Թուրքիայում կրոնական ազատությունները հետընթաց են ապրում

ԹուրքիաԱմերիկայում տեղակայված «PEW» հետազոտական կենտրոնը վերջին վեց տարվա տվյալների համաձայն «Աշխարհում կրոնական ազատություններն ու սահմանափակումները» թեմայի շուրջ մի ուսումնասիրություն է կատարել՝ անդրադառնալով նաև Թուրքիայում տիրող վիճակին: 2007-2013 թվականների ընթացքում անցկացված ուսումնասիրության մեջ հաշվի են առնվել երկու հանգամանքներ՝ պետական և հասարակական սահմանափակումներ:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ Թուրքիայում կրոնական ազատությունների և սահմանափակումների վիճակը, ըստ վերոնշյալ երկու հանգամանքների, գնահատվել է որպես փոփոխական: Ընդհանուր առմամբ վեց տարվա ընթացքում երկրում կրոնական սահմանափակումների ցուցանիշը բավական բարձր է: Մասնավորապես պետական սահմանափակումների ցուցանիշը տատանվել է բարձր և շատ բարձր կատեգորիաների միջև, իսկ հասարակականը գնահատվել է բարձր:
Գլխավորապես հիշյալ երկու հանգամանքների վրա հիմնված կրոնական սահմանափակումները աճել են աշխարհի երկրների 61 տոկոսում, իսկ 29 տոկոսում այս հարցում առաջընթաց է գրանցվել:

 Անկախ

Դեսպան Ղազարյանի այցը Բարի

Դեսպան Ղազարյանի այցը ԲարիՀունվարի 11-ին Իտալիայի Բարի քաղաքում տեղի ունեցավ հայկական խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում: Խաչքարը զետեղվել է ի խորհրդանշումն հայ ժողովրդի երախտագիտության Բարիին և իր բնակիչներին, որոնք 1915-1922թթ. ընդունել են Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայերի:

Արարողությանը մասնակցեցին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Բարիի քաղաքապետ Միկելե Էմիլիանոն, Իտալիայի Հայերի Միության նախագահ, պրոֆեսոր Պայքար Սիվազլյանը, Բարիում հայ համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը և մեծ թվով Բարիի քաղաքացիներ ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը խոսքով հանդես եկավ դեսպան Ղազարյանը, ով իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ հայկական խաչքարի տեղադրումը Բարիում` մի քաղաքում, որն ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված հայերին, հայերի և Հայաստանի երախտիքի խորհրդանիշն է: Դեսպան Ղազարյանը նաև նշեց, որ Բարիի քաղաքապետի և քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը` համամարդկային  արժեքներին հավատարիմ մնալու և քաղաքական խիզախության վառ օրինակ են` հանուն ցեղասպանությունների կանխարգելման և ժխտողականության դատապարտման միջազգային գործընթացի:

Քաղաքապետ Էմիլիանոն իր ելույթում նշեց, որ երջանիկ է գտնվելու այս վայրում: Քաղաքապետը հավելեց, որ խաչքարի տեղադրումը` ընդամենը մի փոքր, բայց, այդուհանդերձ, կարևոր և արժանավոր քայլ էր` պատմական արդարության վերականգնման դժվարին ճանապարհին: Նա իր հերթին իր և համաքաղաքացիների երախտիքի զգացմունքն արտահայտեց տեղի հայ համայնքին, որը ջանքեր չի խնայում հանուն Բարիի զարգացման ու բարօրության:

Տոնակատարությունը շարունակվեց Բարիի քաղաքային խորհրդի դահլիճում, ուր տեղի ունեցավ բարիահայ բանաստեղծ` գրականության ասպարեզում 1953թ. Նոբելյան մրցանակի թեկնածու Հրանտ Նազարյանցի անվան հետազոտական կենտրոնի և քաղաքապետարանի մրցանակաբաշխության արարողությունը:

Իտալիայում ՀՀ դեսպանը և քաղաքապետ Էմիլիանոն պարգևներ հանձնեցին պրոֆեսոր պրոֆեսոր Գեղամ Ջ. Բոլոյանին` Աղավնի Պողոսյանի Արյան կանչը և Հուշեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին աշխատությունների թարգմանության համար:

Տոնակատարության շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Ս.Ղազարյանը հարցազրույց է տվել իտալական հանրային RAI հեռուստատեսության նորությունների ծրագրի թղթակցին, որում անդրադարձել է Բարիում հայկական խաչքարի տեղադրմանը, Բարիի քաղաքային իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին և, այդ համատեքստում, ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը, հավելելով, որ Բարիի հետ  փոխգործակցության նոր էջ է բացվում, որն իր մեջ կընդգրկի տնտեսական, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության այլ ոլորտները:

Անկախ

Արդյո՞ք Աբդուլահ Գյուլը կդառնա Թայիփ Էրդողանի մրցակիցը

Թուրքիա, Աբդուլահ Գյուլ, թանգարանԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նախագահական Չանքայա պալատում, ընդունելով Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորին, մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Հաշվի առնելով, որ այս տարի Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում, հարցերը հիմնականում առնչվել են այս թեմային: «Արդյո՞ք մրցակից լինելու եք վարչապետ Էրդողանի համար» հարցին Գյուլը հետևյալ պատասխանն է տվել. «Այս հարցին պատասխանելու համար շատ վաղ է, առջևում դեռ շատ օրեր կան: Երբ ժամանակը գա, բոլորդ կտեսնեք»:

 

 Անկախ

Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում 11 երեխա և մեկ չափահաս կին տառապում են վարակիչ հիվանդությամբ

1389790060_hivandutyun-1«Շիրակ կենտրոնի» աշխաակիցները երկու օր առաջ, վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարան, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր: Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ էր արվել լրագրողներին լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարցնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ և հակահիգենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին:

1389790123_hivandutyunԷլեկտրոնային մի շարք պարբերակնների լրագրողների՝ հանրակացարանում բնակվող երեխաների և մեծահասակների, վարակիչ հիվանդությամբ տառապելու մասին «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի մասին հարցերին ի պատասխան, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը ընդամենը զարմանալով ասել էր, որ այդ հանրակացարանում գրեթե բնակիչ չկա: Իսկ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանն էլ, թե. «Գյումրիի 2-րդ հանրակացարանում բնակվող 40 հոգուց ընդամենը մեկ ընտանիքի երկու երեխայի մոտ են հայտնաբերվել մաշկային հիվանդության ախտանշաններ՝ վերքեր եւ ցան, վերցվել է քսուք եւ կատարվում է համապատասխան հետազոտություն»։
Այսօր «Շիրակ կենտրոնի» հնչեցրած վերոհիշյալ ահազանգի հետքերով տվյալ հանրակացարն էր գնացել «Ցայգ» հեռուստառադիոընկերության լրագրողները: Ստորև ներկայացնում ենք նրանց կողմից պատրաստած հրապարակումը ամբողջությամբ և լուսանկարները:
«Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: 11 երեխա և մեկ չափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում: Մուրադյաններն են ախտակիրները: 1525130_715893585087826_1795203562_nԱմեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից, 5 երեխայի մայր, 23 ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը: Եղունգները փտել, թափվել են: Մուրադյանները սկզբում գնացել են Ինֆեկցիոն, այնուհետ մաշկային հիվանդանոց: Ստացել համապատասխան ցուցումներ ու վերադարձել տուն: Մեր նկարահանման պահին հիվանդներին այցելեցին նաև տարածքային երկրորդ պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկները: Ներկա պահին որևէ պատասխանատուի կողմից հստակ քայլ չի ձեռնարկվում: Հյուր եկած մասնագետն ասում է, նրանց ինչ-որ տեղ ուղեգրելն իրենց գործը չէ: 1609693_715893451754506_690638475_nՄուրադյանները պետք է մեկ անգամ ևս այցելեն պոլիկլինիկա, հետազոտվեն, արդյունքների պարզ դառնալուց հետո նոր իրենք կքննարկեն, թե ինչ է պետք անել: Երեք տարեկան Արամն ամբողջ օրն այսպես քորում է ոտքերը՝ վարակն ավելի տարածելով: Կոմունալ որևէ հարմարություն չկա, որ փոքրիկներին կարողանան մաքուր և միմյանցից մեկուսացած պահել: Բժիշկն ասում է, ինքը թարախային մաշկաբորբ էլի է տեսել, բայց որ հիվանդությունը նման դրսևորումներ ունենա, չի հանդիպել: Մասնագետներն եկան, նայեցին, խորհուրդներ տվեցին: Ընդամենը: Մուրադյանները մնացին մենակ՝ իրենց անհայտ հիվանդության, ախտահարված փոքրիկների և անհայտության մեջ: Դեղորայքը նշանակած բժշկի անուն ազգանունը չէին իշում: Նաև նշեցին, որ իրենց հիվանդության մասին մասնագետը ոչինչ չի ասել, ոչ գիտեն ինչ հիվանդ են, ոչ էլ գիտեն, սա ինչ տեսակի վարակ է ու ինչ հետևանք է ունենալու»:

 Անկախ

Աշխարհի կիմանա ճշմարտությունը 1915 թվականի մասին. Թայիփ Էրդողան

Թայիփ ԷրդողանԻնչպես հաղորդում է թուրքական «TRT Haber»-ը, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երկրի դիվանագետների հետ համատեղ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը 1915 թվականի դեպքերի մասին: Վարչապետի խոսքերով՝ այժմ տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար անհրաժեշտ է հաճախ դիմել պատմությանը: «Պատմությունը մոռանալը հանցագործություն է»,-ընդգծել է Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիան հետևողականորեն նախապատրաստվում է 2015 թվականին, երբ կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այս աշխատանքների շրջանակներում թուրքական կառավարությունը արդեն մի շար

Թևան Պողոսյանը հերքում է

timthumb

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ֆեյսբուքի միջոցով հերքել է «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված լուրը, ըստ որի իրեն լավ պաշտոն են առաջարկել, դրա համար էլ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Պատգամավորը մասնավորապես գրել է.

«Հայկական Ժամանակն» այսօր «ասում են» ձևաչափով «տեղեկատվություն» է տարածել այն մասին, թե ես իբր հայտարարել եմ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին այն պատճառով, որ պաշտոն եմ ստանալու: Հայտարարում եմ, որ հրապարակվածն իրականության հետ որևէ կապ չունի, կարծում եմ՝ նաև տրամաբանության: Խնդրում եմ իմ սիրելի լրատվամիջոցի հարգելի գործընկերներին հնարավորության դեպքում հերքել այս «տեղեկատվությունը»:

Չինացի գյուղացիները 1,3 միլիոն ֆունտ արժողությամբ թղթադրամներով պատ են կառուցել

չինացի գյուղացիներՉինաստանում գյուղացիները կանխիկ դրամով մեծ պատ են կառուցել, երբ նրանց կորպորատիվը մեծ շահույթներ է ստացել:

13 միլիոն յուան (1,3 միլիոն ֆունտ) արժողությամբ 2 մ բարձրությամբ թղթադրամե պատը կառուցվել է Չինաստանի Սիչուան նահանգի Ցզյանշե գյուղում:

չինացի գյուղացիներՄի քանի գյուղացիներ գիշերը նույնիսկ քնել են թղթադրամների վրա, որպեսզի այն պաշտպանեն գողերից:

Գյուղացիներից մեկը հայտնել է, որ նախքան չինական նոր տարին գյուղացիներին բոնուսային գումար բաժանելու այս սովորույթը սկսվել է 2010թ-ին:

Գյուղի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ գյուղի 483 տնտեսություններից 340-ը կորպորատիվի բաժնետեր են համարվում, որի եկամուտները ստացվում են խոզաբուծարաններից, բալի այգիներից և Սիչուան նահանգի փոքր հիդրոէլեկտրակայաններում իրականացված ներդրումներից:

Գյուղացիները այս կերպ ամենամյա բոնուսներ են ստանում՝ չնայած ուղղակիորեն նրգրավված չեն կորպորատիվի ամենօրյա գործողություններում:

Անկախ

2013 թվականին շուրջ 85 անօթևան ժամանակավոր կացարան է ստացել

անօթևան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից 2013 թվականի ընթացքում համապատասխան հետևողական աշխատանքներ են տարվել մշտական բնակության վայր չունեցող, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շարունակականությունն ապահովելու  ուղղությամբ:

2011 թվականի տարեվերջին ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Համապատասխան սոցիալ-հոգեբանական աշխատանքների արդյունքում կացարանի շահառուներից 39-ը վերադարձել է ընտանիք, 49 շահառու տեղավորվել է աշխատանքի և վերադարձել ինքնուրույն կյանքի, 8-ը տեղավորվել են մասնագիտացված տուն-ինտերնատում, 11 հոգի էլ տեղափոխվել են ՀՀ մարզեր: Ուշագրավ է, որ շահառուներից 8-ը նոր ընտանիք է կազմել ու  հեռացել կենտրոնից: Շահառուներից 17-ը ինքնակամ լքել են կացարանը, մեկն էլ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

Ծրագիրն իրականացվել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ:   Անօթևանների կացարանում ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը: Իրականացվել են նաև  անվճար բուժօգնության և սոցիալական աջակցության մի շարք այլ ծրագրեր: Մատուցվել են հոգեբանական և իրավաբանական խորհրդատվական ծառայություններ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագիրը նպաստել է հասարակական կյանքին անօթևանների լիարժեք ներգրավմանը:

 Անկախ

 

«Անկախ»-ի թղթակիցը` միջազգային մրցույթի հաղթող

Ավետիք«Անկախ»-ի թղթակից,  իրավական էջի պատասխանատու Ավետիք Հարությունյանը դարձել է երիտասարդ իրավաբան-գիտնականների «Իրավաբանական IQ» երկրորդ միջազգային մրցույթի հաղթողը:

Հարությունյանը մրցանակի է արժանացել «ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լեգիտիմությունը» աշխատանքի համար:

Հարությունյանը Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս է, ՀՀ երիտասարդական խորհրդարանի պատգամավոր:

Ժերար Դեպարդյեն սեփական ավիաընկերություն է հիմնել

gerarՖրանսիացի նշանավոր դերասան Ժերար Դեպարդյեն սեփական ավիաընկերություն է հիմնել: Առայժմ բիզնես դասին պատկանող սեփական մեկ ինքնաթռից բաղկացած ընկերությունը դերասանն  անվանել է «Cyrano Air»՝ ի պատիվ ֆրանսիացի պոետ Սիրանո դե Բերժերակի, որի դերը նա խաղացել է ֆիլմերից մեկում:

Թուրքական «Հաբերլերը», հղում կատարելով բելգիական լրատվամիջոցներին, գրում է, որ Դեպարդյեն մտադիր է իր ինքնաթիռը վարձով տալ, երբ այն չի օգտագործի սեփական ուղևորությունների համար: Ինքնաթիռը գրանցվելու է ֆրանսիական Լիլ քաղաքի օդանավակայանում, որին մոտ գտնվող Նեշեն բնակավայրում հաստատվել է դերասանը: Հենց այս հասցեում էլ նա գրանցել է ավիաընկերությունը: Դերասանը մտադիր է ընդլայնել իր բիզնեսը և ռեստորան բացել բելգիական Տուրնեում: Նա նաև տնօրինում է ռեստորան Փարիզում և գինեգործական տնտեսություններ Ֆրանսիայում և Բելգիայում:

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է. դեսպան

natoԱդրբեջանում ՆԱՏՕ-ի համակարգող Դանիել Չիոբանուն, որը միևնույն ժամանակ երկրում Ռումինիայի դեսպանն է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցը: «Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն»,-հայտարարել է դեսպանը: Վերջինիս խոսքերով՝ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Ադրբեջանի ներդրումը Աֆղանստանում խաղաղարար առաքելության մեջ: Չիովանուն նաև բարձր է գնահատել ադրբեջանական բուհերում աֆղան մասնագետների կրթություն ստանալու փաստը:

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 406,5 դրամ

դոլարՀունվարի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Դեսպան Մինասյանը մասնակցել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների ընդունելությանը

06.Ambassador Minasyan participated in the reception of diplomats accredited to the Vatican 15.01.2014Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպեց Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ:

Դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց ունեցավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ  ողջույնները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին:

Անկախ

Օքսֆորդի համալսարանը պատահաբար բոլոր ուսանողներին է ուղարկել վատ գնահատականներ ստացած համակուրսեցիների անունները

University CollegeՕքսֆորդի համալսարանի քոլեջը վշտացրել է իր ուսանողներին՝ քննությունների ժամանակ վատ գնահատականներ ստացած ուսանողների անունները պատահաբար ուղարկելով հարյուրավոր համակուրսեցիների էլեկտրոնային հասցեներին:

Ուղարկված նամակներում նշված են եղել նախատոնական քննությունների ժամանակ ամենացածր գնահատականներ ստացած ուսանողների անունները և գնահատականները:

Համակուրսեցիներին են ուղարկվել 60 տոկոսից պակաս միավորներ հավաքած գրեթե 50 ուսանողների անուններ:

Այդ տվյալները պատահաբար ուղարկել էր քոլեջի ակադեմիական ադմինաստրատորը:

Քոլեջից չեն հայտնել, թե էլեկտրոնային նամակը քանի մարդու է ուղարկվել, սակայն ենթադրվում է, որ հարյուրավոր ուսանողներ ստացել են այն:

Քոլեջի աշխատակազմը ուսանողներին խնդրել էր ջնջել նամակը, քանի որ այն անճշտություններ է պարունակում:

Քոլեջի ուսանողներից մեկը հայտնել է, որ իրեն հանրային կերպով նվաստացրել են և քոլեջից բացատրություն է պահանջել կատարվածի համար:

Անկախ

Եղանակը Հայաստանում. մեկնաբանում են Հիդրոմետի մասնագետները

եղանակը հայաստանում2013 թ. դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 13-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի հովիտներում և Մեղրու հատվածում դիտվել է մառախուղ, ջինջառ և մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը, սկսած դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը, աստիճանաբար նվազեց և ամսվա վերջին հասավ իր նվազագույն արժեքին` Արարատյան դաշտում և դրա նախալեռներում գիշերը հասնելով -15…-200C, ցերեկը` -14…160C: Օդի առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային առանձին շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում, հատկապես ցերեկը, 15-200C-ով ավելի բարձր էր, քան Արարատյան դաշտում: Վերջապես դեկտեմբերի 27-ին Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվեց ցիկլոն, որը հունվարի 1-ի գիշերն Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում պայմանավորեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացում 7-90C-ով: Հունվարի 3-ից, երբ ցիկլոնային դաշտն իր տեղը զիջեց անտիցիկլոնին, դիտվեց մառախուղի ուժգնացում և ջերմաստիճանի որոշակի նվազում:

Հերթական էական փոփոխությունը դիտվեց հունվարի 14-ի գիշերը, երբ Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք ներթափանցեց ցիկլոնային դաշտ, դիտվեց ձյուն, քամիների ուժգնացում և օդի տուրբուլենտականության զգալի մեծացում` ցրելով մառախուղը:

Օգտվելով առիթից փորձենք ներկայացնել ինչ է եղանակը և վերլուծել վերջին մեկ ամսվա ընթացքում Արարատյան դաշտում և Երևան քաղաքում դիտված եղանակային պայմանները:

Եղանակը ձևավորվում է մթնոլորտի գլոբալ շրջանառության արդյունքում, հորիզոնական ուղղությամբ ընդգրկելով հազարավոր կիլոմետրեր, ուղղահայաց տարածվելով մինչև 15-20 կմ բարձրություն: Եղանակի ձևավորման վրա էական ազդեցություն են ունենում արեգակնային ճառագայթումը, ջրային և ցամաքային մակերևույթների դասավորությունը, օվկիանոսային հոսանքները, տեղանքի ռելիեֆը և ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը:

Սովորաբար միջին օրական ջերմաստիճանի անցումը 00C-ից ցածր ընդունված է համարել ձմեռվա սկիզբ: Երևան քաղաքի սահմաններում այն տեղի է ունենում դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին: Ձմեռվա տևողությունը կազմում է 75-85 օր: Ձմեռը Երևանում չափավոր ցուրտ է: Միջինը 55 օր ցերեկը լինում է դրական ջերմաստիճան, չափավոր ցուրտ եղանակը տևում է 36 օր, իսկ օրերի 8 տոկոսի ընթացքում դիտվում են զգալի սառնամանիքներ:

Ձմռանը միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 2-2.50C ցրտի, հունվարը ամենացուրտ ամիսն է, սակայն դիտարկումների ամբողջ ընթացքում դեպքերի 42 տոկոսում ամենից ցուրտ եղել է փետրվարը: Մթնոլորտային շրջանառության առանձնահատկությունների և Արարատյան դաշտի ֆիզիկաաշխարհագրական պայմաններից ելնելով միջին ամսական ջերմաստիճանը կարող է զգալիորեն շեղվել բազմամյա միջին մեծությունից: Այն դեպքում, երբ ջերմաստիճանի շեղումները բազմամյա միջինը չեն գերազանցում 1.50C-ով, համարվում է միջին ձմեռ: Դրանց քանակը կազմել է ընդհանուրի 32 տոկոսը: Ցուրտ և տաք ձմեռները (շեղումը` 1.50C-ից մինչև 4.60C) կազմել են համապատասխանաբար` 25 և 29 տոկոս, շատ ցուրտ և շատ տաք ձմեռները (շեղումը` 4.70C և ավելի)` միջինում 7 տոկոս: Ձմռանը Երևանում լավ արտահայտված են լինում ջերմաստիճանային ինվերսիաները, այսինքն, երբ ըստ բարձրության ջերմաստիճանները ոչ թե իջնում են, այլ` բարձրանում: Ինվերսիայով պայմանավորված` քաղաքի բարձրադիր մասերում հաճախ ավելի տաք է լինում, քան հարավային ցածրադիր մասերում, և այդ տարբերությունը հասնում է 5-70C:

Ձյան ծածկը Երևանում սովորաբար առաջանում է դեկտեմբերի կեսերին և վերանում մարտի սկզբներին: Սակայն կայուն ձնածածկ լինում է միայն ձմեռների 50 տոկոսի դեպքում: Դրա առավելագույն տասնօրյակային բարձրությունը կազմել է 58 սմ:

Ձմեռների ցուրտ լինելու աստիճանը զգալիորեն պայմանավորված է ձնածածկույթի առկայությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ ձմռան սկզբին կամ դրա առաջին կեսում դիտվում է զգալի ձնածածկ, այն բավական հաճախ բերում է մնացած ամբողջ ժամանակահատվածում ցուրտ եղանակի: Ձնածածկույթը նաև պայմաններ է ստեղծում Հայկական լեռնաշխարհի տարածքում լոկալ անտիցիկլոնի առաջացման համար, որը միջլեռնային գոտիներում առաջացնում է ցուրտ օդի լճացում և մառախուղ:

Ձմեռային մառախուղները պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի տարածքում ձևավորված լոկալ անտիցիկլոնի կենտրոնական հատվածներում դիտվող բավականին լավ արտահայտված ջերմաստիճանային ինվերսիաներով: Այն է` գետնամերձ շերտում առաջանում է ավելի ցածր ջերմային ֆոն, քան մթնոլորտի 1500-3000 մ բարձրություններում: Արդյունքում` առաջանում է ջրային գոլորշու խտացում և ցածր ամպամածություն ու մառախուղ: Դրանք սովորաբար պահպանվում են 7-10 օր, առանձին դեպքերում` 15-20 օր, հազվադեպ` ավելի երկար:

Ինվերսիայի ձևավորման առաջին երկու օրերին մառախուղը հիմնականում ընդգրկում է Արարատյան դաշտի ամենացածրադիր` 850-900 մ բարձրությունները: Այնուհետև` ջերմային հաշվեկշռի բացասական լինելու պատճառով օր օրի ջերմաստիճանը նվազում է 1-20C, և ինվերսիայի ստորին սահմանը սկսում է բարձրանալ, որն ուղեկցվում է մառախուղի ստորին սահմանի բարձրացմամբ: Ինվերսիայի ձևավորման 4-5-րդ օրը մառախուղի ստորին սահմանը տարածվում է մինչև 1300-1500 մ բարձրությունները, Արարատյան դաշտի ցածրադիր հատվածների համար դառնալով արդեն բարձրացած մառախուղ: 850-1500 մ բարձրությունների վրա դիտվում է հոմոթերմիա (անփոփոխ ջերմաստիճան), իսկ 1500 մետրից բարձր` ջերմաստիճանի աճ: Նման պայմաններում առաջանում է ջինջառ և մերկասառույց, որի տրամագիծը հաճախ հասնում է 3-4 սմ: Ինվերսիան և մառախուղը պահպանվում են այնքան ժամանակ, մինչև հանրապետության տարածքով անցնում են զարգացած ճակատային կտրվածքներ, որոնք ուղեկցվում են քամիներով և տեղումներով:

Այն թյուր կարծիքը, որ կարելի է հրավառության կամ այլ ներգործությունների միջոցով ցրել մառախուղը, առաջացնել եղանակի տաքացում, մեղմ ասած` զառացանք է: Հրավառությունը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ 300 կմ հորիզոնական և 800 մ ուղղահայաց ձգվածություն ունեցող մառախուղային ամպի վրա: Ավելին` այն միայն բացասական ազդեցություն է ունենում, քանի որ իրենից ներկայացնում է քիմիական նյութերի արտանետում դեպի մթնոլորտ:

Անկախ

Լևոն Արոնյանը կմրցի Հիկարու Նակամուրայի հետ

լևոն-նակ1368104553,4492Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքի մարզապալատում այսօր պայքարը կվերսկսեն շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցները, կկայանան 4-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ  Հիկարու Նակամուրայի հետ:

Երկու գրոսմայստերներն էլ 2-ական միավոր ունեն:

Կկայանան նաև Գիրի-Սո, Դոմինգես-Կարուանա, վան Վելի-Հարիկրիշնա, Կարյակին-Ռապորտ, Գելֆանդ-Նայդիչ մրցամարտերը:

Ա. Աշոտյան. «Ներքին կարգերը պետք է դարձնել ավելի ուսանողակենտրոն»

Արմեն-ԱշոտյանԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Ռեկտոր Միքայել Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունը և 2014 թվականի բյուջեի նախահաշիվը։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ  թեև ԵՊԲՀ-ում բավական արդյունավետ աշխատանք է կատարվել, սակայն  նախարարության ակնկալիքները բուհից  ավելի մեծ են: “Կան որոշակի տեսանելի խնդիրներ, որոնց լուծումը ես համարում եմ առաջնային: Դրանցից կարևոր եմ համարում արդյունավետ կրթական գործընթացի  կազմակերպումն ամբիոններում: Շատ ամբիոններում գործող կարգերը բավարար արդյունավետ չեն, ինչի անուղղակի արտահայտումը կարելի է համարել նաև այն, որ հերթական քննաշրջանի ժամանակ բժշկականի ուսանողները հայտնվում են ամնենաշատ լուծարք ունեցողների շարքում: Սա հարուցում է ուսանողների դժգոհությունը, որը հանրային արձագանք է ստացել նաև մամուլում: Իմ պահանջը հետևյալն է՝ չիջեցնելով կարգապահության նշաձողը՝  ներքին կարգերը դարձնել ավելի ուսանողակենտրոն: Հաջորդ կարևոր խնդիրը, որն ընդհանուր է բոլոր բուհերի, այդ թվում նաև բժշկական համալսարանի համար, դա գիտական բաղադրիչի ծավալային մեծացումն է: Բուհերը չեն ուզում սեփական միջոցները ծախսել գիտության զարգացման վրա՝ դա թողնելով առավելապես պետության վրա: Նախապատրաստվում է օրինագիծ, որով ամրագրվում է, որ բուհական բյուջեների որոշակի տոկոսը պարտադիր պետք է հատկացվի գիտությանը”,- նշել է նախարարը: Ա.Աշոտյանն իր խոսքում շեշտել է նաև, որ ԵՊԲՀ-ն գտնվում է  միջազգային հավատարմագրման փուլում և միջազգային կազմակերպության կողմից անցկացված դիտարկման արդյունքով 10 չափանիշներից 7-ը դրական է գնահատվել:

2013 թվականին ԵՊԲՀ ֆինանսական մուտքերը կազմել են 1 մլրդ 426 մլն դրամ, որից շուրջ  720 մլն դրամը կազմել է աշխատավարձի ֆոնդը: Համալսարանական կլինիկաների մուտքերը ապահովվել են 97 տոկոսով և կազմել  3 մլրդ 311 մլն դրամ՝ նախատեսված 3 մլրդ 400 մլն-ի դիմաց, որի 65 տոկոսը կազմել է բուժհաստատությունների անձնակազմի աշխատավարձը: Կլինիկական հաստատությունների բյուջեները ձևավորվել է պետական պատվերի և վճարովի ծառայությունների մուտքերից:
Նիստի ընթացքում ռեկտորը, ներկայացնելով  2014 թվականի բյուջեի նախահաշիվը, նշել է, որ ֆինանսական հոսքերի կառավարման օպտիմալացում է նախատեսվում և  պատասխանել է նաև կառավարման խորհրդի անդամների հարցերին: Մասնավորապես ուսանողական խորհրդի ներկայացուցիչները հետաքրքրվել են կլինիկական օրդինատուրայի  ուսումնառությանը վերաբերող  խնդիրներով:
Նիստի ավարտին կառավարման խորհուրդը հավանություն է տվել ԵՊԲՀ 2013 թվականի հաշվետվությանն ու 2014 թվականի բյուջեի նախագծին:

 

Անկախ

Ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևը` Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարի առաջատար

արտեմև4453-202x202Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվող Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 6 երկրների 10 շախմատիստներ, կայացել է 7 տուր:

Ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևը վաստակած 5 միավորով  միանձնյա առաջատարն է: 1 միավոր պակաս ունեն գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, չինացի Յան Վենը, միջազգային վարպետ, դանիացի Մադս Անդերսենը:

Դավոսում կքննարկվեն համաշխարհային տենտեսությանը և կոնֆլիկտներին վերաբերող հարցեր

world-economic-forumՀաջորդ շաբաթ Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայր Դավոսում կազմակերպվելիք աշխարհի երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումը կկատարվի Սիրիայի կոնֆլիկտի և համաշխարհային տնտեսությունը կրկին ճիշտ ուղու վրա դնելու վրա:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչները հայտնում են, որ հանդիպմանը կմասնակցեն հարյուրավոր հասարակական գործիչներ՝ ներառյալ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունը և այլն:

Ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ միջոցառումը նպատակ ունի վերգործարկել ճգնաժամի վրա գտնվող համաշխարհային  տնտեսության կոճակը: Նա սպասում է, որ մասնակիցները զգուշավոր օպտիմիզմ կցուցաբերեն՝ միևնույն ժամանակ իրատեսական սպասումներ ունենալով հանդիպման ձեռքբերումների նկատմամբ:

Անկախ

Մեծ փողեր` «Չելսիի» մեկնարկային կազմից դուրս մնացած ֆուտբոլիստին գնելու համար

Chelsea's David Luiz celebrates his goal against Aston VillaԼոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը թիմի մեկնարկային կազմում կարցրել է տեղը: Մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան քիչ է վստահում և որոշել է վաճառել:

Ուշագրավն այն է, որ Լուիսին ցանկանում է անպայման իր թիմի կազմում տեսնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն: Ակումբի ղեկավարությունը պատրաստ է անգլիական թիմին մեծ փողեր` 30 մլն ֆունտ ստերլինգ վճարել որպես փոխհատուցում: