Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել

Քուչակ-Ապարան ճանապարհ, արգելափակվելՀունվարի 29-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հունվարի 29-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ “Մ-3” միջպետական ավտոճանապարհի Ապարան–Նիգավան հատվածում (Նիգավան գյուղի սկզբնամաս) երկու “Զիլ” մակնիշի ավտոմեքենա դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել “Զիլ-131” մակնիշի 200LV61 պ/հ (վարորդ՝ Կ. Կ.) և 171ԼՏ61 պ/հ (վարորդ՝ Շ. Գ.) ավտոմեքենաները:

Անկախ

Վարդենիս-Քարվաճառ հատվածում արգելափակումից դուրս են բերվել 27 մարդատար ավտոմեքենա

արգելափակումՀունվարի 29-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 30-ից 35-րդ կմ-ը (ոլորաններ) ձնաբքի հետևանքով դարձել է անանցանելի, ինչից ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 մարդատար ավտոմեքենա:

Անկախ

Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն

ճանապարհներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, Սպիտակի ոլորանի վերին հատվածում բուք է, իսկ Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

  

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանված Կարենը մահվանից մեկ օր առաջ խոսել էր հարազատների հետ

դիպուկահարՀունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի  արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Կարեն Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է, բազմանդամ ընտանիքի երեխա, ունի երեք եղբայր, մեկ քույր: Այս մասին NEWS.am-հետ զրույցում պատմել է Կարեն Գալստյանի եղբայրը` Բաբիկ Գալստյանը: «Կարենը միջնեկն էր: Մեծ եղբայրս էլ ծառայել է բանակում, այժմ Ռուսաստանում է»,- պատմել է եղբայրը:

Կարենը սովորել է Սիսիան քաղաքի գիշերօթիկ դպրցում, որտեղ եւ աշխատում է նրա մայրը: Բաբիկ Գալստյանը պատմեց, որ եղբոր հետ խոսել է մահվանից մեկ օր առաջ. «Հաճախ խոսում էինք, էդ դեպքից առաջ էլ խոսացինք, ինքը շատ ուրախ էր, լավ տրամադրություն ուներ: Դե 4 ամիս էր մնում վերադարձին, մայիս-հունիսին կգար արդեն: Միշտ գոհ ա եղել ծառայությունից»:

Կարենի համագյուղացիները NEWS.am-ին պատմել են, որ նրա հորեղբայրը` Բաբիկ Գալստյանն էլ մահացել է Խորհրդային բանակում ծառայելիս մոտավորապես նույն տարիքում։

Մինչեւ Սիսիան քաղաք տեղափոխվելը Գալստյանները ապրել են Սյունիքի մարզի Ույծ գյուղում. «Մեր գյուղում սուգ ա, բոլորի համար էլ խորը ցավ ա, պետք ա բոլորս էլ հավաքվենք, օգնենք իրենց հուղարկավորությունն անել: Արդեն հայրը գնացել է Երեւան դիակը բերելու»,- պատմեց Ույծի գյուղապետ Արտակ Ավետյանը։

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու կարգի մասին

Ճանապարհային ոստիկանությունՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիներ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման տեսանյութին ծանոթանալու, այնուհետև վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ մարզերից (այդ թվում՝ հեռավոր) այցելում են Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան):
Կրկին տեղեկացնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (այդ թվում՝ տեսանյութ) կարելի է ստանալ համացանցով, իսկ բողոքարկման դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած տարածքային փոստային ծառայության միջոցով:
Մասնավորապես, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժին, և մուտքագրելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի (տեխ. անձնագրի) համարը և հաշվառման համարանիշերը՝ տեսնել տվյալ տրանսպորտային միջոցով կատարված բոլոր իրավախախտումների գործերով կայացված որոշումները: Այնուհետև, ընտրելով ցանկացած որոշումը, հնարավոր է բեռնել և տեսնել խախտման տեսանյութը:
Ինչ վերաբերում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումները վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելուն, ապա դրա համար անհրաժեշտ է սահմանված կարգով կազմել դիմումը և բողոքարկման համար սահմանված 10-օրյա ժամկետում հանձնել տարածքային փոստային ծառայություն:

Ճանապարհային ոստիկանություն

Անկախ

Ցուցահանդես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

26.Exhibition at the NATO headquarter 29.01.2014Հունվարի 28-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) բացվեց ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցության և ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես:

 Ցուցահանդեսում ներկայացված է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններում ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ծառայությունը պատկերող շուրջ 40 լուսանկար: ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության կողմից կազմակերպված այս ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 1-ը:

 

 Անկախ

 

 

 

 

Բաքվում իրանական հիվանդանոց են փակել

բաքու, իրանական հիվանդանոցԲաքվում փակվել է “Իմամ Ալի” հիվանդանոցը, որը գործում էր իրանական “Իմամ Խոմեյնիի բարեգործական հիմնադրամի” աջակցությամբ, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Հունվարի 28-ին Ադրբեջանում դադարեցվել է նաև հիմնադրամի գործունեությունը:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարզիա Էֆհամը հայտարարել է, որ հիմնադրամի գործունեության դադարեցման մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել:

“Հիմնադրամի գործունեությունը դադարեցվել է, քանի որ դրա անհրաժեշտությունն արդեն չկա”, -ասել է Էֆհամը:

Ադրբեջանի կառավարությունը երեք տարի առաջ հայտարարել է, որ այլևս չունի բարեգործական հիմնադրամների անհրաժեշտությունը, և որոշել է դադարեցնել դրանց գործունեությունը:

 

 Անկախ

Էդվարդ Սնոուդենը առաջադրվել է որպես 2014 թ-ի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու

սնոուդենՉորեքշաբթի օրը Նորվեգիայի խորհրդարանի պատգամավորը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կոնտրագենտ Էդվարդ Սնոուդենին առաջադրել է որպես 2014թ-ի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու՝ պնդելով, որ նա, գաղտնի փաստաթղթեր հրապարակելով, աշխարհը ավելի ապահով վայր է դարձրել:

Սոցիալիստական ձախակողմյան կուսակցությունից նախկին կրթության և բնապահպանության նախարարը հայտնել է, որ Սնոուդենը խորացրել է մարդկանց գիտակցությունը իր սեփական քաղաքացիներին պետության լրտեսելու վերաբերյալ:

Աշխարհում հազարավոր մարդիկ իրավունք ունեն Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու առաջադրել՝ ներառյալ ցանկացած խորհրդարանի պատգամավոր: Անցած տարվա խաղաղության մրցանակը 259 թեկնածուներից նվաճել է Քիմիական զենքի արգելման գործակալությունը:

Նորվեգական Նոբելյան կոմիտեն թեկնածուների անուններ կհավաքի մինչև 2014թ-ի փետրվարի 1-ը, իսկ մարտի 4-ին վերջնականապես կհաստատի ցուցակը: Մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 10-ին:

Անկախ

Շենքի պատին պատկերված պապի նկարը ստացել է Վատիկանի պաշտոնական հաստատումը

Graffiti -Pope1Շենքի պատին նկարված, պապին որպես գերհերոս պատկերող նկարը Վատիկանի պաշտոնական հաստատմանն է արժանացել և նրանք տեղադրել են այն Tweeter-ի իրենց էջում՝ ցուցադրելով իրենց 84,000 հետևորդներին:

Նկարում Ֆրանցիսկոս պապը պատկերված է Սուպերմենի տեսքով, դեպի վերև թռչելիս:

Pope Francis1Նկարը ստեղծել է իտալացի փողոցային նկարիչ Մաուպալը, որը այն պատկերել էր Հռոմի կառույցներից մեկի պատին:

սուպերմեն պապՆակրում 77-ամյա արգենտինացի պապը պատկերված է Սուպերմենի նման բռունցքը առաջ պարզած, իսկ մյուս ձեռքին սև պայուսակ է կրում, որի վրա սպիտակ տառերով իսպաներեն գրված է «արժեքներ» բառը:

Պապը ևս Twitter-ի ակտիվ օգտատեր է և հաճախակի ինը լեզուներով տարբեր նորություններ է տեղադրում:

Նա կաթոլիկ եկեղեցու շատ ժամանակակից առաջնորդ է, իսկ երեկ պապ Ֆրանցիսկոսը հայտնվել էր Rolling Stone ամսագրի շապիկին՝ շարունակելով գրավել ամբողջ աշխարհում իր երկրպագուների սրտերը:

 Անկախ

Բանակի օրվան նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուրգում

Բանակ-2Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպեց հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի գերեզմանին պսակների զետեղման արարողությունից հետո ժամերգություն կատարվեց Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, հայ համայնքի ղեկավարությունը, հոգևոր հայրեր,  Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ,  ազատամարտիկներ և ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՌԴ-ում Հայաստանի դեսպանը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Հայոց բանակի 22-րդ ամյակի առթիվ ՀՀ բանակի 10 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրերով:

Անկախ

 

 

Ֆրանսիայում գնալով աճում է իսլամաֆոբիան

Ֆրանսիա, իսլամաֆոբիաՖրանսիայում 2013 թվականին 2012 թվականի համեմատությամբ մահմեդականների վրա հարձակումների թիվը աճել է 11,3 տոկոսով: Այս մասին ասվում է Իսլամաֆոբայի ազգային հետազոտական կենտրոնի հաշվետվության մեջ: Այն կազմվել է ոստիկանության և ժանդարմերիայի տրամադրած տվյալների համաձայն: Այսպես անցած տարի ամբողջ երկրում գրանցել է մահմեդականների դեմ ուղղված 226 անօրինական գործողություն, այդ թվում 164 սպառնալիք և 62 ֆիզիկական բռնության ակտ:

Կոնտրոնի ղեկավար Աբդուլահ Զաքիրը նշել է, որ առանձնակի անհանգստություն է առաջացնում հիջաբ կրող կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը: Անցած տարի միայն Փարիզում 15 մահմեդական կին դիմել է ոստիկանությանը նման բողոքով: Սակայն սա ամենևին էլ ցույց չի տալիս Ֆրանսիայում իսլամաֆոբիայի իրական պատկերը: Շատերը իրենց բողոքները ոստիկանությանը պարզապես չեն ներկայացնում՝ հույս չունենալով, որ իրավապահ մարմինները արդար մոտեցում կցուցաբերեն:

Անկախ

գաջի գործարանի հետնամասում զենք են թողել

զենքեր են հանձնվելՀունվարի 28-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գաջի գործարանի հետնամասում, խաչքարի մոտ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Դավիթ-Բեկի փողոցի թիվ 98 հասցեի մոտ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով, առանց փամփուշտների:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Թուրքիան ամենացածր գնով գազ ձեռք է բերում Ադրբեջանից

Թուրքիա,գնով գազ,ԱդրբեջանԹուրքիան յուրաքանչյուր հազար խորանարդ մետր գազ ձեռք բերելու համար Ադրբեջանին վճարում է 335 դոլար: Թուրքիան նույն ծավալի գազի համար Ռուսաստանին վճարում է 425 դոլար, իսկ Իրանին`490 դոլար, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով “Զաման”-ին:

Առաջիկա օրերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  կայցելի Իրան: Վերջինս կփորձի նվազեցնել գազի գինը. Իրանը ի համեմատություն Ադրբեջանի և Ռուսաստանի վաճառած գազի գնի, այն Թուրքիային ավելի թանկ գնով է մատակարարում:

Նշենք, որ ավելի վաղ “Բոթաշ” թուրքական ընկերությունը դիմել է Միջազգային տնտեսական դատարան` իրանական գազի բարձր գնի և դրա նվազեցման առնչությամբ:

Անկախ

Ադրբեջանում գնացք է ընկել ռելսերից

2Ադրբեջանում գնացք է ընկել ռելսերիցԱդրբեջանում ռելսերից ընկել է բեռնփոխադրումներ իրականացնող գնացք: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ պատահարը տեղի է ունեցել Հաջիգաբուլի շրջանի Մուղանլը գյուղի մոտակայքում:

Գնացքի 15 վագոնների` ռելսերից ընկնելու հետևանքով շրջակա տարածքում մեծ քանակությամբ շինանյութ է լցվել:

“Ադրբեջանի երկաթուղիներ” ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նադիր Ազմամեդովը հաստատել է պատահարի փաստը:

 Անկախ

Ւտալիան և Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության մասին հարցեր

Ւտալիա,Ադրբեջան,ռազմական համագործակցության մասին հարցեր   Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը hունվարի 28-ին հյուրընկալել է Իտալիայի   պաշտպանության նախարարության պատվիրակությանը՝ Իտալիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի 3-րդ վարչության պետի տեղակալ, փոխծովակալ Էդուարդո Կոմպիանիի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, կողմերը քննարկել են ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմական կրթության բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունները: Հանդիպումն ավարտվել է “2014-ին Իտալիայի և Ադրբեջանի ՊՆ երկկողմ համագործակցության ծրագրի” ստորագրմամբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ադրբեջանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջամպաոլո Կուտիլոն ու Ադրբեջանում Իտալիայի ԶՈւ ռազմական կցորդ, փոխծովակալ Էմանուելե Բոթազին:

Անկախ

 

Ախուրյան գյուղում ամուսինները միմյանց սպանել են

դանակով վնասվածքՀունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ եղբայրը` 1962 թ. ծնված Գարեգին Հակոբյանը, և նրա կինը` 1965 թ. ծնված Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Իրանի ոստիկանությունը օդապարիկներ է կիրառելու

օդապարիկ   Իրանական «ISNA» գործակալությունը հայտնում է, որ Իրանի ոստիկանությունը երկրի սահմանների և սահմանային անցումների հսկողության համար օդապարիկներ է կիրառելու: Դրանց վրա տեղադրվելու են տեսախցիկներ: Իրանի ոստիկանության պետ Ահմեդռզա Ռադանը հայտարարել է, որ նորամուծության վերաբերյալ համաձայնությունը արդեն կայացվել է: Ռադանի խոսքերով՝ օդապարիկները կարող են թռչել բավական բարձր: «Հետագայում ոստիկանությունը նախատեսում է դրանք օգտագործել ոչ միայն սահմանների, այլ նաև ճանապարհների և տարածքների հսկողության համար»,-նշել է ոստիկանության պետը:
Անկախ

Արփի գյուղի բնակիչը հին անասնագոմը քանդելիս փամփուշտներ է գտել

փամփուշտՀունվարի 28-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արփի գյուղի մի բնակիչ իրենց հին անասնագոմը քանդելիս փամփուշտներ է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի` 35, մեծ տրամաչափի 2 փամփուշտ և նռնակի պայթուցիչ:
Զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Խարբերդ գյուղում գտնվող հարսանյաց սրահում սպանություն է տեղի ունեցել

կրակոցՀունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Գրիգոր Խաչատրյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող մի հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակ է արձակել Գրիգոր Խաչատրյանի վրա:
Գ. Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

 

Շուռնուխ գյուղի բնակչի տան տանիքում հրդեհ է բռնկվել.Վնասի չափը`960.000 դրամ

հրդեհ,գուգարքՀունվարի 26-ին, ժամը 08.15-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շուռնուխ գյուղի մի բնակչի տան տանիքում:
Հրդեհի հետևանքով այրվել է տան տանիքը` 80 քմ մակերեսով:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 10.25-ին, երկու մարտական հաշվարկի ուժերով:
Հունվարի 28-ին, ժամը 12.40-ին, Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից նյութեր են ստացվել, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի խողովակից դուրս եկած կրակի բոցը:
Վնասի չափը կազմում է 960.000 դրամ:
Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր:

Անկախ