Բաքվում նավթահոր է այրվում

2 (1)Բաքվում՝ նավթահորերից մեկում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Մինվալ” լրատվական կայքը, վկայակոչելով ԱԻՆ հրշեջ ծառայությանը, դեպքը գրանցվել է Գովսան ավանում: Նավթահորում հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավվել է 8 հրշեջ մեքենա:

Ներկայումս հրդեհը տեղայնացնելու միջոցներ են ձեռնարկվում:

Անկախ

Իրաքը Սիրիայի սահմանի մոտակայքում հսկայական խրամատ է փորել

trench- IraqiԻրաքը Սիրիայի հետ սահմանի մոտակայքում հսկայական խրամատ է փորում զինյալների և մաքսանենգների ներհոսքը կանխելու համար:

Քուրդիստանի շրջանային կառավարության ծրագրով կառուցվող խրամատը կունենա 17 կմ երկարություն, 1,8 մ խորություն և 2,7մ լայնություն:

Մաքսանենգները ակտիվացել են Իրաքի սահմանի մոտակայքում, քանի որ Սիրիայի կառավարությունը այլևս չի կարողանում նրանց վերահսկել:

KRG Trench Divides Syrian, Iraqi KurdsԽրամատը գտնվում է Իրաքի հյուսիսային սահմանին՝ Իրաքի ինքնավար Քուրդիստան շրջանի մոտակայքում:

Քուրդիսատնը ամեն կերպ իրեն մեկուսացնում է Սիրիայում և Իրաքի մյուս շրջաններում տեղի ունեցող բախումների հետևանքներից:

Ամեն դեպքում որոշ քաղաքական կուսակցություններ խրամատի փորումը անհրաժեշտ չեն համարել:

 Անկախ

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

chess3Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած երեք տուրից հետո վաստակած 3 միավորով 185 մասնակիցների պայքարում գլխավորում է  մրցածարային աղյուսակը: Նույնքան  միավոր են վաստակել ևս ինը մասնակից: Մովսիսյանը լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում է:

Հաղորդավարը խնդրել է բրիտանացի վարչապետին ձայնը կտրել

cameron-sad_244903kԱնցյալ կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտնվել է հայտնի հաղորդավար Էնդրյու Մարի շոուում, որը հեռարձակվում է BBС հեռուստաընկերությամբ: Այն պահին, երբ քննարկվում էր նիգերիացի աղջիկների առևանգման խնդիրը, եթերի ժամանակը սպառվել է, և հաղորդավարը խնդրել է կառավարության ղեկավարին «ձայնը կտրել»: Ինչպես հայտնում է Mirror-ը, հաղորդավարին «իր տեղը ցույց տալու» փոխարեն, վարչապետը ներողություն է խնդրել:

Աշխատելով հաղորդումը արագ ավարտել, հաղորդավարը ասել է. « Վարչապե՛տ, ձայնդ կտրի՛ր: Ցավոք մեր եթերաժամը ավարտվեց»: Քեմերոնը մեղավորի տեսքով ներողություն է խնդրել և լռել:

Հաղորդման մյուս մասնակիցը CNN-ի միջազգային թղթակիցը նույնպես դարձել է այդ անհարմար իրավիճակի ականատեսը և հուզված նայել է տեսախցիկին, մինչ Մարը ավարտում էր հաղորդումը:

Ներկա պահին հաղորդման այդ հատվածի տեսանյութը Youtube-ում դիտվել է ավելի քան 177 հազար անգամ:

Անկախ

Կրթության բնագավառում ԵՄ-ն Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է.Ա.Աշոտյան

ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել  ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին Հայաստանի աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման   ծրագրի ընթացքին նվիրված համաժողովին:  Բացման խոսքում, ողջունելով համաժողովի մասնակիցներին,  ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկը՝ կրթության բարեփոխումների աջակցության, Հայաստանի դերը միջազգային կրթական ասպարեզում ամրապնդելու, ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումների հարցերում:
«ԵՄ մասին տեղեկատվության սփռումը Հայաստանի ինչպես բարձրագույն, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատություններում թույլ կտա մեր երիտասարդությանը ծանոթանալ ԵՄ պատմությանը, կառուցվածքային, հիմնական գործառույթներին: Հայաստանը կարևորում է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրացման շարունակականությունը: Հետաքրքրությունը, որը ցուցաբերում են Հայաստանի ուսանողներն ու աշակերտները ԵՄ հանդեպ, վկայում է  այն մասին, որ կա մեծ շահագրգռվածություն, հատկապես երիտասարդ սերնդի մոտ՝ խորացնելու համագործակցությունը Եվրոպական Միության հետ՝ հատկապես եվրոպական կրթական ծրագրերի շրջանակում»,- դիմելով մասնակիցներին նշել է նախարարը:  Ա. Աշոտյանի խոսքով Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման օրակարգում ներառված խնդիրներն ունեն երկու բաղադրիչ. առաջին՝ եվրոպական կրթական տարածքը Հայաստանի  համար առաջնային նշանակություն ունի, երկրորդ՝ համագործակցության արդյունավետությունը չի նվազելու: «Չնայած տարատեսակ քննադատություններին՝ ԵՄ հետ համագործակցությունը ոչ միայն չի դադարել, այլ հակառակը՝ այս տարվանից սկսած Հայաստանը երկու կարևորագույն ծարգրի լիարժեք մասնակից դառնալու հնարավորություն է ստացել»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ խոսքը «Էրազմուս Մունդուս» և «Գիտական հորիզոն 2020» ծրագրերին է վերաբերում, որոնց անդամակցության ձևաչափը այժմ քննարկվում է ՀՀ կառավարությունում: Հայաստանը ընտրություն է կատարելու նշված ծրագրերի շահառու դառնալու և  լիարժեք անադամության միջև: Նախարարը նշել է, որ տարբերակների ընտրությունը պայմանավորված է նաև Հայաստանի կողմից  ֆինանսական  բաղադրիչի ներդրմամբ:  Ա. Աշոտյանը նաև շնորհակալություն  է հայտնել ԵՄ ներկայացուցիչներին՝  կրթական ծրագրերի իրականացման համար և հավելել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը կրթական ծրագրերում:
Համաժողովին ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիստեան, Հայաստանի ավագ դպրոցների, բուհերի և քոլեջների տնօրեններ, կրթության բնագավառի տեղական և օտրաեկրյա փորձագետներ:
ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա ընթացքին, դպրոցների ավարտական և միասնական քննություններին, Վերջին զանգի առաջիկա միջոցառմանը և այլ խնդիրների:

Անկախ

Վարուժան Հակոբյանը`ԱՄՆ-ի շախմատի առաջնության առաջատարների խմբում է

վհakopian_vՍենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի շախմատի տղամարդկանց առաջնության հինգերորդ տուրում, հանդես գալով սև խաղաքարերով, պարտության մատնեց առաջատարներից մեկին` գրոսմայստեր Թիմուր Գարեևին, և այժմ 3 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: Աղյուսակը 4 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը:

ԱՄՆ-ի կանանց առաջնությունում չորս տուրից հետո գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 2,5 միավորով ընթանում է երրորդ տեղում: 3,5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Իրինա Կրաշը:

Հայ շախմատիստը` առաջին տեղը բաժանողների խմբում

chess-5Միջազգային վարպետ Ռուսլան Կուրայանը (Ուկրաինա) Ֆրանսիայի Գրոսեթո-Պրունիա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում  7 հնարավորից վաստակեց 6 միավոր և 120 մասնակիցների պայքարում բաժանեց 1-5-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Կուրայանը զբաղեցրեց հինգերորդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Լորան Ֆրեսինեն (Ֆրանսիա):

 

Սատանայական պատառաքաղներ և ուղղափառ գդալներ. ինչպե՞ս առաջացան մեզ ծանոթ խոհանոցային պարագաները

1673թ.-ի մայիսի 13-ին կարդինալ Արման Ժան դյու Պլեսսի Ռիշելյեն թագավորի սեղանին սուր ծայրերով դանակների օգտագործման արգելքի մասին հրաման տվեց: Այս պահից էլ սկսվում է մեզ ծանոթ սեղանի դանակների օգտագործման պամությունը:

ae5802393b303afd1667f591beac17b8

Կարդինալ Ռիշելյեն սրանով պաշտպանում էր  իր գեղագիտական զգացումները. նրան դուր չէր գալիս, որ կրթված մարդիկ օգտագործում էին սուր ծայրերով դանակներ: Նաև կարդինալը մտածում էր իր անվտանգության մասին. բութ եզրերով դանանակներով հարձակումը թագավորի վրա ավելի դժվար կլիներ:

Այսօր արդեն դժվար է երևակայել, որ մարդիկ մի ժամանակ դանակով էին ուտում. այն համարվում էր սովորական, ավելին` միջնադարյան ասպետներն իրենց կանանց կերակրում էին դանակի միջոցով: Սա բացառիկ բարեկիրթ վերաբերմունքի վկայություն էր դիտվում, քանի որ տիկնոջ տրամադրության տակ էր մնում իր երկու ձեռքերն էլ, որոնցով նա կկարողանար ուտել իր հավանած մյուս ուտեստները:

f7e0dfa86a5a02a3ccec25835e49cbfb

Ձեռնոցները սպասքի մաս

Մեզ ծանոթ դանակի ու պատառաքաղի օգտագործումը Եվրոպայում զանգվածային տարածում  գտավ միայն 18-րդ դարում, իսկ միջին դարերում Եվրոպայում մարդիկ կերել են ձեռքերով, հատկապես դա վերաբերում էր յուղոտ մսային ուտետներին: Արիստոկրատիան և պարզապես հարուստ մարդիկ հաճախ ճաշելիս օգտվել են ձեռնոցներից ձեռքերը մաքուր պահելու համար: Այդ թանկ ձեռնոցները չեն ափսոսել` դեն նետելով ճաշից հետո:

Առաջին պատառաքաղը ոսկուց էր

Այն հայտնվել է Բյուզանդական կայսրությունում 1072թ.-ին: Երկու ատամներից կազմված այս խոհանոցային պարագան պատրաստվել էր հատուկ Բյուզանդիայի արքայադուստր Մարիա Իվերսկայայի պատվին: Արքայադուստրն ինքը պատվիրեց վարպետներին պատրաստել ոսկյա հավաքածուն. պատառաքաղների բռնակները պատրաստված էին փղոսկրից:

Պատառաքաղն ընդդեմ եկեղեցու

1606թ.-ին առաջին անգամ պատառաքաղը Մոսկվա է տարել Մարիա Մնիշեկը, իսկ ռուս ժողովուրդն անհանգստացել է. համարում էին, որ եթե կայսրն ու կայսրուհին ուտում են այդ “նիզակի” միջոցով, ապա նրանք հենց չարքերն են, որ կան: Ըստ էության, այս պնդումը առաջ է քաշել նաև կաթոլիկ եկեղեցին` եվրոպական թագավորներից վերցնելով պատառաքաղները:

Ժամանակի ընթացքում պատառաքաղի ատամները դարձան չորսը: Նախ, այդ չորս ատամներն արդեն սատանայական  եռաժանի չէին, երկրորդ` պատառաքաղի չորս ատամները հիշեցնում էին  ձեռքի մատները, այսինքն` պատառաքաղն ասոցացվում էր ձեռքի հետ: Եվ վերջապես,  չորս ատամները շատ հարմար էին և պրակտիկ, ավելի հուսալի էին սնունդը վերցնելու համար:

Հայաստանում 1000 ամուսնական զույգից ամուսնալուծվում է մեկը

Կարինե-ԿույումջյանՀայաստանում հաշվառվել է 763 հազար 584 տնային տնտեսություն: Այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Տնային տնտեսությունը այն մարդկանց խումբն է, որոնք ապրում են մի հարկի տակ և մասամբ կամ ամբողջությամբ կիսում են իրենց միջոցները, նրանք կարող են լինել ազգակիցներ կամ՝ ոչ»,- ասաց նա` ընդգծելով, որ տնային տնտեսությունների գերակշիռ մասը 485 հազար նուկլեար ընտանիքներն են, այսինքն՝ այն ընտանիքները,  որտեղ միայն ամուսիններն են կամ նրանց հետ նաև երեխաներ, կամ մայր և երեխա, հայր և երեխա:

Կարինե Կույումջյանը հայտնեց, որ 2011թ-ի մարդահամարի տվյալներով 15 տարեկանից բարձր կանանց շրջանում երբևէ ծնածների 12%-ը կազմել են մեկ երեխա ունեցող կանայք, 29%-ը՝ երկու երեխա ծնած կանայք, շուրջ 20%-ը՝ երեք երեխա, 4 երեխա ծնածները՝ 7%, 5 և ավելի երեխաներ ծնածները՝ 4%: Հայաստանում բնակվող կանանց 28%-ը երբևէ երեխաներ չի ծնել: «Կինը չի կարողանում վերարտադրել իրեն և իր ամուսնուն: Հայ կինը մարդահամարի տվյալներով միջինը ծնում է 1,6 երեխա` անհրաժեշտ  2,1 երեխայի փոխարեն»,-նշեց նա:

Վերջին տարիներին ամուսնալուծությունները աճել են. 1000 ամուսնական զույգից մեկը միջինում բաժանվում է: 2011 թվականի տվյալներով մեր բնակչության 2,6 տոկոսը բաժանվում է: Թեև այդ թիվը բարձրանում է, սակայն միջազգային տվյալների հետ համեմատած այն բարձր ցուցանիշ չի համարվում:

Ամուսնության միջին տարիքը աղջիկների համար 2011 թվականի տվյալներով  25.5-ն է, իսկ տղաներինը` 28.5-ը: 2000 թվականի տվյալներով այդ ցուցանիշներն  աղջիկների համար եղել է 23, իսկ տղաների համար 26:

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱԺԴԱՀԱԿ

տիգրանՏիգրան Երվանդյանի մասին ամենավառ գույներով է գրում քերթողահայր Մովսես Խորենացին` ասելով, որ նա հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմն ու ամենաքաջը: Անգամ շատ պատմաբաններ Տիգրան Երվանդյանի կերպարը նույնացրել են Տիգրան Մեծի, երբեմն` Հայոց ռազմի Աստված Վահագնի հետ:

Իսկապես, տեղին է նշել, որ Տիգրան Երվանդյանի կերպարը հայոց պատմության մեջ արհեստականորեն նսեմացված է, և շատերն անգամ նրան կիսաառասպելական կերպար են համարում: Եվ տարօրինակ է, որ խորհրդային պատմագիտությունն անգամ նրան հայոց արքաների գահացանկում չի ներառել, կամ ներառել է որպես Տիգրան Երվանդյան, այլ ոչ Տիգրան Ա, քանզի Տիգրան Ա ընդունված է համարել Տիգրան Մեծի հորը, որը թագավորել է մ.թ.ա. 115-95 թթ.:
Ինչևէ: Քերթողահայրը, վառ գույներով նկարագրելով Տիգրանի թագավորության շրջանը, նշում է, որ նրա օրոք հայոց աշխարհը լի էր ճոխությամբ, գեղեցկությամբ, լիությամբ, նա հայոց բանակը վերափոխեց, կուռ մարտական միավոր սարքեց, որից սարսափում էին հայոց թշնամիները: Տիգրանն իր բանակով Հայաստանն ազատեց օտարի լծից, իր քաջությամբ ու արիությամբ բարձրացրեց հայոց հարգն ու պատիվը աշխարհում, շենություն ու խաղաղություն բերեց հայոց աշխարհին:
Նա նաև արդարամիտ ու արդարադատ թագավոր էր, չէր արհամարհում նվաստներին, չէր նախանձում լավագույններին, և հայոց աշխարհում բոլորը վայելում էին արքայի բարեհաճությունն ու հովանավորությունը:
Մովսես Խորենացին անգամ արքայի արտաքինն է նկարագրել: Նա գանգրահեր, խարտյաշ, գունեղ դեմքով, մեղմահայացք, թիկնեղ ու վայելչակազմ տղամարդ էր: Տիգրան արքան պարկեշտ էր, չափավոր ուտել-խմելու մեջ, վարքով ժուժկալ էր, խրախճանքների մեջ` օրինավոր:
Տիգրանի թագավորության տարիները բարդ էին աշխարհաքաղաքական առումով: Արևելքում տարածված էր Մարաստանի գերիշխանությունը: Մարաց արքա Աժդահակը փառասեր, նենգ, հզոր տիրակալ էր: Տիգրան Երվանդյանը, որպես դրացի, բարեկամական հարաբերություններ էր հաստատել Աժդահակի հետ, և հայոց ու մարաց պետությունները դաշնակիցներ էին համարվում: Սակայն Աժդահակին դուր չէր գալիս Տիգրանի ընկերությունը պարսիկ Կյուրոսի հետ: Կյուրոսն ու Տիգրանը մտերիմ էին, և դրա մեջ մարաց արքան դավադրություն էր որոնում իր և իր պետության դեմ:
Սակայն, ըստ երևույթին, դեպքերը զարգացան աստվածային նախախնամությամբ: Մի գիշեր Աժդահակը սարսափազդու երազ տեսավ:

– Երազումս մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։ Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։
Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով կատարյալ դյուցազուններ։ Առաջինը, առյուծի վրա նստած, սլացավ դեպի արևմուտք, երկրորդը, ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը, վիթխարի վիշապ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։
Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։
Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով` հարձակվեց մեզ վրա և մոտենալով ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։
Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ,- պատմում է նա երազը իր խորհրդականներին ու խնդրում մեկնաբանել այն:

Խորհրդականները, երազը մեկնելով, ասում են, որ Հայկազյան Տիգրանից հարձակում է սպասվում Մարաստանի վրա: Իր երկրից երևութական այդ վտանգը վանելու համար մարաց արքան իր խորհրդականների հետ դավ է նյութում: Որոշում են պատգամաբեր ուղարկել հայոց երկիր` Տիգրանի մոտ, նրանից Աժդահակի համար խնդրել քրոջ` գեղեցկադեմ ու իմաստուն Տիգրանուհու ձեռքը: Այդպես էլ անում են: Պատմահայր Խորենացին անգամ մեջբերում է Աժդահակի պատգամը հայոց արքային. «Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով` ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղբայր»։

Հայոց Տիգրան արքան, անտեղյակ իր դեմ լարված դավադրությունից, համաձայնում է Աժդահակի առաջարկին ու քրոջն ամուսնացնում մարաց արքայի հետ, որը Տիգրանուհուն կարգում է որպես իր տիկնանց առաջինն ու Մարաստանի թագուհի:
Դավադրության առաջին մասն իրագործված էր: Ապա Աժդահակն իր ապագա պատերազմում իր թագուհու` Տիգրանի քրոջ աջակցությունն ստանալու նպատակով նրան փորձում է տրամադրել եղբոր դեմ` ասելով, որ Տիգրանի աչքը մարաց գահին է, իսկ այդ դեպքում Տիգրանուհու փոխարեն մարաց թագուհի կդառնա Տիգրանի կինը` Զարուհի թագուհին: Ապա Աժդահակը բացում է իր ծրագրերը Տիգրանուհու առաջ` ասելով, որ պատրաստվում է դավ նյութել հայոց արքայի դեմ ու նրան ծուղակը գցել:
Հասկանալով մահվան սպառնալիքը` Տիգրանուհին հավաստիացնում է ամուսնուն, թե աջակից է նրան, ապա հավատարիմ մարդկանց միջոցով սպասվող դավադրության մասին լուր է ուղարկում հայոց աշխարհ:
Իր ծրագիրն իրագործելու համար Աժդահակը պատգամավոր է ուղարկում հայոց արքունիք և պետական հույժ կարևոր գործեր քննարկելու պատրվակով Տիգրան արքային հրավիրում է հանդիպման Մարաստանի ու Հայաստանի սահմանագլխին:
Սակայն Տիգրան արքան դիվանագիտության չի դիմում և բացահայտելով մարաց Աժդահակի նենգությունը` բացեիբաց պատրաստվում է պատերազմի` ողջ Հայաստանով զորահավաք անելով:
Միաժամանակ, հավատարիմ անձանց շնորհիվ, Տիգրանին հաջողվում է գերությունից ազատել քրոջն ու զորքն առաջնորդել Մարաստանի դեմ:
Գլխավոր ճակատամարտում Տիգրան արքան մենամարտի է հրավիրում նենգ Աժդահակին: Մենամարտի ժամանակ իր երկար նիզակով շամփրելով Աժդահակի կուրծքը` ճեղքում է նրա զրահն ու նիզակի հետ մարմնից հանում մարաց արքայի թոքը:
Մենամարտից հետո մարաց բանակը խուճապահար փախչում է, և պատերազմն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով:
Պատերազմից հետո Տիգրանը գերում է Աժդահակի ողջ ընտանիքը և արքունիքը: Նա Աժդահակի առաջին կնոջը` Անուշին, իր զավակների հետ բնակեցնում է Գողթն գավառում, Նախճավանի մատույցներում:
Տիգրանուհին Աժդահակին զավակ չի պարգևել: Հայտնի չէ` նա հետագայում ում հետ է ամուսնացել, բայց պատմահայր Խորենացին ավանդում է, որ Տիգրանուհուց է սերել հայոց աշխարհում «Ոստան ազատությանց» արքայազարմ ազնվական դասակարգը:

 

Վահե Անթանեսյան

 

Հանքափոր հորը նվիրված թուրք երեխայի հուզիչ նկարը ցնցել է սոցիալական մեդիան

nkar    Այսօր թուրքական մամուլն ու սոցիալական մեդիան ողողված են Մանիսայում տեղի ունեցած ողբերգության մասին վերջին լուրերով, ցավակցական ու հուսադրող գրառումներով: Սոմայի վերաբերյալ «Twitter»-յան գրառումների թիվը հացել է 500 հազարի: Հատկապես բոլորին ցնցել է տարրական դասարանի մի աշակերտի հեղինակած նկարը, ում հայրը ևս աշխատում է հանքահորում: Երեխայի նկարը ռեկորդային տարածում է գտել սոցիալական ցանցերում:

Միևնույն ժամանակ ածխահանքից ողջ դուրս գալու բախտավորություն ունեցած հանքափորներից մեկը պատմել է ներսում տեղի ունեցածը, իսկ այն հարցին, թե արդյոք երբևէ նորից կիջնի ներքև, նա հուզիչ պատասխան է տվել. «Պետք է մտնեմ, բանկին պարտք ունեմ վճարելու»: Ողջ մնացած մեկ այլ հանքափոր էլ, նույնիսկ վիրավոր վիճակում բժիշկներին ասել է. «Կոշիկներս հանե՞մ, պատգարակը չկեղտոտվի»: Այժմ փլատակների տակ շարունակում են մնալ մոտ 400 հանքափոր: Չնայած նրանց ողջ մնալու հավանականությունը գնալով նվազում է, մարդիկ աշխատում են չկորցնել վերջին հույսը:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 13-ից 14-ը)

ոստիկանԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 11 դեպքից` 6-ը, խարդախության` 7, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ջասթին Բիբերին մեղադրում են գողության փորձի մեջ

justin-bieber-mother-s-dayԼոս Անջելեսի ոստիկանության բաժնի ներկայացուցիչը երեքշաբթի երեկոյան հայտնել է, որ կանադացի երգչի դեմ բողոք է ներկայացվել գողության փորձի համար:

Տուժածը դեպքի մասին ոստիկանությանը հայտնել էր երկուշաբթի երեկոյան, և ըստ ոստիկանության՝ նա վնասվածքներ չի ստացել գողության փորձի ընթացքում: Բիբերը դեռևս հարցաքննության չի կանչվել:

Ըստ տեղեկությունների՝ 20-ամյա աստղը կարծել էր, թե անցորդը  հեռախոսով լուսանկարել է իրեն և խնդրել էր կնոջը իրեն փոխանցել հեռախոսը, որպեսզի ջնջի դրանք: Ամեն դեպքում կինը հեռախոսը նրան չէր փոխանցել և դրել էր պայուսակի մեջ:

Այնուհետև կնոջ և Բիբերի միջև ծեծկռտուք էր սկսվել: Փոփ աստղն,  այնուամենայնիվ,  վերցրել էր հեռախոսը և համոզվել, որ կինը իրեն չի լուսանկարել: Կինը Բիբերին հայտնել էր, որ ինքը իր դստեր հետ պարզապես ցանկացել է բարևել նրան:

Մայրաքաղաքի գիշերային լուսավորությունը երկարացվել է 1 ժամով

001Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ, որի շրջանակում գույքագրվում են վնասված լամպերն ու փոխարինվում նորերով: Միայն  նախորդ շաբաթվա ընթացքում փոխարինվել է ավելի քան 700 լամպ:

Ընկերության կողմից կատարվում են նաև ընթացիկ նորոգման՝ մասնավորապես թեքված հենասյուների ուղղման աշխատանքներ:

Ամառային տարեշրջանին անցնելու կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը գիշերային ժամերին երկարացվել է 1 ժամով: Այսուհետ մայրաքաղաքի փողոցները, հրապարակները, զբոսայգիներն ու բակային տարածքները կլուսավորվեն մինչև գիշերվա ժամը 1-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հարկային համակարգի կատարելագործում` «Bureau veritas»-ի հետ համագործակցության շրջանակում

photo14.05.2014Միջազգային հավաստագրում ստանալուց հետո Հայաստանի հարկային համակարգը շարունակում է համագործակցել «BUREAU VERITAS» միջազգային հավաստագրման հեղինակավոր մարմնի հետ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակում Հայաստան ժամանած կառույցի ներկայացուցիչներին: Քննարկվել են հարկային մարմնի և «BUREAU VERITAS»-ի համագործակցության առաջիկա ուղիները: «Հավաստագրման շրջանակում հսկողական աշխատանքները շարունակվում են, անելիքները շատ են: Մենք պատրաստ ենք քննարկելու «BUREAU VERITAS»-ի հնարավորությունները Հայաստանում սահմանային անցակետերի և այլ խնդիրների լուծման համար օգտագործելու տարբերակները»,-նշել է ֆինանսների նախարարը:

Ֆինանսների նախարարության առաջարկով քննարկվել է նաև կառույցի հետ կադրերի պատրաստման և ուսուցման բնագավառում համագործակցելու հեռանկարը: «Օգտագործելով Դիլիջանի ուսումնական կենտրոնի տեխնիկական հնարավորությունները և «BUREAU VERITAS»-ի փորձն ու մասնագիտական հմտությունները կարող ենք ստեղծել տարածաշրջանում լավագույն կենտրոնը»,-նկատել է նախարարը: «BUREAU VERITAS BIVAC BV»-ի գործադիր տնօրեն Էրիկ Սաբատիեն պատրաստակամություն է հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առաջարկի իրագործման ուղղությամբ: Նրա հանձնարարությամբ Հայաստանում գտնվող փորձագետների աշխատանքային խումբը հայ գործընկերների հետ կհստակեցնի ՊԵԿ-ի բարձրացրած խնդիրների լուծման ուղիները:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Փարիզում «BUREAU VERITAS»-ի ղեկավարը Գագիկ Խաչատրյանին էր հանձնել ISO 27001:2005 հավաստագիրը, որը տրվում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի` միջազգային չափանիշներին համապատասխանելու դեպքում: Ավելի քան 2 տարի «BUREAU VERITAS»-ի փորձագետների թիմը մանրամասն վերլուծել էր ՊԵԿ-ի գործունեությունը` կոմիտեն ճանաչելով բիզնեսի հետ փոխհարաբերություններում և միջազգային ասպարեզում վստահելի կառույց:

 

Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել

sugԹուրքիայի Սոմա շրջանի հանքահորում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 205-ի: Հանքափորները հիմնականում մահացել են ածխաթթու գազի թունավորումից և փլատակներում  մնալու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից: Հայտնի է, որ գետնի տակ մնացածների թթվածնի պաշարները գրեթե սպառվել են, նրանց մնացել է ընդամենը 50 րոպե շնչելու հնարավորություն: Այժմ փրկարարները փորձում են թթվածին մատակարարել դեպի ներքև:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ մի շարք թուրք նախարարներ հետաձգել են իրենց արտասահմանյան այցերը և մեկնել Մանիսա: Վարչապետ Թայիփ Էրդողանը ևս հետաձգել է իր Ալբանիայի այցը և պատրաստվում է գալ աղետի վայր:

 

Ադրբեջանն ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

1Մայիսի 14-ին Ադրբեջանը 2001թ.-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, նախարարների կոմիտեի նախագահությունը մայիսի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կազմակերպված ԵԽ անդամ երկրների արտործնախարարների 124-րդ հանդիման շրջանակներում Ավստրիայից անցել է Ադրբեջանին: Վերջինս կնախագահի 6 ամիս՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը:

Մայիսի 13-ի երեկոյան Ադրբեջանի նախագահության կապակցությամբ Ստրասբուրգի քաղաքապետարանի դիմաց բարձրացվել է Ադրբեջանի դրոշը:

Իրանցի կանայք գլխաշորի դեմ «Facebook»-յան նախաձեռնություն են սկսել (լուսանկարներ)

1  Իրանցի կանայք «Facebook» սոցիալական կայքում հրապարակել են առանց գլխաշորի լուսանկարներ՝ այսպիսով բողոքելով երկրում գլխաշորի պարտադրանքի դեմ: «Իմ գաղտնի ազատությունը» անունը կրող «Facebook»-յան էջում հրապարակված լուսանկարները արված են զբոսայգիներում, պողոտաներում և նման 2հասարակական վայրերում: Էջը, որն արդեն 56 հազար հետևորդ ունի, արտահայտում է իրանցի կանանց տարիների բողոքը հագուստի սահմանափակման դեմ: Նախաձեռնության հեղինակները նշել են, որ կապված չեն քաղաքական ոչ մի շարժմանը, այլ ներկայացնում են իրանցի կանանց մտահոգությունն  իրավական և սոցիալական 3սահմանափակումների պատճառով:

Վարչապետն ԻՏՁՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր

11294_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, այնուհետև քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ:
Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում ՏՏ ոլորտը կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված հստակ ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով:

Ինչ ցանես՝ այն էլ կհնձես

Անահիտ ԲախշյանԱռաջին անգամ չէ, որ խոսում եմ թե՛ ավագ, թե՛ հիմնական դպրոցներում տարածված ահավոր կոռուպցիոն երևույթների մասին, որոնց դեմ, իբրև թե պայքարում են համապատասխան պետական մարմինները: Դրանք գաղտնիք չեն, բոլորը գիտեն ու խոսում են այս մասին: Այս մասին խոսում են նաև այն մարդիկ, ովքեր կոչված են արգելել, հայտնաբերել, պատժել անօրինական դրամահավքները: Կրթության տեսչությունը ստուգումներ է իրականացնում ավագ դպրոցներում՝ բացակայությունների համար գումար հավաքելու դեպքերը կանխելու նպատակով: Փաստն այն է, որ երևույթը դույզն անգամ չի պակասում, այլ՝ ծաղկում է, սակայն ոչ մի դպրոցի տնօրենի նման արարք չեն բացահայտում ու հրապարակում: Հիմա հարց՝ տեսչությունն ու նախարարությունն ուզո՞ւմ են վերացնել կոռուպցիոն այս երևույթը՞, թե՞՝ ոչ: Իսկ ինչո՞ւ՝ ոչ, որովհետև իրենք էլ են հասկանում, որ ավագ դպրոցներից շատ քչերն են կայացել, ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ իրենք էլ ծնող լինեին, չէին վստահի դպրոցի տված գիտելիքներին ու իրենց երեխաներին դպրոցի փոխարեն կրկնուսույցների մոտ կուղարկեին և փող կտային, որ ուսուցիչները բացակա չդնեին: Պետական պաշտոնյաները ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ ընդունելության քննությունների հարցաթերթերը պետք է կազմվեն այնպես, ինչպես հստակ գրված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում, որ շտեմարաններն օրենքից դուրս են, որոնք պարտադրվելով աշակերտներին՝ նույնպես դառնում են կոռուցիայի օրինականացված բուն:
(Շտեմարանների վերաբերյալ վերջին բացահայտումն էլ այն է, որ դպրոցական ծրագրերով ու դասագրքերում գոյականի 7 հոլովման հայեցակարգն է ընդունված, իսկ շտեմարաններում՝ 5: Նշեմ նաև, որ որոշ դասագրեքեր ու շտեմարաններ գրել են նույն հեղինակները, իսկ Պետական չափորոշիչն օրենքի ուժ ունի:Տեսնես սրա մասին ի՞նչ կասեն ԳԹԿ-ում): Տնօրեններն էլ մտածում են, էհ, էդ ինչո՞ւ վերևներում կօրինականացնեն կոռուպցիան, ես չեմ կարո՞ղ փող հավաքել բացակա չնշանակելու, բարձր գնահատականներ դնելու, դպրոցի ավարտական քննությունների ժամանակ իրենց երեխային անօրինական «սատարելու», «ձախ» ճանապարհով թեստեր ձեռք բերելու նպատակների համար: Փաստենք, որ ներքևներում շատ լավ գիտեն, թե վերևներում ինչ նպատակների համար են կոռուպցիոն քայլեր «մշակվում» ու իրականացվում, դրանց համահունչ՝ իրենք էլ իրենց տրամագծին համապատասխան կոռուպցիոն քայլեր են «մշակում» ու իրականացնում: Բայց տարբերությունն այն է, որ վերևում այդ քայլերն «օրինականացվում» են նույնիսկ օրենքով, ինչպես բացակայությունների սահմանն օրենքով ամրագրելը կամ հենց շտեմարանների գոյությունը, իսկ ներքևներին ասում են՝ այնպես արա, որ չբողոքեն ու չբռնվես, եթե բողոքեցին ու բռնվեցիր, գլխիդ ճարը տես, չենք օգնելու, իհարկե նայած՝ ում: Դա էլ կախված է նրանից, թե ով է տնօրենի հովանավորը: Եթե ունենա «պինդ» հովանավոր, ապա ցանկացած դրամահավաք՝ ծնողների գրպանից, թե պետության, կարևոր չէ, կմարսի, իսկ եթե չունի, որը մեր իրականության մեջ քիչ է, ապա գնա՝ պատասխան տուր: Այդ թեժ գծերը, որոնք հիմա գործում են բոլոր պետական օղակներում, նույնպես կոռուպցիոն նպատակներ ունեն, գործում են որպես մահակ տնօրենների գլխին: Եթե դրանց նպատակը լիներ իսկապես կոռուպցիան վերացնելը, ապա դրա համար կա շատ պարզ ճանապարհ՝ վերևից ներքև աշխատել օրենքով, վերացնել կուսակցական պատկանելության անօրինական պահանջն ու տնօրեններ նշանակել ազնիվ ու առաքինի մանկավարժների: Այդպիսիք շատ են, բայց ընդունված խաղի կանոններին չեն կարող դիմակայել ու պարզապես դուրս են մղվում այդ դաշտից:
Վերջում, առածն ասում է. «ինչ ցանես, այն էլ՝ կհնձես», եթե իշխանությունն իսկապես ուզում է բարձրացնել կրթության որակը դպրոցներում, թող հստակ բարձրաձայնի, թե «դրամահավաք» ասելով ինչ նկատի ունի և առաջինը ինքն իր գործողություններից վերացնի կոռուպցիոն, հովանավորչական երևույթները:

Անահիտ Բախշյան