Թուրքիայում վերանում են փոքրամասնությունների դպրոցները

dprocԴոկտոր Սելջուկ Աքշին Սոմելը և Նուրջան Քայան Պատմության հիմնադրամի համար պատրաստել են «Փոքրամասնությունների դպրոցները անցյալից ցայսօր» եռահատոր զեկույցը, որտեղ անդրադարձել են Թուրքիայում փոքրամասնությունների դպրոցների խնդիրներին և առաջարկել լուծման ուղիներ: Զեկույցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հրեաների, հայերի, հույների, բուլղարների, ասորիների և ոչ մուսուլման մյուս փոքրամասնությունների դպրոցներում կրթությունը մայրենի լեզվով է եղել:

Հետազոտության արդյունքում ներկայացվում են վիճակագրական հետաքրքիր տվյալներ: Այսպես 1894 թվականից մինչև 2013-ը փոքրամասնությունների 6415 դպրոց է փակվել: Օսմանյան կայսրության հպատակության տակ էր գտնվում 6437 դպրոց, որոնցից 302-ը տեղակայված էր Ստամբուլում: Ընդհանուր առմամբ փոքրամասնությունների դպրոցներում սովորում էին 29850 աշակերտներ: Գալով մեր օրերը պետք է նշել, որ այսօր Ստամբուլում 22 դպրոց է մնացել, որոնցից 16-ը պատկանում է հայերին, 5-ը՝ հույներին և միայն 1-ը՝ ասորիներին:

Հետաքրքրական է, որ զեկույցում նշվում է, թե Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներից փոքրամասնությունների դպրոցները համարվել են «անջատողական գաղափարների խռովարար օջախներ»: Այժմ հայոց լեզի և եբրաերենի ուսուցիչների պատրաստման համար համապատասխան ֆակուլտետ չկա, հավասարության սկզբունքն ու Լոզանի պայմանագրով սահմանված պետական հովանավորությունը չի իրականացվում:

Փոքրամասնությունների հանդիպած կարևոր խնդիրներից է նաև ապացուցելու հարցը, որ Թուրքիայի քաղաքացի լինելով հանդերձ երեխան հանդիսանում է փոքրամասնության համայնքի ներկայացուցիչ՝ հայ, հույն կամ հրեա: Այն հայերը կամ հույները, որոնց անձը հաստատող փաստաթղթում կրոնական պատկանելիությունը նշված է մուսուլման, այդ երեխաները չեն կարող ընդունվել տվյալ փոքրամասնության համայնքին պատկանող դպրոց: Ինչ վերաբերում է քաղաքացիություն չունեցող ոչ մուսուլմանների երեխաներին, ապա նրանք այդ դպրոցներում սովորում են «հյուր աշակերտի» կարգավիճակով:

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը

ձերբակալվել էՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝  ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու  կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/  20.09.2013թ.  ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:

Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ ՊՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Չեխիայի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

ձերբակալելՍեպտեմբերի 19-ին, ժամը 09.30-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1967 թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Ու.-ին, որը 1999 թ. մայիսի 13-ից Չեխիայի Հանրապետության իրավապահների կողմից  հետախուզվում էր  խուլիգանության մեղադրանքով:

 

Վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզվել է

ՎրաերթՍեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում,  անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին,  պարզվել է, որ վրաերթը կատարել է 1986 թ. ծնված Հայկ Հ.-ն` «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 22 դեպքից` 15-ը, իսկ խարդախության` 3, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2  և  գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Մեղադրող դատախազն ամեն ինչ անում է, որ դատարանում չհնչի Ղևոնդ Ղալումյանի անունը

ԶինդատախազությունԻնչո՞ւ չի բարձրաձայնվում, թե Եսայանը ի շահ ում է գործել իրականում

 

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումների թալանի հետ անմիջական կապ ունեցող ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ղևոնդ Ղալումյանի անունը, ինչպես երևում է, մեղադրող կողմը չի ցանկանում բարձրաձայնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարնում քննվող քրեական գործով: Սա հատկապես ակնհայտ դարձավ գործարարի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանած շենքից բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած խաբված գնորդ Գյուլխասյանի գործով 17.09.2013թ. հերթական դատական նիստի ժամանակ, որի ընթացքում գործով ամբաստանյալ Էդուարդ Եսայանին հարցեր էր ուղղում մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը:

Եվ որքան էլ, որ զարմանալի է, դատախազն այդպես էլ ամբաստանյալ Եսայանին չուղղեց այս գործով ամենաէական հարցերից մեկը` թե Եսայանը, որպես ընկերության տնօրեն  իր կարգադրիչ լիազորությունները  իրականացնելիս հօգուտ ում է գործել: Դատախազը մասնավորապես չճշտեց այն հանգամանքը, թե Եսայանը ինչու է բնակարանի համար Գյուլխասյանի կողմից վճարած գումարը ընկերության բանկային հաշվին մուտքագրել Ղևոնդ Ղալումյանի և Ռուբեն Մանգասարյանի անունից:

Հիշեցնենք, որ Գյուլխասյանը  ընկերությանը պատկանող Մաշտոցի 33/1 շենքից բնակարան գնելու համար գումար էր վճարել, սակայն բնակարանը չէր ստացել և դիմել էր ոստիկանություն, որտեղ էլ խարդախության փաստով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ժամանակ նշանակված փորձաքննության արդյունքում` ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 01.10.2012 թ. փորձագիտական եզրակացության 20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ, իրոք,07.12.2007թ.  «Արին կապիտալ>> ՍՊ ընկերության բանկային հաշվին մուտքագրվել է 37 մլն 200 հազար դրամ, որից 15 մլն 891 հազար դրամը Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ  21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:

Այսինքն` ինչպես գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության, այնպես էլ այս տուժած քաղաքացու բնակարանի թալանի գործում Ղալումյանը օգտվել էր փող աշխատելու իր հայտնի տարբերակից` կեղծ փոխառություն ձևակերպել և հետագայում դրա վերադարձի պատրվակով գումար ստանալ ընկերությունից:

Նակինում ներկայացվել է, որ այդ կերպ 2007 նոյեմբեր-2009 ապրիլ ամիսներին բնակարան գնելու նպատակով վճարումներ կատարած գնորդների գումարների մի մասը ընկերության հաշվին մուտքագրվել է որպես Ղալումյանի կողմից տրված փոխառություն, և նույն չափով գումար է ելքագրվել Ղալումյանի անվամբ՝ իբրև փոխառության մարում:

Խարդախության փաստով հարուցված այս գործով, անտեսելով փորձաքննության արդյունքները,  նախաքննության ժամանակ հսկողությունն իրականացնող  դատախազ Արման Հակոբյանը ցուցում էր տվել քննիչին` Եսայանին մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ  ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին օգտագործելով քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել»:

Այս ապօրինության դեմ բազմաթիվ հրապարակումներ եղան, Խուդյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին:

Սակայն ներկայումս դատաքննությանը մասնակցող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը չի էլ պատրաստվում ջանքներ գործադրել այն անձանց անունները բացահայտելու  համար, ի շահ որոնց գործել է Եսայանը:

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` այս գործով ընդհանուր տպավորությունը դատարանից և մասնավորապես վերջին դատական նիստից այն էր, որ դատավոր Արշակ Վարդանյանը բոլոր կողմերին հնարավորություն է տալիս ներկայացնելու միջնորդություններ և բավարարում է դրանք, ինչով պայմանավորված գործի բազմակողմանի քննություն է տանում: Բայց մյուս կողմից մեղադրող դատախազը գործի իրավական փաստական հանգամանքների բացահայտման հարցում կարծես պասիվ դերում է: Խոսքը վերաբերում է մասնավորապես այն հանգամանքին, որ վերջին նիստի ժամանակ, ամբաստանյալին հարցեր տալիս,  դատախազը պետք է հարցներ, թե ամբաստանյալը և նրա հետ բանկում գտնված գլխավոր հաշվապահը Լուսինե Գյուլխասյանի կողմից վճարված գումարը ընկերության բանկային հաշվին մուտք անելիս ինչու կամ ում հրահանգով են գումարի մի մասը որպես Ռուբեն Մանգասարյանի կողմից վճարում մուտքագրել, իսկ մյուս մասն էլ  իբրև փոխառություն՝ Ղևոնդ Ղալումյանի կողմից: Փոխարենը, դատախազը փորձում էր պարզել, թե այդ գումարները հետագայում ինչ նպատակով է տնօրինել :

Ըստ Խուդյանի փաստաբանի`դատախազի կողմից չհնչեցված հարցն էական էր այնքանով, որքանով որ այս հարցի պատասխանը ևս մեկ անգամ լույս կսփռի այն հարցի վրա, թե իրականում ով է օգուտ քաղել Գյուլխասյանի կողմից վճարված գումարից և թե այս իմաստով ընկերության տնօրենը իրականում ում օգտին է գործել:

Իսկ այս գործով նախաքննության ժամանակ դեռ պարզվել էր, որ նշված գումարը տնօրինել էին երկուսը՝ Մանգասարյանն ու Ղալումյանը: Այսինքն՝ ստացվում է, որ նախկին դատախազը խեղաթյուրել էր իրականությունը, ներկա դատախազն էլ շարունակում է նույն կերպ: Արդյունքում պաշտպանության տակ է առնված Ղալումյանը, իսկ Խուդյանի անունն անհարկի և անհիմն շահարկվում է: Այսինքն՝ եթե Եսայանը գործել է հօգուտ ինչ որ մեկի, ապա այդ անձինք են՝ Ռուբեն Մանգասարյանն ու Ղևոնդ Ղալումյանը, սակայն նրանցից Ղևոնդ Ղալումյանի անունը չգիտես ինչու ոչ մի կերպ չի հնչում դատարանում, իսկ Մանգասարյանի հարցը դատարանի կողմից նշանակված փորձաքննությամբ չեզոքացվեց, իբր վերջինիս չի կարող դատարանում ցուցմունք տալ:

Եսայանն այս նիստում ևս մեկ անգամ շեշտեց, որ Գյուլխասյանի բնակարանի վերաբերյալ նախնական առուվաճառքի պայամանգիրը կնքվել է Ռուբեն Մանգասարյանի հետ, քանի որ այդպիսի ցուցում է տվել Վլադիսլավ Մանգասարյանը:

Ի դեպ՝այս գործով գրեթե բոլոր վկաների ցուցմունքներով արդեն բացահայտ ներկայացվել է, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյանների գործով  հայտնի Սևակ Արզարունու միջև:

Դատաքննությամբ բավարար ապացուցներ են ձեռք բերվել այն մասին, որ Լուսինե Գյուլխասյանը խարդախության զոհ է, սակայն դատախազը Չարխիֆալակյանը կարծես աչք է փակում այս գործով Մանգասարյանների ու Ղալումյանի մասով բացահայտումների վրա:

Արդյունքում հովանավորչությունն է շարունակվում:

 

Հարգանքներով՝ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

 

Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ 17 մարդ է խեղդվել

indian festivalՓրկարարները հայտնում են, որ Դելիում  տեղի ունեցած կրոնական փառատոնի ժամանակ Յամունա գետում գտել են հինդուիզմի 17 հետևորդների մարմիններ:

Արտակարգ իրավիճակների վարչության պաշտոնիայի խոսքով՝ կրոնի հետևորդները խեղդվել են 10 օր տևող փառատոնի վերջին օրը` հինդուիզմի աստված Գանեշայի փղի գլխով կավե արձանները գետում սուզելու արարողության ժամանակ:

Ըստ տեղեկությունների՝ մարմինները գտել են հինգշաբթի օրը, երբ կրոնի հազարավոր հետևորդներ հավաքվել էին գետի ափերին՝ իմաստության, պտղաբերության և հաջողության աստված Գանեշայի ծնունդը տոնելու համար:

Հինդուիզմի միլիոնավոր հետևորդներ Գանեշայի արձանները տեղադրում են տների մեջ և երկրպագում դրանց՝ նախքան գետում սուզելը:

Մեղադրող դատախազն ամեն ինչ անում է, որ դատարանում չհնչի Ղևոնդ Ղալումյանի անունը

դատարանԻնչո՞ւ չի բարձրաձայնվում, թե Եսայանը ի շահ ում է գործել իրականում

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումների թալանի հետ անմիջական կապ ունեցող ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ղևոնդ Ղալումյանի անունը, ինչպես երևում է, մեղադրող կողմը չի ցանկանում բարձրաձայնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարնում քննվող քրեական գործով: Սա հատկապես ակնհայտ դարձավ գործարարի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանած շենքից բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած խաբված գնորդ Գյուլխասյանի գործով 17.09.2013թ. հերթական դատական նիստի ժամանակ, որի ընթացքում գործով ամբաստանյալ Էդուարդ Եսայանին հարցեր էր ուղղում մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը:

Եվ որքան էլ, որ զարմանալի է, դատախազն այդպես էլ ամբաստանյալ Եսայանին չուղղեց այս գործով ամենաէական հարցերից մեկը` թե Եսայանը, որպես ընկերության տնօրեն  իր կարգադրիչ լիազորությունները  իրականացնելիս հօգուտ ում է գործել: Դատախազը մասնավորապես չճշտեց այն հանգամանքը, թե Եսայանը ինչու է բնակարանի համար Գյուլխասյանի կողմից վճարած գումարը ընկերության բանկային հաշվին մուտքագրել Ղևոնդ Ղալումյանի և Ռուբեն Մանգասարյանի անունից:

Հիշեցնենք, որ Գյուլխասյանը  ընկերությանը պատկանող Մաշտոցի 33/1 շենքից բնակարան գնելու համար գումար էր վճարել, սակայն բնակարանը չէր ստացել և դիմել էր ոստիկանություն, որտեղ էլ խարդախության փաստով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ժամանակ նշանակված փորձաքննության արդյունքում` ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 01.10.2012 թ. փորձագիտական եզրակացության 20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ, իրոք,07.12.2007թ.  «Արին կապիտալ>> ՍՊ ընկերության բանկային հաշվին մուտքագրվել է 37 մլն 200 հազար դրամ, որից 15 մլն 891 հազար դրամը Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ  21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:

Այսինքն` ինչպես գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության, այնպես էլ այս տուժած քաղաքացու բնակարանի թալանի գործում Ղալումյանը օգտվել էր փող աշխատելու իր հայտնի տարբերակից` կեղծ փոխառություն ձևակերպել և հետագայում դրա վերադարձի պատրվակով գումար ստանալ ընկերությունից:

Նակինում ներկայացվել է, որ այդ կերպ 2007 նոյեմբեր-2009 ապրիլ ամիսներին բնակարան գնելու նպատակով վճարումներ կատարած գնորդների գումարների մի մասը ընկերության հաշվին մուտքագրվել է որպես Ղալումյանի կողմից տրված փոխառություն, և նույն չափով գումար է ելքագրվել Ղալումյանի անվամբ՝ իբրև փոխառության մարում:

Խարդախության փաստով հարուցված այս գործով, անտեսելով փորձաքննության արդյունքները,  նախաքննության ժամանակ հսկողությունն իրականացնող  դատախազ Արման Հակոբյանը ցուցում էր տվել քննիչին` Եսայանին մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ  ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին օգտագործելով քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել»:

Այս ապօրինության դեմ բազմաթիվ հրապարակումներ եղան, Խուդյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին:

Սակայն ներկայումս դատաքննությանը մասնակցող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը չի էլ պատրաստվում ջանքներ գործադրել այն անձանց անունները բացահայտելու  համար, ի շահ որոնց գործել է Եսայանը:

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` այս գործով ընդհանուր տպավորությունը դատարանից և մասնավորապես վերջին դատական նիստից այն էր, որ դատավոր Արշակ Վարդանյանը բոլոր կողմերին հնարավորություն է տալիս ներկայացնելու միջնորդություններ և բավարարում է դրանք, ինչով պայմանավորված գործի բազմակողմանի քննություն է տանում: Բայց մյուս կողմից մեղադրող դատախազը գործի իրավական փաստական հանգամանքների բացահայտման հարցում կարծես պասիվ դերում է: Խոսքը վերաբերում է մասնավորապես այն հանգամանքին, որ վերջին նիստի ժամանակ, ամբաստանյալին հարցեր տալիս,  դատախազը պետք է հարցներ, թե ամբաստանյալը և նրա հետ բանկում գտնված գլխավոր հաշվապահը Լուսինե Գյուլխասյանի կողմից վճարված գումարը ընկերության բանկային հաշվին մուտք անելիս ինչու կամ ում հրահանգով են գումարի մի մասը որպես Ռուբեն Մանգասարյանի կողմից վճարում մուտքագրել, իսկ մյուս մասն էլ  իբրև փոխառություն՝ Ղևոնդ Ղալումյանի կողմից: Փոխարենը, դատախազը փորձում էր պարզել, թե այդ գումարները հետագայում ինչ նպատակով է տնօրինել :

Ըստ Խուդյանի փաստաբանի`դատախազի կողմից չհնչեցված հարցն էական էր այնքանով, որքանով որ այս հարցի պատասխանը ևս մեկ անգամ լույս կսփռի այն հարցի վրա, թե իրականում ով է օգուտ քաղել Գյուլխասյանի կողմից վճարված գումարից և թե այս իմաստով ընկերության տնօրենը իրականում ում օգտին է գործել:

Իսկ այս գործով նախաքննության ժամանակ դեռ պարզվել էր, որ նշված գումարը տնօրինել էին երկուսը՝ Մանգասարյանն ու Ղալումյանը: Այսինքն՝ ստացվում է, որ նախկին դատախազը խեղաթյուրել էր իրականությունը, ներկա դատախազն էլ շարունակում է նույն կերպ: Արդյունքում պաշտպանության տակ է առնված Ղալումյանը, իսկ Խուդյանի անունն անհարկի և անհիմն շահարկվում է: Այսինքն՝ եթե Եսայանը գործել է հօգուտ ինչ որ մեկի, ապա այդ անձինք են՝ Ռուբեն Մանգասարյանն ու Ղևոնդ Ղալումյանը, սակայն նրանցից Ղևոնդ Ղալումյանի անունը չգիտես ինչու ոչ մի կերպ չի հնչում դատարանում, իսկ Մանգասարյանի հարցը դատարանի կողմից նշանակված փորձաքննությամբ չեզոքացվեց, իբր վերջինիս չի կարող դատարանում ցուցմունք տալ:

Եսայանն այս նիստում ևս մեկ անգամ շեշտեց, որ Գյուլխասյանի բնակարանի վերաբերյալ նախնական առուվաճառքի պայամանգիրը կնքվել է Ռուբեն Մանգասարյանի հետ, քանի որ այդպիսի ցուցում է տվել Վլադիսլավ Մանգասարյանը:

Ի դեպ՝այս գործով գրեթե բոլոր վկաների ցուցմունքներով արդեն բացահայտ ներկայացվել է, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյանների գործով  հայտնի Սևակ Արզարունու միջև:

Դատաքննությամբ բավարար ապացուցներ են ձեռք բերվել այն մասին, որ Լուսինե Գյուլխասյանը խարդախության զոհ է, սակայն դատախազը Չարխիֆալակյանը կարծես աչք է փակում այս գործով Մանգասարյանների ու Ղալումյանի մասով բացահայտումների վրա:

Արդյունքում հովանավորչությունն է շարունակվում:

 

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Համերգ` նվիրված Արամ Խաչատրյանի 110-ամյակին

Արամ ԽաչատրյանՀՀ անկախության օրվա միջոցառումների շրջանակում 2013թ. սեպտեմբերի 18-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էին՝ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը եւ Բելառուսի «Միասին» երիտասարդական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պետական կոնսերվատորիայի եւ Բելառուսի հայազգի բարերարների աջակցությամբ:

Համերգին ելույթ են ունեցել Հայաստանից ժամանած,
միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը եւ Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, դաշնակահար Ալեքսանդր Պոլյակովը:

Հնչեցին Ա.Խաչատրյանի, Ա.Բաղդասարյանի, Կոմիտասի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ:

Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Երևանը հավակնում է հյուրընկալել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցներին

ffa5ՈւԵՖԱ-ն հաստատել է այն երկրների ցուցակը, որոնք հավակնում են 2020-ի ֆուտբոլի  Եվրոպայի առաջնության մասնակիցներին ընդունելուն։

32 թեկնածուներից կազմված վերջնական ցուցակում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը:

Մրցաշարի հանդիպումները կկայանան13 երկրների 13 քաղաքներում։ ՈւԵՖԱ-ի գործկոմը 13 քաղաքների անունների մասին որոշումը կկայացնի 2014-ի սեպտեմբերի 25-ին։

Հայտացուցակն այսպիսին է`

Հայաստան (Երևան), Ադրբեջան (Բաքու), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Դանիա (Կոպենհագեն), Անգլիա (Լոնդոն), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Մակեդոնիա (Սկոպյե), Գերմանիա (Մյունխեն), Հունաստան (Աթենք), Հունգարիա (Բուդապեշտ), Իսրայել (Երուսաղեմ), Իտալիա (Հռոմ), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա), Պորտուգալիա (Լիսաբոն), Իռլանդիա (Դուբլին), Ռումինիա (Բուխարեստ), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Շոտլանդիա (Գլազգո), Սերբիա (Բելգրադ), Իսպանիա (Մադրիդ, Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա), Շվեդիա (Սոլնա), Շվեյցարիա (Բազել), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիև, Դոնեցկ), Ուելս (Կարդիֆ)։

Ադրբեջանում նախագահի թեկնածուները հեռուստաբանավեճի ժամանակ սկանդալ են բարձրացրել

2Ադրբեջանում սեպտեմբերի 19-ին` նախագահի թեկնածուների հերթական հեռուստաբանավեճի ժամանակ, սկանդալ է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

“Ժամանակակից Մուասավաթ” կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը  քննադատել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլիին, վիրավորել նրան, նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև ընդդիմության այլ առաջնորդներին: Հաջիևը ընդդիմության առաջնորդներին մեղադրել է “հայերին աջակցելու” և Ղարաբաղյան հակամարտության լուծմանը խոչընդոտելու մեջ:

Նրա ելույթի ժամանակ Հաջիևը փորձել է ընդհատել Հասանլիին և ջրի շիշ է նետել նրա ուղղությամբ: Այս ամենի արդյունքում Հաջիևին  տաղավարից  դուրս են հրավիրել:
Դուրս գալիս նա վիրավորել է ընդդիմության առաջնորդներին՝ հայհոյելով նրանց:
Հասանլին, նախքան իր խոսքը շարունակելը, հեռուստահաղորդավարից պահանջել է իրեն լրացուցիչ վայրկյան հատկացնել, ինչը հաղորդավարը հրաժարվել է կատարել՝ առաջարկելով թեկնածուին դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արդյունքում Հասանլին ևս լքել է տաղավարը:

ԱՄՆ չի թույլատրել , որ Վենեսուելայի նախագահի ինքնաթիռն անցնի իր օդային սահմանով

nicolas-maduroՀինգշաբթի օրը Վենեսուելան մեղադրել է ԱՄՆ-ին Նիկոլաս Մադուրոյի ինքանթիռին Միացյալ Նահանգների օդային սահմանով անցնելու թույլատվություն չտալու համար:

Արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուան հայտնել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները փակել են Պուերտո Ռիկոյից Չինաստան ուղևորվող Մադուրոյի ինքնաթիռի ճանապարհը:

Նա այս քայլը բնութագրել է որպես ագրեսիա և կոչ արել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին բացատրել կատարվածը:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Խաուայի հայտարարությունը ճիշտ չէ՝ ավելացնելով, որ իրենք իրականում թույլատրել են վենեսուելացիներին անցնել Միացյալ Նահանգների օդային տարածքով:

Մադուրոն պետական հեռուստաալիքներից մեկով հայտնել է, որ դա լուրջ խախտում է եղել:

Վենեսուելայի նախագահը խոստացել է քայլեր ձեռնարկել, ավելացնելով, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է նաև վիզաներ տրամադրել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակից երկրի պատվիրակության անդամներին:

Պետդեպարտամենտից հայտնել են, որ վիզաներ չտրամադրելու մասին հայտարարությունը ևս ճիշտ չէ:

Մադուրոյի այցը Չինաստան նախատեսված է շաբաթ օրը: Խաուան հայտնել է, որ իրենք այլընտրանքային ճանապարհներ են փնտրում, որպեսզի այդ այցը տեղի ունենա:

 

«Ֆորդ Տրանզիտ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

ավտովթարՍեպտեմբերի 20-ին, ժամը  01.45-ի սահմաններում,   Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և  կողաշրջվել:
Վարորդը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

«ԳԱԶ-24»-ը վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա

վրաերթՍեպտեմբերի 19-ին, ժամը  20.00-ին , «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Օհանովի փողոցի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մեկնարեց Գյումրու “Մուշ-2” թաղամասի գազի կաթսաների գործարկումը

IMG_0693Սեպտեմբերի 20-ին փորձնական փուլով մեկնարկեց Գյումրու “Մուշ-2” թաղամասի 71 եւ 72 շենքերի թվով 96 բնակարանի օդածխատար համակարգի գործարկումը, որի կարեւորությունից ելնելով Գյումրիում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գյուրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադառնալով այս խնդրին` բնակիչներին տեղեկացրել էր, որ “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից: “Նախարարության կողմից խնդիր էր դրվել կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության առջեւ տեղադրել` յուրաքանչյուր տարի սպասարկման կարիք չունեցող, ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգեր: Այսօրվա ծխատար համակարգերը համապատասխանում են նորմատիվներին, սակայն ամեն տարի սպասարկման կարիք է զգացվում: Հաշվի առնելով այս տարածքում ապրող բնակչության սոցիալական վիճակը,  կառուցապատողի առջեւ երկարատեւ սպասարկման ծխատարների տեղադրման խնդիր դրվեց”,-նշել էր նախարարը:

“Արտինժեներինգ” ընկերությանը “Մուշ-2” թաղամասի 33 շենքերում սեպտեմբերի 14-ից սկսել է այդ գործընթացը, իսկ հոկտեմբերի 15-ից աշխատանքները կսկսվեն “Անի” թաղամասի 5 շենքերում:

Ավելացնենք, որ  նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց նաեւ “Մուշ-2” թաղամասի շինհրապարակում, որտեղ մեկնարկել են լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները: Շինարարները նախարարին հավաստիացրեցին, որ աշխատանքները կնթանան ժամանակացույցին համապատասխան: Ի դեպ, քաղաքաշինության նախարարությանը “Գլենդել հիլզի” ներկայացրած ժամանակացույցի համաձայն, մինչեւ 2013 թվականի տարեվերջ կավարտվեն  շինարարության ընթացքում գտնվող 360 բնակարանների աշխատանքները, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակում կավարտվեն 995 բնակարանների աշխատանքները:

Նույն օրը, ՀՀ քաղաքաշինության նախարարը Գյուրիում կայացած խորհրդակցության ժամանակ, Հանրապետության նախարարին զեկուցեց աղետի գոտում պետական աջակցությամբ ընթացող բնակարանային ապահովման ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Անկախության տոնի առթիվ միջոցառում` Մովսես Գորգիսյանի անվան հիմնական դպրոցում

001 (1)ՀՀ Անկախության տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:

Անկախության տոնն առանձնակի խորհուրդ ունի Երևանի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոցում: ՀՀ ազգային հերոսի անունը կրող դպրոցում հյուրընկալվել են նաև հարևան դպրոցների աշակերտները, ովքեր հնարավորություն են ունեցել հանդիպելու, զրուցելու, նաև իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու Մովսես Գորգիսյանի կնոջը՝ Ռուզաննա Գորգիսյանին: Աշակերտները ծանոթացել են ազգային գործչի կյանքի և անցած ուղու առավել ուշագրավ դրվագներին:

Աշակերտները հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսի հիշատակին և ծաղիկներ դրել դպրոցի բակում տեղադրված նրա  հուշարձանին:

Առաջին դասարանցիները, որոնց շարքում նաև  ազգային հերոսի թոռնիկ Մովսեսն էր, մասնակցել են  նաև ավանդական դարձած երդման արարողությանն ու ծաղիկներ դրել այն շենքի հուշաքարի մոտ, որտեղ ապրել է Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկ Մովսես Գորգիսյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

երևանՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ին և 21-ին կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում, իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ից՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ Աբովյան-Թումանյան, Նալբանդյան-Պուշկին, Տիգրան Մեծ-Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի, Խորենացի-Վազգեն Սարգսյան, Ամիրյան-Զաքյան խաչմերուկներից:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է «Երևանի մեծ մրցանակ» հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի մասնակիցներին

004Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված «Երևանի մեծ մրցանակ» հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում: Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի հաղթանակով: 

Լավագույն երեք տեղերը զբաղեցրած մրցանակակիրներին շնորհավորել, պարգևատրել և գավաթներ է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մրցաշարի շրջանակում «Խաղաղության շարժում» միջազգային կազմակերպության երևանյան ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով համերաշխության և խաղաղության շարժմանն աջակցելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է MasterPeace միջազգային շարժման Հայաստանի «Պատվավոր անդամի» կոչում:

Հանդիսավոր արարողության շրջանակում եզրափակիչ մրցավազքերին հաջորդել են նաև պարային խմբերի  ցուցադրական ելույթները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Թվով 24 երթուղիների սպասարկման մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 17-ին

001Երևանի քաղաքապետարանը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերություններին հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի թվով 23 ավտոբուսային և 1 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված նոր մրցույթին:

Երթուղիների ուղղություններին, մրցույթի անցկացման կարգին և պայմաններին, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ http://www.yerevan.am/edfiles/files/HAITARARUTYUN-2013.pdf :

Հայտարարված մրցույթին կարող են մասնակցել նաև ուղևորափոխադրումների իրականացման փորձ ունեցող իրավաբանական անձինք:

Երևանի քաղաքապետարան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հանդիպումը Ընկերվար Միջազգայնականի նախագահ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ

20130917-MArgaryan-PapandreouՍեպտեմբերի 17-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեան Աթէնքում հանդիպեց Ընկերվար Միջազգայնականի նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկա­վար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ։

Արծարծուցծ հարցերն էին ֆինանսական տագնապի ազդեցութիւնը աւելի լայն տարածաշրջանին վրայ, Ընկերվար Միջազգայնականի շրջանակներում հասարակաց հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում վերջին զարգացումները։

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը Ընկերվար Միջազգայնականի նախագահին հրաւիրեց Հայաստան. Փափանդրէուն ընդունեց հրաւէրը եւ շնորհակալութիւն յայտնեց Ընկերվար Միջազգայնականում ՀՅԴ-ի գործօն մասնակցութեան եւ ԱՊՀ, Կովկասի եւ Սեճ Ծովեան տարածաշրջանային յանձնախմբում ներդրումի համար։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդա-վարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից աւելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ։

ԱՊՀ երկրների կուսակցութիւններից լիիրավ անդամի կարգավիճակ ստացած առաջին կուսակցությունը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է եղել (2003թ)։ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալպանտեանը կազմակերպութեան փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանային յանձնա­խմբի համանախագահ։ ՀՅԴ նաեւ անդամ է կազմակերպութեան կազմակերպութեան ֆինանսների եւ վարչական յանձնախմբի։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միության (IUSY)։