Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

ձյան  արգելափակումիՄարտի 28-ին, ժամը 04.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խանջյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ինֆինիտի» մակնիշի 34 VS 359 պետհամարանիշի ավտմեքենան:
***

Մարտի 27-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ – Նորակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶ 52» մակնիշի 17 ԼՏ 876 պետհամարանիշի ավտմեքենան:

Անկախ

Սինգապուրի միջազգային օդանավակայանն աշխարհում լավագույնն է ճանաչվել

singapore-changi-airpor-2-390x290

Քաղաքացիական ավիացիայի ուսումնասիրության առաջատար Skytrax կազմակերպության վարկածով, “Չանգի” օդանավակայան արդեն երկրորդ տարին անընդմեջ արժանանում է “աշխարհի լավագույն օդանավակայան” տիտղոսին`  այնտեղ ստեղծված ժամանցի պայմանների  շնորհիվ:

Համապատասխան մեկնաբանությամբ է հանդես եկել Skytrax-ի ղեկավար Էդվարդ Փլեյսթեդը, որը նշել է, որ “Չանգին” հայտնի առաջատար ու նորարար է տրանսպորտային արդյունաբերության մեջ,”Նա թելադրում է, թե ինչպես կարելի է օդանավակայանը ուղևորության մի հաճելի մասը դարձնել”:

Անկախ

Չինական ռեստորանը օդ է բարձրացել. մեկ մարդ զոհվել է, 11-ը` վիրավորվել

o_867427

Մեկ մարդ զոհվել, 11-ը` վիրավորվել են  Չինաստանի մայրաքաղաքի արվարձանում,  տեղի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով, ռեստորանում կենցաղային գազի հետևանքով պայթյուն է եղել, իսկ դրան հետևած հրդեհն արդեն շիջվել է: Հիմա կատարվում է  հետաքննություն:

Անկախ

Օգնության են հասել փրկարարները

աինՄարտի 28-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Մարտի 27-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 1 շենքի բնակիչներից մեկին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Մարտի 27-ին, ժամը 11.44-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել ջրի խողովակի վթար, ինչից բնակարանն ամբողջությամբ ջրալցվել է. երկուամյա երեխային չեն կարողանում դուրս բերել ջրից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը. երեխայի հետ ամեն ինչ կարգին է:

***

Մարտի 27-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է ննջասենյակում և
չի կարողանում տեղաշարժվել. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1926 թ. ծնված  Մ. Ո.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Անկախ

Որտեղ են ապրում միլիոնատերերը

o_909643

2013-ին վերջին Ռուսաստանում հաշվվում էր դոլարանոց 82,3 հազար միլիոնատեր, որոնցից 52,7 հազարը բնակվում է Մոսկվայում: Նման թվեր են բերվում նոր հետազոտության մեջ, որը հրապարակել է  Սի-Էն-Բի-Սի գործարար նորությունների հեռուստաալիքը:

Զեկույցի համաձայն, ամենաշատ միլիոնատերեր 2013-ին ունեցել է ԱՄՆ-ը` ավելի քան 4 մլն մարդ: Երկրորդ դիրքում է Ճապոնիան` գրեթե քառակի նվազ ցուցանիշով` ավելի քան 1 մլն մարդ: Դրանից հետո Մեծ Բրիտանիան է (815 հազար մարդ), Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Բրազիլիան, Ֆրանսիան և առաջին տասնյակն ամփոփող Սինգապուրը` 225 հազար միլիոնատերերով:

Հարուստների թվով առաջատար դիրքեր են զբաղեցրել, Լոնդոնը, Նյու Յորքը, Տոկիոն, Սինգապուրը և Հոնկոնգը: Առաջին եռյակն ամփոփում է Մումբայը (37,1 հազար միլիոնատերով): ցուցակում 7 ամերիկյան, գերմանական 3, 2-ական չինական, ճապոնական ու  շվեյցարական քաղաքներ են:

Հարուստ մարդկանց ամենամեծ արտահոսք 10 տարում եղել է Չինաստանից ու Հնդկաստանից: Ֆրանսիան լքել է 31,7 միլիոնատեր: Իտալիան` 18,6 , իսկ Շվեյցարիան` 10,6 հազարը:

Անկախ

 

Իջևան քաղաքի զորամասի պահեստներից մեկում հրդեհ է տեղի ունեցել

հրդեհՄարտի 27-ին, ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի զորամասերից մեկի տարածքում այրվում են փայտ և ապակեբամբակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են զորամասի պահեստներից մեկի (35մ×70մ) տանիքի և պատի փայտյա կառուցատարրերը և ապակեբամբակ` մոտ 30 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.28-ին, մարվել` 23.45-ին:

Անկախ

Հանդիպումներ Լարիսսայում կոշտ խաղաոճ ունեցող թիմերի հետ

2-nyut AG-1Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Հունաստանի Լարիսսա քաղաքում կարողությունները փորձելու հնավորություն է ստացել Եվրոպայի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ` ,Չելենջ տրոֆիե մրցաշարում:

Մրցավայրում 8 հավաքականներ տեղաբաշխվել են երկու խմբերում: Նախնական փուլի մրցաշարերը կավարտվեն մարտի 28-ին: Մերոնք B խմբում են, և Էստոնիայի, Բուլղարիայի, Իսրայելի ներկայացուցիչների հետ խաղալուց հետո միայն հայտնի կդառնա, թե հաջորդ մրցակիցը որ թիմն է լինելու:
Հայաստանի հավաքականը կխաղա այն թիմի հետ, որը մյուս խմբում զբաղեցրած կլինի այդ նույն տեղը: Հանդիպումները կկայանան մարտի 29-ին և 30-ին:
Ի դեպ, նախկինում մերոնք հնարավորություն ունեցել են այս մրցաշարի շրջանակում խաղալու ներկայիս մրցակիցների հետ: 2006-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ է անցկացրել էստոնիայի ներկայացուցիչների հետ: Վերջիններս հաղթել են 22:18 (10:11), իսկ երկրորդ հանդիպումում գրանցվել է մարտական ոչ-ոքի` 25:25 հաշիվը: Ընդ որում, մերոնք ինչպես առաջին խաղում, երկրորդի առաջին կեսում առջևում են եղել (13:9) և ձեռքից բաց են թողել հաղթանակը: Իսկ ահա 2010-ին և 2012-ին Հայաստանի թիմը պարտվել է Բուլղարիայի և Իսրայելի հավաքականներին:

Մրցավայր ուղևորվելուց առաջ մեր երկրի ընտրանիի գլխավոր մարզիչ Անահիտ Հարությունյանը հայտնեց, որ բարդ խմբում ենք հայտնվել: Կազմակերպիչները հնարավորն արել են, որպեսզի իրենց երկրի հավաքականը համեմատաբար թույլ մրցակիցներ ունենա, ուժեղագույնները B խմբում են: A խմբում են Հունաստանի, Մոլդովայի, Լատվիայի, Բելգիայի հավաքականները:

Մարզիչն ասաց, որ մեր խմբում ընդգրկված Բուլղարիայի թիմը բարձրակարգ խաղացողներ ունի, իսկ Իսրայելի հավաքականի կազմում են բանակային ծառայություն անցած, ֆիզիկապես ամուր մարզուհիներ: Երկու թիմերն էլ կոշտ խաղոճ ունեն, և դժար է լինելու մրցակցելը: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականը պետք է փորձի անել հնարավորն այս քննությունից պատվով դուրս գալու համար: Հարությունյանը տեղեկացրեց, որ նախապատրաստական շրջանում ծանրաբեռնված մարզումներ են անցկացրել և հիմնականում փորձելու են պաշտպանվել և սուր հակագրոհներ ձեռնարկել:

Այս մրցաշարին թույլատրվում է մասնակցել մինչև 23 տարեկան մարզուհիներին: Մեր թիմում ամենափորձառուն 22-ամյա Լիանա Գրիգորյանն է: Մյուս խաղացողները տարիքով ավելի փոքր են: Կա նաև 17-ամյա հանդբոլիստուհի: Թիմի փորձառուներն են մարզչի դուստրը` Անի Ասատրյանը, Լուսինե Մկրտչյանը, Մերի Վահանյանը: Հայաստանի պատիվը կպաշտպանեն նաև Լուիզա Թուխիկյանը, Մարիամ Մովսիսյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Առաքելյանը, Մարիամ Մուրադյանը: Դարպասապահն է Սոֆիկ Թորոսյանը: Ֆրանսիայից Հայաստանի հավաքականը համալրել են Կլարա և Մարգո Թերզյանները, Մանո-Ռոզ Կարապետյանը: Ֆրանսիայից է նաև մարզիչ Պատրիկ Օթամյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ մեր թիմի խաղացողները նախկինում միասին հանդես են եկել եվրոպական միջազգային տարբեր ստուգատեսներում, Ֆրանսիայի մեր հայրենակիցներն էլ թիմի կազմում նորեկներ չեն:

Մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արայիկ Բաբայանը

ՊԲ,պնՄարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ   զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային  վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ ՌոմիկիԲաբայանը:

      ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան                         վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի  ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում էքննություն:

 

Դեթրոյտում, բնակելի շենքում պայթյուն է եղել.կան տուժածներ

o_911276Ամերիկյան Դեթրոյտ քաղաքում (Միչիգան նահանգ) պայթյուն է եղել բնակելի շենքում, ապա հրդեհ է բռնկվել: Տուժել է 6 մարդ, այդ թվում` 2 երեխա` 2 տարեկան մի տղա ու մեկուկես տարեկան մի աղջնակ:

Երեխաների վիճակը ծանր է:

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում: նախնական վարկածի համաձայն, պատճառը գազի արտահոսքն է: Հրշեջները դեռևս փորձում են շիջել կրակը:Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են:

 

 

Կոկա-կոլայի մեջ թաթախված հավի թևիկներ

havԲաղադրությունը
Հավի թևիկներ` 1 կգ
սոյայի թանձրահյութ` 3 ճ. գդալ
կոճապղպեղ` 1 մատի չափով
կանաչ սոխ` 2 փունջ
կոկա-կոլա` 1 լ
աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը
Եռման ջրով հավի թևիկները եփել 5-7 րոպե, ապա մարինացնել կոճապղպեղով ու սոյայի թանձրահյութով:
Դրանից հետո շարել մարինադի հետ տապակի մեջ ու թեթևակի եփից հետո ավելացնել կոլան այնպես, որ թևիկներն ամբողջությամբ ծածկվեն, ապա աղ ու պղպեղով համեմել ու եփել մինչև վերջնականապես պատրաստ լինելը:
Ջեռոցից հանել ու դասավորել ափսեի մեջ,վրան կտրատած կանաչ սոխ լցնել:

Ավերիչ երկրաշարժ Արգենտինայի հյուսիսում

o_765982

6,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել Արգենտինայի հյուսիսում, Լա-Ռիոհա քաղաքից 194 կմ արևմուտք:

Ռուսաստանի ԳԱ Սիբիրյան բաժանմունքի Երկրաբանական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղի  տվյալներով, էպիկենտրոնում երկրաշարժն ունեցել է  հարավային լայնության -29.22 և արևմտյան երկարության -68.84 կոորդինատներ, գրում է Ինտերֆաքսը:

Էպիկենտրոնում ցնցումներն իրենց ինտենսիվությամբ գնահատվում են որպես ավերիչ:

Անկախ

Հերթական սկանդալը Թուրքիայում. youtube-ում է հայտնվել Դավութօղլուի խոսակցությունը` Սիրիա ներխուժելու մասին.yerkirmedia.am

Ահմեդ ԴավութօղլուՍիրիայի հակամարտությունում Թուրքիայի ուղղակի մեղսակցության մասին հայտարարությունների, փաստերի շարքն ավելացավ աղմկահարույց մեկ այլ բացահայտումով, որն այդ երկրի ներքաղաքական պայքարի արդյունք է,հաղորդում է yerkirmedia.am-ն։

Երկիրը ցնցել է youtube-ում հայտնված գաղտնի ձայնագրությունը, որը կատարվել է, ամենայն հավանականությամբ, այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունում։

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը, նրա տեղակալը, Ազգային հետախուզության ծառայության պետը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը քննարկում են Սիրիայի հակամարտությունը, իրենց երկիր ծրագրերը։

Secim gudumu (Սեչիմ Գյուդումու) ծածկանունը կրող օգտատիրոջ կողմից Youtube-ում տեղադրած ձայնագրության մեջ, որն արվել է գաղտնալսմամբ, Դավութօղլուն խոսում է Սիրիայի տարածքում թուրքական հող համարվող Սուլեյման Շահի դամբարանի մասին, երբ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշում է, թե հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա, որտեղից նրանք 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք, եւ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի։

Այնուհետ Դավութօղլուն շարունակում է, թե “պետք է 2012-ին հարձակվեինք, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք, ափսոս, որ չմտանք Սիրիա”։
Հետախուզության պետ Ֆիդանը հավելում է, որ արդեն 2000 միավոր սպառազինություն ու ռազմական նշանակության ապրանքներ են ուղարկվել զինյալներին, իսկ գեներալ Գյուլերն էլ կարեւորում է ապստամբներին սպառազինելու անհրաժեշտությունը։ Նա խոսում է Սիրիա գեներալ գործուղելու մասին։
Ձայնագրության հրապարկումից անմիջապես հետո խուզարկություններ են սկսվել Արտգործնախարարության բոլոր սենյակներում։ Նախագահ Գյուլը շտապ խորհրդակցություններ է կազմակերպում մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ գաղտնի զրույցի մասնակիցների հետ։ Արդեն երեկոյան Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների որոշմամբ, այդ երկրում արգելվել է Youtub-ը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 Անկախ