Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Հիլալ Մամեդովին և բանտարկված այլ լրագրողներին

4 (2)ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել լրագրողների հետապնդումները: Վերջինս նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, ինչ սեպտեմբերի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը վճիռ էր կայացրել 5 տարվա ազատազրկման դատապարտել “Թոլըշի սյադո” թերթի գլխավր խմբագիր, “Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակ Հիլալ Մամեդովին:

“2012-ին նոյեմբերին Բաքու կատարած պաշտոնական այցելության ընթացքում ես այցելել եմ Մամեդովին, այլ բանտարկյալ լրագրողներին և նրանց գործերը քննարկել այդ երկրի իշխանությունների հետ: Ինձ համար ցավալի է տեսնել, որ Ադրբեջանում ազատ լրատվամիջոցների համար անբարենպաստ պայմանները չեն բարելավվել, ավելին՝ դրանք աճում են, քանի որ ևս մեկ լրագրող երկարատև բանտարկության է դատապարտվել: Ես կոչ եմ անում իշխանություններին հանել բոլոր քրեական մեղադրանքները, որոնք առաջադրվել են Մամեդովի և մյուս բանտարկված լրագրողների դեմ ու ազատ արձակել նրանց”,- հայտարարել է Միյատովիչը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Միյատովիչը նաև անհանգստություն է հայտնել “Բիզիմ յոլ” թերթի լրագրող Փերվիզ Համիշլիի և “Nota PS” թերթի խմբագիր Սարդար Ալիբեյլիի կալանավորման առնչությամբ:  “Ես խորապես անհանգստացած եմ անկախ լրատվամիջոցների շուրջ իրավիճակի բացասական զարգացմամբ հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին”,-հայտարարել է Միյատովիչը:

 

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԺՀ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

4004Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը խնդրել է դեսպանին իր ջերմ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները փոխանցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինին և հաջողություններ է մաղթել բարեկամ Չինաստանին՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացման ուղղությամբ հաստատուն առաջընթացի գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Թիան Չանչունը երկուստեք ընդգծել են, որ հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ամուր հիմք են միջպետական երկկողմ կապերն առավել ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու գործում:

Բերման են եթարկել հետախուզվողներին

ոստիկանՍեպտեմբերի 27-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Հրաչ Ա.-ին, որը սեպտեմբերի 26-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Ժիրայր Թ.-ին, որը սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

ԱՄՆ-ի և Իրանի նախագահները խոսել են 34 տարի անց

obamaԲարաք Օբաման դարձել է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը 34 տարի անց խախտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջացած սառնությունը: Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի հետ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ 1979 թվականից հետո սա դարձել է նախագահական մակարդակով երկու պետությունների առաջին զրույցը: Խոսելով հեռախոսազրույցի մասին՝ Օբաման նշել է. «Ես հավատում է, որ Իրանի հետ կարող ենք լիարժեք լուծման հասնել»:

Միջադեպ աստիճանահարթակում

դանակ-290x225Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել  1969 թ. ծնված Սուսաննա Ա.-ն և հայտնել, որ դանակով իր վրա է հարձակվել հարևանը, որին ինքը փայտով հարվածել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Սուսաննա Ա.-ի հարևանը` 1932 թ. ծնված Պետիկ Ն.-ն, շենքի աստիճանահարթակում նրան դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ինչից վախենալով՝ կինը փայտով 2 անգամ հարվածել է Պետիկ Ն.-ին և պատճառել վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Վերադարձ Շվեդիայից Հայաստան. «Սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում»

Samson1992 թ. Սամսոն Ավետյանի ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Սամսոնն այդ ժամանակ 11 տարեկան էր: 16 տարի Շվեդիայում ապրելուց, կրթություն ստանալուց հետո Սամսոնը տեղափոխվում է Բոստոն` ուսումը շարունակելու Հարվարդի համալսարանում:  Բոստոնում հանդիպում է ապագա կնոջը, որի ընտանիքը նույնպես 1992-ին էր Հայաստանից հեռացել: Ամուսնանալուց հետո որոշում է կայացնում վերադառնալ Հայաստան և հետագա կյանքն անցկացնել հայրենիքում:

Եվրոպան հրապուրիչ է, հնարավորություններով լի, սակայն Սամսոնը միաժամանակ զգացել է, որ այնտեղ դժվար է հարմարվել, իսկ եթե չհարմարվես, ապա  կարիերայում էլ մեծ հաջողություններ մի ակնկալիր. «Լավ կարիերայի համար պետք է իրենց պես լինես, հայությունդ մի կողմ դնես, իսկ ինձ համար դա դժվար էր, չնայած որ փոքր տարիքում էի գնացել»:

Սամսոնը ֆինանսիստ է, «Arrow Global» ֆինանսական ընկերության գործադիր տնօրենն, ինչպես նաև AInsights.com կայքի հիմնադիրը: Ոլորտը, որով զբաղվում է, Հայաստանում շատ թույլ է զարգացած` ֆինանսական ներդրումներ և խորհրդատվություն: Ուստի մինչ Հայաստան գալը լավ ուսումնասիրած լինելով հայաստանյան շուկան, մշակել է մի բիզնես մոդել, որով հնարավոր կլիներ, ապրելով Հայաստանում,  գործունեություն իրականացնել ողջ աշխարհում: Դա էր պատճառը, որ իր ընկերությունը հիմնեց դրսում, և պատվիրատուների մեծ մասն էլ դրսից է:

Խոստովանում է, որ եթե աշխատանքն այնպիսին լիներ, որ ստիպված լիներ մնալ արտերկրում, միգուցե չվերադառնար: «Հայաստանում պետք է ստեղծվի այն բիզնես միջավայրը, որ մարդիկ հետ գան, հակառակ դեպքում շատ քչերն իրենց կարիերան կզոհաբերեն»:

Ի դեպ, Սամսոնը նաև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է եղել: Նրա կարծիքով` հիմնադրամը բավականին լավ արդյունքներ է ունեցել այն առումով, որ սովորածների զգալի մասը հետ է վերադարձել, բայց կարծում է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի բոլորը հետ գան. «Եթե դու գնում ես, ստանում այն դիպլոմն ու կրթությունը, որը Հայաստանին այս պահին պետք չէ, ապա անիմաստ է վերադառնալը: Դրա համար էլ պետք է պետությունը բիզնես սեկտորի հետ համագործակցի, հասկանա` ինչ մասնագետներ են պետք և այդ ուղղությամբ մասնագետներ պատրաստի դրսում»:

Չնայած Եվրոպայում ապրելը մշակութային առումով դժվար է հայերի համար, հատկապես, եթե ուզում ես հայությունդ պահպանել, այնուամենայնիվ, աշխատանքային առաջընթաց ապահովելու հնարավորությունը շատ մեծ է:

Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ Հայաստանը շատ բան ունի սովորելու Եվրոպայից: 18 տարի դրսում ապրելուց և Հայաստան վերադառալուց հետո է միայն հասկացել, թե որքան արդյունավետ էին այն քայլերը, որ տարվում էին այնտեղ պետական կառավարման ոլորտում: «Երևանը Նյու Յորք կամ Լոնդոն չէ, հնարավորությունների առումով համեմատելի չէ, բայց սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում, և ամեն մի լավ քայլդ, որ անում ես, նպաստում է քո ժողովրդին, քո երկրին: Այդ առումով Հայաստանն անփոխարինելի է: Երեխաների համար էլ է այստեղ լավ, կարծում եմ` ուսումն էլ բարձր մակարդակի վրա է դրված, կան լավ դպրոցներ, համալսարաններ»:

Այդ ամենով հանդերձ, Հայաստանը փոքր երկիր է, զարգանալու տեղ շատ ունի, և երիտասարդ հայրենադարձը կարծում է, որ տնտեսական, քաղաքական, սոցիալական, կառավարման մշակույթի առումով մեր երկիրը պետք է օրինակներ վերցնի զարգացած երկրներից, սակայն հասկանալով, թե որ երկրից որ օրինակն է վերցնում:

Անդրադառնալով վերջին շրջանում ամենամեծ քննարկումների առիթ դարձած Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը` Սամսոնը կարծում է, որ Հայաստանի համար այս պահին օբյեկտիվ որոշում կայացնելը դժվար էր, ուստի ընտրվեց այդ ճանապարհը: Իսկ օբյեկտիվ որոշում կայացնել չկարողանալը, ըստ նրա, հետևանք է վերջին 20 տարիների տնտեսական ոչ արդյունավետ քաղաքականության. «Ցավոք, անկախությունից հետո մենք չկարողացանք մեր տնտեսությունն այնքան զարգացնել ու հզորացնել, որ կարողանայինք անկախ որոշում կայացնել»:

Արտագաղթի մասին խոսելիս ժամանակին այդ ճանապարհը բռնած ծնողների զավակը չի մեղադրում հեռացողներին, քանի որ իր ընտանիքի փորձից գիտի, թե որքան դժվար է հեռանալը. «Ոչ ոք չի ուզում դա անել, ստիպված է անում, որովհետև չկա որևէ երկիր, որտեղ դու քեզ զգաս բուն երկրի քաղաքացի, երկրի մի մաս: Դու դա կարող ես զգալ միայն քո երկրում, պարզապես պետք է քո երկիրը բարենպաստ միջավայր ստեղծի դրա համար»:

Նա համոզված է, որ ամենակարևոր բանը, որպեսզի մարդիկ չլքեն Հայաստանը, հույսն է: Եթե մարդիկ տեսնեն, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է առաջ գնում, ճիշտ որոշումներ են կայացվում, ապա նույնիսկ սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվելով` կհամբերեն ու չեն հեռանա: «Ցավոք, վերջին շրջանում որոշ քայլեր արվեցին, որոնք հարցականի տակ դրեցին այդ հույսը»,- նկատում է նա:

Միակ տարբերակը, որպեսզի արտագաղթը կանխվի, և գնացածները հետ գան, Հայաստանում բարենպաստ միջավայրի ստեղծումն է: Ավելին, այդ ժամանակ Հայաստան կգան նաև Սփյուռքի կարող ուժերը, իսկ մարդկային ռեսուրսն ամենակարևոր ներդրումն է երկրի զարգացման գործում. «Եվ եթե իսկապես Հայաստանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, ստեղծվի այդ հույսը, և Սփյուռքի ներուժը գա Հայաստան, ապա մեր երկիրը հսկայական թռիչք կարող է ունենալ: Փակ սահմաններ, պատերազմ և այլ խնդիրներ ունեն բոլոր երկրները: Կարելի է այնպիսի ոլորտներ զարգացնել, որոնք կախված չեն այդ խնդիրներից»:

Սամսոնի առաջնեկը ծնվել է Հայաստանում, և Հայաստան գալիս նա հույս է փայփայել, որ իր երեխան կմեծանա այստեղ ու իր ներդրումը կունենա երկրի զարգացման գործում: Բայց մի ցավոտ հեռանկար, այնուամենայնիվ, նրան հետապնդում է. «Եթե գա մի պահ, որ զգամ` մենք ավտորիտար երկրների օրինակն ենք վերցնում, բարեփոխումներ չեն արվում, չէի ուզենա, որ իմ երեխան հայտնվեր այն իրավիճակում, որում ես ու իմ ընտանիքը հայտնվեցինք 90-ականների սկզբին և ստիպված եղանք լքել Հայաստանը»:

Սամսոնը հույս ունի, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ Հայաստանում տեսնելով երիտասարդ առողջ սերունդ` հավատում է, որ հնարավոր է պայքարել և երկիրը բարեփոխել: «Երկիրը լքելը մի տեսակ պարտվողական քայլ է, դա պետք է լինի ամենավերջին տարբերակը, երբ ամեն ինչ փորձել ես ու սպառել պայքարի բոլոր ձևերը: Միգուցե օր գա, որ ես էլ նման որոշում կայացնեմ, բայց այսօր բոլորս պետք է ազդենք, որ Հայաստանում դրական փոփոխություններ լինեն, դա ոչ ոք երկնքից մեզ չի տալու: Ես այստեղ եմ, որպեսզի ազդեմ…»:

 

Թուրք ուսանողները աջակցում են Սիրիայի ու Եգիպտոսի բնակչությանը

turkey_protes «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի մի շարք համալսարանների ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Սիրիայում և Եգիպտոսում շարունակվող սպանությունների և բռնությունների դեմ: Թուրք ուսանողները Եգիպտոսի զինվորական իշխանությանը կոչ են արել հրաժարվել իշխանությունից և ազատ արձակել նախկին նախագահ Մուհամադ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս առաջնորդներին:

Ցուցարարները դիմել են նար համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով ուժեղացնել ճնշումը Բաշար Ասադի կառավարության վրա, որպեսզի Սիրիայում վերջ դրվի բռնությանը: Փողոց դուրս եկած ուսանողները պահանջել են դատապարտել Սիրիայում քիմիական զենքի կիրառման համար մեղավորներին՝ հիմնվելով փորձագետների անկողմնակալ եզրակացության վրա:

«Գեզի» այգու դեպքերը ազդել են Թուրքիայի հեղինակության վրա. Ալի Բաբաջան

babacanԻնչպես հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը»՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ ամռան ամիսներին ամբողջ երկրում ընթացող «Գեզի» այգու համար ցույցերը մեծ վնաս են հասցրել երկրի հեղինակությանը աշխարհում: Բաբաջանի խոսքերով՝ վարկաբեկված հեղինակության վերականգնումը մի քանի ամիս կտևի:

Այս տարվա մայիս ամսվա վերջին Թուրքիայում լայնածավալ բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք որակվեցին որպես հակակառավարական: Ընդդիմությունը թուրքական ոստիկանությանը մեղադրեց ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շուրջ երեք շաբաթվա ընթացքում մոտ 2,5 միլիոն մարդ է մասնակցել ցույցերին երկրի 79 շրջաններում: Զանգվածային անկարգությունների հետևանքով վիրավորվել էր շուրջ 4 հազար մարդ, 4,9 հազար հոգի ձերբակալվել էր:

Ավտովթարներ Երևանում

ավտոպատահարՍեպտեմբերի 27-ին, ժամը 20.40-ին, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի  Էրեբունի և Նոր Արեշի 8-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու և  նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 05.00-ին, «Ֆորդ-տրանզիտ»   մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Երևանի «Կիևյան» կամրջի վրա վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.00-ին,   «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և նրան տեղափոխել  հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

 

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.30-ին,   «Դեյվու»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Գայի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Ոստիկանները գնացին ահազանգերի հետքերով

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 27-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զոհված ազատամարտիկի եղբայր է, Բաշինջաղյան փողոցի թիվ 187 շենքի կաթսայատան աղբարկղում զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է   «Մակարով» տիպի ատրճանակ` առանց փամփշտատուփի:
Նույն օրը, ժամը 16.53-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցի թիվ 12/1 շենքի դիմացի շինհրապարակում զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է  7,62 մմ տրամաչափի` 8,   5,45 մմ տրամաչափի` 53, «ՊԿՄ» ինքնաձիգի` 65, «ՏՕԶ» տիպի հրացանի 50 փամփուշտ, 3 հատ «ՊԳ 2 ԴՌՊ», 3 հատ ծխագլանակ, հակատանկային նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ,   փամփշտակալ և   «ՌՊ 5»:
Նույն օրը, ժամը 17.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ահարոնյան փողոցում գտնվող ոստիկանության նախկին շենքի աստիճանների տակ փամփուշտներ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի մուտքի աստիճանների տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 5,45 մմ տրամաչափի`  64, 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտ, 14  պայթուցիչ և լուսաձայնային ազդանշանային 2 հրթիռ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն

Կամավոր հանձնել է ոստիկաններին

փամփուշտՍեպտեմբերի 27-ին, ժամը 14.50-ին, 1941 թ. ծնված  Լյուդվիգ Կ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի` 80, ազդանշանային՝ 16 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 20 փամփուշտով, «ՌՊ-46» ականի նմանվող առարկա:
Նշված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1955 թ. ծնված  Հենրիկ Հ.-ն և կամավոր հանձնել  «ՏՕԶ» տիպի հրացանի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, «ՏՕԶ» տիպի հրացանի` 3, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  649 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ`  պայթուցիչով:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.05-ին, 1975 թ. ծնված Սեյրան Հ.-ն ոստիկանության  Թալինի բաժնում հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի պահունակ և 5,45 մմ տրամաչափի 95 փանփուշտ` 6 կրիչներով:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Վանաձորում կատարված հանցագործությունը բացահայտվեց

ոստիկանություն3Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Բազումի  բաժին է  դիմել 1941 թ. ծնված Մելսիկ Ու.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, իր տնից մոտ 100 մ հեռավորության վրա գտնվող արոտավայրից, իրեն անհայտ հանգամանքներում, կորել է իրեն պատկանող հորթը` մոտ 80.000 դրամ արժողության, իսկ սեպտեմբերի 27-ին հորթի միսը  ինքը հայտնաբերել է Բուլղարական 2-րդ ավանի մի տնակի բակում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1981 թ. ծնված Հայկ Վ.-ն սեպտեմբերի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1972 թ. ծնված  Հայկ Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ Վանաձոր քաղաքի  Բազում թաղամասի վերջնամասում` «Կապույտներ» կոչվող վայր տանող ճանապարհին, մորթել և հիշյալ վայրից նույն օրը գաղտնի հափշտակել են հորթի միսը` այն տեղափոխելով վերը նշված տնակ` հետագայում Հայկ Ս.-ի հետ հորթի միսը բաժանելու նպատակով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

«Չէ՛, լավ ՄՄ արեց Զառան…Հավեսով…». Երևանի նախկին փոխոստիկանապետ

16522Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որբ բավականին ակտիվ է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, կրկին գրառում է կատարել՝ անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանապահների միջադեպին.

«Սպասում էի ռուս սահմանապահների և Զարուհի Փոստանջյանի միջադեպով կրքերը մի փոքր հանդարտվեն նոր անդրադառնամ այդ թեմային…Չեմ արդարացնում ռուս սահմանապահներին, նրանք իրենց ռսությունը ամեն տեղ անում են: Կարծում եմ նաև, որ սահմանային գոտում ելնելով օպերատիվ իրավիճակից, հավանաբար նրանք նման գործողություններ կատարելու իրավունք ունեն: Հուսանք…

Բայց ես չէի էլ կարծում, որ 18 տարին նոր լրացած, Ռուսաստանի խուլ տայգաներից եկած ջահել սահմանապահ զինվորը և ՖՍԲ-ի ուսումնական հաստատությունը ավարտած, հավանաբար վատ սովորելու համար հեռավոր երկիր ծառայության ուղարկված ինչ-որ մի նորաթուխ սպա կդիմանար փորձառու Զարուհու ինտրիգներին…

Տեսնելով նրանց, Զարուհին ինչպես միշտ, մտել է Ժաննա դ՛ Արկի կերպարի մեջ ու պատկերացրել, որ դիմացը թշնամական անգլո-սաքսերն են: Իր ՙՙ ժառանգների ՚՚ հետ, նիզակով, առանց բարևի հարձակվել է նրանց վրա…

Առավել քան համոզված եմ, որ եթե այս հանդիպումը կայանար մինչ սեպտեմբերի 3-ը, ապա նման ընթացք և արձագանք չէր ստանա: Ուղղակի պետք էր, որ հարմար պահին, հարմար վայրում հանդիպած ռսներին Զարուհին ՄՄ աներ՝ ՄՄ-ի համար…Բա սրանից էլ լավ առիթ?…Սրանից էլ լավ ՄՄ-ելու հնարավորություն?…

Համոզված եմ, որ եթե երկնքից իջած հրեշտակ էլ հանդիպի Զառային, ապա մի երկու խոսքից հետո նրա դիոդները կվառվեն ու մի քանի տիեզերական անեծքներ կտա Զառոչկային…Զարուհին մի անգամից նրան կեղծ հրեշտակ կսարքի, կպատճառաբանի, որ նրա թևերը չեն համապատասխանում տիեզերական ստանդարտներին և Սահմանադրությանը…Իսկ դուք ասում եք…

Չէ՛, լավ ՄՄ արեց Զառան…Հավեսով…»,-գրել է նախկին փոխոստիկանապետը:

Երևանից Եղվարդ տանող ավտոճանապարհին հոկտեմբերի 7-ից գործարկվելու է նոր արագաչափ սարք

արագաչափՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թ. հոկտեմբերի 7-ից գործարկվելու է Երևան քաղաքի Եղվարդի խճուղում (Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 2 թաղամասի մոտ) տեղադրված արագաչափ սարքը՝ Երևան քաղաքից դեպի Եղվարդ քաղաք ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Եկեղեցուն հակակշիռ չկա Հայաստանում

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆՔրիստոնեությունից ամենից շատ տուժած ազգի ղեկավարությունը դասեր չի քաղել իր և համաշխարհային պատմությունից: Երբ հայը սկսեց եկեղեցիներ ու խաչքարեր կառուցել ամրոցների ու բերդերի փոխարեն, պետությունը սկսեց շարժվել իր անկման ուղղությամբ: Իսկ երբ եկեղեցիների քանակը սկսեց գերազանցել ամրոցների և բերդերի քանակը, պետության կործանումն արդեն ապահովված էր: Իսկ Անին ավելի հետ էր գնացել, այնտեղ եկեղեցիների քանակը նույնիսկ տների քանակն էր գերազանցում: Երևի այդ պատճառով էլ այն ավելի շուտ կործանվեց, քան երկիրը: Հնարավո՞ր է հաշվել, թե որքան կորուստ է կրել հայկական արվեստը նրանից, որ հայ քանդակագործները դարերով միայն խաչքարեր են քանդակել, քանդակագործական արվեստի այլ գլուխգործոցներ ստեղծելու փոխարեն: Եվ մի՞թե ներկայումս մեր բոլոր հարևան երկրներում, բացի Պարսկաստանից, հայ եկեղեցական կառույցների ոչնչացման փաստով կյանքը մեզ չի սովորեցնում, որ դրանք ավելորդ էին, անհրաժեշտ չէին հայ ազգին:

Իսկ համաշխարհային պատմությունից դասը կարող էր լինել եվրոպական երկրների փորձառությունը, որոնք, զզվելով կաթոլիկ եկեղեցու գերիշխանությունից և իրենց գործերին մշտապես միջամտելուց, առանձնացրին նրան որպես առանձին պետություն, որպեսզի այնտեղ որքան ուզի գերիշխի, կառավարի ու միջամտի ինքն իր գործերին միայն:

Հայաստանի ներկայիս անկախացումից հետո հին գործընթացը վերսկսվել է, ամենուրեք նորանոր եկեղեցիներ են կառուցվում: Դրա մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթե չլիներ ժողովրդի և պետության ողբալի հոգևոր ու նյութական վիճակը:

Սակայն եկեղեցին դրանով էլ չբավարարվեց. քանդել տվեց պետական հաստատությունները՝ ակադեմիայի տնտեսագիտության և լեզվի ինստիտուտները և տեղում մեծ եկեղեցի ու առաջնորդարան կառուցեց: Իսկ պետությունը հլու-հնազանդ ենթարկվեց եկեղեցու կամքին: Սակայն չէ՞ որ իրերի բնական վիճակը հավասարակշռված վիճակն է: Ցանկացած ուժ իր հակակշիռը պիտի ունենա: Իսկ ի՞նչը պիտի լիներ եկեղեցու հակակշիռը: Իհարկե, պետությունը: Այստեղ տեղին է հիշել համաշխարհային պատմության դասերը, երբ պետությունները չցանկացան կախման մեջ մնալ եկեղեցուց: Բայց մեզ մոտ պետությունը վերածվել է եկեղեցու հլու կամակատարի: Մի հսկայական, լավ վիճակում գտնվող շենք է քանդում` տեղը նոր եկեղեցի կառուցելուն տրամադրելու համար: Եվ այն էլ այնպիսի շենք, որի նշանակությունը պետության, ժողովրդի տնտեսական բարեկեցության գիտական ապահովումն էր և լեզվի իրավունքների պաշտպանությունն ու զարգացումը: Միգուցե այդպես վարվեց, որովհետև մեր պետությանը գիտական տնտեսություն պետք չէ, քանի որ իշխանավորներն արդեն բաժանել են իրար մեջ երկրի ազգային, այսինքն` ամբողջ ազգին պատկանող տնտեսությունը և առանց գիտության էլ մենատիրաբար կողոպտում են պետությունն ու ազգին, իսկ գիտությունը միայն կխանգարեր իրենց: Մաքուր, ազնվական գրական հայերենն էլ մշտապես խախտվում է իշխանավորների կողմից փողոցային լեզվով:

Ժողովուրդն էլ իր մեծավորներին ընդօրինակելու բնական սովորություն ունի: Իսկ ո՞վ է գիտական եղանակով հաշվել և ապացուցել, որ եկեղեցու կառուցումն ավելի ձեռնտու և օգտակար է ազգի համար, քան այդ շենքի գոյությունը: Եթե նույնիսկ ենթադրենք, թե տնտեսագիտության և լեզվի ինստիտուտներն ուրիշ շենքերում էլ կարող են շարունակել իրենց գործունեությունը, ապա մնում է պետական, ազգային միջոցներով կառուցված շենքի մեջ ներդրված ազգային հարստության մի մասի կորստի փաստը: Իսկ ո՞վ պիտի պատասխան տա այդ շենքի մեջ սերունդների ներդրած միջոցները փոշու վերածելու համար: Չէ՞ որ ներկա սերունդը պիտի օգտվեր նախորդ սերնդի ստեղծածից, բայց զրկվեց իր այդ իրավունքից: Մի՞թե հնարավոր չէր եկեղեցին կառուցել որևէ ամայի վայրում, որպեսզի հաջորդ սերունդների համար պակասեին ամայի վայրերը և ավելանային կառուցապատված, կազմակերպված, գեղեցկացված, քաղաքակրթված և մշակույթի վերածված վայրերը: Հետո՞ ինչ, որ այդտեղ փոքրիկ հին եկեղեցի կար: Այն կարելի էր տեղափոխել կամ թողնել իր տեղում, ինչպես խորհրդային պետությունն էր թողել կանգուն 70 տարի:

Սակայն, քանի դեռ եկեղեցին առանձին չէ, այլ պետության հետ միասին է, երբեք չի բավարարվում: Նրա հաջորդ քայլը ուրիշ կերպ անվանել չի լինի, բացի եկեղեցու և պետության համատեղ դավադրություն ընդդեմ ժողովրդի: Եկեղեցին պահանջեց, իսկ պետությունը հնազանդորեն օրենք ընդունեց մեռելոցի մասին: Եվ հիմա ամեն եկեղեցական տոնից հետո երկուշաբթին գերեզմանոցի օր է հռչակված: Պետությունն ամեն անգամ խառնաշփոթ է ստեղծում աշխատանքային օրերի տեղափոխությամբ: Խառնվում են մարդկանց նախագրված աշխատանքային և հանգստյան ծրագրերը, որովհետև երկուշաբթիի փոխարեն ստիպում են աշխատել շաբաթ օրը: Բացի այդ, մարդիկ անգիր չգիտեն տոների օրերը և դրանցով փոխարինվող օրերը, ուստի օրերի փոփոխման կառավարական որոշումը մուրճի պես հանկարծակի իջնում է մարդկանց գլխին և հերթական հիասթափությունն առաջացնում օրվա իշխանությունից: Խախտվում է կանոնավորված կյանքի ռիթմը, աշխատանքային օրը դառնում է հանգստյան օր, իսկ հանգստյան օրը՝ աշխատանքային: Իսկ ո՞վ է հաշվել, թե որքան մարդ է գնում գերեզմանոց այդ օրերին, իսկ որքանը չի գնում, այլ նյարդերն է քայքայում օրերի փոփոխման անհարմարություններից: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ գերեզմանոց գնացողների մեծ մասը, ամեն տեսակի քարոզներից հետո էլ, միևնույն է, գերեզմանոց է գնում հենց տոնի օրը՝ կիրակի, ոչ թե երկուշաբթի: Աշխատանքային օրերի փոփոխումը մեծ անհարմարություններ ու անհանգստություն է պատճառում մարդկանց: Մանավանդ այն մարդկանց, որոնք ստիպված աշխատում են մի քանի տեղերում կամ հերթափոխով աշխատողներ են:

Մի երկրում, որտեղ պետությունը եկեղեցու հակակշիռը լինելու փոխարեն համագործակցում է նրա հետ, զարմանալի չէ պետության սլացքը դեպի կործանում: Բայց եթե պետությունն իրեն տանում է դեպի կործանում, դա իր գործն է: Բայց ազգը պիտի ավելի իմաստուն գտնվի և թույլ չտա իր կործանումը պետության հետ միասին: Եթե պետությունը չի կարողանում կամ չի ցանկանում եկեղեցուն հակակշիռ լինել, ապա այդ հակակշռի դերը պիտի ստանձնի ազգը: Ազգին ոչ թե եկեղեցիներ են պետք, այլ ձեռնարկություններ, ոչ թե ծեսեր, այլ աշխատանք, ոչ թե մեռելների համար հատուկ օր, նրանք միշտ էլ հարազատների հիշողության մեջ են, այլ ազգի հերոսների հիշողության օր, ոչ թե խաչի պաշտամունք, այլ կյանքի բոլոր բնագավառներում գեղեցիկի պաշտամունք, արվեստի բոլոր ճյուղերի զարգացում, մշակույթի առաջընթաց, ոչ թե եկեղեցական հզոր կազմակերպություն, այլ հզոր պետություն, հզոր ազգ, ազգի պաշտամունք և հերոսության ու ազնվության սրբացում ու պաշտամունք:

Հանրապետությունում պիտի իշխի հանրությունը, հասարակությունը, ժողովուրդը: Իսկ եթե այդ հանրապետությունը նաև ազգային լինի, մենք կատարյալ երկրում կապրենք, որովհետև ազգայինը նշանակում է ազգի շահերով առաջնորդվող: Նրանում պետությունը և ոստիկանությունը փողոցում կամ հրապարակում հավաքված մարդկանց չեն անվանի ամբոխ և գիշատչի նման չեն հարձակվի նրանց վրա, այլ կհամարեն ժողովուրդ և կլսեն նրա ձայնն ու կենթարկվեն նրա պահանջներին, քանի որ պետությունը, ոստիկանությունն ու բանակը ժողովրդին, ազգին ծառայելու համար են, ոչ թե ծառայեցնելու, ինչպես հիմա է:

Ժամանակին եկեղեցին կտրեց մեր նախնիներին իրենց արմատներից և պատվաստեց օտար արմատներով ճյուղի վրա, ինչից էլ սկսվեցին ազգի դժբախտությունները, որոնք շարունակվում են մինչև այսօր: Եվ շարունակվելու են մինչև իրենց սկսած սև գործի հաղթական ավարտը, եթե ազգը չարթնանա, եթե չկպչի իր արմատներին և չսնվի նրանցից, եթե չփոխարինի հրեական Աստվածաշունչը հայկական Աստվածաշնչով՝ Ուխտագրքով արորդյաց, որը հրեականից հազար անգամ ավելի լավն է, ավելի ոգեղեն, ավելի իմաստուն ու մարդասիրական, եթե չվերադառնա արորդիների, արևորդիների, ազգորդիների սուրբ ու իմաստուն ուսմունքին, եթե չսկսի պաշտել ազգին, ոչ թե օտար անհայտ աստծուն: Մանավանդ որ օտար աստծուն պաշտել սկսելուց հետո ազգը միշտ տուժել է, իսկ ազգին, ազգի աստծուն պաշտելու ժամանակ միայն բարգավաճել է: Մի՞թե սա կյանքի դաս չէ, շատ պատկերավոր ու համոզիչ դաս:

Բացի այդ, եթե մի երկրում ոստիկանության համար պետությունն ավելի սուրբ է, քան ժողովուրդը, իսկ պետության իշխանավորների համար իրենց գրպանն ավելի սուրբ է, քան ազգի գրպանը, ազգի շահը, նշանակում է, որ այդ երկրում խախտված են սրբությունների մասին պատկերացումները: Դա էլ նշանակում է, որ սրբությունների մասին պատկերացումներ ցանող կազմակերպությունը ձախողել է իր առաքելությունը: Հովիվը իր հոտին դեպի մարգագետին տանելու փոխարեն առաջնորդել է դեպի անդունդ: Հոգևոր հովիվն իր հոտին դեպի հոգևոր բարեկեցություն տանելու փոխարեն առաջնորդել է դեպի հոգևոր սնանկացում: Իսկ հոգևոր կատարելագործումից էլ պիտի բխեր նյութական բարեկեցության աճը, որը նույնպես չկա այս մոլորյալ ազգի երկրում: Սրբություններ չկան, հոգևոր աճ չկա, հոգևոր անկման պատճառով տգետ և չար մարդիկ դառնում են իշխանավորներ և ասպատակում երկիրը, կողոպտում, ավերում ու ամայացնում այն: Ժողովուրդը լքում է նման վատ վիճակում հայտնված երկիրը, ազգի ներկայացուցիչները դավաճանում են իրենց հայրենիքին, լքելով այն:

Սակայն եկեղեցուն հակակշիռ չլինելը այնքան էլ զարմանալի չի թվա, եթե հաշվի առնենք, որ պետականության բացակայության երկար դարերի ընթացքում չի ձևավորվել դրա ավանդույթը և չի արմատավորվել ազգի գիտակցության մեջ: Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանը պատմականորեն կարճ ժամանակամիջոցի ընթացքում է ունեցել պետականություն, որովհետև եկեղեցին ձգտել է միանձնյա կառավարման, առանց հակակշռի: Եկեղեցու և պետության կամ կրոնի և աշխարհիկության պայքարը Հայաստանում, ցավոք, ավարտվել է կրոնի հաղթանակով, որի արդյունքը երկրի ևʹ անցյալի, ևʹ ներկայի հետամնացությունն է: Որովհետև երկիրը զարգացնողը պիտի լիներ պետությունը, որը բացակայել է: Հետևանքը եղել է ոչ միայն հետամնացությունը բոլոր ոլորտներում, այլև երկրի չափերի անընդհատ նվազեցումը: Դրա հետևանքն էլ, իր հերթին, եղել է կորուսյալ տարածքներում ազգի միակ ձեռքբերման՝ եկեղեցիների ու խաչքարերի կորուստը:

Կարճ ասած, ամեն ինչ շատ վատ է: Սակայն ինչ-որ բանի վատը դեռ չի նշանակում դրա ավարտը, վերջնական կորուստը: Ղարաբաղյան հաղթանակը ցույց տվեց, որ հայ մարդու հոգին այնքան խորն է, որ ամենախորքերին դեռ չի հասել սրբապղծությունը, և մեծ վտանգի պահին կարող է հրաշքներ գործել: Ցավոք, այդ հաղթանակի վնասն էլ այն եղավ, որ ղարաբաղյան շարժման ալիքի վրա վեր բարձրացած ներքևի մարդիկ գրավեցին իշխանությունը և սկսեցին առաջնորդել ազգին դեպի ներքև, քաշել երկիրը դեպի ետ ու ցած, դեպի հատակ, դեպի քանդում ու ավերում: Եվ այդ շարժումը՝ ետընթացն ու ցածընթացը շարունակվում է մինչև հիմա: Հիմա մեծ վտանգի պահ է, հայի աստվածային ոգու արթնացման անհրաժեշտություն կա, որպեսզի իր սրբազան էության իմաստությամբ փրկի ինքն իրեն և իր երկիրը: Հույսեր կան, հայը կարող է դա անել, պետք է միայն հավատալ ուժերին, լսել սրտի ձայնը և ճիշտ ապրել կյանքում, ապրել աստվածային իմաստությամբ, ոչ թե եկեղեցական:

Քանի որ եկեղեցու ուսմունքը կարող է օգտակար լինել միայն շատ ցածր հոգևոր վիճակում գտնվող լայն զանգվածների, մեծամասնության համար, գրածս, իհարկե, ամեն մարդ չի ընդունի, այլ միայն մտավորականները և նրանց չափ մտավոր ու հոգևոր ներուժ ունեցողները: Եթե թեկուզ նրանց մի մասին էլ ճիշտ հետևություններ անելու մտավոր սնունդ տամ իմ մտքերով ու փաստարկներով, ապա ջանքերս իզուր չեն լինի, գոնե մի փոքր քայլ կարվի ընդդեմ ազգի կործանման:


Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Հոդվածում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև ընդդիմախոսների կարծիքները:

Շոկոլադը մրգերի շարքն է դասվել

28112355.131501.341Պարզվում է, շոկոլադը հանգիստ կարելի է “սուպեր-միրգ” համարել իր որակների շնորհիվ: Մասնագետները մի շարք փորձեր են կատարել ու կարողացել են ապացուցել, որ շոկոլադն իր օգտակար որակներով զգալիորեն գերազանցում է մի շարք մրգերին. նույնիսկ մրգահյութը չի կարող այդ հատկություններով մրցել շոկոլադի հետ: Սակայն մասնագետներն ընդգծում են.խոսքը բացառապես սև շոկոլադի մասին է , որի չափաբաժինները խստորեն  պետք է սահմանափակել: Նորագույն հետազոտությունները թույլ են  կրկին համոզվել , որ շոկոլադն օգտակար մթերք է: Շոկոլադի գլխավոր արժեքը մթերքի բաղադրության ֆլավոններն են, հակաօքսիդանտներն ու պոլիֆենոլները, որոնք բջիջները պաշտպանում են քայքայումից:

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ

173178

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել երաժշտագետ Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասում է.

«Մեծ ցավով տեղեկացանք անվանի երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան մասին:

Նա երաժշտագիտության խոշորագույն դեմքերից մեկն էր, մեծ ուսուցիչ, որը երաժշտագիտության բնագավառում բազում սերունդներ է կրթել:

Արաքսի Սարյանը ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի ակտիվ անդամներից էր, և նրա կորուստը անփոխարինելի է մեզ համար:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում սիրված երաժշտագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:

 

 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

2ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով ԵԱՀԿ-ի տարածած հայտարարությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները ևս մեկ անգամ շեշտել են, որ Մինսկի խմբի երեք երկրներն էլ պատրաստակամ են աջակցելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծմանը: Նրանք նաև անդրադարձել են 2013թ.-ի հունիսի 18-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահների արած հայտարարությանը, որը հակամարտող կողմերին հատուկ կոչ է արել զերծ մնալ հռետորաբանությունից և այնպիսի գործողություններից, որոնք լարվածություն կառաջացնեն տարածաշրջանում ու կհանգեցնեն հակամարտության զարգացմանը։

Իրենց հերթին արտգործնախարարներն ևս մեկ անգամ հայտնել են հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը։

Նախատեսվում է` համանախագահները տարածաշրջան կայցելեն նոյեմբերին՝ երկու երկրների նախագահների հետ քննարկելու տարեվերջին ծրագրված հանդիպումը։

Ադրբեջանում նախագահի թեկնածուի պաստառը պոկելու համար երիտասարդի են ձերբակալել

3 (1)Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, սեպտեմբերի 27-ին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Բաքվի բնակիչ 30-ամյա Շահին Շամիլ օղլու Ռզաևին, ով փորձել էր պոկել նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլըի պաստառը:

Համաձայն դատարանի որոշման` Ռզաևը դատապարտվել է 25 օրվա ազատազրկման:
Մի քանի օր առաջ ձերբակալվել էր նաև “Ազգային ճակատ” կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի որդին`Թուրքել Քերիմլին: Նրա նկատմամբ ևս նման վճիռ է կայավցել:

Գերությունից ազատ է արձակվել 92 երեխա

i (2)Հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է  քիդնեպլինգի 300 կասկածյալ: Ոստիկանությանը հաջողվել է ազատել 92 երեխաների, որոնք առևանգվել էին  Չինաստանի Յունան ու Սիչուան նահանգներից` այլ պետությունների վաճառվելու նպատակով: