Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ

Սիրիա, սպանված, ադրբեջանցի, մոջահիդՍիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով մոջահիդների կայքերին:

Ըստ գործակալության`սպանված մոջահիդը` “Ծովափնյա Մուհամեդ” անունով հայտնի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող “Իրաքի և Շամի իսլամական պետություն” խմբավորման անդամ է եղել: Մոջահիդները սոցկայքերում տարածել են նաև սպանվածի լուսանկարները:
Հիշեցնենք, որ օրերս Սիրիայում սպանվել էին ևս երկու մոջահիդներ, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ էին:

Անկախ

Փրկարարները բացել են չորս փակ դուռ

աինՀունվարի 7-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 54/4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Հունվարի 7-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Հունվարի 7-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում վատառողջ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որով էլ նա հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

***
Հունվարի 7-ին, ժամը 13.51-ին է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Անկախ

Պայթյուն Հոռոմ գյուղում,մեկ մարդ է մահացել

պայթյունՀունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.):
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նախասրահում տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման կաթսայի պայթյուն, ինչից փլուզվել է ննջասենյակի և նախասրահի միջնապատը՝ 12 քմ, տան պատերին առաջացել են ճաքեր, կոտրվել են երկուական դուռ և պատուհան:
Բժիշկները Վ.Յուզբաշյանի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վ.Յ.-ը Գյումրու ԲԿ-ում մահացել է:

 Անկախ

Թուրքական իշխանական համակարգում մաքրումը շարունակվում է

o_785676Մասշտաբային մաքրման շրջանակում,2013թ.դեկտեմբերի 17-ին “Մեծ կաշառք” հակակոռուպցիոն գործողություններից հետո, Անկարայում մոտավորապես   350 տարբեր պաշտոնների ոստիկաններ այս տարվա հունվարի վեցին ու յոթին հանվեցին իրենց պաշտոններից:

Իրավապահ մարմիններում այս վերջին մաքրումը  գործողությունը սկսելուց հետո ամենախոշորն է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները: Ավելի վաղ ևս հարյուրավոր ոստիկաններ հեռացվել են կամ  տեղափոխվել են ավելի ցածր պաշտոնների:

Իրենց պաշտոններից ազատված ոստիկանների մեծ մասը կտեղափոխվեն ճանապարհային  ոստիկանության և շրջանային ոստիկանական  բաժինների նոր աշխատավայրեր: Վարչապետ Թայիփ Էրդողանը հակակոռուպցիոն գործողությունները անվանեց սադրանք, որը նախատեսված է կառավարությունը տապալելու համար: Նա ասել է, որ թույլ չի տա պետության մեջ պետություն և համոզմունք հայտնել, որ իրավիճակը հսկողության տակ է:

Անցյալ տարվա դեկտեմբերի  17- ին իրագործած գործողության   արդյունքում ավելի քան 50 մարդ ձերբակալվեց: Դրանց թվում են բարձրաստիճան պաշտոնյաներ,բանկային համակարգի ներկայացուցիչներ և երեք նախարարի որդիներ: Մի մասին մեղադրանք է առաջադրվել: Արդյունքում Էրդողանը իր կաբինետում փոփոխություններ կատարեց`միանգամից  տաս նախարար փոխելով:

Անկախ

Ադրբեջանի նախագահի դուստրը դեպրեսիայով պարուրված բանաստեղծություն է գրել

լեյլա ալիևաԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը`Լեյլա Ալիևան, արտահայտել է իր իր հոգու կսկիծը: Իշխող ընտանիքի անդամի` “Երջանկություն” վերնագրով նոր բանաստեղծությունը “ապշեցնում է իր վշտով և ինչ-որ անհաղթահարելի դեպրեսիայով”: Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակը կատարսիսի մեջ է գտնվում, գրում է ադրբեջանական “Հագին” կայքը: Հոլովակում, որտեղ ներկայացվում է Լեյլա Ալիևայի բանաստեղծությունը, հնչում է արտակարգ իրավիճակների նախարարի կրտսեր որդու`Նիջաթ Հեյդարովի հեղինակային երաժշտությունը: Նշենք, որ Լեյլա Ալիևան հասարակական գործիչ է, “Բաքու” ամսագրի գլխավոր խմբագիրը, Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը, “Իսլամական համագործակցություն” կազմակերպության երիտասարդական ֆորումի գլխավոր համակարգողը` միջմշակութային երկխոսության գծով, Ռուսաստանում Ադրբեջանական երիտասարդական կազմակերպության (ԱՄՈՐ) նախագահը, “Շրջակա միջավայրի պաշտպանության համար միջազգային երկխոսություն” նախաձեռնության (IDEA) հիմնադիրը:    Անկախ

Ադրբեջանը շվեցարական նոր վագոններ ձեռք կբերի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համար

Ադրբեջան,վագոններ,Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի“Ադրբեջանական երկաթուղիներ” ՓԲԸ-ն մտադիր է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համար նոր ուղևորական վագոն աշխատեցնել: Այդ նպատակով ընկերությունը դիմել է տրանսպորտի նախարարություն`խնդրելով պետբյուջեից գումար տրամադրել` միջազգային չափանիշներին համապատասխան ուղևորական վագոններ ձեռք բերելու համար:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, “Ադրբեջանական երկաթուղիներ” ՓԲԸ-ից տեղեկացրել են, որ այս տարվա համար մտադիր են գնել 30 ուղևորական վագոն շվեցարական “Sradler Rail Group”-ից:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացումը սկսվել է 2007թ-ից: Նախատեսվում է, որ երկաթուղին ամբողջությամբ շահագործման է հանձնվելու 2014թ-ի վերջին: Սպասվում է, որ երկաթուղով տարեկան փոխադրվելու է 30 մլն տոննա բեռ:

 

Անկախ

Առաջիկա հինգ օրերին ջերմաստիճանը կպահպանվի և ձյուն չի գա

 Եղանակը Հայաստանում

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից

Անկախին տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում`

 Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝
Հունվարի 08-12-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:

Հայաստանի ԱԳ նախարարի այցելությունը Պերու

Հայաստան,ԱԳՆ,Էդվարդ Նալբանյան, ՊերուՀունվարի 6-ին մեկնարկեց արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու։

 

Հայաստան,ԱԳՆ,Էդվարդ Նալբանյան, ՊերուՆույն օրը կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցութամբ։

 

Պերուի արտգործնախարարը ողջունեց 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծեց, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:

 

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխահրամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը և դա իր այցելության հիմնական նպատակն է։

 

Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռիվասը մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապակենտրոնացված փոխգործակցության խթանման, կրթության, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցության հաստատման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերի շուրջ:

 

Հայաստանի և Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքումում դրանց ստորագրման վերաբերյալ:

 

Նախարար Ռիվասը իր հայաստանյան գործընկերոջը ներկայացրեց երկրի զարգացման ուղղությամբ Պերուի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը և առաջնահերթությունները, ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

 

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:

 

Հանդիպումից հետո Էդա Ռիվասը՝ պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին, որին մասնակցում էին նաև Պերուի արտաքին առևտրի և տուրիզմի նախարար Մագալի Սիլվան, Պերուի խորհրդարանի և ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

 

Լիմայում նախարար Նալբանդյանը  հանդիպեց Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտին Բեաունդե Մորեյրային։

 

Զրուցակիցները քննարկվեցին Հայաստանի և Պերուի հարաբերությունների զարգացման, երկու երկրների օրենսդիր մարմինների՝ Ազգային ժողովի և Կոնգրեսի միջև կապերի և համագործակցության հաստատման, բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունները:

 

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ։

 

Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը։

Անկախ

Թայիփ Էրդողանը շարունակում է մեղադրել Սիրիայի իշխանությանը

Թայիփ ԷրդողանԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում, հանդես գալով «Nikkei» թերթի կազմակերպած կոնֆերանսին, խոսել է ահաբեկչության մասին: Էրդողանը նշելով, որ աշխարհում տիրում է պետական ահաբեկչությունը, որպես օրինակ մատնանշել է Սիրիան: Վարչապետի խոսքերով՝ Սիրիայում արդեն 3 տարի շարունակվող զինված պայքարը ավելի նման է սիրիական ժողովրդի ցեղասպանության: «Հնարավոր չէ հասկանալ համաշխարհային հանրության անտարբերությունը Սիրիայում տեղի ունեցածի նկատմամբ, որտեղ արդեն 130 հազար մարդ է զոհվել: Մեր աչքի առաջ ահաբեկչությունը դուրս եկավ մեկ պետության սահմաններից: Սա դարձել է համաշխարհային հանրության գլխավոր խնդիրներից մեկը: Ես ուզում եմ ընդգծել, որ մարդկության ճակատագիրը կախված է բոլոր պետությունների համատեղ ջանքերից»,-ասել է Էրդողանը:

 

 Անկախ

Իսպանիայի թագավորի դուստրը մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ

 КристинеԻսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ի կրտսեր դուստր Քրիստինան մեղադրվում է հարկային հանցագործությունների  և փողերի լվացման գործերում:  Դոնյա Քրիստինան կասկածյալ է իր ամուսնու`Ինյակի Ուրդանգարինի դեմ հարուցված կոռուպցիայի  գործում: Ավելի վաղ Ուրդանգարինի գործընկեր Դիեգոմուկի  Տորեսը, որը նույնպես խառնված է կոռուպցիոն աղմուկի մեջ, հետաքննությանը ներկայացրել էր “Ինստիտուտո Նոոս”ոչ առևտրային  կազմակերպության մասին  Ուրդանգարինի և դոնյա Քրիստինայի միմյանց գրած  էլեկտրոնային նամակները:

Հետաքննության տվյալներով   Ուրդանգարինը անօրինական դրամական փոխանցումներ էր կատարել   “Ինստիտուտո Նոոս”կազմակերպությանը, որը ինքն էր ղեկավարում:  Թագավորի փեսան մեղադրում է փաստաթղթերի կեղծման, պետական ունեցածքի յուրացման, ծառայողական դիրքի չարաշահման և խաբեբայույան մեջ, հաղորդում է  “Интерфакс“-ը

Անկախ

Չինական մեդիամագնատ Շաո Իֆուն վախճանվեց 106 տարեկանում

m_875332Ասիական տեղեկատվական մագնատ և մարդասեր, չինական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը`Շաո Իֆուն (Շաո Ժենլենը) 106 տարեկանում վախճանվեց Հոնկոնգում: 1958 թվին Շաո Իֆուն հիմնադրեց Ասիայի ամենահայտնի և ամենազդեցիկ կինոընկերություններից մեկը`Shaw Brothers, որը արտադրեց չիներեն  ավելի քան հազար ֆիլմ: Մեդիամագնատի ստեղծած ընկերությունը զբաղվում էր նաև ճապոնական և արևմտյան կինոնկարների պրոդյուսերությամբ, մասնավորապես անգլիացի ռեժիսոր Ռիդլի Սկոտի “Եզրի վրայով վազողը” (1982)ֆիլմի:

Շաո Իֆուն ակտիվորեն զբաղվում էր նաև բարեգործությամբ: 2002թ. նա հիմնադեց միջազգային տարեկան գիտական ИТАР-ТАСС-ը:  2008 թ. ռուս գիտնականներ Վլադիմիր Առնոլդն ու  Լյուդվիգ Ֆադեևը “մաթեմատիկական ֆիզիկայի ասպարեզում լայն և կարևոր ներդրման” համար  արժանացան այդ մրցանակին:

Բրիտանիայում փաստաբանները գործադուլ են հայտարարել

o_875124Բրիտանիայում փաստաբանները որոշել են հեռանալ աշխատանքից անգլիական տարբերակով: Առաջին անգամ  XV դարից հետո խախտվել է Անգլիայի ու Ուելսի դատարանների աշխատանքը: Նրանք փողոց են ելել ավանդական սպիտակ կեղծամով ու սև թիկնոցով` երկրի դատական համակարգը փրկելու կոչով պաստառներով:

Առիթը աշխատավարձերի 30% կրճատումն է: Մեծ Բրիտանիայի դատական համակարգը աշխարհում ամենածախսատարն է. ամեն տարի մոտ 2 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 3,5 մլրդ դոլար ) է ծախսվում այդ  համակարգի վրա:

Պանաման` թոշակառուին արժանավայել վայր

i (1)International Living ամսագրի վարկանշային աղյուսակի համաձայն, Պանաման գերազանց վայր է թոշակի անցնելու համար:

Երկրի հպատակ դառնալու համար հարկավոր է 5 հազար դոլարի բանկային հաշիվ բացել ու 3 պայմաններից գեթ մեկը կատարել, այն է`անշարժ գույք ձեռք բերել, սեփական գործ սկսել կամ էլ աշխատանքի տեղավորվել:

Երկրում, ամենից բացի, հրաշալի եղանակային պայմաններ են,  հաստատուն  է տնտեսությունը իսկ  կառավարությունը`  կայուն:

Միայն մի երկու բացասական բան կա` երկրում ենթակառույցները զարգացած չեն ու ճանապարհներն են վատ:

Այս ցուցակում, թոշակառուների համար երկրորդ ամենահարմարավետ երկիրը Էկվադորն է, երրորդ հորիզոնականում Մալազիան է, իսկ չորրորդում` Կոստա-Ռիկան: 5 -րդ դիրքում Իսպանիան է:

Երկրորդ հնգյակում Կոլումբիան է, Մեքսիկան, Մալթան, Ուրուգվայը և Թաիլանդը:

Սիրիայում բռնագրավել են Ադրբեջանի նավթային ընկերությանը պատկանող ավտոմեքենա

(SOCAR)Սիրիայում մոջահիդները տեղեկություն են տարածել, որ իրենք գրավել են Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) պատկանող ավտոմեքենա:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող Սիրիական ազատ բանակի շարքերում մարտնչող մոջահիդները պնդում են, որ իրենց կողմից բռնագրավված բեռնատարը` “SOCAR”-ի տարբերանշանով, պատկանում է “SOCAR”-ին:
“SOCAR”-ի մամլո ծառայության ղեկավար Նիզամեդդին Գուլիևը պնդում է, որ ավտոմեքենայի տարբերանշանը կեղծ է: “Մենք Սիրիայում ոչ մի բիզնես չունեն, և այդ մեքենան մեզ հետ ոչ մի առնչություն չունի: “SOCAR”-ի տարբերանշանի կեղծման դեպքեր հանդիպել են նաև այլ երկրներում”,- ընդգծել է պաշտոնյան:

Լեհ փորձագետ. Եվրամիության «Արեւելյան գործընկերությունը» ավարտվեց լիակատար տապալումով

Մատեուշ ՊիսկորսկիԵվրամիության «Արեւելյան ործընկերության» ծրագիրը 2013-ին լիակատարտապալումով ավարտվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին:

Ըստ նրա` այդ նախագծի գլխավոր նպատակն էր չեզոքացնել հետխորհրդային տարածքում ԵՄ-ին այլընտրանք հանդիսացող ինտեգրացիոն նախագծերը: Ծրագրի հիմնական կողմնակիցներն `ին Եվրոպայի այն քաղաքական շրջանակները, որոնք սերտորեն կապված էին ԱՄՆ հետ ու ձգտում էին վերջինիս շահերի իրագործմանը: «Ճիշտ է, Հայաստանը հիմնականում աշխարհագրական-ռազմավարական իրադրությունում ու իրեն շրջապատող երկրների ռազմատենչ հայտարարություններից դրդված արեց իր առաջին քայլը: Այսպիսով` Հայաստանը հասկացրեց մյուս բոլոր խաղացողներին, որ ԵՄ-ն ու արեւմտյան ինտեգրացիոն նախագծերն այլընտրանք ունեն` այն է եվրասիական բլոկի մեծ ու ամբիցիոզ նախգիծը»,-ընդգծել է լեհ փորձագետը:

Նրա համոզմամբ` Ուկրաինայի որոշումը կապված էր տնտեսական ու քաղաքաակն բնույթի ընթացիկ խնդիրների հետ: «Եթե այդ խնդիրները հանգեցնեն պետական հեղաշրջման ու իշխանափոխության, այն ժամանակ ԵՄ-ն կկարողանա վերադառնալ բանակցություններին, սակայն պայմանով, որ կապահովի երկրի տնտեսական գոյատեւումը: Իսկ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, դա երաշխավորել չի կարողանա»,-ընդգծել է Պիսկորսկին` հավելելով, որ Ռուսաստանն այժմ ունի պատմական հնարավորություն` ստեղծելու ինտեգրացիոն տարածություն, որին հետագայում կարող են միանալ շատ երկրներ, եթե հաջողվի ստեղծել կառավարման արդյունավետ համակարգ: Եթե ամեն ինչ ստացվի, ապա այդ գաղափարը կարող է նույնքան գայթակղիչ դառնալ, որքան ժամանակին ԵՄ-ն:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

 

Իսպանիայի ռեստորանում ճաշատեսակները վաճառվում են 1 եվրոյով

iԻսպանիայի Նավարա նահանգում բացվել է մի ռեստորան, որտեղ առաջարկվող կերակրատեսակներն արժեն 1 եվրո: “Համայն բարիք” անվանված ռեստորանը բացել են 18 գործազուրկներ: Ռեստորանը 2 սրահ ունի` 400 տեղով.կարելի է պատվիրել ինչպես մսեղենով  կերակուր, այնպես էլ դեսերտ: Խորամանկությունը հետևյալում  է.պատվիրվող ուտելիքը 1 եվրո կարժենա միայն այն դեպքում, եթե հետն էլ այցելուն պատվիրի միջին շուկայական գնով վաճառվող խմիչք:

Մեկնարկի համար ռեստորանատերերը վարկ են վերցրել հարազատներից, որոնք էլ երաշխավոր են հանդիսացել նրանց համար:

Այսօր ռեստորանի յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձն ամսական 800 եվրո է: Գաղափարն իրականացնելու համար պահանջվել է 250 հազար եվրո: Գումարի հիմնական մասը ծախսվել է սարքավորում գնելու վրա:

Մահվան ելքով ավտովթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին

ԱվտովթարՀունվարի 7-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում` Երանոս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես E320» մակնիշի 50 CC 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ` Ս. Կ. (ծնվ. 1988 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր` Հ. Մ. (ծնվ. 1993 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. Կ.-ի դին:

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ավտոճանապարհՀՀ ԱԻ նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

 Անկախ

Ձմռանը մաշկը խնամեք ողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց

մաշկՋերմաստիճանի ամեն փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա` դարձնելով այն չոր, զգայուն ու գրգռված:
Մասնագետները խորհուրդ են տալիս ձմռանը հենց առավոտից զբաղվել մաշկի խնամքով, որի ճիշտ կիրառման դեպքում կձերբազատվեք այդ խնդիրներից:
Ճիշտ խնամքն առաջին հերթին ենթադրում է մաշկի խոնավեցում և սնուցում:
Ձմռանը օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, բջիջները գրեթե չեն թարմանում, հետևանքը լինում է այն, որ մաշկը կորցնում է փայլը: Այն վերականգնելու համար անհրաժեշտ է կենսունակություն:

Ի՞նչ անել: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ձմռանն ավելի հաճախ օգտագործել խոնավեցնող քսուք: Սակայն հիշեք, որ այն պետք է դեմքին քսել տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ:

Խոնավությունը լավագույն միջոցն է կնճիռների դեմ: Այն բարելավում է բջիջների վերարտադրողականությունը, ամրապնդում մաշկը, ստեղծում արհեստական պատնեշ` միաժամանակ պահպանում եղած խոնավության քանակը: Որպեսզի խոնավեցնող քսուքի փայլը չմնա դեմքին, մի քանի րոպե անց այն չորացրեք անձեռոցիկով:
Ցերեկը, որպես կանոն, մենք սովորաբար անցկացնում ենք աշխատավայրերում, որտեղ միացված են տաքացնող օդորակիչներ, և օդը շատ չոր է: Նման պայմաններում մաշկն արագ ջրազրկվում է: Ոմանք պնդում են, որ ջրազրկումից տուժում է միայն չոր մաշկը, սակայն դա այդպես չէ. չոր մաշկն առաջին հերթին զգում է խոնավեցնող միջոցների և ճարպայուղերի պակաս, իսկ ահա ջրազրկումը խոնավության պակասի նշան է, որը ճարպի քանակի հետ բոլորովին կապ չունի:

Տեսականորեն, այս խնդիրն ի հայտ է գալիս տարբեր ձևերով` կախված մաշկի տեսակից: Այսպես, չոր և խառը տիպի մաշկը թոշնում է, կոշտանում և արագ սկսում է թեփոտվել: Այն կարող է դառնալ գերզգայուն և գրգռված: Իսկ յուղոտ և ջրազրկված մաշկի ծակոտիները լայնանում են և ստանում մոխրագույն երանգ: Տեղ-տեղ կարող են նաև ճաքճքել` չնայած որ յուղոտ մաշկն ունի մեծ քանակությամբ ճարպ և փայլուն տեսք:
Եվս մեկ նրբություն. համակարգչի դիմաց երկար նստելը վատ է անդրադառնում կոպերի մաշկի վրա:

Ի՞նչ անել: Խոնավության պակասը կարելի է լրացնել վիտամիններով: Հզոր հակաօքսիդանտ է Վիտամին Ե-ն, մաշկի կոլլագենը վերականգնող հիանալի միջոց` վիտամին Ց-ն, միկրոէլեմենտներ ցինկն ու սելենիումն օգնում են մաշկի նորմալ կենսագործունեությանը:
Հիշեք` Ձեր աշխատանքային սեղանին միշտ պահեք երկու բան` ջերմային ջուր (այն հանքանյութերով հարուստ ստորգետնյա ջուր է` 20 աստիճանից բարձր, որն ունի բացառիկ բնական որակ և պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, նատրիում, մանգան, երկաթ և այլ օգտակար տարրեր) և խոնավեցնող գել կամ քսուք հատուկ կոպերի համար: Սրանց կարելի է ավելացնել նաև խնամող քսուքը շրթունքների համար:

Երեկոյան գալիս է մաշկի մաքրման շրջանը: Ձմեռային եղանակին մաշկը շատ է հոգնում, ուստի արագ թոշնում է: Շաբաթը մեկ-երկու անգամ մաշկը կարելի է լրացուցիչ սնուցել ինչպես խոնավեցնող, այնպես էլ մաքրող դիմակներով` օրինակ, կավի բաղադրությամբ: Նման միջոցներն օգնում են կարգավորել մաշկի թարմացման և նորացման գործընթացը: Ուշադիր ուսումնասիրեք մաշկը. եթե նկատեք անոթային աստղիկներ, ուրեմն Դուք ունեք թույլ մազանոթներ:

Շարունակությունը կարդացեք ` հետևելով հղմանը:

Անկախ