Թհեքվանդոյիստ Արման Երեմյանը հրավիրվել է մասնակցելու «Գրան պրի» մրցաշարի

աերեմյան9282Դեկտեմբերի 13-15-ը անգլիական Մանչեսթեր թաղաքում կկայանա թհեքվոնդոյի «Գրան պրի» մրցաշար: Այս ստուգատեսին մարզիկները մասնակցում են հրավերով: Այդ պատիվը վստահվում է միայն բարձր վարկանիշ ունեցողներին: Եվ ահա,ստուգատեսի մասնակից 250 ուժեղագույն թհեքվոնդոյիստների թվում կլինի նաև Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը: Մինչև 80 կգ քաշային մարզիկն իր մարզիչ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ լրջորեն է նախապատրաստվել` Իրանում, Ֆրանսիայում, Մեքսիկայում  ուսումնամարզական հավաքներ և ստուգողական մրցամարտեր անցկացրել:

Երեմյանն իր քաշային կարգում վարկանիշային աղյուսակում 16-րդն է: Նա պետք է փորձի բարելավել իր վարկանիշը:

Լավագույն վարկանիշ ունեցող 6 մարզիկները օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճելու:

Մանչեսթերում կայանալիք մրցաշարը նույնպես վարկանիշային է:

Արմանը 2008-ի Եվրոպայի չեմպիոնն է, Համաշխարհային ունիվերսիադայի եռակի բրոնզե մեդալակիր (2005, 2007, 2009):

Անկախ

 

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպանը

լատվիայի դեսպանը ՀՀ-ումՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահը շնորհավորել է դեսպան Գավելեին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս նա կանի ամեն հնարավորը իր մասնագիտական կարողություններն ու փորձը ի նպաստ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ամրապնդման ներդնելու համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-լատվիական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Դեսպան Էլիտա Գավելեն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել 2015թ. առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանում ևս սերտորեն համագործակցել Հայաստանի հետ և անհրաժեշտության դեպքում աջակցել՝ ընդգծելով, որ այդ ժամանակաշրջանում Արևելյան գործընկերությունը Լատվիայի համար լինելու է առաջնահերթություններից մեկը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրապետության Նախագահը և Լատվիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Անկախ

Շանթ Հարությունյանը վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ

շանթ հարությունյան«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ի դեպքերի գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանը երեկ «Նուբարաշեն» հոգեբուժական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պահվում է գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց ի վեր: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Շ.Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, իր պաշտպանյալի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության անցկացումն ավարտվել է, սակայն դեռևս փորձաքննության եզրակացությունը չի կազմվել:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացրել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ՝ բավարարելով քննչական խմբի ղեկավար Ս.Տոնոյանի միջնորդությունը:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան

ուիլիամ հեյգՄեծ Բրիտանիայի արտգործանախարար Ուիլյամ Հեյգը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սաիդիգը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ դեսպանի՝ այցի հիմնական նպատակը Անդրադրիատիկ գազամուղի՝ ТАР-ի (Trans Adriatic Pipeline) շուրջ համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցելն է, որը տեղի կունենա Բաքվում դեկտեմբերի 17-ին:

Նրա խոսքով՝ այցի ընթացքում Հեյգը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Դեկտեմբերի 10, «Զվարթնոց» օդանավակայան, Վարշավա-Երևան և Մոսկվա-Երևան չվերթերի ինքնաթիռների ժամանումից հետո

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց»  օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Վահե Ա.-ն, որը 2005 թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացվել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը սեպտեմբերի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Հենրիխ Մխիթարյանի թիմի խնդիրը բարդ է, բայց ոչ անլուծելի

հմ524b30d8cf7d5_largeԱյսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Մարսելի «Օլիմպիկի» հետ: Նրա թիմը  1/8-րդ եզրափակչի ուղեգիր կնվաճի, եթե հաղթի մրցակցին: Խնդիրը բարդ է, բայց ոչ անլուծելի: Ֆրանսիական ակումբը նախորդ հինգ հանդիպումներում միայն պարտություն է կրել: Ի դեպ, «Օլիմպիկը» խաղալու է նոր գլխավոր մարզչի՝ Խոսե Անիգոյի ղեկավարությամբ:

Հավելենք, որ այս թիմերի առաջին խաղում «Բորուսիան» Դորտմունդում  առավելության էր հասել 3:0 հաշվով:

Նրանց որոնում էին ՌԴ իրավապահները

ձերբակալությունՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 10-ին, ժամը 16.50-ին, ՀՀ ԱՆ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի հիվանդասենյակներից մեկից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Վլադիսլավ Ս.-ն, որը 2007 թ. փետրվարի 10-ից ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության Արևելա-Ուրալյան գծային բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.40-ին, ՃՈ Գյումրիի գրանցման-քննման բաժանմունքից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Արտյոմ Գ.-ն, որը 2010 թ. հունիսի 30-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով:

Ծեծի և խարդախության մեղադրանքներով հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն

ոստիկանություն3Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.10-ին, կամավոր ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Հակոբ Գ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, կամավոր ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Արամ Տ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կամավոր ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին է ներկայացել 1982 թ. ծնված Սերգեյ Գ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Վճարիր հարկերը և հանգիստ ապրիր…

ոստիկանությունԴեկտեմբերի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Խ.-ին, որը հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:

Կվերախաղարկվի «Գալաթասարայ» – «Յուվենթուս» մրցամարտը

չլ1346338264Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում կկայնան վերջին` 6 տուրի  մի շարք հանդիպումներ։

Կվերախաղարկվի «Գալաթասարայ» – «Յուվենթուս» մրցամարտը։ Այն առաջին կեսին ընդհատվել էր Թուրքիայում տեղացած առատ ձյան պատճառով:

Այսպիսով, կմրցեն հետևյալ զույգերը.

B խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Յուվենթուս» (Իտալիա)

E խումբ

«Շալկե» (Գերմանիա) – «Բազել» (Շվեյցարիա)

«Չելսի» (Անգլիա) – «Ստյաուա» (Ռումինիա)

F խումբ

«Նապոլի» (Իտալիա) – «Արսենալ» (Անգլիա)

«Մարսել» (Ֆրանսիա) – «Բորուսիա» (Գերմանիա)

G խումբ

«Ատլետիկո» (Իսպանիա) – «Պորտու» (Պորտուգալիա)

«Աուստրիա» (Ավստրիա) – «Զենիթ» (Ռուսաստան)

H խումբ

«Միլան» (Իտալիա) – «Այաքս» (Հոլանդիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Սելթիկ» (Շոտլանդիա)

Ստամբուլում երեք օրական լքված երեխա է հայտնաբերվել

erexa   Ստամբուլի Զեյթինբուրուն թաղամասում նորածին երեխա է հայտնաբերվել: Երեք օրական փոքրիկը փաթաթված է եղել ծածկոցով և դրվել տոպրակի մեջ: Ցրտից գրեթե մահամերձ վիճակի հասած երեխային նախ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, ապա հիվանդանոց: Ոստիկանները երեխային գրանցել են որպես Այշե: Բժիշկները, զննելով փոքրիկին, արձանագրել են, որ նա երեք օրական է: Երեխան բավական տուժել է ցրտից, սակայն նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ համապատասխան բուժումից հետո փոքրիկ Այշեին կհանձնեն երեխաների պաշտպանության կազմակերպությանը: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ նախաքննություն է սկսել:

Պաշտոնական Բաքվի հայտարարությունը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին

azerՊաշտոնական Բաքուն հանդես է եկել հայտարարությամբ վերջերս հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման շուրջ ընթացող քննարկումների վերաբերյալ: Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Հալաֆ Հալաֆովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք շարունակում են մնալ այն համոզմանը, որ հայ-թուրքական սահմանի բացման համար առաջին նախապայմանը հանդիսանում է «Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական հողերի վերադարձը»: Հալաֆովը ընդգծել է, որ Թուրքիան ինքն է փակել Հայաստանի հետ սահմանը՝ դրա համար պատճառ սահմանելով և  «ադրբեջանական հողերի օկուպացիան», և Հայաստանի հողային պահանջները Թուրքիային:

Զորամասում գտել են օրապահ զինծառայողի դին

զինծառայողՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 10.12.2013թ., ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ փաստի առթիվ  ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Երևանում կկայանա ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը

ԱգնԴեկտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Սևծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությանում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները և ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը:

Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային:

Երևանի քաղաքապետարանը հետևողական է ստացված դիմումների և ընթացքի մեջ գտնվող հարցերի կարգավորման գործում

քաղաքացիների ընդունելությունՍահմանված ժամանակացույցով Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, ինչը բնակիչների համար լավ հնարավորություն է բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու ներկայացնելու առաջարկները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 68 քաղաքացի: Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ կամ համապատասխան լուծումներ:

Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 398 քաղաքացի: Ներկայացված 286 հարցերը ստացել են լուծումներ, բարձրացված 48 հարց վարչական շրջանի և կամ քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով մերժվել է: Եվս 64 հարց գտնվում է ընթացքի մեջ: Երևանի քաղաքապետարանը շարունակում է հետևողական աշխատանք տանել՝ հսկողություն սահմանելով ստացված և ընթացքում գտնվող հարցերի կարգավորման ուղղությամբ: Այսպես, հոկտեմբերին կազմակերպված ընդունելությունների արդյունքում ընթացքի մեջ գտնվող 88 հարցից 44-ն արդեն իսկ դրական լուծում է ստացել, 19-ի մասով բացասական պատասխան է տրվել՝ կապված վարչական շրջանի և քաղաքապետարանի լիազորություններին հարցի բովանդակության անհամապատասխանության հետ, 25 հարց քննարկվում է:

 

 

 

 

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը Գերմանիայում բարձրացրել է Հայաստանի համար մի շարք կարևոր հարցեր

Garo   Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (Jusos) հրավերով ՀՅԴ Երիտասարդականից մեկ ներկայացուցչիչ՝ Կարապետ Շադոյանը Ավստրիայից, օրերս Նյուրնբերգում մասնակցել է հիշյալ կազմակերպության տարեկան համագումարին։

Համագումարին մասնակցում էին կազմակերպության մօտ 400 անդամներ և հյուրեր` Նիդեռլանդներից, Բելգիայից, Շվեդիայից և այլն։ Համագումարին մասնակցում էին նաև Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) և Եվրոպական սոցիալիստ երիտասարդներ (YES) կազմակերպությունների պատասխանատուները։

Համագումարում ելույթ  է ունեցել ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը, որն անդրարձել է Հայաստանի ներկայիս իրավիճակին, նշելով, որ երկիրը գտնվում է շրջափակման մեջ, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը, Ադրբեջանում և Թուրքիայում սերունդ է դաստիարակվում հայատյացության գաղափարներով, Արցախում` ոչ պատերազմ, ոչ խաղաղության իրավիճակ է, Ջավախքում ոտնահարում են հայ փոքրամասնության իրավունքները և, այս ամբողջի հիմնական զոհը  երիտասարդներն են։

Կարապետ Շադոյանը ընդգծել է, որ այս ամբողջի մեջ մեծապես մեղք ունեն եվրոպացիները, որովհետև անտարբեր են տարածաշրջանի հարցերի նկատմամբ և թվում է, ցանկություն չունեն հարցերը արդար կերպով լուծելու։ Նա նշել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման նկատմամբ ցանկացած քննադատության անտեղի է, որովհետև այդպիսով հայերը մտածում են, որ գոնե ապահով կմնան, իսկ եվրոպացիները Հայաստանին օժանդակելու հարցում թերացել են։

Համագումարի ավարտին ընդունվել են բանաձևեր, որոնցից մեկում շեշտվել է, որ Թուրքիայի կողմից մարդու իրավունքների հարգումը նախապայման պետք է լինի Թուրքիայի Եվրամիության անդամակցության համար։

Համագումարին մասնակցել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, որը դասախոսություն է կարդացել Եվրամիության վիճակի և գալիք ընտրությունների մասին։ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Մարտին Շուլցի հետ, որին հանձնել է Արցախի և ՀՅԴ Երիտասարդականի մասին բրուշուրներ։

Համագումարին մասնակցել և ելույթ է ունեցել Գերմանիայի Ընկերվար Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) նախագահ` Զիգմար Գաբրիելը։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակից Անկախին տեղեկացնում են, որ

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը երկկողմանի հանդիպումներ է ունեցել ԸԵՄՄ-ի, ԵԸԵ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Աննա Աղաջանյանը կփոխարինի Արա Հակոբյանին Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնում

ստորագրել2ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով   Ա. Հակոբյանն  ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Հրամանագրում ասված է. « Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»:

Ինչպես Անկախին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի  հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահի մեկ այլ հրամանագրով  Ա. Աղաջանյանը նշանակվել է  Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Հրամանագրում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա)»:

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

երկրաշարժԱդրբեջանի տարածքում դեկտեմբերի 10-ի երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները, երկրաշարժն արձանագրվել է տեղի ժամանակով 22:40-ի սահմաններում Լենքորանից 12 կմ հյուսիս արևելք:

Տեղեկատվության համաձայն` 43 կմ խորության վրա ստորերկրյա ցնցումների ուժը կազմել է 3 բալ:

Ավերածություններ չեն արձանագրվել: