Կիևյան կոտլետներ

Կիևյան կոտլետներՍա նորություն չէ ու ամեն մեկն իր բաղադրատոմսով է պատրաստում այն: Ահա մի տարբերակ ևս:

 Բաղադրությունը

2-3 կտոր հավի փափկամիս

200 գ կարագ

պաքսիմատ

70 գ սամիթ, մաղադանոս (ըստ ցանկության)

4-5 ձու:

Պատրաստման եղանակը

Հավի  փափկամիսը կտրել, սննդի համար նախատեսված թաղանթի մեջ փաթաթել ու տրորել թեթևակի, որպեսզի միսը չպատռվի: Ապա կարագը փափկացնել ու  կտրտած կանաչու (սամիթ, մաղադանոս) հետ խառնել: 1 կգ փափկամսին հարկավոր է 200 գ կարագ, 70 գ կանաչի:  Ստացված զանգվածից հարկավոր է երշիկանման կտորներ պատրաստել դնել սառնարանը, որ սառչի:

Միսը համեմել աղով ու պղպեղով,  մեջտեղում դնել կարագից պատրաստված «երշիկները»: Շարունակությունը կարդալ հետևելով հղմանը:

Անկախ

Հրդեհ Լոռու մարզում

հրդեհ,գուգարքՀունվարի 12-ին, ժամը 03.44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 114 շենքի դիմաց` նախկին տաքացուցիչների գործարանի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց 117 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.40-ին: Մասամբ այրվել են Ս. Գ.-ին պատկանող տաքացուցիչների գործարանի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ, առաստաղը՝ 4 քմ և պատերի երեսպատումը՝ 6 քմ:

Անկախ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ավտոճանապարհ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական  ծառայությունից Անկախին հայտնեցին, որ   հունվարի 12-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության Կոտայքի տարածաշրջանում թույլ ձյուն է  տեղում  :


Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ավտոպատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին

ավտոպատահար

Հունվարի 12-ին, ժամը 08.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ի մոտակայքում, «Լադա 110» մակնիշի 88ՕՍ004 պ/հ (վարորդ՝ Հ. Վ. ծնվ. 1976թ.) ավտոմեքենան բախվել է Վոլկսվագեն» մակնիշի 91ՕD009 պ/հ (վարորդ՝ Հ. Խ. ծնվ. 1983թ.) և «Մերսեդես» մակնիշի 76AԼ777 պ/հ (վարորդ՝ Ա. Գ. ծնվ.1984թ.) ավտոմեքենաներին, ինչից՝ «մերսեդես»-ի ուղևոր Ա. Ս.-ը (1951թ.), «Լադա»-ի վարորդ Հ.Խ.-ը և ուղևոր Մ. Մ.-ը (ծնվ. 1982թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից

Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել «Շիրակ կենտրոնը»: Խնդրով մտահոգ, քրեակատարողական հիմնարկության սոցաշխատակիցները ևս դիմել են մեր կազմակերպությանը: Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել: Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեև Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից: Իհակե, անտրամաբանական է ստացվում, առավել ևս՝ անհասկանալի և հակամարդկային: Լավ, բա մարդը սահմանված պատժաչափը կրելուց հետո որտե՞ղ է բնակվելու: Ավելացնենք նաև, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ՝ 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշումը կարծես թե ընդունվել է ավելի շուտ անօթևան քաղաքացիներին բնակարաններից զրկելու, քան թե նրանց բնակարանային խնդիրները լուծելու համար: Անօթևան դատապարտյալ կնոջ բնակարանային թնջուկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Անկախ