Հայաստանը աշխարհում երրորդն է ծխող տղամարդկանց թվով

smokingՀայաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում երկրում ծխող տղամարդկանց թվով: Այդ մասին նշվում է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում: Հետազոտության արդյունքների համաձայն՝ 2012 թվականի տվյալներով ծխախոտի օգտագործումը ամենից շատ տարածված է Հարավային Թիմորում, որտեղ ծխում է տղամարդկանց 61 տոկոսը: Ինդոնեզիան այս ցուցանիշով երկրորդն է 57 տոկոս, որին հետևում է Հայաստանը՝ 51,5 տոկոս: Ռուսաստանը այս ցուցակում չորրորդն է 51 տոկոսով, այնուհետև 48 տոկոս ցուցանիշով գալիս է Կիպրոսը:

Ինչ վերաբերում է ծխող կանանց թվին, ապա այստեղ առաջատարը Հունաստանն է, որտեղ ծխում է կանանց 34,7 տոկոսը: Հույներին հետևում են բուլղար կանայք՝ 31,5 տոկոսով:

 Անկախ

Եվրամիությանը անհանգստացնում են Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները

ոստիկանԵվրամիությունը անհանգստացած է Թուրքիայում ոստիկանների շարքերում տեղի ունեցող մաքրումների պատճառով և պահանջում է քննել կոռուպցիոն խախտումների վերաբերյալ բոլոր հայցերը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվյե Բային: «Մեծ թվով ոստիկանների հեռացումը, որի գագաթնակետը դարձավ 350 ոստիկանի ազատումը, մեզ մոտ անհանգստություն է առաջացնում: Որպես ԵՄ-ի անդամագրման համար սահմանված չափանիշների բավարարում ստանձնած երկրից՝ մենք Թուրքիայից պահանջում ենք պահպանել իրավական պետության սկզբունքները և անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի բոլոր հայցերը, այդ թվում որոշ պաշտոնյաների կողմից կատարված խախտումները, քննվել առանց խտրականության և կողմնապահության»,-ասել է Բային:

Վերջին օրերին թուրքական կառավարությունը լուրջ փոփոխություններ է իրականացրել երկրի ոստիկանական համակարգում: Աշխատանքից հեռացվել են 16 վիլայեթների ոստիկանաական բաժանմունքների ղեկավարները:

Անկախ

2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ձմռանը Քաթարում

քաթարՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանկացվի ձմռանը Քաթարում: Սովորաբար ամենահետաքրքիր ֆուտբոլային մրցաշարը անցկացվում է ամռանը: Սակայն հունիս-հուլիս ամիսներին Արաբական թերակղզու արևելքում տեղակայված Քաթարում օդի միջին ջերմաստիճանը 38 է: «Աշխարհի առաջնությունը հունիս-հուլիս ամիսներին տեղի չի ունենա: Ես կարծում եմ, որ այն կանցկացվի նոյեմբերի 15-ից հունվարի 15-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակ եղանակային պայմանները իդեալական կլինեն ֆուտբոլի համար»,-հայտարարել է Վալկեն:
Քաթարը 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունը ստացավ 2010 թվականին:

Անկախ

Բրիտանիայում բնակարանները լցվել են բարձր դիմադրողականությամբ, մուտանտ առնետներով

առնետՄեծ Բրիտանիայում հեղեղված տները այժմ լցվել են մուտանտ առնետներով:

Բրիտանիայի հարավային հատվածներում բազմաթիվ առնետներ, փախչելով փոթորիկներից հեղեղված կոյուղիներից, ապաստանել են մարդկանց բնակարաններում:

Սովորական թույները չեն ազդում այս առնետների վրա, որոնք մարդուն և ընտանի կենդանիներին փոխանցվող հիվանդություններ են կրում:

Ռիդինգի համալսարանում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Բերկշիրում և Օքսֆորդշիրում սպանված առնետների մեծ մասը բարձր դիմադրողականություն ունեն թույների նկատմամբ:

Մեծ Բրիտանիայում՝ ի տարբերություն ԵՄ-ի այլ երկրների, արգելվում է ուժեղ թույներ օգտագործել, որպեսզի վնաս չհասցվի կենդանի բնությանը:

Անկախ

Տոնական օրերին ալկոհոլի չարաշահման 36 դեպք է գրանցվել

ալկոհոլՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում բնակչության շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Գրանցվել  է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, որից 4-ը 13-14 տարեկան երեխաներ են:

Հետտոնական օրերին ևս խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենային կերակրատեսակներին և մրգերին:

Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է առաջիկա օրերին սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ ժամկետանց, ոչ սառնարանային պայմաններում պահպանված, անբավարար ջերմային մշակման ենթարկված սննդամթերքի, հատկապես՝ պատրաստի կերակրատեսակների (պահածոներ, կրեմային թխվածքներ, մսային ճաշատեսակներ), ինչպես նաև տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Գորիսի Մ2 (Շուռնուխ) ճանապարհահատվածում և Սելիմի() լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Առաջիկա օրերին Երևանում սպասվում է մառախուղ և թույլ ձյուն

մառախուղՀանրապետության տարածքում` հունվարի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Այս մասին Անկախը տեղեկանում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

arm08.01.2Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
arm08.01.1 Երևանում հունվարի 9-13-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:

«Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պետք է իրեն դրսևորի Դուբայում

ՎՀ Հարոյան35017Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանի «Ռոստով» տեղափոխվելու հարցն անորոշ է:

Ռուսական ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը հայտնել է, որ «Փյունիկի»  ներկայացուցչի հետ առայժմ պայմանագիր չի կնքվել:

Այդուհանդերձ, հայ ֆուտբոլիստը «Ռոստովի» խաղացողների հետ ուսումնամարզական հավաքի  է մեկնելու Դուբայ: Շիկունովը պարզաբանել է, որ ուսումնամարզական հավաքի ընթացքում էլ կհստակցվի Հարոյանի կարիքը թիմն ունի՞, թե՞ ոչ:

Անկախ

 

 

Մահացել է Արմեն Մազմանյանը

Արմեն Մազմանյան54 տարեկան հասակում կյանքից հեռացել է   Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր   Արմեն Մազմանյանը:  Նա մահացել է Երևանի «Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում 10 հազար  եվրո էր հատկացրել Մազմանյանի բուժումը ԳԴՀ-ում կազմակերպելու համար:

Արմեն Մազմանյանը ծնվել է 1960 թ., Երևանում: 1984-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:  Մազմանյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, արժանացել էր նաև Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի, «Մահ իմացյալ անմահություն»  և Մարտական ծառայության մեդալների:

Անկախի խմբագրակազմը ցավակցում է Արմեն Մազմանյանի հարազարտներին:

Մազմանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ.

 

Յուրա Մովսիսյանը կտեղափոխվի՞ գերմանական ակումբ

յումհմ86166Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ամենայն, հավանականությամբ, կտեղափոխվի գերմանական «Վոլֆսբուրգ»: Վերջինինս որպես փոխհատուցում հայ ֆուտբոլիստի ներկայիս թիմին` Մոսկվայի «Սպարտակին», կվճարի 7,5 միլիոն եվրո:
«Վոլֆսբուրգը» Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հաջորդում է Հենրիխ Մխիթարյանի թիմին` Դուրտմունդի «Բորուսիային», և 5-րդ տեղում է:

Կվերադառնա՞ Ռաուլը Մադրիդի «Ռեալ»

ռաուլraul-gonzalez_84306Հանրածանոթ ֆուտբոլիստ Ռաուլը ներկայումս հանդես է գալիս Կատարի «Ալլ Սադդա» թիմի կազմում:

Հարձակվողը հնարվոր է վերադառնա իր նախկին ակումբ` Մադրիդի «Ռեալ»: Վերջինիս մարզազգեստը նա կրել է տարիներ շարունակ` 1994-2010-ին: Այդ ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 550 խաղի և դարձել 228 գոլի հեղինակ: Ռաուլը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի  մրցաշարի հաղթող և վեց անգամ հռչակվել Իսպանիայի չեպիոն: Բայց այժմ նա կունենա այլ կարգավիճակ` կկատարի մարզչի պարտականություն:

Մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերդառնալու առաջարկով դիմել է Ռաուլին, բայց վերջինս Կատարում իր թիմակիցների հետ միասին ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Հարձակվողը խոստացել է մտածել, հայտնելով, որ վերջնական վճիռ կկայացնի ընտանիքի անդամների հետ խորհրդակցելուց հետո:

 

Ամանորյա տոներին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,1 հազ. ուղևոր

ՀԿԵ ՓԲԸԴեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 7-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է մոտ 7,1 հազար ուղևոր:

Նշված ժամանակահատվածում 1226 ուղևոր փոխադրվել է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի չվերթներով: Իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից հունվարի 1-7-ը օգտվել են 5,9 հազար ուղևոր, որից 5,2 հազար ուղևոր փոխադրվել է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով:

Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար հունվարի 1-ից նշանակվել էին Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:

Անկախ

Տոնական օրերին “Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6 հազար կանչ

ՇտապբուժօգնությունԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ տոնական օրերին “Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6 հազար կանչ

Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով:

2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության “Շտապբուժօգնություն” ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:

1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց:

Կանչերի գերակշիռ մասը՝ 2221, եղել է գիշերային ժամերին:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5390 կանչ:

Ընդհանուր առմամբ՝ 2013-ին 20-25 հազարով ավելի կանչեր են ստացվել, ինչը, ըստ “Շտապբուժօգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի, պայմանավորված է ինչպես ոլորտում կատարված բարեփոխումներով,  այնպես էլ ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության աճով:

 

Անկախ

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվելու գայթակղիչ առաջարկ է ստացել

մպ0uq7kolHsvGKYJF4mSGz_tnՄարզասերներին արդենտեղյակ ենք պահել, որ Լևոն Հայրապետյանն առաջին պարպմունքն է անցկացրել Թուրքաիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Ղազախստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն  «Ակտոբեի» կազմում:
Եվ ահա, հավանականությունը մեծ է, որ այդ թիմի մարզազգեստը կկրի Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Նրան գայթակղիչ առաջարկ է կատարվել, և մնում է, որ ծագումով բրազիլացի ֆուտբոլիստը համաձայնեցնի տեղափոխությունը: Ընդ որում, «Կրասնոդարի» ղեկավարությունը դեմ չէ նրա հեռանալուն:
Հիշեցնենք, որ Պիզելին «Կրասնոդար» տեղափոխվել էր 2013-ի ամռանը: Նա «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 6 խաղի, այդուհանդերձ, չի կարողացել ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում:

«Միցուբիշի»-ն դուրս գալով երթևեկելի մասից` հայտնվել է խաղողի այգում

ԱվտովթարՀունվարի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Հուշակերտ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից խաղողի այգին, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:

 

Շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը հավակնում է մրցանակային տեղի

տաabrahamyan_4Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված 8 տուրից հետո 25-ամյա Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ) վաստակել է 5,5 միավոր և 4-13-րդ տեղերը բաժանողների խմբում է: 6-ական միավորով առջևում են` Անտոն Կովալյովը (Կանադա), Սեմ Շենկլենդը (ԱՄՆ), Բարտլոմեյ Մաչեան (Լեհաստան):

Պատանիների աշխարհի չեմպիոն, 13-ամյա Սամուել Սևյանը 5 միավորով 14-19-րդ տեղերը բաժանողների խմբում է: Տիգրան Իշխանովը հավաքել է 4, Հայկ Մանվելյանը` 3,5 միավոր:

Մրցաշարին մասնակցում են 17 երկրների 72 շախմատիստներ:

Առաջին տեղը զբաղեցնողը որպես պարգև կստանա 3 հազար դոլար: 2-րդ մրցանակակիրը կհարստանա 1500, իսկ 3-րդ մրցանակակիրը՝ 1000 դոլարով:

«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մահացել է

ավտոպատահարՀունվարի 7-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Սերյոժա Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

ԵԱՀԿԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հաջորդ շաբաթ Բեռնում հանդիպելու են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը`հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։

Համաձայն տեղեկատվության՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։

Դիվանագիտական աղբյուրը հույս է հայտնել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա այս ամսվա վերջին։

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ

загруженное

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից ցավակցագիր է հղել անվանի հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

“Մեծ ցավով տեղեկացանք ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան մասին:

Մեծանուն ճարտարապետի հեղինակած շենքերը, հուշարձաններն ու համալիր կառույցները, որպես վառ կոթողներ, հավերժ կզարդարեն մեր երկիրն ու հայ ճարտարապետական մշակույթը:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին”:

 

Հրդեհ Վանաձորում

հրդեհ,գուգարքՀունվարի 6-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Տարոն թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ խանութ-տնակ է այրվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել են 1981 թ. ծնված Արթուր Մ.-ին պատկանող, չգործող խանութ-տնակի ներսում գտնվող տաղավարները:
Հրդեհը մարվել է ժամը 19.10-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:

Անկախ