Կեքս խնձորագինով

կեքս Համեղ, բուրավետ կեքս է` խնձորի համով ու դարչինի հոտով: Իսկն այս սեզոնի համար:

Բաղադրությունը`

150 գ ալյուր

100 գ շաքարավազ

80 գ կարագ

2 ձու

խնձոր 1-2 հատ

խնձորագինի կամ շամպայն 100 գ

աղ 1/3 թ.գդալ

դարչին` կես թեյի գդալ:

Պատրաստման եղանակը

Փափկեցրած կարագը հարել շաքարավազով, ավելացնել ձուն ու կրկին հարել: Մեկ այլ թասի մեջ խառնել ալյուրը, սոդան, աղն ու դարչինը և լցնել կարագով խառնուրդի վրա: Ապա վրան ավելացնել խնձորագինին ու լավ հարել:

Կեքսի կաղապարները կարագոտել ու լցնել խմորը, ապա խնձորի միջուկը հեռացնել ու յուրաքանչյուր կտորի (կեքսի) վրա խաչաձև դասավորել: Թխել 1800С տաքացված փռում:

Յարոսլավ Նադրզիցկին հանդես եկավ Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում

նվագախումբՆոյեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) «Արամ Խաչատրյան» միջազգային փառատոնի շրջանակներում հանդես եկավ Լեհաստանը ներկայացնող ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին։ Վերջինս 2010թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։

Երիտասարդ ջութակահարը երեկոյի ընթացքում կատարեց Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը: Իսկ համերգի երկրորդ բաժնում հնչեց  Պյոտր Իլյիչ Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 6-ը (սի մինոր):

Յարոսլավ Նադրզիցկին իր առաջնելույթն ունեցել է 12 տարեկանում Մոսկվայի Կոնսերվատորիայի նվագախմբի հետ Չայկովսկու անվան Մեծ դահլիճում: 2007թ-ից նա սովորել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում` պրոֆեսոր Իգոր Պետրուշևսկու դասարանում: Բազմաթիվ միջազգային մրցույթներում արժանացել է բարձր մրցանակների, այդ թվում` 1-ին մրցանակ Ջ. Էնեսկուի անվան միջազգային մրցույթում (Բուխարեստ, 2009թ.), 1-ին մրցանակ «Վալսեսիա Մուզիկա» ջութակահարների միջազգային մրցույթում (Վարալլո, Իտալիա), 1-ին մրցանակ «Հավերհիլլ Սինֆոնիա» մենակատարների մրցույթում (2008թ.) և 1-ին մրցանակ Յաշա Հեյֆեցի անվան ջութակահարների միջազգային մրցույթում (Վիլնյուս, 2001թ.):

Յ. Նադրզիցկին ելույթ է ունեցել բազմաթիվ երկրներում` ԱՄՆ-ում, Կորեայում, Ավստրիայում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Խորվաթիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Ֆինլանդիայում:

Յ. Նադրզիցկին հանդես է եկել Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի սիմֆոնիկ, Համբուրգի ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական, Սլովակիայի Ռադիոյի սիմֆոնիկ, Լեհաստանի ռադիոյի կամերային «Ամադեուս», Լիտվայի ազգային, «Տրանսիլվանիա» պետական ֆիլհարմոնիկ, Ջորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

արմեն աշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և “Ռոսսոտրուդնիչեստվո” դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման հետ կապված հարցեր: Նախատեսվում են նաև քննարկումներ` ՌԴ քաղաքական մի շարք շրջանակների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան:

Կալիֆոռնիայի երկնքում հրե գունդ է բռնկվել

o_742192 (1)Կալիֆոռնիայի բնակիչներն անսովոր երևույթի ականատես են դարձել.երեկ, ուշ երեկոյան ականատեսները երկնքում հրե գունդ են նկատել:  Ոչ երկար թռիչքից հետո  այն բռնկվել է ու բեկորների բաժանվել: Ենթադրվում է, որ դա երկնաքար է եղել:

Լոս Անջելեսի  Գրիֆիտի աստղադիտարանի ներկայացուցիչները չեն հաստատել փաստը, սակայն նշել են, որ շատ զանգեր  ու հարցում են ստացել:

Ֆրանսուա Օլանդը հունվարին կայցելի Թուրքիա

olandԻնչպես հաղորդում է թուրքական «Զամանը»,  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գալիք տարվա հունվարի 27-28–ին պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում: Երկօրյա այցի շրջանակներում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, Թուրքիայի ԵՄ անդամագրության և սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր:

Նշենք, որ հոկտեմբեր ամսին Ֆրանսիայի արդյունաբերության զարգացման նախարար Արնո Մոնտեբուրը հայտնել է Թուրքիա այցելելու Օլանդի մտադրության մասին: Վերջին անգամ Ֆրանսիայի նախագահը Թուրքիա է այցելել 1992 թվականին, երբ նախագահում էր Ֆրանսուա Միտերանը:

Բրիտանացիները փրկարար ծառայություն են զանգում ուրվականների պատճառով

b_459194Բրիտանական փրկարարական ծառայությունները չգիտեն ինչ անեն,նրանք պարբերաբար զանգեր են ստանում պարանորմալ տարբեր երևույթների մասին: Դրանից հատկապես տուժում են Գլոսթերշիր կոմսության իշխանությունները: Տեղի ուֆոլոգները նույնպես տագնապ են բարձրացրել:

Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն, փրկարարները հրապարակել են վերջին շրջանում ստացած տարօրինակ զանգերի մասին բոլոր տվյալները :Պարանորմալ երևույթներ ուսումնասիրող  ընկերությունները, տեսնելով այդ հաշվետվությունը, հայտարարել են, որ կմիանան անսովոր դեպքերի հետաքննությանը: Օրինակ, մի կին հայտարարել է, որ իր քաղաքացիական ամուսինը թուղթուգիր է  ցանկացել անել: Իսկ Սթրաուդ քաղաքից մի տղամարդ բողոքել է, որ իրեն թունավորել է կախարդների արձակած արբանյակը: Մի տղա զանգել է 999, որ խոստովանի,  որ ինքը  հրաշագործ է: Չելթնհեմում աշխատող մի տաքսիստ հայտարարել է, որ իր կինը մարդագայլ է, նա խնդրել է ոստիկաններին որսորդներ ուղարկել ուրվականներին որսալու համար ու հավելել, որ տարածաշրջանում “ինչ-որ տարօրինակ բան է կատարվում”:

Պարանորմալ երևույթների ուսումնասիրման ընկերությունում չեն բացառում, որ այդ բոլոր տեղեկությունները կարող են ճիշտ լինեն:  Մասնագետները կարծում են, որ պարզապես քաղաքացիները շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև:

Ի դեպ, ոստիկանները ևս հաճախակի են տարօրինակ երևույթների հանդիպում: Կանչով տեղ հասած ոստիկանները  Ջեյմս Քոքիջի տանն ահավոր բան էին սպասում տեսնել, քանի որ փակ դռան հետևից աղմուկ ու վնգվնգոց են լսել: Դա շատ կասկածելի է թվացել, քանի որ փրկարարական ծառայություն զանգողը ոչ մի բառ չի արտաբերել: Դուռը կոտրելով, ոստիկանները զարմացել են` տեսնելով , որ այնտեղ բացի սինգապուրյան կատվիկից  ոչ ոք չկա: Կատվի տերը շատ է զարմացել, երբ տեսել է դուռը ջարդած: Իմանալով, թե բանն ինչումն է, նա պարզաբանել է, որ իր կատվիկը հեռախոսի հետ հատուկ վերաբերմունք ունի, երբ այն զնգում է` կատուն իսկույն մոտենում է հեռախոսին: ”Նա սիրում է նաև կոճակները սեղմել”,-նշել է տերը:

Լեդի Գագան պլանավորում է համերգ տալ տիեզերքում

o_802365Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան առաջին արտիստը կդառնա, ով համերգ կտա տիեզերքում:Նա  պատրաստվում է Virgin Galactic տիեզերանավով թռիչքի 2015-ին, որտեղ ցանկանում է երգել: Կատարումը  կհեռարձակվի Zero G Colony փառատոնի ժամանակ, որը տեղի է ունենալու Նյու-Մեքսիկոյի տիեզերակայանում:

Թռիչքից առաջ նա պետք է հատուկ վոկալ մարզում կատարի: Երգչուհին հատուկ ապահովագրություն է ստացել  տիեզերքում անկանխատեսելի պատահարների համար:

Virgin Group ընկերության  կազմի Virgin Galactic-ը պլանավորում է զբոսաշրջային միջգալակտիկական ու տիեզերական թռիչքներ և ոչ մեծ արհեստական արբանյակների արձակում: Մեկ տոմսի արժեքը կազմում է 250 հազար դոլար, մինչ օրս ավելի քան 450 մարդ է դիմել թռիչքի համար,որը  ենթադրում է մինչև16 կմ բարձրության վերելք: Դրանից հետո տիեզերական սարքը  կանջատվի թափավազող-ինքնաթիռից, իսկ հետո իր ուղին ինքուրույն կշարունակի: Թռիչքը տևելու է 2,5 ժամ, որից 5 րոպեն գտնվելու է անկշռելիության վիճակում:

Տաջիկստանի նախագահը վերընտրվել է

o_639983Տաջիկստանի կենտրոնական ընտրական հանձնածողովն այսօր հնչեցրել է երկրում անցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի օգտին է քվեարկել շուրջ 3 մլն մարդ: Մասնակցությունը կազմել է 86,6%: Այդպիսով, Էմոմալի Ռահմոնը նախագահ է մնում առաջիկա 7 տարիներին` մինչև 2020 թիվ: Ընտրությունների վերջնական արդյունքները կհնչեցնեն 10 օրվա ընթացքում:

Որո՞նք են ՀՀ քաղաքացիության դադարեցման հիմքերը

անձնագիր Քաղաքացիության դադարեցումը Հայաստանի Հանրապետության հետ անձի իրավական կապի կորուստն է, որը, ըստ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, հնարավոր է հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում,

2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը նշանակում է, որ ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը` դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին,

4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:

Առաջին, երկրորդ և չորրորդ կետերում նշված դեպքերում անձը ժամանակավորապես չի կարող դադարեցնել իր իրավական կապը հանրապետության հետ, այսինքն` խոչընդոտող հանգամանքները վերականգնելուց հետո միայն նա կարող է միջնորդել հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու խնդրանքով: Այս խոչընդոտների վերացման դեպքում անձը կարող է վերականգնել քաղաքացիության դադարեցման իր իրավունքը, իսկ երրորդ կետում նշված հիմքով քաղաքացիությունից դուրս գալու հնարավորությունը բացառվում է: Այդպիսի հիմք է համարվում ՀՀ ազգային անվտանգությունը:

Ճիշտ է, օրենքը չի նշում, թե ինչ պետք է հասկանալ` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահ» ասելով: Պետք է միայն ենթադրել, որ նշված սահմանափակումը վերաբերում է այն անձանց, որոնք տիրապետում են ՀՀ կարևորագույն պետական գաղտնիքների:

Ինչ վերաբերում է կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքին, ապա այս պարագայում Հայաստանի Հանրապետությունն ուղղակի վերանայում է անձին քաղաքացիություն շնորհելու մասին իր որոշումը:

Իսկ ՀՀ միջազգային պայմանագրերին միանալով կամ ստորագրելով` հնարավոր է` նախատեսվեն այնպիսի պարտավորություններ, որոնց պետք է հետևի Հայաստանի Հանրապետությունը:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ