Սաուդյան Արաբիայում ինքնաթիռից մարդու մարմնի մասեր են թափվել

Սաուդյան Արաբիա, ինքնաթիռՈստիկանության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում ինքնաթիռից ընկած մարդու մարմնի մասերը հնարավոր է ինքնաթիռի շասսիում թաքնված ուղևորին պատկանեն:

Պաշտոնական տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Կարմիր ծովի ափին գտնվող Ջեդդա քաղաքում:

Հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիային պատկանող ինքնաթիռը կիրակի օրը արտակարգ վայրէջք է կատարել Մեդինա քաղաքում, որի հետևանքով 29 մարդ վնասվածքներ է ստացել:

Saudi Arabian Airlines315 ուղևորներով ինքնաթիռը ժամանում էր Իրանի երկրորդ քաղաք Մեշհեդից:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ Ջեդդա քաղաքում տեղի ունեցած դեպքը կապ չի ունեցել ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ:

Որոշ մարդիկ սահմանը հատելու համար թաքնվում են վատ վերահսկվող ինքնաթիռների շասսիների մեջ:

Նրանց մեծ մասը սառչում է մեծ բարձրություններում, սակայն որոշ մարդկանց հաջողվում է ողջ մնալ:

 

Փոխհրաձգություն`ադրբեջանաիրանական սահմանին

Փոխհրաձգություն,ադրբեջանաիրանական, սահմանԱդրբեջանի և Իրանի սահմանին` ադբեջանական Գյոյթեփե սահմանապահ ուղեկալի մոտ, երկրի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները կանխել են Իրանից Ադրբեջանի տարածք անցնել փորձող 4 սահմանախախտի մուտքը:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, համաձայն սահմանապահ ծառայության`օրինախախտները սահմանապահների նկատմամբ ուժ են կիրառել, որի հետևանքով փոխհրաձգություն է սկսվել: Սահմանախախտները ստիպված են եղել նահանջել, իսկ տեղանքում ուսումնասիրության արդյուքնում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Անկախ

Մեդինայում ուխտավոր ուղևորներով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել, կան տուժածներ

Մեդինայում ուխտավոր ուղևորներով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել, կան տուժածներԻրանից օդ բարձրացած «Saudi Arabian Airlines» ընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարային վայրէջք է իրականացրել Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքում: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ վայրէջքի ժամանակ ինքնաթռի ետևի անիցները չեն բացվել, ինչի հետևանքով վայրէջքը կոշտ է ստացվել: Ինքնաթռում 315 ուղևոր է եղել, որոնցից 29-ը տուժել է: 11 ուղևորի հիվանդանոց են տեղափոխել: Հայտնի է, որ ինքնաթռի ուղևորները ուխտավորներ են եղել, որոնք սրբազան վայրեր են մեկնել Իրանի հյուսիսային շրջաններից:

Անկախ

Բուլղարիայում Աստվածհայտնության օրը մարդիկ տոնել են սառը գետերում լողալով

Bulgaria Orthodox EpiphanyԲուլղարիայում հազարավոր երիտասարդներ Աստվածհայտնության օրվա կապակցությամբ լողացել են սառը գետերի և լճերի մեջ՝ վերարտադրելով խաչելության հին ծեսը:

Ավանդույթի համաձայն՝ խաչելությունը նետվել է լճի կամ գետի ջրերի մեջ: Մարդիկ հավատում են, որ մտնելով ջուրը իրենք ազատվում են չար ոգիներից և ամբողջ տարվա ընթացքում առողջ կլինեն:

Երկուշաբթի օրը Բուլղարիայում Աստվածհայտնության օրը սկսվել է Սոֆիայում ջրօրհնեքի արարողությամբ:

Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը՝ պատրիարք Նեոֆիտը, աղոթել է մարդկանց բարեկեցության համար: Այս ավանդույթը վերացվել էր 1946թ-ին և վերահաստատվել՝ 1992թ-ին:

 Անկախ

Առաջիկա ամիսներին Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հանդիպում կունենան

Ադրբեջան,Թուրքիա, Իրան, արտգործնախարարներԸնթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հանդիպում կունենան:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իրանցի պաշտոնակից Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս ամսվա վերջին կայցելի Իրանի մայրաքաղաք Թեհրան:
Նշենք, որ երեք երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ուրմիայում (Իրան), երկրորդը` Նախիջևանում (Ադրբեջան): Այս երրորդ հանդիպումն էլ նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, սակայն այն ինչ-ինչ պատճառներով մի քանի անգամ հետաձգվել է:

Անկախ

Բարաք Օբաման Միշել Օբամայի 50-ամյակի կապակցությամբ նրան մենակ է թողել Հավայան կղզիներում

 Միշել ՕբամաՄիշել Օբաման իր 50-ամյակի կապակցությամբ չի ցանկանում զարդեր կամ շոկոլադ ստանալ, նա պարզապես ցանկանում է մենակ մնալ:

Նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ Հավայան կղզիներում երկու շաբաթյա արձակուրդից հետո շաբաթ օրը իր դստրերի հետ վերադարձել է Վաշինգտոն, իսկ Միշել Օբաման մնացել է կղզիներում:

բարաք օբամաՍպիտակ Տան հայտարարության մեջ նշվում է, որ նախագահը առաջին տիկնոջ ծննդյան նվերից բացի՝ նրան թույլ է տվել մինչև իր 50-ամյա տարեդարձի օրը իր ընկերների հետ մնալ Հավայան Կղզիներում:

ԱՄՆ-ի առաջին տիկնը հունվարի 17-ին դառնում է 50 տարեկան:

Հայտարարության մեջ չի նշվում, թե Միշելը որքան ժամանակ կմնա Հավայան կղզիներում կամ երբ կմիանա իր ընտանիքին Վաշինգտոնում:

 Անկախ

Էրդողանը փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը կոռուպցիոն սկանդալից. Քեմալ Քըլըչդարօղլու

Քեմալ ՔըլըչդարօղլուԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է իշխող կուսակցության նախաձեռնության մասին, ըստ որի՝ նախատեսվում է վերանայել ռազմական հեղաշրջման նախապատրաստման «Էրգենեկոն» և «Բալյոզ» դատական գործերը: Քըլըչդարօղլուն կարծում է, որ կառավարությունը պետք է ուղղի անցյալի սխալները, որոնց պատճառով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնվել են բանտում: Սակայն ընդդիմության առաջնորդը գտնում է, որ նման քայլով Էրդողանը ցանկանում է շեղել ուշադրությունը վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից: «Մեր կուսակցությունը քանիցս պնդել է, որ «Էրգենեկոն» և «Բալյոզ» դատական գործերում կոպիտ սխալներ են թույլ տրվել: Այս գործերի վերանայումը կոռուպցիոն սկանդալից մարդկանց ուշադրությունը շեղելու փորձ է միայն»,-նշել է Քըլըչդարօղլուն:

 Անկախ

Չինաստանում կրոնական միջոցառման ժամանակ 14 մարդ է զոհվել

Չինաստան, կրոնական միջոցառում,զոհերՍինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ կիրակի օրը Չինաստանի հյուսիսարևմտյան շրջաններում կրոնական հավաքի ժամանակ տեղի ունեցած խուճապային հրմշտոցի ընթացքում զոհվել է 14 և վիրավորվել 10 մարդ:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Սինխուայի տվյալներով՝ հրմշտոցը տեղի է ունեցել Նինսյա Հուենսկիյ ինքնավար շրջանի Գույուան քաղաքի մզկիթում հանգուցյալ կրոնական գործչի հիշատակի կապակցությամբ սնունդ բաժանելու ընթացքում:

Վնասվածքներ ստացած մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց՝ նրանցից չորսի վիճակը ծանր է:

 Անկախ

ԱԳ նախարար Նալբանդյանը կայցելի Լիմա, Պանամա և Կուբա

նալբանդյանՀունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա։

Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

 

 

Անկախ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Նախիջևան

Ադրբեջան, պաշտպանության նախարար, ՆախիջևանԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 5-ին մեկնել է Նախիջևան` Առանձին համազորային բանակի` նոր ուսումնական տարվան պատրաստությունը ստուգելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը`հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը, Հասանովի գլխավորած աշխատանքային խմբի այցի նպատակը նյութատեխնիկական և սպառազինության ապահովման աստիճանի ստուգումն ու անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին ծանոթանալն են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահի հրամանով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ստեղծվել է “Հատուկ համազորային բանակ” (այժմ` Առանձին համազորային բանակ)`Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա: “Համազորային բանակի” հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը:

Անկախ

Սիրիայում Ադրբեջանի երկու քաղաքացի է սպանվել

Սիրիա, ԱդրբեջանցիՍիրիայում զոհվել են երիկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող Ադրբեջանի ևս երկու քաղաքացի: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այս մասին տեղեկացրել է երկու կայք, որոնք պատկանում են մոջահիդներին:

Զոհվածներն են Նամիգ Ասքերովը, ով կապված էր “ալ Կաիդա” ահաբեկչական կազմակերպության հետ, և “Ազերի Սեյֆուլլահ” մականունով հայտնի Սոլթանը: Կայքերը տարածել են նաև մահացած ադրբեջանցիների լուսանկարները:
Ըստ տարբեր գնահատականների`Սիրիայում նախագահ Ասադի վարչակագի դեմ պայքարող գրոհայինների շարքում կան հարյուրավոր ադրբեջանցիներ: Տասնյակ ադրբեջանցիներ էլ զոհվել են այդ մարտերում:

Անկախ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին

 

Սերժ Սարգսյան,Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոն

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:

Yahoo-ն ժամում 27 000 համակարգիչ է վարակել գովազդային հայտարարությամբ

A undated handout image provided by Yahoo Inc. of the company headquarters in SunnyvaleYahoo-ն իր այցելուներին ցուցադրել է գովազդային հայտարարություն, որի վրա սեղմելով համակարգիչը հնարավոր էր վարակել վիրուսով, հայտնել է The Washington Post-ը:

Փորձագետները հաշվարկել են, որ նման կերպ վարակը տարածվել է ժամում 27 000 օգտատիրոջ համակարգիչներում, հիմնականում` Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում:

Yahoo-ի ներկայացուցիչները նույնպես հաստատել են վնասակար գովազդի տարածման փաստն ու հայտարարել, որ հիմա հեռացրել են այդ հայտարարությունները:

Ինչպես նշել է  “Вести FM”-ը, 1994-ին թողարկված Yahoo-ն մասսայականությամբ 4-րդ տեղում է ողջ աշխարհում` առաջ թողնելով  միայն Google, Facebook և YouTube-ը: Ամեն օր Yahoo-ն ունենում է 280 մլն այցելու:

 

 

 

Կիմ Չեն Ինի հորաքույրն ինքնասպան է եղել

2012121800597_0ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հորաքույրը` վերջերս մահապատժի ենթարկված Չան Սոն Թհեկի կինը, որին կենդանի-կենդանի 120 շներին են հանձնել` հոշոտման, հնարավոր է` ինքնասպան է եղել:

Կիմ Չեն Ինի հորաքույրոջն արդեն 3 ամիս ոչ ոք չի տեսել: Երկրի կառավարության աղբյուրները հայտարարում են, որ հնարավոր է` Կիմ Գեն Հին ինքնասպան է եղել կամ էլ ամուսնու սարսափելի մահից հետո սրտի նոպայից է մահացել:

Վերջին անգամ նրան տեսել են ԿԺԴՀ հիմնադրման 65-ամյակի առթիվ կազմակերպված համերգին, որտեղ նա իր զարմիկի ու նրա կնոջ` Լի Սոլ Չժուի հետ էր : Դա 2013-ի սեպտեմբերի 10-ին էր:

Դրանից հետո նրա անունը մեկ անգամ է հիշատակվել` Կիմ Չեն Իրի հիշատակման հանդիսության հանձնաժողովի անդամների ցուցակում, սակայն կին այդպես էլ չի ներկայացել:

Լուրջ մարդիկ աստղագուշակությանը լուրջ չեն վերաբերվում

Areg M.Աստղագիտությունն ուսումնասիրում է տիեզերական մարմիններն ու երևույթները, իսկ աստղաբանությունը` տիեզերական մարմինների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:  Բայց թե ինչ ազդեցություն ունեն մոլորակները մարդու օրգանիզմի վրա, դրա վերաբերյալ զրուցեցինք Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:

–        Ի՞նչ տարբերություն կա աստղաբանության, աստղագուշակության և աստղագիտության միջև:

–           Աստղագիտությունը բնական գիտություն է, որն ուսումնասիրում է տիեզերական մարմիններն ու երևույթները, իսկ դրա ժամանակակից ամենակարևոր բաժինը` աստղաֆիզիկան, ուսումնասիրում է տիեզերական երևույթների ֆիզիկան: Ներկայումս առաջանում են աստղագիտության նորանոր ճյուղեր` աստղակենսաբանություն, աստղաքիմիա: Ապագայում թերևես բոլոր գիտություններն են համագործակցելու աստղագիտության հետ: Մյուս կողմից գոյություն ունի «աստրոլոգիան», և չնայած այն հայերենով թարգմանվում է աստղաբանություն կամ աստղագուշակություն, ես, այնուամենայնիվ, տարբերում եմ դրանք: Աստղաբանությունն ուսումնասիրում է, ինչպես ասացիք, տիեզերական մարմինների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Եվ չնայած մեզ մոտ այն չի զարգանում, շատ կարևոր է: Սակայն աստղագուշակությունն արդեն կեղծ գիտություն կամ սնահավատություն է: Այդտեղ որևէ լուրջ բան չկա:

–        Իսկ աստղագուշակությունը և աստղաբանությունը նո՞ւյնն են:

–           «Աստղաբանություն» տերմինը պատմականորեն է առաջացել որպես աստղագիտության այլընտրանքային տերմին` աստրոնոմիա և աստրոլոգիա: Չգիտեմ՝ ով է հայերենում առաջինը կիրառել «աստղագուշակություն» բառը, բայց այն շատ դիպուկ է աստղաբանների մեծ մասին նկարագրելու համար: Իրականում մեր աստղաբանները զբաղվում են ոչ թե մարդու և այլ կենդանի օրգանիզմների վրա տիեզերական մարմինների ազդեցույթունն ուսումնասիրելով, խոսքը հատկապես ֆիզիկական ազդեցության մասին է և այն հատկապես ուժեղ է Լուսնի, Արեգակի և մոլորակների դեպքում, այլ բոլորովին անհիմն կերպով փորձում են նկարագրել մարդկանց բնավորությունները և գուշակել ապագան: Ընդ որում, յուրաքանչյուր աստղաբան դա անում է յուրովի: Այստեղից էլ պարզ է, որ դա լուրջ գիտություն չի կարող լինել:

–        Աստղաբանությունը կամ աստղագուշակությունն ի՞նչ հիմքերի վրա է իր գոյությունը պահպանել:

–           Աստղագուշակությանը թերևս երկինքն ու տիեզերքը թերի հասկանալու արդյունք է: Հայտնի է, որ նախկինում փարավոններն ու թագավորներն աստղագիտական գիտելիքներն օգտագործել են ժողովրդին զսպելու նպատակով: Օրինակ՝ երբ եգիպտական քուրմ-աստղագետները հաշվարկների միջոցով կանխատեսում էին Արեգակի խավարումը կամ մոտեցող գիսավորի պայծառացումը, դա օգտագործում էին աստվածների բարկությունը փոխանցելու և հասարակ ժողովրդին վախեցնելու համար: Մարդիկ հակված են անհասկանալի երևույթների հանդեպ սնահավատության, վախի, այդ պատճառով շատերին հնարավոր է դառնում գրավել աստղագուշակությամբ, մանավանդ որ մարդիկ սիրում են իրենց ապագայի մասին կանխատեսումներ անել: Լուրջ մարդիկ չեն կարող լուրջ վերաբերվել աստղագուշակությանը:

–        Ինչպե՞ս են աստղերն ազդում մարդու օրգանիզմի, բնավորության և հետագա քայլերի վրա, որովհետև կան մասնագետներ, որոնք հակառակն են պնդում:

–           Տիեզերական մարմիններն իհարկե ազդում են մարդու օրգանիզմի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական վիճակի վրա: Երկրի վրա տիեզերական մարմինների կողմից ամենամեծ ազդեցություններից և դրանց ամենավառ դրսևորումներից են Լուսնի ազդեցության տակ առաջացող մակընթացություններն ու տեղատվությունները: Մարդը` որպես զգալի չափով ջուր պարունակող օրգանիզմ, նույնպես պետք է էական կախվածության մեջ լինի Լուսնի փուլերից: Օրինակ` հայտնի է, որ շատ մարդիկ վատ են զգում լիալուսնի ժամանակ: Արեգակնային բռնկումների հետևանքով առաջացող երկրամագնիսական փոթորիկները նույնպես ազդում են մարդու և նրա գործունեության վրա: Արեգակի բարձր ակտիվության փուլերում հաճախակի են դառնում սրտի կաթվածները, մահացությունները: Որոշակի ազդեցություն ունեն նաև մոլորակները: Սակայն տարբերենք այս ամենը աստղերի թվացյալ ազդեցությունից: Աստղերն այնքան հեռու են, որ նրանց ազդեցությունը միլիարդավոր անգամ ավելի թույլ է և գործնականում բացակայում է:

–        Իսկ որքա՞ն հավանական է կենդանակերպ–մոլորակներ կապը և ինչի՞ վրա են հիմնվում աստղագուշակ–աստղաբաններն անհատի բնավորությունը, նաև ապագա գործողություններն ու իրադարձությունները կանխատեսելիս:

–           Դրանք հորինված «տեսություններ» են: Նկատեք, որ տարբեր հորոսկոպներ տարբեր մեկնաբանություններ են տալիս: Առավել ևս, կան տարբեր ժողովուրդների հորոսկոպներ: Իսկ մենք, փաստորեն, այնքան ենք տարվել դրանցով, որ միաժամանակ կիրառում ենք բոլորը միասին. հայկականը (եվրոպականը)` ամիսների համար, արևելյանը` տարիների համար, դրուիդներինը` ծառերի տեսակների համար և այլն: Դրանք իրար հետ կապ չունեն և նույնիսկ պատմականորեն միասին կիրառելի չեն եղել: Անհատի բնավորությունը կամ ապագա գործողություններն ու իրադարձությունները կանխատեսելիս աստղագուշակներից ոմանք հիմնվում են այդ ժամանակահատվածում ծնված հայտնի մարդկանց բնավորությունների միջին վիճակագրականի վրա: Սակայն այստեղ էլ որևէ գիտական հիմք չկա:

–        Այնուամենայնիվ, պատահականությո՞ւն, թե՞ զուգադիպություն…

–           Եթե խոսքը կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված մարդկանց բնավորությունների մասին է, ապա իհարկե, պատահականություններ հնարավոր են: Մյուս կողմից` մարդիկ հակված են նկատելու և հիշելու միայն համընկնումները, իսկ դրանց խախտումները, որպես կանոն, մոռացվում են: Արդյունքում ստացվում է, որ աստղագուշակները կարծես բավական լավ էին գուշակել ապագան:

–        Շուտով Ամանոր է և 2014 թվականը «հյուընկալվելու» է յուրաքանչյուրիս տանը: Ե՞րբ ենք ստույգ ներխուժելու այդ տարեթիվ:

–           Տարին Երկրի մեկ պտույտն է Արեգակի շուրջ: Թե որ կետից այն կհաշվարկվի և ինչը կհամարվի տարվա սկիզբ, լիովին պայմանականություն է և տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է եղել: Այժմ մենք կիրառում ենք այսպես կոչված նոր կամ գրիգորյան տոմարը, որը բավական լավ է նկարագրում Արեգակի շուրջ Երկրի պտույտի իրական տևողությունը: Մոլորակների և երկնային մյուս մարմիններից շատերի շարժումները պարբերական բնույթ ունեն և անընդհատ կրկնվում են: Երկրագունդն իրականում միլիարդավոր պտույտներ է կատարել Արեգակի շուրջ և տարատեսակ տոմարների գոյությունն ունի ոչ թե աստղագիտական, այլ պատմական հիմքեր: Դրանցից մեկն է հենց մեր տոմարը` Քրիստոսի ծնունդից հաշվարկը, ըստ որի՝ այդ պահից անցել է 2014 տարի:

–        Տոնական սեղանն առատ է և գրեթե անհնար է քաղցած վեր կենալ: Ինչպե՞ս կարելի է սնվել տվյալ ժամանակահատվածում, որպեսզի չվնասենք առողջությունը:

–           Տվյալ ժամանակահատվածը զուտ պայմանական է, հետևաբար Նոր Տարին ոչ մի կապ չպետք է ունենա սննդակարգի հետ: Այստեղ ավելի շատ պետք է գործեն եղանակային ազդեցությունները: Պարզապես, ձմռանը գործում են սնվելու որոշակի առանձնահատկություններ, ինչի մասին շատ ավելի մանրամասն կբացատրեն համապատասխան մասնագետները: Բոլորովին չեմ արդարացնում մարդկանց, հատկապես հայերի ճոխ սնվելու մոլուցքը, պարզապես անհեթեթություն է:

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 Անկախ