Բաղդադում 2 ժամվա ընթացքում 6 մեքենա է պայթել. զոհվել է 13 մարդ

Բաղդադ,մեքենա,պայթյունՊաշտոնյաները CNN –ին հայտնել են, որ երկուշաբթի օրը Բաղդադի հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված հատվածներում մեքենաների մեջ տեղադրված ռումբեր են պայթել՝ զոհվել է 13 և վիրավորվել 53 մարդ:

Երկուշաբթի օրը երկու ժամվա ընթացքում վեց մեքենա է պայթել Բաղդադի հինգ բնակելի հատվածներում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013թ-ը Իրաքի համար ամենամահաբեր տարին է եղել 2008թ-ից ի վեր: Այս տարվա ընթացքում 8,000 մարդ է սպանվել, որոնց մեծ մասը քաղաքացիական անձիք են եղել:

Շաբաթ օրը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը խոսել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքի հետ և իրենց օգնությունը հայտնել Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարում, որը փորձում է տապալել Իրաքի կառավարությունը:

 Անկախ

Դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Շվեյցարիայի նախագահի ամանօրյա ընդունելությանը

14.Charles Aznavour participated  in the reception of the President of Swizerland 20.01.2014Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցեց  Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը:

NԱրարողության ընթացքում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի Համադաշնության նախագահը կարճատև զրույց ունեցան:

 

Անկախ

 

Ադրբեջանում ոստիկանության և ընդդիմադիրների միջև բախում է տեղի ունեցել,տեսանյութ

ադրբեջանԱդրբեջանում ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ընդդիմադիր Ազգային խորհրդի շարասյան երթը դեպի “Շեհիդների արահետ”, որտեղ թաղված են 1990թ.-ի հունվարի 20-ի իրադարձությունների այսպես կոչված զոհերը` “շեհիդները”:

Երբ ընդդիմադիրների շարասյունը սկսել է իր երթը “Շահիդների արահետով”, ոստիկանները կանգնեցրել են այն և փորձել են խլել ծաղկեպսակը ընդդիադիրների ձեռքից: Նրանք իրենց այս քայլը պատճառաբանել են նրանով, որ այդ արահետում արգելված է ծաղկեպսակով քայլելը:
Այս մասին “Թուրան” գործակալության տեղեկացրել է խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին: “Մենք այնտեղ այլ ծաղկեպսակներ էլ ենք տեսել: Նշանակում է`ոստիկանությունը փորձել է խոչընդոտել միայն Ազգային խորհրդի երթին”,-ասել է ընդդիմադիր գործիչը: Ըստ նրա`ոստիկանության նման վերաբերմունքը առաջացրել է շարասյունում գտնվող երիտասարդ ակտիվիստները զայրույթը. ոստիկանները թույլ չեն տվել երթը շարունակել: Սակայն ընդդիմադիրների ճնշման տակ ոստիկանները նահանջել են:
24 տարի առաջ`1990թ.-ի հունվարի 13-19-ին, Ադրբեջանի Ժողովրդական ճակատը Բաքվի հայ խաղաղ բնակչության զանգվածային ջարդերը կազմակերպեց: Երբ հունվարի 20-ին քաղաքում արտակարգ դրություն էր հայտարարվել, Բաքու մտան խորհրդային տանկերը: Բաքվում ավերածություններ անողները այսօր Ադրբեջանում համարվում են հերոսներ` շեհիդներ:

Անկախ

Նորվեգիայի պատմական գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 52 մարդ է հոսպիտալացվել

Norwegian villageՊատմական փայտե տներով հայտնի նորվեգական գյուղում բռնկված հրդեհից 52 մարդ վնասվածքներ է ստացել:

Լեյրդալսոյրա գյուղում առնվազն 23 կառույց է հրդեհվել, իսկ հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:

Ֆյորդի շրջանում գտնվող գյուղը զբոսաշրջիկների շրջանում հայտնի է 18-19րդ դարերից լավ պահպանված 160 փայտյա տներով:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, այն սկսվել է շաբաթ գիշեր և շարունակվում է մինչ այսօր:

Տարբեր աստիճանի այրվածքներով 52 մարդ է հոսպիտալացվել, ենթադրվում է, որ զոհեր չկան:

23 հրդեհված տներից 16-ը ամբողջությամբ այրվել են:

1,2 կմ քառակուսի տարածք զբաղեցնող փոքրիկ գյուղում 1,150 մարդ է բնակվում:

 Անկախ

Իրանը սկսել է դադարեցրել ուրանի հարստացումը

րոհանիՊետական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իրանը երկուշաբթի օրը սկսել է դադարեցրել բարձր մակարդակի ուրանի հարստացումը: Այս քայլը վեց գերտերությունների և Իրանի միջև կնքված ընթացիկ պայմանագրի մաս է կազմում, որը ճանապարհ է հարթում խաղաղ բանակցությունների և ֆինանսական պատժամիջոցների նվազեցման համար:

Ատոմային էներգիայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան Press TV-ին հայտնել է, որ Իրանը դադարեցրել է ուրանի հարստացումը 20% մաքրության աստիճանի և անջատել Նատանզում գտնվող ուրանի հարստացման ցենտրիֆուգը:

Պատմական պայմանագրի իրականացմանը ներկա են գտնվել նաև միջազգային դիտորդներ:

Այս քայլը վեց ամիս իրականացման ժակետով ընթացիկ պայմանագրի մաս է կազմում, որը Իրանին և վեց այլ երկրների՝ Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան և Գերմանիա, հնարավորություն է տալիս խնդրի լուծման համար բանակցություններ վարել:

Իրանը գերտերությունների հետ պայմանագիրը կնքել է նոյեմբերի 24-ին՝ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները թուլացնելու պայմանով:

Եթե պայմանագրի բոլոր կետերը պահպանվեն, ապա պայմանագրի գործարկման վեց ամիսների ընթացքում Իրանի ֆինանսական պատժամիջոցները կնվազեն 7 միլիարդ դոլարով՝ ներառյալ 4,2 միլիարդ դոլար սառեցված ակտիվների օգտագործումը:

 Անկախ

Օլանդ. Ֆրանսիայի առաջին տիկինը ապաքինվում է

Francois Hollande - Valerie TrierweilerՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ առաջին տիկինը այժմ ապաքինվում է Վերսալի նախագահական կեցավայրում: Առաջին տիկինը հոսպիտալացվել էր Օլանդի և դերասանուհու սիրային կապի վերաբերյալ լուրերից հետո:

Այդ պատմությունը Ֆրանսիայի սահմաններից դուրս մեծ ուշադրություն է գրավել, իսկ Օլանդը երկուշաբթի օրը մեկնել է Նիդեռլանդներ, որը նրա առաջին օտարերկրյա ճամփորդությունն է լուրերի տարածվելուց հետո:

Օլանդը լրագրողներին հայտնել է, որ Վալերի Տրիերվեյլերը իրեն լավ է զգում, սակայն հրաժարվել է պատասխանել իր անձնական կյանքի վերաբերյալ հարցերին: Տրիերվեյլերը այս ամսվա սկզբին հոսպիտալացվել էր ծայրահեղ շոկի պատճառով:

Օլանդը երբեք մաուսնացած չի եղել, իսկ դերասանուհի Ջուլի Գայեի հետ ունեցած կապի մասին լուրերը հարցականի տակ են դնում ապագայում առաջին տիկնոջ պետականորեն ֆինանսավորվող գրասենյակում Տրիերվեյլերի մնալու փաստը: Ո´չ Օլանդը, ո´չ Գայեն չեն հերքել իրենց սիրավեպի մասին լուրերը:

 Անկախ

28-ամյա Նիկոլայ Միխայլովիչն (Սանկտ Պետերբուրգ) ու Անդրեյ Նոսենկոն (Վրաստան) պարաշյուտով թռել են Նոր Հաճնի 120մ բարձրության կամրջից,լուսանկարներ

MHM84669 copy

 

 

 

Անկախ

 

 

Հարբած թռչուններ Սիբիրում

pic_3230e8e1c6ebb66bafb5c65a008ff040Նովոսիբիրսկի բնակիչները մի քանի օր է, ինչ նկատում էին քաղաքում իրենց տարօրինակ պահող թռչունների.կարծես թևավորները հարբած լինեին: Ինչպես հետո պարզվեց, թռչուններն իսկապես էլ ալկոհոլի ազդեցության  տակ են եղել,ինչը գոյացել է հատապտուղների խմորման արդյունքում:

“Այս տարի անսովոր տաք եղանակի պատճառով Սիբիրում ծառերի վրա բերքը չի հասցրել սառչել ու իսկույն խմորվել է: Թևավորներն էլ կտցում են ու հարբում”,-բացատրել է մասնագետը ու հավատացրել, որ դրանից թռչունների համար վտանգ չկա:

Նրանք ասում են, որ Սիբիրում հազադեպ է նման երևույթ հանդիպում, սակայն երկրի եվրոպական հատվածում թռչուններն ու կաթնասունները ժամանակ առ ժամանակ “հարբեցնող” պտուղներով են սնվում:

Անկախ

 

Չինաստանում գտել են հանճարեղ երեխա ունենալու միջոցը

1390032908_kitayՉինաստանում ներկա պահին ստեղծվում է հեղափոխական տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա  մոտ ապագայում բարձրացնելու նորածինների IQ -ն: Երեխայի շնորհալիությունը մինչև նրա  ծնունդը կարելի է որոշել ԴՆԹ-ի տվյալներով:  Չինաստանը մտադիր է իր ազգի գենոֆոնդը բարելավելու գործով զբաղվել:

Սկզբի համար Չինաստանին հանճարներ են հարկավոր. մարդիկ, որոնք օժտված են մաթեմատիկական ունակություններով: Որպեսզի չինուհիները սկսեն օժտված երեխաներ լույս աշխարհ բերել, մասնագետներն անցել են զանգվածային փորձարկումների:

Այսպես. մարդկության 80%-ի IQ-նփոխանցվում է ժառանգաբար, BGI կազմակերպությունը իր առջև  մաթեմատիկական  ունակություններով մարդկանց  գենոմը գաղտնազերծելու խնդիր է դրել: Հիմա նրանք աշխատում են անմիջապես ինտելեկտի մակարդակի բարձրացման հետ կապված գեները տարբերակելու վրա: Հետագայում մտադիր են այդ տվյալները համեմատել հասարակ մարդկանց նույնատիպ տվյալների հետ, ինչ արդյունքում հնարավոր կլինի որոշել հանճարեղությունը անմիջականորեն, սաղմնային զարգացման փուլում: Նման տեխնոլոգիան ծնողներին հնարավորություն կտա ընտրելու ամենախելացի սաղմը: Գիտնականների խոսքով, այժմ արդեն 60%-ով  հնարավոր է որոշել սաղմի  հետագա ինտելեկտուալ ունակությունները:

Ուսումնասիրության համար պետբյուջեից հատկացվել է 1,5 մլրդ դոլար:

Ակնհայտ է, որ գենոֆոնդի բարելավման ծրագիրը կփոխարինի հին ժողովրդագրական քաղաքականությունը: Հարկ է նշել, որ 2013-ի վերջին, որոշ չինացի ընտանիքներին թույլատրվեց 2-րդ երեխան ունենալ:

Անկախ

Աշխարհի ամենաբարակ տունը

52db9edf-eb44-739f-eb44-739035a6ff81.photo.0Տոկիոյի ճարտարապետական Mizuishi Architect բյուրոն բարդ պատվեր է իրականացրել.բնակարան է կառուցել 50 քմ եռանկյուն հատվածի վրա, ինչն, ըստ ամենայնի, հաջողվել է:

Անկախ

Ավտոպատահար Մեղրի քաղաքում

ավտոպատահարՀունվարի 20-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Աբելյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 29 ԼԼ 829 պետհամարանիշով ավտոմեքենան հարվածել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ժ. Մ.-ին:

Անկախ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ Հանրապետության տարածքում`
Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն 21-22-ին կբարձրանա 1-3 աստիճանով:

Երևանում՝
Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը հնարավոր է թույլ ձյուն:

Երևանի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան՝     10.90C (1948 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -23.20C (1894 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   -3.60C

Անկախ

Հայտնի են գեղասահքի Եվրոպայի չեմպիոնները

գեղասաք34Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, հայտնի դարձան չեմպիոնները:

Մենասահորդների պայքարում ուժեղագույն ճանաչվեց իսպանացի Խավյեր Ֆերնանդեսը:

Մենասահորդուհիներից հավասարը չունեցավ ռուսաստանցի 15-ամյա մարզուհի Յուլիա Լիպնիցկայան:

Պարային զույգերի մրցավեճում  հաղթեց Իտալիան ներկայացնող Աննա Կապելինի-Լուկա Լանոտե երկյակը:

Զուգասահորդների մրցաշարում չեմպիոն դարձան ռուսաստանցիներ Տատյանա Վոլոսոժարը և Մակսիմ Տրանկովը:

Կաշառքով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու փաստի առթիվ կատարվում է նախաքննություն

կաշառքՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:
Նախաքննութամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում քաղաքացի Ա. Գ.-ն Վ. Մ.-ի և Ս. Մ.-ի միջնորդությամբ գումարով կաշառք տալու միջոցով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման քննական բաժանմունքից ձեռք է բերել վարորդական իրավունքի վկայական:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անկախ

Ի գիտություն ՌԴ մեկնողների. «Փաստինֆո»

միգրացիա2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից  ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները:
Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ  թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը զգուշացնում է, որ դա նշանակում է, որ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում:
Ի դեպ՝ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով:

 

Մուհաբեն ցրել է իր մահվան մասին շշուկները

pic_b5c5e53443236516ea975341a3c100afԶիմբաբվեի նախագահ   Ռոբերտ Մուհաբեն շաբաթներ տևած լռությունից հետո առաջին անգամ է հայտնվել հասարակության առջև` ցրելով իր առողջական վիճակի վատթարացման  ու նույնիսկ մահվան մասին շշուկները: 89-ամյա նախագահը ներկա է գտնվել իր 79-ամյա քրոջ` Բրիջիթի թաղման արարողությանը:

Վերջին շրջանում 1980-ից նախագահ դարձած Մուհաբեի առողջությունը թեժ թեմա է 13-մլն-անոց երկրում:

Ինքը` նախագահն ու նրա մերձավորները մի քանի անգամ հայտարարել են, որ նա Սինգապուր է մեկնում ոչ բժշկական ցուցումով, այլ երկկողմանի կապերի զարգացման համար:

Արևմտյան վերլուծաբանների տվյալներով, Մուհաբեի տեղի համար հերթ են կանգնել: Գլխավոր թեկնածուն փոխնախագահ Ջոյս Մուջուրուն է: Բարձր են գնահատվում նաև Էմերսոն Մնանհահվի շանսերը, որն աշխատում է որպես արդարադատության նախարար:

Մուհաբեն 2013-ին 8-րդ անգամ դարձավ նախագահ` հաղթելով հերթական ընտրություններում, որոնք տեղի ընդդիմությունը ոչ ազատ, ոչ էլ ազնիվ ճանաչեց:

Անկախ

Անձրևները հեղեղել են ֆրանսիական Ռիվերան, կա 2 զոհ

ֆրանսիական Ռիվերա,ջրհեղեղԱնսովոր հորդառատ անձրևները հեղեղել են ֆրանսիական Ռիվերան՝ երկու մարդ մահացել է, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

Վար շրջանի կառավարման մարմինը տարհանել է բնակիչների մի մասին, իսկ մյուսներին հորդորել է մինչև ջրի մակարդակի իջնելը տներից դուրս չգալ: Զոհերից մեկը 73-ամյա տղամարդ է, իսկ մյուս տղամարդուն անձրևը քշել էր իր մեքենայի հետ միասին: Մեկ տղամարդ անհետ կորած է համարվում:

ֆրանսիական ՌիվերաՇրջանում տասնյակ ճանապարհներ փակ են՝ ներառյալ Սեն Տրոպե հանգստավայրի և Պրովանսի որոշ գյուղերի ճանապարհներ: Շաբաթվա վերջին շրջանի որոշ վայրերում սպասվում է մինչև 20 սմ տեղումներ:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանին կրկին չհաջողվեց գնդակ խփել մրցակցի դարպասը

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայի Լա Մանգա քաղաքում:

«Բորուսիան»  ընկերական խաղում ուժերը չափեց գերմանական «Կայզերսլաուտերնի» հետ և հաղթեց 3:1 հաշվով:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց առաջին խաղակեսի ավարտից հետո, այդպես էլ չդառնալով գոլի հեղինակ: Թերևս, փոքր մխիթարանք է, որ Մխիթարյանը 28-րդ րոպեին վաստակեց 11 մ-ոց տուգանային հարված, որը հստակ իրացրեց Մարկո Ռոյսը:

Ի դեպ, 24-ամյա հայ ֆուտբոլիստի հեռանալուց հետո, «Բորուսիան» ևս երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը:

Իրենց լավագույնս դրսևորեցին փոխարինման դուրս եկած Յակուբ Բլաշչիկովսկին և Ռոբերտ Լևանդովսկին:

Տեխնիկական արդյունքներ

«Կայզերսլաուտերն» – «Բորուսիա»՝ 1:3

Մարսել Գաուս, 32 – Մարկո Ռոյս, 28 (11 մ), Յակուբ Բլաշչիկովսկի, 77, Ռոբերտ Լևանդովսկի, 81

Հայ ֆուտբոլիստը կվերադառնա

կմ19._Karen_MuradyanԳյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը փորձաշրջանն ավարտել է լեհական «Ռուխի» կազմում: Այդ թիմի ղեկավարությունը կողմնորոշվել է, թե որ ֆուտբոլիստների հետ է աշխատանքային պայմանագրեր կնքելու: Իսկ հայ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա:

Սպանության փորձ Առատաշենում. նախկին ամուսինը հրկիզել է կնոջ վագոն-տնակը

ձերբակալելՀունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:
Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ` 1960 թ. ծնված Օֆելյա Մ.-ի և վագոն-տնակի վրա բենզին է լցրել և հրկիզել:
Վագոն-տնակում է եղել նաև Օֆելյա Մ.-ի ներկայիս ամուսինը` 1942 թ. ծնված Ռոդոլֆ Բ.-ն:
Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման է ենթարկվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լևոն Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ