Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը

3038Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությունը: Դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Կուբայի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի ջերմ ողջույններն ու Կուբայի ժողովրդի ջերմ ու հարգալից վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր դեսպանի պաշտոնավարման արդյունքում երկու երկրների հարաբերությունները կայուն զարգացում կունենան և որակական նոր մակարդակի կբարձրանան:

Գալուստ Գրիգորիչի «կլասիկ շուլուխը» կառավարությունը լուրջ է ընդունել

Vahan-HovhannisyanԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում կառավարության քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված իր հարցերին և վերջինս կողմից հնչած պատասխաններին. “Խոսվեց նաև Խաչիկյանի մասին, իսկ Խաչիկյանն ի՞նչ է արել, ի վերջո, նա փորձել է արդարություն հաստատել. երևի մտածել է, որ եթե այդ մարդիկ՝ մահացածներն ու արտագաղթածները, կարող են քվեարկել, ինչու՞ թոշակ չստանան”,-կատակեց նա, ինչը մեծ ոգևորություն առաջացրևեց դահլիճում:

Խոսելով երկրում առկա խնդիրներից՝ Վահան Հովհաննիսյանը փորձեց ենթադրել, թե ինչու է այս իրավիճակին առաջացել. «ՀՀԿ-ական մեծն գաղափարախոս Գալուստ Գրիգորիչն ասել է՝ մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա, ինչը կառավարությունը, հավանաբար, լուրջ է ընդունել, այնինչ դա կլասիկ գրիգորիչական շուլուխ էր:  Դուք չեք ամենալավը, դուք դեռ պետք է ապացուցեք, որ ամենավատը չեք”,-ասաց պատգամավորը:

 

Գյումրիում քաղաքացին շենքից ցած է ընկել

Գյումրիում քաղաքացին շենքից ցած է ընկելՄայիսի 21-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ թիվ 62 շենքի 3-րդ հարկից ընկել է 1937 թ. ծնված Է. Քոչարյանը:

Վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:

Ցորենի արտում հայտնաբերվել է Օֆիկ Ավոյանի դին

դիՄայիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 1929 թ. ծնված Օֆիկ Ավոյանը սույն թվականի մայիսի 19-ի ժամը 23.00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (7 հրշեջ – փրկարար):

Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվել են Մասիս և Բուրաստան գյուղերի մոտակայքում:

Ժամը 22.29-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

—

Մայիսի 21-ին, ժամը 08.00-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.05-ին Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից ցորենի արտում հայտնաբերվել է Օֆիկ Ավոյանի դին:

«Պարո՛ն Աղվան Հովսեփյան, դու էդքանը ունես, թող մի քիչ էլ ժողովուրդն ապրի էլի…»

pqcjvep8GVKVQRN6dnoSzm55clԽորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը ելույթ ունեցավ նաև “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փստանջյանը: Դիմելով վարչապետին նա ասա. «Հարգելի՛ վարչապետ, երեկ Դուք չընդունեցիք իմ այն խոսքը, որ ՀՀ գլխավոր դատախազը խարդախ անձնավորություն է, և ասացիք, որ այս ամբիոնից պետք չէ նրա մասին այդպիսի հայտարարություններ անել: Շուրջ 6 տարի առաջ այս ամբիոնից ներկայացվել է այդ խարդախ դատախազն այս խորհրդարանին, որ մենք հավանություն ենք տանք նրա ընտրվելուն: Ես գաղտնի քվեարկությամբ չեմ հայտնել իմ անհամաձայնությունն այդ անձի հետ կապված, ես հրապարակավ հայտնել եմ, որ նրա գործունեությունն այդ տարիների ընթացքում եղել է անբավարար ՀՀ-ի համար», – ասաց Փոստանջյանը:

Չնայած Հովիկ Աբրահամյանի կոչին՝ լինել կոռեկտ, Փոստանջյանը շարունակեց ելույթը՝ ասելով, որ կառավարության գործունեության վերահսկողության համար գլխավոր դատախազն ունի մեծ դերակատարություն. “Հաճախ այդ որոշումների գրեթե գերակշիռ մասը չի համապատասխանում օրենքի պահանջներին: Իսկ որոշումներ, որոնք արձակվել են օրենքի խախտմամբ, այդ դատախազը չի միջամտել, չի կանխել և ապագայում նաև չի դադարեցրել այդ որոշումների գործունեությունը”,-ասաց նա՝ մատնանշելով օրինակներ,-Բյուրականում կառուցվեղ ՀԷԿ-ին դեմ են գյուղացիները: Կընթերցեմ, թե ինչ էին ասում այդ գյուղացիները դատախազին: «Պարո՛ն Աղվան Հովսեփյան, գյուղում առանց այդ էլ դու դաչա ունես, յեքա հեկտարներով տերիտորիաներ ունես, դու ջերմոցներ ես դրել, նույնիսկ կանաչի ես ծախում, պամիդոր ես ծախում, թող մի քիչ էլ ժողովուրդն ապրի էլի: Դու էտքան ունես, էլի ես ուզում ունենաս, ոնց կարող ես այդքանը վայելես դու, մեր կարևոր պահանջն է նա, որ այդ ՀԷԿ-ը չկառուցվի»:

ԱՅնուհետև Զարուհի Փոստանջյանն ասաց, որ միգուցե փաստաթղթերով այդ ամենի սեփականատերը Աղվան Գառնիկովիչը չէ, բայց.  “Մենք հո գիտենք՝ ով է: Սա է իրականությունը, և այդ խարդախ դատախազը եկել էր, ուզում էր մեր պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից: Ո՞վ էր նրան թույլ տվել գալ այստեղ: Եվ մենք թույլ տվեցինք, որ նա զրկի մեր գործընկերոջը անձեռնմխելիությունից:Ամեն անգամ ես ինձ էլ եմ այդ մեղադրանքը տալիս, իսկ ես ի՞նչ եմ անուն, որ այդ ամենը տեղի չունենա…»:

Վիճաբանություն, ծեծ և դատաբժշկի ուղեգիր

cecՄայիսի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները  բաժին են հրավիրել 1991 թ. ծնված  Գագիկ Ղ.-ին:

Պարզվել է, որ մայիսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նրան Սուրենավան գյուղում, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել  եղբայրներ` 1982 թ. ծնված Գևորգ Ղ.-ն և 1975 թ. ծնված 1975 թ. ծնված Գեղամ Ղ.-ն:
Գագիկ Ղ.-ին տրվել  է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

«Լավ նախընտրական պլատֆորմ է». Ալեքսանդր Արզումանյանը՝ կառավարության ծրագրի մասին

images (1)Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը ոչ թե նոր է, այլ նախորդ տարիների լրամշակված և թարմացված տարբերակը:

Նա ասաց, որ նույնն են մնացել նաև իրենց մտահոգությունները. “Ինչպես ասում են՝ կենացները քաղցրացել են, ավելի համապարփակ փաստաթուղթ է ստացվել, երևում է՝ մի մարդ է խմբագրել, և կան նաև դրական որոշ փոփոխություններ: Բայց սա լավ նախընտրական պլատֆորմ է, որտեղ ավելի շատ դիմում ենք զգացմունքներին, քան բանականությանը»,-ասաց նա:

Արզումանյանի կարծիքով՝ պետք է նախ հստակ լիներ ծրագրի նպատակը, հետո այդ նպատակին հասնելու քայլերը և տարեցտարի սպասվող արդյունքները:

Ինչ վերաբերում է նախօրեին վարչապետի հնչեցրևած մտքին, թե նախևառաջ ժողովուրդը պետք է կատարի մտքի հեղափոխություն, պատգամավորն ասաց. “Իշխանությունները միսիոներ չեն, որ եկել են հեռու տեղերից՝ վայրի ցեղ լուսավորելու համար:  Նախ ձեզանից սկսեք”:

Նրա կարծիքով՝ կառավարության ծրագրի որոշ դրույթներ հենց հին մտածելակերպն են  արտացոլում: “Կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու ֆունկցիա չպետք է ունենա, դա ինքնանպատակ չէ, կարելի է 10 000 բահ բաժանել, ասել՝ փոս փորեք, հետո էդ փոսերը լցրեք: Ասում եք՝ Հայաստանում կան մենաշնորհներ, եկեք մի քիչ էլ ճիգ թափենք և պարզենք ոլորտները, ստվերից դուրս բերենք տնտեսությունը, օրենքի գերակայություն ստեղծենք, այդ ժամանակ մարդիկ իրենք աշխատատեղեր կստեղծեն, և շուկան ինքն իրեն կկարգավորի”:

Ալեքսանդր Արզումանյանին ծրագրում դուր չէր եկել նաև այն մասը, որտեղ շարադրված են Հայաստանի հարաբերությունները մի շարք կառույցների հետ. որևէ խոսք չկա ՆԱՏՕ-ի մասին, այն դեպքում, երբ այս օրերին հարյուրից ավելի հայ զինվորներ իրենց միջազգային պարտքն են կատարում ՆԱՏՕ-ի շրջանակներում, Պաշտպանության նախարարը հարաբերվում է այդ կառույցի հետ և այլն. “Չեմ ասում, որ պետք է ՆԱՏՕ-ի անդամ դառնանք, բայց այն գոնե արժանի էր նշվելու”:

Առողջապահության մասով էլ պատգամավորը դժգոհություն ուներ. “Նախորդ զավեշտը մնացել է՝ կառավարության ի՞նչ գործն է ճիշտ ախտորոշում ապահովել: Հո տաքսիստների ճիշտ երթուղի ընտրե՞լն էլ մեզ չեք երաշխավորելու”:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությունը, ապա նա կարծում է, որ առանց ավիացիոն հստակ քաղաքականության, պարզապես անհնար է Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնել:

Մի խոսքով, Ալեքսանդր Արզումանյանը դեմ է քվեարկելու կառավարության 2013 թվականին ծրագրին:

Ստոկհոլմի ծայրամասերից մեկում վերացնում են զանգվածային անկարգությունների հետքերը

ստոկհոլմՍտոկհոլմի ծայրամասերից մեկում վերացնում  են զանգվածային անկարգությունների հետքերը:

Նախօրեին, երեկոյան ցուցարարները, հիմնականում պատանիներ, այրել են մոտ 100 ավտոմեքենա: Երբ դեպքի վայր են հասել իրավապահները, նրանց ուղղությամբ քարեր և շշեր են նետել: Մի քանի սպաներ  վիրավորվել են: Ցույցի պատճառը, ըստ միտինգավորների, ոստիկանության ավելի քան կոշտ գործողություններն են եղել: Նախորդ շաբաթ մի տղամարդ սառը զենքով սպառնացել է ոստիկաններին, և վերջինները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ: Ընդ որում,  իշխանությունները հերքում են, որ իրավապահների գործողությունների հետ կապված բողոքներ են ստացել:

 

«Կարգի՛ բերեք էս տնտեսությունը». Հրանտ Բագրատյան

imagesԽորհրդարանը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկում են կառավարության 2013-17 թվականների ծրագիրը: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ կառավարության ծրագրում նշված չեն կարևոր քայլեր, որոնք կարող են լրջորեն փոխել իրավիճակը: “225 հազար մարդ գնացել է Հայաստանից, ապահովվել է 6 տոկոս աճ, մինչդեռ այլ երկրներում եղել է 13 տոկոս: Գործնականում մենք բյուջեի աճ չունենք”:

Բագրատյանի կարծիքով՝ կառավարությունը պետք է ներկայացներ ծրագրային թեզ, որտեղ նշեր, որ տեսնում է վիճակը և թե ինչպես է տեսնում այդ վիճակից դուրս գալու ճանապարհը: “Կառավարությունը պետք է ասեր, որ կարող է իրականացնել այսքան ներդրում և թե ոնց է գեներացնելու ներդրումները: Սա կլիներ պրոֆեսիոնալ մոտեցում: Պետության գործը հյուրանոց կառուցելը չի”:

Եթե ինքը լիներ, առաջին հերթին հանքարդյունաբերությունը կարգի կբերեր, հետո ավիացիան. “5 րոպեում կլիբերալիզացնեմ ավիացիան”,-հայտարարեց Բագրատյանը,-2014 թվականին, օրինակ, կվերացնեմ Կենտրոնական բանկից վերահսկողական ֆունկցիան: Հիմա բերել-ասել հանրահայտ բաներ, որ ասենք՝ առողջապահությունը պետք է լինի մարդկանց համար, մենք դա գիտենք”:

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Բագրատյանը հայտարարեց, որ գյուղոլորտում բոլոր թվերն ուռճացված են. “Պարոն գյուղնախարար, Հայաստանում 240 000 տոննա խաղող չկա: 100 անգամ ասել եմ, նստեք, “գուգլ մեփի” վրա տեսեք, թե էդքան խաղողի այգի ունե՞ք: Էդ կրկնակի տնտեսական աճերը չկան, դա խայտառակություն է, մեզ ճիշտ վիճակագրություն է հարկավոր, ժողովուրդն էդքան կարտոֆիլ չի կարող սպառել:Կարգի բերեք էս տնտեսությունը, իմացեք ճիշտ թվերը”,-հորդորեց նա:

 

 

Ութ ավտոպատահար`ութ վիրավոր, մեկ մահվան դեպք

շտապօգնություն1«ՎԱԶ-2121»-ը բախվել է ճանապարհի արգելապատնեշին

Մայիսի 20-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին  բախվել է ճանապարհի արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Խաչմերուկում բախվել են «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ

Մայիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու և նույն խճուղու նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց»  և   «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Մոլդովական փողոցում

Մայիսի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի թիվ 27 հասցեի մոտ իրար են բախվել   «Մերսեդես»   և   «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «ԳԱԶ-3102»-ի  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-21010»-ը բախվել է «Ֆոլքսվագեն»-ի

Մայիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի թիվ 59 շենքի դիմաց  բախվել  է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21010»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 20-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Հ. Քոչարի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Մերսեդես»  և  «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Աշտարակի խճուղում

Մայիսի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Աշտարակի խճուղում ինքնաբերաբար շարժվելով՝ բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, որից հետո բախվել է նույն վայրում կայանված մեկ այլ «Օպել»-ի:
«Օպել»-ներից մեկի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Առինջ գյուղում

Մայիսի 20-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում,   «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Գուրգեն Մահարու փողոցի թիվ 122 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված  Միսակ   Գազազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ,   գիտակցության չգալով, մայիսի 21-ին, ժամը 00.30-ին մահացել է:
Կատարվում է քննություն:

Սև լաբրադորը կատարում է Ադելի հիթը

labradorՇնորհիվ բրիտանական երգչուհի Ադելի երգի նկատմամբ արձագանքի, ցանցի նոր աստղ է դարձել Ռև  անունով սև լաբրադորը: Տեսանյութը, որի գլխավոր հերոսը շունն է, տեղադրվել է YouTube և հավաքել մեկ միլիոն դիտում: 

“Սա Ռևի  սիրած երգն է, որը նա լսել է, երբ լակոտ էր: Նրա արձագանքը շատ  ազդեցիկ է”,- գրում է շան տիրուհին superdatsun նիկի տակ ` նկարագրելով երկու րոպեանոց հոլովակը: Տեսանյութում երգչուհու սանիկը, հազիվ լսելով սիրած երաժշտության առաջին նոտաները, ձայնակցում է “Make You Feel My Love” հիթին և վազում նոութբուքի մոտ: Ամբողջ երգի ընթացքում շունը ինքնամոռաց գռմռում է :

Հոլովակը համացանցում է հայտնվել մայիսի 15-ին: Մի շաբաթից ավելի քիչ ժամանակահատվածում այն դիտել է մոտ 3 միլիոն մարդ:

Կոլորադոյի բնակչուհին մի  փոքր պատմել է իր սիրելիի մասին. նա հաղորդել է, որ շանը վերցրել է ապաստարանից: Նա կոչ է արել բոլորին, ովքեր ցանկանում են ունենալ այդպիսի հիանալի զգացմունքային բարեկամ , փրկել փորձանքի մեջ հայտնված կենդանիներին:

Ընդհանրապես, երգող կենդանիները հաճախ են գրավում ցանցի օգտատերերի ուշադրությունը: Այպիսով մեծ ուշադրության արժանացավ  այծը, որը ձայնակցում էր հայտնի քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի  “I Knew You Were Trouble” երգին: Հիթի ոչ սովորական կատարումը գրավեց ավելի քան 2 միլիոն մարդու ուշադրությունը:

Իսրայելի բանկում դժգոհ հաճախորդը 4 մարդ է սպանել

iԲեէր -Շևա քաղաքում, վարկի ժամկետի երկարաձգման  դիմումի մերժում ստանալով, տղամարդը կրակ է բացել, սպանել 4 մարդու:

Ոստիկանության տվյալներով, տղամարդը հույս է ունեցել, որ իր հիպոթեկային վարկի ժամկետը կերկարաձգեն,սակայն մերժում է ստացել: Դրանից հետո նա  զենքով վերադարձել է բանկային բաժանմունք ու կրակ բացել:

Սկզբում սպանել է 2 աշխատակցի, ապա խուճապի ժամանակ սպանել է ևս 2 հաճախորդի: Լրջորեն վիրավորվել է 5 մարդ, իսկ մի կնոջ պատանդ է վերցրել:

Մի քանի ժամից տղամարդն այդ կնոջն ազատ է արձակել ու ինքնասպանություն գործել:

Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն

Minister Nalbandian at the EBRDՄայիսի 20-ին Վեստմինստերյան աբբայությունում անհայտ զինվորի հուշարձանին և հայ ժողովրդի բարեկամ, 19-րդ դարի բրիտանական ականավոր պետական գործիչ, ՄԹ նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնի շիրիմին ու նրա հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ՝ մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագարավորություն:

Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ուիլյամ Հեյգն ասաց, որ երկու տարի առաջ՝ Հայաստանի ԱԳ նախարարի նախորդ այցից ի վեր, երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել՝  հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, ակտիվացել են գործարարների միջև կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։

Էդվարդ Նալբանդյանն ու Ուիլյամ Հեյգը հանգամանալից քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, որը համատեղ ջանքերով կարելի է առաջ մղել և կարևորեց տարբեր ոլորտներում վերջին շրջանում համագործակցության ակտիվացումը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Այս առումով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը ողջունեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

Զրուցակիցները մանրամասն քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ համատեքստում, նախարար  Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից  ձեռնարկվող համատեղ ջանքերը, ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի և կառուցողականության դրսևորման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում։ Այս ենթատեքստում Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղարը իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ ունեցավ Լորդերի պալատում կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլեսի հետ, որի ընթացքում քննարկման առարկա դարձան եվրոպական օրակարգի հարցերը, հայ-բրիտանական հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:

Հայաստանի արտգործնախարարի լոնդոնյան օրակարգը ներառում էր նաև հանդիպումներ Միացյալ Թագավորության խորհրդարանում:

Էդվարդ Նալբանդանի հանդիպեց Լորդերի պալատի խոսնակ Ֆրանսես դ՛Սուզայի հետ, որին մասնակցում էր նաև Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին այդ ձևչափով կապերն ակտիվացել են:

Լորդերի պալատի խոսնակի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայկական սփյուռքի դերակատարությունը Հայաստանի զարգացման գործընթացում:

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկ, որտեղ հանդիպում ունեցավ բանկի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, ներդրումային դաշտին, գործարար միջավայրին, մտքեր փոխանակվեցին տնտեսական զարգացման վրա տարածաշրջանային խնդիրների ազդեցության շուրջ։

Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և ծրագրերի քննարկմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերթ Ուոլթերսի հետ։

Բրիտանական խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցությունների ներկայացնող, Հայաստանի հետ բարեկամական խմբին անդամակցող խորհրդարանի մի շարք անդամների հետ։

Շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի շահագրգիռ փոխանակում հայ-բրիտանական համագործակցության, Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Թունավորման երեք դեպք է գրանցվել

շտապօգնություն1Մայիսի 20-ին, ժամը 09.06-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Երևանի «Արմենիա» բժշկակական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 36 տան բնակչուհի` 1938 թ. ծնված Լաուրա Սահադյանը:  Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 

Նույն օրը, ժամը 14.10-ին, տեղեկություն է ստացվել, որ դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Զովա­սար գյուղի բնակչուհի`  1993 թ. ծնված Քնքուշ Ղազարյանը:  Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մայիսի 21-ին, ժամը 00.28-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Երևանի «Արմենիա» բժշկակական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բակունցի փողոցի թիվ 85 տան բնակչուհի` 1991 թ. ծնված Ռիմա Արմենակյանը:  Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Շտապօգնության մեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ

շտապ-օգնությունՄայիսի 20-ին, ժամը 21.30-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցների մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Ֆորդ» մակնիշի 040 ՍԼ 64 պ/հ շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս:

Վենեսուելայի նախագահը “ոստիկանական հեղափոխության” կոչ է արել

5176d342-90ed-e9ce-90ed-e9c1a4344fe1.photo.0Վենեսուելայի նախագահ Նիկոլա Մադուրոն երկուշաբթի հայտարարել է երկրում “ոստիկանական հեղափոխություն”իրականացնելու անհրաժեշտության մասին,տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:

“Մենք պետք է շարունակենք “կոմանդանտե” Չավեսի սկսած “ոստիկանական հեղափոխությունը”:

Վենեսուելական բանակի  ստորաբաժանումները հսկողություն են սահմանել Կարակասի փողոցներում ու մի քանի նահանգներում` նախագահի “Անվտանգ հայրենիք” պլանի իրականացման նպատակով, որն ուղղված է հանցագործությունների դեմ: Այդ առաքելության մեջ ներգրավված է 15 հազար սպա ու զինվոր:

Երկուշաբթի,  օպերացիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Մադուրոն ասել է, որ ակցիայի հիմնական նպատակը ողջ Վենեսուելայուն անվտանգ տարածք դարձնելն է:

Փորձագետները նշում են, որ բանակը հանցավորության դեմ պայքարում ներգրավելուն դրդել է ծայրահեղ քրեական իրավիճակը, որ ստեղծվել է վերջին տարիներին: Պաշտոնական տվյալների համաձայն, 2012-ին երկրում սպանությունների թիվն աճել է 14%-ով, գերազանցելով 16 հազարը (100 հազար բնակչից` 54-ը) ու, ըստ Observatorio Venezolano de Violencia  հրապարակած զեկույցի տվյալների, նախորդ տարի Վենեսուելայում կատարվել է 21,7 հազար սպանություն կամ` 100 հազար բնակչից սպանվել է 73-ը:

Թուրքիայում ռուսների թունավորման գործով մեղավորները դատապարտվել են 90 տարվա ազատազրկման

pic_1369076822Թուրքիայում Բոդրում առողջարանային քաղաքում 2011-ին ռուս զբոսաշրջիկների թունավորման գործով մեղավորների նկատմամբ դատավճիռ է կայացվել:

Ինչպես հայտնել է պաշտպանը,  գործով մեղավոր ճանաչված 4 մարդ ստացել է 90 տարվա ազատազրկում: Եվս 3-ը, որոնց թվում առագաստանավի տերը, որի վրա ռուսներն իրենց հանգիստն էին անցկացնում, ստացել են 7 տարվա բանտային պատիժ:2011-ին ռուս զբոսաշրջիկների խումբն առագաստանվով զբոսանքի ժամանակ թունավորվել էր ալկոհոլային խմիչքներից, ինչի հետևանքով նրանցից 5-ը մահացան, իսկ մի քանիսն էլ սուր սննդային թունավորում ստացան: Ավելի ուշ պարզվեց, որ զբոսաշրջիկներին հրամցրած ալկոհոլի մեջ մեծ քանակությամբ մեթանոլ կա: Թուրքական իշխանությունների տվյալներով, խմիչքը բերվել էր Հյուսիսային Կիպրոսից: Դեպքից օրեր անց թուրքական իշխանությունները հայտարարեցին կատարվածը սպանություն որակելու մտադրության մասին, պարզաբանելով, որ խմիչքը պատրաստողները` ավելացնելով մեթանոլը, հնարավոր չէ, որ չիմանային դրա վտանգավորության մասին:

Օկլահոմայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 91-ի

pic_1369112420Զոհերի թվում առնվազն 20-ը երեխաներ են, քանի որ  պտտահողմի հարվածի տակ է հայտնվել տարրական դպրոց: Ականատեսների վկայությամբ, շենքն ավերվել է գրեթե ամբողջությամբ: Տուժածների թիվը ներկա դրությամբ 233 է: Նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ է գնահատվում:

Նախագահ Օբաման կատարվածն աղետ է անվանել ու կարգադրել տեղական իշխանություննեին դաշնային օգնություն ցուցաբերել հետևանքները վերացնելու գործում:  Reuters գործակալության տվյալներով, նման օգնությունը կարող է ներառել սուբսիսդիաներ ժամանակավոր կացարաններ կառուցելու, վնասված տները նորոգելու ու չապահովագրված ունեցվածքի կորստի դիմաց որպես փոխհատուցում տրամադրելու համար:

Լայպցիգում գոթական փառատոն է

-Այս օրերին Լայպցիգում գոթական ամենամյա ավանդական փառատոն է անցկացվում:

Նշվում է, որ փառատոնին մասնակցում է ժամանակակից երաժշտության ծանր ոճի ու հագուստի  “գոթական” ոճի 20 հազար երկրպագու:

 

 

Չիլիում Մարիխուանայի գլոբալ քայլերթ է անցկացվել

CHILE-CANNABIS-LEGALIZATION-MARCHՉիլիի մայրաքաղաք Սանտյագոյում զանգվածային ցույցեր են եղել ի պաշտպանություն մարիխուանայի օրինականացման:

Նշվում է, որ ակցիան Global Marijuana March.  համախարհային միջոցառման մաս է կազմել: