Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովը դեմ է Կլոր շենքը քանդելուն

g_imageՀանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովում այսօր քննարկվում էր «Զվարթնոց» օդանավակայանի կլոշ շենքը քանդել-չքանդելու հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

MHM81659Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներում ընդգրկված անվանի ճարտարապետներ, Հանրային խորհրդի անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ մինասյանը, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նախագահ ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանի քաղաավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը:

Հխ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ հարցը քննարկվել է նաև ՀԽ քաղավիացիայի ենթահանձնաժողովի նիստում, որտեղ ընդունվել է որոշում, ըստ որի «Զվարթնոցի» հին համալիրը չպետք է քանդել, այլ պետք է գտնել լուծումներ այն այլ նպատակներով օգտագործելու համար: Ենթահանձնաժողովն իր հերթին մի շարք առաջարկներ է ներկայացնել լուծման հնարավորությունների վերաբերյալ:

Սաֆարյանը չբացառեց, որ հարցը կքննարկվի նաև ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում, Հուշարձանների պահպանության ենթահանձնաժողովում. «Այնպես որ Հանրային խորհուրդը շաMHM81660ատավորն է, և որի  կարծիքը պետք է հաշվի առնի թե՛ «Զվարթնոցի»  սեփականատերը, թե՛ Քաղավիացիայի վարչությունը:

Մինչ բուն քննարկմանն անցնելը, ՀԽ քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ հարցն ընդգրկվել է նաև  Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նիստի օրակարգ, որտեղ միաձայն ընդունվել է բացասական որոշում:

Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ գոյություն ունի միջգերատեսչական հանձնաժողով` վարչապետի որոշմամբ, որը քննարկումներ է կատարում այն բոլոր հարցերի շուրջ, որը վերաբերում է կոնցեսիոներին և իր որոշումների մասին տեղյակ է պահում կառավարությանը: «Նաև այս հարցի վերաբերյալ են քննարկումներ, հնչել են բազմաթիվ կարծիքներ` շատ հիմնավոր վերլուծություններով, և որոշում է կայացվել, որ քանդել-չքանդելու հարցը չպետք է վերապահվի մի խումբ մարդիկանց, այլ պետք է լինի հանրային քննարկման արդյունքում: Եվ այն որոշումը, որը կկայացնի հանրությունը, կլինի ընդունելի նաև մեզ համար»,-ասաց նա:

Միաժամանակ Քաղավիացիայի գլխավոր վարչության պաշտոնյան նշեց, որ Կլոր շենքն ունի պահպանման խնդիր` այն այժմ չի օգտագործվում, գտնվում է անմխիթար վիճակում, կա քանդման վտանգ: «Մենք կոնցեսիոներին առաջարկեցինք կազմել նախահաշիվ և ներկայացնել, թե տարեկան ծախսը որքան կկազմի պահպանման համար, վերջինս ասաց, որ տարեկան պահպանման ծախսեր առայժմ չի կարող ներկայացնել, սակայն ներկայացրեց մեկ այլ ծախս, որ 10-12 միլիոն դոլլար է պետք շենքը վերակառուցելու և դրա քանդման վտանգը կանխելու համար»:

MHM81661Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նախ հարցրեց, որ եթե այդ տարածքը նախատեսվում է հետագա զարգացման համար, ապա ինչո՞ւ է հիմա քանդելու խնդիր դրվում կամ կա՞ արդյոք նախահաշվային փաստաթուղթ, որը հիմնավորում է  վերակառուցման համար 10-12 միլիոն դոլլար ծախսը և կա՞ համապատասխան կազմակերպության կողմից ուսումնասիրություն ներկայիս սեյսմիկ վիճակի մասին: «Դեռևս մի քանի տարի առաջ այդ շենքը վերանորոգված էր և ծառայում էր իր նպատակին»,-հիշեցրեց Մուշեղյանը:

Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչը պատասխանեց, որ կոնցեսիոների կողմից նախագծային աշխատանքներ հավանաբար արված կլինեն, և 10-12 միլիոն դոլլարը «օդի միջից վերցված թիվ չի լինի»:

Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը և այն հարցին, որ ընդամենը մի քանի տարի առաջ շենքն օգտագործվում էր, ասաց. «Բոլորս գիտենք, թե ինչպես էր շահագործվում, միշտ վտանգը կար, երբ մեքենան բարձրանում էր, արագ իջնում էր: Այնտեղ անմխիթար վիճակ է»:

Մուշեղյանն էլ նկատեց, որ անմխիթար վիճակ արտահայտությունը հաճախ է օգտագործվում, երբ ցանկանում են որևէ բան քանդել կամ կառուցել:

Ներկաներին հետաքրքրում էր նաև, թե քանդելու նպատակի վերաբերյալ մշակված որևէ ծրագիր կա՞, թե ոչ, և եթե որոշվի այն քանդել, ապա ինչ է լինելու դրա փոխարեն: Այս և այլ հարցեր, այնուամենայնիվ, մնացին անպատասխան, որովհետև օդանավակայանի միակ ներկայացուցիչը, որը մասկանցում էր քննարկմանը, հրաժարվեց պատասխանել հարցերին` նշելով, որ ինքը ներկա է գտնվում միայն քննարկումն իր ղեկավարությանը փոխանցելու նպատակով և հարցերին պատասխանելու իրավասություն չունի:

Ներկաները խոսեցին շենքի ճարտարապետական-մշակութային բարձր արժեքի մասին` նշելով, որ մինչ վերջերս այն տարբեր երկրներում ներկայացվում է ցուցահանդեսաների` որպես խորհրդային ժամանակաշրջանի մոդեռնիստական ճարտարապետության փայլուն նմուշ: Ներկաներից մեկը հռետորական հարց բարձրացրեց` արդյո՞ք օդանավակայանի սեփականատերը տեղյակ է, թե ինչ գանձի է տիրապետում:

Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովը նույնպես որոշեց, որ կլոր շենքը պետք է պահպանվի, և պետք է գտնել տարբերակներ այն որևէ նպատակով օգտագործելու, որպեսզի պահպանման ծախսերը հոգան այդ ճանապարհով:

Հանրային խորհրդի ենթահանձնաժողովների որոշումները կներկայացվեն Հանրային խորհրդի նիստին, և համապատասխան փաստաթուղթ կուղարկվի Քաղավիացիայի գլխավոր վարչություն:

 

Ստամբուլում տեղի կունենա «Իսլամացած հայերը» թեմայով կոնֆերանս

islamՀրանտ Դինքի հիմնադրամը Ստամբուլի Բողազիջի համալսարանի պատմության ֆակուլտետի հետ համատեղ նոյեմբերի 2-ից 4-ը կանցկանցի կոնֆերանս «Իսլամացած հայերը» թեմայով: Ինչպես հաղորդում է «Ակօսը»՝ կոնֆերանսին մասնակցելու են աշխարհի չորս կողմերից եկած գիտնականներ և մասնագետներ, որոնք քննարկելու են վերջին տարիներին գնալով ավելի շատ արծարծվող այս հարցը: Այսպիսով Հայոց ցեղասպանության քիչ ուսումնասիրված կողմը հանրությանը կներկայացվի երեկվա և այսօրվա տեսանկյունից:
Իսլամացած, ավելի ճիշտ իսլամացված հայերի խնդիրը բավական բազմաշերտ և խճճված է: Կոնֆերանսի մանրամասների մասին է խոսել միջոցառման կազմակերպիչ հանձնաժողովի անդամ Այշե Գյուլ Ալթընայը, որը Ֆեթիյե Չեթինի հետ միասին հեղինակել է իսլամացած հայերի խնդիրը բազմակողմանիորեն լուսաբանող «Թոռներ» գիրքը: «Որոշ պատմաբանների կարծիքով՝ 1915 թվականի և դրան հաջորդած կոտորածներից ու աքսորից փրկվելու համար մոտ 200 հազար հայ է իսլամացել: Հնարավոր չէ իմանալ դրանց ստույգ թիվը, սակայն այս վիճակագրությունը մեզ մոտավոր պատկերն է ներկայացնում»,-նշել է Ալթընայը: Վերջինս ասել է, որ Հայաստանի և հայկական սփյուռքի համայնքները մինչև վերջերս չեն քննարկել իսլամացվելով ցեղասպանությունից փրկվածների թեման և չեն ուսումնասիրել այն: Խնդրի շուրջ գիտական աշխատությունները, հրատարակված հուշագրություններն ու գրական ստեղծագործությունները միայն վերջին մի քանի տարում են ի հայտ եկել: Ահա այս կոնֆերանսը դառնալու է միջազգային այն առաջին ընդգրկուն հանդիպումը, որը ներկայացնելու է այս խնդիրը:

Սուզակները Costa Concordia-ի նավաբեկության վայրից մարդկանց մարմինների մնացորդներ են հայտնաբերել

costa concordiaՍուզակները Իտալիայի կղզիներից մեկի մոտ խորտակված Costa Concordia նավի մոտակայքից երկու մարդու մնացորդներ են հայտնաբերել: Իշխանությունների տեղեկություններով՝ ԴՆԹ-ի անալիզների արդյունքում պարզ կդառնա արդյոք դրանք նավից անհետացած մարդկանց մարմիններին են, թե ոչ:

2012թ-ի հունվարի 13-ին Գիգլո կղզու մոտակայքում վթարված Concordia-ի վեր բարձրացումից հետո 32 մահացածների որոնման աշխատանքները վերսկսվել են: Քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին նշել է, որ երկու զոհերի՝ իտալացի կին ուղևորի և հնդիկ մատուցողի հարազատները տեղյակ են պահվել հինգշաբթի սուզակների հայտնաբերած մարմինների վերաբերյալ:

Մարդկանց մարմինների մնացորդները հայտնաբերվել են նավի կենտրոնական մասում, որտեղ նրանց վերջին անգամ տեսել էին փրկվածները:

 

Ազատամարտիկների Ռազմադաշտային խորհրդի հանդիպումը ՀԱԿ-ի հետ

g_image-1Սեպտեմբերի 25-ին Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամները հանդիպել են ՀԱԿ կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին : Քննարկման նյութը են եղել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ներկա քաղաքական իրավիճակը, երկրում տիրող ճգնաժամային դրությունից դուրս գալու ելքերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկա օրերին հանդիպել ՀԱԿ կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում: Սեպտոմբերի 25-ին Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամները հանդիպել են նաև «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին: Վերջինս պատրաստակամություն է հայտնել միանալ առաջիկայում ՀՀ կուսակցությունների մասնակցվությամբ նախատեսվող կլոր սեղանի քննարկումներին: Մանրամասները՝ հոկտեմբերի 3-ին Ազատության հապարակում կայանալիք համահավաքում:

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Ուկրաինայում

535.Official reception in Ukraine dedicated to the 22nd anniversary of Independence of the RA  26.09.2013Սեպտեմբերի 25–ին ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ դեսպանությունն Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, գիտության, մշակույթի գործիչներ, հասարակական, ԶԼՄ–ների, հայ համայնքի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ:

Ընդունելությանը իրենց մասնակցությունն էին բերել տարբեր աշխարհամասերի 50-ից ավելի երկրների դեսպաններ, մասնավորապես Ռուսաստանից եւ ԱՊՀ բոլոր, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներից (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան եւ այլն):

Ողջունելով հյուրերին` ՀՀ Դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, խնդիրներին, մարտահրավերներին, մեզ պարտադրված պատերազմին, որոնց բախվեց նորանկախ հանրապետությունը, հայ ժողովուրդը, շնորհիվ իր տոկունության, հավատի, կամքի, միասնականության եւ համախմբվածության, կարողացավ հաղթահարել դժվարին խնդիրները եւ այսօր վստահությամբ կերտում է իր ապագան:

ՀՀ դեսպանը նշեց, որ հայ–ուկրաինական կապերը խարսխված են Ուկրաինայում հայոց դարավոր ներկայության վրա, մեր ժողովուրդների բարեկամությունը ունի հազարամյա պատմություն եւ այդ ողջ ժամանակաընթացքում մեր հայրենակիցները Ուկրաինայի հյուրընկալ հողում իրենց ակտիվ մասնակցույունն են բերել երկրի զարգացման գործում:

Նա գոհունակությամբ նշեց, որ ներկայիս շուրջ հինգ հարյուր հազարանոց հայ համայնքը, պահպանելով նախնիների պատմական ավանդույթները, ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի պետականության զարգացմանն ու ամրապնդմանը` միաժամանակ լիարժեքորեն օգտվելով այն բոլոր հնարավորություններից, որոնք ստեղծված են ազգային ինքնության պահպանման համար:

ՀՀ դեսպանը առանձին գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին համաչափորեն եւ վերնըթաց զարգացում են ապրում հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունները գործակցության բոլոր բնագավառներում, իսկ մշտական քաղաքական երկխոսությունը հնարավորություն է տալիս էլ ավելի զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները;

Հայաստանը եւ Ուկրաինան ակտիվ համագործակցություն ունեն նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների եւ կառույցների շրջանակներում:

Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես եկավ «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախումբը:

Հայաստանը ոչ թե պետություն է, այլ պարզ մի համակարգ. ադրբեջանցի քաղաքական գործիչ

askerov  Ադրբեջանի մեջլիսի առաջին փոխխոսնակ, ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչ Զիյաֆեթ Ասքերովը այսօր լրագրողների հետ զրուցելիս նշել է, որ Հայաստանը ոչ թե պետություն է, այլ պարզ մի համակարգ: Նրա խոսքերով՝ Հայաստանը հանդիսանում է ֆորպոստ օտար ձեռքերում: «Անձամբ ես չեմ համարում, որ Հայաստանը պետություն է և սրա մասին հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Հայաստանը ընդամենը համակարգ է, ֆորպոստ ինչ-որ մեկի ձեռքերում»,-ընդգծել է Ասքերովը:

Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդը»՝ Ասքերովը նշել է, թե «Հայաստանը չունի անկախ արտաքին քաղաքականություն, այնտեղ չկա մեկը, ում հետ կարելի է բանակցություններ վարել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների շուրջ»: «Հայաստանում տնտեսական դրությունը գնալով վատանում է, ամեն օր 100 հազար մարդ լքում է երկիրը, կենսաթոշակային քաղաքականությունը վատ վիճակում է գտնվում: Եթե Հայաստանը որպես հստակ մի պետություն ունենար հստակ քաղաքականություն, ապա մենք կարող էինք խոսել նրանց հետ»,-ասել է Ասքերովը:

Խեսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամագրման հարցի շուրջ՝ Ասքերովը նշել է, որ «այս ամենը ընդամենը խաղ է»:

Նալբանդյանն ու Դավութօլուն հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում

Հhay-turkայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի հերթական նստաշրջանի ժամանակ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Եռակողմ հանդիպում կազմակերպելու մասին առայժմ ստույգ տեղեկություն չկա, սակայն լուրեր են տարածվել, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և նրա թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն մտադիր են առաջիկայում հանդիպել:

Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1993 թվականին հայ-թուրքական սահմանի փակմամբ: Երկկողմ հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում Հայոց ցեղասպանության ժխտումը թուրքական կառավարության կողմից, ինչպես նաև հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Ռուսական դատարանը բանտարկել է Greenpeace-ի թիմի երեք անդամների

greenpeace-activistՌուսական դատարանը հինգշաբթի բանտարկել է անցած շաբաթ Արկտիկայում բռնված Greenpeace-ի 30 անդաններից բաղկացած խմբի երկու ակտիվիստներին և մի լուսանկարչի:

Դատարանը հաշվի չառնելով երաշխավորությունները և ձգձգելով հետաքննությունը՝ երկու ամսվա ազատազրկման է դատապարտել լուսանկարիչ Դենիս Սինյակովին, Greenpeace-ի ներկայացուցիչ Ռոման Դոլգովին և ակցիայի մասնակից Պոլ Ռիզինսկիին: Առաջին երկու տղամարդիկ ռուս են, իսկ Ռիզինսկին՝ կանադացի: Նրանց նկատմամբ դեռևս ոչ մի մեղադրանք առաջ չի քաշվել:

Դատավորը դեռ պետք է որոշում կայացնի խմբի 27 այլ անդամների վերաբերյալ:

Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հայտարերել էր, որ ակտիվիստները պիրատներ չեն՝ այնուամենայնիվ նա պաշտպանել էր նրանց ձերբակալության փաստը:

Ակտիվիստների Arctic Sunrise անունով նավը լողում էր նիդեռլանդական դրոշի ներքո: Նիդեռլանդները կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել նավը և նրա անձնակազմին, ինչպես նաև բացատրել նրանց այդ գործողության օրինական հիմքերը, հայտնել նավի վերցման ճշգրիտ վայրը և թե ինչ մեղադրանք է ներկայացվել ակտիվիստներին:

Panasonic-ը դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը

1330523765_panasonic-eluga-2Ճապոնական Panasonic ընկերությունը հոկտեմբերից դադարեցնում է մեծ շուկայի համար սմարթֆոնների արտադրությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Ինչպես հիշեցնում է թերթը, դեռևս հուլիսին Panasonic-ը հայտարարել էր այդ տեսակի սարքերի վերաբերյալ պլանների վերանայման մասին:

Այժմ ընկերությունը մտադիր է կենտրոնանալ սովորական բջջային հեռախոսների արտադրության և վաճառքի վրա: Ինչ վերաբերում է սմարթֆոններին, Panasonic-ը շարունակելու է դրանց մշակումը ոչ սպառողական շուկաների համար:

 

Լիբանանի ոստիկանությունը գտել է առևանգված թուրք օդաչուների հետքը, սակայն նրանց ազատ արձակել չի կարողացել

images (1)Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսին առևանգված «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության երկու օդաչուների գտնվելու վայրը ոստիկանությունը պարզել է, սակայն մինչ ոստիկանության ժամանումը նրանց տարել են անհայտ ուղղությամբ։

Այդ մասին թուրքական լրատվամիջոցները գրում են լիբանանյան «Ան-Նահար» պարբերականին հղումով։

Ավելի վաղ հաստատվել է, որ թուրք օդաչուները պահվում են Բեյրութի Դահիա շրջանի տներից մեկում։

Պարբերականը նշում է, որ տեղանքի փոփոխությունը կդժվարեցնի նրանց ազատ արձակումը։

«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռի հրամանատարն ու երկրորդ օդաչուն առևանգվել էին օգոստոսին՝ Բեյրութի օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։

Առևանգման պատասխանատվությունը ստանձնել էր դրանից առաջ անհայտ «Զուվար ար-Ռիդա» խմբավորումը։

 

Փրկարարները բացել են փակ դուռը

փրկարարՍեպտեմբերի 26-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Հ. Ե.-ին պատկանող բնակարանի դուռը:

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի թիվ 28/1 շենքի բնակարանններից մեկի դռան փականը խափանվել է, որի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Լ. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողով

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու  նպատակով  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:

Նույն որոշմամբ Հանձնաժողովն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն, հղում կատարելով hetq.am և ilur.am կայքերի հրապարակումներին՝ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և պարզել հրապարակումներում  շրջանառվող տեղեկությունների իսկությունը՝ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների, ձեռնարկատիրական՝ մասնավորապես, տրանսպորտի որոլոտում որոշակի  բիզնես շահերի առկայության հետ:

 

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,190,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՍեպտեմբերի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,190,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.25 դրամ:

NASDAQ OMX Armenia

 

TomTato. բույս, որից միաժամանակ և՛ լոլիկ, և՛ կարտոֆիլ է աճում

article-2432094-1841D55400000578-398_634x666

Մեծ Բրիտանիայում ներկայացվել է մի բույս, որը թեև գենետիկորեն փոփոխված չէ, սակայն կարողանում է միաժամանակ 2 տարբեր տեսակի բերք տալ։

Ինչպես նշում է Daily Mail-ը, TomTato բույսը կարող է միաժամանակ քաղցր չերրի լոլիկի ու սպիտակ կարտոֆիլի բերք տալ։

Բույսը ստացվել է hi-tech խաչասերման արդյունքում, ու նախքան վաճառքի հանվելն առաջին անգամ ցուցադրվել է բրիտանացի այգեգործներին։

Պարբերականը նշում է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Փոլ Հանսորդը որոշել է խաչասերել լոլիկն ու կարտոֆիլը՝ իմանալով, որ դրանք միևնույն ընտանիքից են։

Նրա խոսքով՝ այս բույսը հարկավոր է ցանել ապրիլի վերջին: Այն աճում է բաց դաշտում ու ջերմոցային պայմաններում։

 

Չինացի բժիշկները հիվանդի ճակատին քիթ են աճեցրել,տեսանյութ

o_829010Չինական Ֆուչժոու քաղաքի վիրաբուժները  սահմռկեցուցիչ պլաստիկ վիրահատություն են կատարել: Նրանք իրենց 22-ամյա երիտասարդ հիվանդ Սյաոլյանի ճակատին քիթ են աճեցրել: Թե ինչպես շնչել ճակատով լուսանկարները քննարկվում են Ցանցում: Ոչ ոք չի կարողանում հավատալ, որ կադրերը իրական են, հաղորդում է  USA Today-ը:

Մեկ տարի առաջ երիտասարդը սարսափելի ավտովթարի էր ենթարկվել, որի արդյունքում քիթը կոտրվել էր: Այնուամենայնիվ նա չէր դիմել բժշկի, մտածելով, որ ոսկորները իրենք իրենց կկպչեն: Պարզվել էր, որ դա սխալ է: Սյաոլյանի անփութության  պատճառով նրա քթի կռճիկները սկսել էին փտել, և պարզվել էր, որ սովորական մեթոդներով իրավիճակը փրկել հնարավոր չէ: Այդ ժամանակ բժիշկները ոչ սովորական լուծում գտան: Նրանք որոշեցին երիտասարդի ճակատին քիթ աճեցնել:

Այդ բարդագույն վիրահատությաւնը բժիշկները կատարեցին օգտագործելով մաշկի և կռճիկների ընդլայնիչ, որոնք  վերցրել էին երիտասարդի կողերից: Չնայած տեսանյութում երիտասարդը դժգոհ տեսք ունի, բժիշկները ասում են, որ վիրահատությունը հաջող է անցել և շուտով նոր քիթը կտեղադրվի հնի տեղը:

Հայկ Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

ՀՄMartirosyanHaik13-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանիների կայծակնային խաղի առաջնությունում մինչև 14 տարեկանների խմբում նվաճեց Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Հայկը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը մինչև18 տարեկանների խմբում դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գրավեց 4-րդ տեղը:

Մանե Հովհաննիսյանը աղջիկների մինչև 10 տարեկանների խմբում նույնպես գրավեց 4-րդ տեղը:

Այսօր Բուդվայում անցկացվում է Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ խաղի առաջնությունը:

Խոսրովի արգելոցում անհայտ անձը հրազենից մահացու կրակ է արձակել 50-ամյա տղամարդու վրա

հրազենՍեպտեմբերի 26-ին, ժամը 07.05-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 1963 թ. ծնված Մխիթար  Սեդրակյանի  կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Լևոն Արոնյանը կխաղա Բիլբաոյում

Լևոն Արոնյան202t_levon_aronian_gmԼևոն Արոնյանն ուժերը կչափի  հոկտեմբերի 7-14-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի «Մեծ սաղավարտի»  խաղարկության եզրափակչին:

Աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Մագնուս Կառլսենը նախապատրաստվում են շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին, որի գլխավոր մրցավարը երևանցի Աշոտ Վարդապետյանն է: Նրանք  հրաժարվել են «Մեծ սաղավարտի» մրցաշարին մասնակցելուց: Այդ պատճառով որոշվել է 4 շախմատիստների մասնակցությամբ 2 շրջանով մրցաշար անցկացնել:

Արոնյանը Բիլբաոյում կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի և անգլիացի Մայքլ Ադամսի հետ:

Միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել

mesՍեպտեմբերի 26-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկակարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Եղեգնաձոր քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները դպրոցի դասասենյակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հայտնաբերվել է ականանետի արկ

ականՍեպտեմբերի 26-ին, ժամը 11.35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ողջի գյուղի արոտավայրում նռնակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել Ամասիայի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել թիվ N զորամասի հերթապահը:

Հայտնաբերված ականանետի արկը (82 մմ) հանձնվել է Ամասիայի ՈԲ ավագ տեսուչին: