Երևանի Շիրվանզադեի փողոցում խոտածածկ տարածք է այրվել

հրդեհ բուսածածկ տարածքումՀուլիսի 27-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրվանզադե փողոցի թիվ 24/1 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.38-ին, մարվել՝ 08.48-ին: Այրվել է 28 քմ խոտածածկ տարածք:

Ազատության պողոտայում 7-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել

վրաերթՀուլիսի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում,   «Ռենո»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը Երևանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

«Ավելի մաքուր Երևան»-ը՝ Փարոսի անտառ-պուրակում

001 (4)«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության մաքրման աշխատանքների հերթական տարածքը  Փարոսի անտառ-պուրակն էր։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ծրագիրով արդեն մեկ ամիս է, կամավորների ներգրավմամբ, շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի  հանրային օգտագործման կանաչ տարածքներում։

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ արդյունքը գոհացուցիչ է։

«Մեր սպասումներն արդարացան. քաղաքացիները, յուրաքանչյուր հավաքին տարբեր կազմակերպություններ, արձագանքելով քաղաքապետի կոչին, այսօր մեր կողքին են, «Ավելի մաքուր Երևանի» աջակիցներն են և մեծ օգուտ են բերում Երևանի հանրային մեծ, կանաչ տրածքները միահամուռ մաքրելուն, քաղաքը մաքուր պահելու կոչը օրինակով տարածելուն»,– նշել է Կառլեն Ղազարյանը։

«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության՝ Փարոսի անտառ-պուրակում կազմակերպված սանմաքրման աշխատանքներիn անդամագրվել էին շուրջ 400 քաղաքացիներ, որոնց թվում էին կրտսեր և ավագ երկրապահներ։

«Ավելի մաքուր Երևան» ծրագիրի հաջորդ  հավաքը օգոստոսի 3-ին է, Ծիծեռնակաբերդում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

ՃՏՊ Արմավիրի մարզում, մեկ մարդ մահացել է, 4 մարդ հիվանդանոցում է

բախումՀուլիսի 26-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում իրար են բախվել   «Ֆոլքսվագեն Գոլֆ»,   «ՎԱԶ-2107»  և  «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1957 թ. ծնված  Միսակ Միսակյանը, տեղում մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի վարորդն ու 2  ուղևորները   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան մահացել է

Վրաերթ (1)Հուլիսի 21-ին, ժամը 20.25-ին,  «Վոլվո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 2009 թ. ծնված Էդուարդ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 26-ին երեխան հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Ավտոմեքենան հարվածել է կովի

ավտովթարՀուլիսի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ճանապարհի 75-րդ կմ-ին  «Մերսեդես E-240»  մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովի, ապա «Աուդի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի գոտում ընկած կովին:
«Աուդի»-ի վարորդը և երկու ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, ո կատարվում է քննություն:

Վանաձորում 11 և 12-ամյա երեխաների են վրաերթի ենթարկել

ՎրաերթՀուլիսի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում,   «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի  Տիգրան Մեծի փողոցի թիվ 61 շենքի մոտ վրաերթի է ենթարկե 11 և 12-ամյա 2 աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ամուսնության լավագույն օրը

pic_13ea24e7afaff8e7ca2849673902be6dԴանիացի աստղագուշակները նշել են, թե որ օրն է 2013-ին ամենահարմարն ամուսնության համար: Ըստ նրանց, այդ օրը սեպտեմբերի 7-ն է, առավոտյան 10:35-ը:

Հենց այդ օրն ու ժամին են Մարսն ու Վեներան  երկնքում գրավում այնպիսի դիրք, որ մոլորակների ազդեցությունը բարերար է անդրադառնում ամուսնանալ պատրաստվողների վրա: Մարսն ու Վեներան, որպես արական ու իգական էներգիաների մարմնավորում, իբր սիրահարներին երաշխավորում են երջանիկ ու երկար տարիների համատեղ կյանք:

Աստղագուշակների հայտարարությունը հետաքրքրել է տեղի իշխանոսւթյուններին ու  որոշվել է  այդ օրը քաղաքապետարանի առջև ակցիա կազմակերպել :

Ակցիայի պայմանների համաձայն, կարելի է  գալ ու գրանցել ամուսնությունը` առանց  դիմումի նախնական ձևակերպման: Պաշտոնյաներն ասում են, որ իրենք չեն  հավատում աստղագուշական նախապաշարումներին, սակայն աստղագուշակների գաղափարն իրենց հետաքրքիր է թվացել:

Ոմանք քաղխորհրդի որոշմանը կասկածամտորեն են վերաբերում: Օրինակ, գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչն ասել է, որ խորհրդականների այդ քայլը ծիծաղ է առաջացնում:”Խորհուրդը հասարակայնության մի մասն է, ոչ թե սուպերմարկետի դրամարկղային գիծ: Դա ընտանեկան արժեքների ընդհանրացում է”: Այս գաղափարի դեմ են հանդես եկել նաև եկեղեցու ներկայացուցիչները:

Իշխանություններն իրենց հերթին նշել են, որ հարգում են ամուսնության ինստիտուտը և ակցիա են հայտարարել կողմնորոշվելով Կոպենհագենի բնակիչների հարցումներին ընդառաջելով:

2013-ի սեպտեմբերի 7-ը երրորդ լուսնային օրն է ու ըստ լուսնային օրացույցի, այն այնքան էլ նպատակահարմար չէ ամուսնություն կնքելու համար:

Չիլի.նախագահի թեկնածուի հորը մեղադրում են սպանության մեջ

Бачелета МишельՉիլիում իրավապաշտպան Ֆերնանդո Կոնտրերասը հավատացնում է, որ աջցենտրիստական կոալիցիայից նախագահի թեկնածու  Էվելին Մատեի հորը պետք է սպանության մեղադրանքով դատի տալ:

Կոնտրերասը հայտարարել է, որ ինքը ապացույցներ ունի, որ գեներալ Ֆերնանդո Մատտեին մասնակցել է երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետիի հորը`  գեներալ Ալբերտո Բեչելետին կտտանքների ենթարկելուն ու սպանությանը:

Նա 2013-ին  նախագահական ընտրություններում Էվելին Մատտեի մրցակիցն է:

Բաչելետը նախագահ Սալվադոր Ալիենդեի զինակիցն էր, որին 1973-ի հեղաշրջման ժամանակ սպանեցին:

Գեներալ Բաչելետի դուստրը Չիլիի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010-ին:

Ծիրանը կորիզավորներից ամենաօգտակար պտուղն է ճանաչվել

51f28f81-ccc4-2d11-ccc4-2d1e9f3bf27e.photo.0Օգտակար հատկությունների հաշվառմամբ, ծիրանը կորիզավորների մեջ  ամենաօգտակարն է ճանաչվել:  Գիտնականները պարզել են, որ այն շատ օգտակար է ստամոքսաղիքային տրակտին, սիրտանոթային համակարգին ու նույնիսկ պաշտպանում է քաղցկեղի որոշ տեսակներից: Ճիշտ է գաստրիտով ու խոցային հիվանդություններով , ինչպես նաև շաքարային դիաբետով հիվանդներին պետք է ծիրանը զգուշությամբ ու խիստ չափավոր օգտագործել:

Ծիրանի բաղադրության մեջ արծաթ, երկաթ, յանքային աղեր, ինսուլին ու А,  և В ու С խմբերի վիտամիններ կան, ինչպես նաև կիտրոնա- , սալիցիլա-, գինե- ու խնձորաթթուներ: Ծիրանի մեջ կարոտինի պարունակության բարձր մակարդակը  պաշտպանում է թոքերի, ստամոքսի, կերակրափողի, միզապարկի քաղցկեղից:

Սալվադորում ուշացած աբորտի համար կնոջը բանտ են ուղարկել

iՍալվադորցի 31-ամյա կինը 30 տարվա ազատազրկման է դատապարտվել 8 ամսական հղիությունը դադարեցնելու համար, ինչը գնահատվում է  որպես սպանություն:

Հայտնի է նաև, որ կնոջ մասին ոստիկանությանը հայտնել են այն հիվանդանոցի բժիշկները, ուր նա դիմել էր:

Սալվադորն աշխարհի այն երկրներից է, որտեղ խստորեն պատժվում է աբորտը:

Շեֆ-խոհարարին գիրության պատճառով Նոր Զելանդիայից արտաքսում են

1350528257_1Նոր Զելանդիայի իշխանությունները գիրությամբ տառապող ՀԱՀ-ի քաղաքացուն հայտարարել են, որ նա չափազանց գեր է իրենց երկրում բնակվելու համար:

Ալբերտ Բուիթենհուիսուի, որը մասնագիտությամբ շեֆ-խոհարար է, ու նրա կնոջը` Մարտայի աշխատանքային վիզան հրաժարվել են երկարացնել: Իշխանություներն իրենց որոշումը բացատրել են, որ քաշի պատճառով (130 կգ) տղամարդը կարող է առողջական խնդիրներ ունենալ ու սոցիալական ծառայությունները ստիպված կլինեն վճարել նրա բուժման համար:

Ամուսնական զույգը դիմել է  Նոր Զելանդիայի  համապատասխան նախարարություն, նշելով, որ Բուիթենհուիսուին վերջին տարիներին հաջողվել է նիհարել:

Տնտեսական համագործակցության ու զարգացման  կազմակերպության վերջին զեկույցներից մեկում Նոր Զելանդիան աշխարհում գիրությամբ տառապողների թվաքանակով ԱՄՆ-ից ու Մեքսիկայից հետո երրորդ տեղն է զբաղեցնում:

Ջրափրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

2607Հուլիսի 26-ին, ժամը 12.17-ին Սևանա լճի թիվ 3 հանրային լողափում ջրափրկարար հրահանգիչը նկատել է, որ լճում շրջվել է հեծանվանավակ, որում գտնվել են 4 քաղաքացի:

Անմիջապես օգնության են մեկնել ջրափրկարարները, ովքեր ջրից դուրս են բերել Դիլիջան քաղաքի բնակիչներ`1983թ. ծնված Ա. Ս.-ին, 1968թ. ծնված Ս. Վ.-ին, 1989թ. ծնված Մ. Հ.-ին և 1984թ. ծնված Ա. Ն.-ին:

Ջրափրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Օգտատերերի էլեկտրահարումներից հետո Apple-ը հրապարակել է հատուկ ցուցումներ կեղծ լիցքավորման սարքերը իրականից տարբերելու վերաբերյալ

Apple in China has posted instructions on how to tell an official power adapter from a fake one1iPhone -ի օգտատերերի իրենց հեռախոսներից էլեկտրահարման վերաբերյալ բողոքներից հետո Չինաստանում Apple-ի ներկայացուցիչը հրապարակել է ցուցումներ, թե ինչպես կարելի է տարբերել իրական լիցքավորման սարքը կեղծից:

Apple in China has posted instructions on how to tell an official power adapter from a fake oneՀրապարակման մեջ ցուցադրված են Apple-ի յուրքանչյուր սարքի համար նախաեսված լիցքավորող սարքեր՝ ներառյալ Phone 5-ը և iPad 2-ը, որոնց հաջորդում են դրանց օգտագործման անվտանգության կանոնները:

Վերջերս Չինաստանում՝ Պեկինում և Սինցզյանում, հեռախոսից էլեկտրահարված տղամարդը կոմայի մեջ էր ընկել, իսկ մեկ այլ կին մահացել էր:

Կայքի հրապարակման մեջ ասվում էր, որ անվտանգության կանոնները կօգնեն մարդկանց տարբերակել Apple-ի իրական USB ադապտերները:

Բոլոր iPhone-ների և iPad –ների հետ վաճառվում է պաշտոնական Apple-ի լիցքավորման սարքեր՝ չնայած առցանց կարելի է գնել նաև դրանց կեղծված տարբերակները:

Այս շաբաթվա սկզբներին չինացի տղամարդը կոմայի մեջ էր ընկել իր iPhone 4-ը լիցքավորման սարքին միացնելիս էլեկտրահարվելուց հետո:

Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց համար շատ կարևոր է հաճախորդների անվտանգությունը և իրենք ամեն բան անում են, որպեսզի իրենց արտադրանքը համապատասխանի անվտանգության ստանդարտներին՝ խորհուրդ տալով Apple-ի արտադրքներ գնել միայն Apple-ից կամ Apple-ի լիազորված վերավաճառողներից:

 

Թուրքիան միջազգային քննադատության է արժանացել հայտնի լրագրողին աշխատանքից ազատելու համար

Recep Tayyip ErdoganՈւրբաթ օրը Թուրքիան կրկին միջազգային քննադատության է արժանացել լրատվամիջոցների նկատմամբ իր ունեցած դիրքորոշման համար՝ կառավարությանը քննադատած լրագրողին աշխատանքից ազատելու պատճառով:

Կառավարամետ Սաբահ թերթը երեքշաբթի օրը օմբուսմենի պաշտոնից հեռացրել է Յավուզ Բայդարին՝ The New York Times-ում հրապարակված հոդվածում թուրքական լրատվամիջոցների սեփականատերերին լրատվական ազատությունը անամոթաբար սահմանափակելու մեջ մեղադրելու համար:

Բայդարը 10 տարի երկիրը կառավարող Ռեջփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ իրականացված ցույցերը լուսաբանելու պատճառով աշխատանքից ազատված վերջին լրագրողն էր: Շարժումը սկզբից սկսվել էր որպես բնապահպանական ակցիա, սակայն վերածվել էր Էրդողանի կառավարության դեմ բողոքի ակցիայի:

Էրդողանը մերժել է իր դեմ հնչեցրած մեղադրանքները և ցույցերը վերագրել միջազգային ուժերին, որը իր մեջ ընդգրկել է նաև լրատվական դաշտը:

Թուրքիան առաջին անգամ չէ որ մեղադրվում է լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու համար, սակայն վերջին շրջանում այդ քննադատությունը աճել է ցույցերի կապակցությամբ լրագրողների նկատմամբ վերաբերմունքի համար: Թուրքական լրագրողների միության տվյալներով՝ մայիսի 31-ից ի վեր 59 լրատվական դաշտի աշխատակից է ազատվել աշխատանքից ցույցերը լուսաբանելու համար:

Փարիզում գտնվող Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը Թուրքիային համարել է աշխարհի ամենամեծ լրագրողների բանտը, որտեղ ընդդիմադիր կուսակցության տվյալներով ավելի քան 64 լրագրողներ են գտնվում երկրի բանտերում, իսկ 123-ը դատավարության մեջ են լրագրողական աշխատանքի պատճառով: Այնուամենայնիվ՝ կառավարությունը պնդում է, որ լրագրողները բանտարկվել են ահաբեկչական կամ այլ հանցանքների համար:

 

Գյումրիում ազատամարտիկները նստացույց են անում

IMG_0749Արդեն երկրորդ օրն է Գյումրիի թատերական հրապարակում ազատամարտիկները նստացույց են անում: Նրանց միացել են տասնյակ ազատամարտիկներ ու հասարակական կազմակերպություններ, անհատներ, մոտ 100 մարդ:

IMG_0756Նման ակցիաներ կկազմակերպվեն նաև մյուս մարզերում, իսկ Գյումրիում նստացույցը կտևի մինչև հուլիսի 28-ը: Նստացույցերի նպատակն այն է, որ ազատամարտիկները դուրս գան, պայքարեն իրենց արժանապատվության համար:
“Այստեղ քաղաքական գործոն չկա, սա սոցիալական պրոբլեմների, արժանապատիվ ապրելու համար է: Մարդիկ համախոհ են, սատարում են, կամաց-կամաց տներից գալիս են”, – ասում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով այս օրերին մասնակցում է Գյումրիի նստացույցերին: Ստեղծվել է մատյան, որտեղ ցանկացողներն իրենց աջակցությունն ու սրտի խոսքն են հայտնում ազատամարտիկներին, որմանք էլ քարկոծում են կառավարությանը` ազատամարտիկներին այս օրին հասցնելու համար:
Միթե վարչապետի հետ հանդիպումները ոչինչ չփոխեցին ազատամարտիկների կյանքում, մեր հարցին գնդապետը նշեց. “Վարչապետի հետ վերջին հանդիպման ժամանակ ֆինանսական ոչ մի հարց չի լուծվել, միայն երկու հարց, որ այն գերատեսչական մարմինները, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերելու ազատամարտիկներին, պրոբլեմներ էին ստեղծում, վարչապետը խնդիր է դրել` նորմալ ընդունեն ազատամարտիկներին, նրանց պահանջները կատարեն: Հաջորդը` ստեղծեն հանձնաժողով, որպեսզի ստուգեն իսկական ազատամարտիկին և նրան, որ սուտ գրանցվել է, փաստաթուղթ ունի: Որպեսզի ազատամարտիկների թոշակներն իսկական տերերին հասնեն: Սա է եղել ընդամենը, որը մեզ չի գոհացրել, դրա համար մենք մեր ակցիան շարունակում ենք”:
Անդրադառնալով վերջերս ԱԺ-ում “Երկրապահ կամավորների” մասին օրենքի ընդունմանը, որը, ըստ Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկին որևէ օգուտ չի տալիս, ասում է. “Եթե ազատամարտիկի վերաբերյալ օրենք է ընդունվում, պետք է լինի առավելությունները, ինչ իրավունքներ ունեն: Այդ օրենքով որևէ իրավունք չի տալիս, ուղղակի ասվում է, եթե ազատամարտիկը փաստաթուղթ չունի` ինչպես կարող է հանել, կարգը: Մենք դրա դեմ բողոքարկել ենք. անվանումն էլ պիտի փոխվի, անունն ասոցացվել է երկրապահ կամավորական միության հետ: Մենք առաջարկում ենք` թող լինի “Պատերազմի կամավոր մասնակիցների մասին օրենք” և այնտեղ պետք է տարանջատվի երեք կարգի պատերազմի մասնակից. կան կամավորական ազատամարտիկներ, որոնց համար պահանջում ենք աշխատավարձի մինիմալ, օրինակ 50.000 դրամի չափով, նշանակում: Կան եռամսյա հավաքի պատերազմի մասնակիցներ, և կան պրոֆեսիոնալ բանակի պատերազմի մասնակիցներ: Յուրաքանչյուրը պետք է ունենա իր առավելություններն ու հասկացողությունները, որպեսզի արդար լինի”, – ասում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
“Մենք միշտ էլ միացած ենք եղել պայքարին, – ասում է գյումրեցի ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը` ինչու եք որոշել մասնակցել ակցիային հարցին ի պատասխան: – Նույն սոցիալական պայմանները նաև Գյումրիում են, որովհետև անտեսված ենք, թոշակներն են ցածր: Իսկ բժշկական տեսակետից էլ, այն դեղորայքը, որն անհրաժեշտ է ազատամարտիկին` դրանք չկան պետպատվերի ցուցակների մեջ, թանկ են: Ես չեմ ասում մեզ փող տան, օգնեն, չէ, մեզ մեր հասանելիքը թող տան: Ամբողջ Հայաստանում, ազատամարտիկն անտեսված է իր հայրենիքի մեջ, և մեր բողոքը միայն սոցիալական պրոբլեմների մասին է, որը, ինձ թվում է, հաղթած զինվորն իրավունք ունի պահանջելու: Սա նույնիսկ ամոթ է մեր պետության համար. զինվորը չպետք է պահանջի, այլ պետությունը պարտավոր է ապահովել: Ինչու պիտի ազատամարտիկը ստիպված հասնի Ռուսաստան, փորձանքի գա ու այդպես վարկաբեկվի, – վրդովվում է ազատամարտիկն ու ակնարկում Հրաչյա Հարությունյանին Մոսվկայում դատելու փաստը: – Ինքնասիրության այդ նվաստացումը նաև մերն է, ես ինձ էլ եմ վերագրում դա: Ճիշտ է, ցավակցում եմ այդ 18 զոհերի ընտանիքին, բայց դա դիտավորյալ սպանություն չէ: Մեր օմբուսմենը մի քանի օր հետո գնաց Մոսկվա, բայց հենց առաջին րոպեին պիտի գնար, հենց սկզբից պիտի տեր կանգնեին: Ես ուզում եմ իմ պետությունը հասկանա, որ ազատամարտիկի ու ընդհանրապես մեր ժողովրդի համար մե’ր երկրում պիտի ստեղծվեն աշխատատեղեր”, – եզրափակում է Մկրտիչ Բաղդասարյանը:
Այսօր ազատամարտիկներին սատարելու էին եկել նաև գյումրեցի երիտասարդ ակտիվիստները, ովքեր ազատամարտիկների հետ խոսք ու զրույցից հետո պաստառներով շրջեցին քաղաքում: Ի դեպ, երիտասարդների երթը Գյումրիի քաղաքապետարանի մոտ հասավ հենց այն պահին, երբ քաղաքապետ Սամվել Բալասանյանը դուրս էր գալիս: Երիտասարդները վանկարկում էին “Արժանապատիվ կենսաթոշակ ազատամարտիկին”, ինչին քաղաքապետը մեքենա նստելով արձագանքեց` “Համամիտ եմ”:

Ջուլիան Ասանժը ստեղծել է WikiLeaks կուսակցություն Ավստրալիայում այս տարի կայանալիք ընտրություններում հանդես գալու համար

Julian Assange (pictured on screen) addressed his party in MelbourneԳաղտնի տեղեկատվություն տարածող WikiLeaks կայքի հիմնադիրը քաղաքական կուսակցություն է ստեղծել այս տարի կայանալիք ավստրալիական ընտրություններում հանդես գալու համար:

41-ամյա Ջուլիան Ասանժը հայտնել է, որ WikiLeaks կուսակցությունը Վիկտորիա, Նոր հարավային Ուելս և Արևմտյան Ավստրալիա նահանգներում կառաջադրի յոթ թեկնածուների:

Ավստրալիայի քաղաքացին Վիկտորիա նահանգում կառաջադրվի սենատի վերին պալատի համար: Ընտրությունները կկայանան մինչև դեկտեմբեր:

Ասանժը Մելբուրնում գտնվող իր կուսակցության անդամների հետ Skype-ի միջոցով խոսել է Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից, որտեղ նա քաղաքական ապաստան է ստացել Շվեդիայում սեռական ոտնձգության մեղադրանքի կապակցությամբ հարցաքննությունների հետևանքով:

WikiLeaks կուսակցությունը Ավստրալիայի ընտրական կոմիտե գրանցվելու համար հայտ է ներկայացրել այս ամիս:

Եթե Ասանժը հաղթի ընտրություններում նա սենատում իր տեղը կզբաղեցնի 2014թ-ի հուլիսի 1-ին:

 

Հաստատվել են ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության զարգացման 2013-2020 թթ. ոլորտային ռազմավարությունները

10582_am_4Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ կառավարության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակում պետական աջակցությամբ իրականացված միջոցառումների մասին: Նա զեկուցել է, որ դրանց արդյունքում, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արդյունաբերական կազմակերպությունների տնտեսական գործունեության ցուցանիշների, 2013 թ. հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.3 տոկոսով:
Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության 2013-2020 թթ. ոլորտային ռազմավարությունների և դրանց իրականացումն ապահովող 2013-2015 թթ. գործողությունների ծրագրերի նախագծերը: Նշվել է, որ հիշյալ ճյուղերի զարգացման տեսլականը մշակվել է Հայաստանում ոլորտներում առկա խնդիրների և զարգացման հնարավորությունների, ինչպես նաև համաշխարհային շուկայի կառուցվածքի ու միտումների գնահատման հիման վրա, և դրա իրականացումը հնարավորություն կտա զարգացնել առկա կարողությունները և արտահանման ծավալը: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում նիստի մասնակիցները կիսվել են կարծիքներով, հանդես եկել առաջարկություններով: Արված դիտողություններով հանդերձ խորհուրդը հաստատել է ներկայացված փաստաթղթերը:
Նիստում քննարկվել են նաև դեղագործության և բիոտեխնոլոգիաների, կոնյակագործության, գինեգործության 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում կատարված փոփոխությունները:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով N3661-Ա որոշման   գործողությունը կասեցնելու վերաբերյալ իր որոշումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկայում ստեղծվելիք հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողովում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերություններից ևս կլինեն ներկայացուցիչներ, ովքեր իրենց հերթին կներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկները:
Իսկ մինչ այդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ու տնտեսվարողներին հորդորել է սպասարկումն իրականացնել պատշաճ մակարդակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Սեյրան Օհանյանը ընդունել է արտերկրում ռազմական ուսումնական հաստատություններում ուսուցում ստացած և վերապատրաստված հայ սպաներին

2Միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակներում ազգային բանակի տասնյակ սպաներ ուսանում և վերապատրաստվում են արտերկրյա բարձրագույն զինվորական հաստատություններում:

Այսօր Ռուսաստանի Դաշնության ակադեմիաներում, ԱՄՆ-ի և Բալթյան քոլեջներում  ուսանած շրջանավարտներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուսման ավարտի կապակցությամբ իր և պաշտպանություն նախարարության ղեկավարության անունից սրտանց շնորհավորելով նրանց` նշեց, որ ծառայողական առաջխաղացման համար պարտադիր նախապայման հանդիսացող լրացուցիչ կրթության և վերապատրաստման արդյունքում ազգային բանակը տարեցտարի համալրվում է ռազմավարական օպերատիվ-մարտավարական մակարդակի գիտելիքներ ստացած բանիմաց և իրենց վստահված գործին գիտակ տասնյակ սպաներով,  որը էապես բարձրացնում է մեր ԶՈւ մարտական պատրաստության աստիճանը:

Ս.Օհանյանը ընդգծեց, որ ձեռք բերած գիտելիքները պետք է գործնականում ամրապնդվեն առօրյա մասնագիտական ծառայության  ընթացքում:

Նախարարը շրջանավարտներին հորդորեց նաև ծառայողական առօրյայում առաջնորդվել լավատեսության սկզբունքով` մեր ԶՈւ-ի մարտունակությունը տարեցտարի միասնական ուժերով և եռանդով ամրապնդելու համար: