ԲՀԿ-ն կմիանա կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ ՍԴ ներկայացվելիք հայցին

ԱԺԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձավ դիտարկմանը, թե ինչու՞ է ԲՀԿ-ն դեմ քվեարկում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառմանը, եթե 2010 թվականին կողմ է քվեարկել դրան:

«Մենք կողմ ենք եղալ համակարգին, ոչ թե պարտադիր բաղադրիչին: Այն ժամանակ, երբ քննարկումներ էին ընթանում, ենթադրվում էր, որ արդեն2014 թվականին կլինի ավելի բարձր տնտեսական աճ, քան հիմա է, և աղքատության մակարդակն էլ ավելի ցածր կլինի: Այն ժամանակ կարծում  էինք, որ այդ բեռն ավելի հեշտ կլինի տանել: Սակայն կանքը հակառակը ցուց տվեց», – ասաց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն էլ հավելեց, որ, չնայած ամեն տեսակ խոչընդոտներին, որ առաջադրում է կառավարությունը, իրենք շարունակելու են օրենքի շրջանակներում պայքարել պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ: Պատգամավորները տեղեկացրեցին, որ իրենց խմբակցությունը կմիանա այն ընդդիմադիր խմբակցություններին, ովքեր պատրաստվում են այս խնդրով հայց ներկայացնել Սահմանադրական դատարան, թեև ԲՀԿ-ում վստահ չէն, որ ՍԴ-ն կկայացնի սոցիալական զանգվածների տեսակետն արտահայտող որոշում:

 

Լևոն Արոնյանն աշխարհի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի առջև ցույց է տվել լավագույն արդյունքը

լևոնaronianԻնչպես հայտնի է, Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին մրցանակակիր չէր դարձել: Թիմերի տեղաբաշխումից հետո պարզվել է, որ մերոնք 5-րդն են:

Բայց ահա, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, հանդես գալով առաջին խաղատախտակի առջև, ցույց է տվել լավագույն արդյունքը: Նա մասնակցել է 8 մրցամարտի, 4 հաղթանակ է տարել և 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի: Նա չի պարտվել, իսկ առավելության է հասել  ամերիկացի Հիկարու Նակամուրայի, Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովի, հոլանդացի Անիշ Գիրիի, չինացի Լի Չաոյի նկատմամբ:

ԱՄՆ-ի հավաքկանի կազմում վստահ հանդես եկավ Վարուժան Հակոբյանը: Նա  պահեստային էր  (5-րդ խաղատախտակ) և, 6 հնարավորից վաստակելով 4 միավոր, արժանցավ ոսկե մեդալի: 30-ամյա նախկին երևանցի շախմատիստը ԱՄՆ-ի հավաքականի կազմում  2006-ին և 2008-ին դարձել էր շախմատի համաշխարհային օլիմպիադաների բրոնզե մեդալակիր, իսկ 2010-ի աշխարհի թիմային առաջնությունում արծաթե մեդալի էր արժանավցել:

1. Ռուսաստան 15 23
2. Չինաստան 14 22
3. ՈՒկրաինա 14 21
4. ԱՄՆ 10 20½
5. Հայաստան 10 20
6. Նիդերլանդներ 9 17
7. Գերմանիա 8 17
8. Ադրբեջան 7 18
9. Թուրքիա 3 12
10. Եգիպտոս 0 9½

Յուրա Մովսիսյանը Լոս Անջելեսում կմասնակցի բարեգործական հանդիպման

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՄարզասերները տեղյակ են, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է  և ապաքինվում է: Նա Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղերում մրցակիցների դարպասը 12 գնդակ է խփել և Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Եվ ահա, 26-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեկտեմբերի 22-ին  Լոս Անջելեսում բարեգործական խաղի է մասնակցելու: Ֆեյսբուքյան իր էջում Մովսիսյանը նշել է. «Լոս Անջելեսում բնակվող իմ բոլոր ընկերներ, խնդրում եմ նշեք ձեր օրացույցում. կիրակի՝ դեկտեմբերի 22-ին կմասնակցեմ հերթական բարեգործական խաղին Գլենդելի մարզահամալիրում։ Մեծ հաճույքով կաշխատեմ մեր երիտասարդ խաղացողների հետ, և կհանդիպեմ ձեզ»։

 

 

Գյումրին կրկին սեւ ու գորշ է. Պուտինը գնաց՝ խոտն ու ծառն էլ հետը տարավ

գյումրիaravot.am – Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի բակից այսօր հավաքել էին Վլադիմիր Պուտինի պատվին տնկած եղևնիները, որոնք ջանադրաբար այնտեղ հայտնվեցին ՌԴ նախագահի այցից ընդամենը ժամեր առաջ` գրեթե կեսգիշերով:

Գյումրեցիները, ձմռան կեսին տեսնելով թատրոնի բակի արհեստական կանաչն ու փոքրիկ եղևնիները, սկսել էին տարբեր հումորներ անել այդ թեմայով:

Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի աշխատակիցներից ոմանք բորբոքված պատմում էին, որ Երևանից “քծիպները” եկան, ամեն մի զարդարանք հավաքեցին ու շնչակտուր տարան:

Ամենայն հավանականությամբ, նրանց խոսքը Մշակույթի նախարարության մասին է, քանի որ այս գերատեսչությունն էր թատրոնում աշխատանքներ ծավալել Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ։ 

 

Լուսանկարներն՝ “Առավոտի”

«Ուրալի» հայ ֆուտբոլիստները չեն մասնակցի «Զենիթի» հետ խաղին

ասArtur-SarkisovԱյսօր Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի շրջանակում Էդգար Մանուչարյանի և Արթուր Սարկիսովի թիմը` Եկատերինբուրգի «Ուրալը», արտագնա խաղում ուժերն է չափելու Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ:

Հայ ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով չեն մասնակցի խաղին:

 

Նկուղում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Զենք-զինամթերքԴեկտեմբերի 4-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 4/1 շենքում գտնվող մի նկուղում պայթուցիկ նյութ է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է արկի պայթուցիչ, 93 կապսուլ դետոնատոր, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ, 3 դատարկ պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի փամփուշտի 5 գնդակ և 59 պատիճ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ

Weightlifter Hripsime Khurshudyan gives a press conference in P.S. press clubԱյսօր հանդիպելով  լրագրողներին, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնեց, որ վերադառնում է մեծ սպորտ: Մայր դառնալուց հետո շուրջ մեկ տարի նա չէր մոտենում ծանրաձողին:

Ծանրորդուհին տեղեկացրեց, որ արդեն երուսուկես ամիս է վերսկսել է մարզումները և կարողություններներն է փորձելու ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունում, մասնակցելու է նաև աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: «Արդեն 100 կգ բարձրացնում եմ: Վախը, որ կարող եմ ձախողվել, միշտ էլ կա, բայց սեփական ուժերի նկատմամբ հավատը չպետք է կորցնել»,- ասաց նա:

Մարզուհին դժվարացավ պարզաբանել, թե ինչու մեծ թվով Հայաստանի ծանրորդներ որակզրկվել են` արգելված դեղամիջցներ օգտագործելու համար: Նա նշեց, որ միայն ցավում է կատարվածի համար:

Ավտոտնակում «ԳԱԶ-24» է այրվել

այրված ավտոմեքենաԴեկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Տավրոսի 21-րդ փողոցի թիվ 36 տան բակի ավտոտնակում կայանված ավտոմեքենան:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.00-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սվետլանա Ք.-ն ավտոտնակի լույսը վառ թողնելով` փակել է դուռը, իսկ ժամը 21.25-ի սահմաններում, նկատել է, որ այրվում է այնտեղ կայանված «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան:
Հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզվում են:
ՀՀ ԱԻՆ Վանաձորի ՀՓՋ կողմից կատարվում է հետաքննություն:

 

Երևանը պատրաստվում է Ամանորին

երևան-ամանոր2014 թվականի  ամանորյա  տոնակատարություններին  ընդառաջ`  բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքը տոնականորեն զարդարելու աշխատանքները։ Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում  տեղադրվում   են  Ամանորի խորհրդանիշ տոնածառները, որոնք, ինչպես հանրապետության գլխավոր տոնածառը,  զարդարվում են  խաղալիքներով ու դիոդային  լույսերով։

«Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը բարձրությամբ ու գեղեցկությամբ չի զիջի  նախորդ տարվա մայր տոնածառին։ Մայր տոնածառը, ինչպես նաև բոլոր այն տոնածառները, որոնք բնական ծառեր են, բաղկացած է բացառապես սանիտարական էտմամբ հատված սոճու ճյուղերից, որոնք Երևան են տեղափոխվել տարբեր մարզերից»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում և մայրուղիներում այս օրերին տեղադրվում են ամանորյա՝ մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության զարդերը։ Այս տարի լուսադիոդային դեկորատիվ ձևավորման գեղարվեստական տարրերով է զարդարվում նաև շուրջ 300 ծառ։ Ամանորյա տոնական տեսք կստանան որոշ կենտրոնական շենքեր, քաղաքային կահավորանքը և տրանսպորտային միջոցները։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ Երևանի փողոցներում լինելու են նաև տոնական անակնկալներ, որոնք կզարմացնեն, կուրախացնեն, տոնական տրամադրություն կհաղորդեն թե՛ երևանցիներին, թե՛ մայրաքաղաքի հյուրերին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դեկտեմբերի 16-ից Երևանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր արագաչափեր

արագաչափերՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Վ. Սարգսյան փողոց-Խորենացու փողոց, Շիրազի փողոց-Մազմանյան փողոց, Թումանյան փողոց-Սարյան փողոց, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց և Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Արգիշտի փողոց խաչմերուկներում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

23-ամյա Ավետիքը օդանավակայանից ճամպրուկ էր գողացել

ձերբակալությունԴեկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել 1988 թ. ծնված Ստեփան Ս.-ն և հայտնել, որ նոյեմբերի 28-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ և «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկանգառում անհայտ պայմաններում կորցրել իր մի ուղեբեռը:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ճամպրուկը գողացել է 1990 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը դեկտեմբերի 4-ին, ժամը 23.50-ին, իր տնից բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարԴեկտեմբերի 4-ին, ժամը 21.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 10 շենքի մոտ բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի` վրաերթի ենթարկելով վարորդին:
«Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.10-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան-Պրիմերա» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաների սրահում գտնվող 5 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 15/Ա հասցեի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մանկապիղծը ձերբակալված է. ոստիկանության հորդորը ծնողներին` եղեք ուշադիր, վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1386313664,4263

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր: Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջև և նկարահանել է նրանց:
Համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել՝ «ELEN», «Allen Minasyan», «HOVHANNES @ SYUZKA» անուններով:
Հատկանշական է նաև, որ նա աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում:
Հովհաննես Ս.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, հորդորում ենք սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին, լինել հնարավորինս ուշադիր: Ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է և կկատարի իր գործը, բայց նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու և հանցավոր ու արատածին երևույթներից զերծ մնալու համար դիմում ենք հատկապես ծնողներին` եղեք ուշադիր, անհրաժեշտության դեպքում խիստ վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր: Օգնեք ոստիկանությանը ձեր իսկ երեխաներին պաշտպանելու այլասերվածներից…

Արազ Օզբիլիսը նոր տարին ընտանիքի անդամների հետ միասին դիմավորելու է Դոմինիկյան Հանրապետությունում

աօ27142Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտնել է, որ ամանորյա արձակուրդին այցելելու է Ամստերդամ և միանալու է  իր ընտանիքի անդամներին: Նա նշել է, որ հարազատների հետ ուղևորվելու են Դոմինիկյան Հանրապետություն և միասին դիմավորելու են նոր տարին:

Sovsport.ru-ի թղթակցին 23-ամյա հայ ֆուտբոլիստն ասել է.  «Պատկերացում չունեմ, թե ինչպես են ամանորը դիմավորում Թուրքիայում, այնտեղ ապրել եմ միայն մեկ տարի։ Ամենահիշարժան տոնն ինձ համար 2000-ին էր, երբ Ամբողջ ընտանիքով Գերմանիայում էինք։ Յուրահատուկ բան չկար, սակայն այն ընդմիշտ կմնա հիշողությանս մեջ։ Փոքր տարիքում հավատում էի Սանտա Կլաուսին, սակայն այժմ մեծ եմ։ Անկասկած, Հայրենիքս Հայաստանն է, իսկ բարեկամներս սփռված են աշխարհով մեկ։ Ընտանիքս բնակվում է Հոլանդիայում։ Ցանկանում էի լինել Հայաստանում, սակայն չէր ստացվում։ Հրավիրեցին Հոլանդիայի երիտասարդական հավաքական։ «Այաքսի» հետ հավաքների մեկնեցինք ԱՄՆ։ Որոշեցի չմիանալ  հավաքականին, Լսեցի սրտիս թելադրանքը և հասկացա, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում»։

 

Շահագործման է հանձնվել Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը

ճանապարհԱմբողջությամբ ավարտվել է 2012 թվականի մայիսին սկսված Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհի շինարարությունը։

Ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը 9մ է, երկու կողմերից հետիոտնային մայթերի լայնությունը՝  1.5մ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այս հատվածում, Ալմաստ գործարանին հարող նախկին երկաթգծի կամրջի վերակառուցմամբ,  ըստ էության, ստեղծվել է տրանսպորտային նոր հանգույց։ Կամրջի երկարությունը 66մ է, երթևեկելի մասի լայնությունը՝ 7.5մ: Կամրջի երկու կողմերում մեկական մետր լայնությամբ մայթեր են:  Կառուցվել են նաև նոր ճանապարհը Ռուբինյանց փողոցին կապող, 290 գծմ ընդհանուր երկարությամբ մոտեցման երկու ուղիներ։

Կառուցվել են 230 գծմ ընդհանուր երկարությամբ երկաթբետոնյա միաձույլ հենապատեր, մոնտաժվել են անվտանգության նոր բազրիքներ։ Բնակչության մոտեցման և անցումների համար կառուցվել են նոր աստիճանավանդակներ։

Ճանապարհի ամբողջ երկայնքով կառուցվել է 2210 գծմ կենցաղային կոյուղատար նոր համակարգ, ինչպես նաև 2040 գծմ երկարությամբ հեղեղատար նոր կոյուղագիծ, վերատեղադրվել է 680մ երկարությամբ գազատարը։ Ճանապարհային նոր հանգույցն ապահովված է արտաքին լուսավորության նոր ցանցով. տեղադրվել է 172 լուսատուներով  86 հենասյուն։

Ճանապարհը նշագծվել է, տեղադրվել են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ։

Շինարարության ավարտին ամբողջությամբ մաքրվել և բարեկարգվել են ճանապարհի հարակից տարածքները։

Նորակառույց ճանապարհային հանգույցի շնորհիվ զգալիորեն  կբեռնաթափվի Դավիթ Անհաղթի, Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի, ինչպես նաև Ռուբինյանց և Ուլնեցի փողոցների երթևեկությունը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լոռիում 250 հակ անասնակեր է այրվել

հրդեհԴեկտեմբերի 6-ին, ժամը 00.22-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.30-ին, մարվել՝ 05.30-ին:
Պարզվել է, որ 1-ին փողոցի Հրանտ Գևորգյանին պատկանող թիվ 2 տան բակում այրվել է 250 հակ պահեստավորված անասնակեր:

Դելիում հայ խորհրդարանականները հանդիպեցին իրենց գործընկերների հետ

ԱԺԴեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հնդկաստանի խորհրդարանում հանդիպեցին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անանթ Կումարի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով հայ գործընկերներին` Անանթ Կումարը կարեւորեց  խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի  խորացումը եւ նշեց, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունը եւ նպաստում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը տարբեր ձեւաչափերով: Նա հայ խորհրդարանականներին ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը, կազմը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նույնպես կարեւորեց երկու խորհրդարանների համագործակցության հետագա զարգացումը եւ նշեց, որ ԱԺ պատվիրակության այցը Հնդկաստան եւս մեկ քայլ է խորհրդարանական երկխոսությունը շարունակելու ուղղությամբ:

Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի նախագահ Արաիկ Հովհաննիսյանը նշեց, որ բարեկամական խմբերի գործունեությունը եւ ակտիվ շփումները կարեւոր են խորհրդարանների միջեւ գործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու համար: Անանթ Կումարը տեղեկացրեց, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում եւս կստեղծվի Հայաստանի հետ բարեկամական խումբ:

Ինչպես Անկախին տեղեկացրին ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջազգային տարբեր ատյաններում համագործակցության խորացումը, քննարկեցին տարածաշրջանային հարցեր եւ նախանշեցին հետագա համագործակցության հնարավորությունները:

 

 

“Վիքիպեդիայի” հիմնադիրը ՅՈՒՆԵՍԿՕ-յի մրցանակ է ստացել

06104959.265155.1798“Վիքիպեդիայի” հիմնադիր 47-ամյա Ջիմմի Ուեյլսը Նիլս Բորի անվան հեղինակավոր մրցանակի է արժանացել, որը հանձնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն` գիտության զարգացման մեջ նշանակալի ներդրումների համար: Համապատասխան տեղեկություն է հրապարակվել ՄԱԿ-ի կայքում:

Մրցանակը հանձնվել է Կոպենհագենում` “Բաց աշխարհ” համաժողովի ժամանակ, որը Նիլս Բորի ատոմի մոդելի 100-ամյակին էր նվիրված: Իր ելույթում Ջիմմի Ուեյլսը հայտնեց, որ մտադիր է շարունակել ինտերնետ-նախագիծը` հանրագիտարանը աշխարհի բոլոր լեզուներով հասանելի դարձնելով:

Քվանտային ֆիզիկայի ակունքների մոտ կանգնած գիտնականներից մեկի`Նիլս Բորի  անվան ոսկե մեդալ է հանձնվում 1985-ից: Բորը կատարյալ էր համարում այն հասարակությունը, որը խրախուսում է գիտելիքների ու համագործակցության ազատ փոխանակումը:

 

Գյումրու վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցները անօգնական վիճակում են

Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցները անօգնական վիճակում են հայտնվում հատկապես ձմռան ամիսներին և իրենց վաղուց շարքից դուրս եկած տնակները ջեռուցում են ձեռքերն ընկածով: «Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում ձմռան վառելիքի տրամադրման ձեռնարկների ժամանակ, առավելապես ուշադրության կենտրոնում է պահում միայնակ տարեցներին:

Ներկայացվող տեսանյութը երկու միայնակ տարեցների ապրելակերպի և նրանց տրամադրված աջակցության մասին է: