Յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ

ձերբակալվածԴեկտեմբերի 12-ին, ժամը 17.20-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են ստացվել, որ դեկտեմբերի 3-ին  ընկերության  մասնաճյուղերից մեկի փոստային բաժանմունքում դրամական միջոցների գույքագրում կատարելու արդյունքում արձանագրվել է 73.860 դրամի կոմերցիոն ապրանքների պակասորդ և 1.632.129 դրամի պակասորդ:
1955 թ. ծնված  Սոֆիկ Գ.-ն իր հայտարարություն-բացատրության մեջ նշել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, կորցրել է պահեստասենյակի և չհրկիզվող պահարանի բանալիները, որի մեջ եղել են վերը նշված գումարները:
Դեկտեմբերի 3-ին հատուկ մասնագետի օգնությամբ բացվել է պահարանը և պարզվել, որ նշված գումարները չկան:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սոֆիկ Գ.-ն 2011-2013 թթ. ընթացքում փոստային բաժանմունքում իրեն վստահված 73.860 դրամի կոմերցիոն ապրանքների և 1.632.129 դրամ գումարը յուրացրել ու ծախսել է անձնական կարիքների համար:
Սոֆիկ Գ.-ն միաժամանակ իր բացատրությամբ նշել է, որ գողության փաստը եղել է հորինված:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում  փաստի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

 Անկախ

Հայաստանի մարզիկները դեռ ժամանակ ունեն ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու

սոչի119562014-ի փետրվարի 7-ին Սոչիում կմեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը: Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու:
Դեռևս պարզ չէ, թե Հայաստանն այդ ստուգատեսում քանի մասնակից կունենա: Բանն այն է, որ օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական ցուցակը հարապարակվելու է հունվարի 20-ին: Դա նշանակում է, որ Հայաստանի մարզիկները դեռ ժամանակ ունեն ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու:
Առայժմ Հայաստանի համար վարկանիշ է ապահովել   միայն դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը:
Սպասվում է, որ մեր երկրի ևս երկու դահուկավազորդ վարկանիշը կլրացնի: Հավանական է, որ մեկ մասնակից էլ կունենաք դահուկավզորդուհիների պայքարում: Ակնկալվում է, որ Հայաստանից առնվազ մեկ մասնակից կլինի նաև լեռնադահուկային սպորտում:

Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

10914_am_3 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքը և հեռանկարները: Այս համատեքստում արծարծվել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:

Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման ավտոճանապարհի մի շարք հատվածներ՝ նորովի

Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրան,ավտոճանապարհ ՀՀ տրանսպորտի  և կապի  նախարարությունից Անկախին հայտնեցին, որ իրենք     2013թ.  հիմնանորոգել   և շահագործման  են հանձնել  Սիսիանի տարածաշրջանով  անցնող  միջպետական  նշանակության  Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական  նշանակության  ավտոճանապարհի 3.55 կմ ընդհանուր երկարությամբ առանձին ճանապարհահատվածները:

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերությունը:Կատարվել են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Անկախ

Դոլարը`405.25 դրամ

դոլարԴեկտեմբերի 17-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:

 Անկախ

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնվել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին

լս սուարեսSOCCER-Awards-1957Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում անցկացված Ֆուտբոլի երկրպագուների ընկերակցության մրցանակաբաշխությունում «Տարվա լավագույն խաղացող» անվանակարգի մրցանակը հանձնվել է «Լիվերպուլի» ուրուգվայցի 26-ամյա հարձակվող Լուիս Սուարեսին:

Նա Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունում դարձել է 17 գոլի հեղինակ և Եվրոպայի լավագույն ռմբարկուի համար սահմանված «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար պայքարում հավասարվել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դ-ր Էվելին Ֆարկասը

Էվելին ՖարկասըՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով  Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դ-ր Էվելին Ֆարկասը:

 

Այցի ընթացքում դ-ր Ֆարկասը հանդիպումներ կունենա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտական շրջանակների փորձագետների հետ: Այցը նախանշում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր ու զարգացող համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Դ-ր Ֆարկասն իր քննարկումներում անդրադարձ կկատարի երկու երկրների համար փոխշահավետ համագործակցության ոլորտներին, ինչպիսիք են՝ դաշնային ու խաղաղապահ գործողությունները, ուսուցումները Հայաստանի զինվորականների ու  Եվրոպական հրամանատարության ու Կանզասի ազգային գվարդիայի ուժերի մասնակցությամբ և տարածաշրջանային անվտանգությունը:

 Անկախ

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, բայց մառախուղ սպասվում է

մառախուղՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին  հայտնեցին, որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:
Երևանի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝• Օդի առավելագույն ջերմաստիճան   13.50C   (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -13.00C  (1941 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    0.20C

 

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գերծանրքաշային ըմբիշ Յուրի Պատրիկեևը վերդարձել է Հայաստանի հավաքական

Յուպատրիկեև8511Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի տարբեր տարքային խմբերի հավաքականներն այս օրերին ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Շուրջ 7 տասնյակ մարզվողներից 27-ը մեծահասակ ըմբիշներ են:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ պարապողների թվում է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը:
Երկար ժամանակ, շուրջ մեկ տարի Կրասնոդարում բնակվող գերծանրքաշային ըմբիշը չէր մարզվում: Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ նա  որոշել է հրաժեշտ տալ մեծ սպորտին, սակայն Լևոն Ջուլֆալակյանն այն կարծիքին էր, որ մարզիկն ինքն այդ մասին պետք է որոշում կայացնի:
Ուրախալի է, որ Պատրիկեևը վերդարձել է Հայաստանի հավաքական, մնում է, որ 2014-ի մրցաշրջանում նա դրսևորի կարողությունները, կրկին ուրախացնի մեր մարզասերներին:
Հայաստանի հավաքականի ըմբիշները մարզումները Ծաղկաձորում կշարունակեն մինչև  դեկտեմբերի 24-ը:
Թիմը հաջորդ ուսումնամարզական հավաքը սկսելու է հունվարի 12-ից:

Քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով վերականգնվել է 76 շքապատշգամբ

պատշգամբԵրևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ավարտվել են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման 2013 թվականի համար նախատեսված աշխատանքները:

Այս տարի առաջնահերթության կարգով ամբողջությամբ վերակառուցվել և ամրացվել է 35 շենքի 76 պատշգամբ: Դրանց մի մասը, նախապես մշակված նախագծի համաձայն, վերականգնվել է մետաղական կոնստրուկցիաներով, մի մասը՝ քարով:

Հիշեցնենք, որ շքապատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված յուրաքանչյուր, այդ թվում պատշգամբների խնդիրը, պետք է լուծի սեփականատերը և համատիրությունը: Սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովումը, քաղաքապետի հանձնարարությամբ ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ ծրագիրը  լինելու է շարունակական: 2014 թվականին նախատեսվում է վերականգնել ևս շուրջ 200 պատշգամբ:

 

 

Ռուսաստանը ձախողել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ծրագրերը. Կոնտակտ

4 (1)Դեկտեմբերի 17-ին Բաքվում ձախողվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի գնման պայմանագրի ստորագրումը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Պաշտոնապես փաստաթղթի ստորագրումը խաթարվել է Հունաստանի վարչապետ  Անտոնիս Սամարասի Բաքու չժամանելու պատճառով: Դեկտեմբերի 16-ին նրա ինքնաթիռը դեպի Բաքու թռիչքից 15 րոպե անց հարկադիր վայրէջք է կատարել մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով:

Ըստ կայքի՝ հունական Ekathimerini թերթը դեկտեմբերի  16-ին հաղորդել է, որ ռուսական “Գազպրոմ” գազային հսկան Աթենքին այլ շահավետ՝ DESFA-ի փոխարեն Հունաստանի գազաբաշխիչ պետական ընկերության՝ DEPA-ի գնման առաջարկ է ներկայացրել: Դեկտեմբերի 17-ին Հունաստանի մասնավորեցման գործակալության՝  HRADF-ի ղեկավար Կոնստանտինոս Մանիատոպուլոսը հայտարարել է, որ DEPA-ի մասնավորեցման գործընթացը հետաձգվում է, քանի որ ներկայում “Գազպրոմը” միակ շահագրգիռ կողմն է :

“Ռուսասատանը հայտարարել է, որ հետաքրքրվում է ցանկացած նոր հայտամրցույթին մասնակցությամբ: Սակայն միայն մեկ հայտատուով էլ մրցույթ չի անցկացվի”, -ասել է գործակալության ղեկավարը:

Հունաստանի իշխանությունները DESFA-ն Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝  SOCAR-ին վաճառելու գործարքին հավանություն էին տվել դեռ հունիսին:

 

Որպեսզի փրկեն կտրված ձեռքը, բժիշկները այն կարել են սրունքին

o_863409Երիտասարդ չինացին լուրջ արտադրական վնասվածք էր ստացել. կտրվել էր նրա ձեռքի թաթը: Որպեսզի փրկեն ձեռքը և հետո այն կարեն իր տեղում, բժիշկները սկզբում  մարմնի կորսված մասը կարեցին հիվանդի ոտքին: Վիրահատություն անմիջապես չէր կարելի անել, հարկավոր էր սպասել, որ հիվանդի վիճակը թույլ տա այդպիսի լուրջ վիրահատական միջամտություն կատարել:

Դեռ նոյեմբերին Սյաո Վեյը ֆաբրիկայում աշխատանքի ժամանակ զրկվել էր իր աջ ձեռքից: Նրան անմիջապես տեղափոխել են Չանդյե քաղաքի հիվանդանոց: Տեղի բժիշկները նրան առաջին անհրաժեշտ օգնությունն են ցույց տվել, սակայն հետագայում  անզոր են գտնվել:Որպեսզի փրկեն  ձեռքը, պետք էր   նրան տեղափոխել մարզային հիվանդանոց: Այսպիսով տղամարդուն տեղափոխեցին Չանշա քաղաք:

“Նրա վնասվածքը բավականին լուրջ էր: Բացի դրանից ձեռքի թաթը պոկված էր և  տափակած: Մենք մինչև ձեռքը տեղում կարելը, պետք է մշակեինք վերքը”, – պարզաբանել է Չանշա քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչը: Սակայն մինչ վիրահատության պատրաստվելը ձեռքի թաթը կարող էր ամբողջովին մահանալ և հնարավոր չէր լինի այն կարել իր տեղում: Որպեսզի խուսափեն դրանից , բժիշկները թաթը կարել են սրունքին:

Մեկ ամիս անց  Սյաո Վեյը ծանր վնասվածքից հետո համեմատաբար  վերականգնվեց, և նրա ձեռքը կարեցին իր տեղում: Վիրահատությունը անցել է բարեհաջող, գրում է  Health Newsline-ը:  Ընդ որում տղամարդը պետք է տանի ևս մի քանի վիրաբուժական միջամտություն, որից հետո կարված ձեռքը լիովին կվերականգնի գործառույթները:

Սյաո Վեյը հիշում է, թե ինչ սարսափ է ապրել, երբ հաստոցը կտրել է իր ձեռքը: Բարեբախտաբար գործընկերները  կողքին են եղել,   նրան անմիջապես տարել են հիվանդանոց: Վիրահատությունից հետո երջանիկ հիվանդը խոստովանել է .”Ես  չէի կարողանում պատկերացնել, թե ոնց եմ ապրելու առաց ձեռքի”:

Սա առաջին դեպքը չէ, որ չինացի վիրաբույժները նմանատիպ վիրահատություններ են կատարում : Այս տարի  ավելի վաղ նրանց հաջողվեց հիվանդին նոր քիթ կարել, երբ նա ենթարկվել էր ավտովթարի և երեսի վնասվածք էր ստացել: Նոր քիթը աճեցրել էին  նրա ճակատին:

Հոկտեմբերին հաղորդեցին  չինացի բժիշկների կատարած մի չտեսնված պլաստիկ վիրահատության մասին, երբ մանուկ հասակում հրդեհից այլանդակված դեմքով աղջկան նոր դմենք կարեցին. մաշկը աճեցրել էին նրա կրծքի վրա:

«Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» վերաբերյալ քննարկում Թեհրանում

Ցեղասպանության կոնվենցիա, 65-ամյակ,ՄԱԿԴեկտեմբերի 15-ին Թեհրանի Հայ ակումբի սրահում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի («ՀՈՒՍԿ») համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի  ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում:

Աշխատանքային այցով Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, իր գնահատանքի խոսքն ուղղելով միջոցառման կազմակերպման համար, նշեց. «Ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի ցավն է եւ Օսմանյան կայսրության տարիներին կատարված Հայոց Ցեղասպանության ճանաչումը պարտավորեցնող հանգամանք է մարդկության համար, որպեսզի նման ոճրագործություն այլեւս չկրկնվի»:

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ողջույնի խոսք ուղղեց հրավիրյալներին եւ անդրադարձավ  կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությանն ու այդ խնդրում  իրավաբան Լեմկինի  անժխտելի դերին:    Դեսպանը նաեւ նշեց, որ Հայոց Ցեղասպանությունը  հիմնավոր փաստարկ է հանդիսացել Լեմկինի կողմից տվյալ  կոնվենցիայի մշակման գործում:

Այնուհետեւ օրվա բանախոս Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի քաղաքական բաժնի անդամ, իրավագետ Սեւան Պետրոսյանը համապարփակ ներկայացրեց Ցեղասպանության կոնվենցիայի նախապատմությունը եւ անդրադարձավ Լեմկինի կատարած աշխատանքին, ինչպես նաեւ խաղաղ եւ պատերազմական պայմաններում այդ եզրույթի կիրառելիությանը: Բանախոսն անդրադարձավ նաեւ կոնվենցիայի որոշ դրույթներին  եւ նշեց, որ, թեեւ կոնվենցիան հաստատվել է Հայոց Ցեղասպանությունից տարիներ անց, սակայն այն կարելի է կիրառել նաեւ Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու հարցում:

Միջոցառման ավարտին ներկաներին օրհնության խոսք  ուղղեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Թեմակալ առաջնորդը, անդրադառնալով կոնվենցիայի կարեւորությանը, ցավով նշեց  այն հանգամանքը, որ այդ կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից մարդու իրավունքների հարգման առումով կարեւորագույններից է, որը, սակայն, հաճախ չի կիրառվում, քանզի այսօր եւս աշխարհում ականատես ենք նմանօրինակ վայրագությունների:

Միջոցառմանը ներկա էին Իրանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ եւ դիվանագիտական կորպուսի անդամներ, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, Թեհրանի հայոց թեմի  Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի, Թեմակալ առաջնորդի փոխանորդ Տ. Մակար ծ. վարդապետ Աշգարյանը եւ «Ալիք» հաստատության ներկայացուցիչները:

Անկախ

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը շնորհակալություն է հայտնել մարզական լրագրողներին` արդար և պրոֆեսիոնալ ընտրության համար

լջ7-11_4Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցման միջոցով որոշել է 2013-ի լավագույններին:

Եվ ահա, 10 արժանավորների խմբում 3-րդ հորիզոնականը զբաղեցրած հունհռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է լավագույն թիմ ճանաչված Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչներին, ի դեպ, որի գլխավոր մարզիչը նրա հայրը` օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն է:

Արսեն Ջուլֆալակյանը մասնավորոպես գրել է.«Շնորհավորում եմ հունահռոմեական ոճի ըմբծամարտի մեր ազգային հավաքականին, մարզիչներին և մարզիկներին` հերթական անգամ տարվա լավագույն թիմ ճանաչվելու կապակցությամբ, և հպարտ եմ, որ այդ թիմի ամդամ եմ: Անչափ հաճելի է, որ տարիներ շարունակ կարողանում ենք բարձր պահել մեր երկրի պատիվն ամբողջ աշխարհում:

Նաև շնորհակալություն մարզական լրագրողներին արդար և պրոֆեսիոնալ ընտրության համար»:

 

 

Հիշեցնենք որ, այսօր Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2013 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Իսկ լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական – թիմային առաջնությունում երրորդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը:

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Ադրբեջան, հրաբուխՆախորդ գիշեր Ադրբեջանի Շաբրանի շրջանի տարածքում հրաբուխ է ժայթքել:

Ինչպես “ԱՊԱ” գործակալությանը է հաղորդել Ադրբեջանի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ցեխային հրաբխագիտության բաժնի վարիչ Ադիլ Ալիևը, ինստիտուտն արդեն տեղյակ է այդ մասին: Ըստ նրա՝ ներկայումս ինստիտուտի աշխատակիցները արդեն մեկնել են այդ տարածք՝ համապատասխան հետազոտություններ անցկացնելու hամար: Ալիևն ընդգծել է, որ ներկայումս հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ մակերես է զբաղեցնում հրաբուխը և որքան ժամանակ է շարունակվել ժայթքումը:

Նա նշել է, որ հաճախ իրենք սխալ տեղեկություններ են ստանում քաղաքացիներից, ուստի պետք է սպասեն մասնագետների եզրակացությանը՝ միջադեպի մասին հստակ տեղեկատվություն տարածելու համար:

 Անկախ

Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

տանիքներ,սառցալեզվակներԵրևանի քաղաքապետարանից Անկախին տեղեկացրին, որ մայրաքաղաքում շարունակվում են  բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական  շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառալեզվակների հեռացման աշխատանքները: Արդեն հիմնականում բակային տարածքներում շարունակվող ձյան մաքրմանը զուգահեռ կատարվող այս գործընթացն իրականացվում է  հետիոտնի անվտանգ անցուդարձն ապահովելու և հնարավոր  վտանգը կանխելու նպատակով: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկայով և հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունն ու մայրաքաղաքի այն համատիրությունների աշխատակիցները, որոնց սպասարկման տարածքում են գտնվում տվյալ շենքերը:  Մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել  շենքերին անմիջականորեն հարող հատվածներով  անցուդարձից:

Անկախ

Պայքարը շարունակվելու է,տեսանյութ

դեմ եմՀՀ սահմանադրական դատարանի շենքի առջև ավարտվեց «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության բողոքի երթը, որին մասնակցում էին հարյուրավոր քաղաքացիներ, խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների  (ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ, ՀԱԿ) ներկայացուցիչներ:

Ցույցի մասնակիցները ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին հանձնեցին խմբակցությունների դիմումն ու նախաձեռնության հայտարարությունը։

Հակոբյանը հայտնեց, որ այսօրվանից դիմումին ընթացք կտրվի: Սակայն ՍԴ-ն երբ որոշում կկայացվի, հստակ չէ:

Երիտասարդ ակտիվիստներն իրենց ելույթներում ներկայացրեցին նախաձեռնության հայտարարությունը, ըստ որի պարտադիր բաղադրիչի գործադրումը նախատեսող «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքը  հակասում է ՀՀ Սահմանադրությանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները և առաջացնում է  սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերներ, խախտվում է սեփականության իրավունքը, կիրառվում է տարիքային և այլ բնույթի խտրականություն, խաթարվում է սերունդների համերաշխության սկզբունքը, նվազեցվում է ձեռք բերված սոցիալական պաշտպանության մակարդակը: Նշված բոլոր գործողություններն արգելված են Սահմանադրությամբ և այլն:

Մասնակիցներից մեկն իր ելույթում նշեց, որ օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից թեմայի վերաբերյալ  կատարած դիտարկումը Սահմանադրական դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ է: Եիիտասարդները կոչ արեցին ՍԴ-ին չենթարկվել այդ ճնշմանը, չմոռանալ իրենց պարտականությունների և երդումների մասին և կայացնել արդար որոշում:

Ավարտելով բողոքի երթը՝ մասնակիցները խոստացան, որ պայքարը շարունակվելու է, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել Սահմանադրական իշխանություն, իսկ այս ակցիան այդ պայքարի հերթական քայլերից մեկն էր:

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ձյուն, մերկասառույցՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Կոտայքի մարզի Հրազդան-Ջրառատ և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Լոռու մարզում Ալավերդի-Վանաձոր, Վայոց Ձորի մարզում Վայք-Զանգեր ավտոճանապարհներին (Սարավան գյուղի մոտ), Սյունիքի մարզում, բացի Մեղրի-Քաջարան ավտոճանապարհից, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Հայկական շախմատային դեսանտ Արաբական Միացյալ Էմիրություններում

25441 chessՏարեվերջին Հայաստանի տարբեր տարիքի շախմատիստ-շախմատիստուհիներին լուրջ փորձություն է սպասում: Դեկտեմբերի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքի մարզապալատում պայքարը կսկսեն պատանիների և աղջիկների աշխարհի առաջնության մասնակիցները:

Հայկական շախմատային դեսանտ է ուղարկվելու: Մինչև 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների առաջնություններում մեր երկրի պատիվը կպաշտպանեն 28 շախմատիստներ։ Խաղացողները շվեյցարական մրցակարգով անցկացնելու են 11 տուր։ Առաջնության տարբեր մրցաշարերի հաղթողների անունները հայտնի կդառնա դեկտեմբերի 28-ին։

 

Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագիրը

10913_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի («Doing Business») բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին:

Մասնավորապես, քննարկվել են «Doing Business-2014» շրջանակում ըստ պետական կառավարման մարմինների նախատեսված միջոցառումները, որոնք հնարավորություն են տալու բարելավել բիզնես միջավայրը ՀՀ-ում: Փաստաթղթի առնչությամբ մանրամասներով և դիտողություններով են հանդես եկել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով իրենց կառույցների մասով նախատեսված միջոցառումներին:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ևս մեկ անգամ համատեղ քննարկել հնչեցրած առաջարկությունները, որից հետո վերջնական լրամշակված փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Անկախ