ այս յարձակումներուն վերջ դնելու եւ թոյլ տալու անոնց՝ ապահով եւ անվտանգ վերադառնալու իրենց տուները։

Վերջին հարիւր տարուան մէջ, այս երրորդ անգամն է, որ հայութեան կը պարտադրուի հեռանալ Քեսապէն. երեք պարագաներուն ալ՝ Թուրքիան կամ յարձակողն է եւ կամ՝ յարձակողներուն աջակցողը։

Միաժամանակ, անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը զսպէ Թուրքիան, որպէսզի ան դադրեցնէ իր հակահայ այս եւ նման գործողութիւնները, եւ ընդհանրապէս Հայաստանի ու հայութեան դէմ իր թշնամական քաղաքականութիւնը։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական խորհուրդ

Ընձուղտը հրաժեշտ է տալիս մահամերձ հիվանդին

o_91732154-ամյա հոլանդացի Մաիոն իր ողջ գիտակցական կյանքում աշխատել է Ռոտերդամի գազանանոցում` խնամել է ընձուղտներին: Վերջերս տղամարդու մոտ հայտնաբերվեց քաղցկեղի ծանր տեսակ: Նա խնդրեց գազանանոցի ադմինիստրացիային, որոշ ժամանակ գտնվել իր սիրելի կնդանիների մոտ:

Տնօրինությունը թույլատրեց Մարիոյին հաստատվել ընձուղտների կողքին: Գազանանոցի աշխատակիցների խոսքով, կենդանիները ճանաչում են Մարիոյին ու հասկանում, թե որքան դժվար է նրա համար: Տեղի ԶԼՄ-ներում հրապարակված լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է ընձուղտը Մարիոյի դեմքին դիպչում շուրթերով:

Մարիոն այլևս չի կարողանում քայլել: Նրա վերջին կամքն իրականացնելուն օգնում է  հատուկ կամավորական ծառայությունը:

Բացի կենդանիների հետ շփումից, տղամարդը ցանկացել է վերջին անգամ շփվել իր գործընկերների հետ,  հրաժեշտի ոչ մեծ հավաքույթ կազմակեպել:

Անկախ