Չինացի տղամարդը այրվածքներ է ստացել՝ իր հագուստից առաջացած ստատիկ էլեկտրականությունից արտահոսած գազի պայթյունի հետևանքով

Chinese manՉինացի տղամարդը այրվածքներ է ստացել, երբ հագնվելիս նրա հագուստից առաջացած ստատիկ էլեկտրականությունից բռնկվել է նրա բնակարանում արտահոսած գազը:

Վեն Չուն դեմքին, վզին և ձեռքերին երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել Ջիանդո շրջանի իր տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

78-ամյա տղամարդը այժմ գտնվում է հիվանդանոցում:

Սկզբում պայթյունից այրվել է նրա դեմքը, իսկ ձեռքերի այրվածքները նա ստացել է հրդեհի տարածումը կանխելու փորձերի հետևանքով:

Չունի զարմիկը The Global Times-ին հայտնել է, որ պայթյունը շատ ուժեղ է եղել և զգացվել է նաև 300մ հեռավորության վրա:

Անվտանգության ոլորտի պաշտոնյաները ենթադրում են, որ Չունի հագուստից առաջացած ստատիկ էլեկտրականությունը բռնկել է վնասված խողովակից արտահոսած գազը:

Անկախ

Պապը ուղերձ է հղել համաշխարհային էլիտային

պապ ֆրացիսկԱռաջին անգամ 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդի ուղերձը կընթերցվի երեքշաբթի օրը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակից քաղաքական և բիզնես էլիտայի համար:

Այս միջոցառման ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են աշխարհին անհանգստացնող հարցեր քննարկելու համար:

2013թ-ի մարտին պապ դառնալուց հետո Ֆրանցիսկոսը բարձրաձայնել է եկամուտի հավասարության խնդրի մասին, ինչը հանդիսանում է նաև այս տարվա ֆորումի կենտրոնական հարցերից մեկը:

Պապի ուղերձը հրապարկվել է Օքսֆամի զեկույցից հետո, ըստ որի՝ աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ այժմ տիրապետում են աշխարհի ամբողջ հարստության գրեթե կեսին:

Պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերին հանրային նամակ էր հղել նաև G20-ին՝ կոչ անելով նրանց ձևավորել արդար և պարզ կանոններով համաշխարհային ֆինանսական շրջանակ՝ ավելի անաչառ և եղբայրական աշխարհ ունենալու համար:

 Անկախ

2013թ.-ին Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ արտահայտման իրավիճակն ավելի է վատթարացել.HRW

42013թ.-ին Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ արտահայտման իրավիճակն ավելի է վատթարացել: Այն 2013թ.-ի հոկտեմբերի նախագահական ընտրություններից առաջ դրամատիկ բնույթ է ստացել: Այս մասին մշված է միջազգային իրավապաշտպան “Human Rights Watch” կազմակերպության տարեկան զեկույցում, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի իշխանությոնների կեղծ մեղադրանքների հիման վրա տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ, քննադատ լրագրողներ են ձերբակալվել, ընդունվել են քաղաքացիների հիմնարար իրավունքները սահամանափակող օրենքներ: Այս ամենը տեղի է ունեցել 3-րդ ժամկետով Իլհամ Ալիևի՝ ձայների շուրջ 84,5%-ով ընտրություններում հաղթանակի ֆոնին:
Այս կազմակերպության՝ Հարավային Կովկասի գծով փորձագետ Գեորգի Գոգիան նշում է, որ 2013թ. Ադրբեջանի իշխանությունները իրենց քննադատողների նկատմամբ աննախադեպ քայլեր են ձեռնարկել:
2013թ. Ադրբեջանի իշխանությունները ընդհանուր թվով 23 քաղբանտարկյալի, լրագրողի, բլոգերների և իրավապաշտպանների նկատմամբ թմրանյութերի և զենք պահելու, խուլիգանության ու անգամ դավաճանության կեղծ մեղադրանքներ են ներկայացրել:
Կազմակե

ԱՄՆ-ում 2,000 թռիչքներ են հետաձգվել սպասվող ձյունահողմի պատճառով

 ձյունահողմԱՄՆ-ում կրկին ձյունահողմ է տարածվում՝ նպաստելով ջրմաստիճանի նվազմանը:

Երկուշաբթի օրը ձյունահողմի կանխատեսումից հետո 2,000 թռիչքներ են հետաձգվել: Ըստ տեղեկությունների՝ հյուսիսարևելյան շրջանները կծածկվեն 30սմ ձյան շերտով:

Սպասվում է, որ ձյունահողմը կհարվածի Վաշիգտոնի շրջանի, Ֆիլադելֆիայի և Նյու Յորքի միջև ընկած հատվածին, որտեղ ուժեղ ձյուն կտեղա և ջրմաստիճանը կնվազի:

Ձյունահողմի մեծ վտանգ կա հատկապես ափամերձ շրջաններում:

washington-snowfallՍակայն այս անգամ ցրտերը այնքան էլ դաժան չեն լինի, ինչպես երեք շաբաթ առաջ, սակայն ԱՄՆ-ի մեծ մասում ջերմաստիճանի անկում է սպասվում:

Ի հակադրություն վերոնշյալ ցրտերին՝ հարավ արևմուտքում, Կալիֆորնիայում և հարակից շրջաններում շարունակվում է պատմական երաշտը:

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ուրբաթ օրը պաշտոնապես երաշտի վիճակ է հայտարարել՝ դաշնային օգնություն ստանալու նպատակով:

 Անկախ

Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը` Հայաստանի շախմատի չեմպիոններ

շախմատ 4459-271x271Երևանում ավարտվեցին Հայաստանի շախմատի տղամադկանց և կանանց առաջնությունները:

Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը վերջին տուրում խաղաղ դաշն կնքեցին մրցակիցների հետ և, 9 հնարավորից վաստակելով 6,5 ու 7 միավոր, դարձան Հայաստանի չեմպիոններ:

Նրանք կհամալրեն մեր երկրի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը

Սամվել Ասլանյանը 4 գնդակ խփեց մրցակցի դարպասը

սաaslananԴանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում անցկացվող  Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնությունում Ռուսաստանի հավաքականը 25:33 (11:16) հաշվով զիջեց Խորվաթիայի ներկայացուցիչներին:
Սամվել Ասլանյանը խաղահրապարակում հայտնվեց միայն երկրորդ խաղակեսի միջնամասում, երբ արդեն նրա թիմը` Ռուսաստանի ընտրանին, պարտվում էր հաշվի մեծ տարբերությամբ:
Սամվելն անընդմեջ երեք գնդակ խփեց մրցակցի դարպասը: Ընդհանուր հաշվով նա դարձավ 4 գոլի և մի քանի գոլային փոխանցման հեղինակ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հավաքականին պարտությունից խուսափել չհաջողվեց: Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականի խաղացողներից ամենից շատ մրցակցի դարպասը գրավեց Ալեքսեյ Պոլյակովը` 5 գնդակ:
Կասկած չկա, որ Ասլանյանը  լավ մարզավիճակում  է, ցավոք,  մեր հայրենակիցն այս առաջնությունում հիմնականում տեղ է զբաղեցնում պահեստայինների նստարանին,  հնարավորություն չի ստանում իր կարողությունները դրսևորելու:

Պակիստանում շիա ուխտավորներ տեղափոխող ավտոբուս է պայթել. զոհվել է 18 մարդ

pakistan-bomb attackՈստիկանության տեղեկություններով՝ Պակիստանում ռումբով մեքենան հարվածել է շիա ուխտավորներ տեղափոխող ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ է զոհվել:

Երեքշաբթի օրը Իրանից վերադարձող ավտոբուսների շարասյան մոտ ռումբերով մեքենան պայթել է Մաստունգ շրջանում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ավտոբուսներից մեկը հրդեհվել է: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ 24 վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են:

Անկախ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արժանացել է “Top Ten Award”-ի հատուկ մրցանակի

002Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է “Top Ten Award” միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս մրցանակաբաշխության առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում, ինչպես նաև խթանել աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման համակարգի ստանդարտների կիրառումը կազմակերպություններում:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է 2002 թվականից իրականացվող նման հեղինակավոր մրցանակաբաշխության անցկացումը Երևանում. “Նման հեղինակավոր մրցանակաբաշխությունը Երևանում անցկացնելը արդեն իսկ վկայում է միջազգային ասպարեզում մեր երկրի ու, մասնավորապես, մեր մայրաքաղաքի ունեցած հեղինակության և մրցունակ լինելու մասին: Աշխարհի զարգացած երկրներն ու քաղաքներն իրենց տնտեսությունն ու կառավարման համակարգերը ձգտում են համապատասխանեցնել միջազգային ISO 9001 ստանդարտին, քանի որ այն սահմանում է գործունեության առավել արդյունավետ կազմակերպման մեխանիզմներն ու սկզբունքները: Տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման համակարգի համապատասխանեցումը ISO 9001 սերտիֆիկացմանն իրականում քաղաքն առավել հրապուրիչ է դարձնում ներդրումային առումով: Նման հաջողված օրինակներ կան ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական մայրցամաքներում: Եվ ես համոզված եմ, որ երևանյան մրցանակաբաշխությունն իր հերթին նույնպես կավելացնի օրինակելի կազմակերպությունների թիվը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
“Գեյբլսմիդ” ընկերության ավագ խորհրդատու Նեիլ Սթյուարթն էլ իր հերթին, ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասները, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին հյուրընկալության ու ջերմ վերաբերմունքի համար, նշելով, որ մրցանակաբաշխության՝ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացումը ընկերության համար մեծ պատիվ է:
Քաղաքապետարանի հարկի տակ անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցել են 35 երկրներից ներկայացված շուրջ 100 կազմակերպություններ: Մրցանակաբաշխության համար որպես որակավորման պահանջ էր ընտրվել մասնակից կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը ISO 9001 ստանդարտի պահանջներին: Ըստ այդմ,  “Top Ten Award” մրցանակաբաշխության փորձագետի կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացված ISO 9001 ստանդարտի պահանջների կատարման շուրջ մեկամյա աուդիտի արդյունքում քաղաքապետարանն արժանացել է ամենաբարձր գնահատականին: Սահմանված չորս՝ ոսկե, արծաթե, բրոնզե և գնահատման սերտիֆիկատ անվանակարգերից, Երևանի քաղաքապետարանին շնորհվել է  “Top Ten Award” ոսկե մրցանակ: Միաժամանակ GSA բրիտանական հեղինակավոր կազմակերպության կողմից գնահատման արդյունքներով որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանին շնորհել կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր: Բացի այդ, արդյունավետ կառավարման համար  “Top Ten Award”-ի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ հանձնվել է գնահատման հատուկ մրցանակ:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու մրցանակի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունը ևս մեկ հրաշալի հարթակ կդառնա գործնական նոր կապերի հաստատման ու կառավարման ոլորտում առաջավոր փորձի փոխանակման համար:
Միջազգային ստանդարտացման ոլորտում բարձր գնահատման համար մրցանակ է ստացել նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն, Երևանի ավագանու “Հանրապետական կուսակցություն” խմբակցության անդամ Ենոք Ազարյանը:

Անկախ

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ոլորտի 2014թ.-ի գերակա խնդիրներն ու անցած տարվա ձեռքբերումները

արտեմ ասատրյանՍոցիալական պաշտպանության ոլորտում 2013 թ.-ին, մասնավորապես, ավարտին են հասցվել ինտեգրված սոցիալական ծառայությունների փորձնական ծրագրի նախապատրաստական աշխատանքները, մշակվել և ներդրվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործարկումն ապահովող տեղեկատվական ենթակառուցվածքները, շահագործվել է կենսաթոշակային համակարգի տեղեկատվական նոր շտեմարանը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ ամփոփելով անցած տարին:

Ըստ նախարարի` գործազրկության մակարդակը Հայաստանում 2013թ.-ի տարեվերջին կազմել է 16,2%՝ նախորդ տարվա 17,3%-ի փոխարեն: Նա նշել է, որ 2013թ.-ի ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը, որի նպատակն է պասիվ քաղաքականությունից անցում կատարել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն քաղաքականության: «Կարևորում ենք զբաղվածության ակտիվ նոր ծրագրերի փորձարկումն ու ներդրումը»,– ընդգծել է Ա.Ասատրյանը:
Խոսելով ձեռքբերումների մասին՝ նախարարը նշել է, որ անցած տարի գործարկվել են սոցիալական ծառայությունների տարածքային 19 համալիր կենտրոնները, որոնց հիմնական նպատակը քաղաքացիներին մատչելի ծառայություն մատուցելն է` «մեկ պատուհանի» սկզբունքով:
Ա.Ասատրյանը հայտնել է , որ 2013թ.-ին ավարտվել է ավանդների փոխհատուցման ծրագիրը ` 2005-2006 թվականներին հաշվառված: Այս ընթացքում վճարվել է շուրջ 10 մլրդ դրամ: Ծրագիրը շարունակվելու է նաև 2014թ.-ին:

Նոր բնակելի շենքեր` «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների համար

արտյոմ մովսիսյանՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) 2014թ.-ի գերակա խնդիրներից է լինելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նույն տարածքի նախկին հանրակացարաններում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովումը:

Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, նշելով, որ ըստ այդմ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում կկառուցվեն նոր բնակելի շենքեր: Ըստ Ա.Մովսեսյանի` 176 ընտանիքի համար նոր բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով կներդրվի 4 մլն դոլար:
«Բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքացիները, բնակիչները կողմ են եղել տեղափոխմանը, առաջարկվող պայմանները շատ ավելի լավն են, քան այսօր իրենք ունեն, առնվազն 20-25 տոկոսով ավելի բնակարանային տարածք են իրենք ստանալու»,– նշել է Ա.Մովսեսյանը:
ՔԱԳՎ հաջորդ գերակա խնդիրը կոմերցիոն օդաչուների պատրաստումն է: Նախատեսվում է ավարտին հասցնել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օդաչու-ուսանողների թռիչքային պրակտիկան, ինչի արդյունքում օդաչուները կունենան ավիացիոն միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան որակավորում:

Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

կառավարությունումՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ սփյուռքի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետերը: Նրանք անդրադարձել են հաշվետու տարում գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումներին և վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին:
Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների վերացման ուղղությամբ: Հաշվետվությունները լսելուց հետո վարչապետ Սարգսյանն անդրադարձել է 2013թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: Զեկուցողները պարզաբանումներ են ներկայացրել հանձնարարականների ուշացումով կատարման կամ չկատարման, տարբեր վարչությունների աշխատանքի գնահատման վերաբերյալ:
Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:

 

Անկախ

Քո երիտասարդ կյանքը զոհելով՝ Դու իմ բալիկի կյանքն էիր փրկում. մարզպետը Արմեն Հովհաննիսյանի արարքի մասին

ԱրմենՎայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նվիրված  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն հարձակումը կանխելու ժամանակ  հերոսաբար զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ  Արմեն  Հովհաննիսյանին:

Ղազարյանը գրում է. « Սիրելի Արմեն։ Այն պահին, երբ Դու խրամատում հրոսակների դեմ պայքարում կյանքի գնով Հայրենիքդ էիր պաշտպանում, իմ նորածին բալիկը հանգիստ քնած էր իր օրորոցում։ Քո երիտասարդ կյանքը զոհելով՝ Դու իմ բալիկի կյանքն էիր փրկում։ Ինչպես ասեմ Քեզ, որ ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶԱՆԻՑ։ Երբ իմ բալիկը մեծանա, ես անպայման կպատմեմ նրան Քո մասին։ Նրա պես իրենց օրորոցում քնած այսօրվա բալիկները այցի կգան Քո շիրիմին։ Դու ուժեղ ես և շատ հզոր։ Քո ուժն է դառնում մեզ ոգեշնչող։ ՓԱՌՔ ՔՈ ՍԽՐԱՆՔԻՆ, ԼՈՒՅՍ ՔՈ ՇԻՐՄԻՆ։ Դու ծննդյան օրից արդեն իսկ կրում ես ՔՈ երկրի անունը՝ ԱՐՄԵՆ։ Մենք հիշելու ենք Քեզ մեր պետական օրհներգը ամեն անգամ երգելու պահին.
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։

Անկախ

Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

ձերբակալվել էՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 20-ին, ժամը 09.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 6 դեպքից` 4-ը, գողության 23 դեպքից` 22-ը, մաքսանենգության 1 և յուրացման կամ վատնման 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

17. Minister Nalbandian received EU SR  21.01.2014Հունվարի  21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

 

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպ Լեֆորին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության ընթացքում։

 

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձան տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման նպատակով գործադվոր ջանքերին:

 

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։ Նախարարն ընդգծեց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին և հորդորներին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Անկախ

Դոլարը սկսում է բարձրանալ

դոլարՀունվարի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.05 դրամ:

Անկախ

Թուրքիայի ժանդարմերիայի պատվիրակությունը Ադրբեջանում է

3Հունվարի 21-ին Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան: Պատվիրակության ղեկավարը գնդապետ Բեքիր Ուզելն է, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

Թուրքական պատվիրակությունը հանդիպում է ունենալու ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Շահին Մամեդովի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպման ըթացքում քննարկվելու է համագործակցության ներկայիս մակարդակը:

Այցելությունը տևելու է մինչև հունվարի 24-ը:

Անկախ

Որոշվել են Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակիցները

սոչի11956Սոչիում փետրվարի 7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

Այսօր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստում վերջնականորեն հստակեցվել է մասնակիցների կազմը: Այդուհանդերձ, պարզ չէ, թե մեր երկրի ներկայացուցիչները որ մրցաձևերում են փորձելու կարողությունները:

Ի դեպ, օլիմպիական խաղերի մասնակցելու վարկանիշ ձեռք բերած Միքայելյանը հանդես կգա հունվարի 27-ից մինչև փետրվարի 3-ը Իտալիայում  կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում: Միջազգային մրցաշարում կարողությունները կփորձի նաև ամերիկահայ Սերեբրակյանը: Մեր երկրի մյուս պատվիրակներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Երևանում գրասենյակ բացել

ԱնադոլուԹուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել: «Անադոլու» գործակալության ներկայացուցիչը և  թուրք պատմաբան, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Հասան Օքթայը Երևանում հանդիպումներ են ունեցել` գրասենյակի բացման  թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գրասենյակի տարածք վարձակալելու համար:

Նրանք  հանդիպում ունեցան  նաև Անկախի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նրանք փորձում էին հասկանալ, թե ինչպիսի արձագանք կառաջացնի Հայաստանում  թուրքական լրատվական գործակալության գրասենյակի բացումը: Քննարկվեցին նաև երկու երկրներում մամուլի ազատությանը,  էթիկական  լրագրությանը, մամուլի ազդեցիկությանը վերաբերող հարցեր:

Անկախ