Արտառոց դեպք Երեւան-Մոսկվա օդանավում. ուղեւորները ծեծել են իրար, օդանավը հետ է վերադարձել.http:news.am

օդանավԱրտառոց դեպք է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանի Երեւան – Մոսկվա թռիչքի ժամանակ: NEWS.am-ի տեղեկություններով` հունվարի 26-ին, ժամը 16-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան-Մոսկվա թռիչքի պատրաստվող օդանավը թռիչքուղուց հետ է վերադառնում, իսկ օդանավի անձնակազմը խնդրել է ոստիկանության ծառայող մոտենա:

Պարզել է, որ Երեւան-Մոսկվա չվերթի երկու ուղեւորներ օդանավի` թռիչքուղում գտնվելու ժամանակ վիճաբանել են, ապա ծեծել միմյանց: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են. Հոր կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի հայտնի միջադեպերի հետ

բուդաղյանՍյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում եղբորը կորցրած եւ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա հայրը՝ Էմիլ Բուդաղյանն ասաց, որ ԼՂՀ-ում գնդի հրամանատար Արտակ Բուդաղյանը երկու օր առաջ նշանակվել է Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ։ Գնդապետը դեռ ԼՂՀ-ում է, չի անցել նոր աշխատանքին։

Որդու առաջընթացը հորը քիչ է ուրախացրել, ինչպես ինքը ասաց՝  ուրախանալու ոչինչ չունի։ Հարցին, թե հնարավոր է այս պաշտոնի բարձրացումը պայմանավորված է հայտնի միջադեպով,փորձում են փոխհատուցել կամ մեղմել ձեր զայրույթը,  Էմիլ Բուդաղյանն պատասխանեց, որ արդեն ժամանակն էր նրա առաջխաղացման։ «Ակադեմիան ավարտած, տարիների աշխատանքի փորձով, առաջ են տանում էլի, դա ոչ մի կապ չունի նեղացվածության եւ այս դեպքի հետ, պետք լինի այս գործից կհրաժարվի»,- ասաց Արտակ Բուդաղյանի հայրը։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունել է Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Շները որոնում են հանգուցյալ պապի արյան հետքերը պարունակող գողացված մասունքը

Հովհաննես Պողոս IIԻտալիայի Աբրուցո շրջանի Սան Պետրո դելա Իենցա եկեղեցու շրջակայքում տասնյակ ոստիկաններ վարժեցված շների օգնությամբ փնտրում են հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II-ի արյան հետքերը պարունակող գողացված մասունքը:

Ոստիկանության տեղեկություններով՝ մասունքը, հասարակ մի խաչի հետ գողացվել է շաբաթ օրը գիշերը փոքրիկ, քարե եկեղեցուց:

Լ’Ակվիլա քաղաքի մոտակայքում գտնվող եկեղեցին հարազատ վայր էր պապ Հովհաննես Պողոս II-ի համար, որը իր պապ լինելու ընթացքում այստեղ այցելել է ավելի քան 100 անգամ: Այժմ այս տարածքը դարձել է մարդկանց ուխտագնացության վայր:

Մասունքը իրենից ներկայացնում է Սուրբ Պետրոսի հրապարակում 1980թ-ին պապի վրա մահափորձ կատարելու ժամանակ նրա արյան հետքերը պարունակող կտոր, այն նմանատիպ երեք մասունքներից մեկն է: Մասունքը 2011թ-ին Լ’Ակվիլային նվիրել է պապի անձնական քարտուղարը՝ այս շրջանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո:

Այս մասունքի նման առարկաները, որոնք հատուկ խորհրդանշական արժեք ունեն, սովորաբար գողացվելուց հետո վաճառվում են կրոնական առարկաների ծաղկող առևտրի շրջանակներում:

Դեպքի կապակցությամբ քրեական հետաքննություն է սկսվել:

Վատիկանը հայտարարել է, որ Հովհաննես Պողոս II պապը և Հովհաննես XXIII պապը ապրիլի 27-ին կդասվեն սրբերի շարքը: Նախատեսվում է, որ միլիոնավոր հավատացյալներ կայցելեն Հռոմ արարողությանը մասնակցելու համար:

 Անկախ

ԱԳ նախարարն ընդունեց Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղարին

Էդվարդ ՆալբանդյանՀունվարի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսյե,Էդվարդ Նալբանդյան,ին։

 

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության նախաձեռնություններն՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հայտնել Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրած օրակարգի իրականացմանը։

 

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկhալտերի`ամռանը Հայաստան նախատեսվող այցին։

 

Էդվարդ Նալբանդյանը պետքարտուղար Ռոսյեին է ներկայացրել Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ողջունել շվեյցարական նախագահության մոտեցումը`սատարելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրանացվող միջնորդական առաքելությանը:

Անկախ

 

Պակիստանում նույն ընտանիքից վեց երեխա է զոհվել ձեռքի նռնակով խաղալուց հետո

պակիստան,նռնակՊակիստանում նույն ընտանիքից վեց երեխա է զոհվել, իսկ մեկը վիրավորվել՝ ձեռքի նռնակը խաղալիքի հետ շփոթելուց և դրանով խաղալուց հետո:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հինգից 12 տարեկան երեխաները նռնակով խաղում էին Հանգու քաղաքում գտնվող իրենց տան մոտակայքում, երբ այն պայթել է:

Տեղի ինքնակառավարման ավագ պաշտոնիայի խոսքով՝ նրանք նռնակը գտել էին մոտակա բաց դաշտում:

Այս շրջանում հաճախ են շիա և սունի մահմեդականների միջև բախումներ տեղի ունենում:

Այս ամսվա սկզբներին Պակիստանում 14-ամյա տղան, պայքարելով մահապարտ ահաբեկչի դեմ, մահացել էր դպրոցի դարպասների առաջ՝ փրկելով իր դպրոցական ընկերներին, որոնք հավաքվել էին իրենց առավոտյան ժողովին մասնակցելու համար:

 Անկախ

Սան Պաուլոյում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ,լուսանկարներ

սան պաուլոՀարյուրավոր բրազիլացիներ ստիպված էին փախչել, քանի որ Սան Պաուլույում ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղարկության դեմ կազմակերպված ցույցը բռնության էր վերածվել:

 

Երկրի ավելի քան 30 քաղաքներում նման ցույցեր են կազմակերպվել, սակայն Սան Պաուլոյում երեկ կազմակերպված ցույցերը արագ բռնության էին վերածվել, որի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:

Միլիոնավոր դժգոհ բրազիլացիներ բողոքում են Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպման համար ծախսվող հսկայական գումարների դեմ՝ հայտնելով, որ իրենց չեն թողնում զգալ իրենց երկրի արագ զարգացող տնտեսության շահույթները:

Առնվազն 1,000 ցուցարարներ էին դուրս եկել Սան Պաուլոյի փողոցներ՝ բողոքելով այս տարի կազմակերպվելիք Աշխարհի գավաթի խաղարկության համար ծախսվող ահռելի գումարների դեմ:

Անցած տարի Բրազիլիայում միլիոնավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելով հանրային տրանսպորտի բարձր գների, հանրային ծառայությունների վատ որակի և կոռուպցիայի դեմ, մինչ երկիրը միլիարդավոր դոլարներ է ծախսում Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպման համար:

 Անկախ

Կառլեն Մկրտչյանը ստիպված է մարզվել անհատական ծրագրով

կմkarlenՀայաստանի ֆուտբոլի Հավաքականի և Մախաչկալայի «Անժիի»  կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մարզվում է անհատական ծրագրով: «Անժին» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։

25-ամյա խաղացողն ուկրաինական «Վոլինի» հետ  կայացած ընկերական խաղում վնասվածք է ստացել։

 

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը կխաղա Ջիբրալթարում

սմMovsesian-2Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հունվարի 28-ից մինչև փետրվարի 5-ը Ջիբրալթարում կմասնակցի շախմատի միջազգային ավանդական խոշոր մրցաշարի:

Պակիստանցի կինը վեցնյակ է լույս աշխարհ բերել

Պակիստան,վեցնյակՊակիստանցի կինը հետազոտության նպատակով հիվանդանոց այցելելուց հետո վեցնյակ է ծննդաբերել:

Կինը չորս դուստր և երկու որդի է ունեցել Խայբեր Պախտունխվա նահանգի Բանու շրջանի հիվանդանոցներից մեկում:

Պակիստան, վեցնյակԲժիշկները հայտնել են, որ վեցնյակը և նրանց մայրը առողջ և կայուն վիճակում են:

Կինը հիվանդանոց էր այցելել իր հղիության հետ կապված հետազոտություններ անցնելու և վեց երեխա ծննդաբերել:

Այս ամսվա սկզբին Հնդկաստանի Փենջաբ շրջանում կինը քառյակ էր լույս աշխարհ բերել:

Անկախ

Գողության մեղադրանքով հետախուզվող Վահեն կամավոր ներկայացել է ոստիկանություն

ձերբակալվելՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և  բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Վահե Խ.-ն, որը ս/թ հունվարի 24-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

Անկախ

Հակոբը Գևորգի խանութից որսորդական հրացան և այլ իրեր է գողացել

գողությունՀունվարի 26-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 1977 թ. ծնված  Գևորգ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.00-ից  06.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող իր խանութից գողացել են իր անվամբ գրանցված   «ՄՌ 43»  տեսակի, 12 տրամաչափի,  ողորկափող, երկփողանի որսորդական հրացանը,  60 հատ «Օրանժ» լիցքավորման քարտ, մոտ 70.000 դրամ մետաղադրամ, ալկոհոլային խմիչքներ և սուրճ` պատճառելով մոտ 420.000 դրամի նյութական վնաս: Օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 15.50-ին, բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է: Հակոբ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Նոր մանրամասներ Թևոսիկի եղբոր սպանությունից

 սպանությունՈստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Երեւանում այսօր՝ հունվարի 27-ին, հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վերաբերյալ:NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ  հունվարի 27-ին, ժամը 00.17-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա,  որը տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի եւ կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել  1972 թ. ծնված  Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի եւ կրծքավանդակի հատվածներում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից`  «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ճանապարհներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 15.30–ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում :

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, տեղ-տեղ մերկասառույց՝ ճանապարհը բաց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

Վրաերթ` Երևանի Նար-Դոսի փողոցում

վրաերթՀունվարի 25-ին, ժամը 22.35-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1941 թ. ծնված Լադիկ Ղ.-ն, ում հարազատները հայտարարել են, որ նա վնասվածքները ստացել է Երևանի  Նար-Դոսի փողոցում  վրաերթի հետևանքով:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մայդանի Ամանորյա տոնածառից կախվել է Ուկրաինայի բնակիչ

մայդանՈւկրաինայի մի քաղաքացի կախվել է Կիևի անկախության Մայդանի ամանորյա տոնածառից:Ինքնասպանը երկրի հյուսիս արևմտյան Վոլինսկի մարզի բնակիչ էր:  Ոստիկանություը հաղորդագրությունը ստացել է հունվարի 27-ի առավոտյան ժ.11-ին:Ականատեսները պատմում են, որ Մայդանում հայտնաբերել են կախված տղամարդու: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Մահացածի անձը հաստատված է, սակայն մանրամասներ չեն հաղորդվում: 1958թ. ծնված տղամարդու մարմինը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության, հաղորդում է  “Интерфакс“-ը:

Ըստ  Сегодня.ua պորտալի, տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր չկան: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:

Անկախ

«Արարատը» կմասնակցի ֆուտբոլի միջազգային մրցաշարի

Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատը» լրջորեն է նախպատրաստվում 2014-ի մրցաշրջանին: կմասնակցի Բուլղարիայում փետրվարի 2-12-ը կայանալիք «Albena Cup-2014» միջազգային մրցաշարին:

արարարատ ֆա3hkfkr2vrj8Ստուգատեսի մասնակից 8 թիմերը տեղաբաշխվել են երկու խմբում:

«Արարատի»  մրցակիցներ են` Բուլղարիայի Վառնա քաղաքի «Սպարտակը», «Ռակովսկին» և ռումինական ԿՍՄՍ-ը (Յասի):

Փետրվարի 3-ին «Արարատը» կխաղա «Սպարտակի», փետրվարի 5-ին` ԿՍՄՍ-ի, փետրվարի 7-ին` «Ռակովսկիի» հետ:

 

Անկախ

Մահվան ելքով ՃՏ պատահար Արշալույս գյուղում

ավտովթարՀունվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում  «Մոսկվիչ-Կոմբի»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը` նույն գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Մխիթար  Սուքիասյանը,   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ  մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

ՌԴ-ում հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից

ձերբակալությունՈստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 15.45-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արազ Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 30-ից ՌԴ Կարաչաևո Չերկեսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի /կեղծ փաստաթղթերի պատրաստում և իրացում/ մեղադրանքով:

Անկախ

Ադրբեջանում զինվորը կրակել է իր ոտքին. Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայություն

5Ադրբեջանի պաշտպանության նախարարության`շփման գծում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Հաբիբ Բահթիյար օղլու Իսմայիլովը, խախտելով անվտանգության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է ոտքին: Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հաստատել են այս դեպքը: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Հայտնի է, որ նա զորակոչվել է Դաշքեսանի շրջանից:

Նշենք, որ այս դեպքի իրական պատճառները հայտնի չեն:

Անկախ

Ադրբեջանում պատերազմի ևս մեկ վետերան է ինքնահրկիզվել

4 (5)Ադրբեջանի Եվլախ քաղաքում`Սոցիալական պաշտպանության հիմնադրամի շենքի մուտքի մոտ, Արցախյան պատերազմի վետերան, հաշմանդամ Նիզամի Յուսիֆ օղլու Քերիմովն ինքնահրկիզվել է: Ըստ նախնական տեղեկությունների`վետերանը նման քայլի է գնացել իր իրավունքները խախտելու և սոցիալական նպաստներ չտալու պատճառով:

Նիզամի Քերիմովը տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինս երկրորդ աստիճաի այրվածքներ է ստացել: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում: Քերիմովը երեք երեխայի հայր է:

Այս ինքնահրկիզումը վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանում պատերազմի վետերանների ինքնահրկիզման երկրորդ դեպքն է: 2013թ.-ի դեկտեմբերի 25-ին Բաքվում ինքնահրկիզվել էր Արցախյան պատերազմի  վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ, 5 երեխայի հայր  Զաուր Հասանովը, ով դեկտեմբերի 28-ին մահացել էր:

Անկախ