Daily Archives: November 4, 2013
Պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» մտահոգված է և դատապարտում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հոկտեմբերի 30-ին արված հայտարարությունն այն մասին, որ «հայ տղամարդն ու հայ կինը չպետք է հավասար լինեն», «դա նորմալ չի», «հայ տղամարդը իր աղջկան չի տանի ֆուտբոլի», հաղորդում է epress.am կայքը:
Այս մասին ասված է Կոալիցիայի հայտարարության մեջ: Կոալիցիայի անդամ են կանանց իրավունքներով զբաղվող 6 հասարակական կազմակերպություններ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը խախտում են ՀՀ Սահմանադրության 14.1 (Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև), ՖԻՖԱ-ի Ստատուտի 3 (ռասայի, ծագման, մաշկի գույնի, ազգային, սոցիալական, լեզվական, գենդերային, սեռական կողմնորոշման հետ կապված ցանկացած խտրականություն արգելվում է և պատժվում է որակազրկումով), ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրության 23 հոդվածները (անհատի կամ անձանց խմբի արժանապատվության արատավորումը խտրական արտահայտություններով արգելվում է), ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի դրույթները:
«Այսպիսով՝ Ռուբեն Հայրապետյանը, հանդիսանալով ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բացահայտորեն խախտել և արհամարհել է ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրությունը, ՖԻՖԱ-ի Ստատուտը, ՀՀ Սահմանադրությունը` ակնհայտ խտրական և կանանց արժանապատվությունը արատավորող արտահայտություններ հնչեցնելով:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, այդ թվում՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ՖԻՖԱ-ում անդամակցության կասեցման կամ դադարեցման վտանգը՝ պահանջում ենք պարոն Հայրապետյանի հրաժարականը», – ասված է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունում:
Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստը պարել է Երևանում (տեսանյութ)
Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, “Ադրբեջան-Եվրոպա” շարժման ղեկավար Ռամին Հաջիլըն պարել է Երևանի ակումբներից մեկում, հաղորդում է “Հագին” կայքը`հղում կատարելով “Վիրտուալազ” կայքին: Նրա մասնակցությամբ այդ վիդեոհոլովակը քննադատության է արժանացել սոցիալական ցանցում: Ըստ Հաջիլըի`ինքն այդ պարով ցանկացել է ցույց տալ, որ հայերը հերթական անգամ “գողացել են ադրբեջանական երգ”: “Ես ուրախ էի պարել Երևանում ադրբեջանական երաժշտության տակ”,-ասել է Հաջիլըն: Նշենք, որ Հաջիլըն Հայաստան էր եկել` իր օրինակով կոչ անելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ երկխոսության ճանապարհով:
Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
Վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա օպերային արվեստի մեծ երախտավոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Այս մասին տեղեկացնում են Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հարբած վիճաբանությունն ավարտվեց տաքսու վարորդի դանակահարությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«ՀՀ Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարի նախնական փուլի 5-րդ մրցափուլի արդյունքները
Շարունակվում է «ՀՀ Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարը: Քիչ չեն արտասաովոր հաշիվները: Դա խոսում է այն մասին, որ ուժերն անհավասար են:
|
Մասնակից թիմերի անունները |
արդյունքները |
վայրը |
|||
| Հայաստանի դատական դեպարտամենտՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2 |
«Աշտարակ» մ/դ | |||
|
0 |
|||||
| ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախ.ՀՀ արտակարգ իրավիճակների նախ. |
8 |
«Փյունիկ» մ/դ | |||
|
0 |
|||||
| A1 ՀՀ պաշտպանության նախարարությունՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
7 |
«Աշտարակ» մ/դ | |||
|
0 |
|||||
| A6 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունՀՀ ոստիկանություն |
1
|
«Աբովյան» մ/դ | |||
|
12 |
|||||
| ՀՀ տարածքային կառավարման նախ.ՀՀ առողջապահության նախարարություն |
0
|
«Աբովյան» մ/դ | |||
|
3 |
|||||
| ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀՀ սփյուռքի նախարարություն |
10 |
«Աշտարակ» մ/դ | |||
|
0 |
|||||
| ՀՀ ֆինանսների նխարարությունՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախ. |
0 |
Աշտարակ» մ/դ | |||
|
4 |
Հրդեհ` փայտամշակման արտադրամասում (լուսանկարներ)
Նոյեմբերի 4-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ Ոստիկանության հոսպիտալի մոտ, այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ավանի դաշտ փողոցի թիվ 7/1 հասցեում` «Գալուստ Եփրեմյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.11-ին, մարվել՝ 11.15-ին:
Այրվել է արտադրամասի չորանոցում կուտակած 4 խմ
փայտ:
Ինչու՞ էր հանցագործը մեկ միլիոնից վերցրել միայն 550 հազարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդենիսի Ակունք գյուղում փեսան հրկիզել է աներոջ տունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոր Նորքում 26-ամյա կինը պատուհանը լվանալիս վայր է ընկել ու մահացել
Նոյեմբերի 4-ին, ժամը 13.49-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 26 շենքի բնակիչներից Ն. Ս. (ծնվ. 1987թ.) լուսամուտից վայր է ընկել և տեղում մահացել, իսկ բնակարանի դուռը բացելու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Ըստ Shamshyan.com-ի տվյալների` մահացածը վերոնշյալ շենքի 6-րդ հարկի բնակչուհի Նազելի Սարգսյանն է: Վերջինս պատուհանը լվանալիս վայր է ընկել:
«Ալաշկերտը» տարավ առաջին հաղթանակը
Կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի երկու հանդիպում: Անսպասելիորեն հյուրընկալվելիս «Ալաշկերտը» առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: Դա «Ալաշկերտի» առաջին հաղթանակն է:
Տեխնիկական արդյունքներ
«Միկա»-«Ալաշկերտ»` 0:2 (0:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան
Գոլերը՝ Միհրան Մանասյան, 78, Արամ Հովսեփյան, 90+4
«Փյունիկ»-«Բանանց»` 0:0
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Գևորգ Եղոյան
ԱՂՅՈւՍԱԿ
| 1 | Արարատ | 11 | 24 |
| 2 | Փյունիկ | 11 | 17 |
| 3 | Գանձասար | 11 | 16 |
| 4 | Միկա | 11 | 15 |
| 5 | Շիրակ | 11 | 15 |
| 6 | Բանանց | 11 | 13 |
| 7 | Ուլիս | 11 | 9 |
| 8 | Ալաշկերտ |
11 | 6 |
ԻԱԿ. Երևանի քաղաքապետարանն ըստ արժանվույն է ժանգոտ կողպեք ստացել
2013 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Անահիտ Բախշյանը բարձրաձայնել է քաղաքապետարանի ոչ հրապարակային աշխատելանքի հարցը և որպես հիմնավորում նշել 2013 թվականի “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությանը քաղաքապետարանին շնորհված ժանգոտ կողպեք մրցանակը: Անահիտ Բախշյանը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը ի պատասխան իր հարցադրմանը, հայտարարել է, թե “տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երևանի քաղաքապետարանին «շնորհած» ժանգոտ կողպեք մրցանակը սխալմամբ է տրվել Երևանի քաղաքապետարանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ հ/կ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում”:
“Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հայտարությունը չի համապատասխանում իրականությանը. արդեն 11-րդ անգամ կայացած “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներին որոշում է ոչ թե Ինֆորմացիայի ազատության կենտրոնը միանձնյա, այլ` հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներից կազմված մրցանակաբաշխության ժյուրին` առաջնորդվելով սահմանված չափորոշիչներով, հետևապես ԻԱԿ-ի ղեկավարությունը իրավասու չէ և չի կարող որևէ մեկից ներողություն խնդրել մրցանակաբաշխության արդյունքների համար:
Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանն արժանացել է 2013 թվականի սեպտեմբերին կայացած “Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխությանը Երևանի քաղաքապետարանն արժանացել է ժանգոտ կողպեք մրցանակին` որպես տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող կառույց: Ավելին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգրկվել է ԻԱԿ-ի 2013 թվականի 3-րդ եռամսյակային (հուլիս-սեպտեմբեր) Սև ցուցակում `ԻԱԿ-ի հարցումներին 1 ամիս 7 օր ուշացումով պատասխանելու համար:
Առաջարկում ենք Երևանի քաղաքապետին ծառայողական քննություն անցկացնել` պարզելու, թե ինչի հիման վրա է աշխատակազմի քարտուղարը նման հայտարարություն արել:
Հայաստանի ֆուտբոլիստները դրսում
Հանգստյան օրերին կայացան Ղազախստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները: Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն, իսկ Արթուր Եդիգարյանը «Կայրաթի» կազմում՝ բրոնզե մեդալակիր: Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» կազմում գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը՝ գրավելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասը:Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո»-«Տոմ»՝1:0, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Ռահ Ահան»՝ 2:3, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Օրդաբասի»՝ 2:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Ռահ Ահան»՝ 2:3, չի մասնակցել հանդիպմանը:
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»–«Պոգոն»՝2:1, չի մասնակցել հանդիպմանը:
Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Ուրալ»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր»-«Աստանա»՝ 1:4, չի մասնակցել հանդիպմանը:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ-«Շտուտգարտ»՝ 6:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլային փոխանցման հեղինակ, փոխարինվել է 76-րդ րոպեին:
Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Իրտիշ»-«Կայրաթ»՝ 2:3, մասնակցել է հանդիպմանը:
Արազ Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Լոկոմոտիվ»՝ 1:3, փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին:
Մարկոս Պիզելի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Կուբան»՝ 1:2, չի մասնակցել հանդիպմանը:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Լոկոմոտիվ»՝ 1:3, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 70-րդ րոպեին:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Անժի»-«Ուրալ»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:
Հուշամեդալներ և պատվոգրեր` վաստակաշատ մարզիչներին
“Աշխատանքային ռեզերվներ” մարզական կազմակերպության հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը հանրապետության մի շարք վաստակաշատ մարզիչներ այսօր արժանացել են պատվոգրերի և հուշամեդալների: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ով, մասնավորապես, կարևորել է մանկապատանեկան սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի զարգացման, ինչպես նաև երիտասարդության շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում “Աշխատանքային ռեզերվներ” մարզական կազմակերպության ցուցաբերած մեծ ավանդը: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանով Մատաղ սերնդի կրթության, ֆիզիկական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և “Աշխատանքային ռեզերվներ” մարզական հասարակական կազմակերպության հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` կազմակերպության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` “Ոսկե հուշամեդալով” և նախարարության պատվոգրով:
Նշենք, որ “Աշխատանքային ռեզերվներ” մարզական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1943թ.-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին՝ նպատակ ունենալով նպաստել մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության և հայրենական սպորտի զարգացման գործին: “Աշխատանքային ռեզերվներն” իր գործունեության 70 տարիների ընթացքում օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների պատրաստման յուրօրինակ դարբնոց է եղել: Կենտրոնի սաները կարողացել են արժանիորեն ներկայացնել Հայաստանը ու հայ ժողովրդին` նախկին միութենական և ինչպես նաև համահայկական և միջազգային ամենահեղինակավոր սպորտային մրցումներում:
“Աշխատանքային ռեզերվները” ՄՀԿ հայկական սպորտին տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են` բռնցքամարտիկներ Վլադիմիր Ենգիբարյանը, Դավիթ Թորոսյանը, Սուրեն Ղազարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Մեխակ Ղազարյանը, մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը, հեծանվորդ Օլեգ Կլեվցովը, ըմբիշներ Մանվել Ապիկյանը, Մխիթար Մանուկյանը, Դավիթ Սաֆարյանը և ուրիշներ:
Կազմակերպության մեծանուն մարզիչներից կարելի է հիշել Էդուարդ Արիստակեսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Վոլտեր Աթանեսյանին, Ռուդոլֆ Կարապետյանին, Ավետիկ Կատյանին, Ռաֆայել Մեհրաբյանին, Յուրա Կարապետյանին, Վազգեն Բադալյանին, Դերենիկ Գաբրիելյանին և շատ ու շատ ուրիշների:
Ցույց`Ադրբեջանի առևտրի կենտրոնում
Ադրբեջանում “Շիրվան” առևտրի կենտրոնի աշխատակիցները ցույց են կազմակերպել:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ցույցի պատճառը առևտրի կենտրոնում տարածքի վարձակալման գումարի անսպասելի և զգալի բարձրացումն է: Ըստ պայմանագրի` վարձակալվող տարածքի 1 քմ-ի արժեքը 5 մանաթ է, մինչդեռ տոնավաճառի ղեկավարությունն այն բարձրացրել է մինչև 8 մանաթի: Բարձրացրել են նաև ցուցափեղկերի վարձավճարը`60-ից մինչև 80 մանաթ:
Ավելի քան 300 առևտրական էին հավաքվել առևտրի կենտրոնի բակում:
Ցուցարարների հետ հանդիպել են շրջանի գործադիր իշխանության ղեկավարության և ոստիկանության ներկայացուցիչները: Առևտրի կենտրոնի սեփականատեր Հաջի Ավազագան ներկա չի եղել:
Տանտերը զենք-զինամթերք է հանձնել
Նոյեմբերի 3-ին, ժամը 18.53-ին, երևանյան մի բնակարան մեկնած ոստիկաններին տանտերը ներկայացրել է 2 հատ «Ֆ-1» բեկորային, 1 հատ «ՌԳԴ-42» և «ՌԳԴ-5» նռնակներ, 4 հատ «ՈՒԶՌԳ» պայթուցիչ, 2 հատ ծխագլանակ, 1 հատ 14.7 մմ տրամաչափի հակազրահային, պայթյունային փամփուշտ, 214 հատ 7.62 մմ տրամաչափի և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ:
Հայտնաբերված ռազմամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Ոստիկանները Երևանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՌԿԳ» տիպի հակատանկային 6 նռնակ` պայթուցիչներով, «Ֆ-1» տիպի հակահետևակային նռնակին նմանվող 14 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳԴ-5» տիպի հակահետևակային նռնակի նմանվող 1 նռնակ` առանց պայթուցիչի, անհայտ տիպի գլանաձև հակահետևակային ձեռքի 11 նռնակ` առանց պայթուցիչների, «ՊԿ» տիպի գնդացրի 7.62 մմ տրամաչափի 654 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 343 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Մարմնական վնասվածքներ հասցրած վարորդը և երեք ուղևորները հայտնաբերվել են
Նոյեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում իրար են բախվել 1983 թ. ծնված Գոռ Մ.-ի վարած «Մերսեդես» և «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենաներ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել Գոռ Մ.-ի և «Ֆորդ»-ի վարորդի ու երեք ուղևորների միջև, որի ժամանակ վերջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Գոռ Մ.-ին, պատճառել վնասվածքներ և հեռացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1978 թ. ծնված Վահե Ս.-ն, իսկ ուղևորները` 1980 թ. ծնված Կարեն Պ.-ն և 1979 թ. ծնված Արման Ս.-ն, որոնք ներկայացել են բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Երևանի Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել
«ՏաԹեւեր»-ը դարձավ Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության անդամ
«ՏաԹեւեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ: Որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:
Անդամակցությունը OITAF-ին նշանակում է, որ «ՏաԹեւերն»-ը ճանաչվել է ճոպանուղիների օպերատորների համաշխարհային հանրության կողմից եւ մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես.
– ճոպանուղիների կառավարման ոլորտում հետազոտությունների եւ փորձերի աջակցություն;
– աջակցություն ճոպանուղիների ոլորտում ազգային կարգավորիչների համար չափանիշների ներդրման հարցում;
– սեմինարների եւ կոնֆերանսների անցկացում ճոպանուղիների արտադրողների եւ օպերատորների համար:
OITAF հիմնադրվել է 1959 թվականին Միլանում: Ներկայումս կազմակերպությանը անդամակցում են ճոպանուղիներ 22 երկրներից:
«ՏաԹեւեր»

