ԱԶԲ ներկայացուցիչը «Հյուսիս-հարավ» ծրագրի աշխատանքներում ակնհայտ առաջընթաց է նկատում

080520144Ասիական զարգացման բանկի Կենտրոնական  և Արևմտյան տարածաշրջանի /CWTC/ տրանսպորտային վարչության տնօրեն Քսյաոհոնգ Յանգը Հայաստանում է՝  ծանոթանալու և գնահատելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքն ու որակը։

Մինչ շինհրապարակ այցելելը Քսյաոհոնգ Յանգը հանդիպեց  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Ծրագրի համաֆինանսավորման գործընթացում կարևորելով Ասիական զարգացման բանկի առաջնային դերը մյուս բանկերի հետ համագործակցության շրջանակում ՝ նախարարը նշեց, որ ԱԶԲ-ի  հետ համագործակցության շնորհիվ ծրագիրն ընթանում է բնականոն հունով և նկատվում է էական առաջընթաց:

Գագիկ Բեգլարյանը ԱԶԲ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց  մի քանի կետի վրա՝ մասնավորապես կարևորելով հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը, ինչպես նաև Երրորդ տրանշի ֆինանսավորման արագացումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 500 կմ ճանապարհի հարավային մասում (ընդգրկում է Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածը) վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիծը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

«Հյուսիս-հարավ» ծրագրով կառուցվող Երևան-Արտաշատ ճանապարհահատված Քսյաոհոնգ Յանգն անձամբ այցելեց: Նրան ներկայացրին, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ խնդիրներ են առաջացել, ճանապարհաշինական ի՞նչ մեթոդներ են կիրառվում, որպեսզի կառուցվող ճանապարհը որակապես լինի բարձրակարգ։

Ճանապարհահատվածն ուսումնասիրելուց , ապա նաև փորձարկելուց հետո Քսյաոհոնգ Յանգը նկատեց, որ իր վերջին այցելությունից հետո աշխատանքներում առաջընթացն ակնհայտ  է, և ներկա դրությամբ կարելի է արդեն փաստել, որ Տրանշ 1-ի մեկ ուղղությամբ երթևեկության 30 կմ հատվածն արդեն պատրաստ է:

«Իմ նախորդ այցից հետո ես բավականին առաջընթաց եմ նկատում, աշխատանքների կատարման ժամկետները բավականին արագացել են: Հյուսիսը հարավին կապող այս ճանապարհը կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Մենք հպարտ ենք, որ Ասիական զարգացման բանկը մասնակից է խոշորագույն այս շինարարության իրականացմանը»,-նշեց  Քսյաոհոնգ Յանգը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանն էլ հավելեց, որ իրականացվել է Արտաշատ-Երևան և Երևան-Աշտարակ հատվածների աջակողմյան մասերին մոտ 30 կմ հատվածի ծածկի բետոնացման աշխատանքները: Վերջնական չեն ավարտվել կարերի իրականացումը և ստուգված չէ մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշը: Ձմեռային դադարից հետո փետրվարի վերջին վերսկսվել են Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի ծածկի բետոնապատման աշխատանքները, իսկ Երևան- Աշտարակ հատվածի բետոնե ծածկի իրականացման աշխատանքները վերսկսվել են մարտին: Կարելի է արձանագրել, որ աշխատանքների 50 տոկոսն արդեն կատարված է։

Մի քանի օրից մեքենաների երթևեկության համար կբացվի նաև Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 3-4 կմ բետոնապատ հատվածը և կսկսվի այս ճանապարհահատվածի աջակողմյան հատվածի շինարարական և բետոնացման աշխատանքները։

Նախատեսվում է, որ Տրանշ 1-ում, որն ընդգրկում է Արտաշատ-Երևան, Երևան-Աշտարակ ուղղությունները, բետոնացման աշխատանքներն կավարտվեն մինչև դեկտեմբերի 23-ը։

«Մերսեդես-Բենց»-ի ուղևորներից երկուսը մահացել են

ավտոպատահարՄայիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 339-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլորվել ձախակողմյան ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորները` 1985 թ. ծնված Բագրատ Գրիգորյանը և 1935 թ. ծնված Ռեգուշ Հովագիմյանը, տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 7-ից 8-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 15 դեպքից` 6-ը, խարդախության 8 դեպքից` 6-ը, խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 2 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Արսեն Մկրտչյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Արսեն ՄկրտչյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Օրբելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
***

Արսեն Մկրտչյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թ., 9 հոկտեմբերի, ք. Երևան

Կրթություն 
1990 – 1996 թթ. – Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան-միջազգայնագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1990 – 1993 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1994 – 1998 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1997 – 1999 թթ. – «Թելմել» կոոպերատիվի նախագահի տեղակալ
1999 – 2000 թթ. – Հայսպառմիության Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի տնօրենի օգնական, քաղաքացիական և ընտանեկան իրավունքի դասախոս
2000 – 2001 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ
2001 – 2003 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2003 – 2005 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 թ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 – 2006 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
2006 թ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար
2006 – 2007 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2007 – 2008 թթ. – Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար
2008-2014 թթ. – Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
2014 թ. մայիսի 8-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր

Այս շաբաթ բորսայում կայացել է 22,25 մլն դոլարի առք և վաճառք

դոլարԱպրիլի 28-ից մայիսի 8-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 148,813,522 ԱՄՆ դոլար 412.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 169,169,088 ԱՄՆ դոլար 413.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,756,357 EUR 571.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18,255,421 EUR 575.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,170,256,928 ՌԴ ռուբլի 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 194,661,985 ՌԴ ռուբլի 11.65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլ 21-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 83.4 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն միայն լավագույնները. Ա. Աշոտյան

MHM87564 copyԽ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ հավակնորդների քննությունների հերթական փուլը: Քննության մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը մասնակիցներին ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ քննությունները կանցնեն արդար, օբյեկտիվ, և հավակնորդների ցանկացած բողոք հաձնաժողովը մանրամասն կքննարկի:

Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշել է, որ այս տարիների ընթացքում հազարից ավելի հավակնորդներ հաջողությամբ հանձել են վերոնշյալ քննությունները` չնայած մեծ է եղել նաև անբավարար ստացածների թիվը: <Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հավակնորդների 20- տոկոսից ավելին չի հաղթահարել կամ բանավոր կամ գրավոր փուլը: Օբյեկտիվիության առումով լուրջ դժգոհություններ չեն եղել, արդարության հետ կապված որևէ խնդիր չի եղել: Եթե հավակնորդը բողոքարկում է արդյունքները, հանձնաժողովը նրա հետ միասին վերլուծում է գրավոր աշխատանքը, իսկ բանավոր փուլը ձայնագրվում է, և այն շատ հեշտ է կարելի է վերծանել: Ասեմ ավելին` եղել են դեպքեր, որ բողոքարկման դեպքում հանձնաժողովը վերանայել է իր որոշումը: Հանրապետության ողջ տարածքում մենք ունենք բազմաթիվ հավակնորդներ, որոնց մեծ մասն արդեն տնօրեն է աշխատում>,-նշել է նախարարը` հավելելով, որ նախարարությունը նախատեսում է բարդացնել վերոնշյալ քննությունները և ավելի խիստ պահանջներ դնել տնօրենների առջև: <Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն  միայն լավագույնները>,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, թե այս տարիների ընթացքում քննությունների ոչ հաջող մասնակցության հետևանքով հանրապետության դպրոցներում 200-ից ավելի տնօրեններ փոխվել են:

Նշենք, որ հավաստագրման քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր /թեսթային/ և բանավոր: Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քնությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել և ընտրվել տնօրեն։
Հայտագրված 130 հավակնորդից քննական առաջին օրը մասնակցել են 26-ը:

 

Նվերներ մայիսյան տոների նախաշեմին

SIP_0838 copyՄայիսյան տոների կապակցությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել PC electronics ընկերությունը:

Մայիսի 7-ին` մայիսյան տոների նախաշեմին, Հանրապետական կենտրոնական զինկոմիսարիատի բակում ընկերության ներկայացուցիչները հաշմանդամ զինվորականների, հայրենյաց սահմանների պաշտպանության համար մղված մարտերում ակտիվ մասնակցություն  ունեցած և այսօր էլ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զինծառայողների հանձնեցին նվերներ: Միջոցառմանը ներկա էին մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ:

Ջերմագին շնորհավորանքներ և արժեքավոր նվերներ ստացան 11 զինծառայող հաշմանդամներ և ՀՀ ու Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին ակտիվորեն մասնակցած 19 զինծառայողներ, ովքեր այսօր էլ մեծ նվիրումով ծառայում են հայկական զինված ուժերում:

Շնորհավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձերի կապակցությամբ` թե պաշտպանության նախարարության և թե PC electronics կազմակերպության ներկայացուցիչները ևս մեկ անգամ արժևորեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած խիզախ հայորդիների սխրանքը: Նրանք նաև վստահեցրին, որ երբեք ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում և որ մայիսյան փառավոր տոների նախաշեմին պատրաստած նվերները  նվազագույնն են, ինչով կարող են մի փոքր ուրախություն պարգևել հատկապես հաշմանդամ զինվորականներին և նրանց ընտանիքների անդամներին:

 

 

 

 

 

 

Գոհար Մարտիկյան. «Արցախյան հերոսամարտը գրերի գյուտից հետո հայոց պատմության երկրորդ ոսկեդարն է»

20140508_134616Մայիսի 8-ին՝ Եռատոնի նախօրեին, «Ապրելու բանաձև» ծրագրի շրջանակներում Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում հանդիպում էր կազմակերպվել զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայր Գոհար Մարտիկյանի հետ։

«Ապրելու բանաձև» ծրագիրն իրականացնում է «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Այն դրամաշնորհի է արժանացել «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսները» անվանակարգում։

Գոհար Մարտիկյանի վերջին 12 տարիների աշխատանքը նվիրված է արցախյան գոյամարտում զոհված հայորդիների ամփոփ կենսագրական մատենաշարի ստեղծմանը։ Եվ նախագահի դրամաշնորհի շրջանակներում կրթական հաստատություններում, զորամասերում, տարբեր լսարաններում հանդիպելով երիտասարդների ու պատանիների հետ` մատենաշարի հեղինակը նրանց հաղորդակից է դարձնում Արցախյան ազատամարտի տարեգրությանը, զոհված ու ապրող հերոսների կենսագրությանը։

Տիկին Մարտիկյանը նշում է, որ երիտասարդների հետ հանդիպումների արդյունքում նկատել է, որ Արցախյան պատերազմի մասին հետաքրքրությունն անչափ մեծ է։ «Անդրադառնալով յուրաքանչյուր հերոսի ապրելու բանաձևին՝ ես ջանում եմ տալ պատմական անցյալից մինչև մեր օրերը հաղթանակի բերող այն տրամադրվածությունը, որը տարավ տղաներին կռվի դաշտ։ Արցախյան պատերազմը լոկ հերոսամարտ չէ։ Այն գրերի գյուտից հետո հայոց պատմության երկրորդ ոսկեդարն է»,- հանդիպման ընթացքում նշեց Գոհար Մարտիկյանը։

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը նշեց, որ թեև իրենց հիմնական գործառույթը մասնագիտական կրթություն իրականացնելն է, սակայն ուսումնական գործընթացում մեծ տեղ են հատկացնում նաև երեխաների հայրենասիրական դաստիարակությանը։ Նա կարևորեց քոլեջի սաների հանդիպումը հատկապես Գոհար Մարտիկյանի հետ, քանի որ մեր երեխաները պետք է տեսնեն ու շփվեն այն մայրերի հետ, ովքեր ծնել են այն հերոս տղաներին, ում շնորհիվ մենք այսօր ապրում ենք, աշխատում ու սերունդ մեծացնում։

«Ապրելու բանաձև» ծրագրի վերջնական արդյունքը կդառնա Արցախյան գոյամարտում զոհված հերոսների կենսագրական մատենաշարի հերթական հատորյակի լույս ընծայումը, որի մեջ կամփոփվեն վերջին շրջանում Գոհար Մարտիկյանի՝ Արցախ կատարած գործուղումների, այցերի արդյունքները։ Հատորյակում կներկայացվեն Շուշիի ազատագրումը, Քարին տակի հերոսամարտը։ Հերոսների կյանքն ամփոփող հատորյակը լույս ընծայումից հետո կտրամադրվի զորամասերին, կրթական հաստատություններին, գրադարաններին ու ընթերցասրահներին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ադրբեջանի արտգործնախարարն արձագանքել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը

Էլմար ՄամեդյարովԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, և եթե, առաջին հերթին, Հայաստանի զինված ուժերի զորքերը դուրս բերվեն Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից, բոլոր խնդիրները կլուծվեն: Այս մասին մայիսի 8-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` մայիսի 7-ին Վաշինգտոնի “Կարնեգի” հիմնադրամում արած հայտարարության 6 դրույթները:

Ըստ արտգործնախարարի՝ Ուորլիքի կողմից առաջարկվող 6 սկզբունքները նոր չեն և հնչել են նախկինում: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն իր համաձայնությունն է տվել սկսելու Ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները:

“Առկա ստատուս քվոն անընդունելի է: Մենք հայկական կողմին կոչ ենք անում հարցը համատեղ լուծել”,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան: Նրա խոսքով՝ հակամարտության կողմերի միջև վստահություն չկա, և հարկադիր տեղահանվածների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղարարաների տեղակայում: “Եթե մենք քաղաքական տեսանկյունից համաձայնության հասնենք, ապա կկարողանանք այդ հարցը լուծել”,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

ԵԱՀԿ Մինսկ Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին՝ նշելով, որ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի:

Մայիսի 9-ը մեր հաղթանակների սկիզբն է

timthumbՄայիսի 9-ին կլրանա Շուշիի ազատագրման 22-ամյակը: Հայաստանի համար այդ հերոսական իրադարձության և դրա նշանակության մասին Անկախի հետ զրուցեցին ազատամարտիկներ Հակոբ Դաշյանը և Գագիկ Սարուխանյանը:

«Իրականում Շուշիի հաղթանակը հոգեբանական հաղթանակ էր, որ պետք է զգա յուրաքանչյուր հայ: Այն ժամանակ զգում էինք, հիմա էլ պետք է զգանք»,- ասում  է Հակոբ Դաշյանը:

«Մայիսի 9-ը մեր հաղթանակների սկիզբն է, որ դեռ չի ավարտվել: Մեր արյան կանչով ենք այնտեղ եղել, արյունն է կանչել այնտեղ մեզ բոլորին, ամեն ազատամարտիկի, և հիմա նույն իրավիճակն է ստեղծվել հանրապետությունում. մենք պետք է կարողանանք հոգեբանորեն տրամադրվել, բարոյահոգեբանական իրավիճակը պետք է բարձրացնել, որ կարողանանք մեր անկախությունը պահել և հաղթանակները շարունակել»:

Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ սխալ է հաղթանակի օր կոչել մայիսի 9-ը:  «Արցախյան պատերազմում Հաղթանակի օր կոչել այս օրը ես չեմ կարող, որովհետև նախ՝ դեռ պատերազմը ավարտված չէ, այլ Բիշքեկում կնքվել է զինադադարի պայմանագիր, սակայն այդ զինադադարը անգամ չի պահպանվում: Պարբերաբար լուրեր ենք ստանում սպանված զինվորների մասին: Պատերազմը չի ավարտվել. ի՞նչն ենք նշում: Մենք այսօր կարող ենք նշել Շուշիի ազատագրման օրը, որ շատ կարևոր էր, սակայն վերջնական հաղթանակ չէ»,-ասաց նա:

Ազատամարտիկն  անդրադարձավ զինադադարի պայմանագրին, որ ակնհայտ կոպիտ սխալներով է կնքվել. «Կա խոսք՝  «Եթե չես ուզում լինի պատերազմ, պետք պատրաստ լինես պատերազմի»: Մենք այդ ժամանակ վերելքի վրա էինք և վերջնականապես կոտրել էինք հակառակորդի մեջքը, կարող էինք հետ վերադարձնել ավելի մեծ տարածքներ: Ոչ մի բան չի արվել: Թուրը մեր ձեռքում էր: Այն ժամանակ, երբ «թուրքերը» Բաքվից 30 կմ հեռավորությամբ խրամատներ էին փորում և հայտարարում, թե Բաքուն չեն տա: Եվ այդ պայմաններում կնքել պայմանգիր, որը ոչ մի առավելություն չի տալիս, մեծ վերապահումով կարող եմ անվանել միամտություն, եթե ոչ դավաճանություն»:

Թույլ տված ամենամեծ սխալը ազատամարտիկը համարում է այն, որ ոչ մի նախապայման չի դրվել այդ զինադադարի պայմանագրի մեջ, վերջնականապես ամրագրեր Արցախի անկախությունը կամ Հայաստանին միանալու իրավունքը: Գագիկ Սարուխանյանը կարծում  է, որ ամեն ինչի  հիմքը ռուսական ոչ հայանպաստ քաղաքականությունն էր. «Հայաստանը անկախություն ստանալուց ի վեր իրական, յուրային կառավարություն չի ունեցել: Ընդամենը փոխելով դրոշի գույնը և զինանշանը կամ դե յուրե անկախ համարվելով, Մոսկվայի ՆԳՆ գործակալները այստեղ եկել են իշխանության: Ազգանունները հայկական են, իրենք հայ են, բայց իրականում նրանք ծառայում են օտար պետության: Ռուսաստանին ձեռնտու չէր , որ Հայաստանը հաղթեր այս պատերազմում: Նրան ձեռնտու էր հենց այս կարգավիճակը. Արցախի խնդրի միջոցով կախվածության մեջ պահել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»:

Ազատամարտիկն  անդրադարձավ նաև Վոլոդյա Ավետիսյանի կալանավորմանը:

Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալեվլ է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու  կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով): Ազատամարտիկի հարազատներըև մարտական ընկերները բազմիցս պահանջել են ազատ արձակել նրան:

«Մայիսի 9-ի տոնից առաջ  իր ընտանիքը «Երազ» մակնիշի մեքենան փորձում էր  վաճառել, որպեսզի մի փոքր գումար գոնե ձեռք բերի: Դուք պատկերացնում եք՝ առավոտյան նրա երեխաները արթնացել են և տեսել, որ ավտոմեքենայի վրա գերեզմանոցի ծաղկեպսակ է դրված: Այս իշխանությունները պետք է դրանով զբաղվեն: Շարունակ խոսում են, որ Վոլոդյան այնքան էլ փառունակ զինվոր չէր: Այդ մարդը այնքանով էր զինվոր, ինչքանով որ կար: Դա դեռ հարց է , եթե մտածենք, նա լավագույն զինվորներից էր: Ինչպես կարող եք Մայիս 9-ի նախօրյակին Վոլոդյա Ավետիսյանի մեքենային ծաղիկ դնել: Այդ ո՞ր սրիկայի լակոտի ձեռքն է գնացել նման բան անել»,-ասաց  Գագիկ Սարուխանյանը:

Ազատամարտիկը գտնում է, որ դրանով որոշ անձինք նպատակ են ունեցել վախեցնել Ավետիսյանին. «Ըստ երևույթին՝ ցանկացել են վախեցնել Վոլոդյային, բայց նա բերդում է այժմ, փաստորեն այդ սպառնալիքը ուղղված է նրա երեխաներին և ընտանիքին»:

Ադրբեջանում այրել են հայկական դրոշ

2 (2)“Շուշիի “օկուպացիայի” օրվա կապակցությամբ Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը այցելել է Բաքվում գտնվող Նահատակների արահետ, որտեղ կազմակերպության մի քանի անդամներ փորձել են այրել Հայաստանի դրոշը, հաղորդում է “Հագին” կայքը:

Արահետի ոստիկանության հերթապահ աշխատակիցները անմիջապես միջամտել են և թույլ չեն տվել այրել դրոշը: Դրա պատճառով ծեծկռտուք է սկսվել ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև:

Օգտվելով ստեղծված 44819_res_0իրարանցումից՝ ակցիային մասնակից կանանցից մեկը ի վերջո այրել է հայկական դրոշը:

Անկախ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

հքծՇիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրասված նյութերով` ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի` հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթներն իրականացնելիս` ՀՀ ոստիկանության Անիի բաժնում կատարած ստուգումների արդյունքում պարզել է, որ նշված բաժնում 2013թ. սեպտեմբերից հրամանագրված ՊՊԾ ջոկի ոստիկան Վ. Ս.-ն աշխատանքի ներկայացել է ընդամենը երեք-չորս օր, իսկ ծառայություն չներկայացած օրերին աշխատել է վերոնշյալ բաժնի պետին պատկանող հացի արտադրամասում` որպես մենեջեր:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հալեպում պայթեցրել են «Կառլտոն» հյուրանոցը

o_871076Սիրիայում, Հալեպի կենտրոնում պայթեցրել են«Կառլտոն» հյուրանոցի շենքը: Կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում.ներկայում ճշտվում է նրանց թիվը:

Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, ահաբեկչությունն ընդդիմության զինյալների ձեռքի գործն է: Պայթուցիչը տեղադրվել է շենքի տակ` թունելում: Հյուրանոցն ամբողջությամբ ավերվել է: Վնասվել են ու քանդվել նաև հնագույն շինություններ  հյուրանոցին հարակից թաղամասում:

Անկախ

Ազգային հավաքականի ֆուտբոլիստների հրավերներն ուղարկվեցին

ffa5Արտերկրում հանդես եկող ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստներին պաշտոնական կամ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով` այսօր ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը պաշտոնական հրավերներ է ուղարկել համապատասխան 18 ակումբների:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող խաղացողներից Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան

 

Արտակ Եդիգարյան, «Ժալգիրիս», Լիտվա

 

Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա

 

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

 

Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա

 

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

 

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

 

Արազ Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

 

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա

 

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

 

Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

 

Նորայր Ասլանյան, «Վիլլեմ II», Հոլանդիա

 

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

 

Արթուր Սարկիսով,  «Վոլգա», Ռուսաստան

 

Ալեքսանդր Թումասյան, «Յարո», Ֆինլանդիա

 

Արմեն Համբարձումյան, «ԲԿՄԱ», Մոսկվա, Ռուսաստան

 

Մաուրո Գևգեոզյան, «Ալիանսա», Պերու

 

Արթուր Միրանյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա

 

Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ», Ռուսաստան

 

Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ: Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը Երևանում կմեկնարկի մայիսի 21-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:

Պուտին.Եվրոպայում կրկին գլուխ է բարձրացնում ռազմատենչ ազգայնականությունը

o_944481ՌԴ նախագահ Պուտինն այսօր Ուկարիանում տիրող իրադրության վերաբերյալ հայտարարություն է արել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Մեր հարևանի `մեզ եղբայրական  Ուկրաինայի օրինակը, անկնառու ցույց է տալիս, որ անպատասխանատու քաղաքականությունը շատ ցավ ու կորուստ է բերում»: Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսատանն անտարբեր չէ Ուկրաինայի ճակատագրի հանդեպ ու պատրաստակամություն է հայտնել հետևելու Մոսկվա մեկնած ՀԱՊԿ-ի գործող նախագահի այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին: Նա նշել է, որ Մոսկվան նախօրեին «օգտակար զրույց» է ունեցել ՀԱՊԿ-ի գործող նախագահ Դիդյե Բուրքհալտերի հետ:

Պուտինն անհանգստացած է Եվրոպայում ռազմատենչ ազգայնականության վերածնվելու կապակցությամբ: «Եվրոպայում կրկին գլուխ է բարձրացնում ռազմատենչ ազգայնականությունը, այն նույնը, որը հանգեցրեց նացիստական գաղափարախոսության առաջացման: կանգ չենք առնի յուրաքանչյուր օջախի վրա, մեք գիտենք, որտեղ ենք հանդիպում նման վտանգի», ասել է նա Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ:

Անկախ

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները

b_889579Մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը Forbes –ը հրապարակել է  երեկ: Այն գլխավորում է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որը Մադրիդի «Ռեալի» կազմում է հանդես գալիս:

Անցած տարի առնվազն յուրաքանչյուր  խաղի ընթացքում առնվազն մեկ գոլ խփած ֆւտբոլիստը վստակել է 73 մլն դոլար: Դրանից 49 մլն-ը աշխատավարձ է ու ակումբի բոնուսները, մնացած գումարը Nike, Samsung, Tag Heuer, Fly Emitates և Herbalife-ի  գովազդներից է ստացել:

Երկրորդ տեղում իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է` 65 մլն դոլարով: Ակումբում նա վաստակել է 42 մլն, իսկ մնացած գումարը ստացել է Adidas, Samsung, Pepsi, Turkish Airlines և Herbalife-ի հետ համագործակցությունից: Դա էլ վերջը չէ. ԱՄՆ-ում, օրինակ, Մեսսին արդեն ամենապոպուլյար  10 ֆուտբոլիստներից է մեկն է համարվում, չնայած ամերիկյան հեռւստաէկրաններին նույնիսկ նրա մասնակցությամբ հոլովակները չեն ցուցադրվել:

Երրորդ հորզոնականում ֆրանսիական «Փաղի Սեն-ժերմեն»-ի խաղացող Զլատան Իբրահիմովիչն է` 30 մլն դոլար խաղադաշտում աշխատանքի համար ու 4 մլն էլ` Nike և Volvo գովազդներում նկարահանվելուց:

Ամենաբարձրվարձատրվող ֆուտբոլիստների առաջին հնգյակում են նաև «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը (28 մլն դոլարով) ու ֆրանսիական «Մոնակոյի» ու Կոլումբիայի հավաքականի խաղացող Ֆալկաոն (26 մլն դոլար): Փաստորեն, առաջին հնգյակից դուրս է մնացել անցած տարվա առաջատարը` անգլիացի Դևիդ Բեքհեմը, ով ներկա դրությամբ ավարտել է իր կարիերան: Այն ժամանակ Ռոնալդուն երկրորդն էր, իսկ Մեսսին` երրորդը:

Մարկո Ռոյսը` տարվա լավագույն ֆուտբոլիստ

ՀՄ-ռոյսtumblr_mzlzv0ok1f1sa367mo1_1280Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմակից, Գերմանաիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը, Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների քվեարկությամբ, ճանաչվել է  տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Այն կազմակերպել էին Ruhr Nachrichten կայքը և Radio 91,2 ռադիոկայանը: Երկրորդ տեղում է կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը:

Գերմանիայի  ընթացիկ մրցաշրջանում Ռոյսն անցկացրած 29 խաղում մրցակիցների դարպասը 16 գնդակ է խփել:

Ռուսաստանում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ և պատանդներ վերցրել

1Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի Աբդուլլահ Մահոմեդալիևը կրակել է երկու ոստիկանների ուղղությամբ, թաքնվել Նիժնևարտովսկի շենքերի շքամուտքերից մեկում և պատանդ վերցրել բնակիչներին, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը։

 

Ըստ առկա տեղեկությունների՝ Նիժնևարտովսկի չորս բնակիչ պատանդ է մնացել յոթուկես ժամ։ Ի պատասխան ոստիկանների՝ փաստաթղթեր ներկայացնելու պահանջին՝ երկու կասկածելի քաղաքացիներից մեկը հանել է ատրճանակն ու կրակել իրավապահի կրծքին, ինչից հետո նրանք փախել են հանցանքի վայրից։

 

2Նրանցից մեկը շուտով ձերբակալվել է փողոցում, իսկ երկրորդը մտել է շքամուտք և փորձել է տանիք բարձրանալ: Սակայն դուռը փակ է եղել, և հանցագործը ներխուժել մոտակա բնակարան, որտեղ գտնվել են տարեց ամուսիններ, երիտասարդ կին, նրանց դուստրն ու մանկահասակ երեխան։

 

Ուժայիններն արագ պարզել են, թե որտեղ է թաքնվում հանցագործը։ Երկար ժամանակ նա սպառնացել է սպանել ողջ ընտանիքին, սակայն 7 ժամ անց, երբ պատուհանից տեսել է դիպուկահարներին, որոշել է հանձնվել։

 

3Նախնական տեղեկություններով՝ պատանդները չեն տուժել։ Դուրս գալուց առաջ Մահոմեդալիևը ատրճանակը հանձնել է պատանդ կանանցից մեկին: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել և կալանավայրից ազատ է արձակվել 2012թ.-ին։

Սևանը՝ փրկագին…

ՍևանՍևանա լճից օրենքով նախատեսված տարեկան 170 մլն խմ-ի փոխարեն 240 մլն խմ ջրի բացթողումը 5 տարի ժամկետով Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ամենաբուռն քննարկվող հարցերից մեկն էր, եթե ոչ ամենավիճահարույցը: Բանը հասավ նրան, որ կառավարությունն անգամ զիջումների գնաց, և նախագիծն ընդունվեց ոչ թե հինգ տարի ժամկետով, այլ` մեկ:

Խնդիրն այն է, որ Արարատյան դաշտավայրում ձկնային տնտեսությունների կողմից խորքային հորերի բացման և ջրային ավազանի անխնա ու անկառավարելի օգտագործման հետևանքով այսօր արտեզյան ավազանի ջուրը գրեթե ցամաքել է, և հսկայական տարածքներ մնացել են առանց ոռոգման ու խմելու ջրի: Եվ այդ խնդիրը լուծելու միակ տարբերակը կրկին մնում է Սևանը, որը միշտ էլ օրհասական պահերին օգնության է հասնում ժողովրդին:

Սևանից տարեկան 70 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագծի ամենաթունդ քննադատողներից մեկը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էր, որն իր ելույթում նաև սենսացիոն հայտարարություններ արեց: Ըստ պատգամավորի, ոռոգման խնդրից բացի, ջրի բաղթողումը նաև այլ խնդիրներ է լուծում, հատկապես հարուստների` Սևանի ափին գտնվող օբյեկտների, ամառանոցների ջրի տակ անցնելու վտանգը և էլեկտրական հոսանքի արտադրությամբ միլիոնավոր դոլարների ստացումը:
Մեզ հետ զրույցում պատգամավորն իր «համեստ» հաշվարկներն արեց. այս ջրի բացթողնման արդյունքում տարեկան 10 մլն դոլար արժեցող լրացուցիչ էլեկտրաներգիա կարտադրվի:

Ի դեպ, նման մի հաշվարկ էլ արել է «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իբր ջրի բացթողնման իրական պատճառը 50 մլն դոլար արտասահմանյան վարկն է, որի տևողությունը 5 տարի է՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան կառավարությունն ուզում է Սևանից հավելյալ ջուր բաց թողնել: «Հինգ տարվա ընթացքում, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, հավելյալ բաց թողնված ջրով արտադրվելու է 50 մլն դոլարի էլեկտրաէներգիա, որով էլ պիտի փակվի այս վարկը: Իսկ թե 50 մլն վարկային միջոցների ճակատագիրն ինչ է լինելու` բոլորիս էլ հայտնի է»,- գրել էր նա:

Որոշ բնապահպաններ էլ պնդում են, որ հենց հիմա էլ Սևանից բաց է թողնվում օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից էլ ավելի ջուր՝ մոտ 450-500 մլն խմ, և դա տեղի է ունենում օրենքի մեկ այլ խախտումով. ջուրը բաց է թողնվում օրենքով նախատեսված հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածից ավելի շուտ, որպեսզի այդ մեծ թիվը չերևա:

Բնապահպանները մի երևույթի մասին էլ են բարձրաձայնում, որը, ըստ Մանուկյանի, սկանդալ է, եթե հաստատվի. Սևան մտնող Արփայի ջուրը չի հաշվարկվում մուտքի ժամանակ: «Դա ջուր է, որը չի երևում և որը փող է դառնում»,- ասում է պատգամավորը:

Արամ Մանուկյան (1)Նա նաև հայտարարում է, որ կառավարությունը նպատակային ձևով վերջին 3-4 տարվա ընթացքում դադարեցրել է Սևանա լճի մակարդակի բարձրացումը, որպեսզի հարակից տարածքների հարուստ օբյեկտները ջրի տակ չանցնեն. պետական ծրագրով նախատեսված է ջրի մակարդակը բարձրացնել մինչև 6 մետր, սակայն այսօր այն դեռևս 3,9 մետրով է բարձրացել:

Պատգամավորը կարծում է, որ այս ամենը վերահսկող չկա, և Սևանի հետ վարվում են այնպես, ինչպես որոշ պաշտոնյաների անձնական շահն է թելադրում:

Նա մի խնդրի վրա էլ է ուշադրություն հրավիրում, որը բարձրաձայնում են նաև բնապահպանները: Արարատյան դաշտավայրի ջրային ավազանի վնասման հետևանքով հողի տակ սնամեջ տարածքներ են առաջացել, ինչը կարող է հանգեցնել բնական աղետների՝ նստվածքների, երկրաշարժերի և այլն:

Պատգամավորի բարձրաձայնած խնդիրներից թերևս այս մեկի հետ համամիտ է «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը. իսկապես Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներն օգտագործվել են չափազանց սխալ ձևով:

Ինչ վերաբերում է լճից էլեկտրաԷներգիա ստանալու նպատակով ջրի բացթողնմանը, մասնավոր անձանց տարածքները ջրի տակ անցնելու խնդրին կամ գաղտնի ձևով նախատեսվածից ավելի ջուր բաց թողնելուն, Ջավադյանն այս ամենին իր հակափաստարկներն է ներկայացնում: «Սևանա լիճը հսկվում է մի քանի կառույցի կողմից՝ բնապահպանության նախարարության, ՀայպետՀիդրոմետ ծառայության, Ջրպետկոմի, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի և այլն: Հնարավոր չէ որևէ լիտր ջուր ավելի հանել, որ ոչ ոք չիմանա: Այդ ամենը հսկվում է ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան: Ոչ էլ կարող են չորս-հինգ կառույցներ միանալ իրար ու գողություն անել: Դա հիմարություն է, թող ներեն ինձ, իհարկե»:

Այն մտահոգությանը, թե ինչու է այս տարի ջրառն իրականացվել նախատեսված ժամկետից շուտ, Ջավադյանը պարզաբանում է. «Այս տարի խիստ ջրասակավ տարի է, այդ պատճառով էլ ջուրը բաց ենք թողել ապրիլի վերջին, և այսօրվա դրությամբ 18 մլն 600 խմ ջուր արդեն բաց է թողնվել: Եթե անցյալ տարի մայիսին, օրինակ, Հրազդան գետում կար մոտ 33 մլն խմ ջուր, այս տարի՝ մոտ 13 մլն խմ է: Լիքն էր Ազատի ջրամբարը, կիսով չափ լցված էր Յուրի ՋավադյանԱպարանի ջրամբարը: Անցյալ տարի ամբողջ մայիս ամիսն անձրևային էր, դրա համար էլ ջրառը տեղի է ունեցել ժամանակին՝ հունիս ամսին»:

Ընդդիմադիր պատգամավորի և որոշ բնապահպանների դիտարկումը, թե Սևան մտնող Արփայի ջուրը չի վերահսկվում, Ջավադյանը նույնպես հերքում է՝ ասելով, որ մի քանի չափման սարքեր կան տեղադրված, իսկ վերջինը, դեպի Սևանա լիճ իջնող հատվածում, արբանյակային ծրագրով վերահսկվում է նաև ամերիկացիների կողմից:

Իսկ թե ինչու է վերջին տարիներին կասեցվել ջրի մակարդակի բարձրացման գործընթացը, բացատրում է. « Սևանը 6 մետր բարձրացման պետք է հասնի մինչև 2029 թվականը: Այսօրվա վիճակը դեռ մի բան էլ ավելին է, մենք հիմա առաջընթաց բարձրացում ունենք և՛ բնության գործոնով պայմանավորված, և՛ մեր խիստ վերահսկողության շնորհիվ, և արդյունքում հասել ենք 2019 թ. մակարդակին»:

Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների խնդրի մասին խոսելիս «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրենն ավելի կոշտ քննադատություն է հնչեցնում ՝ փաստելով, որ դաշտավայրի ջրերի սխալ կառավարման պատճառով 31 համայնքներ զրկվել են խմելու և ոռոգման ջրից, իսկ այսօր արդեն մեծ ռիսկեր կան ատոմակայանի հետ կապված, քանի որ հովացման համակարգի պոմպերը չեն աշխատում ջուր չլինելու պատճառով: «Այժմ միջոցառումներ են ընթանում այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- ասում է Ջավադյանը, որը հենց նոր էր վերադարձել Մեծամորի ատոմակայանից:

Նա նաև հիշեցնում է, որ Հանրային խորհուրդն իր ստեղծման օրվանից ի վեր՝ հինգ տարի շարունակ, բարձրացրել է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգի հարցը՝ հասցնելով այն նաև կառավարության ղեկավարին ու երկրի նախագահին: Եվ միայն վերջերս նախորդ կառավարությունը որոշեց ընթացք տալ այդ խնդրին և կասեցնել ձկնաբուծության նպատակով ջրի անարդյունավետ ու ապօրինի օգտագործման գործընթացը, իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հանրային խորհրդին այդ հարցը հետևողականորեն բարձրացնելու համար: «Ոչ միայն ասել ենք, այլև մեկ տարի շարունակ ուսումնասիրել ենք խնդիրը, ծրագիր կազմել, ներկայացրել կառավարություն, որն էլ դրա հիման վրա սկսել է համապատասխան քայլեր ձեռնարկել»:

Ինչ վերաբերում է իրավիճակը շտկելու հնարավորություններին, ապա Ջավադյանի խոսքով՝ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ բոլոր ձկնային տնտեսություններն անցնեն կիսափակ համակարգի. «Այսինքն` ընդերքից հանեն 30 տոկոս ջուր, և հանածի 70 տոկոսը պտտացնեն»:

Նշենք, որ կառավարության սկսած միջոցառումներից հետո 77 ձկնային տնտեսություն արդեն վերացել է՝ չկարողանալով բավարարել անհրաժեշտ չափանիշները: «Պետք է ծախսեր, ներդրումներ անեն: Ավելի գրագետ շահագործելով՝ կարող են շահույթ ստանալ, ճիշտ է՝ վերադարձը կարող է մի փոքր ուշ լինել, բայց կլինի: Իսկ էս վիճակում, պարզ է, գերշահույթներ էլ կստանան»:

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է հասնել նրան, որ արտեզյան ջրային ավազանից վայրկյանում 22.7 խմ հանվի ոռոգման և խմելու ջրերի համար, իսկ 12 խմ՝ բոլոր ձկնային տնտեսությունների: Այժմ ձկնային տնտեսություններն օգտագործում են մոտ երեք անգամ ավելի ջուր՝ 30 խմ վայրկյանում: «Երբ որ կառավարությունը հասնի դրան, այդ օրվանից սկսած` 4-5 տարի հետո մենք կունենանք ջրերի բարձրացում, և արտեզյան ավազանը կսկսի վերականգնվել: Ինչքան ուշացնենք այդ գործընթացը, ամեն տարի 10 տոկոսով վիճակն ավելի կվատանա»:

Բնապահպանների այն պնդմանը, որ արտեզյան ջրային ավազանի սխալ օգտագործման հետևանքով հողի տակ առաջացել են սնամեջ տարածքներ, որոնք կարող են բնական աղետների պատճառ դառնալ, Ջավադյանը հակադարձում է՝ ասելով, որ մտահոգվելու լուրջ պատճառ չկա, քանի որ դրանք ոչ թե սնամեջ ավազաններ են, այլ ընդամենը ճեղքեր:

Միաժամանակ ինքն էլ է փաստում, որ այն շրջաններում, որտեղ գրունտային հողերն իջել են, տների կրող պատերը սկսել են ճաքել, և այժմ քաղաքաշինության ու արտակարգ իրավիճակների նախարարությունները համապատասխան ուսումնասիրություններ են իրականացնում տեղանքում: «Խոսքը շուրջ 20 000 հեկտարի մասին է, հիմնականում` Մասիս քաղաքը` իր գյուղերով: Եվ եթե ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկվեն, լուրջ հետևանքներ տեղի չեն ունենա»:

Այս խնդիրների տրցակը, իհարկե, ծառացած չէր լինի մեր իշխանությունների ու ժողովրդի առջև, և Սևանն էլ ստիպված չէր լինի փրկագին վճարել, եթե ժամանակին բարձրացված խնդիրներին երկրի ղեկավարությունն օպերատիվորեն արձագանքած լիներ: Բայց քանի որ մեր երկրում ամեն ինչ փոխկապակցված է, այդ թվում նաև ձկնային տնտեսություններն ու իշխանական որոշ շրջանակներ, օլիգարխ-իշխանավորներին չդիպչելու արատովոր երևույթի պատճառով դանակը հասավ ոսկորին: Հիմա պետք է փրկել գոնե այս իրավիճակը, իսկ մեղավորներին պատժել խստագույնս:

Գլխավոր դատախազությունն արդեն մի քանի ամիս է՝ քննում է գործը: Մնում է, որ այստեղ էլ չբախվեն օլիգարխաիշխանական շահերը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ