Եղանակը շարունակում է տաքանալ,տեղումներ չեն սպասվում

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ

Հանրապետության տարածքում`

Հունվարի 5-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:

Քամին հարավ-արևմտյան՝ 1-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝
Հունվարի 5-9-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխը մայիսի ընտրություններից հետո հրաժարական կտա

 Մանմոհան Սինգխ Ուրբաթ օրը Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխը Նյու Դելիում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մայիսին երկրում տեղի ունենալիք ընտրություններից հետո ինքը կհեռանա պաշտոնից:

Երկիրը ղեկավարող Կոնգրես կուսակցությունից 81-ամյա Սինգխը 2004 թ-ի մայիսից ի վեր Հնդկաստանի վարչապետ է եղել:

Սակայն պաշտոնից հեռանալու նրա քայլը չի զարմացրել երկրի քաղաքական վերլուծաբաններին:

Նրա կուսակցությունը դեկտեմներին տեղի ունեցած շրջանային ընտրությունների ժամանակ պարտություն էր կրել, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում կոռուպցիոն սկանդալների պատճառով նրա կոալիցիոն կառավարության համբավը անկում է ապրել:

Անկախ

Եգիպտոսում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

 Եգիպտոս, բախումներԵգիպտոսի պաշտպանության ուժերից հայտնել են, որ իսլամիստ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի:

Զոհերի թվի աճի մասին պաշտոնյաները հայտնել են շաբաթ օրը:

 Եգիպտոս, բախումներՈւրբաթ օրը ցույցերը են տեղի ունեցել Կահիրեյում և այլ բազմամարդ քաղաքներում, ինչպես նաև Ալեքսանդրիա, Իսմաիլիայա, Ֆայում և Մինյա քաղաքներում:

Սրանք վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ բախումներն են եղել:

 Անկախ

Չինաստանի գյուղերից մեկում երեք տոնա մետամեֆտամին է առգրավվել

Չինաստան,մետամեֆտամին Չինաստանի գյուղերից մեկում ոստիկանները երեք տոնա բյուրեղյա մեթամեֆտամին են առգրավել:

Լուֆին քաղաքի Բոշե գյուղում հետախուզություն իրականացնելու համար ուղղաթիռներ, արագաշարժ նավեր և ռազմական ոստիկանության աշխատակիցներ են ուղարկվել, օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 182 կասկածյալ:

Չինաստան,մետամեֆտամին Գուանդունի նահանգային ոստիկանությունից հայտնել են, որ օպերացիան իրականացնելու համար 3,000 անվտանգության ուժեր շրջապատել են գյուղը, որտեղ բնակիչներից յուրաքանչյուր հինգերորդը կասկածվում է թմրանյութերի շրջանառության մեջ:

Բոշեի գյուղացիները տարիներ շարունակ արգելափակել են իրենց գյուղի ճանապարհները՝ թույլ չտալով ոստիկաններին մտնել գյուղ:

Ոստիկանության տեղեկություններով՝ Լուֆին քաղաքը վերջին երեք տարիների ընթացքում երկրում բյուրեղյա մետամեֆտամինի շրջանառության մեջ երրորդն է:

Օպերացիայի ընթացքում ոչ ոք չի տուժել:

Անկախ

Իսրայելը պետք է լուծի պաղեստինյան հարցը. «Մոսադի» նախկին ղեկավար

    Մեիր Դագան Իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» նախկին ղեկավար Մեիր Դագանը հայտարարել է, որ Գազայիում ՀԱՄԱՍ շարժման իշխանության անկումը օգուտ չի բերի Իսրայելին: Հիշեցնելով, որ Իսրայելում պաղեստինցիները ավելի շատ են, քան հրեաները, Դագանը ընդգծել է, որ Իսրայելը պետք է լուծի պաղեստինյան հարցը: Նա հայտարարել է, որ հանդես է գալիս Հորդանանյան հովտից Իսրայելի հեռանալու օգտին, սակայն այս քայլը, որը կատարվեց խաղաղ համաձայնության հասնելու համար, Իսրայելի անվտանգությունը հարցականի տակ չի դնի:

Անկախ

Իրաքում բախումներ են, կա 9 զոհ

Իրաք,բախումներ ,զոհ  Իրաքի Ալ-Աանբար շրջանի Ռամադի քաղաքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների և «Իրաքում և Լևենտում իսլամական պետության» մարտական խմբերի միջև, որոնք կապված են Ալ-Քայիդա ահաբեկչական կազմակերպության հետ: Բախումների արդյունքում 9 մարդ է զոհվել, որոնցից 6-ը՝ զինված խմբավորման մարտիկներ, ևս 11 հոգի վիրավորվել է:

Նշենք, որ այս շրջանում բնակվող ցեղերից կազմավորված զինված խմբավորումները ևս հրաժարվել են աջակցել իրավապահ մարմիններին:

 Անկախ

Միխայել Շումախերը կարող է միակողմանի անդամալույծ դառնա և կորցնել ձայնը

schumacher   «Ֆորմուլա 1» դասի ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի վիճակը շարունակում է մնալ ծանր: Երեկ 45 տարեկան դարձած Շումախերը դեռևս կոմայի մեջ է գտնվում: Բժիշկները կանխատեսմամբ՝ հնարավոր է, որ Շումախերը միակողմանի անդամալույծ դառնա և կորցնի ձայնը: Այժմ բժիշկների գլխավոր խնդիրը նրան կոմայի վիճակից հանելն է:

Նշենք, որ Շումախերը գլխի վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելիս: Նրա բուժումը իրականացվում է Գրենոբլի հիվանդանոցում:

 Անկախ

 

Մեքսիկական բանտում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել

mexico-jail1Պաշտոնական տվյալներով՝ Մեխիկոյից 120 կմ հեռավորության վրա գտնվող բանտում զինյալների և բանտարկյալների միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել:

Գերերո նահանգի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը առավոտյան Իգուալա քաղաքի Տուքսպան բանտում:

Վեց զինյալները բանտի տարածք են ներխուժել նոր բանտարկյալ տեղափոխող հանրային ոստիկաններ ձևանալով:

Մտնելով ներս՝ զինված տղամարդիկ կրակ են բացել բանտարկյալների և բանտի պահակների ուղղությամբ:

Հրաձգության արդյունքում զոհվել է հինգ զինյալ և չորս բանտարկյալ:

Կենդանի մնացած զինյալը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ոստիկանների վերահսկողության տակ: Հրաձգության արդյունքում վիրավորվել է նաև բանտի պահակներից մեկը, որը ևս գտնվում է հիվանդանոցում:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Փրկարարները բացել են բազմաթիվ փակ դռներ

աինՀունվարի 4-ին, ժամը 07.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 33/1 շենքի 10-րդ հարկի բնակարանից ջրալցվում է այլ բնակարաններ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է քաղաքից. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ջրամատակարարումը դադարեցրել են նկուղից:

***
Հունվարի 3-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Հունվարի 3-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկից ջուր է լցվում այլ բնակարաններ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարրաները բացել են բնակարանի դուռը, որտեղ ջրի արտահոսք չի հայտանբերվել:

***
Հունվարի 3-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, վերջինս տանն է եղել:

***

Հունվարի 3-ին, ժամը 19.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի 13-րդ հարկի բնակարանից ջուր է լցվում այլ բնակարաններ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դուռը չվնասելու պատճառով, սեփականատերը հրաժարվել է հրշեջ-փրկարարների օգնությունից:

***

Հունվարի 3-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 45 շենքի 16-րդ հարկի բնակարանից ջրալցվում է 15-րդ հարկի բնակարաններից մեկը, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Համատիրության և ոստիկանության աշխատակիցների բացակայության պատճառով բնակարանի դուռը չի բացվել: Հրշեջ-փրկարարները նկուղից դադարեցրել են ջրի արտահոսքը:

***

Հունվարի 3-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի թիվ 33 շենքի 16-րդ հարկի բնակարանից ջուր է լցվում ներքևի հարկեր, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի արտահոսքը:

***

Հունվարի 3-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության նրբանցքի թիվ 3 շենքի բնակարանից ջրալցվում է ներքևի բնակարաններ, բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում և չի պատասխանում դռան թակոցներին. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի հոսքը:

***

Հունվարի 3-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ճառագայթային փողոցի «Վ» շենքի բնակարաններից մեկից ջուր է լցվում այլ բնակարան, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի արտահոսքը

***

Հունվարի 3-ին, ժամը 18.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 22 շենքի 9-րդ հարկի բնակարանից ջրալցվում է 8-րդ հարկի բնակարաններից մեկը, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Համատիրության և ոստիկանության աշխատակիցների բացակայության պատճառով բնակարանի դուռը չի բացվել: Հրշեջ-փրկարարները նկուղից դադարեցրել են ջրի արտահոսքը:

***

Հունվարի 3-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 2-րդ նրբանցքի տներից մեկի սենյակի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:

***

Հունվարի 3-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսուսի փողոցի թիվ 14 շենքի 6-րդ հարկի բնակարանից ջուր է լցվում այլ բնակարաններ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի հոսքը:

***
Հունվարի 3-ին, ժամը 16.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ս.Վրացյան փողոցի թիվ 71/1 շենքի բնակարաններից մեկից ջուր է լցվում այլ բնակարաններ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը չի բնակվում բնակարանում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Կ. Ք.-ին պատկանող բնակարանի դուռը բացվել է նրա ազգականի կողմից և մասնագետը դադարեցրել է ջրի հոսքը:

***
Հունվարի 3-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկից ջուր է լցվում այլ բնակարաններ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչները բացակայում են քաղաքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի արտահոսքը:

***
Հունվարի 3-ին, ժամը 15.14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկից ջուր է լցվում այլ բնակարաններ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարաններ, որոնց բնակիչները բացակայում են քաղաքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի արտահոսքը:

***
Հունվարի 3-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 25/4 շենքի 7-րդ հարկի բնակարանից ջուր է լցվում մի քանի այլ բնակարաններ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է քաղաքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան և դադարեցրել են ջրի արտահոսքը:

***
Հունվարի 3-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը վնասվել է. բնակիչները մնացել են ներսում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Հունվարի 3-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 117 շենքի 1-ին հարկից ջրալցվում է շենքի նկուղ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է քաղաքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի արտահոսքը:

***
Հունվարի 3-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, ինչից բնկարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Անկախ

Հրդեհ է բռնկվել Մեղրիում

հրդեհ,գուգարքՀունվարի 4-ին, ժամը 08.48-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի հայկական սպայական տան մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.56-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հզոր երկրաշարժ Չիլիի ափերի մոտ

երկրաշարժՉիլիի ափամերձ շրջաններում հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորերկրյա ցնցումների մագնիտուդը  5,9 է: Երկրաշարժի էպիկենտրոնը յոթ կիլոմետր խորության վրա է գտնվում և Իկկա քաղաքից 70կմ հեռավորության  վրա է զգացվել: տեղի բնակիչները ցնցումները զգացել են հունվարի 3 -ին տեղի ժամանակով երեկոյան իննին: Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ դեռևս չկան, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Սոճի

1525R-52971Սոճին ապրում է միջինում 350 տարի` հասնելով 35-ից 75 մետր բարձրության, բայց նրանց մեջ կան երկարակյացներ: Օրինակ ԱՄՆ-ի հարավ արևմուտքում քիստոտ սոճին   (Pinus aristata) ապրում է  մինչև  6000 տարի և երևի  աշխարհի  ամերնաերկարակյաց ծառն է:

Բացի այդ , սոճին  տարբերվում է  իր  թեփուկանման  կեղևով և հզոր արմատներով, որոնք ուղղահայաց  խորը խրվում են հողի մեջ և իրենց կողքի արմատները  լայնորեն  տարածում: Դրա շնորհիվ   սոճու արմատներըի կառուցվածքը  կարելի է անվանել անտառի  սկիզբ, քանի որ նա կարող է աճել  տարբեր տեղերում` փշատերև անտառում, ավազում, լեռների վրա  և անդունդի եզրին: Սոճու շատ տեսակներ չեն վախենում ոչ  ձնից, ոչ սառնամանիքից, ոչ երաշտից և ոչ էլ քամիներից: Բայց այդ գեղեցիկ   փշատերև ծառը  իր հարթ և բարակ  ցողունով  շատ զգայուն է  փոշով և գազերով կեղտոտված օդի նկատմամբ, ինչը  սահմանափակում է  նրանով քաղաքները կանաչապատելու հնարավորությունը :

Հիմնականում սոճին տարածված է սառը և բարեխառն կլիմա ունեցող հյուսիսային կիսագնդում, որտեղ  նա ձևավորում է անտառներ և բացատներ լավ դրենաժով հողերի և  լեռնոտ թեքությունների վրա: Երևի  սոճիների բնակության վայրի շնորհիվ է բույսի  անունը «pinus» դրվել, որ լատիներեն նշանակում է  «լեռների վրա աճող»:

Բարեխառն գոտիներում ընդամենը հաշվում են սոճու 100 տեսակ  և ավելի քան 20 տեսակ` արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, որոնցից շատերը օգտագործում են տնամերձերի կանաչապատման, լանդշաֆտների կառուցման ժամանակ: Այդ դեպքում սոճու որոշ տեսակներ գնահատվում են  իրենց գեղեցիկ պսակի  և բազմազան կառուցվածքների համար, իսկ ուրիշները փշատերևի  բուրմունքի և գեղեցիկ կոների համար:

Դեկորատիվ այգեգործության մեջ հաճախակի օգտագործում են սիբիրյան սոճին  (Pinus sibirica), Վեյմուտովի սոճին (Pinus strobus), ռումելյան սոճին (Pinus рейсе), Բանկսի սոճին (Pinus banksiana) և սոճու փռվածքը (Pinus mugo var. mughus)` Ալպերից, որը ձևավորում է ցածր թփանման բուսականություն: Ղրիմի սարերում  և  Սև ծովի  հյուսիսային ափերին  հաճախ հանդիպում է Պալլասի սոճին կամ  ղրիմյանը  (Pinus Pallasiana), դա 30 մետրանոց ծառ է , որը իր երկար և մուգ կանաչ փշերի շնորհիվ  շատ դեկորատիվ տեսք ունի: Այդ  տեսակը  հրաշալի է  օգտագործվում հարավային այգեգործության մեջ  տնամերձների ձևավորման  ժամանակ:

(Pinus silvestris)Ռուսաստանում  ամենատարածվածը  սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda)  և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է : Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում  Վեյմուտովի սոճին (Pinus strobus) , դեղին սոճին (Pinus ponderosa) և խեժոտ սոճին (Pinus resinosa):  Ավելի քիչ  հայտնի տեսակներից են  եռափուշ Սաբինա սոճին (Pinus sabiniana) ` Կալիֆորնիայից, որն ունի   15-25սմ երկարությամբ և արտահայտիչ ոտքեր ունեցող կոներ,  և  Օրեգոնի  հարավ արևմուտքից ու Կալիֆորնիայից  բարակ սոճին (Pinus attenuata) իր երկու կարճ հաստ ասեղներով  և մանր,  ծուռտիկ կոներով, որոնք տարիներով չեն բացվում:  Ճապոնիայում  սոճու հիմնական տեսակներն են Տուբերգի սոճին  (Pinus thunbergii) և խտածաղիկ սոճին (Pinus densiflora), որոնք  հաճախ կիրառում են բոնսայիների համար (գաճաճ  բույսեր աճեցնելու արվեստ):

Որոշ սոճիների պտուղները արժեքավոր ընկուզեղեն են և ուտելի: Իսկ սերմերը հարուստ են յուղով: Օրինակ Միջերկրականի սոճիներից ամենաօրիգինալը իր տեսքով իտալականն է կամ Պինեան (Pinus pinea), որը նույնպես արժեքավոր  ուտվող պինոլա ընկույզ տվող ծառ է : Նաև  մեծ, համեղ և օգտակար ընկույզ է տալիս Ժերարդա սոճին, այն աճում է Հիմալայներում, և մայրի  սոճիները (մայրու փռվածք, սիբիրյան մայրի,մանչժունյան մայրի), որոնք  հսկայական  տարածություն են զբաղեցնում  Ռուսաստանի հյուսիս արևելքում: Սոճիների որոշ տեսակներ  վերանում են և այդ պատճառով հայտնվել են կարմիր գրքում: Դրանք են  Պիցունդայի սոճին  (Pinus pithyusa), կավճյա սոճին (Pinus sylvestris)   և մի քանի ուրիշ  տեսակներ:

(Pinus pithyusa)Պետք չէ թերագնահատել այն օգուտը, որ այս բույսը տալիս է մարդուն: Միասեռ փափուկ սոճու փայտը հրաշալի մշակվում է , սոսնձվում, փայլեցվում  և ներկվում, այդ պատճառով նա անփոխարինելի շինանյութ է :

Լինելով դեկորատիվ փայտատեսակ , սոճին լայնորեն բազմացվում է շատ երկրներում և ունի տարբեր տեսակներ:

Դիտվել է 1919 անգամ:

Շախմատի և նարդու առաջացման պատմությունը

նարդիՇախմատն ու նարդին հայերի ամենասիրած խաղերն են: Պատմական վկայությունները փաստում են, որ հայերը շախմատով ու նարդիով հրապուրվել են դեռ միջնադարից: Այս խաղերը, սակայն, հայկական ծագում չունեն:

Շախմատը ծագում է Հնդկաստանից: Շախմատ բառը պարսկերեն է և նշանակում է մահ արքային: Միջնադարյան Հայաստանում խաղը հայտնի էր ճատրակ անունով, որ առաջացել է սանսկրիտ չատուրանջայից և նշանակում է քառակողմ:

Նարդին ամենազանգվածային խաղն է Հայաստանում և տարածված է ոչ միայն տղամարդկանց, այլև` կանանց շրջանում: Եվ լավ նարդի խաղալը հաճախ սնափառության և պարծանքի տեղիք է տալիս:

Շախմատի և նարդու մասին միջնադարյան աղբյուրները հաճախ են հիշատակում: Հայտնի, նաև հավաստի աղբյուր է X դարի պարսիկ անվանի բանաստեղծ Ֆիրդուսու գլուխգործոցը` «Շահնամեն»: Ըստ Ֆիրդուսու մատյանի` շախմատը ստեղծել է Հնդկաստանի թագավոր Գովը, որպեսզի դրանով սփոփի վիշտ ապրող իր մորը: Արքայի մայրը, հրապուրվելով խաղով, մոռանում է իր վիշտը:

Ավանդույթի համաձայն` Հնդկաստանի արքան պարսիկների բանականությունն ու իմաստությունը ստուգելու համար մեծ պատվիրակություն է ուղարկում Իրան, պատվիրակության հետ բազում ակնեղեն և գանձեր, ինչպես նաև` մի շախմատ: Պարսից շահին գրած նամակում Հնդկաստանի արքան ասում է. «Քանզի դուք շահնշահ եք կոչվում և բոլորիս արքան եք, ուստիև հարկ է, որ ձեր իմաստուններն էլ մերոնցից առավել իմաստուն լինեն, հետևաբար, եթե այս շախմատի իմաստը չբացահայտեք, պետք է հարկ ուղարկեք ինձ»:

Շահնշահը հավաքում է Իրանի բոլոր իմաստուններին, որոնք ամբողջ երեք օր խորհում են և չեն կարողանում բացատրել շախմատի իմաստը: Երբ Իրանի շահը հուսահատության մեջ է ընկնում, նրա մեծ վեզիր Բոխտակը ոտքի է կանգնում և ասում. «Թագավորն ապրած կենա, ես մինչ այժմ այս խաղի իմաստը չեմ բացահայտել, որ ձերդ մեծությունը իմանա` ես եմ Իրանի ամենաիմաստուն մարդը իր հպատակներից: Այժմ, երբ համոզվեցիր, որ ոչ ոք չի կարողանում բացահայտել այս խաղի գաղտնիքը, ես ինքս կբացահայտեմ և մի խաղ էլ կհորինեմ, որ ուղարկես Հնդկաստան և դրանով կարողանաս հարկ առնել հնդկաց թագավորից»:

Հաջորդ օրը արքունիքի և իմաստունների ներկայությամբ Բոխտակը հրավիրում է Հնդկաստանի դեսպանին և այսպես բացատրում շախմատի իմաստը. «Քո արքան այս խաղը ճակատամարտի նմանությամբ է հորինել: Կենտրոնում արքան է, շրջապատված իր զորավարներով և վեզիրներով: Փիղը պահակազորի հրամանատարն է, ձին` հեծյալների, զինվորը մարտի ժամանակ առաջին շարքում կանգնած զինվորներն են»: Այնուհետ Բոխտակը տասներկու անգամ խաղում է Հնդկաստանի դեսպանի հետ և  ամեն անգամ հաղթում նրան:

Հաջորդ օրը վեզիր Բոխտակը հորինում է նարդին և այն նվիրում է երկրի պահապան Սպանդարամետ աստծուն: Նա խաղի գաղտնիքը բացահայտում է շահին:

«Տախտակը  երկիրն է, իսկ նրա մեջ երեսուն քարերը` ամսվա երեսուն օրերն են: Սպիտակ քարերը խորհրդանշում են ցերեկը, սևերը` գիշերը: Զառերը խորհրդանշում են աստղերի և երկնակամարի պտույտը:

Զառի մեկ թիվը խորհրդանշում է այն, որ աստված մեկն է: Երկու թիվը խորհրդանշում է հոգեղենն ու աշխարհիկը: Երեք թիվը խորհրդանշում է միտքը, խոսքը և գործը:

Չորս թիվը խորհրդանշում է բնության չորս տարրերը` կրակը, հողը, ջուրը և օդը, ինչպես նաև երկրի չորս կողմերը` հարավը, հյուսիսը, արևելքն ու արևմուտքը:

Հինգ թիվը խորհրդանշում է հինգ լուսատուները` արև, լուսին, աստղեր, կրակ, կայծակ:

Վեց թիվը խորհրդանշում է աշխարհաստեղծումը, քանի որ աստված վեց օրում ստեղծեց աշխարհը:

Զառերի ուղղորդած քարերի պտույտը խորհրդանշում է այն, որ մարդկային հոգիները կապված են անմիջապես երկնային մարմիններին:

Երբ զառերի պտույտի հետևանքով բոլոր քարերը դուրս են գալիս, դա խորհրդանշում է, որ բոլոր մարդիկ, ի վերջո, հեռանում են երկրից…»:

Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը

Վահե Անթանեսյան

Անկախ

 

«Մեծ կաշառքը» կրոնական դպրոցների փակման դիմաց եւ խորքային պետության ճշտած սահմանները

շահանՆերթուրքական հարթության վրա արձանագրվող մագլցումների քաղաքական մեկնաբանությունը պարզ չէ, չասելու համար, որ բավական բարդ է: Հարցը իհարկե վերաբերում է «մեծ կաշառք» գործողության շարժառիթին, ապրող հոլովույթին, «մեծ կաշառքի» եւ «Գեզի այգու» առաջացրած մակընթացությունների տարբերություններին, տեղ-տեղ նրանց հետապնդած նպատակների համատեղմանը եւ շատ ավելի՝ նրանց ուղղակի հակասությանը:

Մեծ հարցականներ է ստեղծում ի՛նքը Ֆեթհուլլահ Գյուլենը: Նա իսլամական վարչակարգի հոգեւոր աղբյուրն է, միաժամանակ, աշխարհիկ կարգերի լուռ եւ երբեմն ուղղակի աջակցությունը վայելողը: Թուրքական օրվա վարչակարգից փախուստ տված, սակայն հեռակառավարումով Թուրքիայի նկատառելի գերատեսչություններ ղեկավարողը: Վարչակարգի խորքային հանգամանքը ունեցած լինելու համոզումը սփռողը եւ ուժային կառույցների կողմից մերթ ընդունելի եւ մերթ մերժելի նկատվողը: Վարչակարգի ամբողջական իսլամականացման ջատագովը եւ Արեւմուտքում հսկայական կառույցների եւ առեւտրական ընկերությունների սեփականատերը:

Հակասական այս երեւույթները, ինքնին առաջնորդում են «մեծ կաշառքի» հսկայածավալ գործողությունների շարքի ձեռնարկման եւ դրա հետ կապված զարգացման երեւույթների տարատեսակ մեկնաբանությունների մասին:

Նախ փորձենք ճշտել, թե ի՞նչ ժամանակահատվածի զուգադիպեց «մեծ կաշառքի» ձեռնարկումը: Գյուլենի շարժման կողմից լուրջ նախահարձակումը սկսել է այն պահին, երբ իշխող կուսակցության շարքից դուրս է եկել Հաքան Շուքուրը: Նա հայտարարել էր, որ անընդունելի է նկատում Ֆեթհուլլահ Գյուլենին ուղղված իր կուսակիցների վիրավորանքները եւ դուրս կգա կուսակցությունից: Հենց այս հրաժարականին էլ հաջորդեցին դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» գործողությունները, որոնք ամբողջ աշխարհի հայացքը սեւեռեցին Թուրքիայի վրա:

Վիրավորանք էր հասցվել Գյուլենին, երբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը որոշում էր կայացրել փակել Գյուլենի շարժման հատուկ դպրոցները: Այնուհետեւ, բացահայտումներ, գայթակղություններ, հարցապնդումներ, փախուստներ եւ մեծածավալ գայթակղության դիմաց ստեղծված իրավիճակի բոլոր երեւույթների պարզում:

Իսլամականության եւ ժողովրդավարության համակարգման խորհրդանիշի հռչակ վայելող Ֆեթհուլլահ Գյուլենի վառած կանաչ լույսի պահը հետեւյալ երեւութական տրամաբանությունը ունի: Գյուլեն տիրապետում էր Էրդողանի գլխավորած կառավարության բոլոր ներքին ծալքերին: Այդ տեղեկությունների բացահայտումը սպասում էր հարմար պահի: Այդ պահը առերեւույթ իր հովանավորած կրոնական դպրոցները փակելու Էրդողանի կայացրած որոշումն էր: Այլապես կարելի էր հանգիստ դիտել կաշառքի եւ Գյուլենի շարժման համաժամանակյա զարգացումները:

Արեւմուտքի բարիքներն  ու շնորհները վայելող իսլամական այս առաջնորդը հավանաբար միայն ներթուրքական ներշնչումներ չուներ Էրդողանի հեղինակությունը հարվածելու: Միացյալ Նահանգներից թուրքական քաղաքական եւ տնտեսական դաշտի վրա ազդեցության գործոններ բանեցող այս իսլամական առաջնորդի առած քայլը, Թուրքիայի նախագահության գլխավոր թեկնածուին դեպի նախագահական պալատ տանող ճամբան հստակորեն նեղացնում է:

Բնապահպանական, գաղափարախոսական, կարծիքի ազատության առաջադրանքներով ծայր առած շարժման զանգվածայնացումը եւ հիմա էլ կաշառազերծման կարգախոսերով կատարվող բացահայտումների առաջացրած իրավիճակը նախանշում են թուրքական պետական եւ հասարակական գետինների անհանգիստ վիճակը: Տակավին շարժումները չեն անցնում ինքնության խնդիրների սահմանը, ինչը որ կարող է կտրուկ շրջադարձով եւ բեկումնայնությամբ հատկանշել Թուրքիայի ընդհանուր կացության փոփոխութինները: Վերջին գործողությունների ծայր առած օրերին, թեեւ հերքված, այնուամենայնիվ պետք չէ մտահան անել Անկարայում ամերիկացի դեսպանին վերագրված այն հայտարարությունը, որի համաձայն «շուտով ականատես պիտի լինենք ինչ որ կայսրության փլուզմանը»:

Ֆեթհուլլահ Գյուլեն մի առիթով մերժեց իրեն վերագրվող պետության մեջ պետություն լինելու հանգամանքը: «Մեծ կաշառքի» ձեռնարկատերը ենթադրաբար գիտի, որ հակառակ իսլամաժողովրդավարության անհաջող սինթեզներին, Թուրքիան շարունակվում է ղեկավարվել խորքային պետությամբ, ուր գերիշխող է աշխարհիկ կարգերի անվան տակ թուրք ազգայնականությունն ու ռազմականությունը: Մնացյալ կարգախոսային բաղադրիչները բնապահպանությունից մինչեւ խոսքի ազատություն, ապակաշառեցման գործողոթյուններից մինչեւ եւրոպականացման ուղիներ, իսլամականությունից մինչեւ ժողովրդավարություն կամ նրանց համատեղման փորձերը, բոլորը իրենց սահմաններն ունեն, գծված խորքային պետության ճարտարապետների կողմից: Եթե Ֆեթհուլլահ Գյուլենը այդ սահմանազանցումը կատարի, «մեծ կաշառքի» գործողությունները կփոքրանան եւ Գյուլենի դպրոցները կփակվեն ամուր կողպեքներով:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ