Ռոբերտ Հովհաննիսյանը` Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

ռHovhannisyanRՋերմուկում  ավարտվեց շախմատիԿարեն Ասրյանի հուշամրցաշարը։

Ուժեղագույն ճանաչվեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը` 6,5-ական միավոր։

Վահե Բաղդասարյանը, Ռոբերտ Աղասարյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և Լևոն Բաբուջյանը  6-ական միավորով բաժանեցին 5-9-րդ տեղերը։

Դոլարը` 410.44 դրամ

դոլարՀունիսի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.44 դրամ:

Արթուր Յուզբաշյանը կմեկնի Ղազախստան

27139Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Յուզբաշյանը, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի  ղազախական «Կայսար» ակումբի ղեկավարության հետ: Թիմը հանդես է գալիս այդ երկրի առաջին խմբի առաջնությունում:

23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա վարձակալությամբ:

Հունիսի 27-ին կիսապաշտպանը կմեկնի Ղազախստան, որպեսզի բուժզննում անցնի։

Դրանից հետո ֆուտբոլիստի հետ կես տարով աշխատանքային  պայմանագիր կկնքվի։

Յուզբաշյանը  Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 8 խաղի։

Կին զինծառայող է ձերբակալվել Ադրբեջանի օգտին լրտեսելու մեղադրանքով

աածՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մ. Մովսիսյանը 2012թ. հունվարից` մինչ զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է “Օդնոկլասսնիկի”, “mail.ru agent” և “Facebook” սոցցանցերում “S Dr”, “Seryan Dervisyan”, “Tigran Dervisyan” պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և վերջիններիս նամակագրական կապը շարունակվել է նաև Մ. Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո: Առկա տվյալների համաձայն, Մ. Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ նմանատիպ հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ԼՂՀ ՊԲ զինծառայող: Վերջիններս ևս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից և այժմ ԼՂՀ դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն:

ԿԲ. Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ

կբՎերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի բանկային համակարգին` տեղեկություններ տարածելով, իբրև համակարգում տեղի են ունենում տագնապալի գործընթացներ, և համակարգի կայունությունը վտանգված է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ, և որ նմանատիպ լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:
Բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը (նորմատիվային կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը) 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 16.4%, ընդ որում վերջին 5 տարիների ընթացքում բոլոր բանկերն առանձին բավարարել են կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշի նվազագույն պահանջը` 12% (ընդ որում, Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող նվազագույն սահմանաչափը 8% է):
Բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 5.2%, որը, չնայած տարեվերջի համեմատ փոքր-ինչ աճել է, սակայն դեռևս բավական հեռու է ռիսկային համարվելուց (աճը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվապահական ձևակերպման արդյունքում ստանդարտ դասի վարկեր, որոնք, չնայած մնացել են տնտեսությունում, դուրս են եկել առևտրային բանկերից մեկի հաշվեկշռից և սկսել են հաշվառվել մայր բանկի հաշվեկշռում): Համեմատության համար նշենք, որ Արևելյան Եվրոպայի երկրներում այս ցուցանիշը հասնում է մինչև 20%:
Իրացվելիության մակարդակով բանկային համակարգը առավել քան իրացվելի է. բարձր իրացվելի ակտիվների կշիռը ընդհանուր ակտիվներում և ընթացիկ պարտավորություններում առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել են համապատասխանաբար 26.1% և 136.1% (նվազագույն սահմանաչափերը` համապատասխանաբար 15% և 60%):
Նշենք նաև, որ բանկային համակարգի կայունությունը նպաստում է նրան, որ տնտեսությանը տրամադրված վարկերը շարունակում են արագ աճել նաև 2013 թ.-ին:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Պատժի կրումից խուսափողը ոստիկանություն է ներկայացել

ոստիկանություն3Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Ժիրայր Ա.-ն, որը հունիսի 20-ից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

Վաղը կմեկնարկի Թալալյան եղբայրների միջազգային ամենամյա 4-րդ փառատոնը

ջութակԱյսօր`հունիսի 25-ին, ժամը` 12:30-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացմանը նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին`

  • Արամ Թալալյան, ՀՀ վաստակավոր արտիստ, «Արս լունգա» դուետի թավջութակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի համահիմնադիր
  • Ջուլիետա Վարդանյան, «Արս Լունգա» դուետի դաշնակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի  համահիմնադիր
  • Հայկ Բոյաջյան, կոմպոզիտոր (ԱՄՆ)
  • Միխայիլ Կոկժաև, կոմպոզիտոր
  • Էդուարդ Սադոյան, կոմպոզիտոր
  • Սեյրանուհի Գեղամյան, ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի
    վարչության պետ
  • Աննա Տեր-Հովակիմյան, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն

Արամ Թալալյանը և Ջուլիետա Վարդանյանը ներկայացրեցին Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում հունիսի 26-հուլիսի 23-ը նախատեսվող համերգային ծրագրերի շարք (փառատոնի ծրագիրը կցված է մամուլի հաղորդագրությանը, 2-րդ էջում) և նշեցին, որ փառատոնը այս տարի  նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառումը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը` 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Փառատոնի համերգային ծրագրերի շարքը կմեկնարկի նույն օրը     «Արս լունգա» դուետի նոր նախագծի` «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» Մաս 1-ին ձայնասկավառակների շնորհանդեսով :

Շնորհանդեսին իրենց ներկայությամբ կպատվեն ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների կոմպոզիտորները: Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից Վադիմ Լանդոն (կլարնետ) և 10-ամյա դաշնակահար Մաքսիմ Լանդոն:

Միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար մուտքը համրգասրահ ազատ է:

Ջերմաստիճանն էապես չի փոխվի

big_1372151967_Weather-In-June-1Հանրապետության տարածքում`

Հունիսի 26-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 26-29-ը հնարավոր է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան   37.50C (1973 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան  8.50C  (1930 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  23.40C

Երևանի Խորենացու և Ե. Քոչարի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել

ավտովթարՀունիսի 24-ին, ժամը 00.05-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացու և Ե. Քոչարի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը, «ՎԱԶ-2109»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Քաղաքացին զենք-զինամթերք է թողել Գարեգին Նժդեհի փողոցում

փամփուշտՀունիսի 23-ին, ժամը 11.20-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ հանձնելու նպատակով զենք-զինամթերք է թողնում Գարեգին Նժդեհի փողոցի 27/4 շենքի հետևի հատվածում:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի 34 փամփուշտ և փամփուշտի ժապավեն` բաժանված 5 մասի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Հարուցվել է քրեական գործ` համալսարանի ավագ հաշվապահների կողմից ուսանողների վարձավճարները յուրացնելու փաստի առթիվ

հաշվապահՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:

Ըստ ռեկտորի` թիվ 188&26 հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը և պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:

Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

53 ծառ է հատվել. պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի նյութական վնաս

ծառհատումՀունիսի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսին անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս:
Փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը հունիսի 24-ին ուղարկվել է ոստիկանության Տավուշի քննչական բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ոստիկանները կողոպտչին բռնեցին փախուստի պահին

կալանքՀունիսի 23-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Համլետ Մ.-ին: Նա ժամը 15.00-ի սահմաններում Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի դուռը բացելով՝ սրահից բացահայտ հափշտակել է պայուսակ, որի մեջ եղել է շպարման պարագաներ, բջջային հեռախոս և կանխիկ գումար, սակայն փախուստի պահին բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Ծեծկռտուք և կրակոցներ Սարի Թաղում

կրակոցՀունիսի 25-ին, ժամը 02:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի Թաղում, գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է ընկած:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Սարալանջի և Չարենցի փողոցների հատման մասում՝ գետին ընկած, հայտնաբերել է 1980 թ. ծնված Արմեն Մ.-ին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մ.-ի հետ և ծեծի ենթարկել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մ.-ն իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնություն պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 3 և յուրացման կամ վատնման 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Տասը զբոսաշրջիկների սպանությունից հետո Պակիստանը դադարեցրել է լեռնային արշավները

protest organized to condemn the killings of tourists in PakistanՊակիստանը 10 օտարերկրյա զբոսաշրջիկների և նրանց զբոսավարի սպանությունից հետո երկուշաբթի օրը դադարեցրել է արշավները դեպի իր երկրորդ ամենաբարձր գագաթ` լեռնագնացներին էվակուացնելով Նանգա Փարբաթից:

Բարձրաստիճան պաշտոնայների տեղեկություններով`շաբաթ օրը լավ զինված և պատրաստված, ոստիկանի համազգեստով տղամարդիկ ներխուժել էին Նանգա Փարբաթի ստորոտում գտնվող ճամբար և սպանել օտարերկրացի լեռնագնացներին  ու նրանց զբոսավարին:

Պակիստանի ալպինիստական ակումբի նախագահը հայտնել է, որ Պակիստանը հայտնի է լեռնագնացների շրջանում և դա պարզապես դաժան մարդասպանություն էր, իսկ այդ մարդիկ անմեղ կերպով են սպանվել: Նա նաև ավելացրել էր, որ Նանգա Փարբաթում մնացած մյուս 40 լեռնագնացները էվակուացվել են, իսկ դեպի գագաթ տանող ճանապարհներն  այժմ վտանգավոր են համարվում:

Ըստ պաշտոնյայի` այս ամառ այլևս արշավներ չեն լինի դեպի լեռան գագաթ, իսկ ձմռանը կազմակերպվող արշավների անվտանգությունը դեռ պետք է քննարկվի:

ԱՐՏԱՎԱԶԴ Բ.հմուտ դիվանագետն ու տաղանդավոր մտածողը

Արտավազդ-արքան-գահավիժում-է-Ակոռիի-վիհըԱրտավազդ Բ արքայից արքան (մ.թ.ա. 55-34) ոչ միայն հմուտ էր դիվանագիտական արվեստում և քաջ` ռազմի դաշտում, այլև Հին աշխարհի ամենաուսյալ ու կիրթ մարդկանցից էր: Որպես գահակալ` նա երջանիկ էր, որ ողջ կյանքը նվիրեց հայությանն ու Հայաստանին, դժբախտ, որ կյանքի մայրամուտին զրկվեց գահից ու կյանքից` չհասնելով հոր` Տիգրան Մեծ արքայից արքայի հզոր կայսրության տեսլականին:

Դեռևս Տիգրան Բ Մեծ արքայից արքայի (մ.թ.ա. 95-55) գահակալման վերջին տարիներին Արտավազդ Երկրորդը զառամյալ աշխարհակալի գահակիցն էր: Արտավազդը հայոց ահեղ տիրակալի ավագ որդին էր, թե ոչ, հայտնի չէ: Տիգրանն ուներ չորս որդի. նրանցից երեքը` Զարեհը, Արտաշեսը և Տիգրան Կրտսերն ապստամբեցին հայոց արքայի դեմ, և ահեղ տիրակալը, հանուն պետականության, անխնա եղավ անգամ իր զավակների հանդեպ: Հորը և հայոց գահին անմնացորդ նվիրված մնաց միայն Արտավազդը, որն էլ ժառանգեց Տիգրանի ընդարձակ ու հզոր թագավորությունը:

Սակայն, ցավոք, նրա գահակալության ժամանակաշրջանը բարենպաստ չէր Հայաստանի համար: Արևմուտքից Հռոմը ձգտում էր առաջանալ դեպի արևելք` Հայաստանի վրայով դեպի Միջին Ասիա և Հնդկաստան, իսկ հարավ-արևելքում դարձյալ հզորացել էր Պարթևական թագավորությունը, որ փորձում էր իր սասանված հեղինակությունն ամրապնդել աշխարհում: Այս պայքարում շատ կարևոր էր հայոց հզոր թագավորության դիրքորոշումը, քանզի հենց Հայաստանի վերաբերմունքից էր կախված հռոմապարթևական հակամարտությունը:

Արտավազդի գահակալման նախնական շրջանում հայոց թագավորության համակրանքը Հռոմի կողմն էր: Նախ` մ.թ.ա. 66 թ. Արտաշատի պայմանագրով Հայաստանը համարվում էր Հռոմի դաշնակից երկիր,  երկրորդ` պարթևները շարունակ ոտնձգություններ էին կատարում Հայաստանի  նկատմամբ` փորձելով իրենց ազդեցությանը ենթարկել Ատրպատականը, Հյուսիսային Միջագետքը և հայոց արքաներից խլել «արքայից արքա» տիտղոսը:

Մ.թ.ա. 60 թ. Հռոմում իշխանությունը միմյանց միջև բաժանեցին երեք զորավարներ` Գնեոս Պոմպեոս Մեծը, որին բաժին հասավ հանրապետության կենտրոնական նահանգները, Հուլիոս Կեսարը, որ իշխում էր Հռոմի  կայսրության եվրոպական նահանգներում, կենտրոնը` Գալլիան, Մարկոս Կրասոսը, որին բաժին հասավ Արևելքը և Պարթևստանի դեմ պատերազմ սկսելու իրավունքը: Մ.թ.ա. 54 թ. Արևելքը նվաճելու մոլուցքով արշավանք է սկսում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսը, որ մինչ այդ արյան մեջ խեղդել էր Սպարտակի ապստամբությունը: Կրասոսը մեծ բանակով հաստատվում է Ասորիքում և պարթևաց թագավորության դեմ պատերազմելու նպատակով բոլոր դաշնակիցների զորահավաք է հայտարարում: Միաժամանակ լարված ու պատերազմական վիճակ էր պարթևների ու Հայաստանի միջև: Արտավազդ Բ Ասորիք է ժամանում 40 հազարանոց բանակով, 16 հազարը` այրուձի և 24 հազարը` հետևակ,  և հանդիպելով Կրասոսին` առաջարկում Պարթևստանի վրա արշավանքն իրականացնել Հայաստանից: Արտավազդ Բ իր առաջարկը ռազմավարական տեսանկյունից հիմնավորում էր, որ Հայաստանի լեռներում պարթևաց բանակը կզրկվեր իր հիմնական հարվածային ուժը` հեծելազորը օգտագործելու հնարավորությունից, իսկ Միջագետքում դժվար կլինի պայքարել պարթևաց հեծելազորի դեմ: Ըստ էության` այս քայլով Արտավազդ Բ ցանկանում էր նաև Հռոմի բանակով իր համար լուծել հայ-պարթևական անխուսափելի թվացող բախման խնդիրը: Կրասոսի համաձայնվելու դեպքում Արտավազդ Բ պատրաստակամություն է հայտնում ավելացնել հայկական զինուժի թվաքանակը պարթևական արշավանքի ժամանակ: Սակայն գոռոզ հռոմեացին չի լսում Արտավազդի խորհուրդն ու նախապատրաստվում է կարճ ճանապարհով`  Միջագետքի անապատներով ներխուժել Պարթևստան:

Հասկանալով Կրասոսի արշավանքի կործանարար լինելը` Արտավազդ Բ հրաժարվում է հայ-հռոմեական դաշինքից և անմիջապես դաշինք է կապում պարթևաց Որոդես Բ արքայի հետ: Հայ-պարթևական դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Արտավազդի քույրն ամուսնանում է պարթևական քաջ թագաժառանգ Բակուրի հետ:

Մինչ հայոց և պարթևաց արքաները Արտաշատում հարսանեկան խրախճանքի մեջ էին, մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում դաշնակից բանակները պարթևաց Սուրեն զորավարի հրամանատարությամբ ջախջախում են հռոմեական բանակը: Հռոմեական բանակի կորուստները զգալի էին. ավելի քան 20 հազար սպանված և 10 հազար գերյալ: Գերի ընկան նաև հռոմեական լեգեոնների դրոշները, որ մեծ անպատվություն էր Հռոմի համար: Հռոմն իր պատմության մեջ թերևս նման խայտառակ պարտություն կրել էր մ.թ.ա. 216 թ.` Կաննի ճակատամարտում: Երբ Արտաշատի թատրոնում Արտավազդ Բ և Որոդես արքաները դիտում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» պիեսը, հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս»: Դա մեծ ցնծությամբ է ընդունվում հանդիսականների կողմից: Նա գլխատված Կրասոսի գլուխը  շպրտում է արքաների ոտքերի տակ որպես նվեր…

Խառանի ճակատամարտից շատ չանցած` հայ-պարթևական միացյալ ուժերը պարթև թագաժառանգ Բակուրի և հայոց սպարապետ Վասակի հրամանատարությամբ արշավում են Ասորիք, Պաղեստին, Փյունիկիա և վտարում Արևելքից հռոմեացիներին: Դաշնակիցները, բնականաբար, կիսում են նվաճած տարածքները: Թվում է` Արտավազդ Երկրորդի տերության առջև բացվում է Տիգրան Բ Մեծի կայսրության տեսլականը…

Սակայն շատ չանցած` քաղաքական իրադրությունը Արևելքում փոխվում է: Դավադրության զոհ է դառնում Որոդես Բ արքան, իսկ արքայազն Բակուրը սպանվում է ճակատամարտում: Գահ բարձրացած Հրահատ Չորրորդը հակահայ քաղաքականություն է որդեգրում և դաշինք կապում Ատրպատականի թագավոր, մար Արտավազդի դեմ, որը, ի դեպ, մորական կողմից հայ էր և Արտաշեսյան: Հայ-պարթևական հարաբերությունները դարձյալ սրվում են:

Մ.թ.ա. 36 թ. Արևելքը նվաճելու մարմաջով այս անգամ արշավանք է սկսվում մեկ այլ գոռոզ հռոմեացի, եռապետ Մարկոս Անտոնիոսը: Արտավազդը Անտոնիոսին խոստանում է հայոց բանակից 11000-ոց զորաջոկատի զորակցությունը, ինչպես նաև խոստանում է ապահովել հռոմեական բանակի պարենավորումը: Սակայն Անտոնիոսը, դաս չառնելով Կրասոսի սխալից, դարձյալ չի լսում Արտավազդ Բ արքայի խորհուրդը: Արտավազդը, հետ քաշելով իր զորքը, պարթևահռոմեական այս պատերազմում բռնում է չեզոք դիրք: Անտոնիոսը, սկսելով արշավանքը, Արտավազդ Բ արքային սպառնում է պատժել արշավանքից հետո` նրա արած քայլը բնութագրելով որպես դավաճանություն: Անտոնիոսը մեծ բանակով Ատրպատականի վրայով արշավում է Պարթևստան: Սակայն այստեղ գոռոզ հռոմեացին մարտավարական սխալ է թույլ տալիս: Հռոմեական առաջապահ ուժերը կտրվում են բուն բանակից և ջախջախվում: Պարթևներին հաջողվում է գրավել նաև հռոմեացիների գումակը` սովի մատնելով և ակցանի մեջ առնելով ողջ զորքը: Մի խոսքով` հռոմեական բանակը գլխովին ջախջախվում է` տալով 32 հազար զոհ, իսկ Անտոնիոսը բանակի մնացորդներով հազիվ փախչում և ապաստանում է Հայաստանում` Արտավազդ Երկրորդի մոտ: Հայոց արքան, որի հարաբերություններն արդեն իսկ լարված էին Անտոնիոսի հետ, թերևս կատարում է ճակատագրական սխալ. փոխանակ ջախջախելու Անտոնիոսի բանակի մնացորդները և գլխատելու նրան` մեծահոգաբար ապաստան է տալիս նենգ հռոմեացուն:

Անտոնիոսը Հայաստանից նախ ուղևորվում է Եգիպտոս` իր սիրուհու` Կլեոպատրա թագուհու մոտ: Այստեղ նա ուշքի գալով պատճառներ և քավության նոխազ է հորինում իր պարտության համար: Առհասարակ Անտոնիոսը արևելյան արշավանքը սկսել էր առանց Սենատի համաձայնության, և Հռոմում նրա նկատմամբ դժգոհությունն աճում էր:

Շուտով նենգ հռոմեացին պաշտոնապես հայտարարեց, թե իր պարտության պատճառը հայոց Արտավազդ Բ արքայի դավաճանությունն է, և Հայաստանը որակեց որպես դավաճան ու թշնամի երկիր:

Որպեսզի ձեռք գցի հայոց արքային, Անտոնիոսը նրան հրավիրեց իր մոտ բանակցությունների: Բնականաբար, Արտավազդ Երկրորդը չգնաց: Ապա Անտոնիոսը առաջարկեց Արտավազդ Երկրորդին իր դստերը կնության տալ Անտոնիոսի և Կլեոպատրայի վեցամյա որդուն` Ալեքսանդրին: Արտավազդ Երկրորդը մերժեց նաև այս առաջարկը:

Ի վերջո մ.թ.ա. 34 թ. Անտոնիոսը մեծ բանակով հարձակվեց Հայաստանի վրա: Որպեսզի ազատի իր երկիրն ավերածություններից, Արտավազդ Բ, հավատալով նենգ հռոմեացու խոստումներին, գնաց նրա մոտ բանակցելու: Վերջինս ուղղակի շղթայեց  հայոց արքային: Նա շղթայված թագավորին ու նրա ընտանիքն ուղարկեց Ալեքսանդրիա` Կլեոպատրային նվեր: Վերջինս, զոհ մատուցելով իր աստվածներին, հրամայեց գլխատել Արտավազդին, իսկ նրա զավակներին հռոմեացիները տարան Հռոմ գերության:

Մինչ գլխատելը Ալեքսանդրիայում, զորահանդեսի ժամանակ, Անտոնիոսը շղթայված հայոց արքային առաջարկում է կյանքի դիմաց գլուխ խոնարհել Եգիպտոսի թագուհու առաջ, սակայն հռոմեացի պատմիչների հավաստմամբ` հայոց արքան իրեն արքայավայել ու գոռոզ է պահել ու գնացել կառափնարան: Անտոնիոսի վարմունքը հարուցել է անգամ հռոմեացիների զայրույթը. հռոմեացի պատմիչները նշում են նրա արարքի տմարդի լինելը և գովերգում հայոց արքայի ոգին. «Նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսը, Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»:

Հետագայում Հռոմի Սենատն Անտոնիոսին ներկայացրած մեղադրանքների մեջ նշել է նաև Արտավազդի ձերբակալումն ու սպանությունը, որով Հայաստանը, փաստորեն, դարձավ Հռոմի թշնամի:

Արտավազդը, զորավար և դիվանագետ լինելուց զատ, նաև գիտնական էր: Համաձայն Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն մեզ չեն հասել:

Արտավազդ Բ ողբերգական մահից ընդամենը երեք տարի անց նրա որդին` Արտաշես Բ արքայից արքան (մ.թ.ա. 34-20) ազատագրեց Հայաստանն ու բնաջինջ արեց երկրում հաստատված հռոմեացիներին:

 

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

«Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» թեմայով քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

 ՄԱԿՄԱԿ-ում Հայաստանի դեսպանն ի թիվս կազմակերպության վեց տասնյակից ավելի անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցեց ու ելույթով հանդես  եկավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հունիսի 24-ի նիստին, որը նվիրված էր հակամարտություններում սեռական ոտնձգությունների թեմային:

Քննարկումը, որը նախագահում էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը, մասնակցեցին նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նրա հատուկ ներկայացուցիչը Զեյմաբ Բանգուրան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց` Անժելինա Ջոլին:

Մինչ խնդրո առարկայի շուրջ քննարկումները, ԱԽ-ն ընդունեց բանաձեւ, որը  նշում է, որ զինված հակամարտության ընթացքում սեռական ոտնձգությունը կարող է համարվել մարդկության հանդեպ հանցագործություն կամ ցեղասպանության հետ կապված գործողություն ու կոչ անում պետություններին իրենց ազգային քրեական օրենսդրության մեջ ներառել սեռական ոտնձգության հանցագործությունն ամբողջական ձեւով` այդօրինակ գործողությունը դատապարտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ արդարադատության մեջ ներառելով այդ հանցագործության վերապրողներին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ հնարավոր չէ լուծել հակամարտություններում սեռական ոտնձգության խնդիրը պարզապես մատնանշելով կամ դատապարտելով հանցագործներին, եւ որ անհրաժեշտ է իրականացնել հիմնարար փոփոխություններ ինստիտուցիոնալ եւ հասարակական մակարդակներում: Այդ հանցագործության դեմ պայքարն, ըստ դեսպանի, անհնար է առանց քաղաքական, սոցիալական ու տնտեսական բնագավառներում կանանց ամբողջական մասնակցության: Դեսպան Նազարյանը նաեւ հավելեց, որ կանայք պետք է մասնակից լինեն ցեղասպանության, անպատժելիության եւ անվտանգության հարցերի քննարկումներին, եթե մենք ցանկություն ունենք կառուցելու հարատեւ խաղաղություն: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ, թեեւ հակամարտությունների ազդեցությունը մեծ է հատկապես կանանց եւ աղջիկների վրա նրանք կարեւոր դերակատարում ունեն խաղաղաշինության գործընթացներում:

«Գեզի» այգու ցույցերի ամենահայտնի լուսանկարի «սև զգեստով աղջիկը» ավստրալացի Քեյթն է

gezi«BBC Türkçe»-ն զրուցել Թաքսիմի «Գեզի» այգու համար պայքարի առաջին օրերից հայտնի դարձած լուսանկարի «սև զգեստով աղջկա» հետ, ով դարձավ մի յուրատեսակ խորհրդանիշ հազարավոր ցուցարարների համար: Քեյթ Մուլենը, որը ձեռքերը պարզած կանգել էր ջրցան մեքենայի առաջ և իր վրա ընդունել ջրաշիթի հարվածը, պատմել է իր և ցույցերին մասնակցելու սովորության մասին:

Քեյթը ավստրալացի է, սովորում է Սիդնեյի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, Թուրքիա է եկել ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակներում: Քեյթը պատմել է, որ Ավստրալիայում ևս մի քանի ցույցերի է մասնակցել: Օրինակ՝ նրանք բողոքի ակցիա են կազմակերպել երկրում փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ, քանի որ Ավստրալիա եկած փախստականներին իսկույն ձերբակալում են: Մեկ այլ ցույցի ժամանակ էլ բողոքում էին Իրաքի պատերազմի դեմ:
Հետաքրքիր է, որ Քեյթը, տեսնելով ջրցան մեքենաներին և մոտակայքում կանգնած լուսանկարիչներին, հատուկ է կանգնել մեքենայի դիմաց և իր վրա ընդունել ջրաշթի հարվածը, որպեսզի ֆոտոխցիկները ֆիքսեն այդ պահը: Այն մասին, թե իր լուսանկարը դարձել է «Գեզիի» ցուցարարների խորհրդանիշը, Քեյթը նշել է. «Այդ լուսանկարը արդեն իմը չէ, ինձ հետ կապ չունի: Եթե ավելի գլոբալ մտածենք, իմ ցույցը ոչինչ է այն հազարարվոր խիզախ ցուցարարների արածների համեմատությամբ: Սև զգեստով աղջիկը արդեն ես չեմ: Այդ աղջիկը հակակապիտալիստ մուսուլմանն է, կաթսաների և թավաների ձայն հանող գլխաշորով տարեց կինն է և իր համուզմունքների համար ոտքի կանգնած ու փողոց դուրս եկած յուրաքանչյուրը:»

Կապալառու կազմակերպությունները սեփական միջոցներով վերացնում են նախորդ տարիների ասֆալտապատման թերությունները

001Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրին զուգահեռ, ընթանում են նախորդ տարիներին հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունների վերացման աշխատանքները: Կապալառու կազմակերպությունների կողմից թերությունների վերացումը, ընդ որում՝ սեփական միջոցներով, նաև պայմանագրային հնգամյա պարտավորություն է: Այդուհանդերձ, մայրաքաղաքի փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող բոլոր ընկերությունները ծանուցված են հնարավոր թերությունները ժամանակին վերացնելու պահանջի մասին: Ըստ այդմ, աշխատանքներ են ծավալվել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում, որը հիմնանորոգվել էր 2012 թվականին <<Սահակյանշին>> ՍՊԸ-ի կողմից: Նույն շինարարական կազմակերպությունն էլ վերացրել է թերությունները: Ասֆալտի ծածկույթի վրա հայտնաբերված մանր ճաքերը գոյացել էին նաև հարակից անսարք դիտահորի պատճառով, որն էլ նստվածք էր առաջացրել`տվյալ հատվածում նպաստելով ճաքերի առաջացմանը: Մինչ ասֆալտի ոչ պիտանի շերտի հեռացումն ու ասֆալտապատումը, շինարարի կողմից նորով է փոխարինվել նաև հին դիտահորը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն