Բրիտանական ԱԳՆ խնդրում է թագավորության հպատակներին հրաժարվել Դաղստան ու Չեչնիա ուղևորությունից

912705328Բրիտանական ԱԳՆ խնդրում է թագավորության հպատակներին հրաժարվել Դաղստան, Ինգուշեթիա  ու Չեչնիա ուղևորությունից` ռուսաստանյան այդ տարածաշրջաններում տիրող  ահաբեկչական մեծ վտանգի պատճառով:

“ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Չեչնիա, Ինգուշեթիա և Դաղստան, ինչպես նաև Բուդյոնովսկի,Լևոկումսկի, Նեֆտեկումսկի, Ստեպանովսկի, Ստավրոպոլյան մարզի Կուրսկի շրջաններ ու ընդհանրապես բոլոր ուղևորություններից հրաժարվել:Այդ շրջաններում ահաբեկչական մեծ վտանգ է տիրում”, ասվում է Ֆորին-գրասենյակի հայտարարության մեջ:

Բրիտանական ԱԳՆ առաջիկայում Ռուսաստան ուղևորվել ցանկացող իր հպատակներին  զգուշացնում է, որ  Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում հնարավոր է քաղաքական ցույցեր լինեն.”Դուք պետք է հիշեք փողոցային հանցագործության հետ կապված ռիսկերի մասին”,նշում է արտաքին քաղաքականության գերատեսչությունը:

 

Ղրղզստանում ԱՄՆ ՌՕՈՒ-ի վթարված ինքնաթիռի բեկորները քարշ տալով տանում են որպես հուշանվեր

i (3)Ղրղզստանում տեղաբնակները սկսել են որպես հուշանվեր քարշ տալով տանել ԱՄՆ ՌՕՈՒ-ի բեկորները, որը վթարի էր ենթարկվել հինգշաբթի:

Ինչպես տեղեկացնում է ղրղզական “ԱԿԻ-պրեսս” լրատվական գործակալությունը, տեղաբնակներն արդեն սկսել են կրել  KC-135 ինքնաթիռի մանր բեկորները` չնայած իրավապահ մարմինները կոչ են անում ամեն ինչը թողնել տեղում: Ինքնաթիռի բեկորները մի տարածվել են քանի կմ շառավղով. մի մասը  հայտնվել է դաշտում ու արոտավայրում,որոնք պատկանում են տեղաբնակներին: Ղրղզստանի ԱԻՆ-ի պետ Կուբատբեկ Բորոնովը դիմել է համաքաղաքացիներին` խնդրելով ձեռք չտալ այդ բեկորները, որպեսզի համատեղ-ղրղզա-ամերիկյան հանձնաժողովը կարողանա դրանք ուսումնասիրել:

Ինքնաթիռի վթարման պատճառների հետաքննման համար Ղրղզստանի իշխանությունները հատուկ հանձնախումբ են ստեղծել` հանրապետության տրանսպորտի ու հաղորդակցության նախարար Կալիբեկ Սուլթանովի գլխավորությամբ:

Որոնողա-փրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են: Վթարի վայրն առաջվա պես գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ:

Ադրբեջանցի իսլամիստները կրոնական անազատության վերաբերյալ համակարծիք են ԱՄՆ Պետքարտուղարության հետ

Ադրբեջանցի իսլամիստները կրոնական անազատության վերաբերյալ համակարծիքԱդրբեջանցի իսլամիստները իրենց աջակցություն են հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) վերջին զեկույցին, որում Ադրբեջանին խստորեն քննադատել են հավատցյալների իրավունքների խախտման համար:

Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, Ադրբեջանի իսլամական կուսակցության փոխնախագահ Ռովշան Կոբիրլին հայտարարել է, որ զեկույցում արդար և օբյեկտիվորեն  արտացոլված են բոլոր խնդիրները, որոնց Ադրբեջանում առերսվում են հավատացյալները:
“Ադրբեջանում ոչ միայն հավատացյալների, այլև բոլոր քաղաքացիների հիմնական խնդիրը օրենքներին չհետևելն է: Կառավարությունը մի կողմից հրապարակում է մեր երկրի կողմից կրոնական ազատությունների նկատմամբ հարգանքը, մյուս կողմից՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանում,  հավատացյալների նկատմամբ ռեպրեսիաներ է գործադրում”, -ասել է Կեբիրլին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները այդ զեկույցում Ադրբեջանին, Աֆղանստանին, Ղազախստանին, Ռուսաստանին ընդգրկել են երկրների ցանկում, որտեղ առավել շատ են խախտվում հավատացյալների իրավունքները:

 

3 ադրբեջանցիներ ազատազրկման են դատապարտվել` “Եվրատեսիլի” նախաշեմին ահաբեկչություն նախապատրաստելու համար

3 ադրբեջանցիներ ազատազրկման են դատապարտվել` “Եվրատեսիլի” նախաշեմին-Մայիսի  3-ին Բավքի ծանր հանցագործությունների  դատարանը “Եվրատեսիլ 2012” երգի մրցույթի նախաշեմին ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվող Ադրբեջանի երեք քաղաքացու դատապարտել է ազատազրկման:

Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, Ֆարիզ Բայրամովը և Իբրահիմ Սադըխովը դատապարտվել են 11 տարվա ազատազրկման, իսկ Ազեր Նազարովը`12 տարվա ազատազրկման:
Նրանք մեղավոր են ճանաչվել հայրենիքին դավաճանության, ահաբեկչության իրականացման փորձի, ինչպես նաև զենքի և պայթուցիկների անօրինական պահման հոդվածներով: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել նաև Բաքվում Իսրայելի դեսպանության շենքի պայթեցման նախապատրաստման մեջ: Մեղադրյալները մասնակի ընդունել են իրենց մեղքը:
Նշենք, որ դեռևս 2012-ի գարնանը Ադրբեջանի իրավապահ մարմինները այս գործի շրջանակում ձերբակալել էին 40 անձանց, որոնք մեղադրվել են Իրանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման և ահաբկեչության նախապատրաստման մեջ: Նրանցից ոմանք արդեն դատապարտվել են ազատազրկման:

 

 

Շարունակելով հետապնդել առաջատարներին

9854Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության փնջային մրցաշարի 8-րդ տուրում ուշադրության Բրազիլիայի ներկայացուցիչ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան առաջատարներից մեկի` Ռաֆայել Լեյթաոյի հետ: Մխիթարյանը վաստակեց 6 միավոր և շարունակում է առաջատարների հետապնդումը:

6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ալեքսանդր Ֆիերը, Ռաֆայել Լեյթաոն և Դիեգո Բեռարդինոն:

Արմեն Բրուտյանը վաստակած 5,5 միավորով 12-րդ տեղում է:

Հայկական շախմատային դեսանտ` Լեհաստանում

121168Այսօր Լեհաստանի Լեգնիցա քաղաքում պայքարը կսկսեն շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցները: Կկայանա 11 տուր: Մրցաշարի մրցանակային  հիմնադրամը 100 հազար եվրո է: Չեմպիոնը կհարստանա 14 հազար, 2-րդ մրցանակակիրըՙ 11 հազար, 3-րդըՙ 9 հազար եվրոյով: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւների կարժանանան լավագույն արդյունքի հասած 25 շախմատիստներ:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 14 շախմատիստներ:

Ցուցակը գլխավորում է Վլադիմիր Հակոբյանը, որը 2705 վարկանիշով մասնակիցների մեջ զբաղեցնում է 6-րդ տեղը: Ավելի բարձր վարկանիշ ունեն Դմիտրի Յակովենկոն (2731), Եվգենի Տոմաշեւսկին (2719), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2718), Յան Նեպոմնյաչնին (2710) և Ալեքսանդր Արեշչենկոն (2709):

Սերգեյ Մովսիսյանը վարկանիշով (2693) 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2667)ՙ 25-րդը:

Հայաստանից կխաղան նաև Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրեասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Վլադիմիր Պողոսյանը:

Չեմպիոն` առաջնությունը չավարտված

աarm134494815696Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 40-րդ  հանդիպումները: Առաջնության ավարտից երկու տուր առաջ հայտնի դարձավ չեմպիոնը: Այդ պատվին արժանացավ Գյումրիի «Շիրակը», որը  առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ, միավորների իր պաշարը հասցրեց  84-ի և անհասանելի դարձավ մերձակա հետապնդողի համար։

«Միկան» վաստակել է 76 միավոր: «Գանձասարն» ունի  63 միավոր։

Տեխնիկական արդյունքներ

«Փյունիկ» – «Շիրակ»՝ 0։1

Յորո, 82

«Արարատ» – «Ուլիս»՝ 0։0

«Բանանց» – «Միկա»՝ 2։1

Սարգիս Կարապետյան, 68, Նաիրի Մինասյան, 90 – Սեմյոն Մուրադյան, 81, 11մ

«Իմպուլս» – «Գանձասար»՝ 1։2

Դիեգո Կաստրո, 68 – Արտակ Դաշյան, 30, Դումբիա Դիակարիդիա, 73

Աղյուսակ

Թիմեր             Խ   Մ
1. Շիրակ         40 84
2. Միկա          40 76
3. Գանձասար   40 63
4. Իմպուլս       40 60
5. Փյունիկ        40 60
6. Ուլիս           40 39
7. Արարատ      40 32
8. Բանանց       40 30

Ինչպես «գողացան» Արթուր Դավթյանի արծաթե մեդալը

ԴավթյանՄարմնամարզության Եվրոպայի երրորդ անընդմեջ առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչը վերադառնում է մեդալով: 2011-ին Բեռլինում և 2012-ին Մոնպելյեում կայացած ստուգատեսներում նժույգաթափերում բրոնզե պարգևի էր արժանացել Հարություն Մերդինյանը: Եվ ահա օրերս Մոսկվայում հին աշխարհամասի բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը: Հենացատկերում մեր երկրի ներկայացուցիչը պետք է արծաթե մեդալակիր դառնար, սակայն նա անդրկուլիսյան խարդավանքների զոհ է դարձել: Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված ստուգատեսի, կատարված կողմնակալ մրցավարության մասին պատմեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը:

– Հայաստանից 5 մարմնամարզիկ էր մասնակցում, սպասում էինք, որ ցանկալի արդյունք կլինի: Նախատեսել էինք, որ մեր երկու բազմամարտիկները նախնական փուլի մրցելույթներից հետո պայքարը կշարունակեն եզրափակչում` 24 լավագույնների խմբում: Այդպես էլ եղավ: Ի վերջո, Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը բազմամարտում զբաղեցրին համապատասխանաբար 8-րդ և 19-րդ տեղերը: Ընդ որում, այս մրցաձևում պարգևատրվում են մինչև 8-րդ տեղը գրավողները: Եվրոպայում այսպիսի ցուցանիշ ունենալը պատվաբեր է: Բազմամարտի առանձին մրցաձևերի եզրափակիչներում էլ մասնակիցներ ունեինք: Դավթյանը 3-րդն էր իր նախասիրած մրցաձևում` հենացատկերում: Իսկ Հարություն Մերդինյանը 5-րդը ճանաչվեց նժույգաթափերում: Երկուսն էլ առանց սայթաքումների հանդես եկան: Մեր մարմնամարզիկների մրցելույթից  գոհ ենք:

Իսկ որ Արթուր Դավթյանը կողմնակալ մրցավարությունից տուժել է, դա ոչ թե միայն մենք ենք նկատել, այլև տարբեր երկրների մասնագետներ: Ընդ որում, մեզ էին մոտենում  մարդիկ, որոնց հետ նախկինում չէինք շփվել: Միասնական տեսակետն այն է, որ  Արթուր Դավթյանը պետք է արծաթե մեդալակիր դառնար: Հենացատկերի գլխավոր մրցավար, ռուսաստանցի Դմիտրի Անդրեևի հետ, որին լավ եմ ճանաչում, սպասարկել եմ միջազգային տարբեր ստուգատեսներ: Նա ինձ  ասաց, որ այդ հարցում ներողամիտ լինենք: Երկրորդ մրցանակակիրը ռումինացի Ֆլաուս Կոչին է: Բանն այն է, որ Ռումինիայի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահն է: Ի դեպ, ինքս մրցավարական աշխատանքներում պարբերաբար ներգրավված եմ լինում և նկատել եմ, որ ռումինացի մարմնամարզիկները միշտ էլ ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան արժանի են: Մրցավարների երկյուղն է պատճառը, թե այլ հանգամանք, սակայն այդ գործոնն ակնառու է: Օրինակ` եթե կատարված վարժություններում որևէ բան կասկածելի է, ապա Հայաստանի ներկայացուցիչների գնահատականից միավորներ են հանվում, իսկ ռումինացիներին այդպիսի իրավիճակում ընդառաջում են: Ի դեպ, Կոչին Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր: Նա մեր մարզիկից առաջ անցավ 0,021 միավորով: Դավթյանի ցուցանիշն է` 14,866 միավոր:

 – Շա՞տ էիք սրտնեղել:

– Կարծում էինք, թե Արթուրն արդեն 2-րդ մրցանակակիր է: Նա առաջինն էր ավարտել մրցելույթը: Ռումինացին վերջինն էր հանդես գալիս: Բարձր գնահատական ստանալու համար նա պետք է ցատկը կատարեր օդում ուղիղ դիրքով, բայց սխալվեց` ծալվեց: Ըստ սահմանված կարգի, մարմնամարզիկի կատարած վարժությունների  բարդության միավորներից պետք է առնվազն նվազեցվեր 0,8 միավոր: Բայց նա ստացավ այն գնահատականը, որն անհրաժեշտ էր մեր մարզիկին շրջանցելու համար: Չեմ կարող ասել, թե  կողային մրցավարները միտումնավոր են դա արել: Նրանց խնդիրը սխալները հաշվարկելն է, իսկ վարժությունների բարդությունը որոշում է տվյալ մրցաձևի գլխավոր մրցավարը:

Հրաժեշտի ճաշկերույթի ժամանակ, երբ միասին սեղանի շուրջն էինք նստած, Անդրեևը դա խոստովանեց: Կոչին էլ մեզ մոտեցավ և անձամբ հայտնեց, որ իր մրցելույթից դժգոհ է, և Հայաստանի ներկայացուցիչը պետք է կանգներ պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին: Նրան պատասխանեցի, որ ինքը մեղք չունի: Այսպես ահա մեզանից «գողացան» արծաթե մեդալը: Թերևս մեր մեղքը միայն այն էր, որ մրցումներից առաջ բրոնզե պարգևի տիրանալը երազանք էինք համարում: Մինչդեռ մեր մարմնամարզիկները ներկայումս կարող են պայքարել նաև ազնիվ փայլով մեդալների համար: Ի դեպ, պայքարը շատ լուրջ էր, և հաղթեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Դենիս Աբլյազինը: Ընդ որում, մեր մարզիկը շրջանցեց օլիմպիական խաղերի մրցանակակրի, նաև տիտղոսակիր մի շարք մարզիկների և իր մարզական կենսագրությունում ամենամեծ հաջողությանը հասավ: 20-ամյա Դավթյանը նախկինում` 2010-ին, դարձել էր հենացատկերի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, որից հետո վարկանիշ էր ձեռք բերել և 2012-ին հանդես եկել Լոնդոնում կազմակերպված օլիմպիական խաղերում:

  – Եվրոպայի վերջին երկու առաջնություններում մեդալներ նվաճելուց հետո ինչո՞ւ Մերդինյանն այս անգամ ձեռնունայն մնաց:

– Նա վերջին տարիների իր ամենալավ մրցելույթն ունեցավ: Ինքս առաջադրանք եմ տալիս անել առավելագույնը, իսկ թե հետո ինչ տեղում կհայտնվի, դա այլ խնդիր է: Մերդինյանն իր մարզական կենսագրությունում ամենաբարձր գնահատականն է ստացել (15,366), ավելի բարձր, քան Եվրոպայի նախորդ առաջնություններում: Դա Մերդինյանի համար ռեկորդային ցուցանիշ է: Եվրոպայի նախորդ առաջնություններում 29-ամյա մեր մարզիկը 14,975 և 15,3 միավորներով մրցանակակիր էր դարձել, բայց այս անգամ չստացվեց: Բանն այն է, որ մոսկովյան ստուգատեսում մրցակցությունը շատ ուժեղ էր: Նժույգը եվրոպական մարզագործիք է համարվում: Աշխարհի առաջնությունում 1-8-րդ տեղերը գրավողները հին աշխարհամասի ներկայացուցիչներ են: Ընդ որում, օլիմպիական խաղերի չեմպիոն, հունգարացի Քրիստիան Բերկին ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Չեմպիոն դարձավ  անգլիացի Դանիել Քեյտինգը: Նրա հայրենակից Մաքս Վիտոկը, որն օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր է, Եվրոպայի առաջնությունում էլ 3-րդն էր: 4-րդն օլիմպիական խաղերում 4-րդ տեղը գրաված իտալացի Ալբերտո Բուսնարին էր: Ընդ որում, Մերդինյանը միավորներով շատ մոտ էր մրցանակակիր դառնալու: Վիճակահանությամբ մեր մարզիկը առաջինը սկսեց մրցելույթը, իսկ դա մարմնամարզիկների համար անցանկալի է: Եվ նա վստահ կատարեց վարժությունները, պատվով դուրս եկավ այդ փորձությունից:

 – Հայաստանի հավաքականի մարմնամարզիկների համար մեդալի արժանանալու այլ հնարավորություններ չկայի՞ն:

– Վահագն Դավթյանից և Արթուր Թովմասյանից սպասելիքներ ունեինք օղակներով վարժություններում: Վերջինիս խանգարեց թեթև վրիպումը: Իսկ Վահագնը կատարեց վարժությունը, նա 11-րդն էր, պահեստային էր, սակայն եզրափակչին մասնակցելու հանարավորություն չստացավ:

 – Սեպտեմբերի վերջին Բելգիայի Անթվերպեն քաղաքի մարզապալատում մեկանարկելու է աշխարհի առաջնությունը: Ի՞նչ նկատառումներով այդ ստուգատեսին կնախապատրաստվի Հայաստանի ընտրանին:

– Մեր երկրից 2-3 մարզիկ հանդես կգա այդ ստուգատեսում: Թիմային պայքարին չենք մասնակցի, քանի որ պետք է 6 մարզիկ մրցահարթակ դուրս բերել: Մինչդեռ ֆինանսական հնարավորություններ չունենք լրիվ կազմով հավաքական մրցավայր գործուղելու համար: Այդուհանդերձ, ամեն ինչ արվելու է, որ 2014-ին մասնակցենք  աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ 24 լավագույններն իրավունք են ստանալու կարողությունները փորձելու օլիմպիական վարկանիշային ստուգատեսում: Հավանական է, որ աշխարհի առաջնությունում կարողությունները կփորձեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և 30-ամյա Վահագն Ստեփանյանը: Վերջինս նժույգի վրա վարժությունների բարդ ծրագիր է պատրաստում: Բոլորն էլ եզրափակիչ մտնելու համար են պայքարելու:

 – Պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի ուղեգիր նվաճելու ուղղությամբ ի՞նչ է արվում:

– 16-ամյա Վիգեն Խաչատրյանը շնորհալի մարմնամարզիկ է, և նրա հետ մեծ հույսեր ենք կապում: 2014-ի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը վարկանիշային է: Վստահ եմ, որ նա ուղեգրի կտիրանա: Դրա համար բազմամարտում անհրաժեշտ է լինել 16 լավագույնների շարքում: Հուլիսին Հոլանդիաում անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական օլիմպիական օրեր փառատոնը: Վիգենը կփորձի կարողությունները: Նրանից բացի, մեր երկրից հանդես է գալու ևս երկու մարմնամարզիկ: