Հակառակորդը կրակահերթ է բացել Ներքին Կարմրաղբյուր գյուղի ուղղությամբ. տուժածներ չկան

ՊԲ,պնՀակառակորդը  հերթական անգամ հրադադարը խախտել է  Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր եւ Այգեպար  գյուղերի ուղղությամբ, բարեբախտաբար տուժածներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ներքին Կարմաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: «Կրակոցները սկսեցին հունվարի 10 երեկոյան: Հիմնականում Ներքին Կարմրաղբյուր  եւ Այգեպար  գյուղերի հենակետերի ուղղությամբ էին կրակում: Դպրոցների, մանկապարտեզի եւ բնակելի տների վրա էլ են կրակել, սակայն փառք Աստծո զոհեր եւ վիրավորներ չունենք: Բարեբախտաբար նաեւ աշակերտները արձակուրդի մեջ են»,- պատմեց գյուղապետը: Նա նաեւ ավելացրեց, որ այսօր կրակոցներ չեն հնչել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ հունվարի 10-ին երեկոյան հրադադարի խախտման ռեժիմի խախտում է արձանագրվել: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, մի քանի րոպե շարունակ վարել է հրաձգային կրակ Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ:

Անկախ

Առաջիկա հինգ օրերին ջերմաստիճանը չի փոխվի

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում`Հունվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝
Հունվարի 12-16-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Սիրիական ընդդիմությունը պառակտվում է, Բաշար Ասադի դիրքերը ամրապնդվում են

սիրիաՌուսաստանի պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը խոսել է սիրիական խնդրի մասին: Պուշկովը կարծիք է հայտնել, որ սիրիական ընդդիմության միջև առաջացած հակասությունը նրանց կզրկի Բաշար Ասադին հաղթելու հնարավորությունից: «Սիրիայում արմատական իսլամիստները այժմ պատերազմում են Սիրիայի ազատության բանակի դեմ: Մարտիկների միջև վերջնական պառակտումը կզրկի նրանց Ասադին հաղթելու բոլոր հնարավորություններից»,-գրել է Պուշկովը «Twitter»-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում Սիրիայում մոտ 500 մարդ է զոհվել սիրիական զինված ընդդիմության և Ալ-Քայիդայի հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» մարտիկների միջև բախումների արդյունքում:

 Անկախ

Վախճանվել է Արամ Ղարաբեկյանը

Արամ Ղարաբեկյան58 տարեկան հասակում այսօր ԱՄՆ-ում  մահացել է Հայաստանի անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկացել է  Կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանից:

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Ջ.Դրուգմանի և Լ.Բերնշտայնի մոտ: Եղել է Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ.:

Աշխատել է Կիևի ռադիո և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ:

1999թ. ամանորի նախաշեմին 6 տարբեր երկրներից կազմված նվագախմբով հանդես է եկել նոր հազարամյակին նվիրված համերգային ծրագրով, Չինաստանի Խանչջոու քաղաքում, որտեղ ներկայացրել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: 1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

Անկախի անձնակազմը  ցավակցում է անվանի դիրիժորի հարազատներին  անժամանակ կորստի համար:

Անկախ

Լևոն Արոնյանը առաջին տուրում ոչ-ոքի խաղաց

լևոն221377141387185549Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ:

Մրցակիցները կատարեցին 30 քայլ:

 

Վախճանվել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը

արիել շարոնԹուրքական «Հաբերլերը», հղում կատարելով իսրայելական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ այսօր վախճանվել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը, որն արդեն 8 տարի կոմայի մեջ էր գտնվում: Շարոնը մահացավ 85 տարեկան հասակում բժշկական կենտրոնում: Կյանքի վերջին րոպեներին նրա կողքին են գտնվել ընտանիքի անդամներն ու հարազատները: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը իր ցավակցություններն է հայտնել այս մեծ կորստի առիթով՝ Շարոնին անվանելով իր ժողովրդի խիզախ առաջնորդ:
Հայտնի է, որ Արիել Շարոնի վիճակը վատացել էր մոտ մեկ ամիս առաջ, նա վիրահատվել էր և տեղափոխվել վերակենդանացման բաժին: Այնուհետև բժիշկները նրա մոտ երիկամային անբավարարություն էին հայտնաբերել: Հիշեցնենք, որ Իսրայելի նախկին վարչապետը 2006 թվականի հունվարի 4-ին հայտնվեց կոմայի մեջ և այլևս չապաքինվեց:

 Անկախ

 

Մահացել է ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Հաշիմովը

հաշիմով6_aron_gash_frits_500Գերմանիայում մահացել է ադրբեջանցի հանրածանոթ գրոսմայստեր Վուգար Հաշիմովը: 27-ամյա շախմատիստը միջազգային դասակարգման աղյուսկում 11-րդն է: Նա ծանր հիվանդ էր, գլխուղեղի ուռուցք ուներ:

Հաշիմովն Ադրբեջանի հավաքականի կազմում 2009-ն դարձել էր Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի եռակի չեմպիոն էր:

Արդարացվել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքում. հանցադեպը բացակայում էր

11.01.13ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ Կարեն Ստեփանյանն ու  Մկրտիչ  Հովհաննիսյանն արդարացվել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքում (ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)՝  հանցագործության դեպքի բացակայության  հիմքով:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զ. Զաքինյանի նախագահությամբ՝  2013թ.  դեկտեմբերի 25-ի դատավճռով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ նրանց նկատմամբ ընտրված  «ստորագրություն չհեռանալու մասին»  խափանման միջոցը՝ վերացվել:
Ըստ մեղադրանքի՝ Կարեն Ստեփանյանը 2012թ. հոկտեմբերի լույս 8-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում,  իսկ  Մկրտիչ  Հովհաննիսյանը 2012թ. նոյեմբերի կեսին՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում նույն անչափահասի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նրա հետ ունեցել են սեռական հարաբերություն:
Գործի դատաքննությամբ դատարանը, սակայն, հաստատված է համարել, որ գործով ամբաստանյալ, 26-ամյա ամուրի Կարեն Ստեփանյանը 2012թ. սեպտեմբերին համացանցի միջոցով ծանոթացել է գործով տուժող անչափահասի հետ, ով  այդ ժամանակ սովորում էր Տավուշի մարզի Հաղարծին գյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանում:
Որոշ ժամանակ անց նրանք որոշել են հանդիպել և 2012թ. հոկտեմբեր ամսին, գիշերը՝ ժամի 02:00-ի սահմաններում, հանդիպել են աղջկա  տատի տան մոտ: Նրանք սկսել են հաճախակի հանդիպել, շփվել հեռախոսով և մտերմացել են: Այնուհետև որոշել են ամուսնանալ, երբ աղջիկը դպրոցն ավարտի:
Այդ ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հաղարծին է վերադարձել Կարենի ընկերը` գործով մյուս ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանը, որի հետ Կարենը ծանոթացրել է աղջկան, սակայն նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել:
Հանդիպումներից մեկի ընթացքում Կարենն ու անչափահասն ունեցել են սեռական հարաբերություն, որից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Վախենալով, որ Կարենն իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է, աղջիկը 2013թ. հունվարի 30-ին իր ընտանիքի անդամներին հայտնել է, թե իբր 2012թ. հոկտեմբերի 7-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Կարենը` դանակի սպառնալիքով, իսկ հոկտեմբերի 2-րդ կեսին, նույնպես գիշերվա ժամը 02:00-ի սահմաններում Մկրտիչ Հովհաննիսյանը, դարձյալ դանակի սպառնալիքով` տարբեր ավտոմեքենաներում բռնաբարել են իրեն:
Աղջկա ծնողների պահանջով՝ իրենք և Կարենի ծնողները հանդիպել են իրար` իրենց երեխաների հետագա համատեղ կյանքի մասին պայմանավորվելու, սակայն համաձայնության չեն եկել և աղջիկը ծնողների հետ որոշել է, որ պետք է հանցագործության մասին հաղորդում տալ:
31.01.2013թ. տրված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել և ամբաստանյալներ Կարեն  Ստեփանյանին և Մկրտիչ  Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ   հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Դատաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հերքվել է հանցագործության դեպքը, որի պատճառով մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից` հայտարարելով քրեական հետապնդումը դադարեցնելու իր դիրքորոշման մասին:
 Ավելին կաևդացեʹք

 

Պատգամավորի կողմից Սուրենյանցին ծեծելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

11.01.23Սուրեն Սուրենյանցի ու Ազգային ժողովի «ԲՀԿ»-ական  պատգամավոր Վահան Կարապետյանի միջև վիճաբանության դեպքի  առթիվ Հատուկ քննչական ծառայությունում  նյութեր են նախապատրաստվում:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝  բացառված չէ, որ առաջիկա օրերին քրեական գործ կհարուցվի պատգամավորի կողմից Ս.Սուրենյանցին ծեծելու համար:
Հիշեցնենք, որ  ըստ մամուլի հրապարակումների՝  դեկտեմբերի 14-ի երեկոյան  Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերի» ռեստորանում ԲՀԿ ֆրակցիայի պատգամավոր Վահան Կարապետյանն ու Սուրեն Սուրենյանցը վիճել են միմյանց հետ:
Վեճն այնքան է թեժացել, որ ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին, նա  քաշքշել է Սուրենյանցին, ապա՝ ապտակներ հասցրել:

Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդը վնասվածք է ստացել բախումների ժամանակ

kiev-protestԸնդդիմադիր առաջնորդ դարձած Ուկրաինայի նախկին ներքին գործերի նախարարը վնասվածք է ստացել մայրաքաղաքում ոստիկանության և հակակառավարական ակտիվիստների բախման արդյունքում:

Յուրի Լուցենկոն, որը Կիևում շաբաթներ տևող ցույցերի գլխավոր կազմակերպիչներից մեկն էր, վնասվածք է ստացել շաբաթ առավոտյան, երբ փորձել է միջամտել ոստիկանության և ընդդիմադիր ակտիվիստների միջև ծավալված բախմանը: Կիևի դատարանի շենքի առջև ցույցեր են սկսվել 2011թ-ին արձանը պայթնեցնելու գործընթացը կազմակերպող ծայրահեղ ազգայնական երեք ակտիվիստներին՝ չափազանց երկար ժամկետով բանտարկելու որոշում կայացնելու համար:

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ բախումներից հետո 11 մարդ է հոսպիտալացվել:

Թուրք պատգամավորները խորհրդարանում ձեռնամարտի են բռնվել,տեսանյութ

unnamed (3)Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ թուրք պատգամավորների միջև հերթական անգամ ձեռնամարտ է ծագել: Վեճը առաջացել է խորհրդարանում «Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի» մասին օրենքում փոփոխություն կատարելու շուրջ քննարկման ժամանակ: Հանձնաժողովի նախագահ Ահմեդ Իյիմայայի հայտարարությունից հետո ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները իրենց դժգոհությունն են հայտնել, ապա իշխող ԱԶ կուսակցության պատգամավորներն են միջամտել վեճին: Հակասությունը գնալով վերաճել է ձեռնամարտի, ինչը թուրքական խորհրդարանում սովորական բան է դարձել վերջին շրջանում: Արդյունքում հարցի քննարկմանը նվիրված նիստը դադարեցվել է:

Թուրք նախկին նախարարները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել

unnamed (2)Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական տված թուրք նախարարները հնարավոր է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է դիմում ներկայացնել պատգամավորի կարգավիճակում մնացած նախկին նախարարներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 25-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի, մեղադրվելով կոռուպցիոն սկանդալի հետ կապ ունենալու մեջ, ստիպված եղան հրաժարական տալ:

Ադրբեջանական մեջլիսում արգելվել են սմարթֆոնները

unnamed (1)Ադրբեջանի ազգային ժողովում այսուհետ արգելվում են ցանկացած տեսակի սմարթֆոնները: Այս որոշումը տարածվում է և պատգամավորների, և մեջլիսի այցելուների՝ այդ թվում լրագրողների վրա: Սովորական բջջային հեռախոսները, որոնք չունեն տեսախցիկ և ֆոտոխցիկ, թույլատրելի են:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ ադրբեջանական մեջլիսի մամլո ծառայությունից հայտնել են, թե նման արգելք գոյություն ունի աշխարհի շատ երկրների խորհրդարաններում, որի նպատակն է խուսափել պետական գաղտնիքների արտահոսքից: Արգելված տեխնիկան անհրաժետ կլինի թողնել խորհրդարան մտնելիս՝ անվտանգության աշխատակիցների մոտ:

Նշենք, որ որոշ պատգամավորներ սոցիալական ցանցերում դժգոհություն են հայտնել նորամուծության առիթով:

Իտալացի 5-ամյա տղան ոստիկանությանը բողոքել է, որ իր հայրը իրեն ստիպում է Յուվենտուսի երկրպագու դառնալ

JuventusԻտալացի ֆուտբոլային երկրպագուները հայտնի են տեղական թիմերին իրենց անմնացորդ նվիրվածությամբ:

Սակայն երկրպագուներից մեկը խաղը չափազանց լուրջ է ընդունել:

Արտուրո Վերատիի հինգ տարեկան որդին ոստիկանությանը բողոքել է, որ իր հայրը ստիպում է իրեն սատարել Յուվենտուս ֆուտբոլային թիմին:

38-ամյա տղամարդը նույնիսկ հրավիրել է տեղի քահանային իր որդուց չարքերին վանելու համար, որը մահացու մեղք էր գործել՝ Միլան ֆուտբոլային թիմին աջակցելով:

Հայրը հավատացած է, որ միայն Սատանան կարող էր իր որդուն համոզել Յուվենտուսին հակառակորդ թիմի սատարել:

Հայրը իր որդու մտածելակերպը փոխելու համար մի շարք մեթոդներ էր մտածել:

Տղան ոստիկանությանը հայտնել էր, որ իր հայրը իրեն ստիպել է Յուվենտուսի երգեր երգել և գիշեր ու ցերեկ կրել թիմի սպիտակ ու սև շապիկը, որպեսզի իրեն սովորեցնի աջակցել ֆուտբոլային թիմին:

Հարևանները հաստատել են, որ իրենք լսել են, թե ինչպես է տղան բարձրաձայն երգում Յուվենտուսի երգերը:

 

Մենասահորդ Սարգիս Հայրապետյանի առաջին հաղթանակը նոր սկսված տարում

գեղասահք2681a567398e501e69ee83fc0c616ed5669c923821-ամյա մենասահորդ Սարգիս Հայրապետյանը Բրատիսլավայում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարում ուժեղագույն ճանաճվեց 32 մարզիկների պայքարում:

Սարգիսը հունվարի 13-19-ը Բուդապեշտում  կմասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը:

Ջասթին Բիբերը իր հարևանի տան ուղղությամբ ձվեր է նետել

Justin Bieber's neighbour's house 1Ջասթին Բիբերին հնարավոր է վանդալիզմի համար մեղադրանք ներկայացվի, քանի որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ իր հարևանի տան վրա ձվեր նետելու համար:

TMZ –ի տեղեկություններով՝ հարևանը իր Կալաբասասի տանը ինչ-որ առարկայով հարվածելու ձայներ էր լսել երեկոյան և դուրս էր եկել պատշգամբ, որից հետո ներքևում նկատել էր Ջասթինին իր շքամուտքի ուղղությամբ ձվեր նետելիս:

Հարևանը իր 13-ամյա դստերը խնդրել էր ոստիկանություն զանգել:

Ըստ տեղեկությունների՝ հարձակման ընթացքում երգիչը տան ուղղությամբ 20 ձու է նետել, սակայն TMZ-ն հայտնում է, որ տուժածի տվյալներով՝ հասցված վնասը գերազանցում է 400 դոլարը:

19-ամյա երգիչը վերջին ամիսներին հաճախ է իր հարևաններին անհանգստացնում իր տանը կազմակերպված աղմկոտ երեկույթներով և մեքենա վարելիս սահմանված արագությունը գերազանցելով:

Վանոն գողերին վտարում էր. այսօր նրանք Ազգային ժողովում են

d5afd5a5d5b6d5bdd5a1d5a3d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b61Վերջերս լրագրողների հետ հարցազրույցների արդյունքում նորից մերկացան Ազգային Ժողովի մի շարք պատգամավորների իրական դեմքերը: Պարզվում է, որ ամենաանգրագետ պատգամավորների ծաղկեփունջը ներկայացնում է հենց իշխող կուսակցությունը: Այն պատգամավորները, ում մասին խոսում ենք, ոչ միայն չունեն տարրական կրթություն և մի նախադասություն հայերեն լեզվով ասելու կարողություն, այլև հարց է առաջանում, արդյոք ունե՞ն դաստիարակություն: Այո, ունեն դաստիարակություն` փողոցային դաստիարակություն:

Հավատացնում եմ ձեզ, որ նմանատիպ անբարոյականություն գոյություն չունի ոչ մի երկրի պառլամենտում: Ոչ մի երկրում օրենսդիր մարմնի ներկայացուցիչը լրագրողի հետ չի խոսում հայհոյանքներ օգտագործելով, փողոցային ժարգոնով:

Իսկ ինչպես է հաջողվել, որ մի պետությունում նմանատիպ մակարդակի անձնավորություններ հայտնվել են պառլամենտում: Նրանք ուղղակի հանցագործներ են, ովքեր, իրենց հանցավոր իշխանության լծակներն օգտագործելով, մուտք են գործել օրենսդիր մարմին: Այս ամենի մեղավորներն են թե նախագահը և ոստիկանապետը, թե այն ընդդիմադիրները, ովքեր կես ճանապարհից նահանջեցին, թե ժողովուրդը, որ մինչ օրս ընտրել է նրանց:

Չարդարացնելով 90-ականներին ՀՀՇ-ի վարած քաղաքականությունը` պետք է նշել մի կարևոր փաստ, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Հայաստանից վտարեցին հանցագործներին և օրենքով գողերին: Նմանատիպ քաղաքականություն ավելի ուշ վարեց նաև Սահակաշվիլին` Վրաստանում:

Այսօր` 21-րդ դարում, Հայաստանում հանցագործները պառլամենտում են:

Հովհաննես Բասենցյան

Ամբողջությամբ կարդացեք այստեղ

7 օր առաջնագծում

download (5)ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Դպրոցական աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց

download (4)Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ին, 1990 թ. ծնված Գագիկ Խ.-ն «Մերսեդես Բենց C-220» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել աղջկան և դիմել փախուստի:
Նույն օրը երեկոյան, ժամը 22.00-ին, վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՃՏՀ քննության բաժին:

 

Յուրա Մովսիսյանը պատրաստվում է միանալ «Սպարտակի» իր խաղընկերներին

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՀայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական թիմին կմիանա հունվարի 15-ին:

Ծնկի վիրահատությունից հետո նա ԱՄՆ-ում է, իրեն լավ է զգում, մարզվում:Մասնագետների վկայությամբ` նա պատրաստ է ավելի բեռնավորված մարզումներ անցկացնել:

«Սպարտակը» պարապմունքներ է անցկացնելու Իսպանիայում, իսկ հունվարի 24-ից հետո մարզվելու է Արաբական Միացյալ էմիրությունների մայրաքաղաք ԱբուԴաբիում: