Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Կուալա Լումպուրում, հայտարարել է, որ Թուրքիան, որպես անկախ պետություն, կարևորում է յուրաքանչյուր երկրի անկախությունը և հանդես է գալիս ի պաշտպանություն խաղաղության: Էրդողանը նշել է, որ իսլամը եղբայրության և խաղաղության կրոն է, սակայն որոշակի ուժեր իսլամի վարկաբեկման ուղղությամբ են աշխատում:
Ինչպես հաղորդում է «Հաբերլերը»՝ Էրդողանը, խոսելով իսլամը ահաբեկչության հետ կապելու մասին, նշել է, որ սա առնվազն անարգանք է իսլամի նկատմամբ: Քանզի բոլորը պետք է գիտակցեն, որ իսլամը խաղաղության կրոն է:
Daily Archives: January 10, 2014
Նալբանդյանն ու Մամեդյարովը հունվարի վերջին կհանդիպեն Փարիզում
Արդեն 20 տարի անլուծելի մնացած հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը հանդիսացող Ֆրանսիան կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին: Այս մասին է հաղորդում թուրքական «ntvmsnbc» կայքը:
Այս ամսվա վերջում նախատեսվում է Փարիզում անցկացնել ԼՂ հարցով համաժողով, որին կմասնակցեն Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են դեկտեմբերի 4-ին Ուկրաինայի մայրաքաղաք Մինսկում:
Հայաստանը կհյուրընկալի շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակիցներին
Հայաստանը կընդունի շախմատի 2015-ի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունների մասնակիցներին:
Առաջնությունները կայանալու են մարտի 1-15-ին Երևանում: Կխաղան
ուժեղագույն 10-ական հավաքականներ:
Հավելենք, որ 2014-ի մարտին Երևանում անցկացվելու է Եվրոպայի անհատական առաջնությունը:
Հարց է, թե Ադրբեջանը պատվիրակներ կուղարկի՞, թե՞ ոչ:
Ի դեպ, 2015-ին Ադրբեջանում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը, իսկ 2016-ին Բաքվում անցկացվելու է Շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Ամենաբարդ մարզն ամեն ինչում առաջինն է
2013-ը Շիրակի մարզում բավականին նշանակալի իրադարձություններ բերեց, շարունակվեցին մարզական նվաճումները, մշակութային կյանքը ևս հագեցած էր: Գյումրին մեկ անգամ ևս ապացուցեց, որ և մշակութային, և սպորտային առումով մայրաքաղաք է: Բայց Գյումրին և ամբողջ Շիրակի մարզը հանրապետությունում առաջին ցուցանշն ունի նաև աղքատության ու գործազրկության առումով:
Սպորտից առաջինն ենք, մշակույթից առաջինն ենք, աղքատությամբ էլ ենք առաջինը, հո վերջինը չենք լինի: Այսօր այսպիսի հումոր արեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով մարզի սոցիալական վիճակի մասին:
Պաշտոնավարման ութ ամիսների գնահատականով Ցոլակյանը Շիրակը համարում է բարդագույն մարզ. “Եթե աշխատեցիր, ցանկացած գործի մեջ էլ դժվարություններ կհանդիպես, եթե չես աշխատում` ինչ դժվարություն: Շիրակը բարդագույն մարզ է, մարդիկ բարդ են: Իհարկե, բարդ է այստեղ աշխատելը, բայց կարող էր շատ հեշտ լիներ, եթե չլիներ երկրաշարժը: Լենինականցիներն ուզում են Գյումրին տեսնել այնպես, ինչպես եղել է մինչև երկրաշարժը, ցավոք, այդպես չի կարող լինել: Պետք է միջներիցս հանել, դա կրկնվել հնարավոր չէ, նույն քաղաքն էլ չենք տեսնի, դա երազանք էր: Ես մտածում եմ, որ պետք է առաջ գնալ` առանց հետ նայելու, մենք շատ ենք հնի մասին երազում:
Եվ հետո, երկրաշարժը ոչ միայն Գյումրիին վնասեց, այլև ամբողջ հայ ժողովրդին: եթե Գյումրին այսօր լիներ այն քաղաքը, ինչ մինչև երկրաշարժն էր, հանրապետությունում իրավիճակն այլ կլիներ` սկսած սոցիալ-տնտեսականից: Այս քաղաքն ինչ օգուտ կտար հանրապետությանը, ինչ մրցակցություն կլիներ Երևանի հետ”:
Սակայն, Գյումրու նման հզորությունն ու նշանակություննայսօր վերադարձնել հնարավոր չէ: Արտադրական-արդյունաբերական ոլորտում կաղում է ամբողջ Շիրակի մարզը, եթե Գյումրիում մի քանի փոքր ձեռնարկություններ կան, ապա գյուղական համայնքներում վիճակն ավելի ծանր է:
Իսլամացած հայազգի կինը օգնություն է խնդրում թուրքական իշխանություններից
«Անադոլու» գործակալությունը պատմում է Մալաթիայում բնակվող մի հայազգի կնոջ մասին, որը, տիրապետելով յոթ լեզվի, գործազուրկ է մնացել: 42-ամյա Պընար Սարչանը (հայկական անունը՝ Քնարիկ Ոսկանյան), բաժանվելով իր թուրք ամուսնուց, երկու երեխաների հետ վարձով տանն է բնակվում: Մոտ 3,5 տարի առաջ իսլամ ընդունած կինը գիտի անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն, քրդերեն և հայերեն, սակայն չի կարողանում աշխատանք գտնել: Կինը պատմել է, որ առաջին ամուսինը, որից դուստր ունի, ռուս է եղել: Նրանից բաժանվելուց հետո որոշ ժամանակ ապրել է Երևանում, ապա ամուսնացել մալաթիացի 65-ամյա թուրք տղամարդու հետ, որից ևս մեկ դուստր է ունեցել: Երկրորդ ամուսնու կողմից բռնության ենթարկվելու պատճառով նրանից ևս բաժանվել է՝ մենակ մնալով երկու երեխաների հետ: Առողջական խնդիրներ ունեցող կինը, չկարողանալով ապրուստի միջոց վաստակել, օգնություն է խնդրում իշխանություններից: «Տունս վարձակալում եմ, որի գումարը չեմ կարողանում վճարել: 8 ամսվա վարձ է կուտակվել, շատ ծանր դրության մեջ եմ»,-ասել է Պընարը:
Ինքնակամ իսլամ ընդունած Քնարիկը, կրոնափոխությունից հետո վերցնելով Պընար անունը, խոստովանել է, որ Թուրքիան շատ է սիրում: «Մեծ աղջկաս՝ Այշեին հարցրեցի, թե ինչպես են նամազ անում, նա էլ ինձ սովորեցրեց: Միասին նամազ արեցինք: Ես ամեն բան Ալլահին եմ վստահել, թող նա մի դուռ բացի»,-խոստովանել է կինը: Վերջիս պատմել է նաև, որ հայրական տատը ծնունդով Ալաշկերտից է եղել, այդ պատճառով էլ հայրը, հատուկ վերաբերմունք ունենալով Թուրքիայի նկատմամբ, իրեն չի քննադատել իսլամ ընդունելու համար:
Եգիպտոսում ոստիկանությունը ցրել է հանրաքվեի դեմ բողոքող ցուցարարներին
Պաշտոնական տվյալներով՝ Եգիպտոսում ոստիկանությունը Կահիրեյում և այլ քաղաքներում հավաքված հարյուրավոր իսլամիստ ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործել:
Ուրբաթ օրը ավանդաբար դարձել է իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ցույցերի օր, որին հուլիսի 3-ին պաշտոնանկ էին արել: Մուրսիի կողմնակիիցները պահանջում են բոյկոտել հունվարի 14-15-ին կազմակերպվելիք սահմանադրական հանրաքվեն:
Պաշտոնյաներից մեկի տեղեկություններով՝ Կահիրեյի շրջանի Նասր Սիթիում ցուցարարները անվտանգության ուժերի ուղղությամբ քարեր ու դատարկ շշեր են նետել:
ԱՄՆ-ում տղամարդը մահապատժի է ենթարկվել 19 տարի առաջ կատարած սպանության համար
ԱՄՆ-ի Օկլոհոմա նահանգում 19 տարի առաջ խանութի աշխատակցին սպանած 38-ամյա Մայքլ Լի Ուիլսոնը մահապատժի է ենթարկվել: Պատիժը իրականացվել է հանցագործին մահացու սիճուկի ներարկմամբ: Ուիլսոնը մեղավոր է ճանաչվել 1995 թվականին կատարած սպանության համար: Վերջինիս օգնել էին նաև ընկերները, որոնք սպանցածին ծեծի էին ենթարկել՝ գողանալով խանութի դրամարկղի գումարը: Ուիլսոնի երկու հանցակիցները իրենց մահապատիժը կրել են 2009 և 2011 թվականներին, ևս մեկը՝ 16-ամյա Ռիչարդ Հարջոն դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
Գարնանը կսկսեն Գյումրին մաքրել տնակներից
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վերջին շրջանում մարզում գրանցված դրական երևույթների հետ անհամատեղելի է համարում տնակային ավանների գոյությունը:
“Այս պայմաններում` այս ցրտին, տնակներում ապրել… անմարդկային պայմաններ են: Մենք գիտենք, որ տնակային ավաններում բավական շատ մարդիկ են ապրում, այսօր հաշվարկ ենք անում, թե քանի տնակ կարող ենք ազատել: Շատ կարևոր խնդիր է: Այս տարի, գարունը բացվեց, զբաղվելու ենք դրանով. Մոտ 1000 տնակներ ազատելու հնարավորություն ունենք, մարդիկ բնակարան են ստացել, արդեն տուն ունեն, բայց շարունակում են ապրել տնակում: Այս հարցը պետք է լուծվի: Թող բոլորն իմանան, որ դրանով զբաղվելու ենք խիստ”, – ասում է մարզպետը:
Հավելենք, որ հարյուրավոր ընտանիքներ, որոնք բնակարաններ են ստացել նորակառույց “Մուշ 2” թաղամասում, մինչ օրս չեն շտապում տեղափոխվել նոր բնակարաններ, պատճառաբանելով, թե գազաֆիկացումը դեռ ապահովված չէ: Սակայն այս նոյեմբերին լուծում է տրվել նաև այդ հարցին:
Ի դեպ, դեռ կան ընտանիքներ, որոնք ապրում են տնակում, բայց բնակարան են ստացել դեռ բնակարանաշինության առաջին փուլում:
Ցոլակյանը տեր է շիրակցիներին
Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ, մի փոքր կատարվածն ամփոփելու և առկա խնդիրների շուրջ զրուցել: Մարզպետը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին իրենց աշխատանքով օգնության համար, և ցանկացավ, որ այն այս տարի ևս շարունակվի: Նաև պարգևատրեց հանդիմանը ներկա բոլոր լրագրողներին ու օպերատորներին:
Խոսելով մարզի խնդիրների ու կատարված աշխատանքների բացթողումների մասին նշեց. “Բավական բնագավառներ կան, որտեղ հաջողություններ ունեցանք, իհարկե, դրանք այն չեն, որով պետք է պածենալ: Ես կուզենայի որ այս տարի մեր հնարավորությունները մի քիչ ավելի շատ լինեին և կարողանանք ավելի շատ բան անել, քան անցած տարի: Բավական շատ բաներ գյուղերում չենք արել, այն գումարները, որ մեզ հատկացրեցին, մեծ մասն ուղղեցինք քաղաքին: Եթե այս տարի լրացուցիչ գումարներ ունենանք` կարողանանք մարզի մյուս համայնքներին էլ անդրադառնալ”:
Մարզպետը գյուղատնտեսական տարին շատ լավ է գնահատում, բայց դրա հետ մեկտեղ մարզի գյուղերում այսօր շատ դժվարությունների առաջ են կանգնած. “Խիստ ձմեռ է, ցուրտ է, հակառակի նման` ձյուն քիչ է եկել: Այս պայմաններում, հին ջրագծեր են, մի տեղ սառում է, մի տեղ` պայթում: Ձյունը շատ չէ, լավ է, ճանապարհները բաց են, անցանելիության հարցը լուծված է: Դրա փոխարեն` գյուղկա, որ մի կեսը ջուր ունի, մյուսը` սառել է:”, – ասում է Ֆելիքս Ցոլակյանը:
Մարզպետը վստահորեն ասում է` մենք մեր խնդիրները գիտենք, ցավոք ամեն ինչ չէ, որ կարող ենք, հնարավորություն կա և հասցնում ենք անել:
“Այնպես չէ, որ տեր չկա, անտեր է, այդպես չէ: Այս մարզում անտեր բան չկա: Եթե որևէ մեկը կգա կասի ես անտեր եմ, նրան կասեմ` ես քո տերն եմ”, – նշեց Ֆ.Ցոլակյանը:
Փղի նկարած զարմանահրաշ ինքնանկարները վաճառվում են 700 դոլարով (լուսանկարներ)
Նոպախաո կամ Փիթեր նունով փիղը տարիներ շարունակ տասնյակ նկարներ է նկարել, որոնց մի մասը վաճառվում է 700 դոլարով:
Փիղը սկսել է նկարել Ասիական փղերի արվեստի և պահպանության ծրագրի (AEACP) շրջանակներում ութ տարի առաջ Այութհայա նահանգում, որը գտնվում է Բանկոկից 80 կմ հեռավորության վրա:
Կազմակերպության կայքի տվյալներով՝ 11-ամյա փիղը վրձնին տիրապետելու հրաշալի տեխնիկա ունի և բնապատկերներ ու ծաղկային զարդանկարներ է պատկերում:
Նրա աշխատանքների վաճառքից ստացված գումարը օգտագործվում է փղերի պահպանման ծրագրերի համար:
Նախկինում փղերի նկարչությունը քննադատվել է կենդանիներին նկարել սովորեցնելու համար օգտագործվող կոշտ մեթոդների համար:
Սակայն AEAC-ին հայտնել է, որ իրենք որևէ ճնշում չեն գործադրում փղերի նկատմամբ ո´չ նկարելու ընթացքում, ո´չ առօրյա շփման ժամանակ:
Այս շաբաթ բորսայում կայացել է 10,53 մլն դոլարի առք և վաճառք
Հունվարի 8-10-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58,597,935 ԱՄՆ դոլար 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95,318,869 ԱՄՆ դոլար 406.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,530,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,973,685 EUR 552.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,803,285 EUR 556.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 671,826,416 ՌԴ ռուբլի 12.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 60,160,473 ՌԴ ռուբլի 12.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
2013 թ. դեկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 71.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 129.8 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ոստիկանություն. լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հանգամանքը չի հիմնավորվել
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Թուրքիայում տիրող իրավիճակի մասին
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին, մեկնաբանելով Թուրքիայում տիրող իրավիճակը, նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է ընդգծել երկրում արդարության, թափանցիկության բոլոր սկզբունքներին համապատասխան իրավական համակարգի ստեղծման, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված դատական գործերի անաչառ քննության անհրաժեշտության մասին:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Պսակին, նշելով, որ Թուրքիան օրեցօր փոխվում է, ընդգծել է, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար: Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է նաև, որ ԱՄՆ-ը քանիցս հիշեցրել է Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության սկզբունքի պահպանման կարևորության մասին:
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր առավոտյան Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է իրանական «IRNA» գործակալությունը: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություն չկա:
Նշենք, որ կղզում մոտավորապես նույն ուժգնության ցնցումներ էին գրանցվել նաև մի քանի օր առաջ:
Սպանված մատուցողուհին և վկան ամբաստանյալի հետ ինտիմ կապի մեջ են եղել
22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով այսօր հարցաքննվեց դատակոչված վկա՝ Միլենա Միրիջանյանը, ով ամբաստանյալի ընկերուհին է եղել, ով խոստացել էր ամուսնանալ վերջինիս հետ: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Արմեն Մազմանյանի և Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ղեկավարելիս: Իր հախուռն բնավորությամբ նա անմասն չմնաց ո՛չ հայրենիքի պաշտպանության գործին, ո՛չ էլ Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացներին:
Անժամանակ կորստի այս ծանր պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և մերձավորներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:
Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել նաև արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը:
Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:
Իմ ցավակցությունն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ինչպես նաև նրա ստեղծած գրական երկերի բազմահազար ընթերցողներին»:
Արյունալի գիշերային դրամայի գործով նախաքննությունն ավարտվել է
Լոռու մարզում ավարտվել է հերթական ընտանեկան արյունալի դրամայի գործով նախաքննությունը, և գործն ուղարկվել է դատարան: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:«Բենզին Ռուբո»-ի վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ գործարար Ռուբեն Մասումյանի վրա կատարված հարձակման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հիշյալ հոդվածը նախատեսում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»: Հիշեցնենք՝ Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մակնավամբ, դեկտեմբերի 15-ին գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Գործարարի վրա հարձակում տեղի է ունեցել Գումի շուկայի հարակից տարածքում: Այստեղ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
Ֆրանսիական հեռուստաալիքներով արգելվել է ցերեկային ժամերին ցուցադրել Մայլի Սայրուսի և Բրիթնի Սփիրսի տեսահոլովակները
Ֆրանսիական հեռուստաալիքները արգելել են Մայլի Սայրուսի և Բրիթնի Սփիրսի տեսահոլովակները ցուցադրել ցերեկային ժամերին: Ֆրանսիայի հեռարձակողների վերահսկող մարմնից հայտնել են, որ հեռուստաալիքները Սայրուսի “Wrecking Ball” և Սփիրսի “Work B**ch” տեսահոլովակները պետք է ցուցադրեն երեկոյան 10:00-ից հետո՝ մեծահասակների համար նախատեսված հաղորդումների ժամերին:
Հեռարձակողների վերահսկող մարմինը՝ CSA-ը, հինգշաբթի տարածած հայտարարության մեջ նշում է, որ հեռուստաալիքները ցերեկային ժամերին անհարկի հոլովակներ են ցուցադրում և նախքան ցուցադրումը երեխաներին էկրաններից հեռացնելու վերաբերյալ նախազգուշացում չի արվում ծնողներին:
Անցած տարի Սփիրսի այդ նույն հոլովակը նախքան երեկոյան ժամը 10:00 –ն արգելվել էր ցուցադրել Մեծ Բրիտանիայի հեռուստաալիքներով՝ ներառյալ MTV և The Box:


