2014 թվականի մեկնարկն ազդարարվեց տոնական հրավառությամբ

004 (2)Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ամանորյա միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:

ժամը 22:00-ից մեկնարկած համերգային ծրագրի շրջանակում, հրապարակում ներկա բազմաթիվ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին, իրենց ելույթներով ողջունել և շնորհավորել են հանրապետության հայտնի երգիչ-երգչուհիներ և էստրադային ու ժողովրդական համույթներ:

Տոնական ուրախ մթնոլորտը շարունակվել է մինչև ուշ գիշեր:

Իսկ կեսգիշերին, տոնական հրավառության ուղեկցությամբ, Հանրապետության հրապարակում ներկա քաղաքացիներն ու համերգային ծրագրի մասնակիցները դիմավորել են Նոր տարին:

Համերգային ծրագիրը շարունակվել է մինչև գիշերը ժամը 02:00-ն՝ հայտնի DJ-ների մասնակցությամբ կազմակերպված ամանորյա դիսկոտեկով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետաքրքիր փաստեր ձյան մասին

ձյունԵրբ փոքր ենք, մեզ թվում է, թե ձյան փաթիլները բացիկների վրա են նկարում գեղեցիկ տեսքով, սակայն  հետո ենք նկատում ու ապշում, թե բնությունն ինչպես  է յուրաքանչյուր փաթիլին անկրկնելի ձև ու տեսք տալիս: Դրանք հիմնականում լինում են 5 մմ տրամագծով:

-Պաշտոնապես գրանցված ամենամեծ փաթիլն ունեցել է 12 սմ տրամագիծ:

-1944-ի ապրիլին տեղացած ձյան փաթիլները նույնպես մեծ են եղել` գրեթե ափաչափ ու հիշեցրել են ջայլամի փետուր:

-Ձյան փաթիլները կշռում են 1 մգմ: Դրանք 95%-ով օդից են կազմված, ու դրանով է պայմանավորված, որ ցածր խտություն ունեն ու անկման ոչ մեծ արագություն (միջինը` 0,9 կմ/ժամ):

Մենք համոզված ենք` սովորաբար փաթիլը սպիտակ գույն է ունենում: Սակայն արկտիկական ու լեռնային շրջաններում պատահում է, որ այն լինում է վարդագույն կամ անգամ կարմիր` պայմանավորված տարբեր օրգանիզմներով, ասենք` ջրիմուռներով: Բազմիցս է դիտվել գունավոր ձյան տեղում. երկնագույն, կանաչ, մոխրագույն: 1955-ին Կալիֆոռնիայում կանաչ ձյուն է տեղացել` ֆոսֆորագույն երանգով: Այն մարդիկ, որոնք փորձեցին դրա համը, շուտով մահացան, իսկ ովքեր ձեռքով դիպան դրան` ցան և ուժեղ քոր ունեցան:

-1969-ին Շվեդիայում Ամանորին երկնքից սև ձյուն տեղաց:

– 2001-ին Կոլորադոյում ձմերուկի համով  ու գույնով ձյուն իջավ: Այն  ջրիմուռներով էր ներկվել:

Ի դեպ, ձյան փաթիլն իջնելիս «երգում» է, այսինքն` ձայն արձակում, որը մարդու ականջի համար անորսալի է, սակայն մասնագետներն ասում են, որ այդ ձայնը ձկների համար շատ տհաճ է: Իսկ ոտքերի տակ ձյան ճռռոցն առաջանում է փաթիլների ասեղների կոտրվելուց: Գերմանացի օդերևութաբաններին հաջողվել է հաշվել, թե քանի սեպտիլիոն փաթիլ է իջնում (այս թիվը 24 զրո ունի): Եվ այդքանի մեջ երկու միանման փաթիլ երբեք չի լինում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի շնորհավորական հեռուստաուղերձը

սերժ սարգսյան,նոր տարի

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ:

Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ:

Մենք շարունակեցինք և հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը: Այստեղ մեր համագործակցությունը Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ոչ միայն չի թուլանալու, այլև խորանալու է: Մեր նպատակն անփոփոխ է, և ուզում ենք, ի դեմս Հայաստանի, տեսնել արդիական պետություն՝ ամուր հասարակական հարաբերություններով և կայացած իրավական համակարգով:

Խոստովանենք, որ անցնող տարին նաև փորձությունների տարի էր: Չնայած բոլոր դժվարություններին` մեզ հաջողվեց իրականություն դարձնել աշխատավարձերի և կենսաթոշակների պարբերական բարձրացման` խոստացված քաղաքականությունը: Մենք գտանք հիմնարար լուծումներ, որոնք կգործեն ոչ միայն գալիք տարի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Համոզված եմ, որ այդ հույսերի և ծրագրերի իրականացումը մեր ձեռքբերումն է: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր ակնկալիքները, իր ծրագրերը, իր հոգսերն ու իր երջանկությունը: Ոմանք սպասում են բանակից որդու վերադարձին, ոմանք՝ իրենց օջախի շինարարության ավարտին են լծվել, ոմանք՝ նորածին մանկան ճիչն ու բերկրանքն են ակնկալում և այսպես շարունակ: Մաղթում եմ, որ Հայաստանի ամեն մի ընտանիք նոր՝ 2014 թվականին կարողանա կյանքի կոչել իր երազանքները: Յուրաքանչյուր երջանկացած ընտանիք հավաքականորեն ավելի ուժեղ է դարձնում մեր երկիրը, ավելի լավատես է դարձնում մեզ բոլորիս:

Ցանկանում եմ, որ լավատեսական տրամադրություններով և լուրջ ծրագրերով մտնենք 2014 թվական. առավել ևս, դրա հիմքերն ունենք, և դրանք մեզնից յուրաքանչյուրի մեջ են: Ինչպես տրամադրվենք ու աշխատենք, այնպիսի արդյունքներ էլ կունենանք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավանդույթի համաձայն՝ այսօր մենք բաժակ ենք բարձրացնելու հայրենիքի զինվորների համար, ովքեր այս պահին ցրտաշունչ լեռներում հսկում են սահմանները: Պաշտպանում են իրենց ու մեր լեռները: Պաշտպանում են իրենց ու մեր երազանքները: Պաշտպանում են հաղթանակած երկիրն ու ազգային իղձերը:

Չեմ կասկածում, մենք մեր վարքով ու աշխատանքով արժանի ենք լինելու նրանց ու մեր բարձր նպատակներին: Շենացնելու ենք մեր գյուղերն ու քաղաքները, ծաղկեցնելու ենք մեր հողի ամեն մի քառակուսի մետրը, օտար եզերքներից տուն ենք վերադարձնելու մեր հարազատներին: Մենք դա կարող ենք և անելու ենք միասին: Իսկ նոր տարին մեզ հաղորդելու է նոր լիցքեր և կրկնապատկված եռանդ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ նաև Արցախի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր անցնում են ծանր փորձությունների միջով: Նրանց ցավը բոլորիս ցավն է: Այս տոնական օրը աղոթենք ու հավատանք, որ վաղը՝ գալիք 2014 թվականին, նրանց սպասվում են խաղաղություն և հաջողություն: Եվ նրանց երջանկությունը նույնպես լինելու է բոլորինս:

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը մաղթում եմ ամենայն բարիք: Առողջություն ձեզ, ձեր զավակներին ու ձեր ծնողներին:

Շնորհավո՛ր Ամանոր և գալիք Սուրբ Ծնունդ:

Իսրայելը ազատ է արձակել 26 պաղեստինցի բանտարկյալների

palestinian-prisonersԻսրայելը որպես բարի կամքի դրսևորում երկուշաբթի օրը ազատ է արձակել 26 պաղեստինցի բանտարկյալների:

Շաբաթ օրը Բենյամին Նաթանյահույի գրասենյակը այս մասին հայտարարելիս նշել է, որ այս կերպ իրենք նպատակ ունեն վերսկսել դիվանագիտական գործընթացը:

Պաղեստինցի պետական գործիչ Մահմուդ Աբասը Արևմտյան Ափի Ռամալլա քաղաքում ողջունել է ազատված 18 բանտարկյալների:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջիմ Քերին չորեքշաբթի օրը կայցելի Երուսաղեմ և Ռամալլա՝ փորձելով միջնորդել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցություններին:

 Անկախ