Մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները

003Մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  տոնական միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շրջանակում հունվարի 5-ին հատուկ մանուկների համար Հանրապետության հրապարակում կազմակերպվել է ուրախ համերգային ծրագիր: Համերգի մասնակից մանկական համույթներն ու փոքրիկ կատարողները ներկայացրել են երաժշտական գեղեցիկ համարներ: Երեխաներին ողջունել են նաև սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսները, ծաղրածուներ և , իհարկե,  Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Համերգային ծրագրին ակտիվ մասնակցել են նաև հանդիսատես երեխաները իրենց ծնողների հետ:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներ են նախատեսված նաև հունվարի 6-ին՝  Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Իսկ հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

ավտոպատահար

Հունվարի 4-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 21 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի 3 ուղևորուհիները և «Հոնդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ: Մեծանուն ճարտարապետի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում ասված է.

«Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունը և իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»:

 

Պատահար Մեղրի-Երևան ճանապարհին. վարորդը մահացել է

Հունվարի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 50 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված Ռազմիկ Ղազարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ավտոպատահար

Անկախ

Դանակահարություն Գեղանիստում

Բաքվում 49 անգամ դանակահարելով մորը սպանած դուստրը դատապարտվել է 13 տաÖՀունվարի 3-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի և աջ ոտքի կտրած-ծակած վերքեր, փոշտի վնասվածք» ախտորոշմամբ Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հրաչիկ Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Գեղանիստ գյուղի կենտրոնական ավտոճանապարհի մոտ Հրաչիկ Բ.-ի հետ վիճաբանել է համագյուղացի, 1991 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Հրաչիկ Բ.-ին և պատճառել  վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.00-ին,  Անդրանիկ Ա.-ն Գեղանիստ գյուղի 10-րդ փողոցից  բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Մահվան ելքով վրաերթ Ոսկեվազ գյուղում

Հունվարի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-21099»   մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկեվազ-Օշական ճանապարհին` Ոսկեվազի գյուղապետարանի մոտ, վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գրետա  Դիլանյանին, որը նույն ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Ժամը 19.05-ին վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին: Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է   քրեական գործ: Կատարվում է քննություն:

ավտոպատահարներ

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին

 

 5137Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:

 

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ. Առասպե՞լ, թե՞ իրականություն

Գրիգոր-Լուսավորիչը-մկրտում-է-Տրդատ-Արգային1Համաձայն Մովսես Խորենացու` դեռ Տրդատ Գ արքայից շատ առաջ` I դարում, Եդեսիայի հայոց Աբգար թագավորի օրոք հայերը քրիստոնեություն են ընդունել: Պատմաբանները, մեկնաբանելով Խորենացու հաղորդումը, նրա մեջբերումներն ավանդապատում են համարել: Չնայած պատմությանը հայտնի է Եդեսիայում Աբգար անունով քրիստոնյա թագավոր (Աբգար 9-րդ, 179 – 214), սակայն այս Աբգարն ապրել է Հիսուսի մահից շատ անց, և Խորենացու հաղորդումը նրան չէր կարող վերաբերել:

Քերթողահոր մեջբերումը կարող է վերաբերել թերևս Եդեսիայի Աբգար 5-րդ Ուքամ (Սև) թագավորին, որ ապրել ու թագավորել է I դարում:

Վաղնջական ժամանակներից հյուսիսային Միջագետքը եղել է հայաբնակ և հայոց քաղաքական ոլորտում: Այն սկզբնաղբյուրներում հայտնի է Միջագետք հայոց անվամբ, որի կենտրոնական գավառն էր Արվաստանը` Մծբին կենտրոնով: Այստեղ դեռ մ.թ.ա. III դարից իշխում էր հայ Երվանդունիներից սերված Աբգարյանների տոհմը:

Համաձայն Խորենացու` Աբգար թագավորը այցելում է իր ազգակից պարթև Արշակունիներին և այնտեղ ծանր հիվանդանում: Չկարողանալով բուժվել` թագավորը որոշում է դիմել Պաղեստինում քարոզող Հիսուսին: Համաձայն ավանդույթի` Աբգարը Հիսուսի մասին լսել էր Աղձնիքի բդեշխից և Ապահունյաց նահապետից: Նրանցից լսելով Հիսուսի գործերի մասին`  արքան ասում է. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ աստծո, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն աստված»:

Ապա Աբգար արքան նամակ է ուղարկում Հիսուսին. «Լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով  առանց դեղերի ու արմատների… Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքում դրեցի այս երկուսից մեկը.  կա՛մ դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես, այս բաներն անում ես, կա՛մ Աստծո որդի: Այս պատճառով քեզ գրեցի աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզնից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել: Բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է…»:

Աբգարի սուրհանդակները Աբգարի նամակը Անդրեաս և Փիլիպոս առաքյալների միջոցով հանձնում են Հիսուսին:

Խորենացին մեջբերում է նաև Հիսուսի խոսքը Աբգարին, որ նրա հանձնարարականով գրի է առել Թովմաս առաքյալը. «Երանի նրանց, ովքեր ինձ հավատում են, ինձ տեսած չլինելով… Իսկ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ: Ես այստեղ պիտի կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ… Քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին…»:

Հիսուսը Աբգարի սուրհանդակ Անանի հետ պատասխան նամակի հետ ուղարկում է նաև իր պատկերը:

Համաձայն ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո Հայաստան են այցելում և նրա խոսքն են քարոզում Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալները:

Դեռ I-IV դարերում Հայաստանում քրիստոնյա շատ քարոզիչներ են գործել: Երկրում որոշ տեղեր քրիստոնյա համայնքներ գոյություն ունեին: Նոր կրոնը մուտք է գործում անգամ հայոց արքունիք, թագավորական ընտանիք և ազնվականության դասը:

Բագրատունի իշխաններն ավանդաբար քրիստոնեության դրոշակակիրներն էին (հավանաբար այդ է պատճառը, որ հետագայում քերթողահայր Խորենացին նրանց հրեական ծագում է վերագրել):

II դարում Հայաստանում ամենահայտնի քարոզիչը Բարդածան ասորին էր, որին հայոց Խոսրով Ա թագավորը հրավիրել է հայոց արքունիք և հանձնարարել գրել Արշակունյաց տոհմի պատմությունը:

III դարում Մեծ Հայքում գործել է Արքեղայոս եպիսկոպոսը: Իսկ քրիստոնեությունը Հայաստանում վերջնականապես ամրապնդվեց Տրդատ Գ Արշակունու օրոք (287 – 330):

Ավանդույթը պատմում է Տրդատի` քրիստոնյաներին հալածելու, Գրիգոր Պարթևին բանտարկելու, արքայի այլակերպության և նրա քրիստոնեական դարձի մասին:

Իրականում, քրիստոնեության ընդունումը որևէ աղերս չէր կարող ունենալ նշված ավանդույթի հետ: Այն ուներ խոր քաղաքական, սոցիալական արմատներ: Մինչ 301 թվականն էլ քրիստոնեությունը Հայաստանում առկա էր և պետության կողմից այն ուժեղ հալածանքի չէր ենթարկվել: Վկան` Հայաստանի տարածքում գործած քրիստոնեական համայնքները, Դարանաղում, Դերջանում, այլուր հաստատված եպիսկոպոսությունները:

II-III դարերում քաղաքակիրթ հանրությունը հասարակական կացության նոր էտապ էր ապրում: Քայքայվում էր ստրկատիրական հասարակարգը, և նրան փոխարինելու էր գալիս ավատատիրությունը: Փոփոխությունների էին ենթարկվում սեփականության ձևերը, հասարակական հարաբերությունները: Այս համապատկերում էլ Հայաստանի ավատատիրական էլիտան նոր կրոնի մեջ տեսնում էր իր շահերի պաշտպանին ու հենարանին:

Իսկ հայկական ավանդույթը քրիստոնեության մուտքը Հայաստան կապում է մեկ մարդու հետ: Գրիգոր Պարթև. ո՞վ էր նա:

226 թ. Հայաստանի հարևան և բարեկամ երկրում ռազմական հեղաշրջման արդյունքում Արշակունիների թագավորությունը տապալվում է, սպանվում է Արտավան Ե արքան, և գահ է բարձրանում Արտաշիր Պապականը` հիմք դնելով Սասանյանների հարստությանը:

Բնականաբար, այս հեղաշրջումը չէր կարող անարձագանք մնալ Հայաստանում, որտեղ իշխող Արշակունի Խոսրով Ա արքան պատերազմ է հայտարարում Սասանյան Պարսկաստանին և երկար տարիներ ավերածությունների ենթարկում Իրանը:

Միաժամանակ Սասանյանների դեմ պատերազմ են սկսում Միջին Ասիայի քուշանները, Մազքութաց Արշակունիները:

Օղակի մեջ հայտնված պարսից Շապուհ Ա արքան դիմեց խորամանկության: Նրա պատվերով, իբր Շապուհի հալածանքներից խուսափելու համար, ընտանիքով Հայաստան է «փախչում» Սուրենյան Պահլավ տոհմից Անանկ Պարթևը: Խոսրովը երկու պատճառ ուներ Անանկին ընդունելու համար: Նախ` Շապուհի «թշնամին» էր, ապա` Սուրենյան Պահլավի տոհմը ազգակից էր Արշակունիներին:

Եվ Անանկ ստահակը կատարում է իր սև գործը. երեք տարի հայոց արքայի հյուրընկալությունը վայելելուց հետո նա դավադրաբար սպանում է Խոսրովին: Հայոց նախարարները, բնականաբար, ոչնչացնում են Անանկի ողջ ընտանիքը, բացի Գրիգոր անունով մանուկից, որին ստնտուները փախցնում են արտասահման: Ահա այս Գրիգոր Պարթևն է, որ հայոց աշխարհում շատ խառնակությունների և դարակազմիկ իրադարձությունների պատճառը պիտի դառնար:

Գրիգոր Պարթևը մեծացավ և ուսում առավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մանկուց նա քրիստոնյա համայնքի մեջ էր, իսկ երբ չափահաս դարձավ, Դավիթ անունով մի հավատացյալ (հավանաբար հրեա) նրան պսակեց իր Մարիամ անունով դստեր հետ: Սակայն երեք տարի անց Գրիգորը լքում է կնոջն ու ընտանիքը և գալիս Հայաստան` ծառայելու Տրդատ III-ի արքունիքում: Հավանաբար Գրիգոր Պարթևի Հայաստան գալու բուն նպատակը հենց քրիստոնեություն քարոզելն էր, այլապես քիչ հավանական է, որ նա իր կյանքը վտանգի ենթարկեր` Տրդատի արքունիք գալով: Ամեն դեպքում, նախնական շրջանում նա ծպտված էր հանդես գալիս, և ոչ ոք չգիտեր, որ նա Անանկ ստահակի որդին է:

Սակայն հայկական ավանդույթը պատմում է, որ Անահիտ աստվածուհու Երիզայում գտնվող սրբավայրում ծիսակատարության ժամանակ Տրդատ արքան հրամայում է Գրիգորին, որ երկրպագի աստվածուհուն: Գրիգորը հրաժարվում է կատարել հրամանը, և ահա պարզվում է Գրիգորի ոչ միայն քրիստոնյա լինելը, այլև` ծագումը:

Երբ զայրացած արքան հարցաքննում է Գրիգորին, վերջինս իրեն ավելի անսանձ ու անպարկեշտ է պահում` արքային անվանելով «ապուշ, ձի, ջորի» , «մտքով եզից ու էշից պակասամիտ»:

Տրդատ արքան ստիպված էր տանջանքների ենթարկել ամբարտավանին և նետել Խոր Վիրապ կոչվող արքայական զնդանը: Համաձայն առասպելի` Գրիգորն այս զնդանում մնաց 13 տարի: Նույն առասպելը պատմում է, որ մի կին, երազում հրաման ստանալով, ամեն օր մեկ նկանակ է նետում, որպեսզի բանտարկյալը կարողանա ուտել և գոյատևել: Սա, իհարկե, միայն առասպել է: Ոչ մի կին չէր կարող անգամ մոտենալ արքայական զնդանին, ուր մնաց` այնտեղ հաց նետեր:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Մահացել է պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոն

էյսBdNHCQkIEAAAsw072-րդ տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է Պորտուգալիայի հավաքականի և Լիսաբոնի «Բենֆիկայի» նախկին հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի աստղ Էյսեբիոն: Ծնունդով մոզամբիկցի լեգենդար խաղացողին կոչում էին «Սև հովազ»:

Պորտուգալիայի հավաքականի կազմում, 1966-ին Անգլիայում կայացած աշխարհի առաջնությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցակիցների դարպասը գրավելով  9 անգամ` հարձակվողը ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու:

Էյսեբիոն  61 անգամ հագել է իր երկրի ընտրանիի մարզաշապիկը` դառնալով 41 գոլի հեղինակ:

1965-ին նա ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 68-ին և 73-ին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

1960-1975-ին Էյսեբիոն հանդես է եկել «Բենֆիկայում»` 11 անգամ հռչակվելով երկրի չեմպիոն, 5 անգամ էլ` գավաթակիր:

Էյսեբիոն Բենֆիկայի կազմում անցկացրել է 715 հանդիպում և մրցակիցների դարպասը գրավել 727 անգամ:

Համաշխարհային ֆուտբոլի ներկայիս աստղ, Մադրիդի «Ռեալի», Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կայքում գրել է. «Էյսեբիո`հավերժ հիշատակ, ննջիր խաղաղությամբ»:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ավտոճանապարհ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական  ծառայությունից Անկախին հայտնում են,որՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:

Թումանյանի տարածքի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ  առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

 

Ադրբեջանական գյուղում չկա ո՛չ գազ, ո՛չ ջուր, ո՛չ ճանապարհ

Ադրբեջան, գյուղ“Մեր գյուղն արդեն երկար տարիներ մոռացված է իշխանությունների կողմից: Ամռանը փոշու պատճառով չենք կարողանում շնչել, ձմռանը մինչև ծնկները ցեխի մեջ ենք… Երեխաները նույնիսկ դպրոց չեն կարողանում գնալ”: Այս մասին Սարքարլի գյուղի բնակիչները պատմել են “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ կայքի` գյուղում ապրում է 300 ընտանիք: Խորհրդային տարիներին գյուղը ռուսական էր, սակայն ռուս բնակիչների հեռանալուց հետո այնտեղ սկսել են բնակվել մերձակա գյուղերի բնակիչները, որոնք այժմ փոշմանել են: “Չկա ջուր, գազ, ճանապարհ: Երկար տարիներ է` ջուրը խմում ենք առուներից, իսկ այժմ դրանք էլ են ցամաքել: Մեքենաները մի կերպ են  տեղաշարժվում, իսկ ոտքով անհնար է գնալ”, – բողոքում են գյուղացիները:

Ըստ բնակիչների` գյուղի ճանապարհները վերջին անգամ վերանորոգել են 1987թ.-ին: Մոտակա գյուղերում նույնիսկ արդեն ծառեր չեն մնացե. բոլորը կտրել են`ցրտաշունչ ձմռանը տաքանալու համար: Նմանատիպ պայմաններում երիտասարդները հեռանում են գյուղից:

Շրջանի գործադիր իշխանության ղեկավար Շամսեդին Խանբաբաևն ասում է, որ գյուղերի գազիֆիկացումը աստիճանաբար և ծրագրով է տեղի ունենում, իսկ ինքն էլ տեղյակ չէ` երբ կհասնի գյուղի հերթը:

 Անկախ

Ադրբեջանական բանակում ինքնասպանության դեպք է գրանցվել

Ադրբեջան, բանակ, ինքնասպանությունԱդրբեջանական բանակում գրանցվել է 2014թ.-ին հայտարարված առաջին կորուստը, որը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում:

Ադրբեջանի զինված ուժերի`առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում 18-ամյա զինծառայող Ռահիմ Նայիլ օղլու Իսմայիլովը ինքնասպան է եղել: Վերջինս զորակոչվել է Գոյգյոլի շրջանից 2013թ.-ի հոկտեմբերին, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն:

Գոյգյոլի շրջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունն արդեն հաստատել է լուրը:

Անկախ

Փրկարարները շարունակում են բացել փակ դռներ

աինՀունվարի 4-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի թիվ 40 շենքի 4-րդ հարկից ջուրը լցվում է 3-րդ հարկի բնակարաններից մեկը. բնակարանի դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Հունվարի 4-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի նրբանցքի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Հունվարի 4-ին, ժամը 15.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 1ա շենքի 5-րդ հարկի բնակարանից ջուրը լցվում է մի քանի բնակարաններ. բնակարանի դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Հունվարի 4-ին, ժամը 13.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Հունվարի 4-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, և քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Հունվարի 4-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի 2-րդ հարկի բնակարանից ջուրը լցվում է 1-ին հարկում գտնվող Պրոմոդ խանութ-սրահ. բնակարանի դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները ոստիկանների հետ միասին պատուհանով մուտք են գործել բնակարան և վերացրել ջրի արտահոսքը:

Անկախ

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզայի տրամադրումը դյուրացվել է

հայաստան, եվրամիություն

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը,տեղեկացնում էnews.am-ը։ Գերմանիայի դեսպանությունը հրապարակել է իրենց դեսպանություն դիմողների համար ամենակարեւոր փոփոխությունները:

Վիզայի վճարը 60 եվրոյից նվազեցվել է 35 եվրոյի (վճարումը պետք է կատարվի դեսպանությունում տվյալ պահին գործող եվրոյի կուրսին համարժեք ՀՀ դրամով)։ -Դրան զուգընթաց դիմողների հետեւյալ կատեգորիաները լիովին ազատվում են վիզայի վճարից դպրոցականները, ուսանողները եւ ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում -Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական միության քաղաքացիների մերձավոր ազգականները (ամուսին, կին, երեխա, ծնող, տատիկ, պապիկ, թոռ) -թոշակառուները -12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները -պաշտոնական պատվիրակությունների անդամները եւ գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորները -լրագրողները եւ նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը -միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները եւ նրանց ուղեկցող անձնակազմը (մարզիչներ, բժիշկներ եւ այլն) -քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առեւտրային կազմակերպությունների հրավերով -գիտության, կրթության, արվեստի եւ մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցները -հաշմանդամության կարգ ունեցող անձինք եւ նրանց ուղեկցողները -Վիզայի դիմումի հետ հարկ է ներկայացնել վերը նշված կատեգորիաներին պատկանելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

Անկախ