Կրիշտիանու Ռոնալդուն և Նադին Անգերերը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և ֆուտբոլիստուհի

Կրիշտիանու ՌոնալդուՇվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մրցանակաբաշխությունը:

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց 2013-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակը:

Նա այդ պարգևին  արժանացավ երկրորդ անգամ: 28-ամյա ֆուտբոլիստը լավագույն էր ճանաչվել նաև 2008-ին, երբ խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Մրցանակը ստանալիս նա երկար ժամանակ ուրախությունից արտասվում էր:

Գերմանիայի կանանց հավաքականի դարպասապահ Նադին Անգերերը ճանաչվեց 2013-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի:

Գերմանիայի հավաքականի կազմում անցյալ տարի Եվրոպայի չեմպիոն դարձած 35-ամյա մարզուհին առաջին անգամ արժանացավ նման պատվի:

 

Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է փակ սահմանների բացումից. Թոմաս դե Վալ

 Թոմաս դե Վալ«Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վալը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությանը երկարաժամկետ առաջընթաց չի սպասվում այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները և Հայաստանը չի վերածվել տարածաշրջանային շուկայի, ենթակառուցվածքքային և կոմունիկացիոն խաչմերուկի: «Ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարներին, ապա խնդիրը գոյություն ունեցող պոտենցիալը առավելագույնս օգտագործելն է: Օրինակ՝ կարելի է մի քանի խոշոր օլիգարխների ստիպել հարկ վճարել, իրենց շահույթից մաս հատկացնել պետությանը, զբաղվել փոքր ձեռնարկատիրությունների զարգացմամբ, վերացնել մոնոպոլիան: Սակայն սա նաև կապված է քաղաքական հարցերի հետ, քանի որ խոսքը իշխանությունների ընկերների, բարեկամների, քաղաքական վստահելի հենարանի մասին է»,-նշել է դե Վալը:

Բրիտանացի վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի բոլոր նախագահները մանևրելու սահմանափակ հնարավորություն են ունեցել, և հենց դրա շնորհիվ է, որ Ռուսաստանն ու արտաքին մյուս դերակատարները ճնշման լծակներ ունեն հայկական իշխանությունների վրա:

 

 Անկախ

25 օր առաջ բանակ զորակոչված զինվորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ (լրացված)

 Մհեր ԽլղաթյանԱյսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում նշված զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը: Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում են, որ նա զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր և զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորել ոմն Արմանը և Նարեկը: Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո, տեսնելով որ չեն կարողանում զինվորին անհրաժեշտ բժշկակյան օգնություն ցուցաբերել, նոր տեղափոխում են Երևան: Մհերը բանակ էր զորակոչվել 2013թ դեկտեմբերի 18-ին, Կենտրոնի զիմկոմիսարիատի կողմից և նա բնակվում է Նորք Մարաշ վարչական շրջանում՝ քրոջ և տնային տնտեսուհի մոր հետ, իսկ հայրը գտնվում է արտասահմանում: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Փաստաբան Ալումյանը խնդրել է հետաձգել Բուդաղյանների գործով իր բողոքի դատաքննությունը

Հայկ-Ալումյան-300x202Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում 2013թ.-ի հունիսի 1-ին տեղի ունեցած  կրակոցների հետեւանքով զոհված Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:

Հայկ Ալումյանը դատարանում բողոքարկում է նախաքննությունն իրականացնող մարմնի կայացրած` Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը` նրա մահվան պատճառով եւ Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Բողոքի քննության ընթացքում փաստաբան Ալումյանը միջնորդել է դատարանին պարտավորեցնել նախաքննության մարմնին, որպեսզի իրեն տրամադրեն նախաքննության ողջ նյութերը, ինչով էլ փաստաբանը մտադիր է ապացուցել իր բողոքի հիմնավորվածությունը:

Փաստաբանը բազմիցս պնդել է, որ նախաքննության մարմինն ու դատարանն անում են ամեն ինչ, որպեսզի այդ նյութերը չներկայացվեն, սակայն գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանը փաստաբան Հ. Ալումյանին տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը դատարանին է ներկայացրել քրեական գործի 10 հատորների ցանկերի պատճենները եւ առաջարկեց դրանք ուսումնասիրել և դատարանին հայտնել, թե ինչ նյութեր են անհրաժեշտ փաստաբանին: Փաստաբանը կես ժամ ժամանակ խնդրեց ցանկին ծանոթանալու համար, այնուհետեւ դատարանին հայտնեց, որ աշխատանքը ծավալուն է եւ ներկայացված ցանկն ամբողջական հետազոտելու համար անհրաժեշտ է 1-2 օր: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

Անկախ

Նեչիրվան Բարզանին կայցելի Բաղդադ

Նեչիրվան ԲարզանիՀյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար շրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանին կայցելի Բաղդադ քննարկելու Թուրքիա նավթ արտահանելու հարցը: Այցի մասին գրավոր կերպով տեղեկացվել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին: Քրդական ինքնավարության ներկայացուցիչ Սեֆին Դիզային «Անադոլու» գործակալության հետ զրույցում նշել է, որ իրենք հավատարիմ են Իրաքի սահմանադրությանը և 2013 թվականի դեկտեմբերի 25-ին Բաղդադի հետ կնքված համաձայնագրին: Նշելով, որ երկրի հարստությունը պատկանում է Իրաքի ժողովրդին, Դիզային հույս է հայտնել, որ Էրբիլն ու Բաղդադը համաձայնության կգան նավթի արտահանման հարցի շուրջ:

Անկախ

 

Թուրքիային ամայի տարի է սպասվում

Թուրքիա, ամայի տարիՍտամբուլի տեխնիկական համալսարանի օդերևութաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Միքդատ Քադըօղլուն կարծիք է հայտնել, որ տեղումների սակավության պատճառով Թուրքիային ամայի տարի է սպասվում: «Տեղումներ, իհարկե, կլինեն, սակայն խնդիրն այն է, որ շոգը անձրևներ կբերի Սևծովյան ավազանում, իսկ ահա Էգեյան և Միջերկրածովյան ավազաններում սպասվում է առանց տեղումների տարի»,-նշել է Քադըօղլուն: Վերջինս հայտնել է, որ երկրի Անատոլական շրջաններում ցանկալի է, որ ձյուն տեղա, քանի որ այստեղ ջրամբարների ջրի մակարդակը բավական նվազել է:

 

Անկախ

Թուրքիայի հզորացումը անհանգստացնում է որոշ երկրների

Ահմեդ ԴավութօղլուԻնչպես գրում է թուրքական «Սաբահը»՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի հզորացումը անհանգստացնում է Անգլիային, Ֆրանսիային և մյուս պետություններին: Նրա խոսքերով՝ վերջին 11 տարիներին տարածաշրջանում և աշխարհում Թուրքիայի ուժեղացումը որոշ պետությունների շահերից չի բխում:
Դավութօղլուն, խոսելով Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի մասին, կատարվածի համար մեղադրել է արտաքին ուժերին: Նա նաև նշել է, որ Թուրքիան պետական կառավարման լավ փորձ է ձեռք բերել դեռ Օսմանյան կայսրության գոյության ժամանակաշրջանում: «Թուրքիայի իշխող կուսակցությունը մի շարք խնդիրների հետ է բախվել, և վերջին իրադարձությունները չեն ազդի նրա գործունեության վրա»,-նշել է Դավութօղլուն:

Անկախ

Հայաստանի զինված ուժերը վտանգ են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության համար. Էլմար Մամեդյարով

էլմար մամեդյարովԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «ադրբեջանական տարածքներում» Հայաստանի զինված ուժերը վտանգ են ներկայացնում տարածաշրջանի խաղաղության, կայունության և զարգացման համար: «Կայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հասնելու միակ ճանապարհը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է, ինչպես նաև մոտ միլիոնի հասնող փախստականների վերադարձը իրենց հայրենի հողեր և նրանց իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Մամեդյարովը իտալական լրատվամիջոցների հետ զրույցում:

Անկախ

Ադրբեջանի ՊՆ նախարարը Ֆրանսիայում է

Զաքիր ՀասանովԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Հասանովը այցի շրջանակներում կհանդիպի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի, Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ էդուար Գիյոյի, ինչպես նաև ռազմաարդյունաբերությամբ զբաղվող ֆրանսիական մի շարք ընկերությունների հետ: Հասանովը նրանց հետ կքննարկի երկկողմ համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային անվատանգությանն առնչվող հարցեր:
Բացի այդ՝ ակնկալվում է ռազմական համագործակցության երկկողմ համաձայնագրի ստորագրում: Հասանովի այցը կտևի մինչև հունվարի 14-ը:

Անկախ

Վարչապետը տոնական ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

տիգրան սարգսյանԱմանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:
«Զանգվածային լրատվական միջոցների դերն այսօր Հայաստանի Հանրապետությունում չափազանց կարևոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման գործում դուք ստանձնել եք բարդ և պատասխանատու գործառույթ: Դժվար է պատկերացնել քաղաքացիական հասարակության կայացումն առանց ձեր գործուն մասնակցության, հաջողություններն այդ բնագավառում պայմանավորված են լինելու նաև ձեր արդյունավետ աշխատանքով: Հաճախ մենք խոսում ենք պատասխանատու ԶԼՄ-ների մասին, քանի որ դուք նույնպես իշխանություն եք և կարողանում եք հասարակության մեջ ստեղծել տրամադրություններ, առաջ քաշել նոր գաղափարներ և, ինչու ոչ, առաջնորդել մեր հասարակությանը: Այդ տեսակետից, կարևորում եմ այն հաջողությունները, որոնք արձանագրում ենք լրատվական դաշտում, մանավանդ, երբ տեսնում ենք խորը վերլուծական նյութեր, որոնք կարևոր են քաղաքացիական հասարակության կառուցման գործում: Այդ բնագավառում ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ: Մաղթում եմ, որ 2014 թվականը մեզ բերի սեր, համերաշխություն, խաղաղություն և որ այս տրամադրություններն առաջին հերթին դուք տարածեք մեր հասարակության շրջանում»:
ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով, հուշանվերով՝ անվանական ժամանացույցով, և վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ:

***
ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանին և նրա տիկնոջ` Գոհար Վարդանյանին նվիրված «Հերոս անլեգալ (ծպտյալ) հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ. «Հպումը լեգենդին» շարունակվում է…» գրքի համար Տիգրան Սարգսյանը գրող, հրապարակախոս, լրագրող Գուրգեն Խաժակյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Գուրգեն Խաժակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ պետության կողմից ցուցաբերված մեծ գնահատանքի համար և կարևորել, որ պարգևը հանձնվում է Գևորգ Վարդանյանի 90-ամյա հոբելյանի նախաշեմին:
Անկախ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին:

Աշխարհի լավագույն կոնսերվատորիաներում ուսանած Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, արժանացավ բազմաթիվ միջազգային մրցանակների՝ զարգացնելով նաև հայրենի երաժշտարվեստը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արամ Ղարաբեկյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

Անկախ

Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ

ադրբեջանցի մոջահեդԲաշար Ասադի վարչակարգի դեմ մարտնչող “Իրաքի և Շամի իսլամական պետություն” խմբավորման զինյալ, ադրբեջանցի մոջահիդ Ազադը` “Աբդուրահման” մականունով, սպանվել է սիրիական բանակի զինյալների կողմից: Այս մասին հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով մոջահիդներին պատկանող կայքերին:

Այդ նույն աղբյուրի համաձայն`նա ծնունդով Սումգայիթից էր, բռնցքամարտի գծով սպորտի վարպետ: Նշվում է նաև, որ Աբդուրահամ մականունով հայտնի ադրբեջանցի մոջահիդի ընտանիքը ներկայումս Սիրիայում է: Նրա եղբայրը ևս կռվում է զինյալների շարքերում:

Նշենք, որ վերջերս գրանցվել են ադրբեջանցի մոջահիդների սպանության ևս մի քանի դեպք:

Անկախ

Ապարանում, Աշոցքում և Սևանում տեղում է թույլ ձյուն

ավտոճանապարհներ, ձյունՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական  ծառայությունը Անկախին տեղեկացնում է, որ

հունվարի  13-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության  որոշ շրջաններում՝ Ապարանում, Աշոցքում և Սևանում, տեղում է թույլ ձյուն:

Որոշ տարածաշրջաններում (Ապարան, Ստեփանավան, Գուգարք, Սևան, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Մարալիկ) ուժեղ քամի է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Անկախ

 

 

Չեխիա մեկնողներին մուտքի արտոնագրեր կտրամադրի Լեհաստանի դեսպանությունը

շենգենԵրևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. հունվարի 10-ից ստանձնել է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև՝ Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Չեխիայի Հանրապետության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:     Չեխիան Սլովենիայից և Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթն իրականացնում է Լեհաստանը:   Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Բացառություն են կազմում Ազգային` D տեսակի արտոնագրերը:   Ըստ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հաղորդագրության՝ հունվարի 10-ից Հայաստանի քաղաքացիները, ովքեր մեկնում են Չեխիայի Հանրապետություն մինչև 90 օր ժամանակահատվածով, պետք է արտոնագրային դիմումը ներկայացնեն Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն, այլ ոչ թե՝ Թբիլիսիում Չեխիայի Հանրապետության դեսպանություն:

Անկախ

Պարտականությունների կատարումը ստանձնել է պրոռեկտորը

երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը:

Անկախ

Դոլարը սկսեց իջնել

դոլարՀունվարի 13-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.75 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.75 դրամ:

 Անկախ

Ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել են և վնասվածքներ պատճառել

ծեծկռտուքՀունվարի 11-ին, ժամը 20.30-ին, 1980 թ. ծնված Արտեմ Կ.-ն ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի բնակիչներ` 1987 թ. ծնված Գոռ Մ.-ն, 1989 թ. ծնված Տարոն Մ.-ն և 1957 թ.ծնված Վարազդատ Մ.-ն ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն ու պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Սամսոն Պ.-ն կամավոր հանձնել է նռնակ` պայթուցիչով, և տարբեր տրամաչափի փամփուշտներ

նռնակ է հայտնաբերվելՈստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 11-ին, ժամը 17.00-ին, 1963 թ. ծնված Սամսոն Պ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, և տարբեր տրամաչափի 221 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ավտոպատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարՀունվարի 11-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարից հետո «Ֆորդ Տրանզիտ»-ին է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Տոյոտա»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Լադա-110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը, «Լադա-110»-ի ուղևորը և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 12-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արարատի մարզի Դիտակ գյուղի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 11-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի քերծվածք, սրունքների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունվարի 9-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ Աննա Ա.-ն նշված վնասվածքը ստացել է հունվարի 9-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «ԳԱԶել» և «ԼԱԶ» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 107 դեպքից բացահայտվել է 99-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 19, յուրացման կամ վատնման` 3, շորթման` 1 և խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 36 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, խարդախության 1 և գողության 8 դեպք:
Անցած 12 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 74 պատահար. 11 մարդ զոհվել է, 117-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ