«Փյունիկ»-«Ֆակել»`1:1

փյունիկ32878Երևանի «Փյունիկը», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, ստուգողական խաղում մրցել է Վորոնեժի «Ֆակելի» հետ:

Գրանցվել է մարտական ոչ-ոքի` 1:1 հաշիվը:

«Ֆակելը» Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 3-րդ տեղը:

«Ֆակելի» ֆուտբոլիստները 6-րդ րոպեին գրավել են մեր թիմի դարպասը, իսկ 33-րդ րոպեին Աղվան Պապիկյանը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը:

 

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Միթարյանը` երկրորդ մրցանակակիր

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Միթարյանը Գերմանիայի Բադ Ցվիշենան քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, 7 հնարավորից վաստակելով 6 միավոր, 210 մասնակիցների պայքարում բաժանեց 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանը դարձավ 2-րդ մրցանակակիր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Լի Չաոն (Չինաստան):

13-ամյա Սամուել Սևյանը լրացրեց գրոսմայստերի նորմա

սսSevian-14Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը, որի 13 տարին լրացել է միայն մեկ ամիս առաջ, ԱՄՆ-ի Մաշանտուկետ քաղաքում ավարտված շախմատի միջազգային խոշոր մրցաշարում լրացրեց գրոսմայստերի նորմա: Սամուելը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 41 մասնակիցների պայքարում դարձավ երկրորդ մրցանակակիր:

Անկախ

 

 

 

 

 

 

 

«Երրորդ անգամ ես կանցնեմ պատժի միջոցների». Սամվել Բալասանյանը ոստիկանություն չդիմելու մասին

սամվել բալասանյանarchive2.ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ըստ տեղեկությունների, հունվարի 21-ին` երեկոյան, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ գնացել է Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ, սպառնալիքներ հնչեցրել: Ներկայացրել ենք նաև ոստիկանության ու անձամբ ոստիկանապետի արձագանքն այդ միջադեպին: Նաև նշել էինք, որ Սամվել Բալասանյանը ոստիկանություն չի դիմել: Այսօր գյումրեցի լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին` ինչն էր լռելու պատճառը, հատկապես, որ սա առաջին անգամը չէ, երբ քաղաքապետի դեմ նմանատիպ քայլեր են արվում: Գյումրիում Սամվել Բալասանյանին նաև դիտողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Այս բոլորի մասին Բալասանյանն ուներ այսպիսի պատասխան. “Երևի լավ չմեկնաբանվեց. Դեպքը տեղի էր ունեցել մոտավորապես ժամը 19-ին, իսկ ես այդ ժամանակ գտնվել եմ ինքնաթիռում: Բնականաբար, ես չէի կարող ականատես լինել, իսկ իմ տանն այդ ժամանակ որևէ մեկը չկար, որ ինձ գոնե պատմեր: Ինչ-որ ականատեսներ եղել են, բոլորն էլ, ինձ թվում է, ցուցմունք տվել են: Այսօր քաղաքը լուրջ առաջընթաց ունի և չէի ուզենա, որպեսզի նոր գողական պիտակներ լինեին: Մեր քաղաքում չկա կրիմինալ, կա օրենք, և բոլորս պետք է ենթարկվենք օրենքին` սկսած ինձանից”:

Իսկ ինչու Սամվել Բալասանյանն այդ պահին այս ամենով չհակադարձեց ոստիկանապետին, քաղաքապետն ասում է. “Այդ պահին մարդը ելույթ էր ունենում և ինձ խոսք տրված չէր, որ ես հակադարձեի: Վիճել, հակադարձել, ինչ-որ երևույթներ սարքել` տրամաբանական չէ մեր քաղաքի համար: Գիտեք, ինչքան նման երևույթներ են լինում, այնքան մեր բնակչության տրամադրությունն ընկնում է: Երբ ես լրատվամիջոցներից տեղեկացա, որ այդպիսի դեպք է պատահել, ես ուղղակի ասացի` սադրանքներին պետք չէ ուշադրություն դարձնել, ես նորից իմ գործն եմ անելու, քաղաքն եմ կառուցելու, որևէ տեղ չեմ գնալու”:

Այնուհետ քաղաքապետն ավելացնում է. “Ինձ համար շատ վիրավորական է, որ ես գնում եմ ԱՄՆ, իմ արձակուրդի փոխարեն աշխատանքային լուրջ խորհրդակցություններ եմ ունենում, հանդիպումներ, փորձում եմ համոզել մարդկանց գալ Գյումրիում ներդրումներ անել, ես երաշխավոր եմ կանգնում, ասում, որ փոխվել է ամեն ինչ, հնարավորություն կա այստեղ բիզնես ունենալ… և նմանատիպ դեպք է տեղի ունենում: Բնականաբար այդ վստահությունը ինչ-որ տեղ փլուզվեց”:

Հիշեցնենք, որ ոստիկանությունում միջադեպի առումով հարուցվել է քրեական գործ` մամուլի հրապարակումների հիման վրա, իսկ Սամվել Բալասանյանը հայտարարեց. “Հիմա համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցերով, եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, կամ ինչ-որ տեղ դա իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար, երրորդ անգամ ես խիստ կպատժեմ արդեն: Ես կանցնեմ պատժի միջոցների, ոչ մեկը չկասկածի իմ պատժի վրա, որովհետև ես երբեք Գյումրիի թասիբը չեմ գցի”:

Մարիամ Խալաթյան

Թուրքիայում Ֆրանսուա Օլանդին հիշեցրել են կնոջը դավաճանելու մասին

holandԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն  երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում: Երեկ Ստամբուլում տեղի ունեցած մի շարք հանդիպումներից հետո Օլանդի պատվին պաշտոնական ընթրիք է մատուցվել Անկարայում տեղակայված նախագահական Չանքայա պալատում: Երեկոյին հրավիրված է եղել թուրք հայտնի երգչուհի Ջանդան Էրչեթինը, ում Օլանդը պարգևատրել է մշակույթի և արվեստի շքանշանով: Երգչուհին նախագահի պատվին կատարել է ֆրանսիական սիրված «Non, je ne regrette rien» («Ոչ, ես ոչինչի համար չեմ ափսոսում») երգը: Այս փաստը թուրքական մամուլը որակել է որպես փոքրիկ ակնարկ կապված վերջերս Օլանդի անվան շուրջ պտտվող սկանդալային լուրի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ նախագահ Օլանդը դավաճանում է իր քաղաքացիական կնոջը` Վալերի Թրիերվեյլերին,  հայտնի դերասանուհի Ժյուլի Գայենի հետ: Օլանդի կինը հայտնվեց հիվանդանոցում, իսկ նախագահը հայտարարեց, որ շուտով կբաժանվի նրանից:

Անկախ

Բաքվում առևտրի տան վաճառողները ցույց են կազմակերպել

4Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող “Լաչըն” առևտրի տան վաճառողնները բողոքի ցույց են կազմակերպել, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները;

Վաճառողները դադարեցրել են իրենց աշխատանքը առևտրի տանը և պահանջել են հանդիպել ղեկավարության հետ: Ցուցարարները դժգոհում են ղեկավարության`տարածքի համար նախատեսված վարձավճարի ավելացման որոշումից: Իր հերթին ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց և վաճառողների միջև թյուրիմացություն է առաջացել, որն էլ կլուծվի:

Անկախ

Բրազիլիայում տրակտորն ընկել է ավտոբուսի վրա՝ սպանելով 14 մարդու

brazil-tractor-bus2Երկուշաբթի օրը Բրազիլիայի Սալվադոր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 14 և վնասվածքներ ստացել 21 մարդ:

48 տոնա կշռով տրակտորը ընկել էր կցասայլից, երբ վարորդը փորձել էր շրջանցել մայրուղու Ինյամբուպի քաղաքի մոտակայքում գտնվող ոլորանը:

Մեքենան բախվել էր հակառակ կողմից ընթացող ավտոբուսին՝ սպանելով 14 մարդու:

Ավտոբուսի վարորդը նույնպես զոհվել է:

Ավոտբուսի սեփականատեր ընկերությունից հայտել են, որ ավտոբուսի մեջ վթարի պահին 34 ուղևոր է գտնվել:

Ավտոբուսը Սան Պաուլոյից ուղևորվում էր Պաուլո Աֆոնսո, որը 37 ժամ տևող՝ երեքօրյա ուղևորություն է:

Ոստիկանությունից հաստատել են, որ 12 մարդ մահացել է տեղում, իսկ երկուսը հիվանդանոցում:

Անկախ

Արթիկ-Ալագյազ և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց, ճանապարհը բաց է

ձյուն, մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 17.30–ի դրությամբ , Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գավառի, Վայքի, Մարալիկի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում,Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս,Մ-5 հատվածում  մառախուղ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է:

Արթիկ-Ալագյազ  և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց , ճանապարհը բաց է:

Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է, Գորիսում` թաց ձյուն:ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

 

Առաջիկայում սպասվում են տեղումներ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ  Հանրապետության տարածքում`Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:

Փետրվարի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վրկ, 27-28-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 2-ը կնվազի 5-8 աստիճանով:

Երևանում՝
Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ: Փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի, Բնակչության հիմնադրամի և ծրագրային ծառայությունների գրասենյակի գործադիր խորհրդի անդամ

մակՆյու Յորքում այս օրերին ընթացող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014թ. նստաշրջանի ընթացքում Հայաստանը 3 տարով` 2014-2016թթ ընտրվել է գործադիր խորհրդի անդամ:

Ելույթ ունենալով հունվարի 27-ի նիստին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը որպես գործադիր խորհրդի նորընտիր անդամ հայտնեց Հայաստանի լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչության հիմնադրամին և ծրագրերի իրականացման գրասենյակին նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու այդ կառույցների հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով միջնաժամկետ ծրագրերում տեղ գտած առաջնահերթություններն՝ դեսպան Նազարյանը մատնանշեց կայուն զարգացման նպատակների, կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի ճշգրիտ գնահատման, արդյունավետ ինստիտուտների և կանանց առաջխաղաղացման հարցերի կարևորությունը, որոնք հանդիսանալու են 2015թ. հետո ընկած ժամանակահատվածի զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս։  Նա կարևորեց նաև հիշյալ ծրագրերի մշակման գործընթացում անդամ պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին ներգրավելու ուղղությամբ գործադրած ջանքերը:

Բարձր գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ անփոխարինելի դերը՝  ՀՀ դեսպանը նշեց, որ այն Հայաստանում ներկայումս իրականացնում է երկու տասնյակից ավելի զարգացման զանազան ծրագրեր, որոնք համահունչ են Հայաստանի առաջնայնություններին որ զարգացման կարիքներին։

Տեղեկանք. ՄԱԿ կարևորագույն կառույցներից մեկի՝ ՄԱԶԾ, հիմնական գործառույթներից են Գլխավոր ասամբլեայի կողմից մշակված քաղաքականության իրականցումը, ՄԱԿ–ի հիմնադրամների ու ծրագրերի գործունեության ուսումնասիրումը, անդամ պետություններում իրականացվող ծրագրի հաստատումը, նոր ծրագրային նախաձեռնությունների խրախուսումը և այլն: Բաղկացած է 36 անդամներից:

 

 Անկախ

Հայ ոստիկանները Չեխիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող են հայտնաբերել

ոստիկանությունՀունվարի 25-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի մոտից բերման են ենթարկել Չեխիայի Հանրապետության Ինտերպոլի ազգային Կենտրոնական բյուրոյի կողմից ազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 1966 թ. ծնված Վիտ Կորեչենկին:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ին:

Անկախ

Արմանն ու Արթուրը հափշտակել են մի կնոջ պայուսակ

ձերբակալվելՀունվարի 27-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց հափշտակել են մի կնոջ պայուսակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ անձը 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասում, ռեստորանային համալիրի դիմաց, բացահայտ հափշտակել է 57-ամյա Ա.-ի պայուսակը` պատճառելով 225.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` հունվարի 28-ին, ժամը 04.30-ին, Կոտայքի մարզի Կապուտան գյուղից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Արման Պ.-ն և նույն թվականին ծնված Արթուր Ա.-ն: Նրանք խոստովանել են, որ կողոպուտը կատարել են իրենք:
Ա.Պետրոսյանը և Ա.Ասլանյանը ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Կահիրեում կառավարության պաշտոնյա է սպանվել

Եգիպտոս, Կահիրե, սպանությունԵգիպտոսի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ երեքշաբթի օրը Կահիրեում սպանվել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարի ավագ խորհրդականներից մեկը:

Գեներալ Մուհամեդ Սաիդի վրա կրակել և սպանել են Կահիրեի Գիզա շրջանում՝ բուրգերի մոտակայքում: Հարձակման պահին Սաիդը գնում էր աշխատանքի:

Երկրի լրատվամիջոցները դեպքը որակել են որպես «սպանություն»:

Անկախ

Գյումրին տոնից անմասն չմնաց

բանակի օր գյումրիԱյսօր Գյումրիում նշեցին անկախ Հայաստանի ազգային բանակի կազմավորման տարեդարձը: Տոնի առիթով տոնական միջոցառում էր կազմակերպվել Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի կողմից: Բոլոր շնորհավորական ելույթները շարունակվում էին պարգևատրման արարողություններով՝ սկսած ամենաբարձր զինվորականից մինչև շարքային ծառայողներ:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունից մարզի բոլոր զորամասերը նվեր ստացան հեռուստացույցներ, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանից՝ պատվոգրեր և դրամական պարգևներ:
Ի տարբերություն մոտ երկու ամիս առաջ Վալդիմիր Պուտինի այցի, երբ Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճը շողում էր իր պերճ զարդարանքներով, այսօր անգամ բեմն էր զուրկ որևէ դեկորացիայից: Փոխարենը, ոչ թե շինծու, այլ իրենց բնական ու իրական գեղեցկությամբ դահլիճում նստած էին հայ զինվորները, ազատամարտիկներ, պատերազմի վետերաններ և զինվորական ծառայողներ:
þՄեր բանակի կազմավորման ակունքներում մեծ ու անուրանալի է Շիրակի զավակների ներդրումը, որոնցից շատերն այդպես էլ չտեսած իրենց ստեղծած բանակի փառավոր ներկան, քանզի նրանք նահատակվեցին հայրենիքի ու Արցախի պաշտպանության մարտերումþ, – նշված էր մարզպետի ուղերձում:
Պաշտոնական արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց տոնական երգ ու պարով, բարձր տրամադրությամբ:
Ի դեպ, Հայկական բանակի տարեդարձի կապակցությամբ պարգևատրվեցին նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ:

Անկախ

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի բազմամիլիոնանոց հարսանիքը տեղի կունենա հունիսին Փարիզում

Քիմ,Քանիե, վերսալ Kim Kardashian -Kanye WestՔիմ Քարդաշյանը միշտ երազել է  հունիսին ամուսնանալու մասին, իսկ այժմ նրա ցանկությունը կարծես թե իրականանում է:

Աստղը պատրաստվում է իր հեքիաթային հարսանիքը կազմակերպել Ֆրանսիայում, որը կհեռարձակվի նաև շոույի ընթացքում, իսկ ինքը ոչ մի լումա չի ծախսի դրա վրա:

RadarOnline-ը հայտնում է, որ 33-ամյա Քիմը համոզել է տեսախցիկներից խուսափող իր փեսացու Քանյե Ուեսթին իրենց հարսանիքի օրը ներս թողնել տեսախցիկներին, քանի որ E! լրատվամիջոցը պատրաստվում է իր վրա վերցնել ծախսերի մեծ մասը:

E!-ի աշխատակիցները իրենց վրա կվերցնեն նաև հարսանիքի նավտանգության հարցերը:

Սա առաջին դեպքը չէ, որ ռեալիթի աստղը ֆինանսապես շահույթ է ստանում հարսանիքից: 2011թ-ի օգոստոսին Քրիս Համփրիսի և Քիմի հարսանեկան չորսժամյա արարողությունը երկու մասից բաղկացած Քիմ Քարդաշյանհատուկ թողարկմամբ հեռարձակվել էր E!-ով, որի համար զույգին վճարել էին 15 միլիոն դոլար:

Քիմը շատ է ցանկանում, որ իրենց հարսանիքը կազմակերպվի Վերսալի պալատում, որը հանդիսանում է Ֆրանսիայի բացարձակ միապետության խորհրդանիշը:

Այս ամսվա սկզբին Քիմը և 36-ամյա ռեպերը այցելել են պալատ և շրջել դրա ընդարձակ տարածքներով:

 

 

 

Անկախ

 

Երկրորդ զինված հարձակումը Ստամբուլում

ստամբուլԱյսօր առավոտյան անհայտ անձինք զինված հարձակում են գործել Ստամբուլի Շիշլի վարչական մասի թաղապետարանի վրա: Այս մասին հաղորդում է «Հաբեր 7»-ը: Թաղապետարանի շենքի վրա կրակ է բացվել: Բարեբախտաբար տուժածներ չկան, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ երեկ էլ զինված հարձակում էր իրականացվել Թուքիայի Ազգայնական շարժում կուսակցության Ստամբուլում գտնվող նախընտրական շտաբի վրա, որի հետևանքով մեկ մարդ էր զոհվել, 4-ը՝ վիրավորվել էին:

Անկախ

Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Իրանում է

Թայիփ Էրդողան,Իրան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում՝ երկրի առաջին փոխնախագահ Իսահակ Ջիհանգիրի հրավերով: Վաղը Էրդողանը կհանդիպի Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հոմեյնիի, նախագահ Հասան Ռուհանիի հետ: Քննարկման գլխավոր թեման դառնալու են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Էրդողանը կհանդիպի նաև Իրանի արտգործնախարարի հետ, ելույթ կունենա Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում:

Անկախ

“Դատապարտենք այն տականքներին, որ խուսափելով ծառայությունից, մեր անդորրն են խանգարում”. Սամվել Բալասանյան

բալասանյան

Գյումրիում այսօր տեղի ունեցած բանակի օրվա միջոցառման ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը շատ առանձնահատուկ կերպով է շնորհավորել և խոսել բանակում ծառայելու մասին:
“Անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումը մեր բանակն է, հաղթական բանակը, այն բանակը, որն արդեն 22 տարեկան է: Եվ այսօր պետք է հիշենք այդ անցած ճանապարհը, մարտիկներին: Շիրակ աշխարհը և Գյումրին դրանից զերծ չմնաց, ունեցավ իր ջոկատը, կամավորական ջոկատը, Շուշիի գրավման ժամանակ մենք լուրջ կորուստներ ունեցանք: Ես խոնարվում եմ նրանց բոլորի շիրիմներին և այսօրվա բոլոր զինվորների առջև, որոնց պաշտպանելով մեր սահմանները՝ իրենք կյանքն են տալիս դրանք անառիկ պահելու համար”, – նշեց Սամվել Բալասանյանը, ապա շարունակեց ելույթը. – “Եվ պետք է բոլոր դատապարտենք այն տականքներին, որոնց այսօր, փաստորեն, խուսափելով ծառայությունից, մեր անդորրն են խանգարում: Եվ ամեն մի ծնող պետք է հասկանա, որ իր որդին պետք է ծառայի բանակում”:

Անկախ

Ինքնահրկիզման փորձ թուրքական խորհրդարանի դիմաց

Ինքնահրկիզման փորձ թուրքական խորհրդարանի դիմացԻնչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը», այսօր կեսօրին Թուրքիայի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ էր առաջացել: Մեջլիսի մուտքի դիմաց երեք հոգանոց մի ընտանիք փորձել է ինքնահրկիզվել՝ պատճառաբանելով, որ իրենց աղջիկները կորած են: Ընտանիքի հայրը, որի անունը չի հրապարակվում, իր վրա բենզին է լցրել, մյուս կողմից էլ հավաքված ամբոխին փորձել է պատմել, թե իրենց հետ ինչ է պատահել: Մեջլիսի դիմաց հոր, մոր ու նրանց որդու իրականացրած ցույցը կանխելու համար գործի են անցել խորհրդարանի անվտանգության ծառայությունը: Նրանց հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը: Ընտանիքը կալանավորվել և տարվել է ոստիկանական բաժանմունք:
Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 25-ից 28-ը

1390899160,9568Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, կողոպուտի 4 դեպքից` 3-ը, գողության 31 դեպքից` 17-ը, իսկ խարդախության 7, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք, արձանագրվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 5 և ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում` քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 34 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ

Անկախ